Daily Archives: July 10, 2015

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 25-ի (371) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան –  http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հողի տերն արթնանում է – Հայերն ու հայ պատգամավորները Թուրքիայում… Թուրքիայում աշխատանք որոնողների վերջը.- Իսլամ ընդունած հայուհին թուրքական անձնագիր կստանա – Տեսնես ե՜րբ է եղել գենախեղումը…

2. Հայաստանը՝ ահաբեկչական ծրագրերի թիրախում… Ռուս հայտնի գործարար Գերման Ստերլիգովը սիրու՞մ է Արցախը, թե՞ խնդիր ունի… Վատիկանը հրապարակել է – Անկարան նոր վայնասուն է բարձրացրել…

3. Հունաստանը՝ ընդեմ Եվրոպայի – Կբանակցե՞ն արդյոք Աթենքն ու Մոսկվան… Պետականաքանդ պարտքեր.- Ի ՞նչ կլինի Հայաստանի հետ՝ արդյո՞ք մեր երկրիրը կկրկնի Հունաստանին…

4. Արեւմուտքը բարեխոսու՞մ է Արեւելքի համար… Հայաստանը Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության փոխգործակցության սահմանագծին…

5. Ամուլ որոշում, որ բան չի փոխում – Տուգանողն էլ, փակողն էլ մենք ենք… Մեզանում դեռ կան մայդան որոնողներ… Մինչեւ աուդիտի անցկացումն էլ հնարավոր է վաճառվի ՀԷՑ-ը…

6. «Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել –  ուժեզ եւ թույլ կողմերը, ռիսկերն ու հնարավորությունները… Հաջորդող 3 տարիների սպասելիքները՝ էլի միջին հարթակում…

7. Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (3-րդ մաս)… Այսօրվա հավատը կամ անհավատությունը… Սատանայի իշխանության վերջը մոտ է… Սատանայի իշխանության վերջը մոտ է… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

8. Կապուտաչյա Սեւանի ափին Հայոց Վարդավառն է՝ Աստղիկ Աստվածուհու տոնը… Փոքրիկ Աստղիկի վարդավառյան 3-րդ ամյակն է… Սեր տանք, որ սեր ստանանք – Սիրե՛նք մեր մայրաքաղաքը՝ «Երեւանյան ամառ»՝ 3-րդ տարին անընդմեջ…

Շնորհավորանք.- Փոքրիկ Աստղիկի վարդավառյան 3-րդ ամյակն է…

Հայ Արիական Միաբանության, Հայ Ազգայնականների Համախմբման անդամները եւ «Լուսանցք»-ի աշխատակազմը շնորհավորում են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի լուսեղեն հրաշքի՝ Աստղիկի 3-ամյակը, որ լրանում է հուլիսի 12-ին: Մաղթում են առողջություն, ծիծաղ, վճիտ, անհոգ կյանք եւ սե՛ր-սե՛ր-սե՛ր, որ կողողի Աստղիկին ամեն կողմից՝ Աստղիկ Աստվածուհու հովանու ներքո:

9. Հայկական խոհանոց – Սմբուկը՝ գառան մսով… Սերիալները կդառնան գեղֆիլմեր, բայց էլի՛ արժեզուրկ կմնան… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե;ք եւ օգտվեք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հողի տերն արթնանում է – Հայերն ու հայ պատգամավորները Թուրքիայում… Թուրքիայում աշխատանք որոնողների վերջը.- Իսլամ ընդունած հայուհին թուրքական անձնագիր կստանա – Տեսնես ե՜րբ է եղել գենախեղումը…

Հողի տերն արթնանում է

«Լուսանցք»-ը դեռ մնում է այն համոզման, որ ծպտյալ հայերի կարգավիճակի ամբողջական բացահայտումը խիստ վտանգավոր է: Այն առավել վտանգավոր դարձավ, երբ Թուրքիայի նախագահ դարձավ Էրդողանը, ով փորձում է Աթաթուրքի ստեղծած թուրքական հանրապետությունը վերափոխել նորօսմանյան կայսրության՝ համաթուրանական հեռահար նպատակներով: Սա առավել քան ակնհայտ է, որ նկատում են անգամ Թուրքիայի դաշնակիցները: Էրդողանն անգամ Աթաթուրքին նսեմացնելու ճանապարհով է փորձում վերափոխել ամեն բան, նույնիսկ նախագահական նստավայրը տեղափոխեց, եւ առաջին անգամն է, որ Աթաթուրքից սկսած երկրի նախագահն այլ նստավայրից է ղեկավարում…

Թուրքիայի նախագահի հայատյացությունը վաղուց է հայտնի: Իսկ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարության տեղափոխումն ապրիլի 24-ին՝ հայատյացության գագաթնակետն էր:

Էրդողանի ծայրահեղականությունն այնքան նկատելի է, որ նույնիսկ Թուրքիայում շատերը կասկածում են, որ նա ծպտյալ հայ է եւ իր անկանոն գործունեությամբ վնասում է երկրին… Թեեւ Էրդողանը, որ դեռ Թուրքիայի վարչապետն էր, իր ծագմանը կասկածողների մասին ասել էր. «Կներեք, ինձ նույնիսկ հայ են ասել»… այսինքն՝ հայ կոչվելն այդքան վիրավորական է:

Այս առումով Թուրքիայի մեջլիսի նորընտիր 3 հայ պատգամվորներից ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Սելինա Օզուզուն Դողանը թուրքական Sozcu պարբերականի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը աշխատելու է ոչ միայն հայերի, այլեւ ազգային փոքրամասնությունների մյուս ներկայացուցիչների համար: Սելինա Դողանը նշել է, թե Թուրքիայի համար լրջագույն խնդիրներից է այլատյացությունն ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ խտրականությունը: Անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններին, նա շեշտել է. «Երբ հանդիպեմ Էրդողանին, ասելու եմ. «Կներեք, ես հայ եմ»: Ես Էրդողանի՝ «Կներեք, բայց ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտության համար երբեք չեմ ներելու նրան»:   Continue reading

Հայաստանը՝ ահաբեկչական ծրագրերի թիրախում… Ռուս հայտնի գործարար Գերման Ստերլիգովը սիրու՞մ է Արցախը, թե՞ խնդիր ունի… Վատիկանը հրապարակել է – Անկարան նոր վայնասուն է բարձրացրել…

Հայաստանը՝ ահաբեկչական ծրագրերի թիրախում

Երբ թուրքական եւ ադրբեջանական հարյուրավոր ահաբեկիչները սիրիական ընդդիմության կազմում մասնակցում էին հակապետական մարտական գործողություններին, այն ժամանակ Արեւմուտքի պատասխանատուները աչք էին փակում նաեւ նրանց հակահայկական դրսեւորումների վրա, որոնք տեղի էին ունենում Սիրիայի հայաբնակ վայրերում: Սիրիայի նախագահ Ասադի վարչակարգը տապալելու համար զինվեցին ընդդիմադիր կոչված ահաբեկիչները, որոնք այսօր արդեն գլխացավանք են դարձել հենց Արեւմուտքի համար:

Հայաստանի համար վտանգը ավելի է մեծացել, Ստամբուլում հավաքագրվող ահաբեկչական խմբավորումները հետո անցնում էին Իրաք, եւ հակահայկական դրսեւորումները Սիրիայից հետո Իրաքում ծավալվեցին: Սա թուրքական ծրագիր էր, իսկ իսլամական ծայրահեղականներին աջակցելով, թուրքերը իրենց պայմաններ էին առաջ քաշում, որ քրիստոնյա ազգերից առաջինը հալածվեն հայերը եւ տարհանվեն Սիրիայի ու Իրաքի հատկապես այն բնակավայրերից, որոնք առավել մոտ են Արեւմտյան Հայաստանի տարածքին, որտեղ բնակվող հայերը ցեղասպանության զոհերի ժառանգներն են եւ միշտ պահանջատեր են հայկական բռնազավթված հողերի նկատմամբ:

Այսօր էլ թուրքական զորքերը փորձում են մտնել Սիրիայի եւ Իրաքի տարածք, իբր «Իսլամական պետության» զինյալների դեմ մարտնչելու համար (այսպես ձեւակերպելով՝ Արեւմուտքի աջակցությունն են ուզում ստանալ), բայց փորձում են օգտվել այս խառն իրավիճակից եւ զավթել Սիրիայի ու Իրաքի այն տարածքները, որտեղ նաեւ նավթի ու գազի պաշարներ կան:

Այս առումով Անկարայի մտադրությունները կասեցնում են միայն Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը: Վերջինիս դեսպան Ալիռեզա Բիգդելին Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է չխախտել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Նա, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ սկսելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «ՄԱԿ-ի անդամ երկրի տարածքային ամբողջականության խախտումը հակասում է Սիրիայում կայունության եւ խաղաղության հաստատման հարցում Թուրքիայի պարտավորություններին»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր դժգոհությունն արտահայտելով Սիրիայի հյուսիսում քրդերի արձանագրած ռազմական հաջողություններից, հայտարարել է, որ Թուրքիան երբե՛ք թույլ չի տա, որ իր երկրի հարավում՝ Սիրիայի հյուսիսում, քրդական պետություն ստեղծվի: Բայց Թեհրանի նախազգուշացումը կանգնեցրել է Անկարային: Իսկ թուրքական բանակը տանկեր եւ զրահամեքենաներ էր սկսել տեղակայել սիրիական Ջերաբլուս քաղաքին սահմանակից Գազիանթեփ նահանգի Քարքամըշ եւ Քիլիս բնակավայրերում: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դեռ հետեւում են Ջերաբլուսում «Իսլամական պետության» գրոհայինների շարժման ուղղություններին, իսկ Հալեպում շարունակվում են դաժան մարտերը ԻԼԻՊ-ի եւ սիրիական բանակի միջեւ:   Continue reading

Հունաստանը՝ ընդեմ Եվրոպայի – Կբանակցե՞ն արդյոք Աթենքն ու Մոսկվան… Պետականաքանդ պարտքեր.- Ի ՞նչ կլինի Հայաստանի հետ՝ արդյո՞ք մեր երկրիրը կկրկնի Հունաստանին…

Ինչպես սպասվում էր, Հունաստանի քաղաքացիների ավելի քան 61%-ը դեմ է քվեարկել եվրոպական վարկատուների պահանջներին՝ հուլիսի 5-ին անցկացված հանրաքվեի արդյունքում: Միայն 39,41%-ն է եղել կողմ:

Հիշեցնենք, որ Հունաստանի կառավարությունն իր քաղաքացիներին առաջարկել էր «այո» կամ «ոչ» ասել հարցին, արդյո՞ք հարկավոր է ընդունել այս տարվա հունիսի 25-ին Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած համաձայնագրի նախագիծը:

Սպասվում էր նաեւ, որ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական կտա այս արդյունքներից հետո, ինչը եւ եղավ: Նա հայտարարել էր, որ իր երկիրը չի կարող ընդլայնել տնտեսությունը, չի կարող մարել բոլոր պարտավորությունները, եթե հանրաքվեն դրական պատասխան չտա: Իսկ ահա Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բնակչության կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին, որպեսզի կարողանա Եվրամիության պատասխանատուների հետ այլ հարթության մեջ խոսել: Թե դա ինչպես է լինելու, կտեսնենք շուտով: Հետաքրքիր է, որ եվրապատասխանատուները հայտարարել էին, թե ոչ դրական պատասխանը կարող է ստիպել, որ Հունաստանին դուրս թողնեն եվրոպական համագործակցությունից:

Այն վտանգը, որ Աթենքը կարող է վերսկսել բանակցությունները Մոսկվայի հետ, կարծես առաջվա պես չի վախեցնում պաշտոնական Բրյուսելին եւ Վաշինգտոնին: Գուցե պատճառն այն վերլուծությունն է, թե Ռուսաստանին պետք է եվրոպական դիրքերում ուժեղ Հունաստան գործընկեր, իսկ այս դեպքում հարցը թույլ ու վտարանդի գործընկերոջ մասին է, ինչը երեւի թե ձեռնտու չլինի: Այս մասին խոսում են նաեւ որոշ ռուսական վերլուծաբաններ, սակայն, հայտնի չէ, նրանք ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ շահեր են սպասարկում:   Continue reading

Արեւմուտքը բարեխոսու՞մ է Արեւելքի համար… Հայաստանը Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության փոխգործակցության սահմանագծին…

Հայաստանը բացի Արեւմուտք եւ Ռուսաստան բեւեռների հետ համագործակցությունից, պիտի կարողանա արագորեն զարգացնել հարաբերությունները Արեւելքի հետ: Վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը Երեւանում հայտարարեց, որ Հայաստանը տնտեսական զարգացման համար պետք է ուշադրություն դարձնի իրանական կողմից տրվող հնարավորությանը եւս: Նրա խոսքով, Իրանի հանդեպ պատժամիջոցի վերացումը կարող է կապիտալի հոսք ապահովել Հայաստան, ինչը կնպաստի տնտեսության զարգացմանը:

Սա աննախադեպ հայտարարություն է: Դժվար է հիշել, թե արեւմտյան որեւէ տերության կամ կառույցի պաշտոնական ներկայացուցիչ երբ է այսպես արտահայտվել եւ Հայաստանին հորդորել ուշադրություն դարձնել իրանական, իսկ մեծ հաշվով՝ արեւելյան ուղղությանը: Ավելին, ընդունված է եղել համարել, որ այդ ուղղությամբ Հայաստանի տնտեսական հնարավորությունները եւ մտադրությունները մշտապես արժանացել են Արեւմուտքի անբարյացակամ վերաբերմունքին՝ նկատի ունենալով Իրանի հետ լարված հարաբերությունը եւ Չինաստանի հետ ոչ աշխույժ հարաբերությունները: Եվ առաջին անգամ է, որ արեւմտյան կառույցի, միջազգային ֆինանսական կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանին հորդորում է ուշադիր լինել իրանական ուղղության հանդեպ: Իհարկե, սա այն բանից հետո, երբ Իրանի միջուկային ծրագրով զբաղվող վեցյակը հանգեց դրական արդյունքի:   Continue reading

Ամուլ որոշում, որ բան չի փոխում – Տուգանողն էլ, փակողն էլ մենք ենք… Մեզանում դեռ կան մայդան որոնողներ… Մինչեւ աուդիտի անցկացումն էլ հնարավոր է վաճառվի ՀԷՑ-ը…

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը օրերս համարյա հերոսի կերպարի մեջ է մտել, մամուլն էլ գրւմ է, թե՝ տեսեք, Նազարյանի հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանել է 60 մլն դրամով:

Կարճ կլինեմ եւ միանգամից կասեմ. սա ամուլ որոշում է, այնպես ինչպես լուսանկարի ձմերուկն է ամուլ, տեսնու՞մ ենք, կտեր չկան: Այլ կերպ՝ որոշումն իրականում բիբինյան ընկերությանը չի տուգանում:

Փակագծը բացեմ: ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանեց միանգամից 60 մլն դրամով: Եվ տուգանեց հիմա, երբ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը իր վրա է վերցրել կառավարությունը։ Իսկ տրամաբանությունը պարզորոշ հուշում է, որ որքան ծանրանա ՀԷՑ-ի բեռը, այնքան էլ կծանրանա կառավարության ստանձնած բեռը։ Իսկ կառավարությունն էլ դեռ հայտնի չէ, որտեղից է վճարելու գումարները: Վարկերի՞ց, թե՞ բյուջեից: Միեւնույնն է, փակողը մենք ենք:

Այնպես որ, Նազարյանն իր հանձնաժողովով իրականում տուգանել է ոչ թե ՀԷՑ-ին, այլ՝ մեզ:

Թե ինչ կլինի ՀԷՑ-ի հետ կապված ընդհանուր գործընթացի միջակայքում՝ մինչեւ աուդիտը, առայժմ պարզ չէ:

Բայց դեպքերը հետեւյալ ընթացքով են զարգանում: Քաղաքացիական գործընթացը՝ ընդդեմ էլէներգիայի թանկացման, մարում է, եւ դրան զուգահեռ սկսվում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի դժգոհությունը սակագների կարգավորումից:   Continue reading

«Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել –  ուժեզ եւ թույլ կողմերը, ռիսկերն ու հնարավորությունները… Հաջորդող 3 տարիների սպասելիքները՝ էլի միջին հարթակում…

«Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել

http://www.hayary.org/wph/?p=4933«Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին… «Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – Որոշողը Համաշխարհային բանկը չէ – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Արտադրանքի համաշխարհային ճանաչումն ու համբավը Համաշխարհային բանկն անգամ ուժեղ կողմ է համարում

Արդեն տեղեկացրել ենք, որ «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ ՀԲ-ի հաշվետվությունը պատրաստ է: Գործարանի շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունում նշվում է, որ արտադրանքը Հայաստան խոշոր չափի արտարժույթ ներմուծելու հնարավորություն կտա եւ որ այն ռազմավարական բարձր արժեք ունի: Աշխատեցնել «Նաիրիտը», թե ոչ, վերջնականապես կորոշի մեր գործադիրը:

ՀԲ-ն երեք տարբերակներ է քննարկել՝ տարեկան 12 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրություն ացետիլենային եղանակով, նույն եղանակով՝ 24 հազար տոննայի արտադրություն եւ տարեկան 25 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրություն բութադիենային եղանակով: Վերլուծության մեջ նշվում են յուրաքանչյուր տարբերակի ուժեղ եւ թույլ կողմերը, ռիսկերը եւ հնարավորությունները:

Խոսենք առաջինից՝ ացետիլենային եղանակով տարեկան 12 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության վերլուծությունից:

Այստեղ տրվում են եւ՛ դրական եւ՛ բացասական կողմերը, ինչպես ընդունված է ասել միջազգային հարթակում՝ ուժեղ եւ թույլ կողմերը, ըստ այդմ՝ ռիսկերն ու հնարավորությունները:   Continue reading

Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (3-րդ մաս)… Այսօրվա հավատը կամ անհավատությունը… Սատանայի իշխանության վերջը մոտ է… Սատանայի իշխանության վերջը մոտ է… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 24-ում

http://www.hayary.org/wph/?p=4929 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (2-րդ մաս)- Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն… Սատանան սատանայի զավակից տարբեր է… «Հանդերձյալ աշխարհ»… Միջնադարյան սնապաշտությունը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4913Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (մաս 1-ին)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Եվրոպայում վհուկների դատավարությունները՝ թե՛ զուտ լուրերին եւ թե՛ ամբաստանություններին հիմնված, կայացվում էին ինչպես ինկվիզիցիայի, այնպես էլ աշխարհիկ դատարանների կողմից։

Մարդուն սովորաբար տանջանքների էին ենթարկում, որ նա խոստովանի իր «հանցանքը»։ Եթե որեւէ մեկը մեղավոր էր ճանաչվում, դատապարտվում էր մահվան։ Սովորաբար նման մարդկանց այրում էին, իսկ Անգլիայում ու Շոտլանդիայում՝ կախում։ Ահա թե ինչ է ասվում մի հանրագիտարանում այդ զոհերի վերաբերյալ. «Որոշ պատմաբանների կարծիքով՝ 1484-1782թթ. ընթացքում եկեղեցին մահապատժի է ենթարկել մոտ 300 000 կանանց՝ կախարդությամբ զբաղվելու համար» («World Book Encyclopedia»)։ Եթե միջին դարերում տեղի ունեցած այս ողբերգական դեպքերի ետեւում կանգնած էր Սատանան, ապա ովքե՞ր էին նրա «գործիքները». այդ զոհե՞րը, թե՞ նրանց մոլեռանդ հալածողները։

Այսօրվա հավատը կամ անհավատությունը  
Continue reading

Կապուտաչյա Սեւանի ափին Հայոց Վարդավառն է՝ Աստղիկ Աստվածուհու տոնը… Փոքրիկ Աստղիկի վարդավառյան 3-րդ ամյակն է… Սեր տանք, որ սեր ստանանք – Սիրե՛նք մեր մայրաքաղաքը՝ «Երեւանյան ամառ»՝ 3-րդ տարին անընդմեջ…

Հայոց Վարդավառն է՝ Աստղիկ Աստվածուհու տոնը

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները այս անգամ  Հայոց Վարդավառի տոնը կնշեն հուլիսի 12-ին՝ փոքր Սեւանի ճիշտ կենտրոնում, որտեղից հենց արեւի ծագման պահին շատ լավ երեւում է ջրային մի փոքրիկ առվակ, որ հանկարծակի ծնվում, լողում ու չքանում է լճում:

Ճիշտ այդ պահին Հայ արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասը վարդավառյան ծես կանի՝ ի փառս Հայոց սիրո աստվածուհի Աստղիկի: Ճիշտ այդ պահին, որպեսզի հայտնվող ու չքացող զարմանահրաշ առվակը ջրերին խառնի Աստղկան սերը եւ այդ օրը Սեւանի ջրով ցողվողները պարուրվեն Աստղիկի սիրով: Քրմերը Աստղիկ Աստվածուհուց կխնդրեն, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ:

Քրմերն իրենց հետ նախապես վերցրած դաղձով ու ուրցով թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստած օշարակը շաղ կտան լճի ջրերում՝ ի նշան Հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:

Աստղիկը, առհասարակ սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է Տիեզերքում, քանզի, ինչպես նշել ենք նախկինում, միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում՝ Վահագնի եւ Աստղիկի Հավերժական Սիրո: Եվ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի ու Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, եւ ունի յուրօրինակ առաքելություն: Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը, զերծ չարությունից ու բիրտ լինելուց, քանզի պարուրված է աստղկական սիրով: Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, զերծ տկարությունից, քանզի պաշտպանված է արդար ու բարի զորությամբ:

Ծեսից հետո ափ դուրս կգան քրմերը: Հայ արիներն ու ազգայնականները ավանդական ջրախաղից հետո սեղանի շուրջ կբոլորեն: Ծիսական ուտեստները ճաշակելուց առաջ քրմերը հաղթաձոն կհղեն առ Աստղիկ Աստվածուհի՝ հայերի սրտերը սիրավառ պահելու, սիրող զույգերին էլ սատարելու խնդրանքով: Հայ արի քրմերը կառաբանեն նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Շնորհավորանք.- Փոքրիկ Աստղիկի վարդավառյան 3-րդ ամյակն է…  
Continue reading

Հայկական խոհանոց – Սմբուկը՝ գառան մսով… Սերիալները կդառնան գեղֆիլմեր, բայց էլի՛ արժեզուրկ կմնան… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե;ք եւ օգտվեք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սմբուկը՝ գառան մսով

Բաղադրությունը – Փոքր, մսոտ սմբուկներ – 10 հատ, գառան միս – 0.5 կգ, սոխ – 300 գ, լոլիկ – 400 գ, գազար – 2 հատ, կանաչ տաքդեղ – 1 հատ, համեմ – 1 կապ, հոտավետ պղպեղ, սպիտակ պղպեղ, դմակ – 100 գ, :բուսայուղ – 550 գ, աղ:

Պատրաստման եղանակը – Միսը լվանալ, խաշել, մանր խորանարդիկներով կտրատել: Սոխը մանր կտրատել եւ սոխառած անել դմակով եւ 50 գ բուսայուղով: Դմակի ու սոխի հետ տապակել նաեւ տաքդեղը:

Լոլիկը կեղեւից հեռացնել, մանր կտրատել եւ ավելացնել սոխառածին, մեջը լցնել նաեւ մանր կտրատած գազարը: Հավելել միսն ու համեմը եւ համեմել աղով ու պղպեղներով: Սմբուկները լվանալ, երկարությամբ կեղեւահանել եւ 0.5 լ բուսայուղով տապակել: Տապակելուց հետո սմբուկները նավակի պես բացել, աղով համեմել եւ մեջը լցնել միջուկը: Երեսին կտրտած լոլիկներ շարել եւ դնել ջեռոցը: Եփել տասը րոպեի չափ՝ 2000-ի տակ: Բարի ախորժակ:

Սերիալները կդառնան գեղֆիլմեր, բայց էլի՛ արժեզուրկ կմնան

Հայ կինոարվեստում նոր շարժ է նկատվում: Ժամանակին մեծ լսարան հավաքած եւ աղմուկ հանած մի քանի սերիալներ կդառնան գեղարվեստական ֆիլմեր: Խոսքը, մասնավորապես, «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» սերիալների մասին է: Այժմ դրանց ստեղծագործական անձնակազմերը բուռն աշխատանքային գործընթացում են, քանի որ սերիաները խտացնելու եւ գեղարվեստական ֆիլմ դարձնելու համար փոփոխություններ են արվում: Մտահղացման հեղինակները մտադիր են գեղարվեստական ֆիլմ դարձած «Որոգայթը» եւ «Կյանքի գինը» վաճառել դրսում, դրանք այսօր մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում: Որոշ դրվագներում նկարահանվելու համար ԱՄՆ-ից վերջերս Հայաստան է եկել «Կյանքի գինը» սերիալի առանցքային դերասաններից Ալեքսանդր Խաչատրյանը՝ Արտոն: Հիշեցնենք, որ «Կյանքի գինը» եւ «Որոգայթը» այնքան մեծ լսարան ունեին, որոնց ժամանակ գովազդ ցուցադրելը քչերի գրպանին էր հասու: Խոսք կա, թե այդ սերիալներում գովազդ դնելու համար մինչեւ 6 մլն դրամանոց փաթեթներ են վաճառվել։

Զարմանալի է,  բայց մեր հանրությունը միանգամից մտավ սերիալային կյանք՝ կարծելով, թե իր կյանքի բացերն այնտեղ է փարատելու, սակայն անգամ այն դաժան, ցուրտ ու մութ տարիներին՝ 1990-ականներին, այսպիսի մի խոսք կար՝ «Մեր ժողովուրդը իր հոգսերը թողած՝ Իզաուրայի հոգսերով է ապրում»… Սա այդ տարիների բրազիլիական սերիալների «պայթյունի» ժամանակի խոսքն է: Հետո այսպես մեր ժողովրդին բերեցին հայկական սերիալային հիվանդանոց ու հոգսերի անսպառ ու ճնշող աշխարհ…   Continue reading