Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
Daily Archives: October 10, 2015
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 34-ի (380) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Մեր հաշվին առաջացողները պիտի հատուցեն մեզ – Այսօրվա աշխարհակարգը եւ այն՝ ինչ հանարվոր է լինի վաղը… Պատերազմի մեջ՝ խաղաղություն ենք բաժանում…
Մեր հաշվին առաջացողները պիտի հատուցեն մեզ
Արեւմուտքը Վրաստանի միջոցով չկարողացավ լուրջ հակադրություն ստեղծել ռուս-վրացական ճակատում, ինչն աբխազական եւ հարավօսական թեմաները գրեթե սպառման հասցրեց Կովկասում: Վրացական բանակը բոլորովին անընդունակ եղավ որեւէ դիմադրություն, ապաեւ՝ դիմակայություն ցուցաբերել ռուսական զինուժին: Մի քանի ժամում պաշտոնական Թբիլիսին հրաժեշտ տվեց Աբխազիային եւ Հարավային Օսիային, քանի որ պատերազմը շարունակելու դեպքում կկորցներ նաեւ այլ տարածքներ՝ չնայած ամերիկյան ռազմական օժանդակությանը:
Այսպես Ռուսաստանը վերհիշեցրեց, որ Հարավային Կովկասում դեռ ինքն է թելադրող կողմ: Թվում էր՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան կմիավորվեն Ռուսաստանի հետ, սակայն դրան այդժամ պատրաստ չէր Մոսկվան: Նաեւ դրա կարիքը չկար, քանի որ փաստացի այդպես էլ կա՝ ռուսական զորքն է պահպանում աբխազական ու հարավօսական սահմանները: Թբիլիսին մի քանի անգամ փորձեր արեց կորցրածը ետ բերելու, սակայն չճանաչված անկախ երկրների սահմաններին հանդիպեց ռուսական զինուժի դիմակայությանը եւ կտրուկ հակահարվածներին:
Հասկանալով, որ վրացական գործոնը չի կարող հակառուսական ամուր հենարան լինել տարածաշրջանում, Արեւմուտքը բավարարվեց Վրաստանը Ռուսաստանից պոկելով եւ արեւմտյան քաղաքականության համար հենարան դարձնելով: Մոսկվան թերեւս մարսեց ռուս-վրացական կարճատեւ պատերազմի պտուղները եւ տարածաշրջանում այլ բախումներ առաջացնելու կարիք չզգացվեց:
Այլ բան էր ուկրաինական ճակատում: Մոսկվան Հարավային Կովկասում գտավ Ղրիմը Ռուսաստանին միավորելու լուծումը՝ կտրուկ բորբոքելով Արցախյան խնդիրը: Հասկանալով, որ Արեւմուտքը երկու ճակատով կռիվ չի տա, հայ-ադրբեջանական հակամարտությունը անցավ սահմանային բախումների ձեւաչափի… Մինչեւ ավարտվեց Ղրիմի վերամիավորման փաստաթղթային քաղաքականությունը: Հետո Մոսկվան ավարտված համարելով հարցը՝ հոխորտաց, թե Արցախի անկախության խնդիրը չի կարելի համեմատել Ղրիմի անկախացման հետ: Հետո ավելի առաջ գնաց, թե Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, չի կարելի համեմատել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման որոշումների հետ…
Այսինքն՝ մի կայսրություն, որ չունի բնածին ազգային հիմք եւ արհեստածին է նաեւ տարածքային բնույթով, ունի ավելի մեծ իրավունքներ՝ տարածքների զավթումը բնական համարելու, քան բնածին հայ ազգը՝ իր բնատուր հայրենիքի երկու հատվածները վերամիավորելու՞ համար:
Ցավոք, սա է այսօրվա աշխարհակարգը: Այն ոչ միայն ռուսական կայսրության համար է այդպիսին, այլեւ ամերիկյան ու եվրոպական կայսրությունների համար էլ այդպիսին է: Continue reading
Հայորեն եւ հանուն Հայաստանի ապրելու ժամանակը – Ո՞րն է «իսկանդերային» քաղաքականության իրագործվելու գրավականը… Հայ-ռուսական հարաբերությունների հարաբերակցությունը…
Հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական, նաեւ տարաբնույթ գործընկերական հարաբերությունների մասին միշտ ենք խոսել, բայց այժմ, երբ Ռուսաստանը, համաշխարհային 2-րդ բեւեռն ամրացնելու նպատակով, նոր տարածաշրջանային խաղերի ու կանոնների է անցել, պետք է առավել հանգամանալից դիտարկել վերոնշյալ հարաբերությունները:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը հենց 2-րդ բեւեռի առաջատարի դիրքերից ելույթ էր, որտեղ նա պարզապես մեղադրեց Արեւմուտքին Մերձավոր Արեւելքում այս իրավիճակի համար: Սա՞ էր ձեր ուզածը. հնչեցրեց ՌԴ նախագահը եւ հասկացրեց, որ այսուհետ ոչ միայն ԱՄՆ-ն է միանձնյա որոշելու իր անելիքները համաշխարհային հարցերում, այլեւ՝ ՌԴ-ն: Եվ ասվածը հաստատվեց Սիրիայում՝ երբ ռուսական ռմբակոծիչները սկսեցին ռմբահարել «Իսլամական պետության» դիրքերը Սիրիայի տարածքում: Մոսկվան չմոռացավ նաեւ հիշեցնել, որ Արեւմուտքն առանց ՄԱԿ-ի եւ Սիրիայի համաձայնության է իրականացնում ռմբահարումները, ինչը միջազգային կարգի խախտում է, իսկ Ռուսաստանը Սիրիայի դիմումի համաձայն է գործում այդ երկրի տարածքում:
Հայ-ռուսական հարաբերություններին են առնչվում նաեւ այս հարցերը, քանի որ սիրիական ճակատում հաջողելու համար Մոսկվային անհրաժեշտ էր որոշակի շեղում այդ հարցից, ինչը կրկին հայ-ադրբեջանական հակամարտության բորբոքումը եղավ: Սա միայն ենթադրություն չէ: Հիշեցնենք, որ ուկրաինական ներքաղաքական հակամարտության ժամանակ, որը վերածվեց ռուս-ուկրաինական առճակատման, դարձյալ Արցախի հարցի խաղարկումը եղավ միջազգային հանրության կողմից սլավոնական ազգերի հակամարտության հանդեպ ուշադրությունը շեղելու գործոն…
Ադրբեջանական խաղաքարտը մի քանի անգամ գործածելու համար էլ պաշտոնական Մոսկվան գնաց հակահայ քայլերի՝ Ադրբեջանին վաճառեց զենք-զինամթերքի մեծ պաշարներ, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքեր: Սա այլեւս հանդուրժել հնարավոր չէր, եւ հայությունը բացահայտ ցույց տվեց իր դժգոհությունը, որը մասամբ վերածվեց հակառուսական դրսեւորումների: Ինչը տրամաբանական էր: Անգամ պաշտոնատար անձինք չկարողացան զսպել իրենց դժգոհությունը: Continue reading
Բաքվի ահաբեկչությունը սահմաններ չունի – Բաքուն՝ հակահայկական – Բաքուն՝ հակաադրբեջանական – Բաքուն՝ միջազգային ահաբեկչական… Այժմ մե՛ր օգտվելու ժամանակն է եկել…
Բաքվի ահաբեկչությունը սահման չունի
Ինչպես հայկական, այնպես էլ միջազգային զլմ-ները արձագանքեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչած ելույթին: Նշվում է, որ Հայաստանի նախագահը ցույց տվեց, որ Ադրբեջանն արդեն ոչ միայն սադրանքների միջոցով խախտում է հաստատված զինադադարը, այլեւ իրականացնում է ահաբեկչական քաղաքականություն՝ հրետակոծելով խաղաղ բնակչությանը, որի հետեւանքով կան զոհեր սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում:
ՀՀ նախագահը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ցույց տվեց, որ տարածաշրջանային կայունության թիվ 1 սպառնալիքը Ադրբեջանն է ու որ իրականացնում է ահաբեկչական ու ֆաշիզմի քաղաքականություն,– ասել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա բավարար է գնահատել Հայաստանի քայլերը՝ վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակից հետո: Բացի այդ, ըստ Հանրապետականների, Ադրբեջանը չի ցանկանում իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում առկա սկզբունքներն ու արհամարհում է միջազգային իրավունքը: Եվ ՄԱԿ-ում Հայաստանի նախագահը նաեւ ընդգծել էր, որ եթե միջազգային հանրությունը ի զորու չի լինի Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, ապա Հայաստանը, օգտվելով իրավական ու ռազմաքաղաքական իր իրավունքներից, ինքը կպարտադրի Ադրբեջանին խաղաղություն:
Սերժ Սարգսյանը իր ելույթում հաճախ էր «խուսափում» դիվանագիտական ձեւակերպումներից եւ նշեց անգամ, որ «խավարի դեմ պայքարում չկան մեծ ու փոքր պետություններ, մենք էլ խավարի դեմ պայքարում պատրաստ ենք լինել համաշխարհային կոալիցիայի անդամ»:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւս անդրադարձել է Ադրբեջանի վերջին շրջանի քաղաքականությանը: Նա տարբեր միջազգային ամբիոններից փաստել է, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն ահաբեկչություն է իրականացնում հայ քաղաքացիական բնակչության նկատմամբ, այլեւ հենց ադրբեջանցիների՝ սահմանափակելով իր քաղաքացիների խոսքի ազատությունն ու մարդկային ամենապարզ իրավունքները: Continue reading
Հայկական գործոն, որ միս ու արյուն պիտի ստանա – Երբ կգտնենք մեր նախնյաց կարգը – Տեր կանգնենք մեր Հայք-Հայաստան աշխարհին՝ ինչպես մեր սեփական տանը…
Հանրային հեռուստաընկերության «Չակերտներ» հեղինակային հաղորդաշարում Արթուր Բախտամյանի հյուրերը տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայերն են: Հաղորդավարը բոլոր հյուրերին, ի թիվս այլ հարցերի, մի հարց է ուղղում. «Ի՞նչ է պակասում Հայաստանին»:
Անշուշտ, ինքներս մեզ տվել ենք այս հարցը եւ գտել պատասխաններ, որոնք հնարավոր է եւ իրարամերժ են եղել: Կա՞ արդյոք մի պատասխան, որ բոլոր հայերի սրտից բխի, որ բոլոր հայերին կգոհացնի, որի դրական արդյունքը բոլոր հայերը կզգան:
Թվում է՝ դժվար է գտնել այդ հրաշք պատասխանը, որը թաքնված է տարբեր բարբառներով խոսող (հաճախ՝ տարբեր լեզվամտածողությամբ), տարբեր կրոնական ու հավատքային համոզմունքներով, տարբեր քաղաքական ու գաղափարախոսական հայացքներ ունեցող եւ աշխարհի չորս ծայրերով սփռված հայերի ուղեղներում:
Ասում եմ թաքնված, որովհետեւ պատմության (հասանելի, իմա՝ պահպանված եւ չաղավաղված) խորքերից մինչեւ հիմա (որոշ երջանիկ բացառություններով պայմանավորված) հայոց մեջ եղել է հունամետների ու պարսկամետների, ռուսամետների ու արեւմտամետների, ազատականների ու ընկերվարականների, ռազմատենչների ու խաղաղասերների… «գաղափարական կռիվը»:
Continue reading
Էներգետիկայի նախարարը ժխտու՞մ է նախագահին – Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագրի շուրջ – Ոչ ճիշտ երանգ, եւ ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս…
Երեւանում երկու օր առաջ կայացավ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Ռոսատոմ» կորպորացիայի համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստը՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում քննարկվեցին շահագործման ժամկետի երկարացման հիմնական փուլերին, ֆինանսավորման հաշվետվության մասին հարցեր, նաեւ՝ հիմնական սարքավորումների եւ անվտանգության համակարգի համընդհանուր ուսումնասիրության ընթացիկ արդյունքները:
Ճեպազրույցում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց բաներ, որ ժխտեց թե՛ մեր էներգետիկ ռազմավարությունը, թե՛ երկրի նախագահի՝ տարիներ շարունակ բարձր ամբիոններից հնչեցրած այն միտքը, որ Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացումն այլընտրանք չունի: Այն, որ հայկական ատոմակայանի վերաբացումից հետո մեր պետական քաղաքականության անբաժանելի մասը միջուկային էներգետիկայի զարգացման հաստատակամությունն է եղել, հավատացնում եմ, չի փոխվել:
Որպեսզի վստահեցնողը ես չլինեմ, տեղեկացնեմ, որ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ մշակված եւ հաստատված՝ էներգետիկ անվտանգության համակարգի ապահովման ռազմավարական փաստաթղթի համաձայն, ամրագրված են քայլեր (մինչեւ 2020թ.), որոնցից առաջինը վերաբերում է վերականգնվող էներգապաշարների արդյունավետ գործածմանը եւ էներգախնայողությանը: Հաջորդ քայլը վերաբերում է ատոմային էներգետիկայի զարգացմանը, որով պետությունը մեկ անգամ եւս փաստում է իր հաստատակամությունը՝ չհրաժարվելու միջուկային էներգետիկայից («Լուսանցք»-ն անդրադարձել է այս թեմային, ուստի այժմ չի մանրամասնում):
Դրան հետեւած մեկ այլ փաստաթղթում՝ «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիներ»-ում նույնն է, ոչինչ չի փոխվել: Այս փաստաթղթում, որպես հիմնական, դիտարկված է հղումային սցենարը, որում ընդունված են նաեւ հետեւյալ նախապայմանները՝ գործող ատոմային բլոկի շահագործման ժամկետի երկարացում մինչեւ 2026թ., եւ 2027թ.-ից նոր՝ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմային բլոկի շահագործման հանձնում (նոր ՋՋԷՌ -1000 միջուկային բլոկ): Continue reading
Էլէներգիայի սպառման եւ վճարումների հետ կապված ստվերը արդեն առկա է… Միջազգային տնտեսական ոչ մի կանոն մեզ մոտ չի գործում, բայց ինչու՞ ենք հանկարծ կրում միջազգային տնտեսական պատերազմի ազդեցությունը…..
Տնտեսական պատերազմի հայկական ստվերը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի փոփոխության արդյունքում կորուստները կհասցվեն նվազագույնի, կվերանա, ինչպես ասում են, թալանը, եթե եղել է այդպիսի բան»: Նա ասել է, որ իշխանությունները խնդրել են գործարար Սամվել Կարապետյանին՝ գնալ այս քայլին՝ գնել ՀԷՑ-ը:
«Ես համոզված եմ, որ այն քայլը, որ ինքը համաձայնվեց կառավարության հետ հավասար պայմաններում մինչեւ եկող տարվա օգոստոսի 1-ը սուբսիդավորենք 604 հազար ընտանիքների, իսկ մենք ունենք 766 հազար բաժանորդներ, դա մեծ քայլ էր: Մոտ 7-8 մլրդ. դրամ փող կլինի տարվա կտրվածքով, որ մենք կվճարենք մեր հասարակությանը: Ինչ-որ տեղ սոցիալական խնդիրները կմեղմենք»,- հավելել է կառավարության ղեկավարը:
Սակայն կառավարության որոշումը որոշակի սողանք է ստեղծել: Եթե այդ որոշումը միայն մի կերպ գոյատեւողների համար է կայացվել, ապա նորմալ է: Ոչ մի գոյատեւող չի սպառի 250կվտ-ից ավելի էլէներգիա եւ «կտեղավորվի» կառավարության բարեհոգության սահմաններում: Բայց հատկապես ձմռանը մեր բնակչության մեծ մասը կսպառի 250կվտ-ից ավելի էլէներգիա, եւ հասկանալի է՝ ինչ կլինի: Կամ՝ որոշումը պիտի վերանայել, որ բնակչությունը թանկ կվճարի միայն 250կվտ-ից ավել սպառածի համար՝ ոչ թե ավելի դեպքում՝ ամբողջի համար: Կամ, ինչպես ժողովուրդն է ասում, էլեկտրիկների գործը կծաղկի՝ կուզեն մի քիչ հավելագրում կանեն, կուզեն՝ ոչ: Եվ այսպես կնստենք ստվերի վրա կամ տակ… Continue reading
Փաստաթու՞ղթն է, որ պիտի ներդրում բերի – Ընդունել են, որ վարկեր կարողանան բերել… Իսկ ի՞նչ ուղղություներով ենք աշխատելու, այդ ո՞ր ուղղություններն են, որ ազդելու են ներդրումային քաղաքականության վրա…
Կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց ներդրումային քաղաքականության հայեցակարգին եւ դրանից բխող միջոցառումների ժամանակացույցին: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ հայեցակարգն ուղղված է ներդրումային ոլորտում բաց դռների քաղաքականությանը, օտարերկյա ներդրողների համար դաշտի ազատականացմանը։ Նախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ միջոցառումները համահունչ լինեն այլ ոլորտներում արվող քաղաքականության հետ:
Նախարարը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալի աճ կա՝ 4,7 միլիարդ դրամի չափով:
Եթե աճ կա, հապա ինչու՞ է պետք այս փաստաթուղթը:
Ըստ բանախոսի, վերջին տարիներին Հայաստանում ներդրումները, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները դրսեւորել են տատանողական դինամիկա, մասնավորապես՝ մինչճգնաժամային շրջանում գրանցվում էր ներդրումների աճ, ինչին հաջորդեց ներդրումների կտրուկ անկումը 2009թ. ճգնաժամի ընթացքում, իսկ հետագայում դրսեւորվեց անկայուն դինամիկա: Մյուս կողմից՝ ՀՀ-ում անկախացումից ի վեր, չնայած «բաց դռների» քաղաքականության իրականացմանը, ներդրումային քաղաքականությանն առնչվող գրեթե ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել, բացառությամբ 1994թ. ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի, որը ներկայումս որոշակի վերանայման կարիք ունի: «Միեւնույն ժամանակ, տարբեր ռազմավարական փաստաթղթերում գործնականում գրեթե անդրադարձ չի կատարվել ներդրումային քաղաքականությանը եւ ներդրումային միջավայրին: Այս պայմաններում ներդրումների, եւ հատկապես՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելացումը, ներդրումային գործունեության ակտիվացումը, ներդրումային միջավայրի բարելավումն ապահովելու նպատակով խիստ կարեւորվում է եւ անհրաժեշտ է համապատասխան տեսլականի ու հստակ գործողությունների ծրագրի առկայություն, ինչը հնարավորություն կընձեռի ունենալ հստակ պատկերացում ներդրումների հետ կապված խնդիրների, դրանց լուծումների եւ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ»,-ասաց էկոնոմիկայի նախարարը: Continue reading
Օջախներդ անմար – Երեւանի քաղաքապետարանը բնակարաններ է տրամադրել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը մասնակից ազատամարտիկների ընտանիքներին… Իմոնք – «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 25-ամյակը… Որոշեցի հեքիաթ հորինել…
Օջախներդ անմար
Երեւանի ավագանու երեկվա միաձայն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են տրամադրվել արցախյան պատերազմում զոհված եւ վիրավոր ազատամարտիկների 30 ընտանիքներին: Որոշման համաձայն՝ 30 ընտանիքից 28-ը ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ զինվորական ծառայության ժամանակ վնասվածքներից, խեղումներից եւ առաջացած հիվանդություններից հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) խիստ կարիքավոր ընտանիքներն են, որոնց ՊՆ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրվել է զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի կամ հաշմանդամի կարգավիճակը հավաստող տեղեկանք: Այս ընտանիքները մինչ այս պահը տարբեր ժամանակահատվածներում կառավարության որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում, որպես զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքներ վերցվել են հաշվառման՝ բնակարանային պայմանների ապահովման նպատակով՝ անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու համար:
Բայց նշված ընտանիքները հիմնականում չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն եւ ապրում են ժամանակավոր կացարաններում, խարխուլ տներում, բնակության համար ոչ պիտանի շինություններում, ազգականների մոտ, ինչպես նաեւ վարձակալական հիմունքներով կամ համարվում են բնակարանային պայմանների խիստ կարիքավորներ: Այս ընտանիքների մասով Երեւանում պետական միջոցների մասնակցությամբ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերից վերջիններիս բնակարաններով ապահովելու համար ՊՆ կողմից միջնորդություն է ներկայացվել: Մյուս 2 դեպքերով նախատեսվում է բնակարաններ տրամադրել Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ակտիվ մասնակիցներ՝ ազատամարտիկների ընտանիքներին, հաշվի առնելով նրանց բնակարանային խիստ կարիքավորությունը, ինչպես նաեւ ազատամարտիկների ավանդը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում:
Երեւանի քաղաքապետարանը այցելել է այս ընտանիքներին, տեղում ամեն ինչ տեսել եւ նաեւ մեթոդական աջակցություն ցուցաբերել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցում: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (2-րդ մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը – Գաղտնիքներն այնտեղ են, որտեղ Աստվածների քաղաքն է…
Սկիզբը՝ թիվ 33-ում
http://www.hayary.org/wph/?p=5099 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – (1-ին մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը – Ինչու՞ տիրապետելով 100-ից ավելի հին լեզուների՝ նա այդպես էլ չանդրադարձավ հին հայերենին…
Վիրտի այն տեսակետը, որ արյան 2-րդ խումբը մեծ մասամբ բնորոշ է այսպես կոչված Homo eureopeus հյուսիսային գերմանո-սկանդինավյան եվրոպացիներին, չի համապատասխանում իրողությանը, ինչում մենք կհամոզվենք Հովիկ Ներսիսյանի «Հայերի բռնագաղթն ու բավարիացիների հայկական ծագումը» գրքից վերցրած տեղեկություններից (էջ 75-89). «Չեկանովսկին եվրոպական ցեղախումբը բաժանում է 4 մաքուր (հիմնական) ցեղերի, որոնք են՝ 1. Nordigue, Նորդիք (հյուսիսային), 2. Mediterraneene, Մեդիթերանական (միջերկրածովային), 3. Lapponoide, Լափոնիդ, 4. Armenoide, Հայկական»:
Հայկականից (Արմենոիդից) սերվածներն են.
Ա – Հայկականներից եւ հյուսիսայիններից սերված Ալփիանները (որի մեջ ընդգրկված են ներկա բավարացիք),
Բ – Հայկականից եւ մեդիթերականներից սերված Լիթորալները (ծովափնյա ժողովուրդները),
Գ – Հայկականից եւ լափոնիդներից սերված դինարիքները (Ադրիատիկ ծովի շրջանի ժողովուրդները):
Գրեթե աշխարհի բոլոր մարդաբանների տեսությունները համընկնում են ներկայացված այս տեսության հետ եւ համարվում է, որ Դինարիք ցեղերը, Լիթորալները, Ալփիանները սերված են հայերից:
Գրքում տեղեկություններ կան արյան բոլոր 4 խմբերի վերաբերյալ, բայց մենք կանդրադառնանք միայն 2-րդ խմբին:
Հայոց լեռնաշխարհի բնիկ վանեցիների արյան 2-րդ (A) խումբը կազմում է 56%: Արեւելքում հայերի արյան 2-րդ խումբը կազմում է 50,6%, Կովկասում՝ 55,6%, իսկ Արեւմուտքում՝ 45,7%: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից.– Լեւոն Արոնյանը բարելավեց վարկանիշը – Հայաստանի ֆուտբոլի հավաքականները տարանջատվել են – Արթուր Աբրահամը հանդիպեց մրցակցի հետ… Տեղադրեք ձեր գովազդը www.hayary.org-ում… «Լուսանցք»-ը պաշտպանում է հայոց արժեհամակարգը…
Լեւոն Արոնյանը բարելավեց իր վարկանիշը
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակները: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն անցած ամսվա համեմատ 4 աստիճանով բարելավել է իր վարկանիշը եւ հոկտեմբերի 1-ի դրությամբ զբաղեցնում է 7-րդ տեղը: 1-ին հորիզոնականը վստահորեն գրավում է աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով դեռեւս 34 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող ամերիկացի Հիկարու Նակամուրայից: Կայծակնային եւ արագ շախմատի վարկանիշային աղյուսակներում Լեւոն Արոնյանը 5-րդն է: Նա աշխարհի այն 4 շախմատիստներից մեկն է, ովքեր ընդգրկված են 3 վարկանիշների առաջին տասնյակներում:
* * *
Լեւոն Արոնյանը հանդես կգա 2015թ. Եվրոպայի ակումբային առաջնությունում, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-24-ը, Մակեդոնիայում: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 47 ակումբներ, որոնց կազմում ընդգրկված են 45 երկրների 343 շախմատիստ: Հայ շախմատիստը կրկին հայտավորվել է ռուսական «Սիբիր» ակումբի կազմում եւ հանդես կգա 2-րդ խաղատախտակին, քանի որ 1-ին համարի տակ հայտավորվել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը:
Լեւոն Արոնյանը Մագնուս Կառլսենի հետ կպայքարի աշխարհի չեմպիոնության համար
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել: Մրցաշարը տեղի է ունենալու Բեռլինում, հոկտեմբերի 10-14-ը: Առաջին 3 օրը տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը, իսկ վերջին 2 օրերին` կայծակնայինը:
Հարկ է նշել, որ այս տարվա առաջնությունը բավական ուժեղ կազմ է հավաքագրել: Մասանիցների ցուցակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Վերջինիս հաջորդում են նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը եւ Վլադիմիր Կրամնիկը: Լեւոն Արոնյանից բացի Հայաստանից առաջնությանը կմասնակցեն նաեւ գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Զավեն Անդրիասյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը:
Արագ շախմատի առաջնությունը բաղկացած է 15, իսկ կայծակնայինը` 21 փուլից: Մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազար դոլար, իսկ հաղթողները կստանան 40 հազարական դոլար: Continue reading
Հայկական խոհանոց – Մածունով խավիծ… Երեւանում տոն է՝ մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձը… Հայաստանը 2016-ի Եվրատեսիլում… Մեծ սպասելիքներ՝ հայկական ստարտափերից – հայերն ուժեղ են… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – («Հայկական խոհանոց» խորագիրը վարում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Մածունով խավիծ
Բաղադրությունը – Յուղ – 2 ճաշի գդալ, ալյուր – 4 ճաշի գդալ, քամած մածուն – 2 ճաշի գդալ եւ աղ:
Պատրաստման եղանակը – Տնական յուղը կաթսայում հալեցնել, ավելացնել ալյուրը եւ անընդհատ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան եւ տապակել մինչեւ ոսկեգույն դառնալը: Ավելացնել մածունը, աղը եւ խառնել 1-2 րոպե: Լցնել ափսեն եւ մատուցել:
Երեւանում տոն է՝ մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձը…
Տոնի եւ տոնացույցի անցած օրերի մասին «Լուսանցք»-ը նշել է նախորդ համարներում, իսկ այսօր մեր քաղաքամայր Երեւանը նշում է ավարտական տոնակատարությունը… Հրաշա;ի էր սեպագիր արձանագրությունների՝ ի ցույց դնելը, որը մայրաքաղաքի տոնը տանում էր դեպի հազարամյակների խորքը…
Ծաղրածուներ, մուլտֆիլների ու հեքիաթների կերպարներ՝ զբոսայգում
Մանկական ամենամեծ միջոցառումը «Խոսող խաղալիք» խորագրով էր։ Երեւանի մանկական զբոսայգի էին եկել հազարավոր երեխաներ։ Այս տարի մանկական ծրագրում տիկնիկային ներկայացումներ էին՝ Երեւանի տարբեր տիկնիկային թատրոնների ու ստուդիաների մասնակցությամբ։ Երեխաներին զվարճացնելու էին եկել ծաղրածուներ, մուլտֆիլների ու հեքիաթների կերպարներ։ Ջրաներկով ու գիպսե արձանիկներով առատ տաղավարներ էլ կային՝ կերպարվեստի սիրահար փոքրիկների համար։
Քաղաքապետի նախաձեռնությամբ ու Երեւանի վարչական շրջանների հոգածությամբ՝ մանկական միջոցառմանը նույնպես մասնակցել են նաեւ Երեւանի փոքրիկ հյուրերը՝ մարզերից ու ԼՂՀ-ից հյուրընկալված հարյուրավոր երեխաներ։
Մայրաքաղաքի տոնը երթով ողջունել են հաշմանդամություն ունեցող մարզիկները
Մայրաքաղաքի Աբովյան պուրակից սկիզբ է առել հատուկ կարիքներ ունեցող մեր համաքաղաքացիների երթը: Նրանք հաշմանդամասայլակներով անցել են Հանրապետության հրապարակով ու հասել Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենք եւ ներկա գտնվել տոնի գլխավոր միջոցառումներից մեկին՝ քաղաքապետարանի շենքի հարակից հրապարակում կազմակերպված տոնախմբությանը: Այս կերպ հատուկ կարիքներ ունեցող մեր համաքաղաքացիները ողջունել են նաեւ իրենց քաղաքի 2797-րդ տարեդարձը:
2016թ.-ին Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Իվետան
Հաջորդ տարվա Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու է գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով հայաստանյան հանդիսատեսին հայտնի դարձավ «Հայ Սուպերսթար» նախագծից։ Ըստ BlogNews-ի աղբյուրների՝ Իվետայի թեկնածությունն արդեն հաստատվել է Հ1-ում,։ Իվետայի գնալը շատ լավ որոշում է, որովհետեւ նրա արտաքին եւ ձայնային տվյալները չեն զիջում իրար։ Նաեւ փորձ ունի միջազգային բեմերում երգելու, ինչն այս հարցում դրական է։ Մնում է հաղթանակ մաղթենք Իվետային ու հուսանք, որ մյուս տարի մեծ հաջողություն ենք գրանցելու։
– Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 14-ին, Երեւանում։ 1992թ. տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ստացել է միջնակարգ եւ բարձրագույն կրթություն։ 1998-2006թթ. անգլերեն լեզու եւ նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում։ 2009թ. վերադարձել է Երեւան ու ընդունվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին։ 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծին եւ զբաղեցրել 5-րդ տեղը։ Նույն թվականին Մոսկվայի «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ 2011թ. նկարահանել է 2 տեսահոլովակ։ Գրում է անգլերեն եւ գերմաներեն լեզուներով երգեր, աշխատում է գերմանացի պրոդյուսերների հետ։ Զուգահեռ ներկայանում է հաուս-էլեկտրո ոճի մեջ, որի շրջանակներում համագործակցել է դիջեյներ Սերժոյի եւ Լազարոյի հետ։ 2011թ. Գերմանիայում մասնակցել է «Համբուրգի ձայն» երաժշտական մրցույթին եւ զբաղեցրել 3-րդ տեղը։
«Նոր ալիք». Գրիգոր Կյոկչյանը մրցութային 3-րդ օրը հավաքել է 98 միավոր
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը 3-րդ մրցութային օրը հավաքել է 98 միավոր (հնարավոր 99-ից)՝ կատարելով իր հեղինակած «Աֆրո» երգը: Երաժշտության հեղինակը Մարտին Միրզոյանն է:
Հիշեցնենք, որ 1-ին մրցութային օրը նա վաստակել էր 85 միավոր` 88 հնարավորից՝ կատարելով Boney M.-ի «Sunny» ստեղծագործությունը: 2-րդ մրցութային օրը վաստակել է 82 միավոր` 88 հնարավորից: Այդ օրը նա IOWA-ի հետ կատարել է «Երկու աստղ» ստեղծագործությունը:
Մրցույթի պաշտոնական կայքի համաձայն, Գ. Կյոկչյանը ընդհանուր առմամբ ունի 265 միավորով եւ գտնվում է 9-րդ հորիզոնականում է: Մրցույթի հաղթողն է Խորվաթիան ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը մեկնարկել հոկտեմբերի 2-ին, ավարտվելու է այսօր: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում է 12 երկրից՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Հունաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Ղազախստան, Լատվիա, Ուկրաինա, Խորվաթիա, Շվեյցարիա, 14 կատարող:
Մրցույթի ժյուրիի նախագահն է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը: Ժյույրի կազմում են ռուս եւ օտարազգի արտիստներ եւ երաժիշտներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորով, Իգոր Նիկոլաև, Վալերիա, Լեոնիդ Ագուտին, Լայմա Վայկուլե, Կոնստանտին Մելաձե, Անի Լորակ, Անժելիկա Վարում:
Մեծ սպասելիքներ՝ հայկական ստարտափերից – հայերն ուժեղ են… Continue reading


