Daily Archives: November 14, 2015

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 39-ի (385) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Համաթուրքական երախը միայն հայակեր չէ – Հայ արիները ղեկավարը նշել է, որ փոքրատարածք, բայց միատարր Հայաստանն ավելի ուժեղ կռիվ կտա համաթուրանականության դեմ, քան մեծատարածք Իրանը, որտեղ թյուրքական տարրը գրեթե գերազանցում է բնիկ պարսիկներին…

…Իհարկե լավ է, որ քիչ են հավաքվել ցուցարարներ եւ մեր հարեւան երկրին գլխացավանքի մեջ չեն գցել: Բայց այդ 35 մլն. քանակը պիտի զգաստ պահի պաշտոնական Թեհրանին: Մի առիթով Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին հարցրեցի, թե ինչպես են Համաարիական դաշինքով (որ նաեւ իրանական-պարսկական կողմի հետ են բանակցել) հակադրելու հենց միայն իրանական ադրբեջանցիներին, արդյո՞ք խոսել է իրանական (պարսկական) արիացիների հետ այդ մասին: ՀԱՄ առաջնորդը հայտնեց, որ միշտ է այդ հարցը տտել իրանցի բարեկամներին, ովքեր իրապես շահագրգռված են համաարիականության հզորացմամբ: Բայց, ինչպես հայտնեց նա, եւ՛ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը, եւ՛ Իրանում իր հանդիպումների ընթացքում այդ թեմայով չեն ծավալվել իրանական կողմից… Անգամ այն անուղղակի հարցին, թե այդպես չպատասխանելով մի օր պարսիկներն Իրանում ազգային փոքրամասնություն կդառնան (կամ նվազագույնը՝ թվաքանակով կզիջեն թյուրքական տարրին), մնաց անպատասխան… Հայ արիները ղեկավարը նաեւ նշեց, որ բարձր մակարդակով հանդիպումներում եւս այս խնդիրը արծարծել է՝ նշելով, որ այսօր փոքրատարածք Հայաստանն ավելի ուժեղ կռիվ կտա համաթուրանականության դեմ, քան մեծատարածք Իրանը, քանզի Հայաստանը գրեթե միատարր երկիր է, իսկ Իրանում թյուրքական տարրը հետզհետե գերազանցում է բնիկ պարսիկներին քանակով:

Սա մեզ՝ հայերիս, նույնպես պիտի անհանգստացնի, քանի որ Իրանի հյուսիսային մասում՝ Հայաստանին սահմանակից կան երկու Ադրբեջաններ, որոնք մեր ներկա թշնամի Ադրբեջանի հետ արդեն իսկ լուրջ վտանգ են, անգամ Թուրքիային եթե մի կողմ դնենք:Չնայած Թեհրանը պնդում է, որ այդ ադրբեջանցիները եղել են ատրպատականցիներ եւ կապ չունեն ներկայիս ադրբեջանցիների հետ, ինչի մեջ իրականույուն կա, բայց դա այսօր դեռ ազդեցիկ գործոն չէ «մեծ Թուրքիա» կամ «մեծ Ադրբեջան» ծրագրերի ճանապարհին…

2. Նոր պատերազմը՝ Ադրբեջանի մահախոսական – Մեր կարծիքը մնում է նույնը՝ հայերը կնախընտրեն այն ուժը, որը Կովկասի ու Մերձավոր Արեւելքի միջեւ այլեւս կնկատի Հայկական Լեռնաշխարհ բնական տարածաշրջանը … կօժանդակի հայերիս՝ վերատիրելու մեր բնօրրանը…

3. Ստեփանակերտի օդանավակայանը՝ հակաահաբեկչական թռիչքային գոտի – Այսօր էլ դեռ Հայաստանի առեւտրաշրջանառությունը ԵՏՄ-ի հետ նվազել է… ԼՂՀ-ն պետք է ինքնալուծարվի ու վերամիավորվի Հայաստանին՝ մինչեւ նոր պատերազմի սանձազերծումը…

4. Բաքուն պարտվում է միջազգային հարթակներում – Պեկինը աշխուժանում է Կենտրոնական Ասիայում… Թուրքերը միշտ են Հայաստանին «անիծյալ սեպ» համարել համաթուրքական նպատակների ճանապարհին, ինչը հասկացել են Իրանում եւ Չինաստանում…

5. Բաքվին մնացել է աղաղակելը՝ քանզի Վրաստանն Ադրբեջանի դարպասն է դեպի Թուրքիա ու Եվրոպա,… Ադրբեջանական SOCAR-ին զրկում են մենաշնորհից – Հայաստանը դառնում է տարանցիկ երկիր՝ միջնորդի դեր ստանձնելով… Ադրբեջանը կորցնում է հիմնական խաղաքարը…

6. Ադրբեջանական նավթի արդյունահանման պատճառով վտանգված է տարածաշրջանի սեյսմիկ-գեոդինամիկ վիճակը, վտանգված է նաեւ՝ մեր Սեւանը… «Գազպրոմ»-ը բանակցում է Թեհրանի հետ… Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է…

7. Հայը՝ մարդատեսակ, որ աստվածներ եւ ազգային պատկանելություն ունի – Հայերն արարչածին 7 ազգատեսակներից մեկն են, որ ունեն ինչպես Երկրային, այնպես էլ Երկնային Զորություններ…

8. Արեւապաշտությունը բնապաշտություն է, վերկրոնակա՛ն երեւույթ – առաքելական եկեղեցու քահանան եզդիների հավատը խառնում է սատանայապաշտության հետ… Հայ արիները արեւապաշտությունը լուսավոր հավատ են ընկալում… Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական եկեղեցին յոգան աղանդ է համարում…

…Այս հարցով դիմեցինք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով նաեւ եզդի համայնքի ներկայացուցիչների հետ է արիադավան-հեթանոսական ծեսեր կազմակերպել Գառնո տաճարում, Կարմիր բլուրում, Էրեբունի ամրոցի տարածքում, Մեծամորում եւ այլն: Նա շատ կարճ պատասխանեց՝ «Այն, որ եզդին արեւապաշտ է ու իրենց Աստվածն էլ արեւն է, հրաշալի է, նշանակում է եզդի տեսակը մնացել է հարազատ իր բնապաշտական հավատին (եզդիների մեծ մասը շեղվելով այս հավատից՝ դարձան մահմեդականներ եւ այդուհետ կոչվում են քրդեր…): Այն, որ եզդին աղոթում է արեւին՝ որպես լույսի, գերազանց է, նշանակում է եզդին մնացել է դեպի լույսը, դեպի ճերմակն ու ճշմարիտը գնացող տեսակ: Մենք՝ հայ արիներս եւ այլ հեթանոս հայեր, նույնպես արեւապաշտ ենք, կրակն էլ մեզ համար երկնային ԱրԷգԱկ-ի երկրային արտացոլանքն է, որ վառում ենք մեր ծեսերին… Այս դեպքում ի՞նչ սատանայապաշտության մասին է խոսքը: Ինչպե՞ս կարող է արեւապաշտը լինել սատանայապաշտ կամ խավարապաշտ…

Իսկ մյուս հարցը՝ հայի եւ եզդու Հայաստանյայց առաքելական եկեղեցով պսակադրությունը խիստ կրոնական է, ինչը կարող է նաեւ պարտադրվել որպես եկեղեցական կամ կրոնական արարողություն: Մենք, օրինակ, առհասարակ դեմ ենք խառնամուսնությանը, խառնարյունությանը, ծինաբանական խառնակչություններին՝ գենախեղումներին: Հետաքրքիրն այն է, որ եզդիներն իրենք նույնպես դեմ են այլազգիների հետ ամուսնությանը եւ հաստատ իրենց ծիսակարգը կպարտադրեն հայ աղջկան, եթե եզդիական ծեսով ցանկակա ամուսնանալ… Սակայն եթե երկու այլազգի մարդ իրար սիրում են՝ ինչ կարող ես անել, թող պարզապես ամուսնանան, մնան իրենց հավատօ հետեւորդ, եթե այդքան կարեւորում են… ու վերջ»:

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Մակեդոնացին… (2-րդ մաս) – «Հայաստան» եւ «հայեր» բառերից խուսափելով՝ իրական անցյալը, միեւնույնն է, չի սրբագրվի…

10. Գյուղատնտեսություն եւ տնտեսություն Հարստություն, որից չենք օգտվում – Բանն այն է, որ թռչնաղբը օգտակար նյութերի պարունակությամբ գերազանցում է գյուղատնտեսական մյուս կենդանիների աղբին… Այս սարքը կարելի է չգնել եւ պատրատսել մեզ մոտ…

11. Մշակութային եւ կենցաղային լուրեր… Հայտնի Hermes ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուն ստեղծվում է հայ կնոջ կողմից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից՝ hayary.org-ից… Կարդացեք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

12. Աշխարհի մարզական հեւքից – Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոլիգայի խորհրդանշական հավաքականում… Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնեցին Ռեյկյավիկ… Լեւոն Արոնյանը կմասնակցի հավակնորդների մրցաշարին… Այլազան…

Համաթուրքական երախը միայն հայակեր չէ – Հայ արիները ղեկավարը նշել է, որ փոքրատարածք, բայց միատարր Հայաստանն ավելի ուժեղ կռիվ կտա համաթուրանականության դեմ, քան մեծատարածք Իրանը, որտեղ թյուրքական տարրը գրեթե գերազանցում է բնիկ պարսիկներին…

Իրանական զլմ.ները գրել են ադրբեջանցիների նոր խառնակչությունների մասին: «Անջատողական ուժերը փորձեցին օգտվել Իրանի թյուրքախոս քաղաքներում անցկացված բողոքի ցույցերից»,- նշված է իրանական «Ազարիհա.օրգ» կայքում թողարկված հոդվածում: Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող հումորային հաղորդումներից մեկի ժամանակ ատրպատականցիների (այսպես ավելի ճիշտ է հնչում, քան՝ ադրբեջանցիների) արժանապատվությունը վիրավորող դրվագներ են եղել, ինչն էլ հարուցել է Թավրիզի եւ Ուրմիայի թյուրքալեզու բնակչության զայրույթը՝ հանգեցնելով բողոքի ցույցերի:

Բայց, պիտի ենթադրել, որ Թեհրանում չէին կարող չհասկանալ, որ այդպես էլ լինելու է: Պարզապես հակահամաթուրքական ալիքը, որ մշտապես կա Հայաստանում, գործնականում անցել է Սիրիա եւ Իրաք, երբ Անկարան նոր տարածքային հավակնություններ ցուցաբերեց արաբական երկրների նկատմամբ, որից հետո՝ Չինաստան, որտեղ թյուրք-ույղուրական խնդիրն է նորից գլուխ բարձրացրել: Սա էլ պատճառ է դարձել, որ Չինաստանը «Մետաքսի նոր ճանապարհը» որոշակիորեն պահպանել է մինչեւ Հայաստան, ապա այդ ճանապարհի նախագծից հանել Ադրբեջանին ու Թուրքիային: Ճանապարհը դեպի Եվրոպա՝ մի ճյուղով գնում է Հայաստանից Իրան եւ Իրաք-Սիրա-Լիբանան անցնելով՝ Միջերկրական ծովով, մեկ այլ ճյուղով էլ՝ Իրան-Հայաստան-Վրաստան՝ Սեւ ծովով հասնում է Եվրոպա: Ինչպես նկատում ենք՝ Չինաստանից եկող հակահամաթուրքական երկրներն են ընկած դեպի Եվրոպա ճանապարհի խաչմերուկում եւ տրամաբանական է, որ Իրանում եւս կբորբոքվեն հակաթուրքական ու հակաադրբեջանական կրքեր...

Իրանական աղբյուրը, անդրադառնալով վերոնշյալ բողոքի ցույցերին եւ դրանք լուսաբանող արտասահմանյան զլմ-ներին, մասնավորապես նշել է. «Անջատողական ուժերը փորձեցին օգտվել Իրանի թյուրքախոս քաղաքներում անցկացված բողոքի ցույցերից, այն դեպքում, որ ողջ Իրանը, այդ թվում՝ կրոնական փոքրամասնություն համարվող հայերը դատապարտեցին այդ հաղորդումը, սակայն ազգայնամոլ եւ անջատողական ուժերը դեռ կոչ են անում, որ մարդիկ դուրս գան փողոց»: Հոդվածի հեղինակը, անդրադառնալով բողոքի ցույցերին մասնակցած մարդկանց քանակին, գրում է. «Նրանք, որոնք Թավրիզը, հատկապես նրա շուկան լավ են ճանաչում, գիտեն, երբ որ ծաղրածուները հավաքվում են շուկայում, նրանց դիտելու համար նվազագույնը 300-400 մարդ է հավաքվում այնտեղ, իսկ երբ որ հայտարարվում էր, որ Թավրիզի շուկայի շրջակայքում բողոքի ցույց է տեղի ունեցել, անջատողական խմբավորումների ասած 35 միլիոն ադրբեջանցիներից քանի՞ հոգի մասնակցեց այդ բողոքի ցույցերին»:  Continue reading

Նոր պատերազմը՝ Ադրբեջանի մահախոսական – Մեր կարծիքը մնում է նույնը՝ հայերը կնախընտրեն այն ուժը, որը Կովկասի ու Մերձավոր Արեւելքի միջեւ այլեւս կնկատի Հայկական Լեռնաշխարհ բնական տարածաշրջանը … կօժանդակի հայերիս՝ վերատիրելու մեր բնօրրանը…

Հայ քաղաքական ու հանրային ասպարեզներում կարծիք է ձեւավորվել, որ Մոսկվան վերջապես ըմբռնել է, որ Հայաստանը ինքնուրույն պետություն է, որ ունի իր հայամետ քաղաքականությունը, իսկ հայ հանրությունն էլ այլեւս կամակատար մի զանգված չէ եւ պատրաստ է ոտքի կանգնել: Իհարկե, կան գրպանային հասարակական ու քաղաքացիական նախաձեռնություններ, կան ինչպես ռուսամետ, այնպես էլ արեւմտամետ ուղղության, բայց դրանք արդեն հայտնվել են լուսանցքում եւ հետզհետե կորցնում են հավատն իրենց նկատմամբ: Մեր պետությունն էլ միանշանակ անկախ չէ, կան իրավիճակներ, որ պաշտոնական Երեւանը գնում է զիջումների այս կամ այն գերտերությանը, բայց դա այսօր քաղաքական ընդհանրական գործելաոճ չէ: Հայկական դիվանագիտությունը վաղուց է անցել փոխլրացնող արտաքին քաղաքականության, ինչը Հայաստանին զերծ է պահում հստակ բեւեռացումներից, չնայած մեր երկիրն ընդգրկվում է այս կամ այն քաղաքական, տնտեսական ու ռազմական դաշինքների մեջ:

Հայաստանը Եվրասիամիության ու Եվրամիության անդամ է, ՀԱՊԿ-ի կազմում է եւ ՆԱՏՕ-ի գործընկերը, աշխատում է ինչպես ԱՊՀ, այնպես էլ Արեւելյան գործընկերության կառույցներում եւ այսպես շարունակ:

Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ Հայաստանի հետ տարածաշրջանային ծրագրեր են նախատեսում նաեւ Չինաստանը, Իրանը, վերջերս նաեւ Վրաստանը, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եղբայրության փաստաթուղթ ունի ստորագրած...

Այս եւ այլ երկրների հետ համագործակցությունը եւս փոխլրացնող ձեւաչափով է ընթանում, քանզի չի ընդդիմանում ոչ արեւմտյան, ոչ էլ ռուսական ուղղություններին:

Այս համապատկերում «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ողջունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան. «Ռուսաստանի գործողությունները ցույց են տալիս, որ հասկացել է. Հայաստան պետությունն ու հասարակությունն իր գրպանի մեջ չէ, պետք է աշխատել թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ հասարակության հետ»:

Նա միաժամանակ հավելել է, թե դրական է համարում, որ վերջին շրջանում շատ են կազմակերպվում հայ-ռուսական այցեր, համաժողովներ… Մինչ այս՝ 20 տարուց ավելի է, կարծես թե Ռուսաստանը համարում էր, որ սա է ու կա, այսպես էլ մնալու է:

Այսինքն, ըստ այս գործչի, Մոսկվան այլեւս չի ընդդիմանում հայկական դիվանագիտության բազմազանությանը ու պատրաստ է Երեւանի հետ քննարկել տարբեր հարցեր՝ ոչ միայն արցախյան հիմնախնդրին վերաբերող, այլեւ տարածաշրջանային, Մերձավոր Արեւելքին վերաբերող եւն:

ՌԴ ԱԳ նախարարը եկել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով՝ աշխատանքային այցով: Երեւանում Սերգեյ Լավրովին ընդունել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:  Continue reading

Ստեփանակերտի օդանավակայանը՝ հակաահաբեկչական թռիչքային գոտի – Այսօր էլ դեռ Հայաստանի առեւտրաշրջանառությունը ԵՏՄ-ի հետ նվազել է… ԼՂՀ-ն պետք է ինքնալուծարվի ու վերամիավորվի Հայաստանին՝ մինչեւ նոր պատերազմի սանձազերծումը…

Արցախի հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի մասին տեղեկություններ են սպրդում: Այդ գործընթացների նախաձեռնողը Մոսկվան է: Խոսքը ԼՂ-ի հարակից մի քանի շրջան Ադրբեջանին հանձնելու մասին է: Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որը թույլ կտա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը ԵՏՄ-ին անդամակցելու հարցում: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի ընթացքում, ըստ այդ տեղեկատվության, քննարկմվել է նաեւ այդ հարցը:

Եվ հետաքրքիր է, որ երեկ Մոսկվայում ասուլիս է տվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով նշել է, որ Ռուսաստանը կարող է օգտվել Ստեփանակերտի օդանավակայանի ծառայություններից՝ «Իսլամական պետության» ահաբեկիչներին հարվածելու համար: Այսպիսով՝ դիմելով Ռուսաստանին, Արցախի նախագահը նաեւ Արեւմուտքին եւ այլ շահագրգիռ կողմերի եւս հասյկացրեց, որ անկախ Արցախը միանում է հակաահաբեկչական պայքարին եւ պատրաստ է աջակցել:
Սա ասվել է այն դեպքում, երբ Ադրբեջանը անթաքույց աջակցում է ծայրահեղ իսլամականներին ահաբեկչության ծավալման հարցում: Հարյուրավոր ադրբեջանցիներ ու թուրքեր են կռվում ահաբեկիչների զինյալների հետ՝ ընդդեմ Սիրիայի եւ Իրաքի: Բաքվում հույս ունեն, որ իրենց չկայացած բանակի փոխարեն այդ ահաբեկիչները կկռվեն հայկական զինուժի դեմ, իսկ ԻԼԻՊ-ը կաջակցի:
Continue reading

Բաքուն պարտվում է միջազգային հարթակներում – Պեկինը աշխուժանում է Կենտրոնական Ասիայում… Թուրքերը միշտ են Հայաստանին «անիծյալ սեպ» համարել համաթուրքական նպատակների ճանապարհին, ինչը հասկացել են Իրանում եւ Չինաստանում…

Ադրբեջանի տարածաշրջանային եւ ասիական հարցերով փորձագետ Հեթաշ Բաբեդովը տեղի մամուլում ուշագրավ դիտարկում էր արել, ինչն ադրբեջանական խորհրդարանական ընտրությունների համապատկերում դիտվեց իբրեւ դավաճանություն: Երբ Բաքուն վերջին օրերին բողոքում էր, որ Թբիլիսին ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը Վրաստանում մենաշնորհից զրկելով, դավաճանում է իրեն, Հ. Բաբեթովը գրեց. «Ադրբեջանին ոչ ոք չի դավաճանում: Պարզապես Ադրբեջանին արդեն ոչ ոք չի վստահում: Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Չինաստանը «Մետաքսի ճանապարհում» նախընտրեց Հայաստանին»:

Մենք մանրամասն անդրադարձել ենք այն հարցին, թե միջազգային հարթակներում առաջ քաշվող «Մետաքսի ճանապարհի» 7-8 տարբերակներից ինչու Չինաստանը նախընտրեց այդ ճանապարհի պատմական տարբերակը: Այդ 8 տարբերակներից 5-ը ներկայացրել ենք, մնացյալը կրկնություններ են: Իսկ պատմական տարբերակը ենթադրում է այն ուղին, որն անցել է Հայաստանով եւ որում կենտրոնական դեր է խաղացել Հայաստանը: Այդ օրերին ադրբեջանական զլմ-ները գրում էին, թե՝ «Չինաստանը նախընտրեց օկուպանտ Հայաստանին», «Չինաստանը նախընտրում է իրպեսներին՝ ագրեսոր հայերին», «Չինաստանն ընտրում է թանկ ուղին, միայն թե դուրս մղի Ադրբեջանին» (իրականում Հայաստանով անցնող ուղին թանկ չէ), «Չինաստանը վախենում է պատմական Ադրբեջանից» եւն:

Հ. Բաբեթովն, իհարկե, ճշմարտությունը չէր արձանագրել եւ Չինաստանի կողմից Հայաստանին նախընտրելը վերագրել էր Ադրբեջանի անհաջող արտաքին քաղաքականությանը:

Մինչդեռ իրականությունն այլ է, եւ չինական կողմը դա չի թաքցնում:

Այլ խոսքով՝ հայտնի է, որ համաթուրքական վտանգը հեռահար տարածվում է նաեւ Չինաստանի վրա, եւ Պեկինը վաղուց ունի տեղային թյուրքական խնդիր, որը ույղուրական վտանգի տեսքով է, սակայն չինացիներին հուզում է դրա համապարփակ վտանգը եւս: Իզուր չէ, որ «Հին Մետաքսի ճանախարհ»-ն է նախընտրում Պեկինը՝ որպես «Նոր Մետաքսի ճանապարհ»-ի նախագիծ, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը նախատեսված չեն Չինաստանից Եվրոպա ճանապարհը սպասարկելու համար (այս մասին մասնակիորեն խոսել եմ «Հայաստանի Հանրապետություն»-ում նաեւ): Միջին Ասիայի թյուրքական երկրների քաղաքներն էլ նպատակայնորեն են ընտրված (հին Մետաքսի ճանապարհում այսօրվա պետություններն ու քաղաքները չեն եղել, պարզապես հին քարտեզային տեղանքն է պահպանվել): Հակիրճ՝ Չինաստանը նախատեսել է «Մետաքսի ճանապարհ»-ի վերականգնման գործը հեռու պահել համաթուրքական զարգացումներից: Այս իրողությունն է, որ անտեսելով թուրքական դերակատարումը, կարեւորել է Հայաստանի դերը մեր տարածաշրջանում: Եվ վերոնշյալ առաջարկվող «Մետաքսի ճանապարհ»-ը Չինաստանից հասնելով Հայաստան՝ իջնում է հարավ, Իրանի եւ արաբական երկրներ Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի միջոցով հասնում է Միջերկրական ծով ու Եվրոպա… Կամ՝ Հայաստանով անցնում է Վրաստան, ապա՝ Սեւ ծովով հասնում Եվրոպա: Երկու դեպքում էլ դուրս է թողնված ներկայիս Թուրքիայի տարածքը, իսկ մինչ այդ ներկայիս Ադրբեջանն արդեն դուրս է թողնված (տե՛ս այս թողարկման PDF տարբերակի 8-րդ էջում տպագրված քարտեզը –http://www.hayary.org/wph/wp-content/uploads/39-385.pdf):

Continue reading

Բաքվին մնացել է աղաղակելը՝ քանզի Վրաստանն Ադրբեջանի դարպասն է դեպի Թուրքիա ու Եվրոպա,… Ադրբեջանական SOCAR-ին զրկում են մենաշնորհից – Հայաստանը դառնում է տարանցիկ երկիր՝ միջնորդի դեր ստանձնելով… Ադրբեջանը կորցնում է հիմնական խաղաքարը…

Որ Ադրբեջանում ինչ լինի, մեղավորը հայերն են, նորություն չէ:

Որ մենք շատ հաճախ նրանց չենք պատասխանում, դա էլ նորություն չէ:

Եվ, ի դեպ, մեր չպատասխանելը գրեթե միշտ արդարացված է, քանզի այս պետություն կոչվածը ուրիշ մասնագետի կարիք ունի: Թերեւս ժամանակ առ ժամանակ անդրադառնում եմ նրանց անդրադարձերին, հատկապես երբ հարցը վերաբերում է Հայաստանի միջուկային էներգետիկայի բնագավառին կամ մեզ համար տնտեսության՝ ռազմավարական նշանակության այս կամ այն ճյուղին: Հերթական թեման հաստատ չէի ներկայացնի, եթե խոսքը չվերաբերեր ադրբեջանական նավթագազային ընկերությանը՝ SOCAR-ին (այս մասին գրել եմ «ՀՀ»-ում եւ, ի դեպ, թեման միշտ ուշադրության կենտրոնում եմ պահում, քանզի, հասկանալի պատճառներով, այս ընկերությունը ուղղակիորեն ենթարկվում է ալիեւյան կլանին, միջազգային բազմաթիվ խարդախ գործարքների մեջ է ներքաշված եւ ավելին, Ադրբեջանի նավթագազային տվյալների մասին սխալ՝ չափազանցված տեղեկատվություն էր տվել միջազգային այնպիսի կառույցների, ինչպիսիք են բրիտանական Փեթրոլիումը, նորվեգական «Սթեյթ օյլ»-ը եւն, ինչը պատճառ դարձավ, որպեսզի վերջիններս փաստացի փակեն Բաքվի իրենց գրասենյակները՝ խորհրդանշական մեկ-երկու ներկայացուցիչ թողնելով, ինչը նշանակում է, որ նրանք կամաց-կամաց լքելու են նաեւ «Շահ դենիզ» հանքավայրը):

Ուրեմն՝ ադրբեջանական SOCAR-ին Վրաստանում զրկում են մենաշնորհային դիրքից՝ ցանկանալով շուկա թողնել ռուսական «Գազպրոմ»-ին: Եվ ովքե՞ր են մեղավորները: Իհարկե՝ հայերը: Վրացական պաշտոնյաներն ասում են, որ «Գազպրոմ»-ի հետ համագործակցության հիմնական պատճառաբանությունը այն է, որ Վրաստանում հիմնական մենաշնորհ զբաղեցնող ադրբեջանական SOCAR-ը չի կարողանում բավարարել վրացական ընկերությունների ներքին սպառման պահանջարկը: Այս տեսակետն է հայտնել նաեւ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Պահանջարկը լրացնելու համար էլ ոլորտի մասնակիցները փորձում են այդ բացը լրացնել «Գազպրոմ»-ով: Ճիշտ է, տեղի ընդդիմադիրները դեմ են այս որոշումով, բայց Միլանում Վրաստանի էներգետիկայի նախարարի եւ «Գազպրոմ»-ի ղեկավարության միջեւ կայացած հանդիպումը հուշում է, որ SOCAR-ը Վրաստանում այլեւս հիմնական դերակատարը չի լինելու:

Խնդրո առարկայի շուրջ խոսել են նաեւ վրացի որոշ մասնագետներ, քաղաքական գործիչներ: Նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին էլ է ասել, որ շատ լավ կլինի, եթե ադրբեջանական ընկերությունը, որը մենաշնորհ ունի Վրաստանում գազի սպասարկման ոլորտում, զրկվի իր դիրքից: Ավելին՝ Իվանիշվիլին խոսել է իրանական գազի տարբերակի մասին:

Ահա այստեղ էլ հասկանալի է դառնում, թե ինչու են, ըստ ադրբեջանական տկարամիտների, մեղավոր հայերը:  Continue reading

Ադրբեջանական նավթի արդյունահանման պատճառով վտանգված է տարածաշրջանի սեյսմիկ-գեոդինամիկ վիճակը, վտանգված է նաեւ՝ մեր Սեւանը… «Գազպրոմ»-ը բանակցում է Թեհրանի հետ… Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է…

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյան-Ակլունցը եւ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ահազանգել են, որ Ադրբեջանում նավթի եւ գազի երկարատեւ անկառավարելի արդյունահանման հետեւանքով Կովկասյան ամբողջ տարածաշրջանը սեյսմիկ-գեոդինամիկ մեծ անտրոպոգեն աղետի շեմին է հայտնվել: Նրանք համոզված են, որ տարածաշրջանում սեյսմիկ իրավիճակի վատացման պատճառն Ադրբեջանի մերձկասպյան ու կասպյան տարածքների երկրակեղեւում ընթացող ծայրահեղ վտանգավոր սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսներն են, որոնք առաջացել են նավթի արդյունահանման պատճառով:

Մանե Հակոբյան-Ակլունցը հարեւան երկրի այսպիսի վիճակին հետեւում է արդեն տասնյակ տարիներ, իսկ այսօր այդ վտանգն ավելանում է ու նաեւ վտանգում մեզ. «Իջեւանի, Տավուշի մարզի ամբողջ տարածքում սողանքներ են շարունակ լինում, դրանք այդ ամենի հետեւանքներն են: Վտանգված է նաեւ Սեւանա լիճը, եթե նկատել եք, վերջին ժամանակներում փոքր մագնիտուդի երկրաշարժեր են լինում Գավառ քաղաքի տարածքում»: Արա Պապյանն էլ մտահոգված է, որ այդ աղետները կխոցեն ոչ միայն Ադրբեջանի տարածքը, այլեւ ծանր հետեւանքներ կունենան Հայաստանի ու Վրաստանի համար: «Հունիսին Թբիլիսում տեղի ունեցած ջրհեղեղը հենց այդ մարդածին պրոցեսների հետեւանքն է: Պետք է նավթի ու գազի արդյունահանումը կասեցվի, տուժելու ենք նաեւ մենք: Ադրբեջանը չի կարող անտեսել մեր բոլորի շահերը»:

Պետք է նաեւ պետական մոտեցում դրսեւորել ու միջազգային կառույցների ղեկավարության ուշադրությունը հրավիրել այս խնդրի շուրջ: Դրա համար էլ բանախոսները բաց նամակով դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ՄԱԿ ԱԽ նախագահին, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրներին, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին, ԵՄ, ԵԽ, ԵՀ ղեկավարներին եւ Սերժ Սարգսյանին:  Continue reading

Հայը՝ Մարդատեսակ, որ Աստվածներ եւ Ազգային Պատկանելություն ունի – Հայերն Արարչածին 7 Ազգատեսակներից մեկն են, որ ունեն ինչպես Երկրային, այնպես էլ Երկնային Զորություններ… / Հայ Տեսակի Արարման տոնը՝ Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո – Հայկական Լեռնաշխարհի Բնիկները Հայերն են, այն միայն Հայերիս Հայրենիքն է…

Հայ Տեսակի Արարման տոնը՝ Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո – Հայկական Լեռնաշխարհի բնիկները հայերն են, այն միայն հայերիս հայրենիքն է…

Նոյեմբերի 10-ին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը:

Հայ արիական քրմերը լուսաբացին, ավանդույթի համաձայն, ռազմի ու արդար ուժի հաղթական ծես կատարեցին Վահագն Աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ Հայոց Զորեղ Աստվածն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ եւ միշտ լինի հայ զորականի կողքին: Որ Վահագնը իր հրեղեն տիեզերական ուժով դառնա ապավենը մեր բանակի ու հաղթանակների:

Հայ արիական քրմերը ծիսական արարողությամբ փառաբանեցին նաեւ բոլոր հայ նահատակներին, հերոսներին բոլոր, որ նրանց հոգիներն այսօր սատարեն ներկայիս Հայաստանի (հայ արիները Արցախը վերամիավորված են համարում) սահմանները քաջաբար պաշտպանող հայորդիներին:  Continue reading

Արեւապաշտությունը բնապաշտություն է, վերկրոնակա՛ն երեւույթ – առաքելական եկեղեցու քահանան եզդիների հավատը խառնում է սատանայապաշտության հետ… Հայ արիները արեւապաշտությունը լուսավոր հավատ են ընկալում… Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական եկեղեցին յոգան աղանդ է համարում…

Նոյեմբերի սկզբին տեղեկություն տարածվեց, թե Եսայի քահանա Արթենյանը, ով հոգեւորական է, վիրավորել է եզդիներին: Եզդիները բողոքել են, որ հայ հոգեւորականը, ով հաստատ իր կրթության ընթացքում ուսումնասիրել է նաեւ այլ կրոններ ու հավատներ, պետք է իմանար, որ եզդիները արեւապաշտ չեն, արեւը աստծո խորհրդանիշն է եզդիական կրոնում: Եզդի համայնքի ներկայացուցիչները համեմատության համար նշել են, թե արդյո՞ք այդ մտածելակերպով կարելի է ասել՝ քրիստոնյաները խաչապաշտ են, մուսուլմանները՝ լուսնապաշտ եւ այլն:

Եկեղեցական հոգեւորականը նաեւ ասել է, թե՝ «եզդիական սրբավայր մտնելիս տեսնում ենք սատանայի արձանը»: Եթե խոսքը՝ «Տաուսե Մալաքի» կերպարը խորհրդանշող սիրամարգ-հրեշտակի խորհրդանիշի մասին է, ապա դա անհասկանալի է եզդիների համար: Նրանք անգամ նշել են, որ այդ խորհրդանշանը սատանա են համարել միայն «Իսլամական պետության» ահաբեկիչները, որի պատճառով էլ սպանում են հարյուրավոր եզդիների:

Եզդի ներկայացուցիչների կարծիքով՝ այս քահանան աստվածաբանությունից տարրական պատկերացում չունի, չգիտի, որ եզդիական կրոնում սատանա գոյություն չունի, քանզի իրենք գտնում են, որ եւ՛ լավը, եւ՛ վատը հենց մարդու մեջ է, ու հենց մարդն է ընտրում՝ որ ճանապարհով գնալ, բարի լինել, թե չար… Եվ քահանային խորհուրդ են տալիս, մեղմ ասած, ոչ գիտակ լինելով, չզբաղվել եզդիների հետ կապված հարցերով: Անգամ զարմացած են, որ Աստվածաշնչի համաձայն հանդուրժող չգտնվելով՝ քահանան մեղք է գործել… Պարզապես պետք է ընդունի իր սխալը եւ ներողություն խնդրի եզդի ժողովրդից՝ նրա կրոնական զգացմունքները վիրավորելու համար: Նման կարծիք է հայտնել նաեւ «Միջէթնիկ եւ միջմշակութային համագործակցությունների կենտրոն» հ/կ նախագահ Սաշիկ Սուլթանյանը:  Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Մակեդոնացին… (2-րդ մաս) – «Հայաստան» եւ «հայեր» բառերից խուսափելով՝ իրական անցյալը, միեւնույնն է, չի սրբագրվի…

Սկիզբը՝ թիվ 38-ում

http://www.hayary.org/wph/?p=5180Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. – Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Մակեդոնացին – Երբ տեղեկությունների մեծ մասը լսածի հաշվին է (մաս 1-ին)… Հնդկաստան-Հնդստան-Հայաստան եզրույթին «Լուսանցք»-ն անդրադարձել է…

Բոնգարդ-Լեւինը եւ նրա համահեղինակը, ինչպես միշտ, փորձում են խեղաթյուրել Հայոց պատմությունը եւ խուսափելով «հայեր», «Հայաստան» բառերից, Գավգամելայի ճակատամարտին մասնակցած հայկական զորքը կանխամտածված ներկայացնում են որպես հնդկական զորք կամ հնդիկ վարձկաններ:

Իսկ Արրիանոսի այն վկայության վերաբերյալ, որ «ճակատամարտում պարսիկների դաշնակիցներն էին հնդիկները, որոնք ապրում էին Ինդոսի արեւմտյան սահմանամերձ շրջաններում», կարծիք են հայտնում, որ սահմանի անցկացումը Ինդոսով կրում է պայմանական բնույթ:

Իսկ մենք համարում ենք, որ այն ոչ մի պայմանական բնույթ էլ չի կրում: Ապացույցը սուրբ Հերոնիմոսի քարտեզին վերաբերող տեքստն է, որտեղ պարզ ասվում է, որ Գանգես (Ճորոխ) եւ Ինդոս գետերը սկիզբ են առնում Կովկասյան լեռներում, եւ որ Ինդոսը թափվում է Տիգրիս գետը, այսինքն՝ Գանգեսն ու Ինդոսը գտնվում են Հայկական լեռնաշխարհում:

Ենթադրվում է, որ Ինդոս է կոչվել Մեծ Զաբը, որը թափվում է Տիգրիս գետը:

Նշված հեղինակները մի կողմից գրում են, որ Հնդկաստանում բացակայել է պատմական գիտությունը, եւ որ հնդիկները ոչ մի բան չեն իմացել Հին Հնդկաստանի մասին, իսկ մյուս կողմից, պարզվում է, որ հնդկական գիտության նվաճումները եւ գրական ստեղծագործությունները հայտնի են եղել արաբներին:

Նկատի ունենանք, որ արաբական աշխարհում հայտնի են եղել հայկական գիտության նվաճումները եւ գրական ստեղծագործությունները, այլ՝ ոչ թե ինդոսների: Արաբներին հայտնի է եղել նույնիսկ մեր նախահայր Թորգոմի ծածկանունը՝ Լանթա:
Continue reading

Գյուղատնտեսություն եւ տնտեսություն Հարստություն, որից չենք օգտվում – Բանն այն է, որ թռչնաղբը օգտակար նյութերի պարունակությամբ գերազանցում է գյուղատնտեսական մյուս կենդանիների աղբին… Այս սարքը կարելի է չգնել եւ պատրատսել մեզ մոտ…

Քիմիական պարարտանյութով սնված բույսը շատ կամ քիչ չափով վնաս է մարդու օրգանիզմին: Դեռ չի տրված այս կամ այն բույսին հավելվող քիմիական պարարտանյութի այն քանակը, որը բույսին սնելով, չի վնասի մարդուն ընդհանրապես: Ասել կուզի՝ բույսը պետք է սնել օրգանական պարարտանյութերով, որը մի կողմից կապահովի բույսի բնական աճն ու բերքատվությունը եւ մյուս կողմից՝ անվնաս կլինի մարդու օրգանիզմի համար:

Այդպիսի օրգանական պարարտանյութերի շարքին է պատկանում մեր երկրում հազարավոր տոննաների հասնող թռչնաղբը: Դեռ հնագույն ժամանակներում հայ հողագործը հողի բերրիությունն ավելացնելու, մշակովի բույսերից ավելի շատ բերք ստանալու համար օգտագործել է իր հավերի, բադերի, սագերի, հնդկահավերի աղբը: Բանն այն է, որ թռչնաղբը օգտակար նյութերի պարունակությամբ գերազանցում է գյուղատնտեսական մյուս կենդանիների աղբին:

Մեր հանրապետությունում զարգացած են արդյունաբերական հիմունքներով գործող թռչնաբուծական ֆաբրիկաները: Յուրաքանչյուր նման ֆաբրիկայում տարեկան գոյանում է հազարավոր տոննա թռչնաղբ: Սակայն, դրա արդյունավետ օգտագործման ժամանակակից արդյունավետ եղանակները մեր հանրապետությունում չեն կիրառվում: Ինչի հետեւանքով այդքան թանկարժեք օրգանական պարարտանյութը փչանում է կամ օգտագործվում է դրա մի չնչին մասը միայն, այն էլ այն վիճակով, ինչպիսին ստացվում է թռչունիցContinue reading

Մշակութային եւ կենցաղային լուրեր… Հայտնի Hermes ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուն ստեղծվում է հայ կնոջ կողմից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից՝ hayary.org-ից… Կարդացեք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Hermes-ի հավաքածուի ստեղծողը՝ հայուհի

Ֆրանսիական հայտնի Hermes ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուն ստեղծվում է հայ կնոջ՝ Վերոնիկա Նիշանյանի կողմից:

Նա աշխարհում սակավաթիվ կանանցից է, ովքեր մոդելավորում են հագուստ տղամարդկանց համար: Հայուհին ծնվել է 1954թ. մայիսի 3-ին, Փարիզի արեւմտյան արվարձաններից մեկում: Նա իր կոչումը գտավ երիտասարդ տարիներին, երբ սովորում էր դիզայնի ֆրանսիական դպրոցներում:

Մասնագիտական կրթություն ստանալով՝ աշխատանքի է անցել Cerruti, ապա 1988-ից Hermes ընկերությունում: «Hermes-ում ես աշխատանքի անցա որպես սովորական դիզայներ, պատրաստում էի տարբեր բաներ, աքսեսուարներ: Այնքան նվիրվեցի ընկերությանը, որ երբեք գլխումս միտք չի ծագել նորաձեւության սեփական տունն ունենալու մասին»,- ասել է Վերոնիկա Նիշանյանը:

Նորաձեւության ոլորտում հաջողություններից ու ճանաչումից հետո նա սկսել է աշխատել Hermes-ի տղամարդկանց հագուստի վրա, իսկ 2009-ին արդեն այդ ուղղության կրեատիվ տնօրենն էր: Նրա հավաքածուներում ներկայացվում է ֆրանսիական էլեգանտությունը:

«Ես հուզվում եմ ամեն ցուցադրությունից առաջ, կարծես դա իմ առաջին բեմելն է: Ես միշտ հիշում եմ, թե ինձ ինչ ասացին, երբ առաջին օրը եկա Hermes. «Դուք ունեք քարտ բլանշ ամեն ինչի համար, այդ պատճառով զգացեք Ձեզ ինչպես տանը: Ես հպարտ եմ, որ այս բիզնեսում հաջողությունների եմ հասել: Տղամարդիկ չէին սպասում, որ ես կարող եմ հաստատել իմ ոճն ու այն թելադրել համաշխարհային նորաձեւության մեջ: Սակայն ես դա արեցի, ու արդյունքները ձեր առջեւ են»,- լրատվամիջոցին պատմել է նա:

Աղբյուրը նշում է, որ Hermes-ի երկրպագու տղամարդկանց թվում են Արքայազն Ուիլյամը, Մոնակոյի արքայազնը, Միշել Պլատինին եւ այլք:

Շիկահերը սեւամորթ է ունեցել

Ջենիֆեր Քրէմբլը իր ընկերուհու Ամանդա Զինկոնի հետ մասին իրենց ամուսնական կյանքի 7-րդ տարում որոշել են աղջիկ երեխա ունենալ: Նրանց պարագայում երկու տարբերակ է եղել՝ որդեգրել, ինչը այդքան էլ դյուրին չի եղել կամ արհեստական բեղմնավորման կուրս անցնել: Կանայք ընտրել են երկրորդ տարբերակը եւ դիմել սերմնահեղուկի բանկ:  Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոլիգայի խորհրդանշական հավաքականում… Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնեցին Ռեյկյավիկ… Լեւոն Արոնյանը կմասնակցի հավակնորդների մրցաշարին… Այլազան…

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոլիգայի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մինչ այդ՝ նոյեմբերի 5-ին, դորտմունդյան ակումբը հյուրընկալել էր ադրբեջանական «Գաբալա»-ին ու հաղթանակ տոնեց 4:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը դարձավ 2 գոլային փոխանցման եւ 1 գոլի հեղինակ:

«Հայ ֆուտբոլասերներն ինձ համար էին մարզադաշտ եկել»…

Հենրիխ Մխիթարյանն ադրբեջանական «Գաբալա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ փուլի հանդիպման ավարտից հետո պատասխանել է զլմ-ների ներկայացուցիչների հարցերին: «Մինչեւ առաջին գոլը դժվար էր, սակայն դրանից հետո դատարկություն զգացինք մրցակցի պաշտպանությունում: Եվ սկսեցինք ավելի շատ գրոհել: Երկրորդ գոլից հետո արդեն հեշտ էր: Մեր թիմը լավ խաղաց, եւ ես շնորհավորում եմ հաղթանակի առթիվ: «Գաբալա»-ն լավ թիմ է: Գլխավոր մարզչի հետ ծանոթ եմ, Գայի հետ միասին խաղացել ենք: Գիտեմ նաեւ Զենեւին, Բեզոտոստնուն, Անտոնովին ու Վերնիդուբին: Հաջողություններ եմ մաղթում այդ ակումբին: Ինչ վերաբերում է Բաքու իմ այցին, ես ուզում էի գնալ: Սակայն անվտանգության հարցի պատճառով որոշվեց, որ պետք է մնամ Դորտմունդում»,- հայտարարել է հայ ֆուտբոլիստը:

Լրագրողները նրան ասել են, որ իրենից առաջ հայ շատ մարզիկներ են ժամանել Բաքու ու խնդիրներ չեն ունեցել: «Ինձանից առաջ եկել են ըմբիշներն ու շախմատիստները, սակայն ֆուտբոլն այլ գործ է: Չեմ կարող ասել, թե ինչ կլիներ, եթե ժամանեի Բաքու»,- նշել է Հենրիխը, ով խոսել է նաեւ հայ ֆուտբոլասերների աջակցության մասին, ովքեր մարզադաշտ էին ժամանել հայկական դրոշներով: «Այստեղ իմ հայրենակիցները շատ են, ովքեր հաճախում են մարզադաշտ՝ հետեւելու «Բորուսիա»-ի խաղերին: Չի կարելի մտածել, որ դա կապված է ադրբեջանական ակումբի դեմ խաղի հետ: Ֆանատները եկել էին ինձ համար, այլ ոչ թե այն բանի, որ գործեն ընդդեմ ադրբեջանական թիմի: Ինչ վերաբերում է իմ գոլին, խաղից առաջ ասել էի, որ սա ինձ համար յուրահատուկ խաղ չէ: Բայց գոլն ինձ դուր եկավ: Այստեղ ինչ-որ հատուկ սկզբունքայնություն չկա»,- շեշտել է հայ ֆուտբոլիստը:

ՖԻՖԱի նախագահ Յոզեֆ Բլատտերը սթրեսի մեջ է

«Բլատտերի առողջական վիճակը փոքր-ինչ վատացել է: Նա 10-օրյա վերականգնման փուլ կանցնի»,- հայտարարել է շվեյցարացու խորհրդական Կլաուս Ստալկերը: Շվեյցարիայից ստացված տեղեկությունների համաձայն՝ Բլատտերը պառկած չէ հիվանդանոցում, ուղղակի մի քանի օր կանցկացնի տանը: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահը մեղադրվում է կաշառակերության մեջ: Գործը հետաքննման փուլում է:
Continue reading