Daily Archives: November 21, 2015

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 40-ի (386) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ազգայնականությունը մտնում է միջազգային ասպարեզ – Բեւեռացումներից զերծ չեն մնա նաեւ եվրոպական ու ռուսական ազգայնական(ազգայնամոլ)ները՝ կարծում է համախմբված հայ ազգայնականների եւ հայ արիականների առաջնորդը…

…«Լուսանցք»-ը դիմեց հայ ազգայնականների համախմբման կազմակերպիչ՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ մեկնաբանելու այս «ազգայնական բանավեճը»: – «Ես բազմիցս նշել եմ, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում չկան իրական ազգայնական ուժեր, դրանք ազգայնականության տակ թաքնված ազգայնամոլական, այլամերժական ուժեր են, որոնք հիտլերյան նացիզմի եւ մուսոլինյան ֆաշիզմի կրողներից ոչնչով չեն տարբերվում»: Ըստ ՀԱՄ առաջնորդի, Վլադիմիր Ժիրինովսկին եւ Մարին Լը Պենը բացի թաքնված ազգայնամոլական մոտեցումների նմանությունից, նաեւ ծագումով են նման Ադոլֆ Հիտլերին: Առաջինի հայրը, իսկ երկրորդի մայրը հրեական ծագում ունեն եւ ինչպես Հիտլերը, այնպես էլ Ժիրինովսկին ու Լը Պենը կիսով չափ հրեաներ են: «Իսկ դա նշանակում է, որ երբ գա նաեւ նրանց աստեղային ժամը, ինչպես 1930-ականներին եկավ Հիտլերինը, նրանք կդառնան հակահրեաներ, հակաարաբներ, հակահայեր, հակա… ամեն բան, ինչը կնպաստի ազգայնամոլական շարժումների ծաղկմանը: Նրանք իրենց նպատակներին կծառայեցնեն նաեւ հայտնի մութ ուժերը, քանի որ հենց այդ նպատակով էլ Մարին Լը Պենը առաջատար ազգայնականն է համարվում Եվրոպայում, իսկ Վլադիմիր Ժիրինովսկին՝ Ռուսաստանում: Այսինքն՝ համաշխարհային երկու բեւեռներում էլ աշխարհի գաղտնի կառավարության հլու «ազգայնականներն» են ստանձնել առաջատարի դերը»:

Հայ արիների ղեկավարը չի զարմանում, որ հիմա նրանք միմյանց կվիրավորեն ու անգամ կհայհոյեն, այդպես են «ազգայնական» բեւեռացոււմներն առաջացնելու: Իսկ դրա կարիքը զգացվում է, քանի որ ազգայինը, ազգայնական մտածողությունը վեր է հառնում՝ որպես ինքնափրկության տեսլական: Իսկ, ինչպես հայ արիներն են նշել, ոչ արիականությունը, ոչ էլ ցեղակրոնությունը կամ դասական հայկական ազգայնականության որեւէ տարր ոչ մի կապ չունեն եվրոպական կամ ռուսական ազգայնամոլության, անգամ ազգայնականության հետ… եւ պետք է զգոն լինել ու այս անգամ էլ կուլ չգնալ կեղծ արժեքներին՝ ինչպես եղավ սոցիալիզմի, կապիտալիզմի ամենատարբեր իզմ ու իստերի, նաեւ դեմոկրատիա կոչվածի ժամանակ… Եվ վաղուց է՝ ինչ փորձում են խառնել (որոշ առումով հաջողել են) նացիոնալիզմը (ազգայնականությունը, ազգային ինքնագիտակցությունը) եւ շովինիզմը (ազգայնամոլությունը, այլյատյացությունը)…

2. Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

3. Հայաստանում իշխանատենչ արնախումնե՞ր – «Արյունալի» քննարկումներ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը… Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատրաստ է ժողովրդին մղի մի բանի մեջ, որտեղ կթափվի ուրիշի արյունը, իսկ ինքը շագանակներ կհանի…

4. Որոգայթներ Արեւմտյան Հայաստանի շուրջ – Հայերի համար ի՞նչ տարբերություն՝ Արեւմտյան Հայաստանը թուրքական է լինելու, թե քրդական – Կազմ ու պատրաստ սպասում են նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը… Ջավախքին էլ է պանթուրքիզմը սպառնում…

5. Հայաստանին կորցնելը՝ ինքնասպանություն – Մեկ անգամ չէ, որ հայկական շահերը ասպատակվել են ռուս-թուրքական բարեկամական խաղերով… Իսկ «ծովից ծով Կովկասյան իսլամական պետության» գաղափարը դեռ ուժի մեջ է «Իսլամական խալիֆության» կազմում…

…ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայ արիականների ու համախմբված հայ ազգայնականների կողմից եւս ցավակցել է ֆրանսիացիներին, բայց համոզված է, որ սա վերջին ցնցումը չէ Եվրոպայում կամ որեւէ այլ տեղ… Նա հայտնեց, որ իսլամական ծայրահեղականները նոր չէ, որ հասել են համաշխարհային ահաբեկչական կառույցների ցանցի ստեղծմանը եւ դրան առավելապես նպաստել են Արեւմուտքի տերերը: Եվ այսօր այդ իրողության բումերանգային քաղաքականության հետեւանքներն են կրում, ու ոչ միայն իրենք:

ՀԱՄ առաջնորդը հայտնեց նաեւ, որ իրենց բազմիցս զգուշացրել են Հայաստանի իշխանություններին ու Հայաստանյայաց առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներին, որ իսլամական ու քրիստոնեական առճակատումը ի սկզբանե նախատեսված է եղել երկուստեք անհաշտ պայքարում հուդայականությանը ծառայելու եւ հնազանդ լինելու համար (ինչպես հանդուրժող իսլամական ու համաքրիստոնեական էկումենիստական գաղափարաբանությունն է պարտադրում նաեւ այսօր): Այժմ իսլամական ծայրահեղականները (հակահուդայականները, որ ինքնստինքյան նաեւ հակաքրիստոնեականներ են դարձել, բայցեւ տարբեր հավատներին են դեմ ելել՝ ինչն էլ ծայրահեղացրել է նրանց կերպը) որոշակիորեն դուրս է եկել գծված շրջանակից ու ավելի կատաղի դարձել: Սա նաեւ նախկին խաչակրաց արշավանքներին ի պատասխան է կարծես տեղի ունենում… Շուտով նոր արյունալի բախումները համաշխարհային ցնցումների կբերեն, ինչը կրոնների մահացության նախերգանքն է եւ շատ կարեւոր է, որ Հայաստանում վերաարժեւորեն Հայոց ազգային հավատը (որ այժմ հեթանոսություն կամ արիադավանություն է կոչվում): Հայոց ազգային հավատի գոնե որոշակի սկզբունքներ պետք է իրավական կարգավիճակ ստանան, որպեսզի այն դառնա երրորդ միջանկյալ ուժ՝ իսլամա-քրիստոնեական պատերազմում: Հայոց ազգային հավատը զերծ է հուդայական տարրերից, ինչը չի կարելի ասել հակամարտող երկու կրոնների մասին… եւ կարեւոր է, որ այս պատերազմում Հայաստան վերադառնա Հայ աստվածային համակարգ: Այլապես, մի այլ օտարաստեղծ կրոն կամ հավատամքային միավորում կգրավի Հայաստանյայ առաքելական եկեղեցու դատարկվող տեղը: Այս ամենն այսօր հեքիաթային է թվում, սակայն մեր հեքիաթների ու առասպելների խորհուրդներին չհետեւելով էլ կտրվել ենք իրականությունից եւ դարձել ենք օտարասեր, օտարահպատակ ու օտարապաշտ…

6. Կործանիչ ու միասնական պայքարով – Միայն այսպե՛ս աշխարհը կազատվի համաշխարհային բեւեռների սնած ահաբեկիչներից… Ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում…

7. «Anonymous»-ը պատերազմ հայտարարեց «Իսլամական պետություն» խմբավորմանը – Կամ՝ անտեսանելիների կռիվը համացանցային պատերազմադաշտում…

8. Պուտինի հաջորդ թիրախը՝ Էրդողանի որդի՞ն – Էրդողանի «Իսլամական պետության» ահաբեկիչներին օգնելը շատ ծանր է նստելու Թուրքիայի վրա… Չարիքի դեմ՝ համաշխարհային դաշինք…

9. «Ադրբեջանի տարիքը նույնիսկ 2 անգամ չի գերազանցում Իլհամ Ալիեւի տարիքը» – Ի պատասխան ՅՈՒՆԵՍԿՕ-ում հնչած հակահայկական արտահայտություններին… Պարզունակ, բայց հասկանալի չկամություն – Աշխարհի պատմությունն ու քարտեզագրությունը նոր չի սկսվել…

10. Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

11. Հայկական խոհանոց – Քունջութի խյուսով՝ ձկան աղցան… Աշխարհի մարզական հեւքից – թուրք ֆուտբոլասերներն անարգել են փարիզյան ահաբեկչության զոհերի հիշատակը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական – www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ազգայնականությունը մտնում է միջազգային ասպարեզ – Բեւեռացումներից զերծ չեն մնա նաեւ եվրոպական ու ռուսական ազգայնականները՝ կարծում է համախմբված հայ ազգայնականների եւ հայ արիականների առաջնորդը…

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները, հայտարարել է, որ շատ շուտով Ֆրանսիան կվերածվի արաբական երկրի:

«Ֆրանսիան հեռանկարում կդառնա նոր Արաբստան: Մենք պետք է աստիճանաբար հրաժեշտ տանք ֆրանսիային, քանի որ երկիրը, միեւնույն է, ստիպված է լինելու փախստականներ ընդունել»,- ասել է Ժիրինովսկին: Նրա խոսքերով, բնիկ ֆրանսիացները դեռ հնարավորություն ունեն փրկվել արաբների ներխուժումից:

«Մենք կարող ենք օգնել ֆրանսիացիներին՝ էվակուացվել Ռուսաստան: Կարելի է դուրս բերել բնիկ ֆրանսիացիներին մեր երկիր, քանի որ Ֆրանսիան կործանվում է, նա ինքն իրեն պաշտպանել չի կարող: Ֆրանսիացիները դիմադրության, անընդունակ են, փախչում են առաջին իսկ վտանգի ժամանակ, իսկ արաբները ընդհակառակը՝ չարացած են»,- հավելել է այս քաղաքական գործիչը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Ֆրանսիայում արտակարգ դրություն մտցնելով պետական սահմանները փակելու մասին, իսկ ֆրանսիական օդուժը անցել է պատժիչ գործողությունների՝ Սիրիայի տարածքում ռմբահարելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը:

Ֆրանսիան հաստատ չի պատրաստվում Արաբստան դառնալ, ինչպես ժիրինովսկին է կարծում, ով համարվում է Ռուսաստանի ազգայնականության ներկայացուցիչը Պետդումայում: Ավելին՝ Ֆրանսիայի ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենը քանիցս կոչ է արել ֆրանսիացիներին ու եվրոպական ազգային-ազգայնական ուժերին՝ միանալ Եվրամիության լուծարման գործին եւ նոր եվրոպական միավորում ստեղծել:

Ըստ Մարին Լը Պենի տեսակետների, այդ նոր եվրոպական միությունը կլինի ազգային ընդգծված դեմքով, որը կմերժի աֆրիկյան ու ասիական փախստականների մուտքը Եվրոպա:  Continue reading

Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

Դպրոցական տարիներից ինձ արդեն հետաքրքրել է հայոց պատմության մութ ծալքերը բացելու-բացահայտելու խնդիրը: Ամեն բացահայտված էջ հայտնագործության պես մի բան է եղել:

Մինչեւ 8-րդ դասարանն առավելապես ընկղմված էի մեր եւ մեզ վերաբերող հնագույն պատմության կիսատ-պռատ հրամցված փաստերի մեջ՝ փառահեղ կամ ցավոտ անցքերին ավելի հանգամանորեն տիրապետելու հնարավորության հույսով:

Մայրս շաբաթվա կեսն անցկացնում էր ինձ տնից դուրս հանելու խնդրով… Համառորեն համոզում էր, որ գոնե մի քանի ժամով տնից դուրս գամ՝ դադարեցնեմ ընթերցանությունը, աչքերիս էլ հանգիստ տամ… Զգում էր, որ հետզհետե կարճատեսություն է առաջանում մոտս:

Այնպես չէ, որ տնակյաց տղա էի, ինձ հաճախ միայն առավոտյան էին տեսնում տնեցիները, եւ ապա իրիկունը՝ քնած ժամանակ: Բայց երբ կարդալս գալիս էր, անգամ ֆուտբոլ խաղալը տնից չէր հանում ինձ: Թերեւս միայն ներթաղային «հախ-հաշիվները» կամ մեր թաղի տղերքի հետ միասին կռիվ տալու գնալն էր կտրում գրքատենդից… Ճշտի չգրված օրենք կար՝ դավանանքի պես մի բան էր ընկերության մեջ, որ «ընկերովի մահը հարսանիք է»…

Պատանի ժամանակ ֆուտբոլ եւ բասկետբոլ շատ լավ էի խաղում, առհասարակ խաղային մարզաձեւերում վատ չէի դրսեւորում ինձ: Հայրս նույնիսկ Երեւան էր ցանկանում տեղափոխել, որ կրթություն ստանամ՝ զուգահեռ ֆուտբոլով զբաղվեմ: Թաղի տղերքը, ինչպես այդ տարիներին էր ընդունված նաեւ Աբովյանում, լավ խաղացող ու գոլ խփողներին Պելե կամ Գարինչա էին ասում, նաեւ բրազիլացի այլ ֆուտբոլիստների անուններով կնքում: Դե ես էլ եղա Պելե, սակայն դա էլ չկտրեց ինձ գրքերից: Համ էլ մայրս Գիքորի պատմությունը սարքեց մեր՝ լոռեցիներիս տանը՝ թե մեր երեխուն ինչու ես կտրում տնից-տեղից…  Continue reading

Հայաստանում իշխանատենչ արնախումնե՞ր – «Արյունալի» քննարկումներ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը… Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատրաստ է ժողովրդին մղի մի բանի մեջ, որտեղ կթափվի ուրիշի արյունը, իսկ ինքը շագանակներ կհանի…

ԱԺ-ում 2016թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարեց, որ ուշադրություն էր դարձնում ոչ թե կոնկրետ թվերին, այլ գնահատականներին: Բացի իր կուսակիցների ելույթներից, նրան դուր էին եկել նաեւ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի, ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ելույթները. «Սրտացավ, խորաթափանց ելույթներ էին»: Սակայն, ըստ Մավել Բադեյանի, կային նաեւ ելույթներ, որոնք «սպեկուլյատիվ բնույթ էին կրում»:

Նա մասնավորապես անդրադարձավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին՝ այն անվանելով կուլ տալու կոչ. «Ծիծաղով պետք է վերաբերվեմ այդ ելույթին, 2 ժամ առաջ այդ անձնավորությունը ԱՄՆ դեսպանատանն էր: Նրան ուղղված այն հարցին՝ արդյոք նա պատրա՞ստ է արյունահեղության իր երկրում, նա պատասխանեց՝ այո, իսկ այն հարցին, թե քո արյունը դու պատրա՞ստ ես տալ, նա ասաց՝ ոչ: Նա շագանակներ կհանի, իսկ այդ ընթացքում կթափվի ուրիշի արյունը»:

Իսկ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը նա որակեց որպես սոցիալական դեմագոգիա. «Պատգամավորը հարցում է ուղարկել Դանիայի խորհրդարան, իսկ միգուցե մեկ այլ հարցում էլ աներ ու պարզեր, որ Դանիայի խորհրդարանի անդամը 3 անգամ ավելի քիչ է ուտում, քան ՀՀ ԱԺ պատգամավորը: Եվ նա հաշվի չէր առնի, որ Դանիայում ավելի շատ ձուկ են ուտում, քան հաց: Ուղղակի հարցը կարելի էր ավելի կոռեկտ ձեւակերպել»:

Հիշեցնենք, որ Մանվել Բադեյանից առաջ ելույթ էր ունեցել Զարուհի Փոստանջյանը եւ դեւերի մասին անեկդոտ էր պատմել: «Դեւը բռնում է Սարգսյան 3 եղբայրներին ու 24 ժամ է տալիս՝ որոշելու, թե որն է ճիշտ՝ այո-ն, թե ոչ-ը: Եղբայրները որոշում են այո ասել՝ երեւի ճիշտը դա է, դրա համար երեւի դեւը բաց կթողնի: Եղբայրներից մեկն այո է ասում, դեւը կուլ է տալիս: Մյուս երկու եղբայրը խորհրդակցում են, ասում են՝ հիմա ոչ ասեն, դեւը նորից է կուլ տալիս նրանցից մեկին: Մնում է Լեւոն եղբայրը: Նա դեւին հարցնում է՝ մենակ ճիշտն ասա, գիտեմ, որ ինձ էլ ես կուլ տալու, «այո՞»-ն է ճիշտ, թե՞ «ոչ»-ը, դեւն ասում է՝ ճիշտ գոյություն չունի, ճիշտ միայն մեկն է՝ ձեզնից ազատվելը, ու նրան էլ է կուլ տալիս»:  Continue reading

Որոգայթներ Արեւմտյան Հայաստանի շուրջ – Հայերի համար ի՞նչ տարբերություն՝ Արեւմտյան Հայաստանը թուրքական է լինելու, թե քրդական – Կազմ ու պատրաստ սպասում են նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը… Ջավախքին էլ է պանթուրքիզմը սպառնում…

Որոգայթներ Արեւմտյան Հայաստանի շուրջ

Պաշտոնական Անկարան թնբկահարում էր, թե Թուրքիայի խորհրդարանական արտահերթ ընտրություններն աննախադեպ են լինելու իրենց օրինականությամբ: Բայց եղավ հակառակը, ինչպեսեւ սպասվում էր: Նախագահ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը մեծ խախտումների գնով հասավ միակուսակցական իշխանության: Անգամ թուրքական զլմ-ներն ահաբեկվեցին՝ ականատեսը լինելով այդօրինակ խառնակչությունների, նշեցին, որ սա Թուրքիայի կործանման սկիզբը կարող է դառնալ:

Այս անգամ եւս քրդերն անցան Թուրքիայի խորհրդարան, բայց արդեն չեն կարող այն խոչընտոտ դերն ունենալ, ինչն ունեին մինչ արտահերթ ընտրությունները: Իսկ քրդական հարցը ներքաղաքական լուրջ խնդիրներից բացի, նաեւ արտաքին՝ տարածաշրջանային նշանակության խնդիր է, որի հետեւում նաեւ Արեւմուտքի գործակալներն են կանգնած:

Այս խնդիրը նաեւ հայերին է առնչվում, քանի որ քրդական կուսակցությունը խոստացել էր բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ հասնել պաշտոնական ներողություն խնդրելուն… Սա՝ ներքին հարցերում:

Իսկ արտաքին ոլորտում քրդական ծավալումը կարող է նաեւ ոչ հայանպաստ լինել, քանի որ Թուրքիայի քրդերը փորձում են Սիրիայի, Իրաքի եւ Իրանի քրդերի հետ «Քրդստան» հիմնել, որը նաեւ Արեւմտյան Հայաստանն է ներառում:

Այս դեպքում խիստ անհասկանալի է, թե ինչու՞ են Թուրքիայի քրդերը փորձում բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը խորհրդարանում, եթե ունեն մի ծրագիր, որով իրենք են զավթելու Արեւմտյան Հայաստանը… Հասկանալի է՝ սա մի խաղ է, գուցե ոչ միայն քրդական, որպեսզի հայերին նախապես չտրամադրեն «Քրդստան» մոգոնման դեմ: Բայց սա անհաջող խաղ է եւ կարող է այլ ճակատագրի արժանանալ:

Ի վերջո, հայերի համար ի՞նչ տարբերություն՝ Արեւմտյան Հայաստանը թուրքական է լինելու, թե քրդական: Իսկ եթե հիշենք, որ քրդերը նաեւ որոշակի մասնակցություն ունեն 1915-1923թթ. հայերի զանգվածային կոտորածների ու թալանի մեջ, ապա նախորդ հարցադրման իմաստն ավելի է ընդգծվում:
Continue reading

Հայաստանին կորցնելը՝ ինքնասպանություն – Մեկ անգամ չէ, որ հայկական շահերը ասպատակվել են ռուս-թուրքական բարեկամական խաղերով… Իսկ «ծովից ծով Կովկասյան իսլամական պետության» գաղափարը դեռ ուժի մեջ է «Իսլամական խալիֆության» կազմում…

Տարիներ առաջ, դեռ Բորիս Ելցինի նախագահության ժամանակ, չեչեն գրոհայինները համագործակցում էին արաբական ծայրահեղական տարբեր ուժերի հետ, որոնցից ամենաագրեսիվը վահաբականներն էին: Նրանք հայտարարել էին «ծովից ծով Կովկասյան պետության ստեղծման մասին»: Դա նշանակում էր, որ Հյուսիսային Կովկասի ռուսաստանյան երկրամասերը՝ Դաղստանը, Չեչնիան, Ինգուշիան, Հյուսիսային Օսիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչաեւո-Չերքեզիան, Ադըղեյը եւ Աբխազիան պիտի միասին վերածվեն Կովկասյան իսլամական պետության: Կասպից ծովից դեպի Սեւ ծով՝ ամբողջությամբ պիտի վերահսկվեր Սաուդյան Արաբիայից սերված վահաբականների կողմից: Այս իսլամական ճյուղը՝ վահաբականությունն ավելի մոլեռանդ է իր բնույթով, քան շիայականությունն ու սուննիականությունը:

Նախագահ Ելցինին չհաջողվեց վերջնականապես կոտրել այս իսլամական ձգտումները, ինչը հաջողվեց՝ նրան փոխարինած նախագահ Պուտինին: Այսօր Չեչնիան առավելապես մերձռուսաստանյան քաղաքականության կողմնակից է եւ այլեւս անկախական ձգտումներ չի դրսեւորում, ինչը հանդարտեցրել է Հյուսիսային Կովկասի մահմեդական հանրապետություններին: Վերոնշյալ «ծովից ծով Կովկասյան իսլամական պետության» մեջ միայն Հյուսիսային Օսիան էր քրիստոնեական երկիր: Բացի նշյալ հանրապետություններից, միասնական իսլամական պետության մեջ երբեմն նշվում էր նաեւ Կալմիկիան, որը բուդդայական երկրամաս է Ռուսաստանում:

Իհարկե, ծայրահեղականները Հյուսիսային Կովկասից հետո ունեին մեկ այլ նպատակ եւս, որ միավորեն նաեւ Հարավային Կովկասը եւ այդ նպատակի համար պիտի հենվեին ադրբեջանական տարրի վրա, որի ներկայացուցիչները նաեւ Վրաստանում ունեն անկախական ձգտումներ… Այստեղ էլ միակ երկիրը, որտեղ իսլամականները չունեն որեւէ հիմք՝ Հայաստանն է, որը քրիստոնեական երկիր է համարվում, բայց ունի նաեւ հեթանոսական-արիադավան խորը արմատներ…
Continue reading

Կործանիչ ու միասնական պայքարով – Միայն այսպե՛ս աշխարհը կազատվի համաշխարհային բեւեռների սնած ահաբեկիչներից… Ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում…

Կործանիչ ու միասնական պայքարով

Իսլամական ծայրահեղականները մեկ անգամ եւս ստիպեցին աշխարհին մտածելու, որ մի համաշխարհային բեւեռն իրավունք չունի ծայրահեղականների մի հատվածի աջակցել միայն այն բանի համար, որ այդ հատվածը համաձայն է հարվածներ հասցնել հակառակ աշխարհաքաղաքական բեւեռին: Իրավունք չունի, քանի որ այդ դեպքում նույն բանն էլ անում է մյուս բեւեռը: Եվ լինում է այնպես, որ համաշխարհային երկու բեւեռները սնում ու զինում են այսպես կոչված ծայրահեղականների երկու հատվածներին ու երկուստեք աշխարհը դնում մշտական ցնցումների տակ…

Աշխարհն այսօր էլ ցնցված է Փարիզի ահաբեկչությունից, ինչը հավաստում է միջազգային արձագանքը: Միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է հերթական զանգվածային ահաբեկչությունը եւ տարբեր երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել Ֆրանսիային:

ԵԱՀԿ գրասենյակից, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը եւ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն իրենց վշտակցությունն են հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին, հարազատներին, Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին, վիրավորներին ցանկացել ապաքինում: «Մենք խստորեն դատապարտում ենք այս նենգ ահաբեկչական հարձակումների շարքը քաղաքացիների դեմ եւ այն ոչ խտրական բռնությունը, որը տեղի է ունեցել ձեր երկրում: Համոզված եղեք, որ ԵԱՀԿ բոլոր երկրներն այս պահին կանգնած են ձեր կողքին՝ կիսելով այն համոզմունքը, որ ոչ մի քաղաքական դրդապատճառ չի կարող արդարացնել նման նենգ արարքները»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ հավելելով, որ այս ամենն ավելի է ամրապնդում ահաբեկչության դեմ պայքարելու իրենց հանձնառությունը: Նշվել է, որ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը լավագույն պատասխանն է այն սպանալիքներին, որոնք բախվում են իրենց հասարակությունները:

Ֆրանսիայի իշխանություններին ու ժողովրդին իրենց վշտակցությունն են հայտնել նաեւ հայության տարբեր հատվածներ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ եւ աջակցություն հայտնել բարեկամ երկրի ժողովրդին: Նախագահը Երեւանի քաղաքապետի ու այլ պաշտոնյաների հետ մասնակցել է Ֆրանսիայի դեսպանատան առջեւ կազմակերպված մոմավառությանը: Ռուսաստանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների եւ այլ գաղթօջախների հայեր իրենց զորակցություն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին: Ամերիկայի հայկական համագումարը, որ սփյուռքահայ ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է, «ցավակցել է անիմաստ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, դատապարտել Փարիզում տեղի ունեցած բարբարոսական գործողությունները եւ հայտնել աջակցություն Ֆրանսիայի ժողովրդին»:  Continue reading

«Anonymous»-ը պատերազմ հայտարարեց «Իսլամական պետություն» խմբավորմանը – Կամ՝ անտեսանելիների կռիվը համացանցային պատերազմադաշտում…

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի է դուրս եկել նաեւ «Anonymous» խումբը: Նրանք ակամա միացել են ամենատարբեր երկրների ու կազմակերպությունների պայքարին, ովրոնք փորձում են պատժել նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական հարձակման կազմակերպիչներին: «Anonymous» թարգմանաբար «Անանուն» հաքերների միջազգային խումբը ձեւավորվել է 2003թ.: Այս խումբը գրոհում է հիմնականում այն կազմակերպությունների վեբ-կայքերը, որոնք իրենց համոզմամբ, խոչընդոտում են համացանցում տեղեկատվության ազատ տարածմանը: Այս խմբի անդամներին անվանում են «Անոնս»-ներ եւ նրանց կարելի է ճանաչել անգլիացի հեղափոխական Գայ Ֆոքսի դիմակով:

Փարիզի ահաբեկչությունից մեկ օր անց «Anonymous»-ը էլեկտրոնային կայքերում տեսագրություն տարածեց՝ այդպիսով պատերազմ հայտարարելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Խմբի ներկայացուցիչը տեսագրությունում ֆրանսերենով ասել է (հետո հաքերների հրապարակած տեսաուղերձը հայտնվել է մի քանի լեզուներով),- «Երեկ, 2015թ. նոյեմբերի 13-ին երեկոյան մեր երկիրը՝ Ֆրանսիան հարձակումների է ենթարկվել ձեր՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Փարիզում: Այս հարձակումները չեն կարող անպատիժ մնալ եւ դա է պատճառը, թե ինչու աշխարհի շուրջ գտնվող բոլոր «Anonymous»-ները կսկսեն ձեր որսը: Այո, հենց ձեր դեմ, ովքեր սպանում են անմեղ մարդկանց: Մենք ձեզ կգտնենք, ինչպես դա արեցինք «Շառլի Էբդո»-ի դեմ ձեր հարձակումից հետո»:

2014թ. հունվարին «Շառլի Էբդո» շաբաթաթերթի վրա հարձակումից հետո «Anonymous»-ի հաքերները արշավ սկսեցին, որպեսզի Թվիթերի կայքում «Իսլամական պետություն» խմբավորման հետ որեւէ առնչություն ունեցող բոլոր մարդկանց էջերը փակվեին:  Continue reading

Պուտինի հաջորդ թիրախը՝ Էրդողանի որդի՞ն – Էրդողանի «Իսլամական պետության» ահաբեկիչներին օգնելը շատ ծանր է նստելու Թուրքիայի վրա… Չարիքի դեմ՝ համաշխարհային դաշինք…

Օրերս Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նիստում այդ երկրի նախագահը փաստացի տեղեկանալով, որ ռուսական մարդատար ինքնաթիռը պայթել է ահաբեկչության պատճառով, ի լուր բոլորի հայտարարեց, որ իրենք պարտավորվում են փնտրել ու գտնել մեղավորներին ու խստագույնս պատժել: Հայտարարվեց, որ փնտրումն անժամկետ է եւ հաստատ կգտնվեն մեղավորները:

Հիշեցնենք, որ ինքնաթիռի պայթյունի օրը «Իսլամական պետության» ահաբեկիչները ստանձնել էին պատասխանատվությունը եւ հրաժարվել հայտնել, թե ինչ հատուկ ձեւով են այսուհետ պայթեցնելու իրենց դեմ պայքարող երկրների ինքնաթիռները:

Վլադիմիր Պուտինը այլեւս չի թաքցնում իր զայրույթը եւ իր գործողություններում անգամ դուրս է գալիս ընդունված դիվանագիտական պատշաճության կարգից: Դեռ այս տարվա օգոստոսին նա իր մոտ է կանչել Թուրքիայի դեսպանին Ռուսաստանում եւ ասել, որ դեսպանը իր բռնապետ նախագահ Էրդողանին հայտնի, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներին օգնելը շատ ծանր է նստելու Թուրքիայի վրա: Որ ինքը Սիրիան Թուրքիայի նախագահի համար վերածելու է «Մեծ Ստալինգրադի»:
Continue reading

«Ադրբեջանի տարիքը նույնիսկ 2 անգամ չի գերազանցում Իլհամ Ալիեւի տարիքը» – Ի պատասխան ՅՈՒՆԵՍԿՕ-ում հնչած հակահայկական արտահայտություններին… Պարզունակ, բայց հասկանալի չկամություն – Աշխարհի պատմությունն ու քարտեզագրությունը նոր չի սկսվել..

Ի պատասխան ՅՈՒՆԵՍԿՕ-ում հնչած հակահայկական արտահայտություններին…

Հերթական հակահայ դրսեւորումներին արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Tert.am լրատվական կայքի հարցերին:

– Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ունեցած ելույթում հնչեցրած հակահայկական արտահայտությունները:

– Ադրբեջանի ղեկավարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթով լուրջ ներդրում կատարեց մշակույթի բնագավառում, բայց, ավաղ, կեղծիքի մշակույթի բնագավառում: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ 1918թ. հայտնված Ադրբեջան պետության տարիքը նույնիսկ 2 անգամ չի գերազանցում Ադրբեջանի ներկա նախագահի տարիքը, ինչը չի խոչընդոտում այդ նախագահին հայտարարել, որ անգամ Ստրաբոնի, Պլուտարքոսի եւ այլ անտիկ հեղինակների աշխատություններում հիշատակված Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում են Ադրբեջանի պատմական տարածք:

Ադրբեջանը չի կատարել 1993թ. ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիմնական պահանջը՝ «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», եւ անցած 22 տարվա ընթացքում չի կատարել նաեւ նույն բանաձեւերի «շրջանի տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ կապերի վերականգման», «հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը խոչընդոտող որեւէ գործողությունից ձեռնպահ մնալու» պահանջները: Դա չի խանգարում Ադրբեջանի նախագահին պնդել, որ բանաձեւերի իր ընտրովի եւ խեղաթյուրված մեջբերումները պետք է իրականացվեն օրերի եւ, նույնիսկ, ժամերի ընթացքում:  Continue reading

Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

Սեւանի խնդրով տարիներ եմ զբաղվել: Վերջին երկու տարիներին էլ իմ ուշադրության կենտրոնում եղել է Սեւանի ձկնաբուծության խնդիրը: Թեման ուսումնասիրեցի, «Հայաստանի Հանրապետության» համար մեծ հոդվածաշար պատրաստեցի՝ ցանկանալով արծարծածս հարցերը հենց ուղղակիորեն իշխանություններին հասցնել: Երբ այն ամբողջացավ, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը դեռ ողջ էր: Երբ հոդվածաշարը սկսեց տպագրվել, Վլադիմիր Մովսիսյանը, ցավոք, մահացել էր: Չհասցրեցի, խոստացել էր տեղ հասցնել մտահոգություններս…

Հետո մի դեպք եղավ (այդ անձին ուրիշ ձեւով չեմ կարող կոչել), եւ… հոդվածաշարի տպագրումն ընդհատվեց՝ գուցե նաեւ իմ ցանկությամբ, որին կանդրադառնամ դեռ հաջորդիվ համարներում: Բայց զգալի աշխատանք եմ տարել, տարբեր փաստեր ուսումնասիրել, ամիսներով կապվել եմ այս ու այն երկրի ձկնաբուծական տնտեսությունների հետ, հետազոտել իրավիճակը տարբեր երկրներում եւ, ինչու ոչ, նաեւ առաջարկներ ներկայացրել:

Ի դեպ, երբ հոդվածաշարի տպագրումն սկսվեց, շատ արձագանքներ եղան թե՛ մասնավոր, թե՛ հանրային եւ թե՛ պետական կառույցներից: Պետական կառույցներից առաջինն արձագանքեց գյուղատնտեսության նախարարությունը՝ ասելով, որ անհամբեր սպասում են հոդվածաշարի ավարտվելուն (նախարարի մամլո խոսնակն, ինչպես միշտ, շատ արագ արձագանքեց), որպեսզի խնդիրն ու լուծումը ամփոփվելուց հետո իրենք էլ իրենց խոսքն ասեն: Հետո նույն ցանկությամբ հանդես եկավ բնապահպանության նախարարությունը: Հոդվածաշարում փորձել էի ընդգրկել բոլոր կողմերին՝ բնապահպանական, գիտական, պետական՝ քննարկման տեղ թողնելով նաեւ շահագրգիռ այլ կողմերի համար էլ: Քանզի Սեւանի խնդիրը մեր երկրի համար ռազմավարական եւ ազգային նշանակություն ունի: Ի դեպ, ռազմավարական նշանակության մասով հավելեմ, որ այդ նշանակությունը միայն մեր երկրի մասով չէ:

Ինչեւէ, խնդիրը կա, այն այսօր էլ արդիական է, եւ «Լուսանցք»-ը կվերահրատարակի հոդվածաշարը՝ աննշան թարմացումներով եւ նաեւ ավարտին կհասցնի այն՝ պատրաստ լինելով շարունակել այս թեման: Իսկ վերոհիշյալ խոստացածս, ինչպես ասացի, դեռ կներկայացնեմ:

Հա, թեման բաց է, եւ բանավեճի համար պատրաստ եմ տարածք տրամադրել: Պայմանով, որ որոշ դեպք-անձինք իմ տեսադաշտում չհայտնվեն եւ իրենց ասածը վերջնական ճշմարտության տեղ չընդունեն: Բայց սրան, կրկնվեմ, դեռ կանդրադառնամ:

* * *

Տարիներ առաջ երբ Շվեդիայի Մորա քաղաք էի ուղեւորվում, մի լիճ տեսա, որոշ հատվածներում կարծես Սեւանի 292 քառ կմ-անոց մանրակերտը լիներ: Պարզապես գույները մերինի պես վառ չէին, երանգներն ավելի մոխրագույնի էին ձգտում: Հայաստանում բազմիցս եղած մեր շվեդ ուղեկցորդը ասաց, որ լիճը Սիլիան է կոչվում, բայց թե ինչ ստուգաբանություն ունի, իրենք չգիտեն: «Գուցե ձեր կողմերից եկել են, տեսել են Սեւանին նման է, անունը դրել են Սեւան, մենք էլ Սիլիան ենք դարձրել»,- կես լուրջ, կես կատակ ասաց ուղեկցորդը, որ արդեն հասցրել էր ինձնից լսել Հայոց պատմության որոշ դրվագներ: Մեկ էլ նայելով նոթատետրում գրառումներս, հավելեց, թե իրենք լճի անունը յան-ով են գրում՝ Սիլյան (Siljan, մինչդեռ ես անգլերեն Silian էի նշել): «Ձուկն էլ,-ասաց,- ձեր սիգի պես է մաքուր ու ախորժաբեր»:  Continue reading

Հայկական խոհանոց – Քունջութի խյուսով՝ ձկան աղցան… Աշխարհի մարզական հեւքից – թուրք ֆուտբոլասերներն անարգել են փարիզյան ահաբեկչության զոհերի հիշատակը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական – www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Քունջութի խյուսով՝ ձկան աղցան

Բաղադրությունը – Ապխտած սաղմոն – 1 հատ, կարմիր գինի – 100 գ, կիտրոն – 0.5 հատ, քունջութ – 50 գ, սամիթի տերեւներ – 10 ճյուղի, հազարի տերեւներ:

Պատրաստման եղանակը – Խյուսը պատրաստելու համար քունջութը նախապես ծեծել եւ լցնել գինու ու կիտրոնի վրա, ավելացնել սամիթը եւ լավ խառնել: Սաղմոնը մանր-մանր կտրատել: Հետո խյուսը լցնել վրան:

Ափսեի մեջ շարել հազարի տերեւները այնպես, որ ափսեում փոսիկ գոյանա եւ դրա մեջ լցնել խյուսախառն ձուկը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Մեր շախմատիստները դեռ հեռու են առաջատար դիրքերից

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացվող Եվրոպայի թիմային առաջնությոան 5-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Իտալիայի թիմի հետ՝ 2:2: Մեր հավաքականը մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է:

Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Սերբիայի թիմին՝ 1:3 եւ 15-րդ տեղում է:

Հիշարժան էր Նորվեգիայի ազգային թիմի հետ հանդիպումը, երբ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը պարտվեց մեր առաջատարին՝ Լեւոն Արոնյանին, իսկ մեր հավաքականը հաղթեց 2,5:1,5 հաշվով:

Այսօր կայանալիք 6-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմրցի Գերմանիայի ընտրանու հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Իսպանիայի հավաքականը:

Հ.Գ.-1 – ՀայաստանՌուսաստան մրցավեճում մերոնց այս պահին հաղթանակ է պետք… – Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին միմիայն հաղթանակ է հարկավոր այսօր Եվրոպայի թիմային առաջնությունում նախատեսված Ռուսաստանի հետ խաղում: Երեկ կայացած 7-րդ փուլում մեր տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթեց Լեհաստանի ընտրանուն, վաստակեց 10 միավոր եւ հավասարվեց մրցաշարի ընդգծված առաջատար Ռուսաստանին հետապնդող թիմերին: Այժմ մերոնք պետք է անպայման հաղթանակ տանեն, որպեսզի շարունակեն մեդալների համար պայքարը:

Հ.Գ.-2 -Հայաստանը գրավեց 2-րդ տեղը – Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը արծաթե մեդալ նվաճեց Իսլանդիայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Վերջին՝ 9-րդ փուլում, մեր շախմատիստները վստահ հաղթեցին Վրաստանի հավաքականին՝ 3:1: Մեր ընտրանին վաստակեց 13 միավոր եւ Հունգարիայի ու Ֆրանսիայի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հայաստանի հավաքականը ճանաչվեց 2-րդը, իսկ Ֆրանսիան՝ 3-րդը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը վերջին տուրում ոչոքի խաղաց Հունգարիայի հետ եւ պահպանեց 2 միավորի առավելությունը: Continue reading