Monthly Archives: November 2016

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…

Բանաստեղծ, արձակագիր, մշակութաբան, բնագրագետ Հրաչյա Խաչիկի Հարությունյանը զբաղվել է Աստվածաշունչ մատյանի ուսումնասիրությամբ, նրա ուշադրության կենտրոնում են հատկապես   աստվածաշնչյան պարականոն աշխատությունները: Ընդ որում, նա  արդեն հրատարակել է «Պարականոն Ավետարաններ» շարքի Ա գիրքը, պատրաստ են հրատարակման «Ջրհոսի դարաշրջանի Հիսուս Քրիստոսի Ավետարան»-ը, «Պարականոն Հայտնություններ եւ Ապոկալիպսիսներ»-ը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա «Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումներ»-ից:

Արամերեն այբուբենի նկարը քաղված է ռուսական կայքից, ճիշտ է տրված, թե սխալ, մասնագետները կդատեն (նայել այս թողարկման PDF տարբերակում / http://www.hayary.org/wph/wp-content/uploads/37-427.pdf – էջ՝ 4):

* * *

Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու

Աստվածաշունչ մատյանը քրիստոնյաների Սուրբ գիրքը լինելուց բացի, պատմական շատ արժեքավոր փաստեր է պարունակում: Ե՛վ Հին Կտակարանի, եւ՛ Նոր Կտակարանի մեջ Հայաստանի հնագույն պատմության մասին բազմաթիվ փաստեր կան: Այդ փաստերից շատերը աղավաղված են, որոնք տարբեր լեզուներից կատարված թարգմանությունների արդյունք են: Աստվածաշունչ մատյանը բաղկացած է 75 գրքերից, եւ այդ գրքերը գրվել են արամերեն (արամերենի պատմությունը լեզվաբանները բաժանում են հետեւյալ շրջանների. 1. Հին արամերեն՝ Ք.ծ.ա. 925-700թթ., 2. Արքունական կամ պաշտոնական արամերեն՝ Ք.ծ.ա. 700-200թթ., 3. Միջին արամերեն Ք.ծ.ա. 200 – Ք.ծ.հ. 200թթ., 4. Ուշ շրջանի արամերեն Ք.ծ.հ. 200-700թթ., 5. Նոր արամերեն:

Այդ շրջանները նաեւ կոչվում են հին, միջին եւ նոր, ասորերեն եւ հուներեն լեզուներով, որոնք հետո թարգմանվել են հայերեն (գրաբար, միջին հայերեն, արեւելահայերեն եւ արեւմտահայերեն), եբրայերեն եւ այլ լեզուներով:

«Աստվածաշնչյան ուսումնասիրությունները ցույց են տալիս. որ «արամերեն» եզրույթը բնավ չի պահպանվել «Յոթանասնից» թարգմանության մեջ, քանի որ հրեա թարգմանիչներն արամերենը եբրայցերենից հունարեն թարգմանել են սյուրիստի, որը եւ հայերեն թարգմանության մեջ դարձել է «ասորերեն»: Հրեա թարգմանիչների այս սրբագրումը հիմք է տալիս ենթադրելու, որ սեմական ընտանիքի արամեական ճյուղին պատկանող հին արամերենն ու սյուրիերենը (եբրայերեն՝ սյուրիտ) համարվել են նույն լեզուն: Տեսնենք դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Ըստ հրեա սեմագետ Շմուել Պիսբերգի «Արամերեն» եբրայերեն աշխատության, որում ներառված են այդ լեզվի զարգացման բոլոր շրջանները՝ հնագույնից մինչեւ մեր օրերը, գրված է. «Արամերենը» (առամիտ) հյուսիսարեւմտյան սեմական երկու գլխավոր ճյուղերից մեկն է, մյուսը՝ քանաներենն է: Սկզբնապես արամերենը եղել է միայն Արամի ցեղախմբի խոսակցական լեզուն, սակայն Ասորեստանի եւ Բաբելոնի թագավորությունների տապալումից հետո, հատկապես պարսկական (ինչպես նաեւ հայկական) տիրապետության շրջանում վերածվել է միջազգային լեզվի մերձավորարեւելյան բազմաթիվ ժողովուրդների համար՝ մինչեւ արաբական նվաճումները: Ք.ծ.ա. Ժ-Թ դդ. արամերեն արձանագրություններ են հայտնաբերվել Վերին Միջագետքում (Հայկական լեռնաշխարհ) եւ Սիրիայում» (Ռուզան Պողոսյան, Հին Կտակարանում «Արամերեն» եզրի գործածության շուրջ, Էջմիածին, 2011 Է, էջ 102-103):   Continue reading

Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (11-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 2 – անհայտ-հանրահայտ «այլազգի» հայերը…

Սկիզբը՝ թիվ 26-32, 34-36-ում

http://www.hayary.org/wph/?p=5873Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (10-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով)… Ջուղայի արմատներով Իոսիֆ Ադելխանով-Առուստամով (Ստալինի) եւ այլ ծպտյալ հայերի մասին… Ռուսաստանի Եկատերինա Բ Մեծ կայսրուհու գլխավոր ֆավորիտ Պոտյոմկին-Տավրիդյանը…

http://www.hayary.org/wph/?p=5859Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…

http://www.hayary.org/wph/?p=5842Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5813Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ոդիսականը – նրա վերադարձը կայացավ Թուրքիայում… Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն առաջին անգամ հրապարակեց հավաքականի կազմը… Շախմատային խոչմերուկ… Այլ մարզական լուրեր…

Ռուբեն Հայրապետյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի հետ

Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցեց լրագրողների հետ: Նրան հարցրել են Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում չխաղալու մասին: ՀՖՖ նախագահը չի հասկանում, թե «ինչ է կատարվում Մոուրինյուի գլխում»: Ռուբեն Հայրապետյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ. նա ասել է, որ չի հասկանում, թե ինչու չի խաղում:

Հարցեր են եղել նաեւ Ռոբերտ Արզումանյանի եւ Յուրա Մովսիսյանի՝ հավաքական չհրավիրվելու մասին: Ֆեդերացիայի նախագահը պատասխանել է, որ անկախ գլխավոր մարզչի որոշումից՝ ինքը թույլ չի տալու այդ խաղացողներին հրավիրվել ազգային թիմ: «Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում: Չեն հրավիրվի այն խաղացողները, ովքեր, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը եւ վնաս են բերել ազգային թիմին. օրինակ Յուրա Մովսիսյանը եւ Ռոբերտ Արզումանյանը. իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց»:

Ինչո՞ւ է Հենրիխ Մխիթարյանը միայնակ մարզվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մարզաբազայում միայնակ էր մարզվել։ «Mirror»-ը տեղեկացնում է, որ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 10-րդ փուլից հետո հանգստի հնարավորություն էր ընձեռել ամբողջ թիմին, սակայն Հենրիխ Մխիթարյանը որոշել է չհանգստանալ:

Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Քարինգտոն»-ում մարզվել է ոչ թե ստիպողաբար, այլ մարզավիճակը բարելավելու նպատակով: Աղբյուրը նաեւ նշում է, որ հայ ֆուտբոլիստը հաճախ է լրացուցիչ մարզումներ անցկացնում` հիմնական կազմ վերադառնալու համար:

Մխիթարյանի խաղի սպասումով

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի անունը վերջին ամսվա ընթացքում ամենահաճախ տրվողներից է համացանցում եւ ԶԼՄ-ներում: Առայժմ հայ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում խաղադաշտ դուրս չի գալիս եւ շուրջ մեկ ամիս է ինչ խաղային պրակտիկա չունի:

«Ժամանակն է, որ Մխիթարյանը վերադառնա իր խաղամակարդակին»

Օգոստսոի 31-ին Չեխիա-Հայաստանի ընկերական խաղից հետո Մխիթարյանի վնասվածքը ապաքինվեց, սակայն դա էլ դեռևս հիմք չի հանդիսանում մանկունյանցիների մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար, որը Հենրիխի հետ հույսեր կապելով, նրան չի «տեսնում» իր թիմի կազմում: Վերջին խաղը հայ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է սեպտեմբերի 10-ին:   Continue reading

Հայկական խոհանոց – Ծաղկակաղամբը՝ հավի մսով… «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ… «Մանկական Եվրատեսիլ».- Հայաստանյան երգն ու տեսահոլովակը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից-www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Ծաղկակաղամբը՝ հավի մսով

Բաղադրությունը – Սոխ – 2 գլուխ, ծաղկակաղամբ – 1 կհգ, հավի կրծքամիս – 1 կգ, համեմ – 1 կապ, սամիթ – 1 կապ, սխտոր – 1 գլուխ, աղ, քրքում, բուսայուղ – 80գ:

Պատրաստման եղանակը – Եռացրած ջրի մեջ խաշել փոքրիկ գլխիկներով ծաղկակաղամբը 2-3 րոպեի չափ: Հանել, լցնել սառը ջրի մեջ:

Հավի կրծքամիսը լվանալ, ձողաձեւ կտրատել եւ դնել քամոցի մեջ: Բուսայուղը լցնել թավայի մեջ, մանր կտրատած սոխը տապակել:

Հավի միսը լցնել մեջը: Խառնել 3 րոպեի չափ՝ մինչեւ միսը տապակվի, ավելացնել քրքում: Վրան լցնել խաշած ծաղկակաղամբը՝ վրան կտրտած սխտորը:

Տապակել 1 րոպեի չափ: Լցնել 100 գրամ ջուր: 3 րոպե եփելուց հետո լցնել կանաչեղենը՝ կտրատած:

«Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ

Երգի միջազգային այս մրցույթին, որն անցկացվելու է Կիեւում, 43 պետություն հաստատել է իր մասնակցությունը: Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ»,- հայտնել են կազմակերպիչները: Մասնակից երկրներն են՝ Հայաստան, Ալբանիա, Ավստրիա, Ավստրալիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա: Նշվում է, որ Ռումինիան եւ Պորտուգալիան անցած տարի չեն մասնակցել մրցույթին:   Continue reading