Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը (տեսանյութ)
- Իրազեկում. պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
- Իսկ երիտասարդները հիմա բլոտ խաղո՞ւմ են․ Փաշինյան (տեսանյութ)
- Մակրոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
- Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին․ ՆԳՆ
- ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը
- Պուտինը Կիևի առաջարկներն անվանել է էկզոտիկ և անընդունելի
- «Հայք» թիմը հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից․ ՀՖՖ
- ՔԿ երկու քննիչի ծեծի ենթարկելու գործով 3 անձ է ձերբակալվել
Daily Archives: May 29, 2017
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 20-ի (453) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ–ին ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ–http://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org
– http://www.hayary.org/wph/?p=5939 – «Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ…
– http://www.hayary.org/wph/?p=5940 – «Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին… Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ…
– http://www.hayary.org/wph/?p=6307 – Հիմա՝ Գրեյթ Բրիթը՞ն, թե՞ Գեյ Բրիթըն – Հայ երիտասարդները ցանկացան ճշտել Մեծ Բրիտանիայի իրական անունը – Հետաքրքիր է, որ այս օրերին Հայաստանում հենց բրիտանական դեսպանատունը հերթական այլասերվածության քարոզն արեց … ԼԳԲՏ եւ նման այլ պարտադրանքներ, որոնցից խուսափել եւ միշտ պիտի խուսափի հայությունը…
– http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…
Տարածաշրջանը՝ եռացող կաթսա – Համաշխարհային գերտերությունների խաղարկումները տարբեր տարածաշրջաններում որոշակի կերպարանափոխումների են ենթարկվում, բայց այն գաղտնակետից, որից սկսվել են աշխարհի վերաբաժանման (բաժանումների) համար, հիմնականում պահպանվում են…
Համաշխարհային գերտերությունների խաղարկումները տարբեր տարածաշրջաններում որոշակի կերպարանափոխումների են ենթարկվում, սակայն այն հիմքից, որից սկսվել են այդ խաղարկումները՝ աշխարհի հերթական վերաբաժանման համար, հիմնականում պահպանվում են:
Այսպես՝ քննարկելով մեր տարածաշրջանի խաղացողներից մեկի՝ Թուրքիայի հարցը, կարող ենք ասել, որ այն մտնում է որոշիչ փուլ: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը որոշ դրական ազդակներ են ուղարկում Անկարայի ուղղությամբ, իսկ եվրոպական համագործակցությունը հետզհետե մոտենում է հակաթուրքական կերպարին: Սա էլ նշանակում է, որ Եվրոպա-Թուրքիա հակասությունները մի պահի կհասնեն գագաթնակետին, եւ Վաշինգտոնն ու Մոսկվան կմտնեն վճռական խաղի մեջ՝ կայսերական նկրտումներ ունեցող Թուրքիան մասնատելու համար:
Սա կլինի մոտավորապես այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում, երբ եվրոպական հակազդեցությունը հանգեցրեց այն բանին, որ ռուսական կողմը վերցնելով իր հասանելիքը՝ Ղրիմը, որոշակիորեն պահպանելով իրավունքներ որոշ տարածքների վրա՝ Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններ, մնացյալը՝ որպես արեւմտամետ Ուկրաինա, թողեց Արեւմուտքի տնօրինությանը:
Ինչպես նշել ենք «Լուսանցք»-ի թողարկումներում, համաշխարհային գաղտնի կառավարության տերերը ուկրաինական կազմաքանդումով մի քանի հարց լուծեցին: Continue reading
Թուրքիա եւ Հայաստան. հենակետային ասպարեզ.- Տարածաշրջանում ռազմա-քաղաքական մրցակցության տեսլականներ – Մի՞թե Գերմանիան է հակաթուրքական ճակատի առաջատարը Եվրոպայում… Այդ ընթացքում, հայկական հարցը պիտի օրակարգային դառնա բոլոր կարեւոր երկրներում, ինչպես ընթանում է Գերմանիայում եւ Ֆրանսիայում, ինչը թույլ կտա Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնատումներին մասնակից դարձնել նաեւ Հայոց պահանջատիրությունը…
Պաշտոնական Անկարան Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում ամենաքիչը մտահոգ էր Գերմանիայի ուղղությամբ, նաեւ վստահ էր, որ Բեռլինն ամեն կերպ կխոչընդոտի Եվրոպայում հայկական հարցի ծավալմանը: Մի երկար ժամանակահատված այդպես էլ կար, սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ փոփոխական է այս աշխարհի քաղաքականության մեջ, եւ Գերմանիան նախապես ընդունելով Կայզերական Գերմանիայի մեղքը՝ Օսմանիան Թուրքիայի նկատմամբ հանդուրժողական գտնվելու եւ հայերի զանգվածային ջարդերի դեմ քայլեր չձեռնարկելու համար, նախորդ տարի թուրքական վայրագությունները հայերի նկատմամբ ճանաչեց ու դատապարտեց որպես ցեղասպանություն:
Սա Թուրքիային զրկեց Գերմանիային մեղադրելու, Բեռլին-Բաղդադ երկաթուղին կառուցելու համար Արեւմտյան Հայաստանում հայերի սպանդի մասին չբարձրաձայնելու եւ այլ բացասական երեւույթների համար, ինչն ավելի կատաղեցրեց թուրքական՝ բռնակալության գնացող էրդողանյան իշխանությանը:
Անկարան ամեն քայլի դիմեց. որպեսզի Գերմանիան ետ կանգնի իր որոշումից, քանի որ եվրոպական եռյակի՝ Ֆրանսիա, Գերմանիա եւ Իտալիա համատեղ որոշմամբ կարող են թուրքերի համար ոչ նպաստավոր ծավալումներ սկսել եվրոպական ուղղությունից:
Սակայն, ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այնպես էլ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը հավաստեցին, որ Գերմանիան ճիշտ որոշում է կայացրել, ու Թուրքիան պարտավոր է առնչվել իր անցյալի հետ: Բունդեսթագի նախագահը նաեւ ԵԽ-ում անդրադարձավ Հայոց ցեղասպանության բանաձեւին: Continue reading
Եվրոպան չի կասեցնում ինքնափոխման ընթացքը – Չնայած Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթեց ոչ ազգայնական թեկնածուն, բայց դա չի կասեցրել Եվրոպայի ազգայնացման գործընթացը… Չի բացառվում, որ Եվրոպան մի միավորումով չբավարարվի՝ Մեծ Բրիտանիան մնում է անգլո-ամերիկյան տարածք…
Չնայած Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթեց Էմանուել Մակրոնը, բայց դա չի կասեցրել Եվրոպայի ազգայնացման գործընթացը: Այն չի կարող կանգ առնել, քանի որ եվրոպական պետությունների ինքնիշխանության ճգնաժամը խորանում է դեռ այսօրվա Եվրամիության վերպետական օրենքներից, ինչը շարունակում է թուլացնել Ֆրանսիայի եւ Գերմանիայի նման պետությունների դիրքերն աշխարհում: Այս երկրներն էլ հենց Եվրամիության փոփոխման կողմնակիցն են եւ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը շարունակելու է իր նախաձեռնություններն այդ ուղղությամբ:
Պետությունների անկախության սահմանափակումներին ավելացել է նաեւ Եվրոպայի իսլամացման վտանգը, ինչի մասին «Լուսանցք»-ը գրել էր նախորդ թողարկման մեջ, ինչն ավելի լուրջ վտանգ է դառնում հետզհետե, քան պետությունների անկախ կարգավիճակի պահպանման հարցն է:
Իզուր չէ, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնն իր առաջին պաշտոնական այցով Գերմանիա մեկնեց եւ այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ հավաստիացրեցին, որ շարունակելու են Եվրոպայի թարմացման գործընթացները եւ վճռական են տրամադրված:
Ֆրանսիան եւ Գերմանիան նաեւ համակարծիք են իսլամացման դեմ պայքարը Եվրոպայում հզորացնելու, ինչպես նաեւ Թուրքիայի՝ հակաեվրոպական տրամադրվածությունները եւ ծավալապաշտական նկրտումները զսպելու առումով: Continue reading
Կպատասխանի՞ Թրամփը Էրդողանին, թե՞ ԱՄՆ-ն նոր՝ իր քաղաքացիների պաշտպան նախագահ կփնտրի – Վերջերս Վաշինգտոնում կայացած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահի հրահանգով իր դեմ բողոքի ցույց իրականացնող հայ, եզդի, քուրդ, թուրք, ասորի եւ այլ ամերիկաբնակ ցուցարարներին ծեծի են ենթարկել նրա թիկնապահներն ու համակիրները…
Վերջերս Վաշինգտոնում կայացած Դոնալդ Թրամփ եւ Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումը անսպասելի ընթացք եւ ավարտ է ունեցել: Թե ինչ հետեւանքներ կլինեն, շուտով պարզ կլինի: Թուրքիայի նախագահը Միացյալ Նահանգներ է շտապել ավելի քան 20 հարցեր քննարկելու համար եւ կարծել է, թե ԱՄՆ-ի նախագահը գոնե մի քանի ժամ պետք է տրամադրի քննարկումների համար: Ի վերջո հարցերը համաշխարհային նշանակության են եղել, ինչպես Սիրիայի խնդիրը, Եվրոպա-Թուրքիա հակասությունները եւ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, ՆԱՏՕ-ին առնչվող հարցեր եւ այլն: Հատկապես լուրջ քննարկման հարցեր են եղել կապված Անկարայի եւ Վաշինգտոնի մերձավորարեւելյան քաղաքականության հետ կապված, որոնք սրվել են ԻՊ-ի դեմ կռվող սիրիական քրդերին զինելու՝ Թրամփի վերջին որոշման հետ: Անկարայում կարծում են, որ Սիրիայի քրդական կազմավորումները կապված են Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ, ինչը վտանգում է Թուրքիայի պետականության գոյությանը:
Որոշ տեղեկատվության համաձայն, Սպիտակ տան ղեկավարը հազիվ 20 րոպե է կարողացել տրամադրել ինքնահավան եւ իրեն բոլոր թուրքերի հայր պատկերացնող Թուրքիայի նախագահին, ինչը պարզապես շանթահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ստացվում է՝ ամեն հարցի շուրջ նա պետք է խոսեր 30-40 վայրկյան, որպեսզի մի 20-30 վայրկյանում էլ ստանար պատասխանները:
Այսինքն՝ իրականում Թուրքիայի նախագահը հասել է Վաշինգտոն, ձեռքի փաստաթղթերը հանձնել է ԱՄՆ-ի նախագահին եւ տուն վերադառնալու ճամփան բռնել… Սա, իհարկե համբերությունից հանել է առանց այն էլ մտագարությամբ տառապող Էրդողանին, ինչն էլ դրսեւորվեց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն այցելելու ճանապարհին: Continue reading
Սնածին կանգնեցնելու ձեւը կգտնե՞նբ – CBS News հեռուստաալիքը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, ով ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթերի մարզահամերգային համալիրում… 22 մարդ է զոհվել, որոնց թվում՝ երեխաներ, կան բազմաթիվ վիրավորներ…
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին հայտարարել է, որ «բրիտանական ազգը ցնցված է կատարված բարբարոսական ակտի հետեւանքով բազմաթիվ զոհերից։ Թագուհին ցավակցել է զոհվածների հարազատներին եւ երկրի քաղաքացիներին: «Ամբողջ ազգը սարսափահար վիճակում է Մանչեսթերում այդքան մարդկանց՝ չափահասների ու երեխաների մահվան եւ վիրավորվելու պատճառով, ովքեր համերգ Էին գնացել»,- ասված է մամուլի համար նրա հայտարարության մեջ:
Նա երախտագիտություն է հայտնել քաղաքի բնակիչներին, որոնք համերաշխություն են հանդես բերել տուժածների, ոստիկանների, բժիշկների ու փրկարարների հետ: «Ես իմ հիացմունքն եմ հայտնում բոլոր բնակիչներին, որոնք մարդկայնությամբ եւ զորակցությամբ արձագանքեցին այդ բարբարոսական ակտին»,- ասել է նա։
Իրավապահ մարմինները ձերբակալել են 8-րդ կասկածյալին, ով կարող է մասնակից լինել մայիսի 22-ին Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունին: Հիշեցնենք, որ 22 մարդ է զոհվել, որոնց թվում՝ երեխաներ, կան բազմաթիվ վիրավորներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Continue reading
Ներքին կյանք.- Ու՞ր են ներկայից անհետանում նախկինները – Եվ ո՞րն է անհավերժի հավերժության գաղտնիքը… Մեր երկրում նորություն չէ, երբ երեկվա իշխանավորը վերածվում է հաջորդօրյա անհաշտ ընդդիմադիրի կամ տապալված նախկին իշխանությունը լուսապսակը գլխին առաջնորդում է նորօրյա ընդդիմադիր զանգվածներին – Կտրականապես մերժելի քաղաքական շրջապտույտ է…
Մեր երկրում նորություն չէ, երբ երեկվա իշխանավորը վերածվում է հաջորդօրյա անհաշտ ընդդիմադիրի կամ տապալված նախկին իշխանությունը լուսապսակը գլխին առաջնորդում է նորօրյա ընդդիմադիր զանգվածներին:
Ցավոք, մեր հասարակության համար սա այլեւս նորմալ երեւույթ է, ավելի նեղ հանրության համար՝ հավաքների ու ըմբոստության առիթ՝ ինչ-որ հույսի ակնկալիքով, ժողովրդի համար՝ անհաճո վիճակ, բայց ելքի փնտրտուքի տարբերակ, իսկ ազգային հատվածի համար՝ կտրականապես մերժելի քաղաքական շրջապտույտ, որից էլ՝ ինքնամփոփ մեկուսի աշխատանք…
Սովետական տարիներին, երբ մեծաթիվ հայրենադարձություն եղավ Մերձավոր Արեւելքից, հատկապես Սիրիայից, Լիբանանից, Իրաքից եւ Իրանից, կարծիքներ եղան, թե հայությունը կարող է համախմբվել նաեւ ոչ անկախ երկրում, ինչը թույլ կտա հայության տարբեր քաղաքակրթական արժեքները համադրել եւ հանգել ազգային միասնության… Բայց այդպես չեղավ, քանի որ Խորհրդային Միությունը հայրենադարձությամբ այլ խնդիր էր լուծում: Դա ազգային խնդիրների հետ ոչ մի կապ չուներ:
Եվ հայրենադարձված հայերը չկարողանալով զատվել իրենց երկրներում որդեգրած քաղաքակրթական արժեքներից, ինչպեսեւ չհարմարվելով տեղի արժեհամակարգին՝ սկսեցին տասնյակ հազարներով գաղթել այլ պետություններ, հիմնականում Միացյալ Նահանգներ ու արեւմտյան եվրոպական երկրներ:
Եվ մի կարգախոսի պես բան ծնվեց. «ախպարները չեն ծնվում՝ գալիս են, չեն մեռնում՝ գնում են»: Սա ախպարների ասած՝ տեղացիների կարգախոսն էր: Եվ ազգային միասնության նպատակը մտքներից թռցրած Խորհրդային Հայաստանի հայերն այլեւս դարձան տեղացիներ եւ ախպարներ: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…
Ֆրանսիացի հայտնի էզոթերիկ Ռենե Գենոնը կամ, ինչպես նրան անվանում են, «կահիրյան ճգնավորը», հեղինակն է բազմաթիվ գրքերի՝ «Սուրբ գիտության սիմվոլիկան», «Արեւելք-Արեւմուտք», «Քանակ եւ որակ» եւ այլն:
Նրա «Աշխարհի տիրակալը» գրքում խոսվում է Շամբալա-Աղարտիի (Աղարտխայի)՝ աշխարհի հոգեւոր կենտրոնի եւ նրա Քուրմ-Տիրակալի մասին, որի անունն է Մելքի-Ցեդեկ կամ Մելքիսեդեկ:
Ըստ Ռենե Գենոնի, «Մելքիսեդեկը այն գործող անձն է, որը կատարում է աշխարհի տիրակալի» ֆունկցիան (գործառույթը): Մելքիսեդեկը ներկայանում է միաժամանակ որպես «արքա եւ քուրմ»: Նրան անվանում են Արդարադատության արքա, բացի դրանից նա Սալեմի արքան է ու, ինչպես հայտնի է, Սալեմը Աշխարհի քաղաքն է:
– Պետք է նշել, որ Սալեմ բառը, հակառակ տարածված կարծիքի, երբեք չի նշանակել իրական քաղաք, բայց եթե այն ընդունել որպես Մելքիսեդեկի կացարան, ապա այն կարող է համարվել Աղարտիի (Ագարտու) կամ Աղարտխայի (Àãàðòõà) համարժեքը: Ամեն դեպքում սխալ կլինի այս բառի մեջ կարդալ Երուսաղեմի (ռուսերեն՝Իերուսալիմ, եբրայերեն՝ Երուշալայիմ) հին անվանումը, որովհետեւ այն հնչել է Հեվոա (Իյեվուս):
Այդ քաղաքը սկսել է կոչվել Երուսաղեմ այն ժամանակից, երբ հրեաները այնտեղ ստեղծեցին իրենց հոգեւոր կենտրոնը, եւ այն դարձավ իսկական Սալեմի խորհրդանիշը:
Հատկանշական է, որ Սողոմոնն է (Սոլոմոն) հիմնել Երուսաղեմի տաճարը, որի Շլոմոն անունը ածանցավորն է Սալեմից, ինչը նշանակում է խաղարարար: Continue reading
Աղբային խնդիր. ինչպես ազատվել դրանից (2) – Եվրոաղբավայրերով ու տեղական ռիսկերով… Մասշտաբի էֆեկտի շնորհիվ կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը եւ որ ռազմավարության իրականացումը չի պահանջի աղբահանության վճարի առավելագույն դրույքաչափի փոփոխություն…
Սկիզբը՝ թիվ 19-ում
http://www.hayary.org/wph/?p=6300 – Աղբային խնդիր սրանից ազատվելու համար՝ միայն տուգանք – Սա է հասարակությանը կրթելու լավագույն ձեւը (1)… Մինչեւ բարոյախոսությունը հանրության վրա ազդի, երկրում այլեւս աղբազատ տեղ չի մնա – տուգանքը կստիպի, որ բարոյախոսությունը շատ արագ տեղ հասնի…
Երբ քննարկում էինք կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդիրները՝ նկատեցինք, որ առաջիկա տարիներին արվող քայլերից բնակչությանը կհուզի աղբահանության դրույքաչափի հարցը: Նշեցինք նաեւ, որ, ըստ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, մասշտաբի էֆեկտի շնորհիվ կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը եւ որ ռազմավարության իրականացումը չի պահանջի աղբահանության վճարի առավելագույն դրույքաչափի փոփոխություն:
Փակագծերում հիշեցնեմ, որ աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին օրենքի համաձայն՝ աղբահանության վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է, եւ աղբահանության դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին: Աղբահանության վճարը սահմանված է նույն օրենքով եւ կազմում է ամսական առավելագույնը 400 դրամ մեկ բնակչի համար, կամ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ 1քմ մակերեսի համար՝ առավելագույնը 25 դրամ: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Գյումրիի «Շիրակ»-ը Երեւանում դարձավ Հայաստանի գավաթակիր… Հիշեցնենք, որ ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 2 խաղափուլ – Մրցաշարային աղյուսակը 28-րդ փուլի խաղերից հետո… Անգլիական ակումբի եւ հայ ֆուտբոլիստի հաղթանակները… Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի դրոշով – «Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է»… Դու արժանի ես, իմ ընկեր. Ջորկաեֆը՝ Մխիթարյանին… Մարզական այլ լուրեր…
Գյումրիի «Շիրակ»-ը Երեւանում դարձավ Հայաստանի գավաթակիր
Մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը: Գյումրիի «Շիրակ»-ը 3:0 հաշվով ջախջախեց Երեւանի «Փյունիկ»-ին եւ իր պատմության մեջ 2-րդ անգամ տիրեց պատվավոր մրցանակին:
Գյումրեցիները բոլոր գոլերը խփեցին 1-ին խաղակեսում, 2 անգամ աչքի ընկավ Կիրիան Նվաբուեզեն, իսկ 1 գոլ խփեց 17-ամյա Վահան Բիչախչյանը: Խաղից հետո անմիջապես հրավառություն տրվեց հաղթողների պատվին, որից հետո նոր տեղի ունեցավ պարգեւատրման արարողությունը: Նշենք, որ 2 թիմերն էլ եվրոգավաթների ուղեգիր նվաճեցին ու գալիք մրցաշրջանում Հայաստանը կներկայացնեն միջազգային մրցասպարեզում:
Ետխաղյա մամուլի ասուլիսում «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ասել է, որ շատ դժգոհ է իր սաների ցույց տված խաղից: Իսկ «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նշել է, որ չնայած խոշոր հաշվին, հաղթանակն այնքան էլ հեշտ չտրվեց իր թիմին:
– Հիշեցնենք, որ ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 2 խաղափուլ: «Գանձասար-Կապան»-ը դեռ հույսը չի կորցրել, որ կարող է անցնել առաջատար «Ալակերտ»-ից: Continue reading


