Daily Archives: September 2, 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 30-ի (463) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

2. Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

– http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

3. Թուրքերի նոր հայրը նոր Թուրքիա է ստեղծում… Էրդողանն ընդդեմ Աթաթուրքի – Օսմանիան Թուրքիան ընդդեմ Հանրապետական Թուրքիայի… Մեծ Թուրան» տգիտությունը ծավալվում է եվրոպայի Բալկաններից մինչեւ ռուս-ասիական Սիբիր ու Չինաստան… – ու հյուսիսային… – դեպի հարավ… Համաշխարհային գաղտնի կառավարությանը «բարի լուր» կամ «աչքալուսանք»՝ նրանք այլեւս ծառայելու են թյուրքական մարդանման շնագայլերի կամ նման այլ գազանների խորհրդարանում… Հայաստանը պիտի դառնա տարանցիկ երկիր եւ վերատիրի Հայկական լեռնաշխարհին…

4. Երբ «հաղթում» է հարյուրավոր զոհերին պարտակելով… Իրականությունը երբեք հնարավոր չէ թաքցնել հավերժ, բացահայտումը միշտ ժամանակի եւ իրավիճակի հետ է կապված – նախորդ տարվա ապրիլյան 4-օրյա պատերազմի ադրբեջանական իրականությունը եւս բացահայտվեց… Խոսում է նաեւ Ադրբեջանի ՊՆ-ի նախկին տեղակալ Իսա Սադիգովը… Պայթյուն՝ Ադրբեջանի զինպահեստներից մեկում…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե Ոգեղեն  Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

5. Ահազանգ.- Բնությունը սկսել է հակահարվածը. կա՛նգ առ, մարդ կոչվող… Սա՛ էլ ռազմականին հավասար առաջնահերթություն է… Թեղուտի պոչհանքը «կուլ է տալիս» անտառը… Սեւանի պաշտպանության խնդիրը դեռ բաց է – Սեւանա լիճն իջնելով մոտենում է նախորդ տարվա մակարդակին… Խոսրովի անտառին կփոխանցվի 100.000 եվրո… ԱԻՆ-ը հետեւություններ կանի (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

6. Կանք մենք՝ ազգակիցներս – Սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախել 40 հազար 1-ին դասարանցի – Սոցիալական ոչ մի խնդիր անուսում մնալը չի արդարացնի… Առաջնայինը ազգային անվտանգությունն է – Ազգային անվտանգության խորհրդի նիստ – ՊՆ օրինագծերը կնպաստեն ազգ-բանակ գաղափարախոսության ամբողջական իրացմանը…

7. Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ-արիների www.hayary.org պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է… Դիմումներ Երեւանի քաղաքապետին՝ կենդանիների պաշտպանության, շների ու հեծանվորդների համար տարածքներ առանձնացնելու, մայրաքաղաքի փողոցների անվանափոխության, քաղաքի մաշված եւ գունաթափված դրոշները փոխելու, տրանսպորտի խնդիրների եւ այլ հարցերի մասին… Շառլ Ազնավուրի անվանական աստղը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում… Սանկտ Պետերբուրգում՝ «Երեւանի օրեր»… Միջոցառումներ Գառնիի եւ Զվարթնոցի տաճարներում… Կրթա-մշակութային միջոցառումներ Երեւանում, մարզերում, Ջավախքում… Ազգային բնույթի փառատոններ … Գիտա-տեխնիկական եւ խաղային ոլորտի լուրեր, միջազգային դպրոցական օլիմպիադաներ եւ հանրակրթական հարցեր… «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, «Երիտասարդ երկրապահ», «Բազե» եւ այլ երիտասարդական հավաքների մասին…

8. Մեկամսյա ամփոփում՝ մարզաշխարհի խաչմերուկներից.- 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերից 6 մեդալ… Հայ ըմբիշների փարիզյան մեդալները… Հունահռոմեականում բաց թողնված ոսկե մեդաը… Ազատոճայինները 2 մեդալ նվաճեցին… Աշխարհի առաջնությանը՝ 2 հայ բռնցքամարտիկ… 5-ական մեդալ՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարերից… ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլում… Ֆուտբոլ. Հայաստանը վերջին րոպեին պարտվեց Ռումինիային… Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն – 2017/2018… Հայաստանի Առաջին խմբի առաջնություն 2017/2018… Հայաստանում բասկետբոլի վերականգնման հաջողված քայլերը… Շախմատային սուպերմրցաշարի հաղթողը… Լեւոն Արոնյանը բարձրացրեց իր անհատական վարկանիշը… Հայաստանի առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթողը… Հայտնի են  հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները… Հայ մարզիկի կյանքը վտանգված է Բելառուսում… Հայ տանկիստները՝ «Տանկային բիաթլոն»-ում… Հենրիկ Մխիթարյանի խաղերը, լրատվություն՝ ֆուտբոլային, շախմատային եւ այլ մարզաձեւերից ու մարզական կյանքից…

Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է, որը բազմաճյուղ բնույթ է ունեցել եւ ունի ցայսօր: Դրանք ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգեւոր բնույթ են ունեցել: Չենք կարող ասել, թե երբ կամ երբեւէ բարեկամական եղել են հայ-հրեական հարաբերությունները, թե ոչ, ցավոք բազում հազարամյակներ գրանցած պատմական գրքերն ու քրմական մատյանները չեն պահպանվել, որտեղ վստահաբար արձանագրված էր ամեն բան: Եվ հետաքրքիր է, որ դրանք ոչնչացվել են հենց հրեական հոգեւոր ներխուժումից հետո, երբ հուդա-քրիստոնեությունը կիսահայերի եւ ոչ հայերի կրոնա-քաղաքական հրահրմամբ մտավ Հայաստան…

301թ. ներխուժմանը «Լուսանցք»-ը բազմիցս է անդրադարձել եւ դրանից հետո Հայաստանի ու հայության գոյությունը, հայի ֆիզիկական ու հոգեւոր ապագան վտանգվել է ու դեռ վտանգված է ցայսօր… Հայն այսօր իր պատմության ակունքները հաճախ փնտրում է այլոց պատմությունների մեջ, քանի որ հուդա-քրիստոնեական ջարդարարությունները գրեթե ոչ մի հետք չեն թողել: Բայց բնական արդարությունը վերադառնում է եւ պեղումները հայոց հողում, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են այսօր զավթված, հայտնաբերում են հայության հնագույն արարչակնիք եւ աստվածատուր հետքերը, ազգային արժեհամակարգը եւ հոգեւոր զորությունները…

Գոնե գիտենք, որ ավելի քան 2000 տարի հայ-հրեական հարաբերությունները ամենավատերից մեկն են, որի պատճառով հայությունը հատկապես շատ է տուժել, վերջին հարյուրամյակներում, նաեւ ցեղասպանվել ու հայրենիքի զգալի մասն է կորցրել համաթուրանական եւ սիոնակա-մասոնական եղբայրության համատեղ հալածանքներից…

Սա մի պահ մի կողմ թողնելով, փորձենք հասկանալ, թե ի՞նչ են փնտրում հրեաները այժմ Հայաստանում: Այն երկրում, որի դեմ մինչեւ վերջին ժամանակներս գործել են նաեւ Ադրբեջանին օժանդակելով: Այն, որ հրեաների հոգեւոր առաջնորդները, աստղաբաններն ու թաքնագետները կարող են հասկանալ տիեզերական փոփոխությունների ընթացքը եւ դրա ազդեցությունը տիեզերական մարմինների, այդ թվում՝ Երկիր մոլորակի ու բնակչության վրա, ընկալելի է, ինչն էլ կարող է տիեզերական գարնան զարթոնքը Հայաստանում եւ հայերի հետ անցկացնելու առիթ դառնալ: Եկել է Երկնային պատիժների ժամանակը՝ Երկրային ամենաթողությունների, անբնականության, ընդդեմ արարչակարգի գործած, աստվածամերժության, հակամարդկային ու ապազգային այլ քայլերի համար…

Սա հասկանում են ոչ միայն Իսրայելում: Հայկական լեռնաշխարհը վերստին ստանձնում է մարդկության փրկության օրրանը դառնալու առաքելությունը: Բայց այդ առաքելությունը չեն կարող կյանքի կոչել Արարատյան Աշխարհի տարբեր հատվածները զավթած թուրքերն ու ադրբեջանցիները կամ վրացիներն ու իրանցիները… Հայկական բարձրավանդակը հայությանը վերադարձնելն այլեւս բնական պահանջ է, ոչ թե զուտ հայկական պահանջատիրություն… Իսկ հայն իր պահանջատիրական առաջին քայլերն արել է Միացյալ Հայաստանի վերակերտման ճանապարհին՝ Արցախն ու մի շարք այլ հայկական տարածքներն ազատագրելով եւ կամային բանակ ստեղծելով: Արցախը փաստացի Հայաստան է, իսկ ավելի ստույգ՝ Հայաստանի 12-րդ մարզը…

Եվ ազգերն ու երկրները, լինեն դրանք բնածին կամ արհեստական, իրենք պիտի որոշեն, թե որ ճակատում են հայտնվելու՝ բնական, թե հակաբնական…

http://www.hayary.org/wph/?p=6496#more-6496Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…   Continue reading

Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

Ընդդեմ իսրայելական անօդաչու թռչող սարքերի, որոնք վաճառվել են Ադրբեջանին եւ գործածվում են հայկական զինուժի դեմ, Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցելով, այլեւ կխորացնի Իրանի հետ համագործակցությունը ռազմա-պաշտպանական ոլորտում:

Թեհրանը չի բացառում, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել նաեւ Իրանի դեմ: Այս հարցերի շուրջ Իրանում պայմանավորվել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։ Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ պետությունների պաշտպանական գերատեսչոզւթյունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, կարեւորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը եւ կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Վիգեն Սարգսյանի հանդիպել է նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ եւ նրանք համակարծիք են եղել, որ լարվածության նոր օջախների ձեւավորումը լրջորեն վնասելու է տարածաշրջանային անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է համադրել ջանքերը՝ ահաբեկչության եւ ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով։ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ նույնպես քննարկվել են երկկողմ կարեւորության եւ տարածաշրջանային մի շարք հարցեր:   Continue reading

Թուրքերի նոր հայրը նոր Թուրքիա է ստեղծում… Էրդողանն ընդդեմ Աթաթուրքի – Օսմանիան Թուրքիան ընդդեմ Հանրապետական Թուրքիայի… Մեծ Թուրան» տգիտությունը ծավալվում է եվրոպայի Բալկաններից մինչեւ ռուս-ասիական Սիբիր ու Չինաստան… – ու հյուսիսային… – դեպի հարավ… Համաշխարհային գաղտնի կառավարությանը «բարի լուր» կամ «աչքալուսանք»՝ նրանք այլեւս ծառայելու են թյուրքական մարդանման շնագայլերի կամ նման այլ գազանների խորհրդարանում… Հայաստանը պիտի դառնա տարանցիկ երկիր եւ վերատիրի Հայկական լեռնաշխարհին…

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվիթերից «հանրապետություն» բառի հեռացման փաստը: «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական «Diken» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Իբրահիմ Քալընը կարծիք է հայտնել, թե այդ փոփոխության մեջ որեւէ տարօրինակ բան չկա:

Խոսնակը նշել է, որ «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը նոր չէ. այն օգտագործվել է երկրի 5-րդ նախագահ Ջեւդեթ Սունայի (1966-1973թթ.) ժամանակներից սկսած՝ բոլոր նախագահների կողմից: «Ջեւդեթ Սունայը, Ֆահրի Քորություրքը, ապա Օզալը, Դեմիրելը, Սեզերը, նաեւ Աբդուլլահ Գյուլը իրենց մի շարք հրավիրատոմսերում օգտագործել են «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը:

Նունիսկ 2014թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնական թերթում հրատարակված որոշման մեջ կարելի է տեսնել «Ընտրվել է որպես Թուրքիայի նախագահ» արտահայտությունը»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը:

Նա նաեւ հավելել է, որ այս հարցով իրենք դիմել են Թուրքիայի լեզվաբանական ընկերությանը (TDK) եւս, ու ընկերությունը մեկնաբանել է, որ Թուրքիայի հանրապետության նախագահ (թուրքերեն՝ Turkiye Conhuriyeti Comhurbaskani) արտահայտությունում «Conhuriyet» եւ «Comhurbaskani» բառերն ըստ էության կրկնաբանություն են եւ քերականական տեսակետից Conhuriyet-ը (հանրապետություն) միանգամայն ավելորդ է:

Հիշեցնենք, որ այս պարզաբանումների նախօրեին Թուրքիայի նախագահը Twitter-ի իր միկրոբլոկից հեռացրել էր «հանրապետություն» բառը՝ ներկայանալով միայն որպես «Թուրքիայի նախագահ»: Այս փոփոխությունը հարուցել է լրատվամիջոցների ու որոշ ընդդիմադիր գործիչների զարմանքն ու դժգոհությունը:

Սակայն պիտի հիշեցնենք, որ որպես «Թուրքիայի նախագահ» հանդես գալու նախապայման, նախագահ Էրդողանը արդեն իսկ նախապես նսեմացրել էր Աթաթուրքի հանրապետական քայլերը եւ իր շրջապատի միջոցով կասկածի տակ էր առել «Թուրքիայի Հանրապետության» հիմնադրի՝ բոլոր թուրքերի հայր լինելու հանգամանքը՝ երբեմն Աթաթուրքին որպես համասեռական, երբեմն «շուռ տված հայ», երբեմն էլ թուրքերի ու իսլամի շահերն անտեսած մեկի ներկայացնելով, ով իր գաղափարներով պիտի անցնի պատմության գիրկը, քանի որ նոր առաջնորդ է հայտնվել՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Իսկ նոր առաջնորդը վաղուց է հասկացրել, որ իր ծրագրերում Թուրքիան չի կարող հանրապետական լինել եւ թուրքերին սպասում է իսլամական պետության հեռանկարը… Անգամ նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը փոխեց ավանդական նստավայրը, որտեղից երկիրը կառավարել են Աթաթուրքն ու բոլոր նախորդ նախագահները եւ, նոր նստավայր անցնելով, սկիզբ դրեց թուրք-իսլամական «բարեփոխումների»…   Continue reading

Երբ «հաղթում» է հարյուրավոր զոհերին պարտակելով… Իրականությունը երբեք հնարավոր չէ թաքցնել հավերժ, բացահայտումը միշտ ժամանակի եւ իրավիճակի հետ է կապված – նախորդ տարվա ապրիլյան 4-օրյա պատերազմի ադրբեջանական իրականությունը եւս բացահայտվեց… Խոսում է նաեւ Ադրբեջանի ՊՆ-ի նախկին տեղակալ Իսա Սադիգովը… Պայթյուն՝ Ադրբեջանի զինպահեստներից մեկում…

Իրականությունը երբեք հնարավոր չէ թաքցնել հավերժ, բացահայտումը միշտ ժամանակի եւ իրավիճակի հետ է կապված: Եվ նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի մասին իրականությունը եւս բացահայտվեց: Հայկական կողմը պարզ խոսել էր իր կորուստների եւ հաջողությունների մասին, իսկ ադրբեջանական կողմը՝ կրկին կեղծել:

Այն մեծ կորուստները, որ Ադրբեջանը կրել է զինական տեսանկյունից, ինչպես մարդկային, այնպես էլ զինտեխնիկայի առումով, երկար թաքցնել չհաջողվեց:

Ադրբեջանի իշխանությունները, որ վաղուց կորցրել են իրենց վստահությունը ինչպես իրենց երկրում, այնպես էլ արտաքին աշխարհում, այսօր մեծ դժվարությամբ են պահում իրական տվյալները հայ-ադրբեջանական սահմանային բախումների վերաբերյալ:

Մշտապես զինադադարը խախտող ադրբեջանական կողմը միշտ էլ տանուլ տված է դուրս գալիս եւ ավելի շատ վնասներով: Եվ ամեն անգամ պաշտոնական Բաքուն իր ժողովրդին ներկայացնում է, թե ադրբեջանական զինուժը կասեցրել է հայկական սադրանքները՝ մեծ վնաս հասցնելով հայկական կողմին… Բայց այս ամենին արդեն Ադրբեջանում շատ քչերն են հավատում, ինչը ոչ միայն խորացնում է անվստահությունը այդ երկրում, այլեւ չի բացառվում, որ հնչեն իշխանափոխության կոչեր, ինչքան էլ Իլհամ Ալիեւը իր կնոջը՝ Մեհրիբանին է նշանակել Ադրբեջանի նախագահի տեղակալ՝ ապագայում իշխանության ղեկը  հենց նրան հանձնելու նպատակով (ում վաղուց երկրի ստվերային ղեկավար են դիտարկում)…

Բայց ապրիլյան պատերազմի դուրս սպրդած թվաբանությունն այլեւս կարող է սասանել ալիեւյան կլանի հանդեպ հավատի վերջին քարը:   Continue reading

Ահազանգ.- Բնությունը սկսել է հակահարվածը. կա՛նգ առ, մարդ կոչվող… Սա՛ էլ ռազմականին հավասար առաջնահերթություն է… Թեղուտի պոչհանքը «կուլ է տալիս» անտառը… Սեւանի պաշտպանության խնդիրը դեռ բաց է – Սեւանա լիճն իջնելով մոտենում է նախորդ տարվա մակարդակին… Խոսրովի անտառին կփոխանցվի 100.000 եվրո… ԱԻՆ-ը հետեւություններ կանի (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Սողանքների թեմաները թե լուսաբանելիս եւ թե վերլուծելիս մեկ անգամ չէ, որ գրել եմ, թե սողանքը բնության ճիչն է մարդու ականջին, եւ որ Հայաստանում ակտիվացած սողանքների պատճառը նաեւ մարդածին է ու որ մեծածավալ անտառհատումները նպաստել են դրանց աշխուժացմանը (հողի բնական կապակցումն է վերանում): Մեկ անգամ էլ նաեւ գրել եմ, թե այդ մեծածավալ անտառհատումները բերելու են նրան, որ մի շոգ ամռան հրդեհների ճիրանն ենք ընկնելու՝ անդառնալի կորուստներ ունենալով: Երբ ծմակը, որտեղ արեւի լույս չի ընկնում, դառնում է նոսր անտառ, բարկ արեւի համար այն ոչնչացնելը մեկից մեկ է: Երբ գրում էի, պատկան մարմիններից ասում էին բառացիորեն հետեւյալը. «Դու ճիշտ ես, բայց դա միակ պատճառը չէ»: Ի պատասխան նրանց, նորից սկսում էի գրել, որ առանց այդ էլ տեխնածին աղետներից ապահովագրված չենք, ինչու՞ ավելացնենք աղետների պատճառ մարդածին գործոնը, ի՞նչ է, չե՞նք հասկանում, որ բնության պատժիչ հակահարվածը շատ դաժան է լինելու:

Դատելով շարունակվող անտառհատումներից՝ չե՛նք հասկանում: Մանավանդ, դեռ չի տրվել այն պատասխանը, թե արդյոք այս վերջին հրդեհները մարդկային գործոնի հետեւանք չէին, չէ՞ որ տարածքում հանքեր կան հարուստ…

Հրդեհներից զատ՝ այս տարվա լրացուցիչ ջրառը Սեւանից, մեր երկրի ջրավազանային տարածքների անբավարար վիճակը, ջրամբարման չգոհացնող վիճակը եւ մեր վերաբերմունքը առ մեր երկիրը, մեր բնությունը: Այս ամենը միասին են, նույն տարածքում: Ուրեմն՝ բնապահպանական աղետի առաջին փուլն է սկսված: Եվ սա փաստ է. խախտված է բնական հավասարակշռությունը:

Չգիտեմ՝ մասնագետները կհամաձայնե՞ն այս գնահատականին, թե ոչ, կամ կհամաձայնե՞ն բարձրաձայնել այն արդյոք, բայց մի բան հստակ է՝ նրանք, ովքեր զգում են բնությունը, հասկանում նրա լեզուն, անհանգիստ են:

Տարիներ առաջ, երբ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը Գագիկ Մարտիրոսյանն էր, նրա հետ մի հարցազրույց արեցի, որում այսպիսի միտք էր արտահայտում, թե ջրի խնդիը պետք է լուծել հենց բուն խնդիրը լուծելով, ոչ թե, սովետական օրինակով, գյուղը տեղափոխելով: Ասենք՝ Խաչիկ գյուղը ներքեւ իջեցնենք, այդ գյուղի տանձի ծառի տակ սիրահարված զույգը կխելագարվի, նրա աշխարհը կփոխվի կամ՝ ռազմավարական հարց է, չի կարելի տեղափոխել եւ այլն եւ այլն: Ես այն ժամանակ նոր-նոր էի քայլեր անում լրագրության ոլորտում եւ իմ ավագ գործընկերներիցս  մեկը, ով այսօր էլ հայտնի է մեր բնագավառում, իր թերթում ինձ ու զրուցակցիս ծաղրել էր, թե խնդիրը թողած՝ ինչից են խոսում: Ես վիրավորվեցի ու որոշեցի նրան գրավոր պատասխանել նրան տեսնելուց հետո՝ անպայման բացատրելով, թե ո՛րն է իրական խնդիրը: Տեսա: Սկսեցի կարդալ նրա հոդվածները, հետեւել նրա գործունեությանը: Ու չպատասխանեցի: Զուր էր. չէր հասկանա: Մեր արժեհամակարգերն էին տարբեր: Հայրենի բնության ու Խաչիկ գյուղի խնդիրն իր համար ոնց որ եվրոպական մի գյուղի հարց լիներ, ինֆորմացիայի մի տող ընդամենը: Ուրիշ ոչինչ: Այսօր ես էլ եմ նրա պես ոլորտի հնաբնակներից արդեն: Մենք շփվում ենք իբրեւ գործընկերներ: Ու շատ հաճախ: Բայց նա ինձ համար այդպես էլ մնաց որպես ինֆորմացիայի մի տող՝ անգրիչ, անշունչ ու անհոգի…

Իսկ անշունչ տողերը հանրությանը չեն կրթում, սիրել չեն տալիս, բնության բույրերը փակ աչքերով տարբերել չեն սովորեցնում…

Այնպես որ, մեղքը չբարդենք շոգ եղանակի վրա միայն: Որովհետեւ մենք այսօր ամեն ինչ անում ենք, որ վաղն էլ հրդեհներն անպակաս լինեն:

Կա՛նգ առ, մարդ կոչվող…

Արմենուհի Մելքոնյան   Continue reading

Կանք մենք՝ ազգակիցներս – Սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախել 40 հազար 1-ին դասարանցի – Սոցիալական ոչ մի խնդիր անուսում մնալը չի արդարացնի… Առաջնայինը ազգային անվտանգությունն է – Ազգային անվտանգության խորհրդի նիստ – ՊՆ օրինագծերը կնպաստեն ազգ-բանակ գաղափարախոսության ամբողջական իրացմանը…

Կանք մենք՝ ազգակիցներս

Սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախելու 40 հազար առաջին դասարանցի:  Այս մասին տեղեկացրել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Բոլոր հանրակրթական դպրոցներն ապահովված են դասագրքերով: Այս տարի եւս 1-4-րդ դասարանների աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Նախագահի հանձնարարությամբ՝ այս տարի 38 սահմանամերձ համայնքներում, որոնք պետության կողմից ստանում են սոցաջակցություն, 1-12 դասարանի աշակերտները նույնպես դասագրքերը կստանան անվճար:

Մեր երկրում բոլո՛ր երեխաները պետք է ուսում ստանան: Իմաստնության ու դպրության Տիր Աստված ունեցող, հետո հայտնի պատճառներով գրերը կորցրած, հետո Մաշտոցի ձեռամբ ու մտոք վերագտած, գաղթի ճամփեքին երեխաներին տառերը սովորեցրած ազգի համար կարո՞ղ է պատճառ լինել, որ թեկուզ մեկ երեխա չհաճախի դպրոց: Հաստատ՝ ո՛չ:   Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ-արիների www.hayary.org պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է… Դիմումներ Երեւանի քաղաքապետին՝ կենդանիների պաշտպանության, շների ու հեծանվորդների համար տարածքներ առանձնացնելու, մայրաքաղաքի փողոցների անվանափոխության, քաղաքի մաշված եւ գունաթափված դրոշները փոխելու, տրանսպորտի խնդիրների եւ այլ հարցերի մասին… Շառլ Ազնավուրի անվանական աստղը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում… Սանկտ Պետերբուրգում՝ «Երեւանի օրեր»… Միջոցառումներ Գառնիի եւ Զվարթնոցի տաճարներում… Կրթա-մշակութային միջոցառումներ Երեւանում, մարզերում, Ջավախքում… Ազգային բնույթի փառատոններ … Գիտա-տեխնիկական եւ խաղային ոլորտի լուրեր, միջազգային դպրոցական օլիմպիադաներ եւ հանրակրթական հարցեր… «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, «Երիտասարդ երկրապահ», «Բազե» եւ այլ երիտասարդական հավաքների մասին…

«Լուսանցք»-ն իր ընթերցողներին է ներկայացնում  օգոստոսի մեկամսյա արձակուրդների այն բացթողումները, որոնք կարող էին, բայց չեն հրապարակվել մեր թերթում…

Հեմոդիալիզը կշարունակվի իրականացվել պետական պատվերի շրջանակում – տեղեկացնում է առողջաօահության նախարարությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությունը, թե իբր դադարեցվում է հեմոդիալիզի պետպատվերը` իրականությանը չի համապատասխանում: Գաղտնիք չէ, որ մի շարք ծառայություններում, այդ թվում` հեմոդիալիզի, առկա էր դեֆիցիտ։ Այն լրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կատարել է 2017թ. պետական բյուջեի վերաբաշխում։

ՀՀ կառավարության  օգոստոսի 24-ի նիստում հաստատվել է նախարարության 2017թ. ընթացքում առաջացած տնտեսումներից հեմոդիալիզի ծառայությանը լրացուցիչ 216 մլն 820 հազար ՀՀ դրամ ուղղելու մասին ՀՀ կառավարության որոշումը։ Հատկացված լրացուցիչ գումարը, վստահաբար, կբավականացնի մինչև 2017թ. ավարտը հեմոդիալիզի ծառայությունն ամբողջությամբ պետական պատվերի շրջանակում իրականացնելու համար։

Բաց նամակ քաղաքապետին` Դինգո Թիմի կողմից

Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ն նամակ դիմում է հղել քաղաքապետին. Հարգելի քաղաքապետ, պարոն Մարգարյան.

Դիմում եմ ձեզ ինչպես Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ի, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների անունից: Վերջին շրջանում գնալով շատանում են Երեւանի այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակները: Քաղաքում գրեթե այգի չի մնացել, որտեղ թույլատրվում է շանը տանել զբոսանքի: Փաստորեն ստացվում է, որ շուն պահող քաղաքացիները տեղ չունեն իրենց շանը զբոսանքի տանելու: Սա մտահոգությունների եւ բողոքի ալիք է բարձրացրել շուն պահող քաղաքացիների շրջանակներում, ովքեր ամեն օր դիմում են մեզ՝ որեւէ քայլ ձեռնարկելու խնդրանքով:

Եթե բոլոր այգիներում արգելվի շներով մուտքը, ապա որտե՞ղ մարդիկ զբոսանքի տանեն իրենց շներին:  Ըստ Երեւան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու եւ հաշվառելու կանոնների 4-րդ մասի  (Կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման եւ վաճառքի պայմանները) 22-րդ կետում մասնավորապես նշված է. “Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդնպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայությանդեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում,բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահականկազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկականհրապարակների եւ շուկաների տարածքների”:

Հարց է առաջանում. Երեւան քաղաքում որոնք են “այդ նպատակով հատուկ հատկացվածտարածքները”, կխնդրենք նշել:  Առաջարկում եւ խնդրում ենք ամեն վարչական շրջանում որեւէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար: Ինչպես նաեւ առաջարկում ենք այգիներում փակցնել ցուցանակներ, որպեսզի մարդիկ հավաքեն իրենց շների կեղտը իրենց հետեւից: Ցուցանակների պատրաստման և փակցնելու հարցում առաջարկում ենք մեր կամավոր աջակցությունը:

Կսպասենք պատասխանի. Հարգանքներով՝ Օվսաննա Հովսեփյան

Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ հիմնադիր/նախագահ

Շների ու հեծանվորդների համար տարածքներ կառանձնացվեն

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է համաքաղաքացիների դժգոհությանը՝ մարդաշատ այգիներում եւ պուրակներում շներին զբոսանքի դուրս բերելու երեւույթի առնչությամբ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի բնապահպանության, առեւտրի եւ սպասարկումների վարչությանը, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին կարճ ժամանակում  առաջարկներ ներկայացնել շների համար զբոսանքի վայրեր առանձնացնելու վերաբերյալ:

«Մայրաքաղաքի բնակիչները երեխաների հետ իրենց երեկոյան հանգիստը  հիմնականում անց են կացնում այգիներում եւ պուրակներում: Վերջերս բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել ինչպես մեր համաքաղաքացիներից, այնպես էլ քաղաքի հյուրերից հանգստի մարդաշատ գոտիներում շներին զբոսանքի դուրս բերելու, ինչպես նաեւ ջրային ավազաններում կենդանիներին լողացնելու երեւույթների հետ կապված:

Հաշվի առնելով հարցի երկկողմանի լինելը, որ պետք է հաշվի առնել նաեւ ընտանի կենդանի պահող մեր համաքաղաքացիների իրավունքները, հարկավոր է նախատեսել առանձին տարածքներ, որտեղ եւ կկազմակերպվեն շների զբոսանքները:  Հետևաբար, ըստ վարչական շրջանների ներկայացրեք առաջարկներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև մարդաշատ վայրերում հեծանիվ վարողների խնդրին եւ համապատասխան հանձնարարական է տվել համապատասխան ծառայություններին: «Քաղաքային ծառայությունների ուշադրությունն եմ հրավիրում այգիներում ու ընդհանուր օգտագործման մարդաշատ վայրերում հեծանվորդների անկանոն երթեւեկության վրա: Նախորդ տարիներին Երեւանի որոշ փողոցներում մենք առանձնացրել ենք հատուկ հեծանվուղիներ, բայց այն վայրերում, որտեղ դրա հնարավորությունը չկա, պետք է խստորեն հետևել, որ հեծանվորդները ձեռնպահ մնան արագ վարելուց եւ մյուս համաքաղաքացիների հանգիստը խանգարելուց: Առաջնահերթը զբոսնող մարդկանց անվտանգությունն է, ինչը պարտավոր ենք ապահովել: Ուսումնասիրեք եւ համապատասխան առաջարկություններ ներկայացրեք որոշակի հատվածներում հեծանվորդների համար նոր հեծանվուղիներ կամ հարթակներ ձևավորելու համար»,- նշել է քաղաքապետը:

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվեց Շառլ Ազնավուրի անվանական աստղը

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվեց աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղը: Լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է Փառքի ծառուղում:

Նրան նվիրված աստղը «Կենդանի կատարում» անվանակարգում է:

Սանկտ Պետերբուրգում կացնկացվի «Երևանի օրեր» ծրագիրը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով քույր ու գործընկեր քաղաքների հետ ունեցած համաձայնագրերին ու աշխատանքային ժամանակացույցին, աշխատակազմի արտաքին կապերի եւ մշակույթի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել այս տարվա սեպտեմբերի 6-8-ը Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում նախատեսվող «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացմանը։   Continue reading

Մեկամսյա ամփոփում՝ մարզաշխարհի խաչմերուկներից.- 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերից 6 մեդալ… Հայ ըմբիշների փարիզյան մեդալները… Հունահռոմեականում բաց թողնված ոսկե մեդաը… Ազատոճայինները 2 մեդալ նվաճեցին… Աշխարհի առաջնությանը՝ 2 հայ բռնցքամարտիկ… 5-ական մեդալ՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարերից… ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլում… Ֆուտբոլ. Հայաստանը վերջին րոպեին պարտվեց Ռումինիային… Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն – 2017/2018… Հայաստանի Առաջին խմբի առաջնություն 2017/2018… Հայաստանում բասկետբոլի վերականգնման հաջողված քայլերը… Շախմատային սուպերմրցաշարի հաղթողը… Լեւոն Արոնյանը բարձրացրեց իր անհատական վարկանիշը… Հայաստանի առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթողը… Հայտնի են  հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները… Հայ մարզիկի կյանքը վտանգված է Բելառուսում… Հայ տանկիստները՝ «Տանկային բիաթլոն»-ում… Հենրիկ Մխիթարյանի խաղերը, լրատվություն՝ ֆուտբոլային, շախմատային եւ այլ մարզաձեւերից ու մարզական կյանքից…

«Լուսանցք»-ն իր ընթերցողներին է ներկայացնում  օգոստոսի մեկամսյա արձակուրդների այն բացթողումները, որոնք կարող էին, բայց չեն հրապարակվել մեր թերթում…

Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոնը՝ Արթուր Թովմասյան

Հայ ուսանողները նվաճեցին 6 մեդալ

Հայ մարզիկները Չինաստանի (Թայվան) Թայփեյ քաղաքում մասնակցեցին 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերին եւ ներկայացան 7 մարզաձեւերում, 16 մարզիկներով՝ ծանրամարտ, թաեքվոնդո, ջրացատկ, ուշու, ձյուդո, սուսերամարտ եւ մարմնամարզություն: Ծանրամարտ՝ Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Գոռ Մինասյան (+105 կգ): Թաեքվոնդո՝ Արսեն Գրիգորյան (87 կգ), Սերգեյ Վարդազարյան (68 կգ): Ուշու՝ Կարապետ Թեւոսյան (սանդա ուշու, 70 կգ), Հայկ Գասպարյան (սանդա ուշու, 60 կգ): Ձյուդո՝ Շահեն Աբաղյան (60 կգ), Անդրանիկ Չափարյան (81 կգ): Ջրացատկ՝ Վլադիմիր Հարությունյան, Ազատ Հարությունյան: Սուսերամարտ՝ Մայքլ Հովհաննիսյան (ճկասուսեր): Մարմնամարզություն՝ Արթուր Թովմասյան, Արմեն Պետրոսյան, Արթուր Դավթյան: Հայաստանը 29 ներկայացուցիչ ուներ եւ բացի մարզիկներից, մասնակցում էին նաեւ 3 ղեկավար, 3 մրցավար, 7 մարզիչ: 131 երկրի 7639 մարզիկ 21 մարզաձեւերում վիճարկեցին  275 մեդալ:

Մեր երկրի բազմակի չեմպիոն, թիվ 1 բազմամարտիկ Արթուր Թովմասյանը 15,025 միավորով հռչակվել է խաղերի չեմպիոն: Նա նման հաջողության է հասնում արդեն 2-րդ անգամ. Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում 2015թ. 28-րդ ունիվերսիադայում եւս նա ոսկե մեդալ էր նվաճել: Այսպիսով՝ հայ մարմնամարզիկը դարձել է ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն, մի ցուցանիշ, որին մեր ուսանող մարզիկներից ոչ ոք դեռեւս ունիվերսիադաների պատմության մեջ չի հասել: Մինչ այդ՝ ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ թաեքվոնդոյի եւ սանդա ուշուի մարզաձեւերում Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) եւ Կարապետ Թեւոսյանը (70 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ: Ապա, մեր 2 ծանրորդները՝ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (105+ կգ) ոսկե մեդալներով ավելացրեցին հայ ուսանողների ավարը՝ 3 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Հայ ըմբիշների փարիզյան մեդալները

Փարիզում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) դարձավ ոսկե մեդալակիր եւ աշխարհի եռակի չեմպիոն: Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) եւս պայքարեց ոսկե մեդալի համար եւ նվաճեց այն: Հայաստանի համար բրոնզե մեդալներ նվաճեցին Լեւան Բերիանիձեն (125 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Կարեն Ասլանյանը (66 կգ) եւ Կարապետ Չալյանը (75 կգ) մոտ էին բրոնզին, բայց զրկվեցին մեդալակրի կոչում ունենալուց:

Հունահռոմեականում բաց թողնված ոսկե մեդաը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ֆինլանդական Տամպերե քաղաքում մասնակցեց աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը նշել է. «Մեր մասնակցությունն աշխարհի առաջնությանը համարում եմ բավարար, թեեւ ավելի շատ սպասելիքներ ունեինք եւ ավելին կարող էինք անել: Մալխաս Ամոյանը (66 կգ) պետք է ոսկե մեդալ նվաճեր, սակայն եզրափակիչ գոտեմարտում մրցավարները վերջին 15 վայրկյաններին հաղթանակը նվիրեցին իրանցի ըմբիշին: Այդպես ասում եմ, որովհետեւ իրանցին աշխարհի չեմպիոն դարձավ տեխնիկական ոչ մի հնարք չկատարելով: Եզրափակչի ճանապարհին հայ ըմբիշը ավելի ուժեղներին՝ ադրբեջանցուն, թուրքին, ուկրաինացուն, մոլդովացուն՝ Եվրոպայի մրցանակակիրներին ու չեմպիոններին էր հաղթել, սակայն եզրափակչում կատարվեց այն, ինչ ասացի»: Սպասելիք կար 55 կգ քաշային Տիգրան Մինասյանից եւ Հրաչյա Պողոսյանից (60 կգ), որոնք, սակայն պարտվել են հավասար պայքարում՝ հավասար միավորներով:

Հ.Գ. – Մեր ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը, Մալխաս Ամոյանի հորեղբայրն է: Նա նույնպես աշխարհի երիտասարդական առաջնության օրերին Տամպերեում էր եւ Մալխասին ու հավաքականի մարզիչներին օգնում էր ինչով հնարավոր էր: Ըստ հռչակավոր հայ ըմբիշի՝ Մալխասը գերազանցելու է իրեն:

Ազատոճայինները 2 մեդալ նվաճեցին

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ազատ ոճի ըմշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ, չնայած այստեղ եւս կարող էինք ոսկե մեդալ ունենալ:

«Ընդհանուր առմամբ մեր թիմը լավ հանդես եկավ աշխարհի առաջնությունում: Կարեն Զուրաբյանը (50 կգ) կարող էր ոսկե մեդալ նվաճել: Վերջին վայրկյաններին նա 3:6 հաշվով պարտվում էր, 2 անգամ 2 միավորանոց հնարք կատարեց, սակայն մրցավարները հաշվեցին միայն մեկը եւ Կարենը 5:6 հաշվով զիջեց: Արսեն Հարությունյանը (55 կգ) քառորդ եզրափակչում ռուս ըմբիշին հաղթում էր 9:0 հաշվով, սակայն, նա էլ չի կարողանում բացատրել պատճառը, թե ինչու գոտեմարտի վերջում անհասկանալի միավորներ տվեց մրցակցին եւ 9:10 հաշվով պարտվեց: Նա զրկվեց ոսկե մեդալի համար պայքարից, բայց կարողացավ 3-րդ տեղը գրավել:   Continue reading