Monthly Archives: January 2018

Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանի եռյակի հասունացող տեսլականը՝ 2018-ին – Այս եռյակի գոյությունը կարեւորվեց՝ ի հակակշիռ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի… Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան հարաբերություններ ամրացումը՝ 2017-ին… Պետք է կարեւորվի նաեւ Չինաստան-Եվրոպա կապի՝ նոր եռյակով վերակիրարկումը…

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է տարածաշրջանային եռյակների գործունեությանն ու ապագային, որտեղ մեզ համար կարեւորվում է նոր զարգացող եռյակը՝ Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությամբ: Այս եռյակի գոյությունը կարեւորվեց, երբ հանվեցին Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ սահմանված իրանական միջուկային ծրագրի որոշակի հարցերի կարգավորման նպատակով: Այն ավելի արդիական դարձավ. երբ Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ սկսեց վարել նորօսմանական եւ նորհամաթուրանական արտաքին քաղաքականություն: Անգամ Անկարայի դիվանագիտական լեզուն փոխվեց մեծապետականի՝ իր ՆԱՏՕ-ական դաշնակիցների նկատմամբ, ինչը, իհարկե չհանդուրժեցին ոչ Վաշինգտոնում, ոչ էլ Բրյուսելում: Լուրջ խնդիրներ առաջ եկան՝ Գերմանիայի հետ կապված…

Փաստորեն Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի կարեւորումը վերաճեց՝ դարձավ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի հնարավոր փոխարինման քաղաքա-տնտեսական լծակ…  Այստեղ խնդիրը թերեւս Վրաստանի հարցում կար, քանի որ որոշակի չլուծված հիմնախնդիրներ են մնում Հայաստան-Վրաստան պատմա-քաղաքական հարաբերություններում, նաեւ խանգարիչ որոշակի հարցեր կան Իրան-Ռուսաստան հարաբերություններում, ինչն արդեն ռազմա-քաղաքական նշանակության խնդիր է:

Սակայն, աշխարհի վերաձեւման ճանապարհին Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի կապն ավելի կարեւորվոց, քանի որ իրանական նավթի ու գազի արտահանումը Եվրոպա այնքան է հրատապ (որպեսզի եվրոպական վառելիքա-էներգետիկ անկախությունն ավելանա Ռուսաստանից), որ Արեւմուտքը կարող է նաեւ ստիպել Վրաստանին՝ գալու այդ համաձայնությանը: Մինչեւ վերջերս վրացական կողմը հակված էր թուրքական երկրների հետ համագործակցության պահպանմանը, բայց վերջին ժամանակներս Հայաստանի նկատմամբ փոխվում են քաղաքական մոտեցումները:

Անցյալ տարի նախ վրացական կողմը ծավալուն մերձեցման քաղաքականություն տարավ Հայաստանի հետ, բարձրաստիճան տարբեր պաշտոնական այցերով լինելով Երեւանում, ապա տարեվերջին հայկական կողմը լուրջ ծրագրերով այցելեց Թբիլիսի: Հայաստանի նախագահի այցը Վրաստան աննախադեպ հաջողված էր եւ գտնվում էր նաեւ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Թուրքիան եւ Ադրբեջանը բավարարված չէին տերեվերջյան հայ-վրացական քաղաքա-տնտեսական հարցերի այս շքերթից եւ Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի փաստացի ի հայտ գալու հեռանկարից:   Continue reading

Իրանում բողոքի ցույցեր են, նաեւ ցույցեր՝ այդ բողոքների դեմ – Ինքնաբուխ բողոքի ցույցերը հազվադեպ երեւույթ են Իրանում, սակայն իշխանությունները հայտարարել են, որ քաղաքական իրավիճակը սրում են օտարերկրյա գործակալները եւ հակահեղափոխական տարրերը…

Իրանի արեւմտյան Քերմանշահ եւ Րեշտա քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել իշխանությունների դեմ: Ցույցեր են անցկացվել նաեւ Շիրազում, Իսպահանում, Համադանում: Ամենամարդաշատ հանրահավաքն անցկացվել է Մեշհադում, որտեղ ձերբակալվել է մի քանի տասնյակ ցուցարար:

Բողոքի ցույց է սկսվել ձվի թանկացման դեմ: Իրանի որոշ քաղաքներում պարենային մի շարք ապրանքներ վերջին օրերին թանկացել են մինչեւ 40%-ով, իսկ հավի ձվերը մեկ շաբաթվա ընթացքում թանկացել են 2 անգամ: Այնուհետեւ ցույցերը տարածվել են ու ձեռք բերել քաղաքական երանգ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Ցուցարարները վանկարկել են. «Ժողովուրդը ապրում է աղքատության մեջ, իսկ հոգեւորականներն իրենց աստվածների տեղն են դրել»: Իսկ Մեշհադում վանկարկել են քաղաքական կարգախոսներ, ինչպես՝ «Ո՛չ Գազան, ո՛չ Լիբանանը, իմ կյանքն Իրա՛նն է», քննադատելով Իրանի արտաքին քաղաքականությունը, որը ձգտում է ազդեցություն ծավալել Մերձավոր Արեւելքում:   Continue reading

Մեր փոստից.- Երբ ամեն ինչից վեր էժանագին աղմկարարությունն է – Քաղաքականությունն ունի այնքան դեմք, որքան մարդ այդ ոլորտում գործունեություն է ծավալում… Քաղաքականությամբ զբաղվողը պոռնի՞կ է, ուրեմն նրա վարած գիծն էլ է այդպիսին – Բարոյակա՞ն է, ուրեմն նրա քայլերն էլ են այդպիսին…

Քաղաքականության մասին ձեւակերպումներին համաձայն կամ տարակարծիք լինելով՝ ամրագրել եմ մեկ այլ՝ սեփական ձեւակերպումը: Այն է՝ քաղաքականությունն ունի այնքան դեմք, որքան մարդ այդ ոլորտում գործունեություն է ծավալում: Քաղաքականությամբ զբաղվողը պոռնի՞կ է, ուրեմն նրա վարած գիծն էլ է այդպիսին: Բարոյակա՞ն է, ուրեմն նրա քայլերն էլ են այդպիսին:

Քաղաքականությամբ զբաղվողը հաշվետու է հանրությանը: Բարոյական գործիչը (հանրային կամ քաղաքական) դա անում է ազնվորեն՝ առանց կեղծելու, քանզի համարում է, որ ինքն ամեն ինչ անում է այն հանրության համար, որի շահերին ծառայում է: Իսկ այն գործիչը, ով ծառայում է ոչ ազնվորեն, այն է՝ ոչ իր հանրության համար, այլ՝ սեփական շահի կամ մեկ այլ նպատակով, կարող է մտածել հազար ու մի հնարքներ՝ հանրությանը խաբելով իր ուզածին հասնելու համար:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ.

http://www.hayary.org/wph/?p=6692Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է: Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը: Այդ կարգի արարողությունների համատեքստում ընդգրկված են երգեր, ավանդազրույցներ, էպիկական պատումներ, նաեւ յուրահատուկ պարեր:   Continue reading

Հունվարի 14-ը՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Ցեղակրոն հայը ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը – Եվ հունվարի 1-ն ու 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները… Գարեգին Նժդեհ.- Եվ ցրեց բոլշեւիկյան անպարտելիության առասպելը – Մեծն Նժդեհի արտասովոր երեւույթը բացատրվում է ոգեղենությամբ ու համապարփակ հավատով…

Հայ Արիական Միաբանությունը դեռ հունվարի 1-ին շնորհավորել է համայն հայությանը՝ նվիրյալ հայորդու՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 132-ամյակի առթիվ: Իսկ հունվարի 14-ին կլրանա մեծ հայի հիմնած Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 86-րդ տարեդարձը:

Այդ օրը շնորհավորանքներ կհղվեն Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ՝ ազգին մաղթելով արդար աշխատանք եւ արդարադատություն, երջանկություն եւ համբերություն, ինչպեսեւ քաջություն, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Մաղթանքների իրագործումից է կախված Միացյալ Հայաստանի եւ Միասնական Ազգի վերակերտման հաջողությունը: Եվ ամեն հայ պիտի հիշի՛, որ Ցեղակրոն է եւ Ցեղի Տիեզերագենն է կրում…

Սա պարզապես գիտակցել է պետք:

Գարեգին Նժդեհի ստեղծած ցեղակրոն հայակուռ ուսմունքը արդեն իսկ պատրաստի, կյանքում կիրառված ազգային գաղափարախոսություն է, ինչը իր իսկ գործունեության հիմքում առաջինը կիրառել է հենց ինքը՝ պետական ու ազգային գործիչ, իմաստասեր եւ գաղափարախոս, ռազմական զորավար Գարեգին Նժդեհը: Ցեղակրոնությունը որոշակիորեն կիրառվում է նաեւ այսօր, մեր պետության եւ քաղաքական որոշ ուժերի գաղափարա-քաղաքական հենքում, քանզի ազգային գաղափարախոսություն է, որը բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:   Continue reading

Հետամանորյա. պարապ վախտի՞, թե՞ գիտական խաղալիք.- Լավագույն դիետան… Տոնական կերուխումից հետո՝ հետտոնական բեռնաթափում… Արյան խմբով դիետաները ուղղակի դիետաներ են… Իսկ Հայաստանի երիտասարդական նվագախումբը աշխարհին ներկայացնելու են նոր արվեստ, նոր Հայաստան… Գեղասահքի լեգենդը՝ Անահիտ Աստվածուհու դերում… Այցելեք եւ օգտվեք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Լավագույն դիետան

U.S. News and World Report-ի փորձագետները ԱՄՆ-ում ընդունված 38 դիետաներից ընտրել են լավագույնը: Այս մասին նշված է Սրտի, թոքերի եւ արյան ազգային ինստիտուտի (NHLBI) կայքում: DASH (հիպերտոնիայի դադարեցման դիետիկ մոտեցումներ) կոչվող դիետայի «էությունը» աղից, հագեցած ճարպեր եւ շաքար պարունակող սննդից հրաժարվելն է: Սննդաբանները հայտարարում են, որ DASH-ը ավելի լավ է աշխատում, քան հիպերտոնիայի դեմ շատ դեղամիջոցներ:

DASH-ն 1-ին տեղը կիսել է միջերկրածովյան դիետայի հետ, որն օգնում է քաշը նվազեցնել, լավացնել սրտի եւ ուղեղի աշխատանքը, կանխել դիաբետի զարգացումը եւ նույնիսկ խուսափել ուռուցքային հիվանդություններից: Եռյակը եզրափակել է «ճկուն բուսական դիետան», որի հետեւորդները 15%-ով պակաս են կշռում մսի կողմնակիցներից, ավելի քիչ են հակված սրտի կաթվածի, դիաբետի եւ քաղցկեղի, ինչպեսեւ միջինում 3,6 տարի ավելի երկար են ապրում: Սնվելու այս համակարգը կոչ է անում մսից հրաժարվել, սակայն բացառություններ թույլ է տալիս, եթե ուտելու «ցանկությունը մեծ է»:

Նշենք նաեւ, որ բժիշկներն արգելել են առանց ածխաջրածինների դիետա պահել երկար ժամանակ: Առաջ է եկել նաեւ Հոլիվուդյան նոր դիետա՝ մանկական կերի հիման վրա, ինչը դեռ ուսումնասիրվում է:

Տոնական կերուխումից հետո՝ հետտոնական բեռնաթափում

Օրգանիզմի բեռնաթափումը ոչ միայն առողջ ապրելակերպի, այլեւ գեղեցիկ կազմվածք ունենալու առաջին գրավականներից է: Ամանորին ոչ բոլորին է հաջողվում պահպանել ամենօրյա սովորական սննդակարգը, ինչի հետեւանքով շատերն ավելորդ քաշ են հավաքում։

Օրգանիզմում հավասարակշռությունը վերականգնելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս հնարավորինս հրաժարվել աղի սննդից, ինչպես նաեւ գազավորված ըմպելիքներից եւ իբր բնական հյութերից։ Ամանորից հետո շատ չգիրացողները հատուկ դիետաներ պահելու կարիք չունեն, բեռնաթափումը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում վերադառնալ նախկին քաշին:

Շատերը կարծում են, թե կուշտ տոներից հետո ավելի լավ է մի քանի օր ոչինչ չուտել: Բայց դիետոլոգները դա ճիշտ չեն համարում: Պարզապես մի քանի օր պետք է հրաժարվել մսեղենից եւ ձկնեղենից, շատ քանակությամբ հեղուկներ ընդունել: Ցանկալի է օգտագործել սովորական ջուր, հանքային ջուր: Չափից ավելի սնունդ օգտագործելուց հետո օրգանիզմը մաքրելուն կօգնեն կեֆիրը, մածունը, խնձորը: Կարեւոր է նաեւ կանոնավոր քայլքը, որ օգնում է այրել ճարպերը: Սակայն, արդյունքի հասնում են միայն այն ժամանակ, երբ սննդակարգից հանում են յուղոտ մթերքը, կիապատրաստուկները, քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքը:   Continue reading

Մարզաշխարհի խաչմերուկներում.- 2017թ. տարեվերջյան ամփոփում. մեր 10 լավագույն մարզիկները – 3 պատճառ. ինչու են կարեւոր մարզիկների հաղթանակները… Հայաստանի 10 լավագույն մարզիկներն ըստ զբաղեցրած տեղերի – Հենրիխ Մխիթարյան.- ինձ համար պատիվ է… Հենրիխ Մխիթարյանը՝ նաեւ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստ – Նա 92-րդն է՝ աշխարհի 100 լավագույնների մեջ… Աբրահամ Խաշմանյանը՝ լավագույն մարզիչ, Արտակ Եդիգարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ… Հենրիխ Մխիթարյակի ապագան Անգլիայի Պրեմիեր լիգայում… Այլ մարզական լուրեր…

2017թ. տարեվերջյան ամփոփում. մեր 10 լավագույն մարզիկները –

Երեք պատճառ. ինչու են կարեւոր մարզիկների հաղթանակները

Նախորդ տարեվերջին նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017թ. մրցույթի հաղթողների եւ 2017թ. ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգեւատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը: Նախատոնական հանդիպմանը նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում եւ նորանոր հաջողություններ համաշխարհային մրցահարթակներում՝ ի փառս հայկական սպորտի եւ հայրենիքի: Սերժ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների եւ մարզիչների, խրախուսել նաեւ դրամական պարգեւներով ու նվերներով:

Միջոցառման շրջանակներում լավագույն տասնյակին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնել է հավաստագրեր եւ խորհրդանիշ-արձանիկներ, իսկ մրցանակները հանձնել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանդիսավոր արարողության ժամանակ ՀԱՕԿ նախագահը ՀՀ նախագահին է փոխանցել Բանակի կենտրոնական մարզական ակումբի հիմնադիրներից մեկին՝ Արմենակ Ալաջաջյանին ակումբի 80-ամյակի առթիվ շնորհված հոբելյանական գավաթը:

Ըստ երկրի նախագահի՝ անցած տարում մեր մարզաշխարհի ներկայացուցչներն իրոք արձանագրեցին լուրջ հաջողություններ, ինչի համար արդեն բավականաչափ խոսքեր հնչեցին եւ, իհարկե, դեռ հնչելու են: «Մեզ համար ձեր հաղթանակներն իսկապես թանկ են եւ իրոք կարեւոր՝ հատկապես 3 պատճառով,- ընդգծել է նախագահը,- 1. դա մեր ողջ ժողովրդի եւ հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մեջ արթնացնում է մեծ խանդավառություն եւ ոգեւորություն: Մեկ օլիմպիական չեմպիոնը կամ մեկ աշխարհահռչակ ֆուտբոլիստն իր հետեւից մարզադահլիճներ է տանում հազարավոր երեխաների, պատանիների ու աղջիկների: 2. Զազանգվածային սպորտը պետք է դառնա մեր հասարակության կենսակերպի բաղկացուցիչ մաս: Առողջ ապրելակերպը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք առողջ քաղաքացիներ: Հին ճշմարտություն է, որ հիվանդներին բուժելը շատ ավելի թանկ է, քան առողջությունը պահպանելը: Մենք անընդհատ ասում եւ կրկնում ենք, որ Հայաստանի ամենաարժեքավոր պաշարները նրա քաղաքացիներն են: Պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի այդ մարդիկ վարեն առողջ կենսակերպ եւ լինեն ակտիվ նաեւ իրենց մասնագիտական բնագավառից դուրս: Դուք անելիք ունեք այդ թանկ մարդկային կապիտալը ձեւավորելու գործում: Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ մարզիկներ, որ դուք ձեր օրինակով ոգեշնչում եք հազարավոր մարդկանց»: Սերժ Սարգսյանը հաղթանակների կարեւորության 3-րդ պատճառը Հայաստան աշխարհի ու հայ ժողովրդի հանրահռչակումն է նշել՝ շեշտելով, որ «Տիգրան Պետրոսյանի, Ալբերտ Ազարյանի եւ իրենց կյանքի օրոք արդեն առասպել դարձած այլ մարզիկների շնորհիվ բազմաթիվ մարդիկ լսեցին «Հայաստան» եւ «հայ» անունները»: Հայ մարզիկները բազմապատկում են մեր ժողովրդի փառքը ամբողջ աշխարհում, քանզի ազգն ու պետությունը ճանաչելի են առաջին հերթին իրենց արժանի զավակներով:   Continue reading

Գարեգին Նժդեհ – Ցեղակրոնություն եւ Հայկ Ասատրյան – Տարոնականություն… Նաեւ կենսագրական ակնարկներ…

Գարեգին Նժդեհ (կենսագրական ակնարկ)

 «Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժացնելուԱնշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը…»

 «Սյունիք», Գորիս 1920թ., թիվ 7

Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական հերոսների շարքում, իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ, վեր է հառնում Գարեգին Նժդեհի կերպարը:

Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի  մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն եւ մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր` հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը:

Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 14-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում: Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը` Եղիշեն, գյուղի քահանան էր) եւ մնացել մոր` Տիրուհու խնամքին: Ընտանիքում եղել են 4 երեխա, ինքը փոքրն էր:   Continue reading

Հունվարի 13-ը` Տարոնականության հիմնադիր, Գարեգին Նժդեհի գաղափարակից գործընկեր Հայկ Ասատրյանի Անմահության օրն է… 

http://www.hayary.org/wph/?p=5305#more-5305  – 1956թ. հունվարի 13-ին, Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն…»… 

…Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտւած: Յաղթանակից կեանքի բարոյականկանոն յօրինել, պարտութիւնը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից`մեծագործումի նոր ոյժ եւ խանդ երկնել: Այդպէս չէ՞ր երբեմն հայը: 

Ասում ենք` այդպէս էր, ուզում ենք էլի՛ այդպէս լինի եւ քարոզում ենքտարօնականութիւն: Մեր առաջ, սակայն փռւած է հոգեւոր վերջալոյսի մի պատկեր: Վերջալոյսին` քնիկարօտից յօրանջում են ստւերները: Մեծ ստւերը` գիշերը, արդէն մայրն է քնաբերառաքինութիւնների: Ստւերները յօրանջում են – «հին հայը վաղուց է մեռած»: «Ոգին մահ չունի»,- ասում ենք մենք…

Թիվ 479 – 508, 2018

  1. Թիվ 1 (479), 12 հունվարի – 18 հունվարի
  2. Թիվ 2 (480), 19 հունվարի – 25 հունվարի
  3. Թիվ 3 (481), 26 հունվարի – 1 փետրվարի
  4. Թիվ 4 (482), 2 փետրվարի – 8 փետրվարի
  5. Թիվ 5 (483), 9 փետրվարի – 15 փետրվարի
  6. Թիվ 6 (484), 16 փետրվարի – 22 փետրվարի
  7. Թիվ 7 (485), 23 փետրվարի – 1 մարտի
  8. Թիվ 8 (486), 2 մարտի – 8 մարտի
  9. Թիվ 9 (487), 16 մարտի – 22 մարտի
  10. Թիվ 10 (488), 23 մարտի – 29 մարտի
  11. Թիվ 11 (489), 30 մարտի – 5 ապրիլի
  12. Թիվ 12 (490), 6 ապրիլի – 12 ապրիլի
  13. Թիվ 13 (491), 13 ապրիլի – 19 ապրիլի
  14. Թիվ 14 (492), 20 ապրիլի – 26 ապրիլի
  15. Թիվ 15 (493), 27 ապրիլի – 3 մայիսի
  16. Թիվ 16 (494), 4 մայիսի – 10 մայիսի
  17. Թիվ 17 (495), 11 մայիսի – 17 մայիսի
  18. Թիվ 18 (496), 18 մայիսի – 24 մայիսի
  19. Թիվ 19 (497), 25 մայիսի – 31 մայիսի
  20. Թիվ 20 (498), 1 հունիսի – 7 հունիսի
  21. Թիվ 21 (499), 8 հունիսի – 14 հունիսի
  22. Թիվ 22 (500), 15 հունիսի – 21 հունիսի
  23. Թիվ 23 (501), 22 հունիսի – 28 հունիսի
  24. Թիվ 24 (502), 6 հուլիսի – 12 հուլիսի
  25. Թիվ 25 (503), 13 հուլիսի – 19 հուլիսի
  26. Թիվ 26 (504), 20 հուլիսի – 26 հուլիսի
  27. Թիվ 27 (505), 7 սեպտեմբերի – 13 սեպտեմբերի
  28. Թիվ 28 (506), 14 սեպտեմբերի – 20 սեպտեմբերի
  29. Թիվ 29 (507), 21 սեպտեմբերի – 27 սեպտեմբերի
  30. Թիվ 30 (508), 28 սեպտեմբերի – 4 հոկտեմբերի

Continue reading