Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
…«Լուսանցք»-ը դիմեց հայ ազգայնականների համախմբման կազմակերպիչ՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ մեկնաբանելու այս «ազգայնական բանավեճը»: – «Ես բազմիցս նշել եմ, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում չկան իրական ազգայնական ուժեր, դրանք ազգայնականության տակ թաքնված ազգայնամոլական, այլամերժական ուժեր են, որոնք հիտլերյան նացիզմի եւ մուսոլինյան ֆաշիզմի կրողներից ոչնչով չեն տարբերվում»: Ըստ ՀԱՄ առաջնորդի, Վլադիմիր Ժիրինովսկին եւ Մարին Լը Պենը բացի թաքնված ազգայնամոլական մոտեցումների նմանությունից, նաեւ ծագումով են նման Ադոլֆ Հիտլերին: Առաջինի հայրը, իսկ երկրորդի մայրը հրեական ծագում ունեն եւ ինչպես Հիտլերը, այնպես էլ Ժիրինովսկին ու Լը Պենը կիսով չափ հրեաներ են: «Իսկ դա նշանակում է, որ երբ գա նաեւ նրանց աստեղային ժամը, ինչպես 1930-ականներին եկավ Հիտլերինը, նրանք կդառնան հակահրեաներ, հակաարաբներ, հակահայեր, հակա… ամեն բան, ինչը կնպաստի ազգայնամոլական շարժումների ծաղկմանը: Նրանք իրենց նպատակներին կծառայեցնեն նաեւ հայտնի մութ ուժերը, քանի որ հենց այդ նպատակով էլ Մարին Լը Պենը առաջատար ազգայնականն է համարվում Եվրոպայում, իսկ Վլադիմիր Ժիրինովսկին՝ Ռուսաստանում: Այսինքն՝ համաշխարհային երկու բեւեռներում էլ աշխարհի գաղտնի կառավարության հլու «ազգայնականներն» են ստանձնել առաջատարի դերը»:
Հայ արիների ղեկավարը չի զարմանում, որ հիմա նրանք միմյանց կվիրավորեն ու անգամ կհայհոյեն, այդպես են «ազգայնական» բեւեռացոււմներն առաջացնելու: Իսկ դրա կարիքը զգացվում է, քանի որ ազգայինը, ազգայնական մտածողությունը վեր է հառնում՝ որպես ինքնափրկության տեսլական: Իսկ, ինչպես հայ արիներն են նշել, ոչ արիականությունը, ոչ էլ ցեղակրոնությունը կամ դասական հայկական ազգայնականության որեւէ տարր ոչ մի կապ չունեն եվրոպական կամ ռուսական ազգայնամոլության, անգամ ազգայնականության հետ… եւ պետք է զգոն լինել ու այս անգամ էլ կուլ չգնալ կեղծ արժեքներին՝ ինչպես եղավ սոցիալիզմի, կապիտալիզմի ամենատարբեր իզմ ու իստերի, նաեւ դեմոկրատիա կոչվածի ժամանակ… Եվ վաղուց է՝ ինչ փորձում են խառնել (որոշ առումով հաջողել են) նացիոնալիզմը (ազգայնականությունը, ազգային ինքնագիտակցությունը) եւ շովինիզմը (ազգայնամոլությունը, այլյատյացությունը)…
…ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայ արիականների ու համախմբված հայ ազգայնականների կողմից եւս ցավակցել է ֆրանսիացիներին, բայց համոզված է, որ սա վերջին ցնցումը չէ Եվրոպայում կամ որեւէ այլ տեղ… Նա հայտնեց, որ իսլամական ծայրահեղականները նոր չէ, որ հասել են համաշխարհային ահաբեկչական կառույցների ցանցի ստեղծմանը եւ դրան առավելապես նպաստել են Արեւմուտքի տերերը: Եվ այսօր այդ իրողության բումերանգային քաղաքականության հետեւանքներն են կրում, ու ոչ միայն իրենք:
ՀԱՄ առաջնորդը հայտնեց նաեւ, որ իրենց բազմիցս զգուշացրել են Հայաստանի իշխանություններին ու Հայաստանյայաց առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներին, որ իսլամական ու քրիստոնեական առճակատումը ի սկզբանե նախատեսված է եղել երկուստեք անհաշտ պայքարում հուդայականությանը ծառայելու եւ հնազանդ լինելու համար (ինչպես հանդուրժող իսլամական ու համաքրիստոնեական էկումենիստական գաղափարաբանությունն է պարտադրում նաեւ այսօր): Այժմ իսլամական ծայրահեղականները (հակահուդայականները, որ ինքնստինքյան նաեւ հակաքրիստոնեականներ են դարձել, բայցեւ տարբեր հավատներին են դեմ ելել՝ ինչն էլ ծայրահեղացրել է նրանց կերպը) որոշակիորեն դուրս է եկել գծված շրջանակից ու ավելի կատաղի դարձել: Սա նաեւ նախկին խաչակրաց արշավանքներին ի պատասխան է կարծես տեղի ունենում… Շուտով նոր արյունալի բախումները համաշխարհային ցնցումների կբերեն, ինչը կրոնների մահացության նախերգանքն է եւ շատ կարեւոր է, որ Հայաստանում վերաարժեւորեն Հայոց ազգային հավատը (որ այժմ հեթանոսություն կամ արիադավանություն է կոչվում): Հայոց ազգային հավատի գոնե որոշակի սկզբունքներ պետք է իրավական կարգավիճակ ստանան, որպեսզի այն դառնա երրորդ միջանկյալ ուժ՝ իսլամա-քրիստոնեական պատերազմում: Հայոց ազգային հավատը զերծ է հուդայական տարրերից, ինչը չի կարելի ասել հակամարտող երկու կրոնների մասին… եւ կարեւոր է, որ այս պատերազմում Հայաստան վերադառնա Հայ աստվածային համակարգ: Այլապես, մի այլ օտարաստեղծ կրոն կամ հավատամքային միավորում կգրավի Հայաստանյայ առաքելական եկեղեցու դատարկվող տեղը: Այս ամենն այսօր հեքիաթային է թվում, սակայն մեր հեքիաթների ու առասպելների խորհուրդներին չհետեւելով էլ կտրվել ենք իրականությունից եւ դարձել ենք օտարասեր, օտարահպատակ ու օտարապաշտ…



