Սկիզբը՝ թիվ 26-32, 34-36-ում
http://www.hayary.org/wph/?p=5873 – Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (10-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով)… Ջուղայի արմատներով Իոսիֆ Ադելխանով-Առուստամով (Ստալինի) եւ այլ ծպտյալ հայերի մասին… Ռուսաստանի Եկատերինա Բ Մեծ կայսրուհու գլխավոր ֆավորիտ Պոտյոմկին-Տավրիդյանը…
http://www.hayary.org/wph/?p=5859 – Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…
http://www.hayary.org/wph/?p=5842 – Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…
http://www.hayary.org/wph/?p=5813 – Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…
http://www.hayary.org/wph/?p=5795 – Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…
http://www.hayary.org/wph/?p=5776 – Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…
http://www.hayary.org/wph/?p=5761 – Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…
http://www.hayary.org/wph/?p=5749 – Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…
http://www.hayary.org/wph/?p=5727 – Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…
http://www.hayary.org/wph/?p=5717 – Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…
Ամենապայծառափայլ իշխան, գեներալ-ֆելդմարշալ Գրիգորի Պոտյոմկինի, Համայն ռուսաստանյան ցամաքային եւ ծովային զորքերի գեներալիսսիմուս Ալեքսանդր Սուվորովի, Խորհրդային Միության միակ գեներալիսսիմուս Իոսիֆ Ստալինի հայկական ակունքները (եւս մի հարկադիր քնարաէպիկական զեղում. եթե հիշում եք, վերջին երկուսը «մտել էին» 2008թ. «Ռոսիա» համապետական հեռուստաալիքի կազմակերպած՝ «Ռուսաստանի անունը» ինքնախոսուն խորագրի ներքո, համաժողովրդական ցանցաքվեարկություններով իրականացված եթերամրցույթի «12 մեծագույնների եզրափակիչ». մրցատյանի հեղինակավոր անդամների վերջնաքվեներով՝ 3-րդ տեղը «գրավեց» Ստալինը, 6-րդ տեղը՝ Սուվորովը, իսկ Սուվորովի թոռնթոռնուհու ամուսին, Կայսերական Ռուսաստանի բարեփոխիչ վարչապետ Պյոտր Արկադիի Ստոլիպինը (1862-1911)՝ նույնիսկ 2-րդ տեղը, «զիջելով» միայն Նովգորոդի իշխան, Վլադիմիրի մեծ իշխան Սուրբ Ալեքսանդր Նեւսկուն (մոտ 1220-1263), ով իր հերթին ներքոհիմնավորյալ հայազգի, Սուզդալի իշխան և Կիևի մեծ իշխան, Մոսկվայի հիմնադիր (1147) Յուրի Դոլգոռուկիի (Երկայնաբազուկ. 1090-ական թթ.-1157) ծոռն էր՝ վերջինիս որդի, Վլադիմիրի մեծ իշխան Վսեվոլոդ Մեծ Բույնի (1154-1212) որդի, Վլադիմիրի մեծ իշխան Յարոսլավի (1191-1246) որդին) քանիցս վերհանվել են մեզանում, ավա՜ղ, հանիրավի չգնահատված հայրենապաշտ հոյահայ ու բազմատաղանդ գիտնական, գրող ու գեներալ՝ Սուրեն Միքայելի Այվազյանի (1933-2009) հեղինակային «Մեծամոր» թերթում (ռուսերեն, Երեւան): Էլի «Լուսանցքն» է սկսել մոտենալ նրա խորընդգրկուն ավանդի համարժեւորմանը՝ 2011թ. մարտին տպագրելով Ռուբեն Նահատակյանի «Ներհուն հայագետը եւ անձանձիր գործիչը» հոդվածը: Հարկ է ընդլայնած կրկնաշեշտել, որ Այվազյանը նույն իր թերթում գիտականորեն ապացուցել է 1988թ. երկրաշարժի տառացի բռնարար, արհեստական բնույթը (ըստ էության, չհայտարարված «Երկրաֆիզիկական պատերազմ»՝ ընդդեմ Հայոց /1.,2./). ԽՍՀՄ հորջորջված կայսերապետության կողմից երկրատեկտոնական զենքի հանցամիտումնավոր կիրառմամբ) եւ, որ հատկապես է կարեւոր, զուտ քաղաքական պատճառականությունը՝ ամեն գնով կոտրել արցախյան հեղաշարժման,-խորհրդանվանական զուգադիպություններով,-այվազովսկիական «9-րդ ալիքի վրա» խորհրդային կայսրության փլուզման եւ, ինչպես հետո պիտի պարզվեր, Եվրոպայի ու արարատ աշխարհի վարչաքաղաքական քարտեզի վերաձեւման շարժիչ ուժ հանդիսաց(ն)ող հայրենահայության ողնաշարը…
Առկա են դժոխաժաժքի պատժիչ քաղաստառը (1. էլի ու էլի քաղաքական, 2. քաղող՝ բնաջնջող) հաստած նաեւ բազմալեզու սկզբնաղբյուրներ եւ ակնբախ վերգետնյա եղելույթներ. սկսած նախօրեին՝ վրահաս աղետի գոտուց խորհրդային զինծառայողների ու նրանց ընտանիքների տարհանումից, հետօրեին Երեւանում «Ղարաբաղ» կոմիտեի անդամների անօրեն ձերբակալությունից ու Մոսկվայում տևական բանտարգելությունից եւ դեռ չվերջացրած շատ այլնով:
Հիշում ենք առանձնապես նույն կազմակերպիչների արդեն պաշտոնապես հայտարարած իբր «տարերային աղետի» զոհերի՝ տարօրեն նվազակլորացմամբ թիվը՝ ոչ ավելի, քան 25 հազար… Մինչդեռ, մինչեւ անգամ երկրաշարժի բուն վերնակենտրոնից բավական,- բնութագրաբար հենց 25 կմ, հեռու գտնվող՝ Հայաստանի 2-րդ քաղաք Լենինականում (1991-ից՝ Գյումրի) միայն «զոհվել ու խեղվել են մի քանի տասնյակ հազարները» («Հայկական համառոտ հանրագիտարան», հ.2, էջ 752, Երեւան, 1995)…
Արդ (1.,2.)՝ մինչ օրս էլ 2 պարտադրված Մեծ Կրակների (արցախյան չավարտված ազատամարտի եւ, դեռ չվերացող ահավիթխար վերքերով, «ձեռակերտ» արհավիրքի) ոչ թե նույնիսկ միջեւ, այլ հենց գեհենորեն հրամե՛ջ լափլիզվող արդեն 25 (կրկի՜ն) ամյա, արդեն, գեթ դեյուրե, անկախ ու ինքնիշխան Հայաստան պետությունը, բոլոր անմեղ ավերատակ-նահատակների եւ սերունդների առաջ, պարտավոր է վերջապես ու վերջնականապես ճշտել 1988թ. երկրաշարժի իրական պատճառներն ու հետեւանքները, առաջին հերթին՝ մարդկային անվերականգնելի կորուստների (սպանվածներ) քանակն ու այսպես կոչված «սանիտարական» կորուստների (վիրավորներ, խեղյալներ, խելագարյալներ, ինչպես նաեւ՝ երկրից դուրս հանված որբեր, կամովին արտագաղթածներ, ովքեր այդպես էլ չեն վերադարձել) քանակը՝ ըստ վիճակագրության մեջ ընդունված սեռատարիքային խմբերի եւ հատկապես՝ վերարտադրողական տարիքի սեռախմբերի: Ի տես եւ ի լուր աշխարհի հրապարակելով համապատասխան պաշտոնական հաղորդագրություն, իր եւ աշխարհի համար իսկ անելով պարտադրո՛ղ բարոյաքաղաքական եզրակացություններ: Հայ առաքելական ուղղափառ ընդհանրական սուրբ եկեղեցին էլ, եթե իրեն ազգային է համարում, թող ճշտի իր վերաբերմունքը հիշատակյալ նահատակների նկատմամբ:
…Իսկ Գյումրին, աշխարհն էլ գիտե, ծնել եւ դաստիարակել է ամենամեծ թվով (5) զտահայ օլիմպակալների (ասելս է՝ դեռ որքա՜ն, գործող ու ապագա-ներունակ, մարզիկ ու մարզիչ հաղթորդներ մնացին փլատակների տակ կամ հայրենիքից արտաքս):
Բացի արդեն մեծարված ծանրորդ Յուրի Նորայրի Վարդանյանից (1980) եւ հ/հ ոճի ըմբիշ Արթուր Գեւորգի Ալեքսանյանից (2016)՝ օլիմպիական չեմպիոնի գերագույն մարզակոչումը նվաճել են գյումրեցիներ՝ Լեւոն Արսենի Ջուլֆալակյանը (ծնվել է 1964թ. ապրիլի 5-ին, ԽՍՀՄ, 1988, դասական / այժմ՝ հ/հ/ ըմբշամարտ, մինչեւ 68 կգ), Մնացական Ֆրունզեի Իսկանդարյանը (ծնվել է 1967թ. մայիսի 17-ին, ԱՊՀ միացյալ թիմ, 1992, հ/հ ըմբշամարտ, մինչեւ 74 կգ), Իսրայել Նիկոլայի Միլիտոսյանը (ծնվել է 1968թ. օգոստոսի 17-ին, ԱՊՀ միացյալ թիմ, 1992, ծանրամարտ, մինչեւ 67.5 կգ):
Համեմատության համար՝ Երեւանում ծնվել են 4 օլիմպիական չեմպիոններ. Էդուարդ Ալբերտի Ազարյանը (ծնվել է 1958թ. նոյեմբերի 4-ին, ԽՍՀՄ, 1980, թիմային մարմնամարզություն), Հրաչյա Վահանի Պետիկյանը (ծնվել է 1960թ. հունվարի 23-ին, ԱՊՀ միացյալ թիմ, 1992, հրացան, 3 դրություններից, 50 մ), արդեն ներկայացված հրաձիգ Արթուր Սուրենի Այվազյանը (2008, Ուկրաինա) եւ սուսերորդուհի Յանա Կարապետի Եգորյանը (2016, Ռուսաստան), որոնցից առնվազն երեքը Հայաստանում էլ (1.,2.) չեն ապրում:
Ս. Մ. Այվազյանի «Մեծամոր» հեղինակաթերթի շատ համարներում (թթ. 8-11, 13-16, 2005-2009 թթ.) առանց այլեւայլության ամրագրված է նաեւ ՀԱՅԱԶԱՐՄՈՒԹՅՈւՆԸ Սմբատաս=Կիեւի հիմնադիր (585), իշխանաց իշխան Սմբատ Բագրատունի Մեծահաղթի, Կիեւյան Ռուսիայի պետական քրիստոնեացման (988) նախաձեռնող-մկրտչուհի, Բյուզանդիայի հայ կայսր Վասիլի (Բարսեղ) 2-րդի քույր Աննայի (Այվազյանը նույնիսկ պաշտոնական հռետորահարցմամբ դիմել է Համայն Ռուսիո պատրիարքին՝ ինչո՞ւ են Աննայի ամուսին, Կիեւի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչ «Կարմիր Արեգակը» եւ նրանց որդիներ Բորիսն ու Գլեբը սրբերի կարգը դասվել, իսկ Աննան ինքը՝ ոչ. նման հարց մենք էլ կբարձրացնեինք՝ ինչո՞ւ Համայն Ռուսիո ուղղափառ եկեղեցին սրբացրել է (2001) ծովակալ Ֆյոդոր Ուշակովին, իսկ Ռուսաստանի պետական, հանրաքաղաքական, հոգեւոր-մշակութային կյանքում անհամեմատ մեծ եւ պարզապես անվերջանալի նպաստ բերող գեներալիսսիմուս Ալեքսանդր Սուվորովին՝ «մոռացել». մի՞թե, դարձյալ, լոկ այն պատճառով, որ Աննան էլ , Սուվորովն էլ ծագումով անժխտելի հայկազուններ են…), արդեն հիշատակված Յուրի (Գեորգ, Գյուրգի, Կիուրկ) Դոլգոռուկի- Երկայնաբազուկի (ի դեպ՝ հիմնադրել է ոչ միայն աշխարհի խոշորագույն կայսրության՝ ԽՍՀՄ-ի մայրաքաղաք եւ Ռուսաստանի բազմակի մայրաքաղաք Մոսկվան, այլեւ՝ Ռոստով-Յարոսլավսկին, Դմիտրովը, Կսնյատինը, Կիդեկշան, Զվենիգորոդը, Պերեյասլավը, Տվերը, Դուբնան, Յուրեւ-Պոլսկին եւ այլք. մեր կողմից հավելենք, որ ունի երկկողմանի, տրամախաչյալ հայարմատներ. հայրական գծով՝ նույն Աննայի (951-1009) առնն է՝ 4-րդ սերունդը, ծոռը Յարոսլավ Իմաստունի, որդին Վլադիմիր Մոնոմախի, իսկ վերջինիս մայրն էլ Բյուզանդիայի նույնպես հայ կայսր Կոնստանտին Մոնոմախի դուստրն է), այլ հարյուրավոր, մեկը մյուսից նշանավոր Դոլգոռուկիների եւ Դոլգոռուկովների ( հավելենք՝ գեներալներ, ծովակալներ, հանրային, մշակութային գործիչներ. բնորոշ է, որ հայազգի իշխան Պյոտր Դոլգոռուկովն է կազմել ու հրատարակել Ռուսաստանի հանրասերուցքը բաղկացնող ազնվական եւ այլ կարկառուն գերդաստանների ժամանակագրական սերնդաշղթաներին նվիրված «Ռուսաստանի տոհմաբանական գիրքը» (ռուսերեն, 4 ստվար հատորներով, 1840-ական թթ.)), Պետրոս (Պյոտր) Առաջին Մեծ կայսեր (1672-1725. «որդին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյանների միաբանության վանքում պահվող՝ թագուհի մայր Նատալյա Նառիշկինայի խոստովանագրով՝ հռչակավոր արվեստագետ Բոգդան Սալթանովի (Աստվածատուր Սալթանյան. ծագումով՝ Նախիջևանի Ջուղայից, ծնունդով՝ Իրանի Նոր Ջուղայից, մահ. 1703), հավելենք՝ մի ավանդազրույցի համաձայն, նույն Նատալյա Նառիշկինայի՝ ոչ թե ամսահիվանդ, այլ «տարին 12 ամիս» հիվանդ եւ ծնանկար լինելու պայմաններում, Հյուսիսային Կովկասից մի հայ դարբնի 9-րդ նորածին, աժդահա որդուն են ընտրում՝ օրորանի (1., 2.) Սասունցի Դավթին հիշեցնող /չմոռանանք նաեւ ապագա ինքնակալի սաժենանոց բոյը, արշինանոց առնարժանապատվությունը, դարաշրջանի խորհրդանիշ ուժայր, հայազգի կրկնաօլիմպակալ ծանրորդ Ալեքսեեւ-անոց արջնաթավ աչք-ունքը, ինչպես նաեւ՝ թշնամյաց կողմից Գարեգին Նժդեհին շնորհված «Աժդահա փաշա» փոտանունը/, հատուկ արքայավճարով գնում եւ ցարական արքունիք բերում ՝ որպես թագաժառանգի: Ամեն դեպքում, Ալեքսեյ Տոլստոյի «Պետրոս Մեծ» դասական պատմավեպի առաջին տարբերակով, ցարական գահի համար դժնեպայքարում իրեն եւ ուրիշներին չխնայող Սոֆյան փոքր եղբորը՝ Ռուսաստանի Կայսրությունը հիմնելիք /1721/ Մեծ Պետրոսին, հաչս ժողովրդի, սպառսպուռ վարկաբեկելու համար նրան լրբաձայն լուտանում է «հայի լակոտ»), գեներալ-ֆելդմարշալներ Ստեփան Ֆյոդորի Ապրաքսինի (Ապրաքսյան. 1702-1758), Միխայիլ Իլարիոնի Կուտուզովի (Կուտուզյան. 1745-1813), Պյոտր Սեմյոնի Սալտիկովի (1696-1772) եւ տասնյակ այլ մեծահամբավ Սալտիկովների (Չալտիկյաններ, հավելենք՝ նաեւ Սալթիկյաններ), Անտարկտիդայի հայտնագործիչ (1., 2.), ծովակալ (նաեւ գեներալ-համհարզ) Միխայիլ Պյոտրի Լազարեւի (1788-1851, մեր պարզած տվյալներով՝ Ռուսաստանի Ծովակալության լրիվ գեներալ էր որդին՝ Միխայիլ Լազարեւը (1839-1908), դերծովակալ էր կրտսեր եղբայր Ալեքսեյ Լազարեւը (1793-1851-ից հետո), փոխծովակալ էր երեցեղբայր Անդրեյ Լազարեւը (1787-1849)) եւ բազմատասնյակ այլ անվանի Լազարեւների (հավելենք՝ Իրանից Ռուսաստան արտագաղթած Եղիազարյան եղբայրների շառավիղներ), Եկատերինա Մեծ կայսրուհու (1729-1796) ֆավորիտ գեներալներ Օռլով եղբայրների, Աբամելիք(ով)ների, 1812թ. Հայրենական պատերազմի հերոս գեներալներ Ալեքսեյ Պյոտրի Երմոլովի (Երմոնյան.1777-1861), Դենիս Վասիլիի Դավիդովի («Արմենին» գրական կեղծանվամբ.1784-1839), Դմիտրի Սերգեյի Դոխտուրովի (1756-1816. հավելենք՝ եւ մյուս ականավոր Դոխտուրովների), Դավիթ Արտեմի (Հարությունի) Դելյանովի (Դիլանյան. 1761-1830. հավելենք՝ եւ նրա որդի, Ռուսաստանի Կայսրության ժողովրդական լուսավորության ամենահայտնի նախարար, կոմս Իվան Դելյանովի (1818-1897), առանձնապես հայտնի՝ հայկական դպրոցները փակելու մասին իր խոտելի հրամանով, ինչը չէր կարող էապես բացասագործել, թերեւս, միայն Գարեգին Նժդեհ անուն ցուղնուծուծն հայաբջիջ Արարչահանճարի, հարազատ Ցեղի պատմությունն ու բոլոր թանկարժույթներն իր մեջ խտացնող՝ բազում միսիաներով Մեսիայի վրա, ով հայալեզու կրթության պակասը վերադիրով փոխհատուցում էր նաեւ կենսատեւ ինքնակրթությամբ ու ամեն իմաստով հայեցի ստեղծագործունեությամբ: Արժե լրացնել՝ Նախիջեւանի ռուսական բարձրագույն տարրական դպրոցում Նժդեհի հետ ուսանած, ծագումով կովկասյան թաթար (այժմ՝ «ադրբեջանցի» վերակոչեցյալ) ուսուցիչ Միրզա-Աբդելազիմ Ռուստամովը միշտ կրկնում էր, որ «այդպիսի տաղանդավոր մարդ երբեք չի տեսել». ընդհանրական բանալի է եւ իր՝ Նժդեհի ազգորոշիչ դատողությունը՝ «Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի»)), Պյոտր (Պետրոս) եւ Ռոման (Արմեն) Բագրատիոն եղբայրների (հավելենք՝ ա) ընդհուպ մինչեւ 13-րդ դարի վրացական ձեռագրերում հստակ միարժեքվում էր «Բագրատունի» հայացույց ազգանվանաձեւը, բ) Տիգրան Հայազնի հետ մեր համահեղինակած «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» կենսագրական հանրագիտակում տեղ են գտել ընդհանուր առմամբ 24 գեներալ Բագրատիոններ, այդ թվում՝ Հերակլ (Իրակլի) 2-րդ թագավորը, 8 Բագրատիոն-Իմերեթինսկիներ, 6 Բագրատիոն-Գրուզինսկիներ, 4 Բագրատիոն-Մուխրանսկիներ, 1 Բագրատիոն-Դավիթաշվիլի, գ) տես նաեւ հաջորդիվ), 2 կայսրերի վարչակարգերի հենասյուն, հրետանու գեներալ Ալեքսեյ Անդրեյի Արակչեևի (1769-1834), պետական բարեփոխիչ, կոմս Միխայիլ Միխայիլի Սպերանսկու (1772-1839), Ամենապայծառափայլ իշխան, գեներալիսսիմուս Ալեքսանդր Դանիլի Մենշիկովի (1673-1729. ի դեպ՝ ըստ Այվազյանի, հենց Սպերանսկին է ծագումնաբանել «նրա (Մենշիկովի) տոհմը արմատներով հասնում էր պարսկահայերին, ովքեր Ռուսաստան էին տեղափոխվել 17-րդ դարի սկզբին՝ ցար Միխայիլ Ռոմանովի օրոք, նախ՝ Աստրախան, ապա՝ Նիժնի Նովգորոդ»), Անգլիայի Պլանտագենետների արքայատոհմի (տես նաեւ հաջորդիվ), անմահ «Վագրենավոր» պոեմի հեղինակ համարվող (իրականում, ըստ Այվազյանի, Ֆիրդուսու «Շահնամե» պարսկագիր էպոսի կորուսյալ կարծված 12-րդ պոեմի հայերեն միջնորդ թարգմանությունից վրացերեն թարգմանած) Շոթա (Աշոտ) Ռուսթավելու, կոմպոզիտորներ Զախարի Պալիաշվիլու (Զաքար Պալիյան. 1871-1933), Պաբլո Սարասատեի (1844-1908), հռչակավոր գրող Միգել դե Սերվանտեսի (Միքայել Սրվանձտյան՝ ծագումով Կիլիկիայից.1547-1616), բազմաշնորհ (1. շնորհաշատ, 2. բազում բաներ շնորհած) Լեոնարդո դա Վինչիի (Լեւոն Վաչիյան՝ ծագումով Կիլիկիայից. 1452-1519, Սերգեյ Մամուլովի հիշյալ մատենաշարի եւ այլ վարկածներով՝ հայազգի էր մայրը), գեղանկարիչ Նիկոլայ Ասլանի Փիրոսմանյանի (Փիրոսմանի. 1862-1918), Հայոց արքա Սուր Հայկազունու դուստր, Հին Եգիպտոսի համափարավոն-թագուհի Նեֆերտիտիի (մ.թ.ա. 1470-1400-ից հետո), Ալեքսանդր (Իսկանդար) Մակեդոնացու (մ.թ.ա. 356-323. հմմտ. օլիմպիական չեմպիոն Մնացական Իսկանդարյանի ազգանվան հետ, տես նաեւ հաջորդիվ), ընդհանրապես շումերների…
Դեռ չենք ծանրանում, առանձին հայերեն եւ ռուսերեն երկերով, ցայժմ այլազգի սեպված հայերին ճշմարիտ (1.,2.) Ցեղի գիրկը վերադարձնելու այվազյանահատուկ նպատակասլաց քայլերի վրա…
Շարունակելի
Գարեգին Ղազարյան
«Լուսանցք» թիվ 37 (427), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



