Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Եգիպտական Աստվածներ (10-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-13, 15-18-ում

Եգիպտական Աստվածներ

http://www.hayary.org/wph/?p=4708 - Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները - Հայկական  Աստածային Համակարգ` 1. Հայր Արա -Հայր (ԳերագույնԱստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ - մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն -ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ - սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր - արդարադատության Աստված: 6. Նանե - ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր - իմաստնության  (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր -հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4851Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Պարսկական Աստվածներ (9-րդ մաս)… Ավեստա-Զրադաշտականություն՝ Զրադաշտ կամ Զարաթուշտրա… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4831Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4820Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4805Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4780Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4767  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4738  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4721  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Եգիպտական հավատը նույնպես բնարմատին է հենված եւ, անդրադառնալով Տիեզերածնության երեւույթին, հավաստում է, որ՝ «…Սկզբում Քաոսն էր, որում թագավորում էին կործանարար ուժերը՝ Անվերջությունը, Ոչինչը, Անէությունը եւ Խավարը»: Այլ տարբերակում՝ դրանք 3 զույգ աստվածություններ էին՝ Տենեմու եւ նրա կանացի զուգահեռ՝ Տենյոմուտ (Խավար, Անհետացում), Նիաու եւ Նիաուտ (Դատարկություն, Ոչնչություն) Գերեխ եւ Գերեխտ (Բացակայություն, Գիշեր): Սրանց հակակշիռ էին 4 զույգ ստեղծող ուժերը՝ գորտի գլխով մարդու մարմնով արական Խուխ (Անվերջություն), Նուն (Ջուր), Կուկ (Մթություն) եւ Ամոն (Անտեսանելի, այսինքն՝ օդ): Նրանց համապատասխանող օձագլուխ Աստվածուհիներն էին Խաուխեթը, Նաունեթը, Կաուկեթը եւ Ամաունեթը:

Այս ությակը Օվկիանոսում հողից ու ջրից ստեղծում է Ձու եւ դնում «Կրակի Կղզում» եւ դրանից դուրս է գալիս Արեւի Աստված Խեպրին՝ երիտասարդ Ռան…

Մեռյալների գրքում ասվում է, որ Ձուն ածել էր սպիտակ սագի տեսքով Մեծ Գագոտունը՝ Սկզբնական Բլրի վրա: Այլ տարբերակում՝ Ռան ծնվում է Սկզբնական Բլրի վրա աճող լոտոսից ու լաց է լինում: Նրա արցունքները հողին են ընկնում ու… առաջանում են մարդիկ: Ռան ստեղծում է Շուին ու Տեֆնուտին, որոնք էլ ստեղծում են մնացածներին…  

Հին Եգիպտոսի Աստվածները եւ առասպելները-լեգենդները (կոսմոգոնիա)

Հելիոպոլիսյան կոսմոգոնիա - Սկզբում Քաոսն էր, որը կոչվում էր Նուն՝ անծայրածիր սառը օվկիանոսը մթությամբ պարուրված: Դրանից հայտնվում է Աթում Աստվածը, որ օվկիանում ստեղծում է Բեն-Բեն սարը (այլ տարբերակում՝ ինքն է սար): Իր բերանի մեջ է լցնում իր սերմը ու թքում Շուին՝ քամու, օդի Աստծուն եւ Տեֆնուտին՝ համաշխարհային կարգուկանոնի Աստվածուհուն: Բայց մթան մեջ նրանք կորչում են, ու Աթումը իր աչքն ուղարկում է գտնելու նրանց, երբ գտնում է, ուրախությունից լացում է ու արցունքներից առաջանում են մարդիկ (այլ՝ էլեֆանտիական տարբերակում, մարդկանց ստեղծում է ոչխարի գլխով աստվածը՝ կավից): Աթումը դնում է աչքը ճակատին, որ հսկի աշխարհի կարգը:

Փարավոնները արեւ-աչքը կոբրա օձի տեսքով (ուրեյ) կրում են որպես դրա խորհրդանիշ:

Նշվում է նաեւ Վենու թռչունը, որը բույն էր դրել Բեն-Բենի գլխին: Շուից ու Տեֆնուտից ծնվում են Գեբը՝ Երկրի Աստվածը եւ նրա կինն ու քույրը՝ Նուտը՝ Երկնքի Աստվածուհին: Նուտից ու Գեբից ծնվում են Օսիրիսը, Խոռը, Սեթը, Իսիդան ու Նեւսթիդան: Այսպես սրանք համարվում են Հելիոպոլիսի մեծագույն 9 աստվածությունները՝ 1. Աթում, 2. Շու, 3. Թեֆնուտ, 4. Հեբ (Գեբ), 5. Նուտ, 6. Օսիրիս, 7. Սեթ, 8. Իսիդա, 9. Նեւթիդա:

Ֆիվիական կոսմոգոնիա - Մինչ Ֆիվի քաղաքական կենտրոն դառնալը՝ այնտեղ պաշտում էին Աստվածներ՝ Երկնքի Աստված Մինին, Ամոնին եւ պատերազմի Աստված Մոնտուին: Հետագայում Մինը դառնում է պտղաբերության ու սեռական կարողության Աստված, նկարագրվում է որպես մի ձեռքումն իր ֆալոսը, մյուսում՝ մտրակ բռնած: Ամոնը հետագայում նույնացվում է Ռայի հետ ու դառնում Ամոն-Ռա: Նրա կինը համարվում էր Մուտը, որոնց տղան լուսնի ու ժամանակի Աստված Խոնսուն էր: Այս երեքը կազմում էին ֆիվիական գլխավոր եռյակը:

Սկզբում՝ կար Քեմ-աթեֆ անունով օձը, որը մեռնելուց առաջ հանձնարարում է իր որդի Իրտային՝ ստեղծել Մեծագույն Ութնյակին: Ութնյակը ճանապարհ է ընկնում Հերմոպոլիս, որ այնտեղ ծախի Արեւի Աստծուն, հետո Մեմֆիս ու Հելիոպոլիս, որտեղ ծնում է Պտահին ուԱթումին; Հետո գալիս են Ֆիվիա ու մահանում: Առաջանում է մահացածների պաշտամունքը:

Հնագույն հավատալիքներում նշված է, որ Նեղոսի հովտում հնագույն Աստվածներից է համավում Խոռը, որի մի աչքը արեւ էր, մեկը՝ լուսին: Նրա հետ պաշտվում էր նաեւ երկնքի ու լույսի աստված Վեռը (Ուռ): Որոշ տեղեր Արեւը ներկայացվում է որպես ոսկե հորթ՝ Երկնքից ծնված: Հորթ է, որի վրա ցանված են աստղերը ու լողում են լուսատուները: Այլ առասպելում երկու հորթերը նկարագրվում են լոտոսից դուրս եկող նորածին Արեւի մոտ: Որից հետո մանուկը նստում է Մեխեթ Ուրթ կովի մեջքին ու լողում է հորիզոնում: Երկար ժամանակ շարունակվում էր ծնվող ու մեռնող Արեւի հավատալիքը: Ըստ դրա՝ Երկնքի աստվածուհի Նուտը, Մեխեթ Ուրթ կովի կերպարանք առած,  առավոտը ծնում է ոսկե հորթին, որը մեծանալով դառնում է Ցուլ-Ռան: Իրիկունը նա մերձենում է երկնային կով – Նուտի հետ, որից հետո Աստվածուհին կուլ է տալիս նրան, իսկ առավոտը նորից ծնում:

Գոյություն է ունեցել նաեւ առասպել, ըստ որի՝ Արեւը գունդ է, որին գլորում է երկնային բզեզը: Ըստ մի առասպելի՝ Նուտ Աստվածուհին կոտացած է երկրի վրա, ձեռքերով ու ոտքերով հենված երկրին, ու ծնում է արեւին: Մի ուրիշում Խնում աստվածն է երկիրը ստեղծել կավագործական սարքով: Նաեւ մարդկանց ու կենդանիներին:

Մեմֆիսյան կոսմոգոնիա – Սկզբում Նուտ Օվկիանոսն էր ու Պտախը, որը հող էր, որոշեց դառնալ Աստված: Կամքի ուժով ստեղծում է իր Մարմին-երկիրը ու դառնում Աստված: Սկզբում ստեղծում է Աստվածների կան (հոգին) ու անխը (կյանքի նշանը), հետո իր հող-մարմնից ստեղծում է Աստվածներին:

Հերմոպոլյան Կոսմոգոնիա - Կրկնում է, որ սկզբում Քաոսն էր, որում թագավորում էին կործանարար ուժերը՝ Անվերջությունը, Ոչինչը, Անէությունը եւ Խավարը…

Վերոնշյալ 9 Աստվածներից զատ, ավելի հաճախ Եգիպտական Աստվածների գլխավոր հնգյակին ենք հանդիպում հին հավատում՝ 1. Աթում (Տիլմուն) – Արարիչ: 2. Շու եւ Թեֆնուտ (իգական). 3. Հեբ (նեքեւ) եւ Նուտ (վերեւ), 4. Օսիրիս եւ Իսիդա Սեթ եւ Նեֆտիդա, 5. Խոր-Գոր:

Բայց ամրագրենք, որ, որպես Եգիպտական Աստվածներ, արծարծվում են հիմնականում այս անունները, որոնց իսկությունը, ինչպես նշել եմ ի սկզբանե, միայն Երկինքը (իմա՝ Տիեզերքը) գիտի՝ Աթում, Ամոն, Ամունեթ, Կեպրի, Հերմես Եռամեծ, Նուն, Շու, Ռա, Օսիրիս:

Աթում (Աթեմ կամ Թեմ) - եգիպտական առասպելաբանությունում կարեւոր Աստված։ Տարբեր կարծիքներ կան Աթում անվան վերաբերյալ։ Չի բացառվում, որ այն սերում է «tem» բառից, որը նշանակում է «վերջացնել» կամ «ավարտել»։ Սակայն այն մեկնաբանվում է որպես «ամբողջական» եւ նաեւ «աշխարհը ավերող»՝ աշխարհի ստեղծման փուլից հետո նա այն վերածում է ջրային քաոսի։ Քանի որ նա պատկերվում էր որպես աշխարհի ստեղծման հիմնական նյութ, ապա բոլոր Աստվածներն ու ամենը ստեղծվել են նրա մարմնից… Իր ծագմամբ Աթումը համարվում է վաղ շրջանի ամենակարեւոր Աստվածներից մեկը եւ բուրգերի ձեռագրերում նա պատկերված էր որպես եւ՛ արարիչ եւ՛ թագավորի հայր։ Հելիպոլիտանյան արարչական առասպելում Աթումը այլ խորհուրդ էլ ուներ, նա համարվում է Առաջին Աստվածը։ Նշվում է, որ ինքն իրեն ստեղծել է թմբին նստած՝ հին ջրերից (Նու)։

Հին առասպելներում նկարագրվում է, որ Աթումը ստեղծել է Շու Աստծուն եւ Աստվածուհի Թեֆնութին՝ թքելով նրանց իր բերանից։ Հին Թագավորության եգիպտացիները հավատում էին, որ Աթում Աստվածը մահացած թագավորների հոգիները բարձրացնում էր դեպի աստղալից երկինք։ Նա նաեւ համարվել է Արեգակնային Աստված. ասոցացվում է Ռա աստծու հետ։ Աթումը համարվել է երեկոյան արեւը, Ռան՝ կեսօրյա արեւը, իսկ Կեպրի Աստվածը՝ առավոտյան արեւը։ Մահացածների գրքում (որը արդի էր հունական-հռոմեական ժամանակաշրջանում) ասվում է, որ Աթումը վերածնվել է քաոսային ջրերից՝ օձի տեսքով։ Նա համարվում է նախագոյության ու հետգոյության Աստված։

Աթումը սովորաբար պատկերված է որպես մարդ, որը կրում է թագավորական գլխաշոր կամ Վերին ու Ստորին Եգիպտոսի սպիտակ եւ կարմիր թագը։ Որոշ դեպքերում նա պատկերված է օձի տեսքով, ինչպեսեւ երբեմն հանդիպում է մանգուստի, առյուծի, ցուլի, մողեսի կամ կապիկի տեսքով։

Մյուս Աստվածների հետ կապը - Ըստ եգիպտական առասպելաբանության, Աթումն առաջին գոյն է, որը վերածնվել է խավարից եւ անվերջանալի ջրային անդունդից, որը գոյություն ուներ նախքան աշխարհի ստեղծումը։ Նա այս քաոսում միայնակ ստեղծում է իր երեխաներին՝ Առաջին Աստվածներին։ Նրանց ստեղծել է փռշտալով կամ, որոշ դեպքերում, իր սերմնահեղուկից (Շու Աստված եւ Թեֆնութ Աստվածուհի)։ Աթումի որդին եւ դուստրը, չդիմանալով գայթակղությանը, գնում են ջրերը բացահայտելու եւ անհետանում են մթության մեջ։ Չհամակերպվելով կորստի հետ՝ Աթումը հրեղեն սուրհանդակ (Ռայի Աչքը) է ուղարկում իր երեխաներին փնտրելու։ Նրանց վերադառնալուց հետո այն արցունքի կաթիլները, որ թափեց Աթումը, դարձան առաջին մարդկային արարածները…

Հ(Խ)ատորը եգիպտական դիցաբանության ամենապաշտելի եւ հին Աստվածուհիներից է: Նրա մասին առաջին հիշատակումներն արվել են դեռ մ.թ.ա. 2890-2686թթ.: Նա Ամոն Ռայի դուստրն է: Համարվում է սիրո, գեղեցկության, երաժշտության եւ լեռնային հանածոների Աստվածուհին:

Թութանհամոն փարավոնի դամբարանից գտած «մարդկության ոչնչացման» առասպելը պատմում է այն մասին, որ Ռան իր դստերը դարձնում է պատերազմի Աստվածուհի Սեխմեթ, որպեսզի նա պատժի մեղսագործներին: Սեխմեթը սկսում է սպանել բոլորին, եւ Ռան նրան կարողանում է զսպել միայն գինի խմեցնելով: Սեխմեթն արթնանում է որպես Խատոր՝ սիրո Աստվածուհի: Մի այլ պատմության մեջ Խատորը հոր համար մերկապար է պարում՝ նրա տրամադրությունը բարձրացնելու նպատակով:

Ամոն - Հին Եգիպտոսում սկզբնապես արեւի Աստված, այնուհետեւ՝ Աստվածների թագավոր եւ փարավոնների իշխանության հովանավոր:

Ամունեթ, Ամոնեթ, Ամաունեթ – հին եգիպտական դիցաբանության օդի եւ քամու, անտեսանելի ուժերի, ծեսերի ու փարավոնի ընտանիքի պաշտպան աստվածուհի, Օգդոադի աստվածներից մեկը եւ Ամոնի կողակիցը, նաեւ նրա կանացի հիպոստասը։ Նրա անունը նշանակում է «կին՝ թաքնված մեկը», որը պարզապես Ամոնի անվան կանացի ձեւն է։ Հավանական է, որ նա երբեք էլ չի եղել ինքնուրույն աստվածություն, քանի որ նրանց մասին ցանկացած հիշատակման մեջ երկուսի անունն էլ մշտապես հանդես է գալիս միասին։ 12-րդ դինաստիայի շրջանում (մոտ մ.թ.ա. 1991-1803թթ.) Ամունեթը մնացել էր ստվերում, Ամոնի կողակից հիշատակվում է Մուտը, բայց նա մնում էր տեղական կարեւորություն ունեցող Աստվածուհի, օրինակ՝ Թեբեի շրջանում, որտեղ երկրպագում էին Ամոնին եւ որտեղ Ամունեթը հանդես էր գալիս որպես փարավոնի պահապան։

Ամոնի պաշտամունքի կենտրոն Կարնակում քրմերը ծառայություններ էին մատուցում նաեւ Ամունեթի համար։ Աստվածուհուն նվիրված ծեսերը արքայական արարողությունների մաս էին կազմում, օրինակ՝ Սեդ տոնի ժամանակ։ Ամունեթը պատկերվում էր օձի գլխով կամ օձակերպ, եւ կամ էլ կնոջ կերպարանքով, ով կրում էր Կարմիր թագ։ Կարնակյան վերջին տեքստերում Ամունեթը նույնացվում էր Նեյթի հետ, չնայած նա հիշատակվում էր որպես առանձին աստվածություն ավելի ուշ՝ Հելլենական Եգիպտոսի շրջանում (մ.թ.ա. 323-30թթ.)։

Կեպրի (Կեպերա, Կեպեր, Կեպրա, Չեպրի) - հին եգիպտական Աստված։ Կեպրին ասոցացվում էր բզեզի հետ, քանի որ բզեզը գոմաղբից գնդեր է պատրաստում, գործողություն, որը եգիպտացիները համարում էին արեգակը երկրի շուրջը պտտող ուժերի խորհրդանիշ։ Այսպիսով, Կեպրին համարվում էր արեգակնային աստված։ Բզեզի ձվերը ձեւավորվում են գոմաղբի մեջ եւ դուրս են գալիս այնտեղից արդեն լիարժեք ձեւավորված։ Կեպրին նույնպես ներկայացնում էր ստեղծումը եւ վերածնունդը եւ անմիջականորեն կապված էր ծագող արեւի եւ աշխարհի առասպելական ստեղծման հետ։ Կեպրի անունը կապված է եգիպտական «կեպեր» բառի հետ, որը նշանակում է «ստեղծել» կամ «գոյանալ»։

Կեպրիին նվիրված ոչ մի պաշտամունք չկա եւ նա ստորադասվում է արեգակի Աստված Ռային։ Կեպրին եւ արեգակնային մյուս Աստված Աթումը բնութագրվում էին Ռայի կերպարով. Կեպրին առավոտյան ծագող արեւն էր, Ռան կեսօրին ջերմացնող արեւը, իսկ Աթումը երեկոյան արեւը։ Կեպրին հիմնականում պատկերվում էր բզեզի տեսքով, չնայած որոշ գերեզմանների նկարների եւ դամբարանների պապիրուսների նա ներկայացվում է որպես մարդ՝ բզեզի գլխով։ Եգիպտացիները բզեզի տեսքով ամուլետներ էին կրում, որը խորհրդանշում էր Կեպրիին։

Հերմես Եռամեծ – հնավանդ իմաստասերի անվանում, կամ տիտղոս, որը համարվում էր եգիպտական իմաստության Աստված Թոթի եւ հունական Հերմես Աստծու մարմնավորումը։ Ըստ Պլատոնի, Հերմեսը ստեղծել է թվաբանությունը, երկրաչափությունը, աստղագուշակությունը եւ գիրը։ Քրիստոնեական աստվածաբան եւ գրող Կղեմենտ Ալեքսանդրացին համարում էր Հերմես Եռամեծին աստղաբանական-տիեզերագիտական եւ դավանաբանական բովանդակության 42 աշխատությունների հեղինակ։ Հերմես Եռամեծի անունից էլ առաջացել է հերմետիզմ տերմինը։ «Հերմետիկ» ստեղծագործությունների ժողովածուները հունարեն եւ լատիներեն լեզուներով թվագրվում են մ.թ.1-4-րդ դարերով, եւ քիչ հավանական է, որ նրանք մեկ հեղինակի գրվածքներ լինեն։ Նրանք գրված են պլատոնյան երկխոսությունների տեսքով եւ բաժանվում են 2 հիմնական խմբերի՝ «գործնական» կամ «հանրամատչելի» հերմետիզմ՝ աստղագուշակության, ալքիմիայի, մոգության եւ այլ գաղտնագիտությունների (թաքնագիտությունների) վերաբերյալ եւ «բարձր» կամ «գիտական» հերմետիզմ, որը տալիս էր աստվածաբանական եւ իմաստասիրական հարցերի մեկնությունը։

Շարունակելի

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 19 (365), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։