«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 41-ի (474) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ո՞վ պիտի արգելի՛ մեր պետության դեմ ներխուժումները – Հայոց միտքը հայի զենքի դե՛մ են հանում (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Գալիք սերնդի գիտական ու զինական ուժերը միմյանց դեմ են հանում – եթե հաջողեն՝ մեր վաղվա օրվան այսօր պիտի բացակա դնենք… Նաեւ կարեւոր մի այլ բան՝ բնականի ամրագրում.- ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է…

Հայոց միտքը հայի զենքի դե՛մ են հանում (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

…Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե… ամեն մի միջազգային կաշառատու կազմակերպություն կամ անհատ կարո՛ղ է եւ իրավու՛նք է ստացել մեր երկրում անել ցանկացած բան, ցանկացած մարդու կամ կազմակերպության, ընդհուպ մեր պետության դեմ…

Ես՝ անձամբ, նաեւ Հայ Արիական Միաբանությունը՝ որպես հայ ազգայնական կառույց, ծանոթ ենք սրանց գործելաոճին եւ գործեր սարքելու «համամարդկային արվեստին»… Արդյո՞ք սա նորմալ երեւույթ է մի երկրում (Հայաստանի Հանրապետությունում), որտեղ մարդկանցից օրենքներ հարգել են պահանջում եւ՛ դրսից եւ՛ ներսից: Բայց չէ՜, պահանջում են, քանի որ ազգային օրենքները վաղուց ստորադասված են միջազգային ՕՐԵՆՔ-ի առաջ:

Ինչու՞ է այսպես ազատ ամեն մի փող (իրականում՝ կաշառք) տվող մեր երկրում մատ թափ տալիս, դեռ մի բան էլ ավել… առանց վախենալու պահանջելով կատարել իր ուզածները… Մենք ապրում ենք Հայաստան պետությունու՞մ, թե՞ հնազանդների համակենտրոնացման ճամբարում, որտեղ անհնազանդներին «ծայրահեղականներ» են կոչում եւ ոչ ծայրահեղական կամակատարներին վարձատրելով՝ նաեւ նրա՛նց ազգային ոգին են ցանկանում ոչնչացնել…

Գալիք սերնդի գիտական ու զինական ուժը միմյանց դեմ են հանում: Եթե հաջողեն՝ մեր վաղվա օրվան այսօր պիտի բացակա դնենք…

Ես՝ որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման գործերի կարգավորող, պահանջում եմ, որ մեր պետության պատկան մարմինները հարգե՛ն Հայաստանի Հանրապետության (Արցախի հետ միասին) առանց այն էլ միջազգայացված Սահմանադրությունը եւ դադարեցնե՛ն տարաբնույթ ու ազգակործան եւ մարդախեղ շահեր հետապնդող օտար եւ «հայրենի» կառույցների եւ անհատների գործունեությունը Հայաստանում՝ դրանց հայտարարելով պետական ու ազգային վտանգ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով…

Հայաստանը՝ հայի՛ հայրենիքն է եւ հայաբնու՛յթ ու հայապահպա՛ն պիտի լինի: Հայի երկրում՝ հայի՛ օրենքը պիտի գործի…

2. Ազգ-բանակ հայեցակարգի ներդրումը՝ օրախնդիր – Բանակի մատակարարն էլ պիտի պատժվի, եթե… Որ զինվորի միտքը սոցիալականով զբաղված չլինի… Հայ-իսրայելական սառույցը կկոտրվի՞ (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… ՊՆ-ում ինքնամաքրումը շարունակվում է.- առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի կողմից…

3. Միա՛յն ազգայինը կարող է լինել պետության եւ իր քաղաքացու դիմագիծը – Իսկ միջազգային իրավունքի գերակայությունն ազգային օրենքների նկատմամբ՝ ստրկացուցիչ է եւ հակաբնական… Կա՛մ Ազգ-բանակ, կա՛մ քոչարի՝ անդունդի եզրին…

…Բանակը երկրի եւ բնակչության անվտանգության ամենավստահելի երաշխիքն է, միջազգային առկա իրավիճակում՝ թերեւս միակ երաշխիքը, եւ բանակի հզորությունն ու կայունությունը օդ ու ջրի նման անհրաժեշտություն է: Բանակաշինության նորարարությունները եւ բանակի ներքին կյանքի առողջացմանն ու առաջխաղացմանն ուղղված քայլերը վստահաբար մեր արտաքին ու ներքին հակառակորդներին դուր չէին գալու: Իսկ ազգ-բանակի կամ համաժողովրդական բանակի գաղափարները, որոնք երկար տարիներ առաջարկում էր Հայ Արիական Միաբանությունը (անգամ ներքին գաղափարաբանությամբ եւ նպատակային տեսլականներով), եւ որը ստանձնեց մեր երկրի պաշտպանության նախարարությունը, իհարկե որոշակիորեն այլ իրականացմամբ, ավելի է կատաղեցրել մեր դրսի ու ներսի չկամներին…

Հիմա պարզ է, թե ինչ կլինի, եթե Հայաստանի ոստիկանությունը եւս որդեգրի այն առաջարկները, գոնե դրանց մի մասը, որը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն ուղարկել է նաեւ ոստիկանական համակարգի ազգայնացմանն ու ներքին կառուցվածքային ու մարդկային զորացմանն ուղղված: Ոստիկանությունը եւսն պիտի դրվի գաղափարական հենքի վրա, որպեսզի առավել պատվով ու սիրով ծառայի երկրին ու երկրի քաղաքացուն եւ ավելի խիստ ու անհանդուրժող լինի ազգի ու պետության, ազգային ու մարդկային իրավունքների դեմ գործողների եւ օտար միջամտողների ու օտարին ծառայողների նկատմամբ…

Իհարկե, այս ուղղությամբ՝ ազգայինի գերակայությամբ պիտի շարժվի նաեւ ազգային անվտանգության համակարգը, առհասարակ դատա-իրավական եւ ուժային այլ համակարգերը եւս, որպեսզի հայն իր երկրում գոնե իրեն պաշտպանված զգա: Սակայն, այս ամենի մասին՝ հետո:

4. Ադրբեջան՝ սատանայական հերյուրանք – Մինչդեռ՝ Բաքուն հայկական քաղաք է, քանի որ նրա նախնական անվանումը՝ Բագու է, որի Բագ արմատը  վաղնջահայերենում նշանակում է Աստված…- Կից նյութ՝ Երկու երկրների հաջորդ նախագահական հանդիպումն անիմաստ է (ադրբեջանական կողմը նոյեմբերi 12-ին գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղը)…

5. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6578Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…

Բնականի ամրագրում. ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է…

Կառավարության երեկվա նիստում, երբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ դա պայմանավորված է Սահմանդարությամբ. «Բանն այն է, որ մեր Սահմանդրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել: Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջեւ»,- ասաց արդարադատության նախարարը:

«Խի առաջ ընտենց չէ՞ր»,- միանգամից վրա բերեց վարչապետը՝ չթաքցնելով զարմանքը: Նախարարը բացասական պատասխան տվեց՝ հավելելով՝ «Դա միայն ենթադրվում էր»:

Դավիթ Հարությունյանը երեկ նաեւ ներկայացրեց քննադատությունների արժանացած Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ օրինագծի փոփոխված տարբերակը, որ կոչվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»: Նիստից հետո հետեւեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի բողոքը, թե բա ի՜նչ համերաշխություն, ի՜նչ բան, մեր խնդիրը պատժելն էր (իհարկե հայ ընտանիքի համերաշխության հարցը օտարի եւ օտարահպատակների գործը չէ… ազգաքանդ եւ շահութաբեր «աշխատանք» չէ…): «Լուսանցք»-ը կուսումնասիրի նոր նախագիծը՝ հասկանալու համար, սա նախորդ՝ քննադատված տարբերակից իրապե՞ս տարբե՞ր է, թե կոալիցիան բողոքում է՝ «կուտ տալու համար»: Դեռ կխոսենք այս մասին…

http://www.hayary.org/wph/?p=6631Տնտեսական աճը՝ «վերազգային» երեւու՞յթ – ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վերազգային քաղաքականության հետեւորդ – նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ազգային պետության վախճանի կողմնակից…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը…

http://www.hayary.org/wph/?p=6380Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

6. Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք – մենք մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում… Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հիմնականում պայմանավորված են եղել… Փորձը հաշվի առնելով՝ վերագնահատվեց ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, կազմվեց սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, վերանայվեցին սեյսմակայուն շինարարության նորմերը – ՀՀ տարածքը բաժանված է 3՝ ըստ ուժգնության աճող հաջորդականությամբ 1, 2, 3 գոտիների…

7. Հայկական խոհանոց – Սպանախը՝ խմորով… Հայաստանի եւ Արցախի խոհանոցը՝ «Լավաշ» գրքում… Հայաստանը կկարողանա քվեարկել Միշայի օգտին… Զգուշացում համակարգիչների օգտատերերին.- Յուրաքանչյուր 4-րդը ենթարկվել է գրոհի փորձի… Այցելե’ք եւ օգտվե’ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

8. Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակներ տոնեց… Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը՝ 20 հազար դոլար… «Միկի՝ Հայաստանի հերոս» ֆիլմը հասանելի է ֆուտբոլասերներին… Ֆուտբոլի ազգային առաջնություն… Հատուկ եւ ներառական կրթություն ապահովող դպրոցների ֆուտբոլի մրցաշար… Հայաստանի բասկետբոլի Ա լիգայում… Շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում… Լեւոն Արոնյանը հաղթեց ու միացավ առաջատարներին… 5 մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունում… Լուրեր Ջավախքի մարզական կյանքից… Ըմբշամարտի, սամբոյի, ձյուդոյի, բազկամարտի, սուսերամարտի եւ այլ մարզաձեւերի լուրեր…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։