Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=6720Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

http://www.hayary.org/wph/?p=6692Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…  

«Թամզարա» երգի եւ հարսանեկան պարի ծագման, լեզվական եւ բառակազմական, դիցապատմական գաղափարական խնդիրների ուսումնասիրությամբ հանգեցինք այն եզրակացության, որ «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն է եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մասը: Ուստի, նախքան «Թամզարա» երգի եւ հարսանեկան պարի մեկնաբանությունը, ներկայացնեմ Թամզարայի եւ Տիհանայի դիցապատմական կերպարը շումերական առասպելների մեջ, առաջին հերթին մեկնաբանեմ եւ ներկայացնեմ «շումեր» անվան ծագումը:

Մինչ այժմ համաշխարհային, նաեւ հայ շումերագետները փորձում են ճշտել, թե ովքեր են շումերները եւ որտեղից են գալիս, ներկայացնում են բազմաթիվ վարկածներ, սակայն «շումերներ» անվան բացատրությունը չեն տվել: Շումերների մասին պահպանվել են աքքադական, բաբելական, ասորական էլբայտական սեպագիր գրություններում, որտեղ անունները հնչյունափոխման են ենթարկվել ըստ լեզվական հնչյունական համակարգի, գափարական եւ փիլիսոփայական պատկանելության եւ ուղղության:

Շումերերական պատումները առանձնացնենք նշված ժողովուրդների լեզվական պատումներից, ինչքան հնարավոր է, եւ մեկնաբանենք Շումեր տեղանունը կամ աստվածանունը՝ հիմք ընդունելով սկզբնաղբյուրը՝ շումերերենը:

Հայերի եւ Հայաստանի մասին ամենավաղ տեղեկությունները վերաբերում են նաեւ հայկական առաջին պետականությանը: Գիտության այսօրվա տվյալների համաձայն՝ ամենավաղ հիշատակությունը թվագրվել է Ք. ա. 28-րդ դարում՝ մեզնից 4800 տարի առաջ: Արատտա պետության մասին գրառել են Միջագետքի հնաբնակները՝ շումերները: Արատտան իրավացիորեն համեմատվում է աստվածաշնչյան Արարատի հետ, անունն էլ համարվում է դրա նախաձեւը: Ինչպես Աստվածաշնչում Հայաստանը համարվում է դրախտ եւ ջրհեղեղից հետո փրկության երկիր, նույնպիսի տեղեկություններ կան Արատտայի մասին շումերական աղբյուրներում (Արտակ Մովսիսյան):

Աքքադական ավանդության համաձայն՝ ջրհեղեղից փրկված նավը կանգ է առել Նիմուշ (հին ընթերցմամբ՝ Նիսիր) լեռան վրա, որը գտնվել է Հայաստանի հարավում, ըստ Ծննդոց գրքի, տապանն իջել է Արարատի լեռներին (Արտակ Մովսիսյան):

Մեկնաբանենք Շումերներ անունը, ներկայացնենք բառի դիցապատմական ծագումը:

Շումերները Մուշերն են:

Շումեր անվան բացատրությունը տալու համար ներկայացնեմ շումերների Աստծուն եւ Աստվածուհուն:

* Ըստ Կրամերի՝ արամեական անունը Tammuz” է, աքքադական անունը՝ Tammuzi, շումերական անունը՝ Damu-zid. TamMUS: Այսպիսով՝ Tamuzi աստվածը Dumuzid եւ Dumuzi – ն է:

Հայերենում Թամմուզ կամ Թամմզարա անունը պահպանվել է «Թամզարա» պարերգի մեջ, Հր. Աճառյանի արմատական բառարանում այն բացատրվում է որպես հուր-կրակե ծաղիկ՝ adonis-Թամմուզ անունով: Թամմուզ անվան արմատով կազմված բառեր կան, որոնք պահպանվել են հայոց լեզվի բառագանձի մեջ, դարձել են հնախոսական բառեր կամ օտարվել են:

Tammuz-Թամմուզ Damuz-id. TamMUS անվան մեջ մուշ -մաս-մաշ բաղադրիչը Մասիս-Մաշու Լեռան արմատանունն է:

* Inana- Ինանա – dINANNA MUS Աստվածուհու անվան ստուգաբանությունը սա է. Inanna Աստվածուհին աքքադական, բաբելոնական Իշթարն է (auch Ninanna, Niniana, Ninsianna, Inana, Innin, Ninegal, sumerisch dINANNA):

Շումերական արձանագրություններում dINANNA -Դինաննան Մեծ շումերական Աստվածուհի է, շումերական տեքստերում նրա անունն ունի MUS – ՄՈՒՇ նշանը: Տիհանա Աստվածուհու անունը շումերերենում գրվում է MUS – ՄՈՒՇ նշանով: Կրկնենք՝ MUS – Մուշը Մասիս-Մաշու լեռան անունն է:

Այսպիսով՝ շումերական երկու աստվածները Damu-zid. TamMUS – ը եւ dINANNA MUS-ը կրում են MUS – ՄՈՒՇ նշանը:

Պարզվում է՝ Մեծ եւ Փոքր Մասիսներն ունեն երկու՝ Դիաննա+ՄՈՒՇ եւ Թամ +ՄՈՒՇ Աստվածների անունները եւ կրում են նրանց նշանները:

MUS-Մուշ նշանը գաղտնագրվել եւ թարսագրությամբ դարձել է Շում-Սում ՝ ու/ա, ս/շ հնչյունափոխությամբ: Հետեւաբար՝ շումերները Մուշերն են՝ Մուշարար- Շումերեր, ա/ու, ա/ե գաղտնագրությամբ եւ հնչյունափոխությամբ (Կ.Հ):

Հիմա գանք Somcheti -սոմխեթեր / Շում- Մուշ-սումխեթի- մուշխեթի կազմությանը:

Մեր հարեւան վրացիները հայերին անվանում են խեթեր՝ Somkheti, Somxet՛i, Somcheti Somhati -սոմխեթեր-Արեւի, Մասիս-Մաշու Խեթեր-հեթ:

Շում-Սում Խեթեր-Հեթ քարթվելականացված ձեւն է:

Ներկայացնենք Somkheti, սոմխեթեր անունը. Somkheti, սոմխեթ անունը կազմված է երկու բաղադրիչից՝ Սոմ+ խեթթի: Սում արմատը սումերական իմաստով, խեթը՝ հայ իմաստով:

Այս տեսանկյունից՝ պատմականորեն հիմնավորվում է այն կարծիքը, թե հայերի «սոմեխի» վրացական անվան հիմքում ընկած են Մուշ-մուշկի եւ Արամ-մուշ հայկական մուշ-մշակ- մաժակ անվանման՝ Շում- Մուշ-սումխեթի- մուշխեթի անունները:

* Արմենոիդ տիպը, որ մասնավորապես նկարագրել է մարդաբան Ֆոն Լուշանը, անկասկած, ամենից առաջ Փոքր Ասիայի այն բնածին ժողովուրդն է, որ Հեթական արձանագրություններում hattite-խաթիթ է անվանված: Այսպիսով, խաթի-հեթիթները՝ Հայկական լեռնաշխարհի հնագույն բնիկ ազգաբնակություն, որի մասն էին կազմում Հեթերը կամ Հաթերը, սուբարիները կամ խուրրիները, Հայասցիները եւ խալդ ուրարտները (Ե.Հ.Տոլբագյան):

GHatit -Gxatit -Khat -Ghot – Գհոթ-Խեթ-Հեթ հայերին տրված անուններից խոսենք:

TamMUSŠDa muz.id Աստծու տիտղոսը Խոյ- Koy -ն է: TamMUS – Damu-zid- ի մորուքը Lapis Armenicus Լազուրաթ -քարվահանակն է, այն հայերենում պահպանված է որպես ծիսական Կապուտ Քար, որի վրա են գրված Աստվածային ՄԷ իմաստության խորհուրդները, պատվիրանները, ճակատագրերը:

Հայերենում Lapis Armenicus Լաջուարդ ազնվազարմ քարն անվանել են Կոճ-Գոճ – քոչ-qhoti -Ghot -Գոթ: Քոչ-խոյ-արու այծի մորուքը համարվել է քոշամորուս կամ գոճամորուս (Հր. Աճառյան 604 էջ):

Այսպիսով՝ Գոթ-Աստված բառը ծագել է Կոճ-qhoti- Ghot Գոթ-Lapis Armenicus անունից:

Հնախոսական Գոճ-Ghat-khat, hatio -հաթ-խաթ-qhoti -Ghot քոչ-գոթ բառերի հիմքից օ/ա, գ/կ հնչյունափոխությամբ կազմվել են G+hot -hat, գոչ-գոթ- Խեթ-Հեթ հաթ-գաթա- խաց-խաչ-քաջ հայերի հին անունները:

Կոճ-qhoti -Ghot Գոթ անունից է ծագել Ghot -GHatit -G xatit -Khat Խաթիթ-Հեթիթ հայերին տրված անունները՝ Խոյ-koy-գոյ անվան համադրությամբ:

Շումերական ժողովրդի անուններն են Hatit -Xatit -Xattsi – Խաթիթ- Հաթիթ. Խայ+թի եւ Հայ+թի Հայ+տի, Խայ+տի թ/տ -յ- կիսաձայնի հնչյունափոխությամբ, որը իմաստավորում է «Հայ-Խայ» ազգի անունը եւ «տի-թի»-լույս գաղափարը:

Հաթթիթ hattite եզրաբառը կազմված է հայթ+տիտ, հայտ+ տի+ութ երեք բաղադրիչից՝ 1.հայթ-աստված-գոթ, 2.տի-լույս, 3. իթ-ութ իմաստները:

Հայթթիթ hattite հայերի անվանումը, եզրաբառը հայոց ազգային գաղափարագիրն է, ամփոփում է աստվածային օրենքների, լույսի, երկինք երկիր համադրության ութակողմ խաչի մի ամբողջական գաղափարախոսություն:

Այսպիսով՝ Damuz-id. TamMUS – Արամաստի Lapis-Կոճ-Գոթ- Ghot -GHatit ճակատագրի վահանակի անունով Հայ ժողովրդին անվանել են Հաթիթ-խաթիթ կամ Խայ+թի եւ Հայ+թի, յ-կիսաձայնի վերականգնումով՝ գոթ-գհաթ-գհայթ-Աստվածային ազգ, երկիրն անվանել են Աստվածների երկիր: Այստեղ մենք մեկնաբանեցինք եւ տվեցինք Աստված-Գոթ եզրաբառերի եւ Հայերի աստվածաբանական ծագումը:

Իսկ Սումխեթթի կամ սոմեխի անունը կրում է հայ ժողովրդի կարեւոր եւ հիմնական երեք գաղափարագրերը, որոնք հայ ժողովրդի ծագումնաբանական հիմքն են կազմում՝ 1. koy-կոյ-գոյ խոյ, 2. Սում- Շումեր- Մասիս, 3. qhoti – քոչ գոճամորուս աստվածային պատվիրան:

Somcheti -սոմխեթեր հային տրված անվանումը կրում է խոյ- գոչ-գոթ-Սում- մուշ -տիեզերք եւ լույս փիլիսոփայական գաղափարագիրը: Սոմխեթերը Շումերներ+ խեթեր, մուշեր + խեթեր հայերն են:

Այժմ ներկայացնենք Թամզարա անվանումը, նրա ծագումը, պատմական եւ դիցապատմական ժամանակաշրջանն ու պատկանելությունը:

Դումուզի-Թամմուզին ունի նաեւ *Tiara -ՏԻԱՐԱ տիտղոսը:

*Tiara-ՏԻ+ԱՐԱ ՏԻ-տիեզերք-լույս, Ար-Արեւ:

Դումուզի-Թամմուշին անվանը միացնում, համադրում ենք ենք Tiara -ՏԻԱՐԱ բաղադրիչը, սղված -ի-ա- ձայնավորների վերականգնումով դառնում է Թիամմուշարա, Տի+ամ+մաշ+արա:

Tammuzi կամ Թամմուզ+արա աստվածանունը կազմված է Տիամմասարա- Տի+ամ+մուշ+արա բաղադրիչներից. Տի -լույս, ամ-ժամանակ, մուզ-Մուշ-Մասիս իմաստով, Արա-Արեւ, արա-անել իմաստներով: Կատարելով շախմատային փոխատեղություն՝ ստանում ենք Արամմաշտի կամ Արամմաստի անունը:

Շումերերենում՝ masdara-GOAT-sum;= aram-mas+d=«վայրի այծ, խոյ», նույն sum; mas-t+arah –ը Արա+մաս+տ Աստծո անունն է (sum; mas2-tarah, akk; maštaru անուններով):

Aaram +mas-d անունը կազմված է Արամ + Մաշ+դ, զ-ս-շ, դ-թ-տ հնչյունափոխությամբ մաս-մազ-մաշ եւ դի-տի արմատներից:

Ար-Արեւ, Ամ-ժամանակ, մաս-մաս-Մասիս, դ-տ լույս կամ տից իմաստներով:

Թամմազարա – Արամմազաթ կամ Արամազդ անվան հիմքում Արամազդ Հայոց գերագույն Աստվածանունն է:

Վերծանելով գաղտնագիրը՝ վերականգնեցինք Հայոց Գերագույն Աստված Արամմաստի Աստվածանունը եւ նրա գաղափարաբանությունը: Արամաստ Աստվածն ունի Արեւի, արեգակնային Ամ -ժամանակի, Մասիս կամ Մաշու լեռան եւ Տի լույս կամ ցերեկ տիտղոսները եւ գաղափարը: Դումուզին -Թամզարա- Արամազդի անվան վերականգնված անունն է Տիամմասարա կամ Արամմաստի -Արամաստ:

Տիրման-Dilmun-Դալման-Տիարայի տունն է, երկիրը: Dilmun (շում-sumerisch kur.dilmun.na; ՔուրՏիրման պարադիս-Արամաստի երկրի դրախատավայրը:

Ներկայացնենք Ինանա- Դիանա-Տիհանա Աստվածուհուն:

* Ինանային աքքադական, բաբելոնական աստվածության ցուցակի մեջ համարժեք է Իշթար աստվածուհին: Ինանայի անունը շումերերեն Դիանա-Տիհանա է՝ Տի-լույս տիեզերք, հանա-մայր Աստվածուհի իմաստներով: Տիհաննան Մեծ շումերական աստվածուհի է, շումերերենում նրա անունը գրվում է MUS -Մուշ նշանով: Տիհանան ունի «Schilf ring bundel» «եղեգնյա մատների մատանիներով կապ» տիտղոսը, այն մեր մշակույթում պահպանվել եւ մեզ է փոխանցվել Ոսկեծղի Անահիտ, Ոսկեմատն Անահիտ գաղափարագրով: Ոսկեծղի մականունն ունի Եղեգնի կամ Ցորյան Հասկի խուրձ իմաստը: Ոսկեմատն մականունն ունի Սուրբ ամուսնություն նշանակությունը:

Տիհանան կրում է Falke der Gotter «Բազե Աստվածների» եւ «Երկնքի տիրուհի» Տիտղոսը:

Անահիտը Երկնքի Աստված Nanna եւ Լուսնաստվածուհի Ningal-ՆԻՆԳԱԼ-ի դուստրն է, այլ միֆերում նա հանդես է գալիս որպես Դուստր Լուսնի: Նրանց ծագման երկիրը Արատտան է:

Անահիտի Աստղը ծնվել է Ք.ա. 6500թ. – 4500թ. շրջանում, գարնանային գիշերահավասարին, իսկ Աստղի ներկայացուցչության փուլը սկսվում է Երկվորյակ աստղատնից:

AB.ZU-ԱՓ.ՁՈՒ-ի մեջ արարվեց Խոյը-Koy

*AB.ZU-ԱՓ.ՁՈՒ: ԱՓ.ՁՈՒ -ն Էնկիի Գլխավոր Տունն էր, հիմնական բնակավայրը:

Նրա գլխավոր բնակատեղը Երկրի մեջ, նախաջրերի մեջ գտնվող ԱՓ.ՁՈՒ-ն է:  Շումերերեն  ԱՓ.ՁՈՒ-ն, ոչ մի լեզվով չի թարգմանվում, իսկ հայերենում Ափ եւ Ձու  եզրաբառերն ունեն նույն իմաստն ու համարժեքը՝ Ափ+Ձու:

Այս գաղափարը  համապատասխանում է «Սասնա Ծռեր» էպոսին. Ծովյան Ծովի հատակին Սանասարը տեսնում է մի եկեղեցի..»: Օվկիանոսն ունի Էն+կի+ան-Օվ+կի+ան կամ  Օհան, Օհաննես անունը: Այստեղ էր  գտնվում բոլոր քաղցրահամ ջրերի աղբյուրը: Էնկիի գլխավոր աստվածանշանի կենդանին էր Այծը, Ձուկը, Վիշապը, հետագայում ավելացրեց Ցուլը, Այծեղջյուրը եւ Խոյը-Koy: Դրանք այնպիսի կենդանանշաններ էին, որոնք կրում էին տվյալ Աստծո էությանը համարժեք էական բաղադրիչներ, որոնք դարձան կենդանակերպի արեգակնային  համակարգի խորհրդակիրներ: Էնկին պատասխանատու էր երկրի վրա մարդկանց համար, չնայած նա շատ էր սիրում սիրահետել կանանաց եւ գինի խմել (թարգմանություն գերմաներենից եւ մեկնաբանում):

Արամաստ-Տիարա-Արամազդ—Թամզարա-Դումուզին կրում է ԽՈՅ-Koy տիտղոսը:

Աստվածաշնչում Խոյը հանդես է գալիս Խայ-Koy-Kay-Գոյ անուններով:

Ըստ աստղագետների՝ 6000 տարի առաջ Արեգակը գտնվում էր ԽՈՅ-Koy համաստեղության ձմեռային արեւադարձում: Խոյի դարաշրջանը 2150թ. Ք.ա. – 0 թ.ն է, 2300թ.-ին սկսվում է Խոյի նոր դարաշրջանը:

Խոյ-Թամզարայի կարգախոսն է՝ «Ես կամ», Գոյություն ունեմ: Այս կարգախոսը հաստատում է Խոյի մշտատեւ Գոյությունը: Խոյը միշտ կա: Խոյի տիտղոսն Արեգակն է: Գարնան առաջին կենդանակերպն է, Արեգակը գահակալում է Խոյ Համաստեղությունում:

Բնության մեջ Խոյ-Արեգակի նշանը հուրն է, որին համապատասխանում են խարույկն ու անկառավարելի բոցը՝ հրդեհը, արեւի փայլն ու բնության զարթոնքը։

Մ.թ.ա. մոտ 1800թ. գարնան սկզբին Արեգակը եղել է Խոյ համաստեղությունում, որը քաղաքակրթական համակարգում ազդարարել է Նոր Տարվա սկիզբը, գարնանային գիշերահավասարը: Խոյ նշանի -0- աստիճանը երկնքում այն կետն է, որտեղ կանգնած է Արեգակը եւ ունի «առաջին կետի Խոյ» անունը։ Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնելով հյուսիսային կիսագունդ՝ ազդարարում է Աստղագիտական Գարնան սկիզբը (Մարտի 21- 22):

Խոյը գարնանը շարժվում է Ծննդականության, սկսում է ծնելության եւ արարումի ժամանակաշրջանը:

Խոյ է կոչվում գարնան առաջին կենդանակերպը, քանի որ Խոյը «Ծննդական է», այդ կենդանակերպում գտնվելիս «Արեգակը Երկիրը շարժում է Ծննդականության» եւ բնությունը վերածնվում է, ապրում է: Ամառային արեւադարձի օրից մինչեւ աշնանային գիշերահավասարի օրը՝ հունիսի 22-ից սեպտեմբերի 23-ը, Ցերեկը կարճանում է, Արեգակի փոքր բարձրության հետեւանքով ջերմությունը քչանում է:

Աշնան այս հատվածում Թամզարան-Արամաստը վերադառնում է երկինք: Հայ ժողովուրդն ասում է՝ Արեւը Մայր է մտնում: Արեւը գնում է Մոր գիրկը: Տիրազօրանում է: Սեպտեմբեր-Հոկտեմբեր-Նոյեմբեր-Դեկտեմբեր ամսանունների մեջ երկրորդ բաղադրիչը եմբ-ամբ-ամպ բաղադրիչն է, որն ունի ամպ-երկինք իմաստը, որը կապված է Թամզարայի ամբ-երկինք բարձրանալու եւ երկնքում գտնվելու գաղափարի հետ:

«Արեգակը Դեկտեմբեր 24 լույս 25-ի գիշերը ծագում է հորիզոնին շատ մոտ՝ նույն տեղում, Արեւելյան Խաչ երկնային համաստեղության ֆոնին: Դեկտեմբեր 25-ից վեր բարձրանալով, սկսվում է ձմեռային արեւադարձի աղեղը (Արթուր Արմին):

Արեւը դեկտեմբերի 22- ին եւ 23-ին կանգ է առնում 0 կետում, 24 -ին Արեգակը ծնվում եւ թեքվում է աջ, դեպի Հյուսիս՝ Արարատ, Հայոց աշխարհը աշխարհագրորեն բնութագրվում է որպես Հյուսիսային երկիր «Հայոց աշխարհ… բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ» (Մ. Խորենացի):

Հայերենում Դեկտեմբեր ամսանունը կազմված է երկու. Դեկ-կետ -0-, եմբ-ամբ-ամպ արմատներից եւ իմաստներից: «Դեկ» բառը նշանակում է նաեւ 10: Դեկտեմբերը ըստ արեգակնային օրացույցի 10-րդ ամիսն է: Մեկ Արեւը զրո կետում: Արեւը կանգ է առնում -0- կետում, Խաչ երկնային համաստեղության վրա:

Խոսենք հայ մշակույթում Շումերական-Մուշարական դիցապատմությունից եւ նրա փիլիսոփայական գաղափարախոսությունից:

Ջրհեղեղի մասին գրի առնված հնագույն բնագիր «Էնմերքարը եւ Արատտայի տիրակալը» վիպերգում Արատտայի ժողովրդին տրված է հետեւյալ բնորոշումը՝ Արատտայի Դումուզի Աստծո ժողովուրդը՝ ընտրյալները, կանգնեցին, մնացին ջրհեղեղի մեջ, երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան»: Շումերական դյուցազնավեպում փառաբանվում է Արատտա երկիրը (Արտակ Մովսիսյան):

Փորձենք կազմել Մուշ- Շումերական էպոսի էպիկական բովանդակությունը՝ ի մի բերելով եւ համադրելով սումերական ավանդազրույցները որպես սկզբնաղբյուր:

Թամզարա-Տիամմասարա-Դումուզին –Արամաստին Ուրուկ- Areg-Արեգ քաղաքի արքայական ցուցակի Աստված է, բնության ու բանականության, արարումի Աստվածը: Թամզարան կրում է Խոյի տիտղոսը, Էնկի Հայայի Իսկական որդի, Ճշմարիտ-Justi որդի, արդարադատ որդին է: Արարտա-ուրարտական կայսրության անկումից հետո, Երվանդունիների ժամանակներից սկսած, Արամաստ աստվածության փիլիսոփայական գաղափարաբանությունը փոխանցվեց այլ ժողովուրդների եւ յուրաքանչյուր ժողովուրդ իր ազգային առանձնահատուկ բնորոշումը տվեց, Արամաստի Աստվածը հայտնի դարձավ Արամազդ, Օրամազդ, Ահուրամազդա, Գոռ, Ռամոն, Ռամա, ՄաՌա, Aries Արես, Օսիրիս հելլենական, եգիպտական, բաբելական, աքքադական, պարսկական եւ հնդկական համարժեք անուններով:

Եգիպտացիները, որոնց ժամանակին իշխել են Հայկ-Արամեացիները, Խոյ Թամզարան նույնացնում են գլխավոր Արեւի աստծու՝ Ռամօնի հետ, որը ԱՄՌԱ -ԱՐԱՄ Արեւաստվածն է:

Արամաստին Տիհանայի Ամուսինն է եւ Գիսանեի եղբայրը: Գիսանեն՝ Գես+Տի + Հանա, Մայր Աստվածուհին է (Գես- ծամ, Տի-Լույսի Շող-Siu Ճառագայթներով):

Արամաստին Գեստիհանայի հետ հսկում է ԱՆ երկնքի դարպասները, նրանք Երկնային դարպասների Տիրակալներն են:

Արամաստ-Թամզարա-Դումուզին մեր մշակույթում թողել է մեծ գաղափարախոսություն, Թամզարան ունի նաեւ Թամմու+ձի անունը՝ 1.Թամը-նրա ահեղքի ձայնն է, 2. Ձին-Զամբը հրեղեն, սմբակը-ակռա 3. Թամբը Գահն է, Թամարիմ-օրհնությունն է, Թամբուկը՝ Կոչը-Գոչը: Շումերական արձանագրությունում Թամզարան նշված է Տիարա անվամբ՝ Տի-լույս, տիեզերք, ար-արեւ արա: Տիտանները Արամաստի երկնային եւ երկրային որդիք են, զօրքը: Տիփառը՝ Արամաստի գաղափարն է՝ լույսի փառ: Տիր Օն անդր –Արամաստին ուղղված Աղոթք է, Տիրազորությունը՝ Արամաստի լույսով զորանալը:

Շումերական առասպելները պատմում են, որ Գարնանային Զհատիկի ծիսակատարության ժամանակ Թամզարայի պատկերով Արեւահացեր էին թխում: Արեւահացը հայկական Գաթան է. հայերն այսօր էլ դեռ թխում են կլոճ-գաթա, որն ունի Աստված-Գոթ-Գաթա իմաստը: «Գաթա» բառը Թամզարայի պատվիրանների Կոճ-Քոչ-Qoth-Ghot- քարվահանի անունն է կրում: Գաթայի վրա դնում էին ԽԱՉ եւ բաժանում էին մարդկանց, հետագայում այդ նույն արարողությունը փոխանցվեց եւ կրկնվեց քրիստոնեության ժամանակ եւ սուրբ Զատիկին ներկվեցին բազմագույն եւ կարմիր ձվեր՝ որպես բնության ծնունդի եւ ծնելիության խորհուրդ:

Շարունակելի

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. Հուլիս

Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցք»-ի համար

«Լուսանցք» թիվ 2 (480), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։