Պարզվում է՝ կա երրորդ կողմ, որ դեռ չի խոսել – Կա մի երրորդ կողմ, որ էլի ՀՀ քաղաքացիներ են, ունեն նույնպիսի սահմանադրական իրավունքներ ինչպես եւ՛ իշխանությունները եւ՛ ընդդիմադիրները, բայց այդ իրավունքները խախտվում են երկու կողմից էլ – Նրանք համբերատար լռում են՝ երկու կողմում էլ մերոնք են ասելով… Եվ այս մասին չխոսեց ոչ մի կողմը…

Ապրիլ 27-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի հայտարարությունը անսպասելի էր, քանի որ կողմերը կարծես թե նախորդ հանդիպման ձախողումից պիտի այլ կերպ մտածեին, սակայն հայտարարության մեջ հստակ նշված էր, որ Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից «պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների»:

Եվ Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: Բացի այդ, վարչապետը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջեւ բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որեւէ արդյունք արձանագրելը չէ: «Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային»,- նշված է հայտարարությունում:

Կարեն Կարապետյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին:  

Բայց ընդդիմությունը այլ տեսակետ ունի, քանի դեռ ձիու վրա է, փորձելու է ստանալ ամեն ինչ, քանզի հասկանում է, որ հետզհետե պայքարի ծավալները կնվազեն, եթե մարդիկ առաջընթաց չնկատեն, կամ էլ՝ իշխանությունները կդիմեն հնարավորինս համաչափ ուժի կիրառման եւիսկ միջազգային կազմակերպություններն ու շահագրգիռ երկրները արդեն հայտարարում են, որ հակամարտությունը պիտի լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, անգամ ՄԱԿ-ը հայտարարեց, որ սահմանադրական ճանապարհը միակ ելքն էինչը միշտ չէ, որ պահպանվում է ընդդիմադիրների գործողություններում:

Ընդդիմության գործողությունները՝ ճանապարհները, անգամ միջազգային նշանակության, փակելն ու մարդկանց ազատ տեղաշարժը խաթարելն արդեն իսկ կոպիտ խախտումներ են: Թեկուզ հենց այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք կողմ են իշխանափոխությանը, սակայն կողմ չեն դա Նիկոլ Փա-շինյանի դեմքով կամ թիմով իրականացմանը, այսինքն՝ այս պահին չեզոք են, տուժում են հենց նշված սահմանափակումների պատճառով:

«Լուսանցք»-ը բազմաթիվ զանգեր է ստանում հենց այդ հատվածից, մարդիկ անգամ զայրանում են, թե «հավասարապես թքած ունեն երկու կողմի վրա էլ» (նկատի ունեն հենց կողմերին, ոչ թե նրանց հետեւողներին,-խմբ.), կամ թող հրաժարական տան այս խարխլված իշխանությունները կամ՝ հանրահավաքներն ու բողոքի ցույցերը տեղափոխվեն օրինական դաշտ:

Իրականում մեծ վտանգ կա այս իրավիճակում երկու կողմերին էլ դեմ ՀՀ քաղաքացիների համար, արդեն մի քանի անգամ խնդիրներ ենք արձանագրել մեզ դիմողներից, որ շտապօգնության մեքենան չի կարողացել մոտենալ այն բնակելի շենքերին, որ ընդդիմադիրների ցույցերի ժամանակ փակված է եղել: Դեռ դրա պատճառով մահվան դեպքեր մենք չունենք արձանագրած, սակայն այդպիսի վտանգ կա: Բողոքներ կան նաեւ, որ երեխաներին մանկապարտեզից կամ դպրոցից տուն բերելու ժանապարհին մեքենաներն արգելափակվել են ճանապարհին, քանի որ բողոքի ցույց է տեղի ունեցել, եւ այսպես շարունակ այլ փաստեր էլ են գրանցվել:

«Եթե անգամ մեկ մարդ զոհվի վերոնշյալ պատճառով, ապա դա ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության խղճի վրա կլինի: Այս դեպքում, երկուստեք անզիջում պայքարից չպիտի տուժեն, ինչպես ասացինք, երրորդ կողմ ՀՀ քաղաքացիները:,

Ի միջի այլոց, արդեն զբոսաշրջիկները եւս բողոքում են, քանզի ոչ մեկին դուր չի գա, եթե իր հանգստի համար տրամադրված ժամանակը վատնի ճանապարհներին եւ իրեն չհետաքրքրող գործընթացների մեջ

Եվ, երբ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ամբողջ ժողովրդի անունից, ապա ցանկություն է առաջանում հարցնել, իսկ ժողովրդի այս նշյալ հատվածից տեղյա՞կ եք, որ «հավասարապես թքած ունի երկու կողմերի վրա էլ» (կրկնում ենք՝ ոչ կողմերի հետեւողների,-խմբ.), քանզի ոչ մի կողմի տանող ուժին էլ չի հավատում:

«Ժողովրդի հաղթանակն այս փուլում պետք է նաեւ դե-յուրե ամրագրվի»,- օրերս այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Եթե ՀՀԿ-ն սա չհասկանա, ապա ըստ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի, ճգնաժամը չի լուծվի, իրենք կշարունակեն ցույցերը, երթերը, նորից կփորձեն բացատրել ՀՀԿ-ականներին, որ իրենք չեն պատկերացնում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը:

Այս օրերին անդրադառնալով մայիսի 1-ի ԱԺ հատուկ նիստին (երբ դեռ նիստը չէր կայացել)՝ նա նշել էր, որ այդ օրը կանխորոշում է, որ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ վաղ առավոտից կլինեն Երեւանում, կհեղեղեն մայրաքաղաքի փողոցներն ու հրապարակները, այդ թվում՝ ԱԺ հարակից փողոցներն ու հրապարակները։

Իհարկե ոգեւորում կար, քանի որ շարժմանը միանալու հայտարարություն արած խորհրդարանական ուժեր կային արդեն՝ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք, ինչը հույս էր արթնացրել, որ Նիկոլ Փաշինյանի նշած «ժողովրդի թեկնածուն», այսինքն՝ ինքը, շուտով կդառնա վարչապետ:

Իսկ վարչապետի պաշտոնակատարի՝ բանակցություններին չներկայանալու մասին նշել էր, թե. «Ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին»։

Այս առումով Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, թե ինքը գնահատում է, որ «ՌԴ-ն, որպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտում ՀՀ ներքին գործերին»,- հասկացնելով, որ Կարեն Կարապետյանը ռուսական կադր է, բայց դա չի կարող միջամտության աղբյուր լինել:

Նա նշել է, որ իր հույսը դնում է ժողովրդի դիրքորոշման վրա, որովհետեւ եթե լինի զանգվածային ճնշում, ՀՀԿ-ն պիտի հաշվի նստի, իսկ եթե այդ ճնշումը չլինի, հույս դնել չի կարելի։ Այդ ճնշումների համար նա բոլոր պատգամավորների հեռախոսները հրապարակելու հրահանգ հնչեցրեց, որ քաղաքացիները կապ հաստատեն, հստակեցման ենթակա համարեց նաեւ նրանց դիրքորոշումները ճշտելը, ինչու չէ, նաեւ հասցեները, որ մարդիկ կարողանան խոսել նրանց հետ:

Հանրահավաքի մասնակիցներին «Հայաստանի ժողովուրդ» հռչակած Նիկոլ Փաշինյանը մեկ այլ փորձարկված քայլի եւս դիմեց.

- Ես իլյուզիաներ չունեմ, հավատում եմ, որ իմ անունը վանկարկելիս, ինքներդ ձեր անունն եք վանկարկում:

Այսինքն՝ հանրահավաքին ներկա մի քանի տասնյակ հազար «Հայաստանի ժողովուրդը» «Նիկոլ վարչապետ» ասելով՝ ճիշտ մի քանի տասնյակ հազար «Հայաստանի վարչապետի թեկնածու է առաջադրում…

Բայց այս ամենի կողքին, կրկնում ենք, կա մի երրորդ կողմ, որ էլի ՀՀ քաղաքացիներ են, ունեն նույնպիսի սահմանադրական իրավունքներ ինչպես եւ՛ իշխանությունները եւ՛ ընդդիմադիրները, բայց այդ իրավունքները խախտվում են երկու կողմից էլ: Եվ այս մասին չխոսեց ոչ մի կողմը:

Հայկ Թորգոմյան

http://www.hayary.org/wph/?p=6924Արթնացում. հայի գենը հակահայ չէ՛.- Դեռ ոչինչ չի՛ փոխվել… Միայն ազգային պետությունը կփոխի համակարգը, հանրաին պետության (հանրապետության) մնալը նույնն է պահելու ամեն բան՝ օրենքի տառից մինչեւ անօրինության կիրառումը.. Սերժ Սարգսյանի անարյուն հեռացումը նոր սերնդին վերազարթոնքի է կոչում, սա օրինակ կծառայի հաջորդ իշխանությունների համար՝ աթոռից չկառչելու առումով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=6925«Արժեքը» – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) – Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում…

http://www.hayary.org/wph/?p=6936#more-6936Այն ուրիշ՝ մեկ այլ կողմըՈւ կա երրորդ կողմ, որ ցավով հետեւում է երկու կողմերի հարաբերություններին, տագնապած է՝ հանկարծ ճգնաժամ չսկսվի, երկրում ցնցումներ չլինենհանկարծ արնահոտ չգաԼուսանցք» շաբաթաթերթ)…

http://www.hayary.org/wph/?p=6923Հեռացավ, երբ տեսավ խաբկանքի ծավալները – Սերժ Սարգսյանի համար պարզապես ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ իրեն ամեն օր «ամեն ինչ լավ է» ասող զեկույցները իրականում ստախոսության գոհարներ էին, որ անարժանապատիվ հետեւանքների էին հասցրել տարիների վստահությունը…

http://www.hayary.org/wph/?p=6934#more-6934Հիմա ու՞մ է զիջելու ՀՀ 3-րդ նախագահը – …հավաստում են, որ ժողովուրդը թույլ չի տա ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ էլ առավել եւս Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ մեծ քաղաքականություն, հատկապես Սերժ Սարգսյանի ընդգծված անարյուն հեռանալուց հետոՆիկոլ Փաշինյանը հերքել էր նաեւ որեւէ երկրի միջամտության հնարավորությունը

http://www.hayary.org/wph/?p=6922Մի բան խիստ անհանգստացնում է Սերժ Սարգսյանին – Ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը… / Թուրքական հանդիպում – Ադրբեջանն ամեն վայրկյան պատրաստ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակից ելնելով արկածախնդրության դիմել…

http://www.hayary.org/wph/?p=6921Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը՝ նոր պետհամակարգի ներդրման առաջին իսկ օրերին – Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված… Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին… Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր բանակցել ու լուծումներ գտնել… ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը… Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասը (Կաթողիկոս Գարեգին Բ) ուղերձ է հղել վերջին դեպքերի առիթով… Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգի Կուտոյանի համերաշխության կոչը… Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում… Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն… ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… / «Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի»… Երդվյալ ազատամարտիկների միությունը սթափության կոչ է տարածել՝ հայտարարություն երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին… Նմանատիպ կոչով հանդես են եկել նաեւ Արցախի ազատամարտիկները… Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր… Հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… «Հիմնարար ազատությունների հարգումը մեր ձեռքբերումներից է». ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը (Երեւանի քաղաքապետարանը) կոչով-հորդորով դիմել է ծնողներին… Կոչ եմ անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման.Շահեն Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…

http://www.hayary.org/wph/?p=6932#more-6932  – Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին.- Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին«Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»… Ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ընտրվել վարչապետԱԺ հատուկ նիստում վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էրՎահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Նիկոլ  Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումըԱյս եւ նմանատիպ բացատրությունները չէին բավարարի ո՛չ խորհրդարանական մյուս ուժերին, ո՛չ էլ Հանրապետության հրապարակի ցուցարարներինԱյս ամենը հասկանալով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն պարզապես քվեարկի իր օգտինՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունըՔաղաքական ճգնաժամը շարունակվում է. Արմեն Սարգսյանը կոչ է անում շարունակել խորհրդակցություններըՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականխորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքըԱրցախի քաղաքական ուժերը անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական վիճակովԻր խոսքը հնչեցրեց նաեւ ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանը… Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է ՊՆ եւ հանդիպում ունեցել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ

http://www.hayary.org/wph/?p=6919Ապրիլի 24-ը չե՛նք կարող վտանգի ենթարկել – Հանդիպում  նախագահական նստավայրում՝ մեկ օր առաջ – Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Մենք չե՛նք կարող չհամախմբվել այս օրը՝ ապրիլի 24-ին…

http://www.hayary.org/wph/?p=6911Հեղա(փոխ)ությու՞ն, թե՞ մի նոր հեղա(փող)ություն – Պատմական անցման ճանապարհին… Խորհրդարանական Հայաստանի առաջին ցնցումները… Ստիպված ենք կրկին ասել՝ զգուշացե՛ք «հայրենասեր արտագաղթողներից»… ԱԺ իշխող մեծամասնությունը չի՞ վախենում ԱԺ ընդդիմադիր փոքրամասնությունից… ՀՀԿ ներքին մեծամասնությունը չի՞ վախենում ՀՀԿ ներքին փոքրամասնություններից… Իսկ ունե՞նք ֆինանսական եւ այլ միջոցներ ունեցող ընդդիմություն…Այսինքն՝ իշխող կուսակցությունը ներքին կարգով աջակցում է, որ չիշխող կուսակցությունը մարդկային քանակության խնդի՞ր չունենա… Որոշ սփյուռքահայերի – իսկ «անԹրամփ» ԱՄՆ չեք ուզու՞մ, որ Մերձավոր Արեւելքն է ավերում, զոհվում են հազարավոր հայեր եւս, տասնյակ հազարավորներն էլ գալիս են ԱՄՆ – պաշտպանու՞մ եք նրանց – իսկ «անՍերժ» ՀՀ չեք ցանկանու՞մ հայրենադարձվելով պահանջել… ՀՀԿ-ականներն ասելիք չունե՞ն… / ՀՀԿ արտագնա նիստում՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց… / Հիմա խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չէ…

http://www.hayary.org/wph/?p=6916Նիկոլ Փաշինյանը չվարչապետ, կամ «Հեղափոխություն под ключ» (Ջիմ Շարպի հեղինակած հեղափոխության իրականացման մոդելը) – Ինչու՞ եւ ի՞նչ նպատակով է կապկել ԱԺ պատգամավորը… Ո՞մ է ծառայելու այս հեղա-փող-ությունը… 

Այն ուրիշ՝ մեկ այլ կողմը

Այս օրերին շարժումը իսկապես ահռելի ծավալներ ստացավ: Եվ սա անհերքելի է: Բայց եւ անհերքելի է այն, որ երկու կողմերում հայտնված մարդիկ սկսեցին չտանել միմյանց: Հատկապես այն կողմում, ովքեր ուզում էին Նիկոլ Փաշինյանին տեսնել իբրեւ վարչապետ, սկսեցին թուրք անվանել նրանց, ովքեր չէին մերժում ՀՀԿ-ին եւ պատգամավորին վարչապետի պաշտոնին չէին տեսնում: ՀՀԿ-ին կողմ մարդիկ նիկոլականներին զսպվածության կոչեր էին անում, բայց վերջիններս չէին լսում՝ իշխող կուսակցությանը համարելով երկրում վերջին տարիներին ստեղծված վիճակի պատճառը:

Ու կա երրորդ կողմ, որ ցավով հետեւում է երկու կողմերի հարաբերություններին: Որ տագնապած է՝ հանկարծ ճգնաժամ չսկսվի, հանկարծ երկրում ցնցումներ չլինեն, հանկարծ արնահոտ չգա: Երրորդ կողմ, որ ՀՀԿ-ի քաղաքականությունը, հատկապես ներքին, չի հավանում, բայց Նիկոլ Փաշինյանին էլ չի ընկալում իբրեւ վարչապետ: Ու լռում է, որովհետեւ մյուս երկու կողմերն էլ իրենն են: Բաժանում չի դնում: Ոչ մի կողմում «ժողովրդի թշնամի» ու «թուրք» չի փնտրում: Որովհետեւ միշտ ատել է այդ սահմանազատումը: Միշտ ատել է ու միշտ տագնապել դրա հետեւանքներից:

Ի դեպ, ասեմ, այս երրորդ կողմն էլ մեծաթիվ է: Եվ արժե լսել այս կողմի ձայնը նաեւ:

Ինչեւէ, արդեն ասել ենք, որ այս օրերին «Լուսանցք»-ը մեծամասամբ արխիվային գործ է անում, որպեսզի վաղվա ընթերցողը կարողանա այս օրերի ամբողջ տեղեկույթը ստանալ առանց մեկնաբանությունների, ուղղորդումների ու չմիջնորդավորված:

Կարեւորը՝ որ այսօր ոչ մի կողմ չկորցնի իր զգոնությունը:

«Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 16 (494), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։