Մշակութային եւ կենցաղային լուրեր… Հայտնի Hermes ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուն ստեղծվում է հայ կնոջ կողմից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից՝ hayary.org-ից… Կարդացեք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Hermes-ի հավաքածուի ստեղծողը՝ հայուհի

Ֆրանսիական հայտնի Hermes ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուն ստեղծվում է հայ կնոջ՝ Վերոնիկա Նիշանյանի կողմից:

Նա աշխարհում սակավաթիվ կանանցից է, ովքեր մոդելավորում են հագուստ տղամարդկանց համար: Հայուհին ծնվել է 1954թ. մայիսի 3-ին, Փարիզի արեւմտյան արվարձաններից մեկում: Նա իր կոչումը գտավ երիտասարդ տարիներին, երբ սովորում էր դիզայնի ֆրանսիական դպրոցներում:

Մասնագիտական կրթություն ստանալով՝ աշխատանքի է անցել Cerruti, ապա 1988-ից Hermes ընկերությունում: «Hermes-ում ես աշխատանքի անցա որպես սովորական դիզայներ, պատրաստում էի տարբեր բաներ, աքսեսուարներ: Այնքան նվիրվեցի ընկերությանը, որ երբեք գլխումս միտք չի ծագել նորաձեւության սեփական տունն ունենալու մասին»,- ասել է Վերոնիկա Նիշանյանը:

Նորաձեւության ոլորտում հաջողություններից ու ճանաչումից հետո նա սկսել է աշխատել Hermes-ի տղամարդկանց հագուստի վրա, իսկ 2009-ին արդեն այդ ուղղության կրեատիվ տնօրենն էր: Նրա հավաքածուներում ներկայացվում է ֆրանսիական էլեգանտությունը:

«Ես հուզվում եմ ամեն ցուցադրությունից առաջ, կարծես դա իմ առաջին բեմելն է: Ես միշտ հիշում եմ, թե ինձ ինչ ասացին, երբ առաջին օրը եկա Hermes. «Դուք ունեք քարտ բլանշ ամեն ինչի համար, այդ պատճառով զգացեք Ձեզ ինչպես տանը: Ես հպարտ եմ, որ այս բիզնեսում հաջողությունների եմ հասել: Տղամարդիկ չէին սպասում, որ ես կարող եմ հաստատել իմ ոճն ու այն թելադրել համաշխարհային նորաձեւության մեջ: Սակայն ես դա արեցի, ու արդյունքները ձեր առջեւ են»,- լրատվամիջոցին պատմել է նա:

Աղբյուրը նշում է, որ Hermes-ի երկրպագու տղամարդկանց թվում են Արքայազն Ուիլյամը, Մոնակոյի արքայազնը, Միշել Պլատինին եւ այլք:

Շիկահերը սեւամորթ է ունեցել

Ջենիֆեր Քրէմբլը իր ընկերուհու Ամանդա Զինկոնի հետ մասին իրենց ամուսնական կյանքի 7-րդ տարում որոշել են աղջիկ երեխա ունենալ: Նրանց պարագայում երկու տարբերակ է եղել՝ որդեգրել, ինչը այդքան էլ դյուրին չի եղել կամ արհեստական բեղմնավորման կուրս անցնել: Կանայք ընտրել են երկրորդ տարբերակը եւ դիմել սերմնահեղուկի բանկ:  Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոլիգայի խորհրդանշական հավաքականում… Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնեցին Ռեյկյավիկ… Լեւոն Արոնյանը կմասնակցի հավակնորդների մրցաշարին… Այլազան…

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոլիգայի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մինչ այդ՝ նոյեմբերի 5-ին, դորտմունդյան ակումբը հյուրընկալել էր ադրբեջանական «Գաբալա»-ին ու հաղթանակ տոնեց 4:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը դարձավ 2 գոլային փոխանցման եւ 1 գոլի հեղինակ:

«Հայ ֆուտբոլասերներն ինձ համար էին մարզադաշտ եկել»…

Հենրիխ Մխիթարյանն ադրբեջանական «Գաբալա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ փուլի հանդիպման ավարտից հետո պատասխանել է զլմ-ների ներկայացուցիչների հարցերին: «Մինչեւ առաջին գոլը դժվար էր, սակայն դրանից հետո դատարկություն զգացինք մրցակցի պաշտպանությունում: Եվ սկսեցինք ավելի շատ գրոհել: Երկրորդ գոլից հետո արդեն հեշտ էր: Մեր թիմը լավ խաղաց, եւ ես շնորհավորում եմ հաղթանակի առթիվ: «Գաբալա»-ն լավ թիմ է: Գլխավոր մարզչի հետ ծանոթ եմ, Գայի հետ միասին խաղացել ենք: Գիտեմ նաեւ Զենեւին, Բեզոտոստնուն, Անտոնովին ու Վերնիդուբին: Հաջողություններ եմ մաղթում այդ ակումբին: Ինչ վերաբերում է Բաքու իմ այցին, ես ուզում էի գնալ: Սակայն անվտանգության հարցի պատճառով որոշվեց, որ պետք է մնամ Դորտմունդում»,- հայտարարել է հայ ֆուտբոլիստը:

Լրագրողները նրան ասել են, որ իրենից առաջ հայ շատ մարզիկներ են ժամանել Բաքու ու խնդիրներ չեն ունեցել: «Ինձանից առաջ եկել են ըմբիշներն ու շախմատիստները, սակայն ֆուտբոլն այլ գործ է: Չեմ կարող ասել, թե ինչ կլիներ, եթե ժամանեի Բաքու»,- նշել է Հենրիխը, ով խոսել է նաեւ հայ ֆուտբոլասերների աջակցության մասին, ովքեր մարզադաշտ էին ժամանել հայկական դրոշներով: «Այստեղ իմ հայրենակիցները շատ են, ովքեր հաճախում են մարզադաշտ՝ հետեւելու «Բորուսիա»-ի խաղերին: Չի կարելի մտածել, որ դա կապված է ադրբեջանական ակումբի դեմ խաղի հետ: Ֆանատները եկել էին ինձ համար, այլ ոչ թե այն բանի, որ գործեն ընդդեմ ադրբեջանական թիմի: Ինչ վերաբերում է իմ գոլին, խաղից առաջ ասել էի, որ սա ինձ համար յուրահատուկ խաղ չէ: Բայց գոլն ինձ դուր եկավ: Այստեղ ինչ-որ հատուկ սկզբունքայնություն չկա»,- շեշտել է հայ ֆուտբոլիստը:

ՖԻՖԱի նախագահ Յոզեֆ Բլատտերը սթրեսի մեջ է

«Բլատտերի առողջական վիճակը փոքր-ինչ վատացել է: Նա 10-օրյա վերականգնման փուլ կանցնի»,- հայտարարել է շվեյցարացու խորհրդական Կլաուս Ստալկերը: Շվեյցարիայից ստացված տեղեկությունների համաձայն՝ Բլատտերը պառկած չէ հիվանդանոցում, ուղղակի մի քանի օր կանցկացնի տանը: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահը մեղադրվում է կաշառակերության մեջ: Գործը հետաքննման փուլում է:
Continue reading

Հայ Տեսակի Արարման տոնը՝ Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո – Հայկական Լեռնաշխարհի բնիկները հայերն են, այն միայն հայերիս հայրենիքն է…

Նոյեմբերի 10-ին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը:

Հայ արիական քրմերը լուսաբացին, ավանդույթի համաձայն, ռազմի ու արդար ուժի հաղթական ծես կատարեցին Վահագն Աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ Հայոց Զորեղ Աստվածն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ եւ միշտ լինի հայ զորականի կողքին: Որ Վահագնը իր հրեղեն տիեզերական ուժով դառնա ապավենը մեր բանակի ու հաղթանակների:

Հայ արիական քրմերը ծիսական արարողությամբ փառաբանեցին նաեւ բոլոր հայ նահատակներին, հերոսներին բոլոր, որ նրանց հոգիներն այսօր սատարեն ներկայիս Հայաստանի (հայ արիները Արցախը վերամիավորված են համարում) սահմանները քաջաբար պաշտպանող հայորդիներին:

Հայ արիական քրմերը Վահագն Աստծուն եւ բոլոր Հայ Աստվածներին հավաստեցին, որ միշտ լինելու են հայկական բանակի կողքին եւ, ըստ անհրաժեշտության, առաջին շարքերում, ինչպես Արցախյան պատերազմում:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. – Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Մակեդոնացին – Երբ տեղեկությունների մեծ մասը լսածի հաշվին է (մաս 1-ին)… Հնդկաստան-Հնդստան-Հայաստան եզրույթին «Լուսանցք»-ն անդրադարձել է…

Որոշ պատմաբանների կարծիքով, Հնդկաստանի եւ անտիկ աշխարհի երկրների միջեւ հարաբերություններում կարեւոր իրադարձություն էր Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը Հնդկաստան, բայց պարզ չէ՝ խոսքը ո՛ր Հնդկաստանի մասին է:

Ստրաբոնը, բնութագրելով գրական աղբյուրները Հնդկաստանի մասին, որոնցից ինքը օգտվել է, խոստովանում է. «Ընթերցողները ստիպված են հանդուրժողականությամբ ընդունել տեղեկությունները այդ երկրի մասին, որովհետեւ այն գտնվում է մեզանից շատ հեռու, եւ մեր ժամանակներում քչերին է հաջողվել տեսնել այդ երկիրը: Նրանք, ովքեր տեսել են այդ երկիրը, տեսել են նրա մի մասը միայն, իսկ տեղեկությունների մեծ մասը լսածի հիման վրա է: Ավելին՝ նույնիսկ այն, ինչ հպանցիկ տեսել են արշավանքների ժամանակ, նրանք իմացել են թռուցիկ: Այդ պատճառով է, որ նրանք նույն առարկայի մասին հաղորդում են հակասական տեղեկություններ, բայց, գրի առնելիս, բոլոր փաստերը ներկայացրել են իբրեւ հանգամանալից ստուգված: Այնուամենայնիվ, այդ գրողները հաճախ հակասում են միմյանց: Ու եթե նրանք իրենց զեկույցներում այդքան տարակարծիք են իրենց տեսածների վերաբերյալ, ապա ինչ կարելի է մտածել այն տեղեկությունների մասին, որոնք լսել են ուրիշներից» (XV. 1.2):

Այստեղից կարելի է հետեւություն անել, որ հույները աղոտ պատկերացում են ունեցել ոչ միայն հեռավոր Հնդկաստանի՝ Քուշանաց թագավորության եւ թերակղզի Հնդկաստանի մասին, այլ նաեւ իրենց մոտ գտնվող Հնդկաստանի՝ Հայաստանի մասին (ՀնդկաստանՀնդստանՀայաստան եզրույթի մասին «Լուսանցք»-ը խոսել է եւ ոչ մեկ անգամ,-խմբ.):

Հին հույների աղավաղումներին է անդրադարձել Լ. ԵլնիցկինՀին հյուսիսային երկրների գիտելիքները»), ով գրում է. «Հին հույների հոգեբանությունում սովորություն է արմատացած եղել՝ հեռավոր հին ժողովուրդների նախնիների ծագումը վերագրել սեփական հերոսական նախնիներին՝ նրանց հետագա ձուլման նպատակով: Այդպես պարսիկների, մեդացիների ծագումը կապել են ՀելիոսԱրեգակի հետ, սկյութական ժողովուրդների ծագումը՝ Զեւսի կամ Հերակլեսի հետ, հայերինը՝ արգոնավորդ Արմենոս Թեսալացու:
Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 38-ի (384) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Թուրքիան՝ ազգայնամոլական ճահճում – Ժողովուրդն ասում է՝ թուրքի սողալը միչեւ կոկորդն է, հասավ՝ կկտրի… բայց տխմար ու տհաս հայերը Հայաստանում թուրքական ապրանքների առեւտրով թշնամու պետբյուջեն են լցնում՝ որ հետո ադրբեջանական ճակատում զենք-զինամթերքի տեսքով մեզ են վերադարձնում…

Իմիջիայլոց, «Լուսանցք»-ը արդեն գրել է, որ առեւտրական (նաեւ իրենց հանգիստն անցկացնող կամ զբոսաշրջության, թե մարզումների, նաեւ աշխատանքի մեկնած, անառակությամբ վաստակող ու էլի այլ թուրքահարկատուներ…) տհաս հայերի հայկական փողերով է նաեւ հարստանում Թուրքիայի պետբյուջեն եւ այդտեղից օգտվող Ադրբեջանը, նաեւ այդ տհասների ներդրած փողերով են զենքզինամթերք գնում ու մեր սահմանապահ տղաներին սպանում կամ վիրավորում

Զարմանալի ու վրդովվեցուցիչ է առավել այն հանգամանքը, որ պետականորեն ոչ մի արգելանք չի գործում այս առումով Երեւանում անգամ բացառապես թուրքական ապրանքների խանութներ են աշխատումՄի շարք առեւտրի կետերում էլ օտարերկրյա որակյալ ապրանքների պիտակները փոխում են թուրքականովքանի որ ավելի լավ է վաճառվումովքե՞ր են այդ ստորները իսկ ազատամարտիկ տղերքն ասում էին՝ սա Հայաստա՛նն է եւ վե՛րջ... հիմա՛ ով է թուրքամետության վերջը տալու..

Սա չեն հասկանում այնքան ժամանակ, միչեւ նման առեւտրականներից կամ այլերից մեկի զավակի չի դիպչում «թուրքի գյուլլեն»: Սեփական կաշվի վրա են զգում… Հիշե՛ք, որ ժողովուրդն ասում է՝ թուրքի սողալը միչեւ կոկորդն է, հասավ՝ կկտրիԻսկ Թուրքիայում նոր ուժ է ստանում հայոց մարմինը վերջնականապես ոչնչացնելու հրեշավոր ծրագիրը: Մեջլիսի ընտրություններում հաղթեց մի ուժ, որը Հայաստանը դեռ «անիծյալ սեպ» է համարում համաթուրանականության ճանապահին…

2. Ադրբեջանի ընտրություններն ու Արցախի խնդիրը.- Չի բացառվում բախումների վերսկսումը – քանզի արեւմտյան եւ ադրբեջանական զլմ-ները խախտումների առումով օրինական չեն համարում ընտրությունները, իսկ ռուսական, համաթուրքական ու իսրայելական զլմ-ները փառաբանում են այն…

3. Կաշառակերության դեմ պայքարող կաշառակերները – ԵԽԽՎ եվրակաշառակերները չեն կշտանում Բաքվի նավթադոլարներից – ԵԱՀԿ ՄԽ-ն զարմացած է… Ադրբեջանից բացի՝ որեւէ մեկը նույնիսկ այդ նյութին չի անդրադառնալու – Արցախը փակ է ծախու եվրալամուկների առջեւ…

4. Էրոտիկ քաղաքականության դասեր – Մի ժամանակ ռուս աղջիկներն էին «գրավում» կովկասյան ջիգիթներին ու միջինասիական բասմաչներին, հիմա՝ հակառակն է… Թե հիմա կարճփեշ ադրբեջանուհիները (ի դեմս Մեհրիբան եւ Լեյլա Ալիեւների) ինչ նոր գերելու ձեւ են գտել ռուսական կողմի համար, դեռ գաղտնիք է…

5. Սոցիալական ուղղվածության ՀՀ բյուջե, որ տանում է… ոչ մի տեղ – Անխոստումնալից 2016 թվական. սա է հուշում երկրի ֆինանսական զամբյուղը – Այլ կերպ՝ սոցիալական ուղղվածության բյուջեն մեր պարագայում ենթադրում է նույն շղթան՝ վարկերի ներգրավում եւ նոր պարտքեր…

6. ԼՂՀ ներքին կյանքի առաջխաղացումը՝ խիստ անհրաժեշտություն – Արցախ աշխարհը նախապատրաստվում է ներքաղաքական կայունության ամրապնդմանը, որ առավել ամուր դարձնի իր զինուժը, անառիկ՝ սահմանները…

7. Կողմնորոշված չեն ու շատ վատ են – Երկրի տնտեսական վիճակը շատ լավ ոչ ոք չի գնահատել, իսկ շատ վատ է՝ 39,1%-ի համար… Վարչապետը՝ ամեն ինչի պետ (նաեւ սահմանադրական փոփոխությունների)… Փնտրվում են խղճով երեսփոխաններ…

8. Մինչեւ վթար չի լինում, քամակները չեն շարժում – Պարզվում է՝ Հայաստանում գործում են կանոնավոր եւ ոչ կաոնավոր ուղեւորափոխադրումներ… Չինաստա՞նն էլ խնդրի առաջ կանգնեց – Այսուհետեւ ամուսիններին կթույլատրվի 2 երեխա ունենալ…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. – Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Մակեդոնացին – Երբ տեղեկությունների մեծ մասը լսածի հաշվին է (մաս 1-ին)… Հնդկաստան-Հնդստան-Հայաստան եզրույթին «Լուսանցք»-ն անդրադարձել է…

10. Ձմեռային սրվող հիմնախնդիր.- Գայլը՝ բնության սանիտա՞ր, թե՞ թշնամի… Մեզ համար անակնկալ տեսակետ.- Ամենուր պետք է ոչնչացնել այս գազանին՝ սրանք բնության թշնամիներն են, եւ դրանցից անհապաղ պետք է ազատվել…

11. Մարդն ու տատուն.- Նկարով լսիր ասածը – Իսկ դաջվածք անողը դեռ դաջվածք չունի… Տատուն նշան է, վերք, որը զգացմունքի, իրադարձության, արվեստի, փիլիսոփայության … ինքնարտահայտումն է, մարդու բնավորությունն է արտահայտում հաճախ…

12. Որ հասկանան՝ կվախենան – Էկոնոմիկայի նախարարը բառախաղի մասնագետ է դարձել… Ինչպե՞ս կարող են հետեւանքները չմտահոգել, երբ մեր արդյունաբերությունը չի զարգանում, իսկ ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը մեծանում է…

13. Հայկական խոհանոց – Ջեմով կարկանդակներ… Աշխարհի մարզական հեւքից – Ֆուտբոլային կրքեր – Հայ առաջատար ֆուտբոլիստը պատժեց ադրբեջանական թիմին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բածանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Թուրքիան՝ ազգայնամոլական ճահճում – Ժողովուրդն ասում է՝ թուրքի սողալը միչեւ կոկորդն է, հասավ՝ կկտրի… բայց տխմար ու տհաս հայերը Հայաստանում թուրքական ապրանքների առեւտրով թշնամու պետբյուջեն են լցնում՝ որ հետո ադրբեջանական ճակատում զենք-զինամթերքի տեսքով մեզ են վերադարձնում…

…Իմիջիայլոց, «Լուսանցք»-ը արդեն գրել է, որ առեւտրական (նաեւ իրենց հանգիստն անցկացնող կամ զբոսաշրջության, թե մարզումների, նաեւ աշխատանքի մեկնած, անառակությամբ վաստակող ու էլի այլ թուրքահարկատուներ…) տհաս հայերի հայկական փողերով է նաեւ հարստանում Թուրքիայի պետբյուջեն եւ այդտեղից օգտվող Ադրբեջանը, նաեւ այդ տհասների ներդրած փողերով են զենք-զինամթերք գնում ու մեր սահմանապահ տղաներին սպանում կամ վիրավորում…

Զարմանալի ու վրդովվեցուցիչ է առավել այն հանգամանքը, որ պետականորեն ոչ մի արգելանք չի գործում այս առումով… Երեւանում անգամ բացառապես թուրքական ապրանքների խանութներ են աշխատում… Մի շարք առեւտրի կետերում էլ օտարերկրյա որակյալ ապրանքների պիտակները փոխում են թուրքականով … քանի որ ավելի լավ է վաճառվում … ովքե՞ր են այդ ստորները… իսկ ազատամարտիկ տղերքն ասում էին՝ սա Հայաստա՛նն է եւ վե՛րջ... հիմա՛ ով է թուրքամետության վերջը տալու…

Սա չեն հասկանում այնքան ժամանակ, միչեւ նման առեւտրականներից կամ այլերից մեկի զավակի չի դիպչում «թուրքի գյուլլեն»: Սեփական կաշվի վրա են զգում… Հիշե՛ք, որ ժողովուրդն ասում է՝ թուրքի սողալը միչեւ կոկորդն է, հասավ՝ կկտրի: Իսկ Թուրքիայում նոր ուժ է ստանում հայոց մարմինը վերջնականապես ոչնչացնելու հրեշավոր ծրագիրը: Մեջլիսի ընտրություններում հաղթեց մի ուժ, որը Հայաստանը դեռ «անիծյալ սեպ» է համարում համաթուրանականության ճանապահին…

* * *

Այն փաստը, որ Էրդողանը արդեն ձեռնոց է նետել «բոլոր թուրքերի հայր» Աթաթուրքին՝ նրա «հավիտենական փառքը» սեփականացնելու համար, արդեն ահազանգ էր, որ Աթաթուրքի «Թուրքիայի Հանրապետությունը» գահավիժում է կործանման: Այն իրողությունը, որ Աթաթուրքը այդպես էլ չդարձավ բոլոր թուրքերի հայր, ամենեւին չէր նախանշում, որ հենց Թուրքիայում այդ հանգամանքը կդրվի հարցականի տակ:

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է այս թեմային՝ ասելով, որ ընդդեմ թուրքական Աթաթուրքի թուրքմենները, որ իրենց են համարում «բուն թուրքեր»՝ իրենց Թուրքմենբաշուն էին համարում «բոլոր թուրքերի հայր»: Հետո թաթարներն ու ադրբեջանցիներն անցան թուրքերին հայրություն անելու գաղափարին, եւ Ադրբեջանի նախագահը սկսեց տարբեր երկրներում ֆինանսավորել հոր՝ Հեյդար Ալիեւի կիսանդրու տեղադրումը՝ հասկացնելով, որ այսպես են աշխարհում «ընդունում եւ ճանաչում բոլոր թուրքերի հորը»: Իլհամ Ալիեւը կրկին առաջ քաշեց «Մեծ Ադրբեջանի» գաղափարը, որը բացի հայկական նոր տարածքների գրավումից, նախանշում է Իրանի ու Ռուսաստանի (իրանական Ադրբեջաններ եւ ռուսաստանյան Դաղստանի մի հատված) տարածքները, ինչը նաեւ «Մեծ Թուրանին» զուգահեռ ծրագիր է, գուցե ավելի մեծ կամ համաթուրանական նույն հեռանկարներով: Թեեւ ավագ Ալիեւի արձանները հերթով հանվում են այն տեղադրած երկրների մտավորականության, առաջադեմ մարդկանց պահանջով, ինչը ադրբեջանական ծավալապաշտությունը վերստին տանում է նսեմացման համաթուրանականության առջեւ:

Ինչեւէ, սա որպես նախաբան թյուրքական խառնամբոխի խառնակչություններից, իսկ թե ինչ խնդիր է դրել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պարզ է: Պետք է մեկը, ով կարող է արդեն իր դարն ապրած Աթաթուրքի փոխարեն հանդես գալ որպես բոլոր թուրքերի միասնական առաջնորդ: Դրա համար նա ջանք չի խնայում եւ բոլոր միջոցներով առաջադրում է նորօսմանական եւ նորհամաթուրանական ծրագրեր: Այսօր գործում է «1 ազգ՝ 6 պետություն» (Թուրքիա, Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան եւ Ուզբեկստան) դաշինքը, եւ Թուրքիայի նախագահը փորձում է հաստատել իր կարեւորությունն ու անմրցակից լինելու հանգամանքը:

Եվ երբ նախորդ խորհրդարանական ընտրություններում Էրդողանի կուսակցությունը չկարողացավ անհրաժեշտ քանակի ձայներ հավաքել, որպեսզի ձեւավորի կառավարություն, Թուրքիայի նախագահը գնաց սադրանքների փորձված ճանապարհով, ԻԼԻՊ-ի անունից ահաբեկչական գործողություններ իրականացնելով, քրդերին եւ մյուս ազգային ու կրոնական փոքրամասնություններին վախեցնելու ճանապարհով: Սա հանգեցրեց նոր ընտրությունների անցկացմանը, ինչին արդեն լավագույնս պատրաստվել էին էրդողանականները: Անգամ եվրոպական դաշնակիցների հորդորները՝ չշեղվել ժողովրդավարական ու հանրապետական ուղուց, չկանգնեցրին թուրքերի նոր առաջնորդի ձգտումներ ունեցող Էրդողանին:  Continue reading

Ադրբեջանի ընտրություններն ու Արցախի խնդիրը.- Չի բացառվում բախումների վերսկսումը – քանզի արեւմտյան եւ ադրբեջանական զլմ-ները խախտումների առումով օրինական չեն համարում ընտրությունները, իսկ ռուսական, համաթուրքական ու իսրայելական զլմ-ները փառաբանում են այն…

Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները հավաստեցին այն սպասումները, որ դրանք առավելապես թատերականացված միջոցառումներ են լինելու՝ կանխատեսված ավարտով: Սա այնքան ակնհայտ էր, որ միջազգային անկաշառ դիտորդական խմբերը չէին կարող ժողովրդավարական տարրեր գտնել… եւ ավելի մեղմ հայտարարություններ անել: Միջազգային զլմ-ները եւս նշել են բազում խախտումների մասին:

Անդրադառնալով Ադրբեջանի ընտրություններին, նշենք, որ անգամ ադրբեջանական զլմ-ները չեն կարողացել լռել բացահայտ կեղծիքների մասին: «Մինվալ. ազ» կայքը, «Թուրան», «Թրենդ», «Կովկասկի ուզել» եւ այլ լրատվական գործակալությունները, «Ալիք-13 ԹիՎի» օնլայն հեռուստատեսությունը, «Ռյայ» մոնիթորինգային կենտրոնը, Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը եւն ահազանգել են ամենակոպիտ խախտումների մասին, երբ անտեսանելի թանաքով նշել են ընտրողների ոչ թե ձախ ձեռքի բութ մատը, այլ՝ աջը, բազմաթիվ լրագրողների թույլ չեն տվել մուտք գործել ընտրատեղամասեր եւ ընտրատարածքներ՝ իրենց աշխատանքը կատարելու համար, ընտրատեղամասերում կողմնակի անձանց ներկայությունը չի սահմանափակվել, բուֆետներում թաքնված ոստիկաններ են հայտնաբերվել, որ իրենց սեւ գործն են արել, ընտրատեղամասում մի շարք նախագահներ թույլ չեն տվել դիտորդներին մոտենալ քվեատուփերին, ընտրողներին հաճախ բացահայտ մի քանի ընտրաթերթիկ են տվել, երբեմն էլ կույտերով քվեաթերթիկներ են գցվել քվեատուփի մեջ հանձնաժողովի անդամների կողմից, բարձրաձայնվել է հանրահայտ «կարուսելի» եւ այդ ընտրատեղամասում չգրանցված, սակայն քվեարկած ընտրողների մասին եւ էլի նման բաներ:

Բողոքել են նաեւ մի շարք պատգամավորի թեկնածուներ եւ կուսակցական գործիչներ: «Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցությունը ահազանգել է, որ իրենց դիտորդները հեռացվել են ընտրատեղամասերից եւ տարբեր կուսակցությունների անուններով կեղծ դիտորդներ են գրանցվել հանձնաժողովներում:

Ոչ մի փաստաթուղթ, որ արձանագրել է կեղծարարությունը, չի ընդունվել հանձնաժողովների կողմից. կեղծարարություն չկա:  Continue reading

Կաշառակերության դեմ պայքարող կաշառակերները – ԵԽԽՎ եվրակաշառակերները չեն կշտանում Բաքվի նավթադոլարներից – ԵԱՀԿ ՄԽ-ն զարմացած է… Ադրբեջանից բացի՝ որեւէ մեկը նույնիսկ այդ նյութին չի անդրադառնալու – Արցախը փակ է ծախու եվրալամուկների առջեւ…

Կաշառակերության դեմ պայքարող կաշառակերները

Զարմանալի կլիներ, եթե «Ադրբեջանի նավթը, գազը եւ փողերը ինչ-որ բան չանեին այս ընտրություններում»,- այսպես են արձագանքել միջազգային որոշ զլմ-ներ ադրբեջանական ընտրությունների մասին:

«Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններին համատարած հաղթել են իշխող Իլհամ Ալիեւի կողմնակիցները, իսկ հիմնական ընդդիմադիր գործիչները եւ միջազգային դիտորդները բոյկոտել են ընտրությունները, դրանք համարելով կեղծ»,- սա է հիմնական վերլուծականը արեւմտյան մամուլում:

Հիմնական այսպիսի բովանդակությամբ են արտահայտվել միջազգային տպագիր եւ առցանց զլմ-ները՝ քննադատելով Ադրբեջանում կայացած ընտրությունները, բայց միաժամանակ հիշեցրել են, որ Բաքուն միջազգային շուկայում Ռուսաստանը շրջանցող խողովակաշարերով նավթ եւ գազ արտահանող երկիր է:

Human Rights Watch-ի ղեկավար Քեն Ռոթը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Զարմանալի է, թե Ադրբեջանի նավթը, գազը եւ փողերը ինչեր կարող են անել քաղաքական գործիչներին բռնությունների առջեւ կուրացնելու համար»:

Սրանք զուր խոսքեր չեն, քանզի միանգամից աշխուժացան Բաքվի նավթադոլարներից սնվող եվրախամաճիկները, եւ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» նոր զեկույց է ընդգրկվել ԵԽԽՎ հանձնաժողովի օրակարգում:

ԵԽԽՎ անգլիացի հայադավ նախագահ Ուոլթերը նորից իր զեկույցում երկկողմանի տեսակետ չներկայացնելը պատճառաբանում է այն բանով, որ Հայաստանի իշխանությունները թույլ չտվեցին, որպեսզի նա այցելի ԼՂՀ՝ այնտեղից եւս տեսակետ ունենալու համար։

Այս կաշառակեր եվրոպացին հայտնի է որպես այդպիսին, սակայն մնում է իր պաշտոնին: Ինչն էլ նրան հնարավորություն է տալիս համախմբել այլ երկրների կաշառակերներին՝ ԵԽԽՎ-ի հակահայ հարցերում:
Continue reading

Էրոտիկ քաղաքականության դասեր – Մի ժամանակ ռուս աղջիկներն էին «գրավում» կովկասյան ջիգիթներին ու միջինասիական բասմաչներին, հիմա՝ հակառակն է… Թե հիմա կարճփեշ ադրբեջանուհիները (ի դեմս Մեհրիբան եւ Լեյլա Ալիեւների) ինչ նոր գերելու ձեւ են գտել ռուսական կողմի համար, դեռ գաղտնիք է…

Ռուս-ադրբեջանական բարեկամության «արանքում» թերեւս կա մի աներեւույթ գործելաոճ, որը ժամանակին հենց ռուսներն էին կիրառում Միջին Ասիան եւ Կովկասը գրավելու համար:

Երբ կովկասցի ջիգիթներն ու միջինասիական բասմաչները լեռներում ու տափաստաններում չհանձնվեցին ցարական Ռուսաստանին, մասոնա-բոլշեւիկյան Ռուսաստանը այլ պայքարի ձեւ որդեգրեց…

Այն ինչ չկարողացան անել ռուս կազակները, արեցին՝ կարճփեշ ռուս գեղեցկուհիները: Նախ գրավեցին ջիգիթների ու բասմաչների սրտերը, ապա՝ երկրները:

Ռուս բլոգերները արդեն լուրջ իրարանցում են առաջացրել իրենց երկրում: Գրում են, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ամուսնանալ Իհլամ Ալիեւի դստեր հետ: Այդ զրույցները թարմացան, երբ ռուսաստանցիների նախագահ Պուտինը Կրեմլում պարգեւատրեց ադրբեջանցիների նախագահ Ալիեւի աղջկան՝ Լեյլային:

Ասում են՝ սա Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի վաղուցվա երազանքն է եղել… Իհարկե, հեռագնա նպատակներով…  Continue reading

Սոցիալական ուղղվածության ՀՀ բյուջե, որ տանում է… ոչ մի տեղ – Անխոստումնալից 2016 թվական. սա է հուշում երկրի ֆինանսական զամբյուղը – Այլ կերպ՝ սոցիալական ուղղվածության բյուջեն մեր պարագայում ենթադրում է նույն շղթան՝ վարկերի ներգրավում եւ նոր պարտքեր…

Միանգամից ասեմ, որ սոցիալական ուղղվածության բյուջեի մեջ ինքնին վատ բան չկա, բայց՝ ոչ մեր պարագայում:

Բերեմ ընտանիքի օրինակով: Հայրը մեկնում է արտագնա աշխատանքի, վերադառնում է, թեթեւացնում ընտանեկան որոշ հոգսեր, նախկին պարտքերն է վերադարձնում կամ մասամբ վերադարձնում, 1-2 ամիս մնում ընտանիքի մոտ, հետո կրկին արտերկրի ուղին բռնում՝ հաջորդ տարվա սոցիալական խնդիրը լուծելու համար: Ոչինչ չի փոխվում: Պարտքերը կուտակվում են, ընտանիքի հայրն անընդհատ բացակայում է, պարզապես երբեմն-երբեմն սոցհարցեր են լուծվում՝ այն էլ ժամանակավորապես: Ոչ մի առաջընթաց: Ոչ մի տեղաշարժ: Եթե, իհարկե, ընտանիքի հայրն այնքան գումար չի բերում, որ մի փոքրիկ գործ դնի, առաջ գնա, բարգավաճի, ընտանիքից չկտրվի:

Ընտանիքն էլ երկրի փոքրիկ մոդելն է: Վարկեր ենք ներգրավում, ժամանակավորապես սոցիալական խնդիրներ լուծում, բայց քանի որ տնտեսության մեջ առավելապես սպառող ու սպասարկող ենք եւ ոչ թե արտադրող, մեր արտաքին պետական պարտքն ավելանում է, երկիրն առաջընթաց չի ապրում, եւ այդ երկրի փոքրիկ մոդելի տղամարդիկ ռուսաստաններում են մնում, կանայք էլ՝ թուրքիաներում կամ թուրքական առեւտրի ոլորաններում:

Ցավալի է, բայց եթե չարձանագրենք եւ ոժ չունենանք իրավիճակը շտկելու, ապա ոչինչ չի փոխվի տեւական ժամանակ:

Այլ կերպ՝ սոցիալական ուղղվածության բյուջեն մեր պարագայում ենթադրում է նույն շղթան՝ վարկերի ներգրավում-թոշակ-նպաստ-ձուկ (լավագույն դեպքում)-վարկեր: Մինչդեռ կարող է լինել, այո, վարկերի չափավոր՝ միայն խիստ անհրաժեշտ ներգրավում-աշխատատեղերի ստեղծում-ձկան կարթ (ձուկ որսալու համար)-վարկերի քչացում-շարժ-վերելք:

Կա՞ այս կամքը: Դատելով 2016թ. մեր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթից՝ ոչ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հաջորդ տարվա պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, քանի որ բյուջետային ծախսերի կեսը կազմում են սոցիալական, կրթական, առողջապահական ծախսերը:

Վարչապետն ասել է, որ պաշտպանության եւ ազգային անվտանգության համար ծախսերը նախատեսված են երկրի կենսունակության ամրապնդման համար: Բացի դրանից, նա նշեց, որ շարունակվելու է Արցախին տրվող ֆինանսական աջակցությունը:  Continue reading

ԼՂՀ ներքին կյանքի առաջխաղացումը՝ խիստ անհրաժեշտություն – Արցախ աշխարհը նախապատրաստվում է ներքաղաքական կայունության ամրապնդմանը, որ առավել ամուր դարձնի իր զինուժը, անառիկ՝ սահմանները…

ԼՂՀ բյուջեի գլխավոր ուղղվածությունը տնտեսության զարգացումը խթանելն է լինելու

Արցախում եւս տարեվերջն է ամփոփվում եւ հայկական 2-րդ հանրապետությունը նախապատրաստվում է հաջորդ տարվա մարտահրավերներին դիմակայել: Առավել եւս, որ Մերձավոր Արեւելքի ռազմա-քաղաքական սրացումները մերթ ընդ մերթ շաղկապվում են մեր տարածաշրջանի հիմնախնդիրների հետ, որոնց մեջ Արցախյան հակամարտությունն առաջնային է:

Իսկ արտաքին վտանգներին դիմակայելու լավագույն ձեւը ներքին կայունությունն է, ինչին էլ փորձում են հասնել Արցախում: Եվ ԼՂՀ կառավարությունում առաջարկել են փոփոխել մի շարք օրենքներ, վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Փոփոխություններ են առաջարկվել «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքներում: «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում նախատեսված են տրանսպորտի բնագավառի 4 տեսակի լիցենզիաներ, դրանցից 2-ը երկաթուղային տրանսպորտի գործունեության եւ ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիաները, օրինագծերով առաջարկվում է հանել, քանի որ Արցախում բացակայում է երկաթուղային տրանսպորտը՝ որպես տրանսպորտային միասնական համակարգի բաղկացուցիչ մաս:

Փոփոխության այդ առաջարկով՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ առաջարկել նաև «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում: Կառավարության անդամների քննարկմանն է ներկայացվել նաեւ «Անասնաբուժության մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի սանիտարական ոլորտի օրենսդրությանն անասնաբուժությունը համապատասխանեցնելու պահանջով:

Օրինագծով առաջարկվում է հանրապետությունում ներդնել անասնաբուժության բնագավառի միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող պահանջները, որոնք անմիջականորեն կնպաստեն անասնաբուժական գործունեության կազմակերպմանը եւ իրականացմանը, նյութատեխնիկական եւ մասնագիտական կատարելագործմանը, հանրապետությունում կենդանիների առողջության պահպանման ու անասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովմանը:  Continue reading

Կողմնորոշված չեն ու շատ վատ են – Երկրի տնտեսական վիճակը շատ լավ ոչ ոք չի գնահատել, իսկ շատ վատ է՝ 39,1%-ի համար… Վարչապետը՝ ամեն ինչի պետ (նաեւ սահմանադրական փոփոխությունների)… Փնտրվում են խղճով երեսփոխաններ…

Կողմնորոշված չեն ու շատ վատ են

«Գելլափ ինթերնեյշնլ» ընկերությունը սահմանադրության հանրաքվեին ընդառաջ ամփոփել է սեպտեմբերին շուրջ 1000 քաղաքացիների շրջանում իրականացված հարցման արդյունքը: Պարզվել է, որ բնակչության մի հոծ հատված տեղյակ չէ, թե ներկայումս կառավարման ինչ ձեւ է գործում երկրում: «Քաղաքացիների 69,8%-ն է ասել, որ տեղյակ է այժմյան կառավարման ձեւից: Սակայն հարցին, թե ո՞րն է այդ, 55,3%-ը, պատասխանել է՝ նախագահական կառավարում է, եւ միայն 36,2%-ն է նշել, որ կիսանախագահական է»,- հայտնել է ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Բնակչության 61,6%-ն է տեղյակ սահմանադրական փոփոխություններից, մոտ 31%-ը՝ անտեղյակ է: «Մարդկանց 34,1%-ը նշել է, որ այդ փոփոխությունն ուղղված է իշխանության վերարտադրությանը»,- նշել է «Գելլափ ինթերնեյշնլ»-ի տնօրենը: Հարցվածների մի մասի համար էլ դա դրական տեղաշարժի առիթ է, որոշներն էլ՝ չեն կարողացել հստակ պատասխանել:

Այս պահին ամենահետաքրքրող հարցին, թե քաղաքացիներն ինչպե՞ս կքվեարկեն հանրաքվեին, հարցումը հետեւյալ պատկերն է ցույց տվել: Հարցվածների 42%-ն ասել է, որ կմասնակցի հանրաքվեին: Իսկ ինչպե՞ս կքվեարկի. 29,1%-ն ասել է, որ կողմ քվեարկի, 26,1%-ը՝ դեմ: Մնացածը կողմնորոշված չեն՝ մասնակցել, թե ոչ:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին՝ հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

Ընկերությունը նաեւ այլ թեմաների է անդրադարձել, այն հարցին, թե ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում մեր երկրի տնտեսական վիճակը, պարզվել է հետեւյալը. «Շատ լավ ոչ ոք չի գնահատել, լավ՝ 1,8-ը, 24,3%-ը՝ միջին, 33,8%-ը՝ վատ, իսկ շատ վատ՝ 39,1%-ը: Իսկ որքանո՞վ են հավանություն տալիս երկրի ղեկավարի ու որոշ կառույցների գործունեությանը: Պարզվել է, որ նախագահի աշխատանքին հավանություն է տալիս 25,6%-ը, կառավարությանը՝ 20,9%-ը, խորհրդարանին՝ 18,6%-ը»:
Continue reading

Մինչեւ վթար չի լինում, քամակները չեն շարժում – Պարզվում է՝ Հայաստանում գործում են կանոնավոր եւ ոչ կաոնավոր ուղեւորափոխադրումներ… Չինաստա՞նն էլ խնդրի առաջ կանգնեց – Այսուհետեւ ամուսիններին կթույլատրվի 2 երեխա ունենալ…

Մինչեւ վթար չի լինում, քամակները չեն շարժում

Նոյեմբերի 3-ին, ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն ստացվեց, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երեւան երթուղու «Քինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: ՃՏՊ-ի հետեւանքով զոհվել է ՀՀ 8 քաղաքացի, տուժել է 43 մարդ:

Երեկ կառավարության նիստից հետո տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների մի մասն ու զոհվածների աճյունները հենց այդ օրը՝ նոյեմբերի 5-ին կտեղափոխվեն Հայաստան (ուշ երեկոյան տեղափոխվեցին): Տուժածներից 12-ը մնալու են ՌԴ-ում, որպեսզի բուժումը շարունակեն Տուլայի մարզի հիվանդանոցներում:

Ցավակցում ենք զոհվածների հարազատներին: Նրանց որեւէ բան ասելու ուժ չկա:

Բայց շատ կարեւոր փաստ կա, որ հարկ է արձանագրել:

Պարզվում է՝ Հայաստանում գործում են կանոնավոր եւ ոչ կաոնավոր ուղեւորափոխադրումներ:
Continue reading

Ձմեռային սրվող հիմնախնդիր.- Գայլը՝ բնության սանիտա՞ր, թե՞ թշնամի… Մեզ համար անակնկալ տեսակետ.- Ամենուր պետք է ոչնչացնել այս գազանին՝ սրանք բնության թշնամիներն են, եւ դրանցից անհապաղ պետք է ազատվել…

Խմբագրության կողմից՝ նախաբանի փոխարեն.

Անկեղծ ասած՝ մեզ համար անակնկալ էր ներքոհիշյալ տեսակետը:

Շատ ենք լսել, որ գայլերը հարձակվում են, քանզի մեղավորը մարդն է, որ խլում է այս գազանի կենսատարածքը, որ գայլն անհրաժեշտ է բնությանը, քանզի սանիտար է (եւ ոչ միայն): Բայց որ գայլին պետք է անխնա ոչնչացնել, եւ որ Եվրոպայում վաղուց են դա արել, մեղմ ասած, անհավատալի նորություն էր:

Ինչեւէ, Սերգեյ Ավագյանը մեր թերթի էջերում հանդես է եկել մի շարք հրապարակումներով, նա լուրջ գրիչ ունի: Եվ նրա տեսակետը գոյության իրավունք ունի: Բայց մենք պատրաստ ենք քննարկում սկսել այս թեմայի շուրջ. գայլը բնության սանիտա՞րն է, թե՞ թշնամին: Պատրաստ ենք տպագրել տեսակետները:

* * *

Այս տարի հաճախացել են գայլերի հարձակումները ինչպես դաշտերում արածող ոչխարի հոտերի, խոշոր եղջերավոր անասունների, այնպես էլ գոմերում ու փարախներում խնամվող գյուղատնտեսական տարբեր կենդանիների վրա: Անգամ բակերից գողանում եւ հոշոտում էին շներին: Պատճառը մեկն է՝ անտառներում, արոտավայրերում, ձորերում եւ լեռներում պակասել է կենդանական աշխարհը: Սա, իհարկե, հենց իրենց՝ գայլերի ձեռքի գործն է: Գայլերը հարձակվում ու հոշոտում են ամեն ինչ. աղվեսների, այծերի, նապաստակների ու ոչխարների: Հարձակվում են անգամ թռչունների բների վրա, նորելուկ ձագերին պարզապես հոշոտում են, փչացնում:

Այդ գիշատիչներին զոհ չեն դառնում միայն հազվադեպ կենդանիներ՝ առյուծները, վագրերը, հովազները: Անգամ վայրի վարազները չեն ազատվում դրանց հարձակումներից:  Continue reading

Մարդն ու տատուն.- Նկարով լսիր ասածը – Իսկ դաջվածք անողը դեռ դաջվածք չունի… Տատուն նշան է, վերք, որը զգացմունքի, իրադարձության, արվեստի, փիլիսոփայության … ինքնարտահայտումն է, մարդու բնավորությունն է արտահայտում հաճախ…

Քաղաքում ապրում է տատու արվեստը: Կան մարդիկ ու իրենց տիրոջ բնավորությամբ դաջվածքներ:

Տատուն նշան է, վերք, որը զգացմունքի, իրադարձության, արվեստի, փիլիսոփայության ինքնարտահայտումն է:

Օրինակ Ին-յան դաջվածքը երկու հասկացությունների՝ կնոջ ու տղամարդու միավորման, բայց նաեւ պայքարի, միմիյանց մեջ ներթափանցելու նշան է:

Այս դաջվածքն ունեցողները հեշտությամբ հաղթահարում են դժվարությունները եւ հասնում հավասարակշռության, այն էլ՝ ներքին:

Յուրաքանչյուր դաջվածք իր ասելիքն ունի, իսկ գեղանկարիչ Նանե Իսրայելյանի կարծիքով՝ մարդկանց դաջվածքներ անելու պատճառները երկուսն են.-

«Կան մարդիկ, ովքեր դաջվածքը նորաձեւ լինելու հեշտ տարբերակ են համարում, բայց այս դեպքում էլ նշանի իմաստը կապվում է կրողի կյանքի կարեւոր իրադարձության հետ: Առաջինը դաջելուց հետո սկսում են ուրիշ, նոր մի բան դաջելու մասին մտածել: Եվ սա սկիզբ կոչվածը չէ, որովհետեւ նախքան առաջին դաջվածքն անելը հոգեբանական խնդիրներ են ունենում: Մարդիկ սովորություն չունեն խոսել դաջվածքների պատմության մասին: Հանդիպածս մարդկանց մոտ հիմնական պատճառը վրեժն է: Երբ չեն կարողանում հաղթահարել որեւէ խնդիր, նպատակը տանում է վրեժի՝ սա էլ դաջվածքի»:

Միստիկ դաջվածքներով ռեալ դժվարությունների դեմ դուրս գալը եւ դրանց հետեւում թողնելը գուցե հնարավոր է:  Continue reading