Միայն թե մեր արտադրածը Ադրբեջանին չհասնի – Իսկ մեր ռազմավարական կոչվող դաշնակցի քայլերն ասում են, որ կանի… Ռուսաստանը չի հանձնվում – Թեեւ «սապոգային քաղաքականությունն» այլեւս արդիական չէ…

Միայն թե մեր արտադրածը Ադրբեջանին չհասնի

Կառավարությունը երեկա նիստում մի որոշում կայացրեց, որով «Ունիկում Ինժիներինգ» ընկերությանը տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի եւ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է ԱՏԳ-ում կազմակերպել ռազմական նշանակության գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքերի արտադրություն:

«Նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ տարում՝ 2017թ., արտահանման ծավալները կկազմեն մոտ 5 մլն դոլար, իսկ 5-րդ տարում՝  շուրջ 12 մլն դոլար: Ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել եւ արտահանել մինչեւ 1000 սարքեր՝ հետագայում ավելացնելով քանակը մինչեւ 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը  ՌԴ-ն է»,- ասաց նախարարը:

Ծրագրի շրջանակներում (5 տարի) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 31 մլն դոլար, առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հինգերորդ տարում՝ ավելի քան 35 աշխատատեղ՝  350 հազար դրամ միջին աշխատավարձով:   Continue reading

Երեւանյան մշակութային խճանկար.- «Ոսկե ծիրանը» պարտավոր է այլ որակ տալ… Հեղինակային երգի հուսո առագաստը… Մնջախաղ.- Միջանցքներում աշխատելով՝ հզոր գործ են անում… Աշխարհազորայինների երեխաներն էլ կհանգստանան…

«Ոսկե ծիրանը» պարտավոր է այլ որակ տալ

Կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը։ Միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Փառատոնի մրցութային եւ արտամրցութային ծրագրերում ներառվել է 135 ֆիլմ։ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց ավանդույթ դարձած Ծիրանօրհնեքի արարողությամբ: Կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ ծիրանն ամբողջ աշխարհում հայտնի է որպես հայության խորհրդանիշ. «Եթե մարդ համարձակվում է իր փառատոնի անունը դնել «Ոսկե ծիրան», ապա պարտավորվում է սահմանել ուրիշ չափանիշներ այսինքն` ցուցադրել հոգեւոր, կրթական ֆիլմեր եւ ծիրանի խորհուրդը պատմել բոլոր մարդկանց, ովքեր ամբողջ աշխարհից գալիս են մասնակցելու միջացառմանը»:

Հաղորդագրության համաձայն` ծրագրի ընթացքին եւ օրակարգին երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը ծանոթանում են Երեւանի տարբեր հատվածներում տեղադրված տեսաէկրաններից: Կինոփառատոնի բոլոր օրերին Ազնավուրի անվան հրապարակում հնչեցին երեւանյան ջազ՝ անվանի ջազ գործիչների եւ ջազ բենդերի մասնակցությամբ: Կարապի լճի տարածքում կազմակերպվեցին բացօթյա կինոդիտումներ, որը կազմակերպել էր Երեւանի քաղաքապետարանը։ Այս տարի Ազատության հրապարակում տեղակայվել է շարժական կինոավտոմոբիլ, որով պարբերաբար ցուցադրվում են ամենատարբեր ժանրերի ֆիլմեր:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ստեղծվել է 2004թ. կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանը» մտահաղացել են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնը հիմնել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիան` Արտաքին գործերի նախարարության, Մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն էներկայացնում հարյուրավոր ֆիլմեր‘մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերով։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ եւ ռեժիսորներ, որոնց թվում նաեւ` գրող եւ սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն եւ Ֆանի Արդանը։   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից.- Մարզական աշխարհի խաչմերուկներում… Համահայկական 7-րդ ամառային խաղերը` Արցախում… Մանչեսթերում արդեն սկսել են հիշել հայերին… Հայաստանը՝ «Ասիայի երեխաներ» մարզական խաղերում… Այլ մարզական լուրեր… Հայ աշակերտների օլիմպիական մեդալները Հոնկոնգում…

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում…

Համահայկական 7-րդ ամառային խաղերը` Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին, ՀԽՀԿ գործկոմի անդամների եւ Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուների: Հանդիպմանը ներկա են եղել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպմանն Արցախի նախագահը նշել է, որ 2019թ. հայ ժողովրդի հայրենիքի արցախյան հատվածում Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը ներկայիս բարդ շրջանում խիստ պահանջված պատմական իրադարձություն է։ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը շեշտել է, որ այս որոշումն ընդունվել է Գործադիր կոմիտեի անդամների կողմից միաձայն, ինչը լավագույն կերպով արտացոլում է կազմակերպության հիմնական նպատակը՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը: Բակո Սահակյանը կարեւորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում՝ մարզամշակութային կյանքի զարգացման եւ համահայկական կարեւորություն ունեցող կապերի ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

Քարկվել են Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։ Իշխան Զաքարյանը ներկայացրել է կատարվելիք աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց հետ կապված խնդիրները եւ առաջնային լուծում պահանջող հարցերը։ Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընձեռնված հնարավորության համար եւ շեշտել, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը հատկապես կարեւոր է ազգային անվտանգության ու միջազգային հեղինակության առումով, քանի որ այն ցույց կտա ողջ աշխարհին իրական Արցախն ու արցախցուն։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի իշխանությունների հետ շրջայցերի միջոցով մարզական կառույցների վիճակին ծանոթանալու եւ ստացված տվյալները միասին ամփոփելու վերաբերյալ։ Հանդիպումից անմիջապես հետո Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն Իշխ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի գլխավորությամբ շրջայց է կատարել Ստեփանակերտի ու Շուշիի ուսումնական հաստատություններում տեղակայված մարզական կառույցներով՝ պայմաններին ծանոթանալու նպատակով։ Հուլիսի 9-ից շրջայցեր են կատարվել նաեւ Արցախի մյուս քաղաքներում։   Continue reading

Հայկական խոհանոց – Սմբուկով ձվածեղ… Աշխարհի ամենաուժեղ մարդը հայ է… Աշխարհի ամենագեղեցիկ կանայք հայուհիներն են… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սմբուկով ձվածեղ

Բաղադրությունը –  Սմբուկ – 2 հատ, կարմիր տաքդեղ – 1 հատ, կարագ –  80 գ, ձու – 3 հատ, խառը կանաչի:

Պատրաստման եղանակը –  Սմբուկը շերտ-շերտ կեղեւազրկել, խորանարդիկներով կտրատել եւ կարագով տապակել:

Ավելացնել տաքդեղը եւ միասին տապակել եւս 5 րոպե: 3 ձուն լավ հարել, լցնել վրան: Բերանը փակել: Այնուհետեւ մանր կտրտած խառը կանաչին լցնել վրան եւ մատուցել:

Աշխարհի ամենաուժեղ մարդը հայ է

Հեղինակավոր CNN հեռուստաալիքն անդրադարձել է ծագումով հայ գերմանացի բոդիբիլդեր Պատրիկ Բաբումյանին։ Նա կոտրում է բոլոր կարծրատիպերը. ուժեղ է, միեւնույն ժամանակ արդեն երկար տարիներ է սնվում է բացառապես բուսական սնունդով։   Continue reading

Վարդավառյան սիրատոն` Հայկական աշխարհում – Հայ արիները  Վարդավառի տոնը նշեցին 5 խմբերով` Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում…

Այսօր՝ հուլիսի 12-ին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկին նվիրված Վարդավառի տոնը նշեցին 5 խմբերով` Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում` Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին (ի դեպ, 5 թիվը պատահաբար չէ ընտրված, այն Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի թիվն է):

Երեք խմբեր եղել են Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին: Չորրորդ խումբը եղել է Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը` Արաքս գետի ափին:

Լուսադեմին, նշված ժամին, բոլոր 5 վայրերում էլ նախ համաժամանակյա սրբազան գաղտնածես է արվել: Ինչպես թույլատրելիության սահմանում բացատրում են Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները, այն յուրօրինակ աստվածականչ է` ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման:

Այս սերն է, որ «պարտադրելու» է մեզ ինքնաճանաչվել ու մաքուր պահել արարչական մեր գենը:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 23-ի (412) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…

1. Անհոգի ամեն բան կկործանվի… Հայը կարո՛ղ է ու պիտի՛ փոխի այս պատմության ընթացքը – Համահայկական գաղտնի կառավարության ստեղծումն ընթացքի մեջ է…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

2. Տեղեկատվական պատերազմի ժամանակը – Արեւմուտքն ու Ռուսաստանը հակասական տեղեկությունների մրցավազքում… Անկարան եւ Բաքուն շատացրել են լրատվական աղբը՝ ընդդեմ Հայաստանի, իսկ ոմանք մեզանում կլանում են այն…

3. Անվտանգության նկատառումները մի՛շտ պետք է լինեն – Այլընտրանքային տարբերակներ միշտ պիտի լինեն… Հայաստանը եւ Վրաստանը արդեն պատրաստ են համագործակցել Իրանի հետ, ինչը կփոխի տարածաշրջանի դեմքը…

4. Արցախը ոչ մի ձեւով չի կարող լինել Ադրբեջանի կազմում – Այն, ինչ եղավ Նախիջեւանում հայերի հետ, ամենացայտուն օրինակն է, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանական… Ռուս-թուրքական խաղերը եւ Բաքվի ծիծաղելի սպասումները, թե հայերը շուտով կհանձնվեն…

5. Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ղրիմի հարցերը` ընդդեմ Ռուսաստանի… ԱՄՆ-ի Սենատը օգնություն է տրամադրել Արցախին… Պուտինն ու Օբաման խոսել են Ղարաբաղի մասին…

6. Ադրբեջանում վախենում են հայկական հարձակումից – Իսկ թուրք-ադրբեջանական ներողությունը կկործանի Ռուսաստանը… Էլի մեր հաշվի՞ն են բարեկամանում – Հայաստանը կուլ չգնաց ռուս-թուրք-ադրբեջանական Կովկասյան «Բերմուդյան եռանկյուն»-ուն…

7. Չվերանորոգված մանկապարտեզ չի լինի – Քաղաքապետը սկսել է շրջայցերը վարչական շրջաններում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

8. Հուլիսի 12. վարդավառյան աստվածականչին ի տես – Հայ արիները իրապես Հայոց Վարդավառ են կազմակերպել… Վարդավառյան սիրատոն` Հայկական աշխարհում… Լուսադեմին բոլոր 5 վայրերում էլ համաժամանակյա սրբազան գաղտնածես կարվի…

9. Մշտարթուն երազներից` ձոն Աստղիկ Աստվածուհուն – Վարդավառեան պատարագ Արածանիի ափին… Աստղիկն ու Վահագնը վազել են նրան ընդառաջ, Նար Ծովինարը թափահարել էր ձեռքերը – Պօղոս Արմէնակ Լագիսեան (Կլենտէյլ)…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանը՝ բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն… Հայկական ակումբները եվրոպական խաղերում… Հայաստանը` վետերանների աշխարհի փոխչեմպիոն… «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի հաղթողները…

Անհոգի ամեն բան կկործանվի… Հայը կարո՛ղ է ու պիտի՛ փոխի այս պատմության ընթացքը – Համահայկական գաղտնի կառավարության ստեղծումն ընթացքի մեջ է…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Տարիներ առաջ խոսել եմ Համահայկական գաղտնի կառավարության ստեղծման մասին («Համաշխարհային մութ ուժերի դեմ` Համահայկական գաղտնի կառավարություն – Ընդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի», «Լուսանցք» թիվ 6(269), 2013թ.): Այս կառույցի գոյությունը ոչ միայն հայերիս է անհրաժեշտ, ինչը կարող են հասկանալ միայն այլազգի այն մարդիկ, ում գենետիկ խեղումներն ավարտին չեն հասել… Միայն այսպիսի կառույցի գոյությունը կարող է կանգնեցնել Աշխարհի գաղտնի կառավարությանն այսօր, որի քաղաքականությունը տանում է «ազգ» եւ «մարդ» բնածին տեսակների ոչնչացմանը: Սրանց նպատակը միադեմ աշխարհի կերտումն է, «մեկ ազգ – մեկ պետություն» կարգախոսով առաջնորդվող այս գենախեղվածների գաղտնի միությունը նպատակ ունի մի մեծ ձուլարանով անցկացնել միլիարդավոր մարդկանց (խորհրդային ժողովուրդ, ամերիկյան ազգ կամ եվրոպական ժողովուրդ տարբերակները արդեն փորձարկված են)… Անգամ խոսում են «ոսկե միլիարդի» մասին», ինչը նշանակում է, որ 7-8 միլիարդ մարդկանցից ընդամենը 1 միլիարդը կստանա կյանքի իրավունք համամոլորակային պետության համամոլորակային ազգի պայմաններում: Մնացյալ 6-7 միլիարդին սպասում են համաճարակային ամենատարբեր սուր վարակային փորձություններ, բնական ու արհեստական աղետներից կործանումներ, ազգամիջյան ու կրոնական մոլագար պատերազմներ եւ այլն:

http://www.hayary.org/wph/?p=3028Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն.Հայկական  համաշխարհային  գաղտնի կառավարության տեսլականըԸնդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի

http://www.hayary.org/wph/?p=4111Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքըՄիջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն

Պարզապես այս մութ ուժերը, որ «300-ի կոմիտե» կամ մեկ այլ բան կկոչեն իրենց, որ շատ գաղտնի կառույցներ են ստեղծել աշխարհում, մի կարեւոր (ամենակարեւոր) բան լավ չգիտեն, որ տիեզերածին յուրաքանչյուր կյանք ստացած արարած եռահամակարգ է, ունի մարմին, միտք եւ հոգի… Եվ մեր Երկիր մոլորակը ստեղծված է մարդ արարչածին ու աստվածազարմ տեսակի բնակության համար եւ որպես տուն` հենց բնածին ազգերի տունն է: Երկիր մոլորակը, ինչպես տիեզերական բոլոր մարմինները, շնչավոր ու ապրող էակներ են, նրանք տիեզերքի զավակներն են, որ իրենց առաքելությունն են իրականացնում: Իմաստ չունի մոլորակի վրա ոտքեր, ձեռքեր կամ աչքեր փնտրել, դա պարտադիր չէ Վերին Էության Արարումների դեպքում… Երբ սեղանին դրված է մեկ բաժակ ջուր, այնտեղ եւս կյանք կա, բայց պետք չէ այդ ջրի մեջ միայն մարդ կամ ինչ-որ վայրի գազան փնտրել…

Եվ Երկրի առաքելությունը բնածին ազգերի ու բնածին արարածների (կենդանական, թե բուսական) տունը լինելն է:

Այս «ոսկե կանոնի» բացակայությունը ապրելու երկար ժամանակ չի տա «ոսկե միլիարդին»: Մեր մոլորակը իր առաքելությունը չկարողանալով կատարել` կգնա ինքնակործանման` չի ծառայի հակաբնական գործընթացներին… Արարիչ ուժը նաեւ ավերիչ է, երբ ընկնում է հակաբնական տիրույթ: Այսինքն` պատժում է:

Աշխարհի կործանումներից այսօր խոսողները պետք է իմանան, որ ոչ մի կրոնական կամ այլ «մարգարեություն» չի կարող հանգեցնել Երկիր մոլորակի կործանմանը: Տիեզերական բոլոր մարմինները ունեն ինչպես պաշտպանիչ շերտեր, այնպես էլ պաշտպան հրեշտակներ (շատերին ընկալելի բառ եմ օգտագործում): Միակ կործանողը` անազգ հակամարդն է լինելու, որի գոյությունն իր վրա չի հանդուրժելու հենց մոլորակը: Եվ որպես տիեզերածին մարմին` գնալու է ինքնակործանման: Այսօր էլ այդ ինքնակործանումը ընթանում է, ինչը շուտով կերեւակվի ավելի շատ բնական կործանարար աղետների, անապատացումների կամ ճահճացումների կամ կյանքի եւ բերք ու բարիքի անպտղության առաջացմամբ…   Continue reading

Տեղեկատվական պատերազմի ժամանակը – Արեւմուտքն ու Ռուսաստանը հակասական տեղեկությունների մրցավազքում… Անկարան եւ Բաքուն շատացրել են լրատվական աղբը՝ ընդդեմ Հայաստանի, իսկ ոմանք մեզանում կլանում են այն…

Ադրբեջնական զլմ-ները կրկին սկսել են ապատեղեկատվություն տարածել, իբր «Սանկտ Պետերբուրգում ստիպել են, որ Հայաստանը ազատում է Ղարաբաղի 5 շրջանը, ապա՝ եւս 2-ը»: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն էր սա հայտարարել Ռուսաստանի նախագահի նախաձեռնած հանդիպումից հետո: Նշել էր, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ» է ծավալվել խոսակցությունը:  «Հանդիպման ժամանակ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը, այսինքն՝ հակամարտությունը անհրաժեշտ է լուծել փուլային եղանակով…», եւ այստեղ ադրբեջանցին խոսքին զոռ է տվել ու նշել 5+2 շրջանների «փուլային հանձնման մասին»: Եվ այսքանից հետո է միայն հստակեցվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ինչպես ասում են` ցանկալին իրականության հետ խառնելը թուրքի փեշակն է, այնպես որ սա միայն ներադրբեջանական սպառմանը կարող է ծառայել: Ինչ մնում է Հայաստանի ու Արցախի նախագահներին, ապա Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո էլ հստակ նշեցին, որ հայկական կողմը որեւէ տարածք վերադարձնելու նպատակ չունի, ավելին` կան տարածքներ, որ դեռ ազատագրվելու են: Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ հայտնեց, թե բանակցությունների սեղանին պիտի դնել նաեւ Արցախի տարածք հանդիսացող Շահումյանի շրջանի եւ հարակից հայաթափ բնակավայրերի հարցը, ինչպես նաեւ Հայաստանի տարածք հանդիսացող Արծվաշենի խնդիրը: Եվ ցավալին այն է, որ համացանցի հայ օգտատերերից ոմանք հաճախ կուլ տալով ադրբեջանական խայծերը, կրկնում են այն տխմարությունները, ինչը տարածվում է Բաքվի խամաճիկների կողմից, այն է, «մինչեւ տարեվերջ Մոսկվայի ճնշմամբ Աղդամն ու Ֆիզուլին կտրվեն Ադրբեջանին…»: Հետո պարզվեց, որ տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը եւս նման կարծիք է հայտնել, ինչը արդեն հիասթափեցնող է: «Մինչեւ տարեվերջ Ռուսաստանը կճնշի Հայաստանին, ու Աղդամն ու Ֆիզուլին կհանձնվեն Ադրբեջանին: Թուրքիայի եւ Ռուսաստանի նոր սիրառատ հարաբերությունները հայերի համար ոչ մի լավ բանի չեն բերի»,- ասել է նա:   Continue reading

Անվտանգության նկատառումները մի՛շտ պետք է լինեն – Այլընտրանքային տարբերակներ միշտ պիտի լինեն… Հայաստանը եւ Վրաստանը արդեն պատրաստ են համագործակցել Իրանի հետ, ինչը կփոխի տարածաշրջանի դեմքը…

Հորդառատ անձրեւների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից` Լարսի ավտոճանապարհը փակվել էր որոշ ժամանակ: Ճանապարհին մնացած հայերին տուն հասցնելու հարցում զգալի գործ արեց ԱԻՆ-ը, որի ջանքերի շնորհիվ ինքնաթիռներով մարդկանց հասցրեցին Հայաստան: Նախնական տվյալներով, ճանապարհը պիտի բացվեր հուլիսի 5-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացրել էր, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնել էին, որ հուլիսի 4-ին Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4X4 թեթեւ մարդատար մեքենաների համար… Հիշեցնենք, որ հորդառատ անձրեւներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի եւ Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը ռուսական օդանավի 6 չվերթով Հայաստան է տեղափոխվել Լարսի անցակետի փակման հետեւանքով Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված ՀՀ 289 քաղաքացի (այդ թվում` 73 կին, 31 երեխա): Նույն ժամանակահատվածում Հայաստանից նույն ինքնաթիռով Ռուսաստան է տեղափոխվել ՌԴ 13 քաղաքացի (այդ թվում` 2 կին, 2 երեխա): Առաջնահերթ նախապատվությունը տրվել է ծերերին, կանանց եւ երեխաներին: ՀՀ ԱԻՆ խնդրանքով` նախատեսված 4-ի փոխարեն ՌԴ ԱԻՆ «ԱՆ-148» օդանավն իրականացրել է եւս 2 լրացուցիչ չվերթ:

Լարսի անցակետի մոտ ծավալված ժամանակավոր ճամբարներում գրանցված մեր երկրի բոլոր  քաղաքացիները ՌԴ ԱԻՆ օդանավով տեղափոխվել են Հայաստան: Ներկայումս անցակետում մնացել են միայն այնտեղ արգելափակված բեռնատար եւ մարդատար մեքենաների վարորդները:   Continue reading

Արցախը ոչ մի ձեւով չի կարող լինել Ադրբեջանի կազմում – Այն, ինչ եղավ Նախիջեւանում հայերի հետ, ամենացայտուն օրինակն է, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանական… Ռուս-թուրքական խաղերը եւ Բաքվի ծիծաղելի սպասումները, թե հայերը շուտով կհանձնվեն…

Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս, Հռոմի պապի Հայաստան այցին ընդառաջ, հարցազրույց էր տվել «Ռադիո Վատիկան»-ին, որտեղ անդրադարձել էր Պապի այցի, հայրենիք-սփյուռք համագործակցության կարեւորությանն ու ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի հարցով նշել էր. «Ես համոզված եմ, որ մենք գտնելու ենք ղարաբաղյան հարցի կարգավորման լավագույն լուծումը»: Նախագահը հերթական անգամ կարեւորել էր հայերի միասնության խնդիրը եւ նշել. «Մշտապես ասել եմ, որ Հայաստանը ուժեղ է իր սփյուռքով, եւ սփյուռքը կենսունակ է Հայաստանով: Մենք հսկայական ներուժ ունենք, ու այդ ներուժը, ցավոք սրտի, մենք բացահայտել ենք շատ փոքր չափով»: Նշվել է, որ սփյուռքի ներուժը առաջին հերթին պետք է օգտագործվի Հայաստանի հզորացման համար, որպեսզի «ուժեղ Հայաստանը սնի, ոգեւորի նաեւ սփյուռքին, ինչը կարեւոր է նաեւ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ այլ համահայկական խնդիրների համար»:

ՀՀ նախագահի տեսակետը ամրագրվել է նաեւ ՀՀԿ ԳՄ հերթական նիստում, որտեղ քննարկվել են ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր, ինչպես նաեւ ներկուսակցական խնդիրներ: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո հայտնել է, որ անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին: «Նախագահը ներկայացրել է իր զրույցի արդյունքները ԱՄՆ պետքարտուղար Քերրիի հետ, քննարկել ենք նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Շտանմայերի այցը Հայաստան, տարածաշրջան: Եվս մեկ անգամ պետք է հաստատեմ, որ հայկական կողմերը ունեն հստակ դիրքորոշում, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման արդյունքում, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը եւս այլընտրանք չունի»,- նշել է ՀՀԿ մամլո խոսնակը:

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի այնքան իրավունք հանրաքվեով լուծելու իր հարցը, որքան եվրոպական ցանկացած ժողովուրդ. «Լեռնային Ղարաբաղը չի կարող ոչ մի կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանցիները սիրում են խոսել Նախիջեւանի մասին։ Նախիջեւանը լավ օրինակ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այն հայերով բնակեցված տարածք էր, եւ ադրբեջանական տիրապետության հետեւանքով այնտեղ ոչ մի հայ չի ապրում։ Ադրբեջանցիները նույնիսկ չեն կարող հանդուրժող լինել նյութական, մշակութային ժառանգության նկատմամբ, ուր մնաց ժողովրդի հետ»:   Continue reading

Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ղրիմի հարցերը` ընդդեմ Ռուսաստանի… ԱՄՆ-ի Սենատը օգնություն է տրամադրել Արցախին… Պուտինն ու Օբաման խոսել են Ղարաբաղի մասին…

Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ղրիմի հարցերը` ընդդեմ Ռուսաստանի

«ԵԱՀԿ ԽՎ անհանգստությունը Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Ղրիմի նկատմամբ կողմնակալ եւ ընտրողական բնույթ է կրում»,- հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը: «Ղրիմի, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին ԵԱՀԿ ԽՎ թբիլիսյան նիստում ընդունված բանաձեւերը գեթ մի կետով կարող էին ուշադրության արժանացած լինել, եթե լինեին սովորական բանաձեւեր, որոնք, անկախ կառույցի անդամ երկրների աշխարհաքաղաքական նախասիրություններից, կարտահայտեին մտահոգություն մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ»,- նշել է նա` հավելելով, որ դրանք թեմատիկ առումով խիստ կողմնակալ են եւ ունեն «պատվերով կոկորդիլոսի արցունքների» տեսք:

Կոնստանտին Կոսաչեւն ընդգծել է, որ նման բանաձեւերը այլ կերպ կարող էին ընկալվել, եթե օրինակ կառույցում ընդունվեին նաեւ բանաձեւեր Բալթյան երկրներում կամ նույն Ուկրաինայում ռուսախոս բնակչության իրավունքների մասին, Կոսովոյում սերբ փոքրամասնության իրավունքների վերաբերյալ կամ օրինակ Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի վերաբերյալ: «Սակայն որեւէ նման բան չկա, քանի որ Բալթիկայի, Թուրքիայի ու Կոսովոյի համար՝ ամերիկյան բազայով հանդերձ, պատասխանատվություն են կրում ՆԱՏՕ-ականները, որոնք ԵԱՀԿ-ում մեծամասնություն են կազմում: Այդ իսկ պատճառով էլ մեզ մոտ այդ բանաձեւերն ու դրանց հաջորդները չեն ընթերցվելու, գոլորշին բաց է թողնված»,- նշել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարը:

Թբիլիսիում ընդունված ԵԱՀԿ ԽՎ բանաձեւերով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնորոշումը բնութագրվել է որպես Ռուսաստանի կողմից բռնակցում: Բանաձեւերով նաեւ կոչ է արվել Ռուսաստանին չեղարկել այդ շրջանների անկախությունը ճանաչելու իր որոշումը, ինչպես նաեւ ապահովել վրացի փախստականների վերադարձը:

Այսպես Ռուսաստանն էլ զգաց երկակի ստանդարտների «ճնշումը», ինչպես մենք` Արցախի հարցում:

Արտակ Հայոցյան

ԱՄՆ-ի Սենատը օգնություն է տրամադրել Արցախին

«Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը, սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ,հանդես է եկել Լեռնային Ղարաբաղին ամերիկյան ուղղակի օժանդակության օգտին՝ ծրագիր, որով 1998թ. մարդասիրական օգնություն է հատկացվում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին եւ որը երկկուսակցական աջակցություն է վայելում»,- հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:  Continue reading

Ադրբեջանում վախենում են հայկական հարձակումից – Իսկ թուրք-ադրբեջանական ներողությունը կկործանի Ռուսաստանը… Էլի մեր հաշվի՞ն են բարեկամանում – Հայաստանը կուլ չգնաց ռուս-թուրք-ադրբեջանական Կովկասյան «Բերմուդյան եռանկյուն»-ուն…

Երեւանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանին, քննարկվել են տարածաշրջանային եւ գործընկերային մի շարք հարցեր: Ըստ ադրբեջանական ու ռուսական որոշ աղբյուրների` ռուս նախարարը Երեւանից պիտի մեկներ Բաքու, սակայն արբեջանական լրատվամիջոցները գրել են, որ Սերգեյ Լավրովը մեկնել է Մոսկվա:

Հետո նրա մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտնեց, որ այս շաբաթ որոշվելու է ԱԳ նախարարի Բաքու այցի ժամկետը:

Ադրբեջանի լրատվամիջոցներից հետ չեն մնում ադրբեջանցի փորձագետները, որոնք նշում են, որ ռուս նախարարին, ըստ երեւույթին, չի հաջողվել որեւէ բան համոզել Հայաստանին, եւ նա Բաքու չի ցանկացել դատարկաձեռն գալ: Կարծում ենք, սա ավելի տրամաբանական է հնչում, քան հատուկ Բաքու մեկնելը Ռուսաստանի արտաքին գերատեսչության կողմից քննարկելը:

Երեւանում Սերգեյ Լավրովն աղմկոտ եւ Արեւմուտքից առաջ ընկնող հայտարարություններ չի հնչեցրել, պարզապես ներկա է եղել, երբ հնչել է ՀԱՊԿ կոչը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման մասին: ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն նաեւ հավանություն է տվել դաշինքի հայեցակարգին, որում, ասում են, ՆԱՏՕ-ն կարող է սպառնալիք հայտարարվել:   Continue reading

Չվերանորոգված մանկապարտեզ չի լինի – Քաղաքապետը սկսել է շրջայցերը վարչական շրջաններում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սկսել է շրջայցերը վարչական շրջաններում:

Գուցե, որպես մայրիկի, ինձ ամենաշատը հետաքրքրում են այդ այցերը մանկապարտեզների պահով:

Բանն այն է, որ մեր մայրաքաղաքում դեռ կան չվերանորոգված պարտեզներ` հնամաշ գույքով: Այսպիսի պարտեզներ հաճախող փոքրիկների ծնողներն ինձ լավ կհասկանան. երբ, ասենք, հնամաշ աթոռների պատճառով ստիպված ես ամեն օր հագուստի թելերը ներս տանել, պատռվածը վերանորոգել, մի խոսքով` ակամա դերձակ ես դառնում: Բացի այդ` ուզում ես, որ երեխան պարտեզում նաեւ գեղագիտական հաճույք ստանա, աչքը սովորի սիրունը տեսնելուն: Այս հարցը սուր է հատկապես այն ծնողների մոտ, ովքեր տանել չեն կարողանում սովետական կենցաղը հիշեցնող ամեն մի մանրուք:

Ինչեւէ, շրջայցերից պարզ դարձավ, որ մանկապարտեզների հարցն անտեսված չէ, ինչը կարեւոր է: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, օրինակ, քաղաքապետին ներկայացված  ծրագիրը թիվ 89 մանկապարտեզի հիմնանորոգումն էր: Տարեկան ծրագրի շրջանակում այս նախակրթարանում եւս փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Առանձնակի կարեւորելով աշխատանքների իրականացումը՝ մանկապարտեզի տնօրենը նշել է, որ նախակրթարանը երբեւէ նորոգման չէր ենթարկվել, ինչի անհրաժեշտությունը շատ էր զգացվում: Տնօրենը նաեւ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն է փոխանցել քաղաքապետին՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր հերթին վստահեցրել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների պայմանների բարելավմանն ուղղված ծրագիրը լինելու է շարունակական, եւ հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երեւանի բոլոր մանկապարտեզներում:   Continue reading

Հուլիսի 12. վարդավառյան աստվածականչին ի տես – Հայ արիները իրապես Հայոց Վարդավառ են կազմակերպել… Վարդավառյան սիրատոն` Հայկական աշխարհում… Լուսադեմին բոլոր 5 վայրերում էլ համաժամանակյա սրբազան գաղտնածես կարվի…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնից, հուլիսի 12-ին հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց Վարդավառի տոնը կնշեն 5 խմբերով` Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում` Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին (ի դեպ, 5 թիվը պատահաբար չէ ընտրված, այն Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի թիվն է):

Երեք խմբեր կլինեն Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին: Չորրորդ խումբը կլինի Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը` Արաքս գետի ափին:

Լուսադեմին, նշված ժամին, բոլոր 5 վայրերում էլ նախ համաժամանակյա սրբազան գաղտնածես կարվի: Ինչպես թույլատրելիության սահմանում բացատրում են Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները, այն յուրօրինակ աստվածականչ է` ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման:

Այս սերն է, որ «պարտադրելու» է մեզ ինքնաճանաչվել ու մաքուր պահել արարչական մեր գենը:

Սրբազան գաղտնածեսից հետո, դարձյալ համաժամանակյա, փառաբանման ծես կարվի. դաղձի եւ ուրցի թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստված օշարակը շաղ կտան ջրերում եւ Աստղկա բերդի շրջակայքում` ի փառս Աստղիկ Աստվածուհու եւ ի նշան հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:

Ծիսական փառաբանումներ եւ ձոներ կհղվեն ջրերին` ի նշան  հայոց էներգետիկ հզորության ամբարման, որ այդ հզորության լիցքը փոխանցեն իրենց միակ տիրոջը` հային:   Continue reading

Մշտարթուն երազներից` ձոն Աստղիկ Աստվածուհուն – Վարդավառեան պատարագ Արածանիի ափին… Աստղիկն ու Վահագնը վազել են նրան ընդառաջ, Նար Ծովինարը թափահարել էր ձեռքերը – Պօղոս Արմէնակ Լագիսեան (Կլենտէյլ)…

Իրանական դիցանուններ կրող աստուածներից առաջ հայերն ունեցել են դիցաբանութեան հին համակարգ, արգասիքը հայոց ինքնատիպ մշակոյթի…

Մովսէս Խորենացի

Աստուածների քաղաք Աշտիշատի Վահէ-Վահեան մեհեանում Աստղիկի ու Վահագնի հարսանեկան հանդէսի խրախճանքը պատարագելուց յետոյ՝ Վահունի Քրմապետը ելել էր մեհեանի մայր դռան շքամուտք. այսպէս էր խօսել՝

– Արքաներ, թագաւորներ, իշխաններ, աշխարհական մարդիկ՝ վե՛ր կացէք, գնանք Աստղիկ դիցուհուն նուիրուած վարդերի տօն՝ Վարդավառ տօնախմբենք Արածանի սրբազան գետի ափերին, նրա ջրերի հրավառութիւն լինի այսօր: Կարմիր վարդերի փունջեր վեր պահած, վարդերի թերթիկներից հիւսած կարմիր հանդերձով Աստղիկին ու ռազմի հանդերձով Վահագնին տանենք Արածանիի ափեր:

Վարդավառը արմինների Աստղիկ դիցուհու փառաբանմանը նուիրուած տօնախմբութեան հանդէսն էր: Վարդավառեան տօները տօնախմբել էին սարերի լանջերի հազար գոյներով յորդած ալուան ծաղկունքում, իրենց մայր հողի սրտից պայթած ջրերի ակունքների մօտ, գետակների եւ մասնաւորապէս Արածանի սրբազան գետի ջրերի ափերին: Տօնախմբութիւնների ժամանակ նաեւ ջրերը հովանաւորող մարդ աստուածների փառաբանմանը կատարուել էին զոհաբերութիւններ, ի մասնաւորի ջուրը խորհրդանշող դիցուհի՝ Նար Ծովինարի պատուին:

Վարդավառը, բերքահաւաքի առաջին տօներից էր, որի առիթով կատարուած մեհենական ծէսերը նուիրուել էին բերք ու բարիք պարգեւող արմինների աստուածներին: Վարդավառին մեհեաններին նուիրաբերել էին ցորեանի հասկերի խուրձեր, կթոցներով մրգեր, խնդրել` արտերն ու այգիները զերծ մնան բնութեան արհաւիրքներից: Վարդավառեան տօներին աղաւնիներ էին թռցրել դէպի երկնի կապոյտ, ջրախաղեր կազմակերպել, զուարճալի ու խրախճալի խնճոյքներ տօնախմբել: Արմինայի Արքաների-Արքայ Տիգրանի զօրականների հետ Մուսաների պաշտամունքի լեռան լանջեր հասած արմինները, հազար-հազար տարիներ յետոյ էլ իրենց հոգիների տաճարներում վառ էին պահել Նար Ծովինարին նուիրուած ջրի պաշտամունքը: Երաշտի ժամանակ, Մուսաների Լեռան բարձր լանջի շէնի մի դուստր, մի բուռ հող ափին, անխօս քայլել էր դէպի մօտակայ ծովի ափ, կանգնել էր նրա փոթորկած ալիքների առաջ, հողը նետել նրա փրփուրներին, կանչել՝ Նար Ծովինար, լսի՛ր աղաչանքը Արմին դուստրի, այս լեռան լանջերի արտերի ու այգիների բերքն է նուաղում, ջուր են աղերսում, որ հասունանան: Նար Ծովինար, ամպերը գրկած արի մեր շէներ, որ անձրեւ տեղար մեր հողին, աստուածների բարիք լինէր այնտեղ: Արմին դուստրի շէն վերադառնալուց կարճ ժամանակ անց իրապէս անձեւ էր տեղացել: Վկայ եմ ես, մանչ ատեն տեսել եմ Մուսա Լեռան մայր գիւղ Եօղունօլուգի ճանապարհով դէպի ծով քայլող Արմին դուստրին, այդ անձրեւի ջրերից թրջուել է մարմինս, հրճուանքից թրջուել է մանուկ հոգիս: Առնականացած այդ մանչն է, որ հայրենակարօտ, հայրենազրկուած արմինների հետ հասել Աշտիշատ, մասնակցել Աստղիկի ու Վահագնի հարսանեաց հանդէսի պատարագին, համախումբ շինականների հետ գնացել Արածանիի ափեր՝ Աստղիկ դիցուհուն նուիրուած Նար Ծովինար դիցուհու ջրերի Վարդավառի տօնախմբութեանը մասնակցելու:

Արածանի սրբազան գետի ափերին ալիք-ալիք երերում էին շինականների ցորեանի ու պտղատու այգիները: Նրանց ու Արածանի գետին մօտիկ անմշակ հարթ տարածութիւն էր, այնտեղ բացուած արքայական ու իշխանական վրաններից սպիտակ ծուխ էր բարձրանում: Երգերի, ծիրանափողերի հնչիւնների, մարդկանց խանդավառ կանչերի բացականչութիւններից Արածանիի ջրերն էին վէտվիտում, նրա ափին կանգնած մարդիկ դիտում ալիքների սահանքը, սպիտակած ջրերի քրքիջները, նրանց երեսներին պար եկող աստղազարդ ձկների խայտանքը: Վարդավառի տօնախմբութեանը եկած մարդկանց հաւաքատեղիի երկնակամարին՝ ամպերի մի մեծ զանգուած հանդարտ իջնում էր ներքեւ: Երբ նա արդէն իրենց հաւաքատեղիի վրայ էր հասել, տեսել էին` ամպերը իր թեւերի վրայ պահած Նար Ծովինար դիցուհին էր:

Աստղիկն ու Վահագնը վազել են նրան ընդառաջ, Նար Ծովինարը թափահարել էր ձեռքերը… անձրեւ էր տեղացել, թրջուել էին տօնախմբութեան ժամանածները: Վարդավառի անձրեւի ջրերով թրջուած մարդիկ գրկել էին իրար, գոհաբանութեան խօսքեր ասել Նար Ծովինարին: Թրջուած Աստղիկն ու Վահագնը նաեւ գրկել էին իրար, իրենց մարմիններից հոսած ջրերով իրարու երեսները ցօղել, Աստղիկի վարդերի թերթիկներից հոսած քաղցրիկ ջուր էին ըմպել: Աստղիկն էր վազել, գրկել Նար Ծովինարին.

– Քոյր Ծովինար, ինչքան զգայացունց հրճուանք ես պատճառել ինձ, որ Արածանի սրբազան գետի ափեր ես եկել՝ իմ եւ քու հովանաւորած ջրերի տօնակատարութեանը եւ իմ պատուին արմինների կազմակերպած Վարդավառի տօնախմբութեանը մասնակցելու: Վահունի քրմապետը եւ արմինների կարաւանի հետ երկիր եկած Արմինը, մարդկանց հաւաքատեղիի բացատ են գալիս:

Կարաւանի Արմինն է այսպէս խօսում.   Continue reading