Ընտրապայքար՝ խորհրդարանական երկրի ձայների համար – Ընտրաթվեր, որ հետո կլինեն համեմատության մեջ… Ընտրողների թվականակը, տոկոսային հաշվարկներ, անհատական տվյալների համընկումով անձինք, պաշտոնական նախընտրական տեղեկություններ ու պարզաբանումներ…

Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017թ. մարտի 13-ի դրությամբ: Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ նշելով նաեւ ըստ գտնվելու վայրի ընտրողների եւ հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

Այսպես՝ քվեարկության օրվանից 20 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.564.244, որից՝ ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը՝ 1249, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 20:

2017թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակիչների թիվը կազմել է 3.344. 364: Ըստ այդմ՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց քանակը կազմում է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող քաղաքացիների 76,7%-ը: Ընտրական իրավունքի տարիքը չլրացած, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված քաղաքացիների թիվը կազմում է 779,596:

Այս մասին տեղեկացնում են՝ ոստիկանությունից, ապա հիշեցնում, որ ընտրողների ռեգիստրի հիմքում վիճակագրական կամ այլ տեսակի ցուցանիշները դնելը հակասում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Քանի դեռ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների ռեգիստրի հենքը բնակչության պետական ռեգիստրն է, այլ ձեւաչափով կամ այլ ցուցանիշներով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ձեւավորումը կհամարվի հակաիրավական: Հիշեցնում են նաեւ, որ վիճակագրական վերլուծություններն ու ցուցանիշերը այլ բան են, բնակչության պետական ռեգիստրը՝ այլ:

Ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը եւ ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող ու տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից կամ ընտրողների ցուցակներրից, քանի որ օրենքով նման իրավասություն չունի:   Continue reading

«Մենք հաշվետու ենք»,- Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին – Ջրամատակարարում եւ ջրահեռացում… Կոշտ թափոնների կառավարում… Կանաչ տարածքների պահպանում եւ ընդլայնում… Կանաչ տարածքների պահպանում եւ ընդլայնում…

Սկիզբը՝ թիվ 7-9-ում

Ջրամատակարարում եւ ջրահեռացում

2016թ. շարունակվել են ջրամատակարարման եւ ջրահեռացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված վարկային ծրագրի շրջանակներում ամբողջությամբ արդիականացվել է 23 փողոցների 5,2 կմ կոյուղու ցանցը, կառուցվել է 94 կմ նոր ջրագիծ, իրականացվել են 6.344 անհատական ջրաչափական հանգույցների կառուցման աշխատանքներ:

Վերակառուցվել է «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանը՝ ապահովելով առաջնային մեխանիկական մաքրումը եւ տիղմի մշակումը:

Ներդրվել է ջրամատակարարման ամբողջ ցանցի հեռակառավարման ՍԿԱԴԱ համակարգ, որի արդյունքում բարելավվելու է խմելու ջրի հոսքերի կառավարման եւ մատակարարման արդյունավետությունը եւ անվտանգությունը:

Մեկնարկել է ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի եւ Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման բարելավման ծրագիրը, որի շրջանակներում կառուցվել եւ շահագործման է հանձնվել 30 բակային նոր պոմպակայան՝ համապատասխան տարածքներում ապահովելով շուրջօրյա ջրամատակարարում:

Մեկնարկել են 152 կմ ջրամատակարարման ցանցի կառուցման եւ 13.000 անհատական ջրաչափական հանգույցների եւ դիտահորերի կառուցման աշխատանքները:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ մոտեցավ առաջատարին… «Արարատ»-ն այս մրցաշրջանում լուրջ նպատակներ չունի … Հրաչյա Ռոստոմյանը պարգեւատրել է Նիկոլայ Ղազարյանին… Հենրիխ Մխիթարյանը հավատում է «Մանչեսթր Յունայթեդ»-ին… Մեր ըմբիշները մեդալներ բերեցին Ստամբուլից… Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել… Թաեքվոնդոյի, մարզական սամբոյի եւ այլ մարզական լուրեր…

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ մոտեցավ առաջատարին

Ֆուտբոլի Հայաստանի 2016-17թթ. առաջնության բարձրագույն խմբի 19-րդ փուլի վերջին խաղում ՀՀ չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը սեփական դաշտում ջախջախեց ընթացիք մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակ»-ին: Բոլոր 3 գոլերն էլ արձանագրվեցին 1-ին խաղակեսում: Երեւանցիները վաստակեցին 36 միավոր եւ ընդհուպ մոտեցան գյումրեցիներին, որ դեռեւս 1 միավոր շատ ունեն: Հաջորդում են «Գանձասար-Կապանը»՝ 33 միավոր եւ մայրաքաղաքի մեկ այլ թիմ՝ «Փյունիկ»-ը՝ 30: Մնացած 2 հորիզոնականներում գտնվող «Բանանց»-ն ու «Արարատ»-ը բավականին ետ են մնացել առաջատարներից եւ արդեն չեն կարող պայքարել մրցանակային տեղերի համար:

Առաջնության հաջորդ փուլը տեղի կունենա մարտին 17-19-ը:

«Արարատ»-ն այս մրցաշրջանում լուրջ նպատակներ չունի

Երեւանի «Արարատ»-ը այս առաջնությունում անհաջող է հանդես գալիս, քանի որ համալրված է երիտասարդ ֆուտբոլիստներով, ովքեր դեռ անփորձ են: Արարատցիների գլխավոր մարզիչ Արկադի Անդրիասյանն ասել է, որ այժմ խաղերի արդյունքն իրեն այնքան էլ չի հետաքրքրում: «Այս տարի մենք չենք կարող պայքարել մրցանակների համար: Խաղում ենք հաջորդ մրցաշրջանի համար: Ներկայումս զբաղված ենք նոր թիմի ստեղծմամբ: Նրանք, ովքեր լավ կխաղան, կընդգրկվեն հիմնական կազմում»,- ասել է նա:

Փորձառու մասնագետը զարմացած չէ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է խաղեր անցկացնել ուրբաթ օրը: «Երբ ուզում են, այդ օրն էլ խաղ են նշանակում: Դա նորություն չէ: Պարզապես հիմա խաղադաշտերը չկան, դրա համար տարբեր օրեր են գցում»,- եզրակացրել է «Արարատ-73» պատմական թիմի առաջնային կիսապաշտպանը՝ Արկադի Անդրիասյանը:

Հրաչյա Ռոստոմյանը պարգեւատրել է Նիկոլայ Ղազարյանին

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» հանրահայտ ֆուտբոլային թիմի անդամ, ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանին պարգեւատրել է նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով: «Հարգելի՛ պարոն Ղազարյան, Դուք եւ լեգենդար «Արարատ-73»-ի մյուս անդամները եղել եւ մնում եք հայ մարզասերների մի քանի սերունդների կուռքը: Շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն եւ հաջողություններ: Միշտ եղե՛ք մեր կողքին եւ Ձեր խորհուրդներով օգտակար եղեք ապագա սերունդներին»,- հանդիպման ժամանակ ասել է Հրաչյա Ռոստոմյանը:   Continue reading

Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայկական ֆեսյբուքները… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ եւ պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ…

Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայկական ֆեսյբուքները

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մանրամասնում է, թե ինչպես են թշնամի երկրի հաքերները կոտրում հայաստանցի օգտատերերի ֆեյսբուքյան էջերը: «Ադրբեջանական հաքերները վերջին 1 տարվա ընթացքում սկսել են թիրախավորել հայկական ֆեսյբուքի օգտատերերին: Վերջին ամիսներին կոտրվել են հարյուրավոր պրոֆիլներ:

Ինչի՞ համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գան ու գրեն Ya zdes. Սակայն, նաեւ ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն: Ինչպես ասենք, իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի: Իսկ ինչպե՞ս են իրենք դա իրականացնում, ինչպե՞ս են կորտում պրոֆիլները: Իրականում, ֆեյսբուքյան պրոֆիլը կոտրելը բավականին բարդ գործ է: Եվ կոտրում են ոչ թե ֆեյսբուքը, այլ օգտատերին:

Ամենաընդունված ձեւը՝ ֆիշինգն է: Այսինքն, ձեւ երբ մարդ ինքն իր ձեռքով նվիրում է իր գաղտնաբառը հաքերներին:   Continue reading

Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր –  Հայ արիները նշել են բնական տարեփոխությունը…

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, Հայոց Ամանորի տոնին, Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչները 2 խմբի բաժանված ծես են արել Արեւմտյան Հայաստանի Վանա եւ Մշո աշխարհներում՝ Վանա լճի եւ Աստղկաբերդի տարածքներում: Քրմերն այգաբացը դիմավորել են ռազմապարով:

Հետո երկու խմբերն էլ միաժամանակ՝ Երեւանի ժամանակով ժամը 6:00-ին գաղտնածես են արել՝ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնից խնդրելով ուժ ու կամք՝ Հայոց հողահավաքի ու հայահավաքի նպատակն իրագործելու ճանապարհին:

Գաղտածեսը սկսվել է վիշապաքաղ Վահագնի փառաբանումով, որ արվել է հատուկ այս տոնի համար պատրաստված վեցգլխանի վիշապ պատկերող գավից գինըմպումով՝ ի նշան Վահագն Աստծո կողմից Չարի՝ Վիշապի սանձումի, Վիշապի հանդեպ տարած մշտառկա հաղթանակի: Խորհրդանշական այս գավը պատկերում է չարին, որ ի վերջո այնպես է պատժվում, որ գինի է մատուցում Վահագն Աստծուն:

Նույն ժամին՝ ժամը 6:00-ին Հայոց ամանորը հայ արիների եւ հեթանոս ազգայնականների մի խումբ տոնը նշեց Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, մի խումբ էլ՝ Հայոց Ջավախքում՝ խորհրդանշական 21 կրակներ վառելով եւ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը:

Ջավախքում տոնի մեկնարկը տվեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը երգով՝ յուրօրինակ մի ձոնով առ Վահագն աստված: Հետո արիներն ու ազգայնականները խորհրդանշական թրամարտի բռնվեցին՝ ի ցույց Հայ Աստվածնեի, որ հայի թուրը դեռ պատյանում չէ եւ դեռ ի զորու է շարունակելու կռիվն այնքան, ինչքան պետք է մեր Մեծ երազանքին հասնելու համար: Այդ նպատակով վառված գլխավոր՝ մեծ կրակը վեր բարձրացվեց աշտանակի վրա

Բնական տարեփոխությունը իր հետ կբերի նոր տիեզերախորհուրդ ազդակներ (http://www.hayary.org/wph/?p=5986Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…)   Continue reading

Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 10 (443), մարտի 17-23, 2017թ.:

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին:

Լուսանցքում գրվում են ամենակարեւոր բաները – 10 տարի առաջ, ճիշտ այս օրերին, լույս տեսավ «Լուսանցք»-ի 1-ին համարը (մարտի 16-23, 2007թ.): – Այսօր 10 տարեկան ենք: 443 թողարկում: 443 շաբաթվա ամենժամյա մաքառում: Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր աջակցել են ինձ: Բայց նախ եւ առաջ շնորհակալ եմ իմ հավատարիմ ընթերողներին, ովքեր ինձ ուժ են տվել իմ մաքառումին դիմանալու համար:

Սպասե՞լ, թե՞ նպաստել թյուրքական հատուցման ժամինԻ՞նչ պետք է անի ԵրեւանըԱմեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ պաշտոնական Բեռլինը մերժեց Անկարային՝ հավաքներ իրականացնել Գերմանիայի թուրքերի շրջանում՝ իրենց սահմանադրական փոփոխությունների քարոզչության համարԳերմանիային հետեւեցին Հոլանդիան, Ավստրիան, Բելգիան, Դանիան, Շվեդիան եւ սա կդառնա շարունակական Եվրոպայում

Արցախը՝ ինչպես հայոց պահանջատիրության, այնպես էլ մեր գոյության եւ ապագայի բանալինխորհրդարանական ընտրզպայքարի ելած 9 ուժերն ինչ են ասումԻնչու՞ այս հարցում կրկին եղան դավադիր եւ դավաճանական ընտրախաղեր…   Continue reading

«Լուսանցք»-ը դարձավ 10 տարեկան – Հայկական մամուլի «սպիտակ ագռավը», որ պաշտպանն է ազգային արժեհամակարգի

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են «Լուսանցք» շաբաթաթերթի 10-ամյա հոբելյանը:

Հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար, առհասարակ ազգային մտածողությամբ հայորդիների համար այս պարբերականն ունի կենսական ու կենարար նշանակություն: Հայ ազգային ինքնատիպ արժեհամակարգի պաշտպանության եւ քարոզչության վստահելի ու կայուն ամբիոն է «Լուսանցք»-ը: Իզուր չէ, որ 2007թ. մարտի 15-ին մերձավորների շրջապատում իր ծնունդն արձանագրած պարբերականը հաջորդ օրն իսկ լույս աշխարհ եկավ հենց ազգային արժեքների համակարգի պաշտպանության առաջաբանով.  «Մշուշն ենք ցրում»…

«Լուսանցք»-ը դարձավ նաեւ այդ տարիներին ազգային ոլորտում գործող «Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի» բաղկացուցիչ մասը եւ այդ առաքելության կրողն է ցայսօր:   Continue reading

«Լուսանցք»-ը 10 տարեկան է – Լուսանցքում գրվում են ամենակարեւոր բաները

10 տարի առաջ, ճիշտ այս օրերին, լույս տեսավ «Լուսանցք»-ի 1-ին համարը (մարտի 16-23, 2007թ.):

Այն իմն էր, բացառապե՛ս իմը (ինչպես մայրն է մի ուրիշ գուրգուրանքով փայփայում բացառապես իր երեխային), ես էի հայթայթել հիմնադրման ու առաջին թողարկումների համար անհրաժեշտ գումարը: Ես էի ընկերներիս համոզել, որ մենք անելիք չունենք դեմոկրատական դաշտում (նույն դեմոսն է), ազատական դաշտում (արդի աշխարհում հաճախ է խառնվում սանձարձակությանը), եվրա ու ռուսա-մետ դաշտերում եւ մեր խնդիրը պետք է լինի հայ ազգայնականության  գաղափարախոսությունը ներկայացնելը: Գլխավորապե՛ս հայ ազգայնականության: Ոչինչ, որ արդի աշխարհում իմ արած գործը կշփոթեն ազգայնամոլության, նացիզմի ու շովինիզմի հետ: Ոչինչ: Կարեւորը՝ ես գիտեմ, որ ճիշտ բան եմ անում: Համոզեցի ընկերներիս: Գուցե եւ ոչ: Բայց ի՛նձ հավատացին: Հավատալով աջակցեցին:

Ու, եւ՛ ցավոք եւ՛ բարեբախտաբար հետո պիտի սկսվեր մաղը:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 9-ի (442) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Երեւանը զգուշացրեց Բաքվին՝ առանց երկիմաստության – Քոչվոր թյուրքական տարրն առհասարակ տեղ չունի Կովկասում, Հայկական Լեռնաշխարհում եւ Մերձավոր Արեւելքում… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը չի՛ կարողանում հասկանալ ադրբեջանցի սգացող մայրերի սուգը «հասկացող» հայերին… թուրք-ադրբեջանցի մայրը միա՛յն թյուրքի լամուկ է ծնում եւ միա՛յն հային հոշոտելու համար…

2. Զարգացումներ, որտեղ Երեւանը դեր պիտի ստանձնի –  (այն մասին, թե ինչպես է Անկարան փորձում ներազդել Եվրոպայի թուրքերի վրա)… Հայաստանը կարող է ստանալ Թուրքիա-Ադրբեջան դաշինքին հակակշռելու հնարավորություն՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում…

3. Առաջիկայում իրավիճակն ավելի պայթյունավտանգ կդառնա – (ընդամնեը 2 բան հուշենք այլեւս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովին՝ 1. Բարեկամները չեն ճամարտակում սինաբանելով եւ միայն իրենց շահից բարբաջելով… 2. ԱՄՆ-ն ու Եվրոպան վաղուց Ադրբեջանին զենք չեն վաճառում, ընդհակառակը՝ ի պատասխան ռուսական զենքի վաճառքի՝ Հայաստանին են զենք վաճառում)…

4. Հայկական փոխլրացնող արտաքին քաղաքականության պտուղները – Հայաստանը՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջանցիկ ուղի… Հայաստանից բարձրաձայնում են, որ իրապես պատրաստ են լինել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի տնտեսական շահերը համատեղող օղակ, ինչը կարող է նպաստել նաեւ համաշխարհային բեւեռների հարաբերությունների բարելավմանը…

5. Անկարան ու Բաքուն համաիսլամական խաղերի մեջ – (թուրքերն ու ադրբեջանցիներն էլի փորձում են մեկտեղել համաթրքությունը՝ համաիսլամականության եւ համաարաբականության հետ)… «Ջիհադի» թյուրքական խաղեր իսլամական աշխարհում՝ ընդդեմ արցախյան խնդրի եւ հայության…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Ար-ական եւ Ի(Է)գ-ական Ակ-ունքին (Տիեզերակունքին)) ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

6. Կլինի ինչպես խոստանու՞մ են, թե՞ կստացվի ինչպես միշտ – Հիշենք՝ խորհրդարանական ընտրությունների քաղաքական պատմությունից (1995-ից մինչեւ 2017)… (Հիշողություններ խորհրդարանական պատմությունից՝ 1995-2017… Իսկ Հայաստնում խոստումների հորձանուտ է – տեսնելու եւ համոզվելու համար շատ չմնաց)…

7. Նախընտրական խոստումներ, որ շառաչում են հորդ գետի պես (1) – գյուղատնտեսության ոլորտը տնտեսության կարեւորագույն ճյուղ է… Յուրաքանչյուր նախընտրական շրջանում, լինի նախագահական թե խորհրդարանական, ծրագրերում մի բան ենք նայում՝ ինչ տեղ է հատկացված ծանր արդյունաբերությանը (մեր պարագայում՝ հանքարդյունաբերությանը, ուրիշ չունենք)…

8. Նախընտրական խոստումներ, որ շառաչում են հորդ գետի պես (2) – Հիմա տեսնենք, թե գյուղատնտեսական վարկերը զրոյացնելու խոստում տվող մեր քաղաքական ուժերը ինչ են խոստանում անել արդեն բնապահպանական վիճակի հետ…

9. Տարոն Մարգարյանն իրեն տեսնում եմ գործադիր աշխատանքում… Մի՞թե ժողովրդի 70%-ը տեղյակ չէ ընտրական փոփոխություններից… «Մենք հաշվետու ենք» (Երեւանի քաղաքապետարան) – Հասարակական տրանսպորտ… Վերգետնյա էլեկտրանսպորտ եւ մետրոպոլիտեն… Բնակարանային ֆոնդի պահպանում…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայ մարզիկը նաեւ մարտիկ է – Մեր թրերը միշտ ամու՛ր են, սու՛ր են… Ռուսները խզեցին պայմանագիրը՝ Արցախի դրոշը ծածանելու համար… Թուրքիան ցանկանում է անցկացնել Եվրո-2024-ը… Հունգարիան էլ հրաժարվեց 2024թ. ամառային Օլիմպիադան անցկացնելուց… 13 մլն. դրամ՝ հայկական կոխի զարգացման համար… Հենրիխն ու Արթուրը արժանացել են «Հայկյան» հատուկ մրցանակի… Վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

– http://www.hayary.org/wph/?p=5986Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…

«Լուսանցք»-ն ամեն անգամ անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին», քանզի այս ոլորտն էլ է մնացել օտարի թելադրանքի տակ…

Երեւանը զգուշացրեց Բաքվին՝ առանց երկիմաստության – Քոչվոր թյուրքական տարրն առհասարակ տեղ չունի Կովկասում, Հայկական Լեռնաշխարհում եւ Մերձավոր Արեւելքում… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը չի՛ կարողանում հասկանալ ադրբեջանցի սգացող մայրերի սուգը «հասկացող» հայերին… թուրք-ադրբեջանցի մայրը միա՛յն թյուրքի լամուկ է ծնում եւ միա՛յն հային հոշոտելու համար…

Պաշտոնական Երեւանը խիստ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի հասցեին՝ վերջինիս զգուշացնելով Արցախի դեմ շարունակվող ռազմական ագրեսիայի հնարավոր ծանր հետեւանքների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել էր ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ խոսել է արցախյան հակամարտության մասին՝ ասելով. «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով եւ իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ չենք տատանվի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, որն ամուր կանգնած է եւ հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում եւ ինչ խնդիր է լուծում»:

Թե ինչ ուղերձներ է պարունակում Հայաստանի նախագահի հայտարարությունը եւ արդյոք սա նշանակում է, որ կա ադրբեջանական լայնածավալ նոր հարձակման վտանգ, դեռ ժամանակը ցույց կտա: Բայց որ այդ պատճառով է հայկական կողմը դիմում հակառակորդի զսպման այսօրինակ քաղաքական լծակների կիրառմանը, այդպես է:

Չմոռանանք, որ վերջերս մեր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ հայտարարեց, թե չի բացառվում, որ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությանը սպառնացող իրավիճակում հայկական կողմը գործի կդնի հանրահայտ «Իսկանդեր»-ները, ինչը հաստատ Ադրբեջանի ապագայի վրա կարող է լուրջ ազդեցոություն ունենալ:

Ռուս հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը մեկնաբանում է մեր նախագահի հայտարարությունը՝ որպես հստակ ու երկիմաստություն չունեցող ուղերձ Բաքվին ու միջազգային ամբողջ հանրությանը, որով նա զգուշացնում է Բաքվին զերծ մնալ սադրանքներից, իսկ միջնորդներից պահանջում է ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա:

«Ոչ միայն դիվանագետներն ու ռազմական փորձագետները, այլեւ լրագրողները, հանրային տարբեր կառույցների ներկայացուցիչները, շարքային դիտորդները տեսնում են, որ Ադրբեջանը ամեն գնով իրավիճակը հրահրում է զինված առճակատման, եւ որ վառոդի հոտը գնալով ավելի պարզ է զգացվում՝ հասնելով մինչեւ Մոսկվա եւ աշխարհի այլ մայրաքաղաքներ: Որոշ գնահատականներով՝ լայնածավալ նոր սադրանքները կարող են սկսվել մոտակա ամսվա ընթացքում: Նախագահի խնդիրը քաղաքացիների, այդ թվում՝ Արցախ-Ադրբեջան սահմանին ծառայող զինվորների պաշտպանությունն է, եւ Սերժ Սարգսյանը հասկացնում է, որ նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունների առաջին ժամերի պատկերը չի՛ կրկնվելու: Դիվերսիա իրականացնելու ցանկացած փորձ կանխարգելիչ հարված հասցնելու իրավունք է տալիս հայկական կողմին: Սա ոչ միայն կոչ է Բաքվին՝ զերծ մնալ սադրանքներից, այլեւ դիմում բոլոր միջնորդներին՝ Ադրբեջանի իշխող ռեժիմի վրա ճնշում գործադրելու պահանջով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Դենիս Դվորնիկովը:   Continue reading

Զարգացումներ, որտեղ Երեւանը դեր պիտի ստանձնի –  (այն մասին, թե ինչպես է Անկարան փորձում ներազդել Եվրոպայի թուրքերի վրա)… Հայաստանը կարող է ստանալ Թուրքիա-Ադրբեջան դաշինքին հակակշռելու հնարավորություն՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում…

Թուրքիա-Ռուսաստան վերջին ռազմա-քաղաքական սրումների ժամանակ, երբ Անկարան փորձում էր ՆԱՏՕ-ից անկախ, զուտ թուրքանպաստ քայլեր անել Սիրիայի տարածքում, հատկապես քրդաբնակ շրջաններում, արեւմտյան դաշինքը խստացրեց պահանջներն Անկարայի նկատմամբ, ինչը դուր չեկավ թուրքական կողմին: Հատկապես Գերմանիան կտրուկ արտահայտվեց՝ Թուրքիային մեղադրելով նաեւ Աֆրիկայից եւ Ասիայից փախստականների ժամանակավոր կացարանների համար հատկացված գումարները յուրացնելու մեջ:

Իրավիճակն այնքան սրվեց, որ Անկարան հայտարարեց, թե հնարավոր է Ինջիրլիքի ռազմաբազան փակվի գերմանական զորախմբի առջեւ: Իսկ գերմանական կողմն ավելի կտրուկ արտահայտվեց, թե առհասարակ կարող է իր զինվորականներին հանել այդ ռազմաբազայից եւ Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական առումով կարող է աննպտակահարմար համարել: Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չէր կարող թույլ տալ նման բան… Բայց թուրք-գերմանական հակամարտությունը նորովի է բորբոքվում, այս անգամ քաղաքական ոլորտում:

Այժմ էլ հնչում են հայտարարություններ, թե Ինջիրլիքի ռազմաբազան ամերիկյան ուժերի համար կարող է փակվել: Հիշեցնենք, որ  թուրք-ռուսական հակասություններից հետո, երբ երկկողմանի ջերմացման քայլեր էին լինում, Անկարան անսպասելի հայտարարեց, թե Ինջիրլիքի ռազմաբազան կարող է նաեւ Ռուսաստանին ծառայել, ինչը զայրացրեց Արեւմուտքի երկրներին, առավելապես Միացյալ Նահանգներին: Այդ ժամանակ Ռուսաստանն արդեն իսկ հզորացնում էր տարածաշրջանի իր միակ բազան, որը Հայաստանում է, ինչպեսեւ՝ նոր ստեղծվող ռազմաբազան Սիրիայում:   Continue reading

Առաջիկայում իրավիճակն ավելի պայթյունավտանգ կդառնա – (ընդամնեը 2 բան հուշենք այլեւս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովին՝ 1. Բարեկամները չեն ճամարտակում սինաբանելով եւ միայն իրենց շահից բարբաջելով… 2. ԱՄՆ-ն ու Եվրոպան վաղուց Ադրբեջանին զենք չեն վաճառում, ընդհակառակը՝ ի պատասխան ռուսական զենքի վաճառքի՝ Հայաստանին են զենք վաճառում)…

«Ռուսաստանի ձեռքերում է ղարաբաղյան կարգավորման բանալին եւ գերիշխող տարածաշրջանային կարգավիճակը պահպանելու նրա ձգտումը նույնքան ուժեղ է, որքան եւ այդ խնդիրը լուծելու ցանկությունը»,- ասվում է ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնի զեկույցում։ Ըստ «Stratfor»-ի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում այդպես էլ ձեռք չի բերվել առաջընթաց, իսկ հավանականությունը, որ այս տարի ռազմական գործողությունները կվերսկսվեն,  շատ մեծ է։

«Ադրբեջանի նպատակն է առնվազն հարցականի տակ դնել ստատուս-քվոն, մինչդեռ Հայաստանի նպատակն է պահպանել իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա։ Հայաստանի ու Ադրբեջանի չճկվող դիրքորոշումները փակուղի են տարել բանակցությունները, բայց կա նաեւ երրորդ վճռորոշ խաղացողը, որին պետք է հաշվի առնել, իսկ այդ խաղացողը Ռուսաստանն է։

Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները ակնհայտ են, հակամարտությունում Ռուսաստանի մոտիվացիան շատ ավելի բարդ է»,- նշվում է վերլուծությունում։

«Stratfor»-ի փորձագետը համարում է, որ լայն իմաստով, Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ մյուս երկրների հանդեպ Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը հանգում է ազդեցությունը պահպանելուն։ Հեղինակը համարում է, որ Ռուսաստանը

«ընդհանուր առմամբ հաղթահարել է այդ խնդիրը Հայաստանում», սակայն ուզում է Բաքվին էլ ավելի մոտեցնել իրեն։ Նա շեշտում է, որ 2016թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրքորոշում է զբաղեցրել, եւ ոչ թե պաշտպանել իր հայ դաշնակիցներին՝ ռազմական ու քաղաքական առումներով:   Continue reading

Հայկական փոխլրացնող արտաքին քաղաքականության պտուղները – Հայաստանը՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջանցիկ ուղի… Հայաստանից բարձրաձայնում են, որ իրապես պատրաստ են լինել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի տնտեսական շահերը համատեղող օղակ, ինչը կարող է նպաստել նաեւ համաշխարհային բեւեռների հարաբերությունների բարելավմանը…

Հայաստանը շարունակում է արտաքին աշխարհի հետ առնչվել փոխհամադրելի քաղաքականությամբ, ինչը հնարավորություն է տալիս խուսափել «միակ եւ հավատարիմ բարեկամը» կամ «անփոխարինելի հավատարիմ գործընկերը» լինելու տխուր հեռանկարից, ինչը մինչ վերջերս առկա էր մեր պետական արտաքին քաղաքական գրեթե բոլոր ուղղությունների մեջ:

Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալվում էր բացառապես ռուսամետռուսաստանամետ մի երկիր, որն անկախ իր արեւմտյան գործընկերների հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերին, Արեւմուտքի կողմից չէր դիտարկվում տարածաշրջանային եւ այլ ծրագրերում՝ որպես դերակատար:

Վրաստանը վերածվելով հակառուսական պետության, կարողացավ անցնել արեւմտյան ուղղություն, սակայն կրեց տարածքային կորուստներ՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան փաստացի հանձնելով Ռուսաստանին:

Ադրբեջանը եղբայրական Թուրքիայի օժանդակությամբ եւս հանգրվանեց արեւմտյան քաղաքական շրջանակներում, սակայն տարածքային կորուստներ դեռեւս չունեցավ, քանի որ ինչպես Թուրքիան, այնպես էլ թուրքական դաշինքի մյուս երկրները՝ Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, որոշակիորեն նաեւ Ուզբեկստանը Ռուսաստանի զսպող օղակներն են Կովկասյան ու Միջինասիական, որոշակի նաեւ Մերձավորարեւելյան տարածաշրջաններում, ինչպեսեւ՝ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում:

Հայաստանը եւս չունի եղբայրհովանավորներ, ինչպես Վրաստանը, սակայն ի տարբերություն վրացական ընդգծված հակառուս քաղաքականության, որդեգրեց փոխլրացնող քաղաքական ուղին, ինչը առանց ավելորդ սրացումների պահպանում է երկկողմ քաղաքական գիծ ունենալու հնարավորությունը, ինչպես նաեւ թույլ է տալիս չհամարվել համաշխարհային որեւէ բեւեռի պատանդ…   Continue reading

Անկարան ու Բաքուն համաիսլամական խաղերի մեջ – (թուրքերն ու ադրբեջանցիներն էլի փորձում են մեկտեղել համաթրքությունը՝ համաիսլամականության եւ համաարաբականության հետ)… «Ջիհադի» թյուրքական խաղեր իսլամական աշխարհում՝ ընդդեմ արցախյան խնդրի եւ հայության…

«Լուսանցք»-ը բազմիցս ներկայացրել է Անկարայի այն ցանկությունը, որ համաթուրանականությունը հնարավոր լինի համադրել համաիսլամականության եւ համաարաբականության հետ, ինչը թույլ կտա Թուրքիան դարձնել ոչ միայն տարածաշրջանային գերտերություն, այլեւ համաշխարհային: Սա թույլ կտա նաեւ. որ թուրքերը փորձեն իրականացնել իրենց «Մեծ Թուրան»-ի ստեղծման երազանքը:

Բայց շատ կարեւոր է, որ սա գիտակցում են նաեւ աշխարհի գհերտերությունները եւ հասկանում են, որ «Մեծ Թուրան»-ը ոչ միայն մրցակից է լինելու համաշխարհային բեւեռներին, այլեւ իրականացնելու է աշխարհակործան քաղաքականություն, որը կամա, թե ակամա կյանքի է կոչվելու թյուրքական արնախում եւ հակամարդ բնույթից

Այսօր այդ քայլերից մեկը հայության դեմ համաիսլամական շարժում նախաձեռնելն է: Իսկ դա փորձում են անել Անկարան եւ Բաքուն միասին՝ Արցախի հարցը «ջիհադի» արժանացնելու փորձերով: Դա առայժմ փորձում են անել «Իսլամական համաժողով» կազմակերպության միջոցով: Այստեղ ներգրավված են նաեւ արաբական երկրները, ինչը միանգամից նաեւ համաարաբական ծավալումների դաշտ է ստեղծել:

Այսօրինակ քայլերի Անկարան եւ Բաքուն գնում են հատկապես այն ժամանակ, երբ արցախա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը լարվում է: Խնդրով շահագրգիռ բոլոր երկրներն էլ հասկանում են, որ սա նախապատերազմական իրավիճակ է՝ առանց չափազանցությունների:   Continue reading

Կլինի ինչպես խոստանու՞մ են, թե՞ կստացվի ինչպես միշտ – Հիշենք՝ խորհրդարանական ընտրությունների քաղաքական պատմությունից (1995-ից մինչեւ 2017)… (Հիշողություններ խորհրդարանական պատմությունից՝ 1995-2017… Իսկ Հայաստնում խոստումների հորձանուտ է – տեսնելու եւ համոզվելու համար շատ չմնաց)…

…«2003թ. խորհրդարանական ընտրություններում նախադեպեր շատ կային… Այս տարվա նորություններից էր նաեւ այն, որ ընտրություններին հայ ազգայնական քաղաքական պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ «Հայ Արիական Բռունցք» նախընտրական դաշինքը, որտեղ համախմբվել էին Հայ Արիական Միաբանությունը՝ կառույցի առաջնորդ Արմեն Ավետիսյանի, Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) նախկին մարտիկները՝ ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ աջակից շուրջ 5-6 փոքր ու միջին ազգայնական կուսակցություններ»… 

* * *

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին ընդունել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը հավաստիացրել է դիտորդական առաքելության ղեկավարներին, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով համագործակցել բոլոր դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ եւ նրանցից ակնկալում են անկողմնակալ ու հավաստի գնահատական Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների մասին:

Յան Պետերսենը կարեւոր է համարել ընտրությունները դիտարկելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրելը՝ նշելով, որ առաքելությունն արդեն 11-րդ անգամն է Հայաստանում ընտրություններ դիտարկում, եւ մշակած մեթոդաբանությունն ու փորձը միանգամայն համապատասխանում են Հայաստանում ընտրությունները պատշաճ դիտարկելու, եզրակացություններ կատարելու պահանջներին: Դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակությամբ է խոսել Հայաստանում գտնվելուց ի վեր՝ անցած երկու շաբաթների ընթացքում իշխանությունների, քաղաքական կուսակցությունների եւ բոլոր մյուս գործընկերների հետ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելության համագործակցության մասին եւ տեղեկացրել, որ առաքելության դիտորդներն արդեն գործուղվել ու տեղաբաշխվել են հանրապետության ամբողջ տարածքով մեկ ու պատրաստ են իրականացնելու իրենց առաքելությունը:   Continue reading