Hermes-ի հավաքածուի ստեղծողը՝ հայուհի
Ֆրանսիական հայտնի Hermes ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուն ստեղծվում է հայ կնոջ՝ Վերոնիկա Նիշանյանի կողմից:
Նա աշխարհում սակավաթիվ կանանցից է, ովքեր մոդելավորում են հագուստ տղամարդկանց համար: Հայուհին ծնվել է 1954թ. մայիսի 3-ին, Փարիզի արեւմտյան արվարձաններից մեկում: Նա իր կոչումը գտավ երիտասարդ տարիներին, երբ սովորում էր դիզայնի ֆրանսիական դպրոցներում:
Մասնագիտական կրթություն ստանալով՝ աշխատանքի է անցել Cerruti, ապա 1988-ից Hermes ընկերությունում: «Hermes-ում ես աշխատանքի անցա որպես սովորական դիզայներ, պատրաստում էի տարբեր բաներ, աքսեսուարներ: Այնքան նվիրվեցի ընկերությանը, որ երբեք գլխումս միտք չի ծագել նորաձեւության սեփական տունն ունենալու մասին»,- ասել է Վերոնիկա Նիշանյանը:
Նորաձեւության ոլորտում հաջողություններից ու ճանաչումից հետո նա սկսել է աշխատել Hermes-ի տղամարդկանց հագուստի վրա, իսկ 2009-ին արդեն այդ ուղղության կրեատիվ տնօրենն էր: Նրա հավաքածուներում ներկայացվում է ֆրանսիական էլեգանտությունը:
«Ես հուզվում եմ ամեն ցուցադրությունից առաջ, կարծես դա իմ առաջին բեմելն է: Ես միշտ հիշում եմ, թե ինձ ինչ ասացին, երբ առաջին օրը եկա Hermes. «Դուք ունեք քարտ բլանշ ամեն ինչի համար, այդ պատճառով զգացեք Ձեզ ինչպես տանը: Ես հպարտ եմ, որ այս բիզնեսում հաջողությունների եմ հասել: Տղամարդիկ չէին սպասում, որ ես կարող եմ հաստատել իմ ոճն ու այն թելադրել համաշխարհային նորաձեւության մեջ: Սակայն ես դա արեցի, ու արդյունքները ձեր առջեւ են»,- լրատվամիջոցին պատմել է նա:
Աղբյուրը նշում է, որ Hermes-ի երկրպագու տղամարդկանց թվում են Արքայազն Ուիլյամը, Մոնակոյի արքայազնը, Միշել Պլատինին եւ այլք:
Շիկահերը սեւամորթ է ունեցել
Ջենիֆեր Քրէմբլը իր ընկերուհու Ամանդա Զինկոնի հետ մասին իրենց ամուսնական կյանքի 7-րդ տարում որոշել են աղջիկ երեխա ունենալ: Նրանց պարագայում երկու տարբերակ է եղել՝ որդեգրել, ինչը այդքան էլ դյուրին չի եղել կամ արհեստական բեղմնավորման կուրս անցնել: Կանայք ընտրել են երկրորդ տարբերակը եւ դիմել սերմնահեղուկի բանկ: Continue reading



