Հնդկական Աստվածներ
Սկիզբը՝ թիվ 9-ում
http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– http://www.hayary.org/wph/?p=4708 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ (ամբողջական հոդված) – …Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…
Ի դեպ, տեսակետ կա, որ հայկական ՎԱՀԱԳՆ-ի պես հնդիկներն իրենց ուժի եւ զորքերի Աստծուն անվանում են ԱԳՆԻ, բայց միայն Երկրի վրա՝ շփոթություն առաջացնելու նպատակով: Հնդարիականությունից մշտապես օգտվող ռուսներն էլ ունեն ԱԳՈՆՅ (ԿՐԱԿ) անունը: Միայն հնդկական անվանափոխությունները չեն, որ վաղուց շփոթ են ստեղծել Աստվածների «սեփականացման» հարցում: Տեսակետ կա նաեւ, որ Վահագն անունն առաջացել է սանսկրիտ (իսկ այս հնագույն լեզուն միայն հայերեն է կարդացվում) «վահ» (բերող) կամ «վհա» (բոց, աստղ) եւ «ագնի» (կրակ) բառերից, հետո են սկսել նույնացնել հնդիրանական Վերեթրագնա, Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններին։ Փորձեր են արվել նաեւ՝ Վահագնի անունը «առաջացնել» հին հնդեվրոպական «Բահագին» (Աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վե»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Դա արել են, քանի որ Վահագնը անձնավորել է դիցաբանական հար եւ նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով: Եվ հետեւություն է արվում, թե վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագին՝ նրա գաղափարանունը վերածելով հատուկ անվան։ Նշվում է, թե Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում Հայկի փոխարեն հայոց նախնի եւ սեմական Բել աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը…
Սակայն, մեզ համար ակնհայտ է, որ այս բոլորը Հայ Աստվածների ՀԱՅԿԱԿԱՆ լինելը կասկածի տակ առնելու համար է արվում, ինչն այլեւս ապագա չունի: Հայ Աստվածների անունների նկատմամբ ոտնձգություններ արել են նաեւ հույները, պարսիկները եւ այլք, անգամ արհեստածին ազգերը, որ հայերից հետո տասնյակ հազարավոր տարիներ հետո են ինքնաստեղծվել… Ի դեպ, հնդկական Թաջ Մահալ դամբարանն այնպիսի բառակազմություն ունի, որի խորհուրդը՝ Թաջ (մեծ, բարձր) – ՄԱՀ (ոգի)- Ա(Ը)Ր (ուխտ), նույնանում է ՄԻՀՐ խորհրդին: ՄԻՀՐ (ՄՀԵՐ) – Ոգու Ուխտի, Հոգեւոր Ուխտի, Դաշինքի Խորհուրդ: Լեզվաբանորեն կազմված է՝ ՄԱՀ (ոգի) բառով եւ ԱՐ (ուխտ) արմատով՝ ՄԱՀ-ԱՐ՝ ՄԻՀ-ԸՐ՝ ՄԸՀ-ԷՐ: Արդեն ասել եմ, որ յուրաքանչյուր Աստվածային Համակարգում Աստվածների թիվը տարբեր է, որին որոշակի անդրադարձել եմ: Հայ Աստվածները 8-ն են, ունեն իրենց հստակ գործառույթները, որոնցով էլ պայմանավորված Նրանց Տիեզերական Զորությունն ու Առաքելությունը: Այսպես է բոլոր Աստվածների դեպքում: Մյուս 6 Աստվածային համակարգերի Աստվածների անուններին կամ թվաքանակին անդրադառնալը շատ դժվար կլինի, քանզի, ինչպես վերը նշեցի՝ անունների ճշմարտության հարցում ունեմ խիստ կասկածներ, ինչը նաեւ կասկածի տակ է առնում Նրանց թիվը նշելու հանգամանքը: Կանդրադառնամ մասնակի, հնարավորինս ամբողջացնելով այս կամ այն Աստվածային Համակարգի մասին պատկերացումը:
Հետաքրքրիր է, որ Հնդկական Աստվածներն ունեն բազում ձեռքեր, ոտքեր եւ մարմնի այլ մասեր: Տեսակետ կա, որ Նրանք այդկերպ հավասարակշռություն են պահպանում Երկրի վրա: Հաճախ այդ Աստվածները պատկերվում են բազում ձեռքերով, հատկապես չար ուժերի դեմ պայքարում: Դա նաեւ անհավանական ուժ է նշանակում եւ շատ գործեր միաժամանակ կատարելու ունակություն: Բայց կա նաեւ իմաստասիրական խնդիր՝ օրինակ՝ Շիվա Աստծո մի զույգ ձեռքը խորհրդանշում է հավասարակշռություն կյանքի եւ մահվան միջեւ, մյուս զույգը՝ պայքար բարու եւ չարի միջեւ, երրորդը՝ առարկայական (օբյեկտիվ) ու ենթակայական (սուբյեկտի) ճշմարտությունները, չորրորդը՝ աշխարհի ստեղծումն ու կործանումը: Շիվան ճակատին ունի նաեւ երրորդ աչք, որ խորհրդանշում է աստվածային իմաստություն, ներկան, անցյալն ու ապագան միաժամանակ տեսնելու ունակություն կամ Երկնքում, Երկրի վրա եւ դրա տակ տեղի ունեցող իրադարձությունները հսկելու կարողություն: Իսկ երեք գլուխները նրա բնավորության տարբեր կողմերն են. աստվածայնություն, անընկճելիություն ու հավիտենականություն: Continue reading



