Հայապատկան հողերը՝ Հայաստանին – Հայ արիները վաղուց են բարձրաձայնում Ադրբեջանի եռատման մասին՝ հայ-ռուս-իրանական զինակցությամբ…

Ադրբեջանական զինուժը շարունակում է գնդակոծել հայկական գյուղերը, ինչպես մեր, այնպես էլ իրենց բնակիչներին վախեցնելու համար: Առավելապես՝ ադրբեջանցիներին վախեցնելու, քանի որ ներքին խնդիրները ահագնացող են: Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները թաքցնում, իսկ ոչ պաշտոնականները հաստատում են, որ այդ երկրում սկիզբ են առել հետզհետե ուժգնացող միջէթնիկական ու միջկրոնական բախումներ, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել «սրբազան» կամ «անջատողական» պատերազմների, երկիրը կքայքայեն ներսից:

Մահմեդական երկու ուղղությունների (շիա եւ սուննի) ներկայացուցիչներն են կանգնած այս բախումների կողմերում, որ կամենում են ստեղծել իրենց էթնիկական-կրոնական ինքնավարությունները՝ գրեթե կրկնելով սիրիական կամ իրաքյան տարբերակները: Այս ամենը հրահրվում է իսլամական տարբեր կենտրոնների ու ահաբեկչական կազմակերպությունների կողմից՝ նպատակ ունենալով Ադրբեջանը եւս վերածել մուսուլմանական ահաբեկչական պետության: Ոմանք էլ տեսնում են ռուսական հետք՝ համոզված լինելով, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանն անցնելու է Ադրբեջանի կազմաքանդմանը: Սա կհետաքրքրի նաեւ Իրանին, քանզի Բաքուն Իրանի կազմաքանդման առաջին գծում է արդեն Իսրայելի հետ:

Թե ովքեր են կանգնած ծայրահեղական իսլամիստների թիկունքում, դեռ կպարզվի, բայց ակնհայտ է, որ Սիրիայից ու Իրաքից հետո՝ հնարավոր է Ադրբեջանը դառնա թիրախ, եւ այստեղ տեղի ունենան պատերազմական գործողություններ: Եթե Ադրբեջանի մասնատումը ռուս-իրանական ծրագիր է, ապա Հայաստանը չի կարող կողքից դիտողի կարգավիճակում մնալ: Նախ, որ այդ հարեւան կոչված երկրի զգալի մասը հայկական հողերի վրա է գոյատեւում, հետո էլ՝ պատերազմական գործողությունները առնչվելու են Հայաստան-Արցախի հետ:

Այստեղ պետք է հստակ կողմնորոշվել, եթե հերթական ռուս-թուրքական պայմանագիրը ձգձգվելու է հերթական ռուս-պարսկական պայմանագրի պատճառով, ապա հայերիս համար ոչ մի տարբերություն չկա, թե որը կիրականանա. երկու դեպքում էլ դա վնասաբեր է Հայաստանի ու հայության համար, եթե առանց մեր շահերը հաշվի առնելու են կատարվելու:

Հայ արիները վաղուց են բարձրաձայնում Ադրբեջանի եռատման մասին, հայ-ռուս-իրանական զինակցությամբ, ինչը արդեն հիմնովին կքայքայի Ադրբեջանը: Այս դեպքում՝ ոտքի կկանգնեն բոլոր ազգային փոքրամասնությունները, որոնք կարող են ստեղծել իրենց ինքնավարությունները Ռուսաստանի եւ Իրանի տարածքում: Իսկ հայապատան հողերը կվերամիավորվեն Հայաստանին՝ արդեն Արցախի հետ միասին:

Continue reading

Հանցագործները պիտի պատասխա՛ն տան – ԵԱՀԿ ՄԽ-ի՝ երկակի ստանդարտները եւս մեղավոր են… Արցախում չկա խուճապ, մենք էլ զգոնանում ենք, իսկ եվրաերկակիությունը մնում է…

Հանցագործները պիտի պատասխա՛ն տան…

«Դիվերսիոն-հետախուզական խմբի անդամները հացագործություն են կատարել եւ ԼՂՀ իրավապահ մարմինները քր.գործ են հարուցել, նրանք պատասխան կտան օրենսդրության ու միջազգային նորմերին համաձայն»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նշել է, որ այդ մարդիկ սադրիչ գործունեություն են ծավալել, ընդ որում այդ ժամանակ հակառակորդը գործածել է նաեւ հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին: Բաքուն միշտ էլ փորձել է լարվածություն ստեղծել՝ ներքաղաքական, միջազգային խնդիրներ իրականացնելու համար, փորձել է ազդել այն կառույցների վրա, որոնք զբաղվում են ԼՂ խնդրով:

«ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն, մեր ժողովուրդը երբեք չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված վիճակում լինել: Առաջին անգամ նրանք մեզ պարտադրել են պատերազմ, եւ Արցախի ժողովուրդը պատվով է դուրս եկել, ունեցել է հաջողություններ, հաղթանակ է տարել: Հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա՝ միակողմանի հաջողություններ, միակողմանի զիջումներ ունենալու: Երկխոսությունը եւ վստահության մթնոլորտի ձեւավորումն է այն միակ ճանապարհը, որով կարող ենք ԼՂՀ խնդիրը խաղաղ եւ քաղաքական ճանապարհով հասցնել մինչեւ վերջ»,- հայտարարել է նախարարը:

Հայկական զինուժի պատասխանատուները ցավով են նշել, որ կան անհատներ, այդ թվում իրենց մարտական ընկերներից, կարծիք են հայտնել, թե ծառայությունը թերի է կազմակերպված: Ովքեր եղել են մեր սահմանագծի տարբեր հատվածներում, մանավանդ Քարվաճառում, որտեղ որ ԼՂՀ ՊԲ զորքերը հերթապահություն են իրականացնում, գիտեն, որ բարդ լեռնաանտառային պայմանները այսօր հնարավորություն չեն ստեղծում ամբողջությամբ փակել, եւ այդպիսի դեպքեր միշտ էլ եղել են, «ընդհակառակը մենք այսօր փառք պետք է տանք մեր զինվորներին, ովքեր կարողացել են հայտնաբերել, վնասազերծել, 1 հոգու ոչնչացնել ու 2 հոգու գերեվարել»: Եթե բանակային գործընթաց է, եթե զինված ուժերին է առնչվում, ապա պետք է թույլ տալ զինված ուժերի ղեկավարությունը եւ համապատասխան փորձագետներն այդ գնահատականը տան. համոզված են ՊՆ պատասխանատուները: ՊՆ-ն գնահատականը տվել է, որ դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներ են, միգուցե ուղեկցորդներ են: Իսկ թե ի՞նչ է սպասվում ադրբեջանական դիվեսանտներին, կորոշվի դատավարությամբ, արդեն քանի օր է համացանցում ցուղադրվում է տեսաֆիլմ՝ ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման մասին: Կան անհերքելի ապացույցներ, որ գործ ունենք հանցավոր խմբի հետ: 

Continue reading

Երբ ծայրահեղացնում են միտումնավոր – Եվ պարզ է, թե ինչու է «շրջափակվել» հայ ազգայնականությունը եւ համաարիական դաշինքի նախաձեռնությունը ՀԱՄ կողմից՝ «անհարմար» դրության մեջ դրել ոմանց…

«Լուսանցք»-ն անդրադարձել է Եվրոպայում ազգայնականության վերհառնման հնարավորությանը, ինչը հետզհետե նոր ծավալումներ է ստանում: Այնպիսի ծավալումներ, որ ազգայնականությունը կարող է հանգեցնել ազգայնամոլության: Եթե Հայաստանում հստակ զատում են ազգայնականություն-նացիոնալիզմն ու ազգայնամոլություն-շովինիզմը, ապա եվրոպական անդեմ հանրության մեջ սրանք գրեթե նույնացվում են հիմնականում: Արեւմուտքը առհասարակ ծայրահեղացնում է ամեն բան, հատկապես երբ դա կապված է ազգային եւ հոգեւոր բնախոսական երեւույթների հետ: Այսինքն՝ եվրա-ամերիկացիները չունենալով հստակ ազգային դիմագիծ՝ նույնացնում են նացիոնալիզմն ու շովինիզմը, սրանց միացնում են նաեւ ռասիզմը, եւ փորձում են խափանել ճշմարիտ ազգայինի կամ ազգայնականի առաջընթացը: Իսկ այն երկրներում, որտեղ դա իրականանում է, անմիջապես իրենց նացիզմա-շովինիզմա-ռասիզմա խառնակրությամբ ծայրահեղ են ներկայացնում նաեւ նրանց, որ պարզապես բնախոսությամբ եւ ազգային ինքնությամբ են առաջնորդվում:

http://www.hayary.org/wph/?p=4252 Հայի ազգայնականությունն ուրիշ է – հենված է ազգի ու բնօրրանի ծագմանը, արարչածին հավատին… Իսկ ապազգայինն ու օտարը ոչնչացնում են արարչաստեղծ ու աստվածահաս ասուն մարդուն, տեղը «դնում» անասուն մարդանմանին

Վերջերս հերթական նմանօրինակ մի քայլ եղավ, երբ Շվեյցարիայի դատարանն օրինականացրեց նացիստական ողջույնը: Լոզան քաղաքի դատարանն անօրինական ճանաչեց նացիստական ողջույնի բացարձակ արգելքը, որոշեց, որ նացիստական ողջույնը միշտ չէ, որ պետք է դիտարկել որպես պատժի ենթակա արարք: Որոշման համաձայն՝ նացիստական ավանդական ողջույնը ռասայական խտրականություն չէ, եթե այն չի արտացոլում մարդու անձնական համոզմունքները եւ ուղղված չէ ռասիստական գաղափարախոսության տարածմանը: Սա զարմացրել է ոչ միայն եվրոպացիներին, սակայն պետք է նշել, որ ինչպես եվրոպական շատ երկրներ, Շվեյցարիան եւս ունի ներգաղթյալների խնդիր, ինչը ստիպում է վերաարժեւորել ազգայնական գաղափարները: Բայց չի բացառվում, որ այստեղ եւս կխառնեն թացն ու չորը:

Այսպիսով, չեղյալ է հայտարարվել ավելի ցածր ատյանի որոշումը, ինչը համենայնդեպս աննախադեպ է: Հիշեցնենք, որ նախկին որոշումն ընդունվել է մի մարդու նկատմամբ, ով 150 մարդուց բաղկացած հանրահավաքի ժամանակ այդ կերպ է ողջունել վանկարկելով «Հայլ, Հիտլեր»: Երկրի աջ ծայրահեղականները վերջին 10 տարիների ընթացքում խաթարում են Շվեյցարիայի ազգային օրվա տոնակատարությունները եւ հրապարակավ ցուցադրում են նացիստական տարբերանշանները: Եվ մինչ շվեյցարիացիները ազատ են արդեն նացիստական խորհուրդների ու նշանների կիրառման առումով, նացիստական ողջույնը դեռ քրեորեն պատժելի զանցանք է համարվում Գերմանիայում, Ավստրիայում ու Չեխիայում:

Continue reading

Թերմարդկանց ինքնախոստովանություն – Իրենք են պնդում, որ ոչխարներն ադրբեջանցիներին միանգամայն մոտ կենդանիներ են… Բաքվում Հիտլերի հետեւորդնե՞ր են հայտնվել – Էշն ի՞նչ իմանա՝ նուշն ինչա… Պատերազմող Հայաստանում ապրելով՝ ոմանք Թուրքիայի բյուջեն են լցնում…

Թերմարդկանց ինքնախոստովանություն

Ադրբեջանական մամուլում տարօրինակ եւ ողբերգա-զավեշտական խոստովանություն է հայտնվել (բնորոշումը՝ համացանցից – news.am): Minval.az կայքը պնդում է, որ «ոչխարներն ադրբեջանցիներին միանգամայն մոտ կենդանիներ են»:

Ամբողջությամբ մեջբերենք. «Նրանք մշտապես մեզ հետ են, նրանք ամենուր են: Խոզի ոչ մի կողիկ մեզ համար չի փոխարինի ոչխարի անտրեկոտին, այդպես չէ՞: Աշխարհում ամենահամեղ  ու հյութեղ խորովածն էլ անում ենք մենք՝ ադրբեջանցիներս: Այսինքն, այդ կենդանիների հետ սրբազան կապին զուգահեռ մենք նրանց ուտում ենք: Բայց Աստված չանի՝ ոչխարները որոշեն վրեժ լուծել»:

Շարունակենք մեջբերումը. «Մեր նախնիների համար 3 սրբազան կուռք կար՝ ընտանիքը, ձին, ոչխարը»,- գրում է Հասան Ղուլիեւն իր հիմնարար «Նախատիպային ադրբեջանցիներ. հոգեկերտվածքի կողմերը» աշխատությունում:

Ըստ նրա՝ «պրագմատիկ բարօրություն մարմնավորող ոչխարի պաշտամունքը նպաստել է ավանդական կենսակերպի հիմնական գծերի՝ տղամարդու եւ կնոջ կենսակերպի պարադիգմների ձեւավորմանը: Պաշտամունքն առաջացել է «ոչխարի» պրագմատիկ նշանակությունը գիտակցելու հողի վրա՝ դրա դերը կյանքի հիմնական պահանջմունքները բավարարելիս եւ աշխարհընկալումը ձեւավորելիս: Ադրբեջանցիների անկշտությունը մսի հանդեպ. գայլի նման նրանք՝ ոչխարի հոտեր են արածում՝ մսի այդ անհագ պահանջը բավարարելու համար: Հոգեկերտվածքի առանձնահատկությունը մեծամասամբ սկիզբ է առնում գայլա-ոչխարային տոտեմային գծերից»…

Այս հոդվածի հաջորդ տողերը եւս հիմնավորում են արդեն ասվածը՝ մեզ գրեթե բան չթողնելով (չնայած սրանց համար միշտ կգտնվի…):

Բաքվում Հիտլերի հետեւորդնե՞ր են հայտնվել

Միջազգային զմն-ները եւս արձագանքեցին ադրբեջանական ընդդիմադիրների այն աղմուկ-տեղեկատվությանը, թե Ադրբեջանում Ֆյուրերի «արժանի» հետեւորդներ են հայտնվել:

Տարածվել է մի լուսանկար, որում՝ Բաքվի կենտրոնում Արեւմտյան Եվրոպայում գործող ծայրահեղ աջերին հատուկ հանդերձանքով ներկայացած մի երիտասարդ «զիգ հայլ» է անում (նացիստական ողջույնը՝ աջ ձեռքի վեր բարձրացմամբ): Այդ ադրբեջանցու կրծքին «Պետական արծիվն» է փայլում՝ Երրորդ ռեյխի պաշտոնական խորհրդանիշը:

Facebook-ում եւս նոր էջ է հայտնվել՝ ANSC (Ադրբեջանական ազգայնական-սոցիալիստական ճակատ) անունով: «Թեեւ, ճիշտն ասած, էջը գրեթե դատարկ է, սակայն ինչպես ասում են՝ դատարկ տեղը միշտ էլ կարելի է լրացնել»,- գրել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Continue reading

Մեր օրենքներով պետական գաղտնիությունը՝ հումորային ուղղություն – ՀՀ բոլոր քաղաքացիների անձնագրային եւ այլ տվյալները նորից հայտնվել են համացանցում… Ռուսաստան էլ գաղտնագրումը ուշացրեց…

…Արդյո՞ք մարդու գենետիկ տվյալներն իրավունք ունեն պետականացնելու կամ ինչ-որ միջազգային գաղտնի կառույցի սեփականությունը դարձնելու… սա համազգային, համաշխարհային վտանգ է, ինչի մասին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը 2000թ. առ այսօր խոսում է…

Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ բոլոր քաղաքացիների քաղաքային ու բջջային հեռախոսահամարներն ու մեքենաների համարանիշները, ինչպես նաեւ անձնագրային տվյալները հայտնվել են համացանցում: Այսքանից հետո, յուրաքանչյուր ոք armsearch.info համակարգի օգնությամբ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար պետք է ընդամենը ընտրի նշված բաժիններից որեւէ մեկը եւ սեղմի «OK» կոճակը:

Ըստ համակարգի՝ իրենց տրամադրած տեղեկատվությունը ճշգրիտ է 2012թ. դրությամբ: Բնակիչների մոտ սա տարակուսանք է առաջացրել, շատերը վստահ են, որ այս ձեւով խախտվում է գաղտնիության իրավունքը: Կայքն անհասանելի է դեռ, բայց հակերների եւ ոմանց համար անհասանելի ոչինչ չկա…

Խնդրի հետ կապված տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշել էր, որ տարիներ առաջ տեղեկատվական արտահոսք է եղել, տվյալները մինչ օրս շարունակում են գործածել: Սա այնքանով է խնդիր, որ այդ տվյալներն արդեն 4 տարի է պտտվում են, տարբեր ձեւերով վաճառվում են, ցանցում տեղադրվում ֆայլերի ձեւով եւ այլն: «Բնականաբար, օրենքի խախտում է՝ ինչպես արտահոսքը, այնպես էլ տվյալների տարածումը: Ընդհանրապես անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում սարսափելի վիճակում է: Ցավոք, առանձնապես ոչ հասարակությունն է հետաքրքրվում, ոչ լրատվամիջոցները… շարունակվում է տարածվել»,- փորձագետը:

Հեռախոսի կամ անձնագրի համար իմանալը բավարար է, որպեսզի հնարավոր լինի տիրապետել մարդու անձնական տվյալներին: Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ զգուշացնում էր, որ անձնական տվյալները հնարավոր չի լինելու գաղտնի պահել ինչ-ինչ պահոցներում եւ շուտով համարակալված մարդիկ (որ նույնականացված են լինելու իրենց տրված քարտերի համարանիշների հետ) հասանելի են լինելու այն ուժերին, որ արդեն տիրապետում են աշխարհի գրեթե ամբողջ բնակչության տվյալներին:

ՀՀ քաղաքացիների տվյալների բազան համացանցում պտտվում է տարիներ շարունակ, իսկ իրավապահ մարմինները եւ նույն հասարակությունը դրան այնքան էլ լուրջ չեն վերաբերվում: Գործում է անգամ կայք, որտեղից կարելի է հեշտությամբ, մի քանի վայրկյանի ընթացքում ստանալ որեւէ անձի բնակության հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի համարը: Շուտով երեւի սոցիալական եւ կենսաչափական քարտերի տվյալները եւս կդառնան հասանելի (եթե արդեն այդպես չէ), ինչպես զգուշացրել էին հայ արիները:

Continue reading

Երբ գողը տնից է… թշնամին խնդիր չունի – Չիպը կդառնա ալիքային կառավարման այն միջոցը, որով կազդեն մարդու գիտակցության եւ ենթագիտակցության վրա,- ասում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը…

Պարբերաբար օրենքներ են պարտադրվում երկրներին, որոնք անբարոյականացման ու ապազգայնացման են տանում մարդկանց, հանրույթներին, ազգերին, հատկապես՝ երեխաներին, որոնք այդ մարդկանց ու ազգերի ապագան են: Դրանք թաքնվում են «սոցքարտեր», «բիոքարտեր» «գենդերային հավասարությաուն եւ իրավունք», «սեռային ու սեռական հավասարություն», «ընտրովի սեռ կամ անսեռ», «ընտրովի ազգություն», թե այլ հակամարդկային, ապազգային ու անբարո «անմեղ» ձեւակերպումներով:

Գրեթե ավարտվեց մարդկանց համարակալման գործընթացը, տվյալների հավաքագրումն ու պահեստավորումը մեկ կենտրոնում, հավաքեցին մարդկության բոլոր հնարավոր տվյալները: Եվ սա մոտեցրեց այն վտանգը, ինչի մասին ասում էինք՝ մոտենում է ամբողջ մարդկության չիպավորման վերջնակետը, երբ բոլորը եւ ամենուր վերահսկելի կդառնան ու հայտնի «ոսկե միլիարդի» հետեւորդներ կլինեն… Մարդը հետզհետե կդադարի կենսաբանական էակ լինելուց եւ կկառավարվի ինչպես ռոբոտ՝ իր մարմնում տեղադրված չիպի միջոցով (ինչը ալիքային հեռակառավարման է ենթարկվում եւ դեռ հետո կիմացվի, որ ղեկավարվում է, հրահանգավորվում):

Եվ մարդկանց հավաքագրված տվյալներն էլ կծառայեն այդ կառավարմանը, արդեն կան յուրաքանչյուրի սեռական կողմնորոշման, առողջական վիճակի, քաղաքական հայացքների, կենսակերպի ու մտածողության, աչքի ծիածանափայլ թաղանթի եւ այլ տվյալներ, մարդկանց մատնահետքերն ու գենետիկ որոշակի տեղեկություններ… Եվ չիպը կդառնա ալիքային կառավարման այն միջոցը, որով կազդեն մարդու գիտակցության, անգամ՝ ենթագիտակցության վրա:

Այս ամենն արվում է առանց միջոցների մեջ խտրականություն դնելու: Ասել եւ ասում ենք՝ սա աշխարհի գաղտնի կառավարության ծրագիրն է, որ ձգտում է միադեմ ու ստրկացված մարդկության ստեղծմանը: Տարիներ շարունակ մեր բացահայտումներն ու փաստերը հերքողները փորձել ու փորձելու են մեզ ցնորամիտ ներկայացնել՝ շովինիստ-ռասիստ-ֆաշիստ կամ այլ ծայրահեղական անվանումներով պիտակավորելով: Հին ու փորձված ձեւ է եւ անտեղյակ զանգվածի վրա դեռ ազդեցություն է գործում: Ստիպված ենք հիշեցնել այդ մասին, ցայսօր ընթանում է այն գործընթացը, ինչի մասին խոսեց ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ալեն Դալեսը 1945թ. ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում: Սա, իհարկե, իբր ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-(սաքսոնական) ամերիկյան ծրագիր էր, սակայն իրականում աշխարհի գաղտնի կառավարության հերթական քայլերն էին, որ այժմ էլ կիրառվում են՝ ցանկացած երկիր, ազգ կամ հանրույթ քարուքանդ անելու ժամանակ: Սրա ականատեսն ենք նաեւ մեր իրականության մեջ, եւ առհասարակ: Այս թվականը լավ հիշենք, քանի որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջերս մեղադրել է Մոսկվային՝ 1945թ.-ից հետո ձեւավորված եվրոպական քաղաքականության հիմքերը քանդելու մեջ…

Continue reading

Մարդկանց համարակալումը հասնում է չիպավորման ընթացքին – հայ արիները դեռ պայքարում են… Կամավոր-պարտադիր սկզբունքը դառնում է ճնշող լծակ – ստեղծվել է ընդդիմացող միավորում…

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է համաշխարհայնացման տարաբնույթ գործընթացներին, ժամանակին ներկայացրել ենք նաեւ մարդկանց համարակալման շրջանակներում թաքնված ապազգայնացման ու մարդկանց ստրկացման վտանգները: Դրանք համարակալման անվանափոխությունից հետո ստացան անհատական համարանիշ, սոցիալական քարտ եւ այլ անվանումներ, այժմ նաեւ կենսաչափական քարտ եւ անձնագիր, որը մարդկանց չիպավորման գործընթացն այլեւս ազդարարեց: Հաջորդը, որքան էլ մեզանում դեռ կան անհավատներ, լինելու է մարդու մարմնում չիպի տեղադրումը, եւ դա էլ համոզելու եւ անցկացնելու են «օրենքների» շրջանակներում… Կենսաչափական (բիոքարտի) խնդիրներին մենք եւս անդրադարձել ենք:

Վերջերս պարզվեց, որ կառավարությունը փոխել է 2012թ. սեպտեմբերի 13-ի իր 1202-Ա որոշումը: Արդեն կարելի է ստանալ էլեկտրոնային ստորագրություն առանց նույնականացման քարտի: Եվ ինչպես մարդկանց համարակալման նախնական ժամանակահատվածում, այժմ էլ անաղմուկ կիրառվում է կամավոր-պարտադիր սկզբունքը, եւ կազմակերպություններն ու մարդիկ անախորժություններից եւ անհարկի քաշքշուկներից խուսափելու համար մեր «ցեղակրոն» կառավարության ջանքերով գնում են դեպի «համաշխարհային գաղտնի կառավարության» ստեղծած պայծառ ապագան՝ ստրուկների համաշխարհային եւ համամարդկային համակենտրոնացման բազա…

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ), «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի եւ քարտավորման» եւ «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումները (միացել են այլ կազմակերպություններ եւս), նաեւ հազարավոր քաղաքացիներ շարունակում են պայքարել միջազգային ստրկացման դեմ, բայց երբ «ձուկը գլխից է հոտած», պայքարը մեծ ծավալումներ չի ստանում:

Հիմա էլ առանց նույնականացման քարտի էլեկտրոնային ստորագրություն տրամադրում են որոշակիորեն, որպեսզի նույնականացման քարտերի պարտադրանքն այդ ստորագրությունն ստանալիս հիմնականում զանգվածային չերեւա: Եվ մարդիկ առօրյա կյանքից հոգնած ու անտարբեր (այսպես են դարձրել)՝ հետզհետե «մտնում» են համակարգչային կյանք ու շուտով այնտեղ էլ բնակվելու են… մինչեւ գլխի ընկնեն…

Continue reading

Ցավոտ կետեր.- Հայկական կոնյակը՝ միջազգային իրավունքի շրջանակներում – Ինչպես լուծել ծագելիք խնդիրները… Առավելություններ եւ խնդիրներ… Դեպի չինական եւ այլ շուկաներ…

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ-ի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն ունենք, որը նախանշում է նաեւ այնպիսի ոլորտների զարգացում, որոնցում ձեւավորվող կարողություններ կան: Ըստ այդմ, խոսենք կոնյակագործության մասին:

Ընդհանրապես, արտահանման ծավալների տեսանկյունից 2-րդը լինելով (ընդհանուրի մեջ՝ 14%)՝ սննդամթերքի արտադրութունը կարեւոր դերակատարում ունի գյուղատնտեսության ոլորտի խնդիրները լուծելու հարցում: Օրինակ՝ միայն կոնյակագործությունը, մթերելով մեր երկրի խաղողի բերքի շուրջ 60%-ը, խաղողագործության ոլորտում 8-10 հազ աշխատատեղ է ապահովում:

Ոլորտի հիմնական խնդիրն է պատշաճ որակի ապահովումը եւ վերահսկողությունը, իսկ կարեւոր խնդիրների շարքում են երկարաժամկետ հատվածում հումքային հենքի սահմանափակությունը, սերտիֆիկացման միջազգային ճանաչումը, միջազգային շուկայում շուկայավարման ապահովումը, տրանսպորտային հաղորդակցության անկայունությունը, ոգելից խմիչքների արտահանման պարագայում տրանսպորտային ուղիների սահմանափակությունը (նկատենք, որ Իրանի տարածքով տարանցումն արգելված է):

Ի՞նչ վիճակ է այժմ ոլորտում: Խոսենք հիմնական ցուցանիշներով: Վաճառքի ծավալը 2010թ. եղել է մոտավորապես 107,3 մլն դոլարի կամ 5,1 մլն լիտր (100% սպիրտ): Արտահանումը (ներառյալ կոնյակի սպիրտ) նույն տարում եղել է 95,2 մլն դոլարի: Համեմատության համար նշենք, որ համաշխարհային արտահանման ծավալը 4 մլրդ դոլարի է, Հայաստանը 6-րդ տեղում է՝ իր 2,8% մասնաբաժնով: Հիմնական արտահանման շուկան Ռուսաստանն է՝ 80%: Ի դեպ, ռուսաստանյան ներմուծման մեջ Հայաստանի մասնաբաժինը 23,5% է: Ոլորտում ընկերությունների քանակը 25 է, արտադրությունում զբաղվածների քանակը՝ 1800: Խաղողի ցանքատարածությունները 15,000 հա են, կոնյակագործության համար խաղողագործության մեջ զբաղվածների թիվը 8-10 հազ է, խաղողի արտադրության ծավալը 110 հազ տոննա է:

Մինչ ակնկալիքներից խոսելը, ասենք, թե ինչ նախաձեռնություններ են նախատեսված մինչեւ 2015թ.-ն: Օրինակ՝ որակի ապահովման համար – օրենքի հստակեցում եւ կիրարկման մեխանիզմների մշակում, ժամանակակից լաբորատորիայի հիմնում: Նոր շուկաներ մուտքի համար – շուկայական գիտելիքներ, գործարար կապերի ստեղծում, բրենդինգ, օժանդակություն վաճառքին: Հումքի ապահովման համար – բնական աղետների դեմ պայքար, ֆինանսավորման եւ սուբսիդիաների մեխանիզմների մշակում: Տրանսպորտային ենթակառուցվածքի մասով –  Վերին Լարսի անցակետի բացում ակցիզային ապրանքների համար:

Շուկա մուտք գործելու համար չենք կարող չխոսել մի խնդրից՝ «հայկական կոնյակ» ապրանքային անվանումից:

Continue reading

Հայկական խոհանոց – Պանրով թխվածքաբլիթ… Աշխարհի մարզական հեւքից – Միջազգային եւ ազգային մարզական կյանք… Տեղադրե՛ք ձեր գովազդը՝ հայ արիների պաշտոնական կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Պանրով թխվածքաբլիթ

Բաղադրությունը – Հալած պանիր – 200 գ, ռոքֆոր – 200 գ, կարագ – 200 գ, թթվասեր – 200 գ, կծու պղպեղ – 0.5 թեյի գդալ, կիտրոնի աղ – 0.5 թեյի գդալ, աղ – 1 թեյի գդալ, սոդա – 1 թեյի գդալ, քունջութ – 1 բաժակ, ձու – 3 հատ, ալյուր – այնքան, որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր:

Պատրաստման եղանակը – Ձվի սպիտակուցը հարել: Ռոքֆորը քերել, խառնել հալած պանրին, ավելացնել ձվի հարած սպիտակուցը: Կարագը հարել, ավելացնել թթվասերը, մեջը լցնել կիտրոնի աղը,աղը,սոդան, լավ հարել, ավելացնել պանրե զանգվածին: Սրան էլ ավելացնել քունջութը եւ ալյուրը: Խառնել, ստանալ չկպչող խմոր եւ դնել սառնարանը՝ թողնելով 1 ժամ:

Սառնարանից հանելուց հետո տալ ցանկացած ձեւ՝ կլորավուն, աստղիկանման, երկարավուն եւն, վրան քսել ձվի դեղնուցը ու դնել ջեռոցը՝ եփելով 2000-ի տակ՝ 20 րոպե: Անու՛շ լինի:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

ԱԱ-2014. Աշխարհի չեմպիոնը Գերմանիան է

ՄՕԿ-ի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը տպավորված է ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպվածությամբ եւ համոզմունք է հայտնել, որ Բրազիլիան բարձր մակարդակով կանցկացնի նաեւ 2016թ. օլիմպիական խաղերը:

Իսկ Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունն ավարտվեց։ Եզրափակիչ հանդիպմանը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» հանրահայտ մարզադաշտում ուժերը չափեցին Արգենտինայի եւ Գերմանիայի ազգային հավաքականները։ Հանդիպման առաջին խաղակեսը անցավ Գերմանիայի հավաքականի տարածքային առավելությամբ, չնայած Արգենտինայի հավաքականը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց գերմանացիների դարպասի մոտ։ Ընդմիջման ընթացքում մարտավարությունը փոխած Գերմանիայի հավաքականը երկրորդ խաղակեսում դարձավ ավելի վտանգավոր, բայց խաղը տեղափոխվեց լրացուցիչ խաղափուլ: Հավասար պայքար էր կրկին եւ, թվում էր, անխուսափելի են հետխաղյան 11-մետրանոցները: Սակայն գերմանացիները հանդիպման ավարտից 7 րոպե առաջ՝ 113-րդ րոպեին փոխարինման դուրս բերեցին 2 ֆուտբոլիստների, որոնցից մեկն էլ՝ Գյոտցեն, ընդունելով մյուս փոխարինման դուրս եկած Շյուրլեի փոխանցումը, գրավեց արգենտինացիների դարպասապահ Ռոմերոյի մինչ այդ անառիկ դարպասը: Այս գոլն էլ հաղթանակ բերեց գերմանացիներին:

Գերմանիայի հավաքականը 4-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Բայց այս հաղթանակը առաջինն էր այն առումով, որ Հարավամերիկյան աշխարհամասում դեռ որեւէ եվրոպական հավաքական չէր դարձել աշխարհի չեմպիոն: Գերմանիան եղավ առաջինը: Հաղթող հավաքականի ֆուտբոլիստները ռեկորդային պարգեւավճար կստանան։ Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կվաստակի 300.000 եվրո, որը վճարվել է Գերմանիայում։ Հարկ է նշել, որ Բունդեսթիմը երբեք այդքան գումար չի վաստակել՝ աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում։ Աշխարհի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալները՝ համապատասխանաբար նվաճեցին Արգենտինայի եւ Նիդեռլանդների հավաքականները։ 3-րդ տեղի համար պայքարում հոլանդացիների 3:0 խոշոր հաշվով հաղթեցին բրազիլացիներին, ովքեր այդպես էլ ուշքի չեկան կիսաեզրափակիչում գերմանացիներից կրած 7:1 ջախջախիչ պարտությունից հետո: Առաջնությունը անհաջող եղավ տանտերերի՝ Բրազիլիայի հավաքականի համար, եւ հանրահայտ մարզիչ Սկոլարին հրաժարական տվեց։

4 գոլի եւ 1 գոլային փոխանցման շնորհիվ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է աշխարհի 2014թ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Մանուել Նոյերը ճանաչվել է մրցաշարի լավագույն դարպասապահ, իսկ Պոլ Պոգբան՝ առաջնության լավագույն երիտասարդ խաղացող։ «Ոսկե խաղակոշիկ»-ը, որպես աշխարհի առաջնության ռմբարկուի, բաժին է հասել կոլումբիացի Ջեյմս Ռոդրիգեսին։ Իսկ մրցաշարի «Արդար խաղ» անվանակարգում հաղթեց Կոլումբիայի հավաքականը, որը հասել է մինչեւ քառորդ եզրափակիչ՝ անցկացրած 5 խաղերում ստանալով 5 դեղին քարտ:

Լավագույնը Կրոոսն է, իսկ Մեսսին նույնիսկ տասնյակում չի հայտնվել – ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի 2014թ. առաջնության լավագույն խաղացողների վարկանշային աղյուսակը: Այն կազմվում է՝ հաշվի առնելով շատ գործոններ, այդ թվում՝ ոչ միայն գոլերն ու գոլային փոխանցումները, այլեւ ճշգրիտ փոխանցումները, հաջող խլումները եւ այլն: ԱԱ-2014-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ 1. Կրոոս (Գերմանիա)-9,79; 2. Ռոբբեն (Հոլանդիա)-9,74; 3. Դե Ֆրայ (Հոլանդիա)-9,7; 4. Հումմելս (Գերմանիա)-9,66; 5. Մյուլլեր (Գերմանիա)-9,63; 6. Բենզեմա (Ֆրանսիա)-9,6; 7. Օսկար (Բրազիլիա)-9,57; 8. Տիագու Սիլվա (Բրազիլիա)-9,54; 9. Ռոխո (Արգենտինա)-9,51; 10. Վլար (Հոլանդիա)-9,48:

Խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվել են Նոյերը (Գերմանիա), դե Ֆրայը (Հոլանդիա), Հումմելսը (Գերմանիա), Տիագու Սիլվան (Բրազիլիա), Ռոխոն (Արգենտինա), Կրոոսը (Գերմանիա), Լամը (Գերմանիա), Օսկարը (Բրազիլիա), Ռոդրիգեսը (Կոլումբիա), Ռոբբենը (Հոլանդիա) եւ Մյուլլերը (Գերմանիա):

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 24-ի (329) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223  

1. Արժեհամակարգային ահազանգ. պետականամետը ապազգայի՞նն է – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.- երբ երկրի վարչապետը խոստումը չի պահում, իսկ մշակույթի նախարարը ազգադավ է…

2. Հայ-արիական խաչակնքում – Լինելով մարդակենտրոն, այն տիեզերահաս առաքելություն ունի, հասնում է աստվածային տիեզերաաշխարհներ եւ արարչական ազդակներին… Հայ-արիական կենսադրույթներ… Հայ-արիական կարգախոս…

3. Նախիջեւանը կդառնա՞ նոր խաղաքարտ – Եթե Արցախը Մոսկվայի համար է դարձել ճնշման միջոց Ադրբեջանի ու Հայաստանի վրա, ապա Նախիջեւանը կարող է այդպիսին դառնալ՝ Թեհրանի կողմից…

4. Վերստին շրջանառվում են աշխարհը վերաձեւող խիստ նպատակային ծրագրերն ու քարտեզները – Հայաստանը եւս պետք է հանդես գա որպես միջազգային ծրագրերի նախաձեռնող կողմ՝ աշխարհի բոլոր հնարավոր բեւեռների հետ…

5. Ցավոտ կետեր – Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն… Մեր կարեւորագույն խնդիրը նախ ոլորտի քաղաքականությունում տանուլ չտալն է…

6. Չգիտե՞նք, թե ով է «Նաիրիտ»-ի տերը եւ որտեղ է – «Նաիրիտ»-ի հարցը կքննարկի նաեւ Սոչիում՝ Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետների հանդիպման ընթացքում…

7. Վստահության եւ ժամանակի ճգնաժամ է իշխանական եւ ընդդիմադիր ճակատներում… Նախագահ դառնում են նիստուկացո՞վ – ՀՀ նախագահների հին խաղերի հին կադրերը…

8. Երբ սպիտակն էլ է սեւացվում – Երբ սադրիչ Ադրբեջանին եւ ինքնապաշտպանվող Արցախին կամ Հայաստանին նույն մեղավոր նժարի վրա են դնում… Մեր թշնամիները երկխոսելու ունակ չեն…

9. Հայկական խոհանոց – Սմբուկով տաք ուտեստ… Աշխարհի մարզական հեւքից – Մեր ակումբային ֆուտբոլի պատմության ամենախայտառակ էջը… Բրազիլիայի հավաքականի պատմական խայտառակությունը… Ֆուտբոլային եւ մարզական խճանկար… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Աժեհամակարգային ահազանգ. պետականամետը ապազգայի՞նն է – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.- երբ երկրի վարչապետը խոստումը չի պահում, իսկ մշակույթի նախարարը ազգադավ է…

Դիմում՝ հայությանը եւ մարդկության առողջ հատվածին. Հայաստանում ոտնահարվում են բնակրոն (բնապաշտ) հայերի իրավունքները.- 

…Մենք պահանջում ենք՝ Հայի Հավիտենական Հայրենիքում պաշտպանել մարդկային ու աստվածադիր օրենքներով ապրող՝ ՄԱՐԴ ՄՆԱՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ եւ ՀԱՅ ՄՆԱՑԱԾ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ…

Վաղուց զգացել եմ, որ երկրում կան օտարահպատակ ուժեր, որոնք ընդգծված եւ տարիներ շարունակ սադրանքներ են մոգոնում հայ արիների ու անձամբ իմ դեմ, որպեսզի վերջնականապես «փակեն» խցերում: Տարիներ առաջ իմ կալանավորումն ու պատվիրված դատավարությունը, այնուհետեւ որպես վրաերթ մատուցված մահափորձը դեռ վերջը չեն, քանի որ ոմանք շարունակում են մնալ իշխանական վերնախավում եւ տարբեր ուժային ծառայություններում...

Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց երկրի վարչապետ, խոստացավ լինել ակնդիր բոլոր առկա խնդիրներին եւ ունկնդիր այդ հարցերն արծարծողների ձայնին: Նա բազմիցս հայտարարեց, բայց փաստորեն ստեց:

Ես, որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման կարգավորող-պատասխանատու, մի քանի անգամ բարձրացրել եմ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու թուրքաբարո քաղաքականությունը կանխելու հարցը: Նաեւ երկու բաց-նամակ եմ հղել վարչապետին, սակայն պատասխան չկա, երբ վերջին նամակում հստակ կարեւորել էի պատասխան ստանալու հարցը: Կարեւորել էի, քանի որ հակահայ եւ հակամշակութային քաղաքականությունը հանգեցնելու է արյունահեղության, ինչի մասին բարձրաձայնել եմ ոչ մեկ անգամ: Ես հասկանում եմ, որ եղել են, կան ու էլի կգտնվեն մարդիկ, ովքեր կանեն ամեն բան ինձ եւ միաբան ընկերներիս հունից հանելու համար, բայց մենք սա գիտակցելով անգամ՝ կգնանք անհրաժեշտ քայլերի… Իսկ եթե վարչապետն այն կարծիքին է, որ նամակներս պատասխան ստանալու ենթակա չեն, ապա պետք է նրբանկատորեն հուշեմ, որ հաստատ նրան մեծ պատիվ եմ արել իմ թանկագին ժամանակը ծախսելով՝ զգուշացնող նամակներ գրելով, ինչը դեռ հետագայում կընկալի նա, երբ իշխանական վերնախավի ոմանց ազգադավ քայլերին համարժեք ազգային պատասխաններ կտրվեն:

Բայց պատսխանատուն արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանը կլինի, ոչ թե մշակույթի նախարարի պաշտոնը խեղած ինչ-որ մեկը: Վարչապետն այսօրվանից պատասխանատու է թե՛ նմանների ազգադավ քայլերի, թե՛ մեր կողմից համարժեք պատասխան քայլերի հետեւանքների համար:

Ցավալի է, բայց այլեւս օրինաչափ է դարձել այսօրինակ գործելաոճը: Անպատասխանատու խոսքեր ասողը չի կարող պատասխանատու պաշտոնյա լինել: Վարչապետն իր մոտ էր հրավիրել մշակույթի հականախարարին՝ հանդիպման մեխը դարձնելով ընդամենը Գառնո եւ Զվարթնոց տաճարների տարածքները վարձակալությամբ տալու կարգի քննարկումը: Հա, մեկ էլ իր նախարարին բանավոր նկատողություն է տվել: Սա միայն ծիծաղ առաջացնող քայլ է: Առավել ծիծաղելի է այդ նախարարի՝ իր խամաճիկ աշխատող վլադիմիր պողոսյանին գրավոր նկատողություն տալով փրկելը՝ այդպիսով իր պաշտոնում թողնելը, նաեւ Զվարթնոցի տաճարի տնօրենին աշխատանքից հեռացնելն ու այդ տնօրենի որդուն նրա տեղը նշանակելը:

Continue reading

Հայ-արիական խաչակնքում – Լինելով մարդակենտրոն, այն տիեզերահաս առաքելություն ունի, հասնում է աստվածային տիեզերաաշխարհներ եւ արարչական ազդակներին… Հայ-արիական կենսադրույթներ… Հայ-արիական կարգախոս…

Հայ-արիական խաչակնքումը լինելով մարդակենտրոն՝ տիեզերահաս առաքելություն ունի, հասնում է աստվածային տիեզերաաշխարհներ եւ արարչական ազդակներին:

1. Միացրած 5 մատներով դեպի – ճակատ – աջ աչք – ձախ աչք – կզակ (կամ կոկորդ) – մատներն արդեն բացված, ափը տարվում է սրտին եւ ձեռքը բարձրացվում է վեր՝ ձիգ վիճակում:

Արարչի կամոք.- Այն՝ ինչ գիտակցում եւ մտածում եմ (ճակատ), այն՝ ինչ տեսնում եւ զգում եմ մարմնիս (աջ աչք) եւ հոգուս (ձախ աչք) աչքերով, այն՝ ինչ խոսում եւ կամենում եմ (կզակ կամ կոկորդ),- բխում են սրտիցս (ափը տարվում է սրտին) եւ ուղղված են Հայ Աստվածներին (ձեռքը բարձրացվում է վեր) – Փա՛ռք Աստվածներին, Հային ու Հայքին…

2. Փա՛ռք Քեզ Արարիչ (ճակատ), փա՛ռք Քեզ ԱրԷգԱկ (աջ աչք), լույս եւ ջերմություն տվեք մեզ առատ (ձախ աչք), ունենք մենք վաղուց մեծ Հույս-Նպատակ (կզակ կամ կոկորդ), – որ պիտի հասնե՛նք Հայ Ոգով Անպարտ (ափը տարվում է սրտին) – փա՛ռք Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, Հային ու Հայքին (ձեռքը բարձրացվում է վեր)…

Հայ-արիական կենսադրույթներ

* Մարդը անքակտելի երրորդություն է՝ բաղկացած մարմնից, բանականությունից եւ հոգուց, որ ոգեղենանում է առհավետ…

* Որտեղ նահանջում է ոգեղենությունը, այնտեղ իմաստազրկվում է անականությունը: Որտեղ իմաստազրկվում է բանականությունը, այնտեղ տկարանում է մարմինը: Երրորդություն-մարդ որակը նախապայման է Գերագույն Էության ընկալման:

* Ազգայինը պարզապես դիմագիծ չէ, որակ է, առաքինություն եւ ինքնություն: Ազգը չի կարող ապազգային լինել…

Ապազգային հատկանիշներով առաջնորդվող ժողովուրդը վերածվում է ամբոխի եւ անբարո է դառնում հասարակությունը,- բժիշկը երազում է շատ հիվանդ ունենալ, ինչպես ոստիկանը՝ հանցագործ, հրշեջը՝ հրդեհ, բանտապետը՝ կալանավոր, քահանան՝ առատաձեռն խաչհամբուրող, դագաղագործը՝ մեռել…

* Խոսի՛ր, մտածի՛ր, գործի՛ր, արարի՛ր հայերեն, հայի ու Հայաստանի համար: Գիտցի՛ր՝ քո գերագույն ծնողը ԱԶԳ-ն է, ապա միայն անմիջական ծնողներդ:

* Հայի գենը (ծինը) դեռեւս հայ չէ: Հայը՝ գենից ծնված բարեպաշտության եւ լինելիության մարմնավորումն է՝ ամրապնդված հաստատակամ մարմնա-մտա-հոգեւոր առաքինությամբ, զորությամբ եւ իմաստությամբ:

* Հայ լինելու համար շնչի՛ր, տե՛ս, խոսի՛ր, շոշափի՛ր, պահի՛ր, կե՛ր  միայն անարատը:

Continue reading

Նախիջեւանը կդառնա՞ նոր խաղաքարտ – Եթե Արցախը Մոսկվայի համար է դարձել ճնշման միջոց Ադրբեջանի ու Հայաստանի վրա, ապա Նախիջեւանը կարող է այդպիսին դառնալ՝ Թեհրանի կողմից…

Տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ արդեն լարված են ադրբեջանա-իրանական հարաբերությունները, ինչը կարող է անգամ վերածվել հողային վեճի, նաեւ ռազմական գործողությունների: Այս ամենը վերահսկվում է Իսրայելի կողմից, որը քրդական գործոնին զուգահեռ, Իրանի դեմ գործածում է նաեւ ադրբեջանական գործոնը:

Բայց սա նաեւ խաղ է մի քանի խաղացողներով: Հենց սա անհանգստացնում է մեզ՝ հայերիս, քանի որ միայն իրանական կամ ադրբեջանական խնդիր չէ:

Քրդստանի ստեղծումը առնչվում է նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքին, Իրանի թուլացումն էլ կնպաստի թյուրքական տարրի հզորացմանը տարածաշրջանում: Հասկանալի է, որ երկու դեպքում էլ Հայաստանը հայտնվում է ոչ շահեկան, եթե չասվի՝ վտանգավոր վիճակում:

Վերջերս առաջ է եկել նաեւ թուրք-իրանական հակամարտությունը, որն ակնհայտորեն ավելի է լարվում Մերձավոր Արեւելքի զարգացումներին զուգընթաց: Դա կապված է ինչպես Սիրիայի ու Իրաքի իրադարձություններին, այնպես էլ թուրքական ծավալածաշտության հետ:

Դրա ուղղակի կամ անուղղակի դրսեւորումները ի հայտ են գալիս նաեւ Հայաստանի հետ հարաբերություններում: Նախիջեւանի հետ սահմանային միջադեպը եւ երկրամասի հիմնախնդրի արծարծումը դեռ ծավալվելու հեռանկար ունի: Սա պայմանավորված է ինչպես Նախիջեւանի հայապատկանության փաստով, այնպես էլ իրանական շահագրգռվածությամբ՝ Նախիջեւանը տնտեսական ազատ գոտու վերածելու առաջարկով:

Հատկապես հետխորհրդային շրջանում Նախիջեւանի նկատմամբ Իրանի կողմից տարվող հատուկ քաղաքականություն կար, որը կարծես փորձում է վերակենդանացնել Թեհրանը:

Continue reading

Վերստին շրջանառվում են աշխարհը վերաձեւող խիստ նպատակային ծրագրերն ու քարտեզները – Հայաստանը եւս պետք է հանդես գա որպես միջազգային ծրագրերի նախաձեռնող կողմ՝ աշխարհի բոլոր հնարավոր բեւեռների հետ…

Թվով 32 քարտեզները կից գրություններով կարելի է տեսնել «Լուսանցք»-ի թերթային տարբերակում (նաեւ PDF տարբերակում))... (- Հայկական լեռնաշխարհը իր բնիկներով՝ հայերով, միշտ է եղել եւ ի սկզբանե, վկա համաշխարհային պատմությունն ու քարտեզագրությունը, մինչդեռ այսօրվա արհեստածին երկրներն ու ազգ հորջորջվողներն ընդամենը մի քանի հարյուրամյա խառնածին զանգվածներ են՝ անծագում եւ անհայրենիք: – «Նոր Մերձավոր Արեւելք» նախագիծը Արեւմտյան Հայաստանում Քրդստան է մոգոնել, սա Արեւմուտքի եւ Իսրայելի ծրագիրն է: – Այսպես են «հաշվում» տարածաշրջանի բնակչությունը՝ առանց հաշվի առնելու ներկայիս Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի խառնէթնիկությունը եւ շուրջ 13-15 մլն. ծպտյալ հայերի գոյությունը այդ երկրներում… Անտեսված է նաեւ քրդացած հայերի գոյությունը… – Նախահեթանոսական Հայաստանը, որի վերաստեղծմանն են ձգտում հայ արիականները: – Հայկական լեռնաշխարհում միջազգային իրավունքներով ճանաչված Հայք-Հայաստանը, որը սակայն ավելի մեծ տարածքներ ունի բնականորեն, ինչն ամրագրված է համաշխարհային պատմությամբ: – Այս քարտեզները պետք է նաեւ դիվանագիտական խողովակներով շրջանառվեն ու տեղ գտնեն միջազգային քննարկումներում, անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբեւրմունքի կարժանանան: Մի բան պետք է հստակ լինի, երբ կային հայերը, չկային շատերը: – Եթե հրեաներին ցեղասպանել են Եվրոպայում, այլոց երկրներում ու միայն փոխհատուցմամբ բավարարվել, ապա հայերին ցեղասպանել են իրենց բուն հայրենիքում եւ բացի փոխհատուցումը՝ պետք է լուծվի նաեւ հայրենիքի վերադարձի հարցը… -Հայաստանը պետք է ներկայացնի ու միջազգայնացնի ոչ միայն Թուրքիայի մասնատման ծրագիրը, որ կներառվի աշխարհի վերաձեւման նախագծերում, այլեւ՝ ներկայիս Կովկաս-Այսրկովկասի, որը կարող է լինել նաեւ փուլային ծրագիր, որը կշահագրգռի նաեւ այլ երկրների: – Անկարան զուգահեռաբար իրականացնում է նոր օսմանիզմի կամ թուրքիզմի քաղաքականություն, որը նախնական փուլում ծրագրում է այս Թուրքիային բռնակցել ներկայիս Հայաստանը, Սիրիայի ու Իրաքի նավթագազաշատ տարածքները եւ Բալկանների մի մասը… Հետո արդեն Իրանն ու Միջին Ասիայի թյուրքական երկրները: – Համաթուրքականությունը (պանթուրքիզմ) համաշխարհային չարիք է, որը գիտակցում են բոլորը, բայց խաղացնում են՝ վստահ լինելով, որ այն չի կարող դառնալ իրական համաշխարհային չարիք… Իսկ քոչվոր թյուրքերը այս թերահավատների պատճառով իրենց տափաստաններից եկան ու հասան Հայկական լեռնաշխարհ… Այսօր արդեն կարգախոս են մոգոնել՝ «1 ազգ – 6 պետություն»… – Համաարաբականությունը (պանարաբիզմ) եւ համաիսլամականությունը (պանիսլամիզմ) սարսափեցնում են առաջին հերթին Իսրայելին, բայց սրանք նաեւ համաշխարհային վտանգ են ներկայացնում… Երկու դեպքում էլ միավորումներում ավելի քան 20-ական երկրներ են ներգրավված, որտեղ ծայրահեղականությունը նորություն չէ եւ դեռ արմատավորվում է: – Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը կամրացնի համաշխարհային երկբեւեռությունը, ինչը նպաստավոր իրավիճակ է երրորդ՝ խաղացող կողմերի համար: – Եթե համասլավոնիզմը (պանսլավոնիզմ) վտանգավոր է ռուսիզմի՝ ռուսական մեծապետականության վերածվելու հեռանկարով, ապա համաարիականությունը զերծ է այդ վտանգից, քանզի հենված է արարչական հավատի ու աստվածադիր օրենքների վրա… Այն ինչ երկնքում է, պետք է լինի նաեւ երկրի վրա…)

Աշխարհի վերաձեւման ճանապարհին հին ու նոր ծրագրեր են հայտնվում միջազգային քննարկումներում, նաեւ շրջանառության մեջ են դրվում տարաբնույթ քարտեզներ, որոնք բացի քարոզչական նպատակներ հետապնդելուց՝ ծառայում են որպես խայծեր, հետագա ռազմա-քաղաքական տեղաշարժերի համար: Ամենահայտնի վերաձեւման ծրագրերը «Մեծ Մերձավոր Արեւելք» եւ «Նոր Մերձավոր Արեւելք» նախագծերն են, որտեղ Հայաստանի դերը սահմանափակված է, ինչի մասին մշտապես ահազանգել է «Լուսանցք»-ը, նախազգուշական հայտարարություններով է հանդես եկել Հայ Արիական Միաբանությունը:

Ցավոք, Հայաստանը որպես միջազգային ծրագրերի նախաձեռնող կողմ, հանդես չի գալիս: Իսկ բանակցել կարելի է բոլոր ուղղությունների հետ, ծրագրեր պետք է առաջադրվեն բոլոր համաշխարհային բեւեռների ու շահագրգիռ կողմերի համար: Իհարկե փոխշահավետ, բայց կարող են նաեւ պաշտպանվել մեզ շահեկան այն ծրագրերը, որ կառաջադրեն ուրիշները:

Continue reading

Ցավոտ կետեր – Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն… Մեր կարեւորագույն խնդիրը նախ ոլորտի քաղաքականությունում տանուլ չտալն է…

Սկիզբը՝ թիվ 22-23-ում

http://www.hayary.org/wph/?p=4251 – Ցավոտ կետեր – (2-րդ մաս) Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն – Տեսլականին հասնելու 6 հիմնական ուղղությունները… Հայաստանում պետք է զարկ տալ «գինու զբոսաշրջությանը»…

http://www.hayary.org/wph/?p=4236 – Ցավոտ կետեր – Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն – Կարեւոր է, որ մենք հիմա էլ կարողանանք ճիշտ օգտագործել այս ֆենոմենը…

Մեր այս հոդվածաշարում քննարկելով մի հարց, թե ինչ է պետք անել միջազգային շուկայում հայկական գինու ֆենոմենը ճիշտ օգտագործելու համար, ներկայացրել էինք այն հիմնական ուղղությունները, որոնք կձեռնարկի պետությունը մասնավորի հետ միասին: Համապատկերում, ինչպես նշել էինք, հետաքրքիր է անդրադառնալ այլ երկրների փորձին ու արտահանման առումով քաղաքականությանը եւ երբեմն նույնիսկ ոչ ազնիվ քաղաքականությանը (ինչին մենք հաստատ  դիմելու կարիք չենք ունենա, որովհետեւ ունենք հիմքը՝ գինու մշակույթը):

Տարբեր երկրներում գինու ոլորտում արտահանումը խթանող կառույցներ գոյություն ունեն: Ավստրալիայում, օրինակ, այն կոչվում է «Ավստրալիական գինիների արտահանում»: Ի դեպ, կառույցը պետական է: Խորհրդի 7 անդամներ նշանակվում էն  պետության կողմից, եւ եւս 8 անդամ նշանակում է ոլորտի ներկայացուցիչների կողմից ընտրված կոմիտեն: Խորհուրդը նշանակում է գործադիր տնօրենին: Կառույցի հիմնական գործառույթը արտահանվող գինու որակի վերահսկումն է, շուկայի վերլուծությունների իրականացումը, ավստրալիական գինու առաջխաղացումը աշխարհում: Նաեւ՝ արտահանվող գինու յուրաքանչյուր խմբաքանակ ստուգվում է եւ ստանում է արտահանման լիցենզիա, առանց որի չի թույլատրվում արտահանել:

Այս կառույցի ֆինանսավորումը նույնպես պետական է, եւ կառույցին կից գործում է ծրագիր, որը պարբերաբար դրամահավաք է կազմակերպում մասնավոր միջոցներից: Չիլիում գինու արտահանումը խթանող կառուցը, որ անկախ է, կոչվում է «Չիլիի գինիներ»: Ստեղծվել է ոլորտի արտադրողների նախաձեռնությամբ. արտադրողների 90%-ը ներկայացված է այս կառույցում: Կառույցի ընդհանուր բյուջեն տարեկան 6 մլն. ԱՄՆ դոլար է (Չիլիի գինու արտահանման 1%-ը): Բյուջեի  85%-ը ֆինանսավորվում է անդամների կողմից կատարվող վճարներով, 15%-ը տրամադրում է պետությունը՝ արտահանման զարգացման պետական գործակալության միջոցներից: Արգենտինայում «Արգենտինական գինիներ»-ը նույնպես անկախ կառույց է, որին անդամակցելու համար անհրաժեշտ է արտահանող լինել: Կառույցն ակտիվ համագործակցում է պետական մարմինների հետ՝ ոլորտի ընդհանուր  զարգացմանն ուղղված քայլերի շուրջ: Ֆինանսավորվում է անդամների կողմից կատարվող վճարներով, պարբերաբար ստանում է դրամաշնորհներ պետությունից: Դրամաշնորհների աղբյուրը  գինու արտահանման հարկն է: 2010թ. պետական օգնությունը կազմել է մոտ 3.5 մլն. դոլար: Իսկ «Հարավ-աֆրիկյան գինիներ»-ը անկախ, շահույթ չհետապնդող կառույց է, որին անդամակցում են բոլոր գինու արտադրող- արտահանողները: Պետության կողմից ճանաչվում է որպես գինու արտահանման խորհուրդ եւ համագործակցում է պետական գինիների եւ սպիրտային խմիչքների խորհրդի հետ: Արտահանվող գինու յուրաքանչյուր խմբաքանակ ստուգվում է արտահանման խորհրդի կողմից եւ ստանում լիցենզիա, առանց որի չի թույլատրվում արտահանել: Կառույցը ֆինանսավորվում է պետության կողմից (գինու արտահանման հարկ): Արդեն նախորդիվ ասել ենք, որ Հայաստանն էլ ուզում է ստեղծել «Հայաստանի գինիներ. միությունը: Թե սա ինչ գործառույթներով կաշխատի եւ նպատակներին հասնելու ինչ քայլեր կորդեգրի, կխոսենք ժամանակին:

Continue reading