Ազգը հոգի է, իսկ հայրենիքը՝ մարմին, որի սրտում ստեղծված պետությունը այդ մարմնի միտքն է՝ հոգու առաքելության իրականացման համար»,- ասում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Ըստ ՀԱՄ ղեկավարի, այս գիտակցումը ազգայնական եւ հավատավոր հային ուղղակի պարտադրում է հայոց լեզուն դարձնել կեցակարգի անբաժանելի մաս. «Իր ծագումին հենված բնօրրանապաշտ հայը լեզվամտածողությամբ գենախոս է: Գենը-Ծինը հենց Ազգն է, Լեզուն էլ Գենի արտահայտչամիջոցն է՝ Գենի Ձայնը, որ յուրաքանչյուր հայի մեջ խոսում է որպես նրա Ներքին Ձայնը: Բայց այն պետք է կարողանալ տարբերակել, քանզի խոսում է ինչպես սիրտը, այնպես էլ միտքը (ուղեղը) ու նաեւ հոգին: Եվ անաղարտ լեզվամտածողությունն է զգացականի, գիտակցականի ու հոգե–ձայների համադրողը, որից հետո է միայն գալիս առաքինության եւ առաքելության վերադարձի ժամանակը»:
……………………………………………………………………………………………………………………..
Հայոց լեզուն Հայաստանում անմրցակի՛ց է
Լեզուն, լեզվաքաղաքականությունը ռազմավարական նշանակություն ունի, եւ այս իրողությունը չհասկանալը հավասարազոր է լեզվասպանության, այսինքն՝ ազգասպանության:
«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ինքն ու իր գործընկեր Անահիտ Բախշյանը որոշել են դատական հայց ներկայացնել «Չտո՞, գդե՞, կօգդա՞ » («Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ») հեռուստախաղի դեմ՝ հեռարձակողից եւ կազմակերպիչից պահանջելով խաղի հայերեն լեզվով վարում եւ հեռարձակում, պահանջը չկատարելու դեպքում՝ հեռարձակման դադարեցում: Իբրեւ նախաձեռնողներ կոչով դիմել են բոլոր այն քաղաքացիներին, մտավորականներին, ովքեր հայցադիմումին միանալու ցանկության կունենան: Ստեղծվել է նաեւ ֆեյսբուքյան խումբ, որտեղ արդեն քննարկման է դրվել հայցադիմումը: Շատերն այս այլալեզու հաղորդման հեռարձակման մեջ մեղադրում են նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ով անձամբ մասնակցել է այդ խաղին:



