Գործընթացը խափանելու փորձ (Անկարան Կիպրոսի մերժումով հարվածում է նաեւ Արցախին…) – Թուրքիայի հարեւանները կարծես հերթով զգուշանում են Անկարայի ձգտումները հասկանալով…

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ամփոփելով տարածաշրջանային այցի արդյունքները, հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ «նախագահները վերահաստատեցին 2013թ. նոյեմբերին հանդիպելու իրենց մտադրությունը՝ կարգավորման գործում իրենց դիրքորոշումները հստակեցնելու եւ առաջ շարժվելու ուղին քննարկելու համար»: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների՝ ավելի քան 1,5 տարիների բացակայությունը հաստատ սառեցրել է որոշ պայմանավորվածություններ, ինչը նախ եւ առաջ փորձելու են վերսկսել համանախագահները: Համանախագահների՝ զսպվածություն ցուցաբերելու կողմերին ուղղված կոչի համապատկերին, նոր կողմնակալ դիրքորոշում է արտահայտել Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուն:

Նա խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ Թուրքիայի պահանջը մեկն է՝ «Հայաստանը պետք է հետ քաշվի Ղարաբաղից, իրենք այդ հարցում սպասում են առաջխաղացման: Եթե Հայաստանը հետ քաշվի Ղարաբաղից, կբացվի եւ՛ հայ-թուրքական սահմանը, եւ՛ երկաթգիծ­ը»:

Անկարան հասկանում է, որ Բաքուն պարտադրված գնում է նոր բանակցության, եւ համանախագահների կոչն էլ վերաբերում է բուն հակամարտության կողմերին՝ Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին, ինչը նորից հեռացնում է Թուրքիային հարցին միջամտելու հնարավորությունից:

Ժամանակ առ ժամանակ խաղաղ գործընթացը վնասող հայտարարություններով հանդես գալով՝ Անկարան փորձում է նաեւ հայ-թուրքական հայտնի արձանագրությունների վերսկսման դեպքում, հատկապես սահմանների բացման հարցը հակադրել Արցախի եւ Հայոց ցեղասպանության խնդիրներին:

Continue reading

Վտանգ. իսկ թաքնվել նորից հնարավոր չի լինի – Դերսիմի եւ ծպտյալ հայերի թեման հանգիստ չի տալիս… Արցախում հայ մարտիկները կոտրեցին թուրք-ադրբեջանական պատերը…

Դերսիմի եւ ծպտյալ հայերի թեման հանգիստ չի տալիս

Թուրքիայում ծպտյալ հայերի թեման շարունակում է անհանգստացնել ոչ միայն թուրքական ազգայնամոլական շրջանակներին, այլ նաեւ քրդերին: Վանի տեղական կայքերից մեկի լրագրող Օղուզհան Օնեմն անդրադարձել է այն թեմային, թե քրդերն ալեւի չեն լինում եւ մեջբերել է հակահայկական բովանդակությամբ հայտնի Habervaktim կայքում հրապարակված տեղեկությանը ծպտյալ հայերի մասին:

Քուրդ լրագրողը նշել է, թե ինքը բազմիցս շեշտել է, թե քուրդ-ալեւի չի լինում, եւ որ քրդերը ամենասկզբից ի վեր եղել են սուննի, ու ներկայացնում է ավելի վաղ Habervaktim-ում ծպտյալ հայերի հետ կապված հրապարակումից հատված. «BDP-ի ծպտյալները (քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություն) Թուրքիայի ամենամեծ խնդիրներից են: Ծպտյալները… Իրենց ալեւի ներկայացնող, իրենց քուրդ ներկայացնող ծպտյալ հայեր, իրենց թուրք ներկայացնող հրեաներ… Ցույց տալով թե մուսուլման են, գաղտնի ծառայություն են մատուցում իրենց կրոններին, գաղտնի էթնիկ խմբերին: Այժմ BDP-ի ներսում, PKK-ի ներսում մեծ թվով ծպտյալ հայեր կան: Այդպես են ասում»:

Նույնիսկ կան պնդողներ, թե PKK-ն լրիվ հայկական կառույց է: Այս համատեքստում կապ է հաստատվել Միհրան Փրկիչի հետ, ով փոխել է իր կրոնը եւ ստեղծել Դերսիմի հայերի միությունը: Նա, ով հայկական արմատներով մուսուլմաններին կոչ է անում վերադառնալ արմատներին, շատ հետաքրքիր հայտարարություններ է արել զրույցի ժամանակ: Միհրան Փրկիչը տարիներ առաջ հայտնի էր որպես մուսուլման Սելահաթին Գյուլթեքին: Քրիստոնյա դառնալով, մյուսներին է կոչ անում վերադառնալ՝ ասելով, որ արդեն հարմար ժամանակ է դրա համար եւ կարիք չկա թաքնվել: Նրա որոշ բարեկամներ բարկացել էին՝ նրան ասելով, թե ինչու է իրենց գաղտնազերծում:

Այս մասին գրել է նաեւ «Լուսանցք»-ը. քանզի գաղտնազերծումը մի նոր վտանգ կկախի բացահայտված հայերի գլխին, քանզի Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ չի փոխել վերաբերմունքը հայության հանդեպ, իսկ Հայաստանը համարում է թուրքերի թիվ 1 թշնամի երկիրը: Մենք անգամ դեմ ենք արտահայտվել Էջմիածնի այն կոչին, որ ծպտյալ հայերը պետք է դառնան քրիստոնեական անցյալին: Սա կարող է մի ահռելի թվաքանակ «բացել», ինչը պարզապես կսարսափեցնի Անկարային եւ այստեղ է, որ վտանգը կդառնա ակնհայտ: Իսկ թաքնվել նորից հնարավոր չի լինի…

Continue reading

Հավաք՝ ոչ արտահերթի համար… Վերահսկիչ պաշտոն, որ կարելի էր բաժանել… «ՀՀՇ բրենդ­ը» կռվախնձոր… Կոռուպցիան նվազել է՝ առանց կատակի… Չծառայողը… չի վերադառնում… Էլ կաղ ու թոփալ, էլ քաչալ շուն… Կանանց ու սփյուռքին՝ ուղիղ բանակ… Ընդդիմադիրներն էլ՝ բանից անտեղյակ…

Հավաք՝ ոչ արտահերթի համար

ՀՀԿ-ն իր գործադիր մարմնի նիստում, որին մասնակցում էին ԳՄ բոլոր անդամները, ներկա էր անգամ Կարեն Կարապետյանը, ով քիչ ինելով Հայաստանում, քիչ էլ մասնակցում է ԳՄ նիստերին: Որոշ լրատվամիջոցների եւ քաղաքական ուժերի սպասումները, թե անպայման անդրադարձ կլինի Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխությունը, չարդարացան, քանզի ինչպես պարզվեց, դա ՀՀԿ-ի նիստին չի հետաքրքրել:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ այդ առիթով ինքն արդեն մեկնաբանություններ տվել է եւ ավելացնելու ոչինչ չունի:

Հակառակ սրան, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը հայտարարել է, թե սրանով Հայաստանում ազգային-ազատագրական շարժման 2-րդ փուլն է սկսվում: Իսկ թե ինչ է լինելու այդ փուլում, ոչ մեկին դեռ պարզ չէ…

Սակայն հանրապետականներին պետք է մտահոգի այն հանգամանքը, որ մեր երկրում այլեւս հնարավոր է ցանկացած հարցի շուրջ համախմբել որոշակի մարդկանց ինչ-որ մի հատվածի, եւ գնալ հեղափոխություն անելու: Նշանակում է՝ կան խնդիրներ, որ հրատապ լուծման կարիք ունեն: Եվ դրանք առավելապես սոցիալական բնույթի են: Պետք չէ միշտ շեշտել, թե հեղափոխություն անողները նոււյն զանգվածն են, որ հավաքվում են անկախ այն հանգամանքից, թե ով է այդ պահին բողոքող ուժը:

Continue reading

Եվրոպահայության հատվածական հակասությունները… Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը… Հայագիտությունը՝ դեպի ապագայի Հայաստան… Հայ-ռուսական տուրիզմը՝ երկկողմ քաղաքականությանը հակասող… Եվրասիական միգրացիոն քաղաքականությունը…

Եվրոպահայության հատվածական հակասությունները

Բրյուսելում կայացել է Եվրոպահայերի 3-րդ համագումարը: Համաժողովի արդյունքներն ամփոփելով՝ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշել էր, որ Եվրոպահայության 3-րդ համագումարը կարեւոր է նախեւառաջ այն տեսանկյունից որ, արծարծված հարցերը օրակարգային են Հայաստանում: Իսկ օրակարգում եղել են հայությանը հուզող այնպիսի հարցեր, ինչպես՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ջավախահայության իրավունքներն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ նոր մարտավարության մշակումը:

Համագումարին մասնակցել են նաեւ Կիլիկիո թեմի կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ներկայացուցիչը: Հենց առաջին օրը քննարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցը, կարեւորվել է, որ արդեն պետք է անցնել հատուցման խնդիրներին: Տեսակետ է հնչել, ըստ որի հարկ է Եվրոպական միջավայրի համար առիթ ստեղծել հայ մտավորականներին համախմբվելու, եւ թե ինչ տեսակ զրույց պետք է առաջ քաշեն Եվրոպայում: Քննարկվել է նաեւ Եվրոպայում հայ համայնքների իրավիճակը: Համագումարում արծարծվել է Եվրոպայում թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններին դիմակայելու հարցը: «Քննարկվեց նաեւ թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների հարցը Եվրոպայում, շեշտվեցին, որ անհրաժեշտ է համագործակցություն՝ հայկական բոլոր կազմակերպությունների հետ: Հնչեցին առանձին զեկույցներ Սիրիայի հայության Ջավախքի խնդիրների մասի­ն»,- ասել է Կիրո Մանոյանը:

Continue reading

Ցավոտ կետեր – Ոսկեգործություն. մեզ պետք է ոչ թե ծավալային, այլ՝ ուրույն խաղ… Ոսկու պաշարներ շատ ակտիվորեն կուտակում են Ռուսաստանը, Թայլանդը, Մեքսիկան եւ այլն…

Սկիզբը՝ թիվ 36-ում

ՀՀ-ի ոսկեգործության ոլորտը  ուժեղ եւ թույլ կողմեր ունի, ռիսկեր, բայցեւ՝ զարգացման հնարավորություններ:

Հասկանալի է, որ ոսկեգործության բնագավառում ուժեղ ենք նրանով, որ դարավոր ավանդույթներ ունենք (ցավոք, այսպես չեն մտածում մեր ոսկու շուկաների տնօրենները), որ արտահանման շուկաներում հայ ոսկեգործությունը դրական համբավ ունի, նաեւ՝ այդ առումով հարկային ու մաքսային դաշտն արտոնյալ է (սա էկոնոմիկայի նախարարության տեսակետն է), ձեւավորման եւ արհեստագործական ուսումնական հաստատություններ կան, Սփյուռքի ներդրումներով գործող ընկերություններով պայմանավորված արտադրական նոր տեխնոլոգիաների եւ արտահանման շուկաների ենք տիրապետում:

Թույլ կողմերից է այն, որ մենք չունենք ընդհանուր վերահսկողություն, եղած վերահսկման մակարդակն էլ անբավարար է, հայկական ինքնատիպ ձեւավորումն ենք կորցնում: Բայց մենք հնարավորութունննններ ունենք: Դրանցից են՝ 1. հայկական ոսկեգործական արտադրանքի ավանդական շուկաների առկայությունը եւ արտահանման արտոնյալ պայմանները մեր երկրում արտադրված ոսկերչական իրերի համար, 2. Սփյուռքի ներուժը, 3. ազատ տնտեսական գոտու հիմնման նախաձեռնությունը, 4. Ասիական/արաբական սպառման շուկաների շարունակական աճի կանխատեսվող դինամիկան, 5. միջազգային շուկաներում վաճառքի նոր ուղիների ստեղծումը, 6. զբոսաշրջության աճը Հայաստանում: Ոլորտը զերծ չէ նաեւ վտանգներից ու ռիսկերից: Դրանցից մեկն այն է, որ ոլորտի հումքը՝ ոսկին եւ ադամանդը ամբողջապես ներկրվում է: Սա նշանակում է, որ ամբողջապես կախված ենք համաշխարհային շուկայի միտումներից: Այս ամենին հավելյալ մենք նաեւ պիտի հաշվի առնենք, որ միջազգային շուկայում մրցակցությունը գնալով ուժեղանում է: Ուրեմն՝ ի՞նչ անել ոտքի տեղ ունենալու համար:

Սա հասկանալու համար նախ խոսենք ոսկեգործության համաշխարհային շուկայից, նրա միտումներից, զարգացումներից: Էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ ուսումնասիրել է ոսկեգործության համաշխարհային շուկան եւ նոր միայն ոլորտի զարգացման ռազմավարություն մշակել՝ այն երկրի տնտեսության համար գերակա համարելով:

Continue reading

Հայկական խոհանոց – Տավարի լյարդը՝ ռեհանով ու նռան օշարակով… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

«Լուսանցք» – http://www.hayary.org/wph/?cat=21 

Հայկական խոհանոցը ներկայացնում է «Լուսանցք»-ի գործընկեր՝ «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Տավարի լյարդը՝ ռեհանով ու նռան օշարակով

Բաղադրությունը – Լյարդ – 0.5 կգ, արեւածաղկի բուսայուղ – 100 գ, բուսայուղ – 20 գ, կանաչ ռեհան – 10 ճյուղ, կանաչ սոխ  – 10 հատ, օսլա – 100 գ, սպիտակ պղպեղ, աղ, նռան օշարակ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը – Լյարդը թաղանթից հեռացնել, շերտատել բարակ-բարակ, աղով ու սպիտակ պղպեղով համեմել, օսլայապատել, տապակել արեւածաղկի բուսայուղով երկու կողմից:

Բուսայուղից հանել, դնել անձեռոցիկին:

Մինչ լյարդը բուսայուղից լրիվ կքամվի, պատրաստել խյուսը: Դրա համար ռեհանը մանր կտրատել, բուսայուղով հարել ու դա լցնել լյարդի վրա:

Այնուհետեւ լյարդին ավելացնել կտրտած կանաչ սոխը: Ամենավերջում լյարդի վրա լցնել նռան օշարակը:

Ինձ մնում է Ձեզ բարի ախորժակ ցանկանալ:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com  կամ redaction@hayary.org էլ.հասցեով:

Continue reading

Հայ արիները պահանջում են. կա՛մ իսկապես կունենանք ռազմավարական գործընկերներ կա՛մ Հայաստանը պետք է փոխի իր աշխարհա-քաղաքական կողմնորոշումը…

Բաքվի ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան, Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանն իր հերթին մի քանի ակնարկներ հնչեցրեց: Մեկը՝ հնարավոր ռազմական ներխուժման մասին էր, որը բարձրաձայնել է Հայաստանում Գյումրիի 102-րդ բազայի հրամանատար Ռուզինսկին, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Արցախում, ռուսական բազան կմիջամտի: Բայց հնչել է մեկ այլ հայտարարություն եւս, Չեչնիայի պատերազմից հայտնի գեներալ Շամանովը հայտնել է, թե իր դեսանտայիններով պատրաստ է մեկնել Հայաստան՝ հասարակական կարգը պաշտպանելու համար: Հայաստանը ստորագրել է ՀԱՊԿ մի համաձայնագիր, ըստ որի ՀԱՊԿ ուժերը կարող են մեր երկրում հասարակական կարգ պահպանել, ինչը վստահաբար առկա խաղաղ իրավիճակների համար չէ ասված:

Վստահ ենք՝ այդ գեներալը կատարել է իր գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրահանգը, ինչը Ռուսաստանին այլեւս լկտի պետությունների շարքին է դասում: Պատերազմական գործողություններից երեւի մի քիչ ցնդած Շամանովը չի հասկանում, որ Հայաստանում հասարակական կարգը պահպանելը եւ Ադրբեջանի դեմ պատերազմելը տարբեր բաներ են: Իսկ եթե Մոսկվան այսկերպ հասկացնում է, որ հակառուսական տրամադրությունների դեպքում հնարավոր է այդ տարբերակը կիրառվի Հայաստանում, ապա չարաչար սխալվում է: Հայաստանը Վրաստան չէ, հայկական զինուժն էլ վրացականի համարժեքը չէ: Իսկ շամանովների նմաններին հայ ռազմիկները բազմիցս հանձնել են հողի ընդերքին… Եթե Մոսկվան այսպես կոչված հասարակական կարգի պահպանման համար փորձի զինուժ բերել Հայաստան, ապա ռուս-վրացական 8-օրյա պատերազմը որոշակի կկրկնվի, բայց մեկ շաբաթ անց Ռուսաստանն այլեւս Կովկասի տարածաշրջանում որեւէ տեղ չի ունենա, որովհետեւ շամանովներն ու նմանները իրենց հավերժական քունը կգտնեն հայոց հողում:

Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ արդեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ բանակցել ՆԱՏՕի կամ ամերիկյան կողմի հետ, որպեսզի մի ռազմակայան էլ այդ ռազմական դաշինքն ունենա Հայաստանում: Սա ոչ միայն հավասարակշռության համար է (նաեւ Արեւմուտքին է ձեռնտու), այլեւ  Հայաստանի քաղաքական կողմնորոշման հնարավոր փոփոխության հանգրվան է:

Continue reading

,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 299-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223

1. Վտանգ. – Միջազգային հիվանդությունը՝ համազգային խնդիր – «Այդ նամակագիրներն այլեւս մտավոռ-ականներ են, որոնց հայրենասիրությունն ավելի մոտ ու հասկանալի է իրենց հետույքին, քան՝ սրտի­ն»…

2. Ահազանգ. – Համարակալեցին հայությանը («Անհատական համարանիշ»-«Սոցիալական քար­տ»), այժմ փորձում են չիպավորել («Բիոքարտ»-Կենսաչափական փաստաթղթեր եւ «Չիպի» տեղադրում մարմնի մեջ)՝ զուգահեռ «գենդերա»-սեռամոլագարական օրենքներ պարտադրելով…

3. Ընդհարում եւ պայքար. – Ստորագրահավաք՝ Կոմայգու ազատագրման համար… ԵԽԽՎ-ն ամռանը պահանջել է անհապաղ ընդունել լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին խտրականությունից պաշտպանող օրենսդրություն… ՀՀ ոստիկանությունը ցանկանում է պատիժներ սահմանվել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչության համար…

4. Հերթական հեղափոխական սերիալը – Անմեղսունակ ճանաչված եւ այդպիսով չդատապարտված անձը նորից բռնի իշխանափոխության է գնում…

5. Երբ մահապարտը կյանքով պարտվածն է – Ովքեր են «ցեղակրոն» Շանթ Հարությունյանն ու «ժողովրդավար» Շահեն Հարությունյանն իրականում…

6. Շանթ Հարությունյանը՝ ոչ ադեկվատ եւ անմեղսունակ… Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություն է խեղկատակի պես աղմկել… Նախկին ոստիկան Շանթ Հարությունյանը «գողականով» հեղափոխություն էր պատրաստում «բոզերի» դեմ…

7. Դիմակայության մեր խաչմերուկը (Արեւմուտքն ու Հյուսիսը խաչակրաց արշավանքներ են սկսել տարածաշրջանում)… ԲՀԿ-ի՝ ապագայի հույսով քաղաքականությունը… ՀԱԿ-ի դեմ՝ քաղաքական ահաբեկու՞մ…

8. Դեռ ստորագրու՛մ ենք՝ բարեկամաբար – Մաքսային միությունը եւ գազի սակագինը… Հյուսիսը խաղում է, Հարավը՝ դանդաղում – Հայ-իրանական հետաքրքրություններ…

9. Հայ արիները նշում են Հայ տեսակի Արարման տոնը… Ոչ միայն հանուն եկեղեցու – Գարեգին Բ-ն գլխավորեց ԵՀԽ-ն… Հակաբեղմնավորիչները՝ անվճար, բայց ոչ Հայաստանում… Անվավեր է ճանաչվել մի շարք դեղերի գրանցումը…

10. Ցավոտ կետեր – Ոսկեգործություն. մեզ պետք է ոչ թե ծավալային, այլ՝ ուրույն խաղ… Գրեթե ամբողջ արտահանումը կազմում են ոսկուց պատրաստված զարդերը…

11. Հայկական խոհանոց – Կանաչ լոբով սառը ուտեստ… Շաբաթվա մարզական հեւքից… Նիհարելու փորձերը կարող են վտանգել զույգերի հարաբերությունները – Ամուսնության գրանցում՝ էլեկտրոնային տարբերակով – Հիշել է Հայաստանի եւ «Սուրբ Հուդայ­ի» կապերի մասին… ՀԱՄ www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Վտանգ. – Միջազգային հիվանդությունը՝ համազգային խնդիր – «Այդ նամակագիրներն այլեւս մտավոռ-ականներ են, որոնց հայրենասիրությունն ավելի մոտ ու հասկանալի է իրենց հետույքին, քան՝ սրտի­ն»…

Արեւմուտքը համոզվելով, որ հայությունը համառորեն պայքարելու է եվրոպական հիվանդագին սանձարձակությունների դեմ, իր անբարո գործին է լծում նաեւ սփյուռքի որոշակի հայտնի հայերի: Մոտ երկու տասնյակ այսպես կոչված՝ նշանավոր սփյուռքահայեր (արդեն շա՛տ նշանավոր…), հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով կոչ են արել Հայաստանում ապահովել հավասարություն եւ արդարություն բոլորի, այդ թվում՝ սեռական փոքրամասնությունների համար: Երեւանում միասեռականության դեմ ուղղված օրենսդրության դատապարտումով հանդես եկողների թվում են կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը՝ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ամերիկահայ գրող Պիտեր Բալակյանը եւ այլք:

Չուշացավ նաեւ Հայաստանի արվեստի գործիչների պատասխանը: Երաժիշտ, բժիշկ Վահան Արծրունին այդ նամակը բավականին ազնիվ մղումներով գրված նամակ է համարել, քանզի դրսում ապրող մտավորականներին դա հոգեհահարազատ թեմա է, ոմանց համար՝ նույնիսկ նոր գիտակցության դրսեւորում. «Չեմ հասկանում՝ ինչ կապ ունեն Սերժ Սարգսյանը ու մեր խեղճ հայրենիքն այս խնդրի հետ, չէ՞ որ սա ավելի շատ դրսի խնդիրն է: Երբեւէ լսե՞լ եք, որ ՀՀ-ում սեռական փոքրամասնություններն ասեն, որ իրենք խնդիր ունեն այստեղ: Ավելի շատ սեռական փոքրամասնությունների մասին խոսում են դրսից հովանավորող կազմակերպություններ­ը»: Ըստ նրա, այդ նամակի հեղինակների նպատակը մեկն է՝ պահպանել իրենց բիզնեսը: Պարզապես ցավալի է, որ դրսում առկա խնդիրն արհեստականորեն փորձում են դարձնել մեր հասարակության խնդիրը. «Արե՜ք ձեր բիզնեսը տղե՜րք, զբաղվե՜ք ձեր գործով, նամակներ մի՜ գրեք, առանց ձեր դրսի միասեռական դարդերի էլ մենք ահագին խնդիրներ ունենք: Կարծում եմ՝ հաջորդ նամակը Սերժ Սարգսյանին՝ կլինի փողոցային շների մասի­ն»:

Երաժիշտ Արտավազդ Բայադյանն էլ նամակի հեղինակներին համարեց «լիբերալ մարդի­կ», որ փորձում են քարուքանդ անել մեր ունեցածը. «Եկեղեցին հիմա պիտի մտածի՝ համաձայնություն տալու՞ է միասեռականներին եկեղեցում ամուսնացնելուն: Սա ճակատագրական խնդիր է մեզ նման փոքրաթիվ ժողովուրդների համար: Հասկանում եք՝ առանց այդ էլ մեզ մի անկյուն են մղել, եւ եթե այսպես շարունակվի, մեզ շուտով կգնդակահարեն»: Նա չի բացառում, որ սփյուռքահայ մեր մտավորականներն ուղղակի պատվեր են կատարում, բայց գուցե այդ մարդիկ հենց այդ «արժեքների» կրողն են: Եթե այո, ապա, ըստ երաժիշտի, թող իրենք իրենց գրեն այդ նամակը, քանի որ մեր երկրում չկա սեռական փոքրամասնությունների խնդիր. «Հայաստանում շատ չեն սեռական փոքրամասնությունները եւ ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Նրանք լավ էլ ապրում են, ոչ մի խնդիր չունեն, թող ապրեն, բայց դա չի կարելի դարձնել առաջնային խնդիր»: Արտավազդ Բայադյանը առաջարկում է դրսի մեր հայրենակիցներին նման նամակ գրելու փոխարեն 4000 դոլար տան ՀՀ-ում ապրող ամեն մի ընտանիքում ծնված 4-րդ երեխայի համար. «Երբ կարդացի նամակը, տպավորությունն այն էր, որ մի հոգի է գրել այդ  նամակը, մնացածներն էլ ուղղակի առանց կարդալու ստորագրել են: Բայց ո՞նց կարելի է նման բան անել»:

Continue reading

Ահազանգ. – Համարակալեցին հայությանը («Անհատական համարանիշ»-«Սոցիալական քար­տ»), այժմ փորձում են չիպավորել («Բիոքարտ»-Կենսաչափական փաստաթղթեր եւ «Չիպի» տեղադրում մարմնի մեջ)՝ զուգահեռ «գենդերա»-սեռամոլագարական օրենքներ պարտադրելով…

Ասողին լսող է պետք, նաեւ՝ խոսքից գործի անցնող…

Տարիներ առաջ լուրջ պայքար մղվեց ՀՀ-ում մարդկանց համարակալումը կանխելու համար: Ընդդեմ համարակալման հավաքվել էր գրեթե 150 հազար ստորագրություն: Դա ստիպեց միջազգային գաղտնի ուժերին փոխել մարտավարությունը, եւ նախատեսված՝ «Մարդու անհատական համարանիշ»-ը փոխարինել «Սոցիալական քար­տ»-ով (ինչը միայն անվան ձեւակերպման փոփոխություն էր): Եվ հանրապետական-դաշնակցական-օրինացերկրական պետական շրջանակները՝ դաշնակ եւ այսօր թունդ ընդդիմադիր Աղվան Վարդանյանի գլխավորությամբ՝ խաբելով մարդկանց՝ համարակալեցին ՀՀ բնակչությանը: Այն պնդումները, թե սոցքարտերը կվերացնեն թղթաբանությունը սոցիալական ոլորտում, կեղծ էր, ինչպես հայտարարում էին ընդդեմ համարակալման պայքարողները, եւ այժմ նույն թղթաբանությունը մնացել է ու նաեւ պահանջում են սոցքարտը… Այս քարտը կատարեց իր վնասարար գործը, ՀՀ բնակչությունը համարակալվեց եւ հիմա այն պիտի փոխարինել (հաջորդ քայլը) կենսաչափական քարտերով՝ բիոքարտերով: Նախկին պայքարող ուժերից Հայ Արիական Միաբանությունը (այլ ազգայնական ուժերի հետ), «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի» միությունը եւ «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալմա­ն» միությունը այսօր մերթ ընդ մերթ պայքարում են նաեւ այն «նորարարության» դեմ, որի ներդրումից հետո կսկսվի մարդկանց չիպավորումը (մարմնի մեջ չիպի տեղադրումը), ինչի մասին ասվել է դեռ համարակալման դեմ պայքարի ընթացքում:

Continue reading

Ընդհարում եւ պայքար. – Ստորագրահավաք՝ Կոմայգու ազատագրման համար… ԵԽԽՎ-ն ամռանը պահանջել է անհապաղ ընդունել լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին խտրականությունից պաշտպանող օրենսդրություն… ՀՀ ոստիկանությունը ցանկանում է պատիժներ սահմանվել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչության համար…

Ստորագրահավաք եւ պայքար՝ զբոսայգու ազատագրման համար

«Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը եւ «Լիդեր» երիտասարդական համահայկական հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպում են ստորագրահավաք-ակցիա պահանջով.

– ՀՀ պատկան մարմիններից՝ բարեկարգել Երեւանի կենտրոնում գտնվող Կիրովի անվան մանկական զբոսայգին:

– Արգելել համասեռամոլ մարմնավաճառներին այն գործածել իբրեւ հավաքատեղի:

– Վերադարձնել մանկական զբոսայգին իր իսկական տերերին՝ մանուկներին:

Մեր ձայնը լսելի դարձնելու համար մենք պատրաստվում ենք ստորագրահավաք ակցիայի՝ Կիրովի անվան մանկական զբոսայգում: Մեզ աջակցում են ինչպես հասարակական գործիչներ, այնպես էլ սիրված դերասաններ: Միասնական պայքարի արդյունքում հնարավոր կլինի զբոսայգին վերադարձնել իր իսկական տերերին՝ մանուկներին: Մենք նաեւ նպատակ ունենք ՀՀ պատկան մարմինների ուշադրությունը գրավել տրանսվիստիտների կողմից իրականացվող օրինախախտումների, մարդու իրավունքների ոտնահարման վրա: Ակցիայի ժամանակ «Մենք»-ը եւ «Լիդեր»-ը կհրապարակեն համատեղ պահանջ, որն ուղղված կլինի բոլոր պատկան մարմիններին: Ակցիային հրավիրում ենք նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին եւ բոլոր նրանց, ովքեր մտահոգ են մանկական այգու բարեկարգմամբ: Մենք հարգում ենք յուրաքանչյուրի անձնական կյանքի անձեռնմխելիության եւ սեռական կողմնորոշման իրավունքը, սակայն նաեւ այս ակցիայով ուզում ենք հարց բարձրացնել, որ հարկ է պաշտպանել ոչ միայն սեռական փոքրամասնությունների, այլեւ՝ մեծամասնության իրավունքներն ու շահերը՝ սեփական պետության շահերից ու հասարակական առողջության հրամայականից ելնելով՚:

* * *

ԵԽԽՎ-ն ամռանը պահանջել էր անհապաղ ընդունել լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին խտրականությունից պաշտպանող օրենսդրություն: Եթե գենդերը ժամանակին հասկացվում էր որպես կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարություն, ապա հետագայում դրան տրվել է նոր իմաստ: Մասնավորապես՝ 2002թ. ՄԱԿ-ի փորձագետների կողմից այն ձեւակերպվել է որպես ներքին կենսաբանական սեռի խորը ընկալում: 2010թ. ԵԽԽՎ թիվ 1728 բանաձեւում սեւով սպիտակին գրվել է, որ սեռը լինում է ոչ թե արական եւ իգական, ոչ միայն հետերոսեքսուալ, այլեւ բիսեքսուալ եւ հոմոսեքսուալ: Ավելին. այնտեղ արդեն սահմանվել է «գենդեր» հասկացությունը ԵԽ-ի մասշտաբով: Սահմանել են նաեւ «տրանսգենդեր» հասկացությունը, դա այն դեպքն է, երբ կենսաբանական սեռը չի համապատասխանում գենդերին՝ որպես հասարակական, սոցիալական սեռի:

Continue reading

Հերթական հեղափոխական սերիալը – Անմեղսունակ ճանաչված եւ այդպիսով չդատապարտված անձը նորից բռնի իշխանափոխության է գնում…

Երեւանի Ազատության հրապարակը հերթական անգամ դարձավ երկրի ազատության դեմ ոտնձգության վայր: Այս անգամ դա կազմակերպեց «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը: Մինչ այդ նա նստացույց էր հայտարարել՝ հայտնելով, որ հեղափոխություն է սկսում: Ամիսներ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը նույն հրապարակում ունենալով հանրային ու քաղաքական մեծ աջակցություն, սկսել էր հացադուլ, որը, սակայն, հեղափոխության փոխարեն ավարտվեց անհաջողությամբ: Մի քանի տարի առաջ ՀԱԿ-ի սկսած հանրահավաքները դարձյալ որեւէ արդյունք չտվեցին: Բայց Շանթ Հարությունյանը վստահ էր. «Ինձ ինչի եք համեմատում նրանց հետ: Մեկի անունը Րաֆֆի է, մեկի անունը՝ Լեւոն, մյուսինը՝ Պետրոս, մեկինն էլ Պողոս: Նման մարդիկ շատ ժողովուրդների մեջ են լինում, կործանում ժողովուրդներին, նրանց հիասթափեցնում: Ես նման մարդկանց հետ գործ չունեմ: Նույն մարտի 1-ին ես վերջին մարդն եմ եղել, որ դուրս է եկել Մյասնիկյանի հեղափոխությունի­ց»: «Ես չեմ կարող անվերջ նստել Ազատության հրապարակում. կամ ես կհաղթեմ կամ կպարտվեմ: Պուտինի գալու օրը նախագահականը, ԿԳԲ-ն, սաղ շենքերը պաժառ պետք է տամ, ու Պուտինը կփախնի ստեղից: Դա է իմ ծրագիրը (Վաշինգտոնում Օբաման, իսկ Լոս Անջելեսում՝ Շանթի հայրը՝ շա՛տ կուրախանան): Բայց վախենում եմ, որ ժողովուրդը մինչեւ դեկտեմբերի 2-ը հավաքվի այստեղ, ու ես ավելի շուտ ստիպված լինեմ Սերժին հեռացնե­մ»: Շանթ Հարությունյանի համար Սերժ Սարգսյանը չէր խնդիրը. «Սերժն ով է, որ լինի միայն իմ խնդիրը: Պրեզիդենտին պետք է պատժել, որ հաջորդ պրեզիդենտներին սա դաս լինի: Իրենք պիտի իմանան, որ այս ժողովրդի մեջ կլինեն տղերք, որ չեն հանդուրժի նման կառավարումը, այսպիսի վերաբերմունքը սեփական ժողովրդի հանդեպ»:

Երեւի վատ հիշելով (ինչ իմանաս) մյուս 2 «պրեզիդենտներին»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, նա լավ է հիշում միայն 3-րդին՝ Սերժ Սարգսյանին, բայց նաեւ զարմացել է, թե «ափսոսում եմ, որ չեն խոչընդոտում, ես անհամբեր սպասում էի՝ խոչընդոտեն, որ սկսեի հեղափոխությունս: Ու շատ մանթո եմ ու հիասթափված, որ չեն խոչընդոտել»:

Continue reading

Երբ մահապարտը կյանքով պարտվածն է – Ովքեր են «ցեղակրոն» Շանթ Հարությունյանն ու «ժողովրդավար» Շահեն Հարությունյանն իրականում…

Ցավոք, մեր երկրում կան մարդիկ, որոնց համար «ղալմաղալը» դեռ հեղափոխություն է՝ ռեւոլյուցիա, հեղաշրջումն էլ՝ բնականոն ընթացք՝ էվոլյուցիա: Բայց լավ է, որ հետզհետե այս տեսակի շարքերը նոսրանում են, քանզի համոզվում են, որ առօրյա հեղափոխականներն առավելապես խեղափոխությամբ են առաջնորդվում, իսկ սրանց դավանած բնականոն զարգացումն էլ տանում է դեպի անառականոց ու համասեռականոց…

Շատերի համար այլեւս կտրուկ «ռեւոլյուցիոները» Զարուհի Փոստանջյանը չէ: Արդեն պարզ է, որ կտրուկ «էվոլյուցիոներն» էլ՝ Շանթ Հարությունյանը չէ: Եթե առաջինը հեղափոխական էր աշխատում՝ պարզապես իշխանությունների ու երկրի շահերը չտարբերելով ու խառնելով իրար, ապա մյուսը խառնել է իշխանության կործանումը՝ մարդկանց ճակատագրերի կործանման հետ…

Եթե մարդն անելիք չունի եւ ասելիքն էլ պոռոտախոսությունն է, դա չի նշանակում, որ օտար մի տեղ «հերոսանալով» կամ սեփական երկրում իրեն «զոհաբերելով» պետք է պախարակի բոլորին կամ՝ իրապես զոհաբերի անմեղ մարդկանց, ովքեր պարզապես ինչ-որ բան են ցանկանում փոխել:

Մեր լրատվության աղբյուրները հայտնում են, որ «եվրալիզող զլմ-ները միտումնավոր են անվանարկում «Ցեղակրոն» կուսակցություն անունը՝ Շանթ Հարությունյանի գործողությունների հետ: Այս «ցեղակրոն-հեղափոխական­ը» վաղուց էր հրաժարվել իր կուսակցությունից, երբ, ըստ մեր նույն աղբյուրների, սկսել էր ծառայել ջհուդա-մասոնական գործակալ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը (որի հետ գործում էր մինչեւ մարտիմեկյան դեպքերը): Իսկ Վանո Սիրադեղյանի միջոցով էլ դարձել էր ոստիկան ու հեռացվել հետո…

Ցեղակրոնությունն ու՛ր, սիոնիստա-մասոնական եղբայրությունն ու՛ր… (Երեւի դրա համար էլ «Ցեղակրոն» կուսակցությունը «կորցրել» էին ժամանակին, որ ՀՀ 1-ին նախագահը հանկարծ ֆաշիստ չդառնա դրսերի աչքին):

Continue reading

Շանթ Հարությունյանը՝ ոչ ադեկվատ եւ անմեղսունակ… Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություն է խեղկատակի պես աղմկել… Նախկին ոստիկան Շանթ Հարությունյանը «գողականով» հեղափոխություն էր պատրաստում «բոզերի» դեմ…

Շանթ Հարությունյանը՝ ոչ ադեկվատ եւ անմեղսունակ

Անդրանիկ Իսահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես զարմանում եմ, թե ինչու էր պետք այսքան սպասել, որպեսզի Շանթ Հարությունյանը մի հատ էլ քաղաքում անկարգություններ հրահարեր, որ նոր քայլեր ձեռնարկվեր: Կարդում եմ լրահոսս ու ցնդում, մարդը մի ամիս ա բացահայտ ասում ա, որ հեղափոխություն է անելու, արդեն քանի օր ա հրապարակում բռոնեժիլետով նստած ա, այսօր էլ կոչ էր անում բենզինով լցված շշերով գան մարդիկ, որ գնան նախագահականը վառեն: Ընդ որում, անոնիմուսի դիմակներով, մահակներով եւ այլն:

Լավ, հասկացանք, Շանթը թղթով գիժ ա ու Վենդետտա կինոյի տակ ա մնացել, բայց իրավապահներն էլ հո գիժ չե՞ն, ինչո՞ւ են թողնում, որ էս կապիկությանը միանան տասնյակ մարդիկ, որ մի հատ էլ տուրուդմփոց լինի, բենզինով շշեր նետվեն եւ այլն: Ակնհայտ է, որ Հարությունյանն ադեկվատ չէ ու կասկածում եմ, որ անմեղսունակ է, իսկ հիմա նրան արհեստականորեն դարձնելու են պայքարի խորհրդանիշ ու խղճի դատապարտյալ: Մի խոսքով, մեր մոտ արդեն ամեն ինչն ա ձեռառնոցի դառել, անգամ հեղափոխությունն ու հեղաշրջումը, եթե այսօր արդեն 100 հոգի կինո նայելով իրան Չէ Գեւարա ու Գայ Ֆոքս ա զգում»:

Ըստ այլ կայքերի լրատվության, Լարիսա Ալավերդյանը եւս խոսել է այս մասին, միաժամանակ մտահոգություն հայտնելով Շանթ Հարությունյանի առողջական վիճակի համար: Նա ասել է, թե «7-ի գործո­վ» հետաքրքրվել է նրա խնդրով եւ գիտի, որ Շանթը կրկնվող հոգեկան խնդիրներ ունի:

* * *

Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություն է աղմկել

Հետաքրքիր է, իսկ ԱՄՆ-ում ընդունվա՞ծ է պայթուցիկներով ու երկրի նախագահին վերացնելու կոչերով ազատ երթեր կազմակերպելը:

Իսկ գուցե ահաբեկչությու՞նն է ԱՄՆ-ում հարգի եւ օրինական:

Continue reading

Դիմակայության մեր խաչմերուկը (Արեւմուտքն ու Հյուսիսը խաչակրաց արշավանքներ են սկսել տարածաշրջանում)… ԲՀԿ-ի՝ պագայի հույսով քաղաքականությունը… ՀԱԿ-ի դեմ՝ քաղաքական ահաբեկու՞մ…

Դիմակայության մեր խաչմերուկը

Արեւմուտքն ու Հյուսիսը խաչակրաց արշավանքներ են սկսել տարածաշրջանում, ինչը շուտով կերեւակվի նաեւ մեր քաղաքական դաշտի վերաձեւումներում:

Մոսկվան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փորձում է «ուղղել» միայն ու միայն դեպի Հյուսիս՝ Մաքսային միություն՝ Եվրասիական միություն: Բայց անգամ հաջողելու դեպքում Հայաստանն իր ծրագրերում քիչ համարելով, ռուսական կողմը Եվրասիական տարածք է հրավիրում Թուրքիային, Սիրիային, Հնդկաստանին եւ այլ երկրների, ինչը ոչ միայն խաչակրաց արշավանքի է նման, այլեւ զուգահեռ ընթացող սովետականացման պարտադրանքի:

Իսկ խաչակրաց արշավանքը կամ սովետականացման գործընթացը նախկինում բացի վնասից, ոչ մի դրական բան չեն տվել հային ու Հայաստանին եւ այսօրվա վիճակով եւս չեն տալու: Ինչպես «խաչակիրները», այնպես էլ «սովետականացնողները» առավելապես հենվում (խաղացնում) են թյուրքական տարրի վրա, ինչը երբեք չի կարող նպաստավոր լինել Հայաստանի համար: Արեւմուտքն իր զինուժի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր հենարանը տարածաշրջանում տեսնում է Թուրքիային (Ադրբեջանին ու Վրաստանին էլ վատ չի վերաբերվում), իսկ Ռուսաստանը Եվրասիական հեռագնա կառույցում առավելապես ներգրավում է թյուրքական երկրների (Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան), ձգտում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներգրավմանը:

Եվ Հայաստանը պետք է կարողանա առանց լուրջ ընդհարումների կամ դիմակայել կամ էլ զուգահեռ այլ ճանապարհներ առաջադրել:

Continue reading