Եթե Ադրբեջանը պատերազմը վերսկսի, կվերանա՛ որպես պետություն – Հայերն այն ավարտին կհասցնեն հենց Բաքվում.. Հայանպաստ իրավիճակի դեպքում՝ կլուծի նաեւ Արեւմտյան Հայաստանի հայապատկանության հարցը…

Մեր զինուժը մնում է հավատարիմ իր խոստմանը եւ թշնամու յուրաքանչյուր սադրանք ոչ միայն արժանի հակահարված է ստանում, այլեւ հարվածների է արժանանում հայկական կողմից: Եվ ոչ մի սադրանք անպատասխան չի մնալու հայտարարությունը վաղուց կյանքի է կոչվել:

Իսկ հակառակորդը անտեսելով իր զոհերի ու վիրավորների ավելացող քանակը, փորձում է իր երկրում պահպանել «պատերազմական վիճակը», որպեսզի ներքաղաքական սրացումների դեմն առնելու հնարավորություններ ունենա: Միաժամանակ էլ փորձում է սահմանային սադրանքներով միջազգային հանրությանը ցույց տալ, թե տարածաշրջանը կկայունանա, եթե Արցախը նորից բռնակցեն Ադրբեջանին:

Հայաստանա-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանների երկայնքով երկար ժամանակ շարունակվում էր սրացումը: Ադրբեջանական կողմը սկսել է կրակել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, մասնավորապես նաեւ ականանետերից: Հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո են միայն լռում ադրբեջանցիները, քանի որ մեր պատասխանն ավելի կտրուկ եւ դիպուկ է լինում:

Լարվածության հենց առաջին օրերից մեր ՊՆ պատասխանատուները խոսում են առանց գաղտնիքների եւ բացահայտ, ինչը վստահություն է ներշնչում: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարբերաբար տեղեկատվություն է տալիս իրավիճակի մասին: Առաջին իսկ դեպքերից հետո նա հայտնեց, որ Վազաշեն համայքնի մոտակայքում 3 քաղացիական մարդիկ են վիրավորվել, նաեւ 1 պայմանագրային զինծառայող՝ Տավուշի մարտական հենակետերում: Լավ է, որ գոնե վնասվածքները թեթեւ էին եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Անգամ «իրավիճակի թուլացման որոշակի միտում» լինելու դեպքում էլ մեր հանրությունը մնում է ուշադիր բանակի եւ սահմանային իրավիճակների նկատմամբ եւ բանակ-լրագրող-հանրություն կապը աշխատում է թափանցիկ եւ ճշգրիտ: Իհարկե կան բացառություններ, երբ որոշ զլմ-ներ այս կամ այն ռազմաքաղաքական ուղղության ջրաղացին ջուր լցնելու համար պատվերով են երգում: Այդ զլմ-ներին արդեն գրեթե բոլորը գիտեն եւ այլեւս լուրջ չեն վերաբերում դրանց խուճապային կամ հակահայ տեղեկատվությանը…
Continue reading

Վա՛յ մեզ, թե հույսներս ՀԱՊԿ-ն լինի – Մեր անվտանգության ու պաշտպանության հարցում առաջին հերթին հույսը պետք է դնենք մեզ վրա… Ու զիջում մեզնից թող ոչ ոք չսպասի…

Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում տեսակետ արտահայտեց, թե իր համոզմամբ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ամրապնդել է մեր երկրի տնտեսական անվտանգության հեռանկարները:

Լրագրողների հակառակ դիտարկումներին ի պատասխան ՀՀ փոխարտգործնախարարը հստակեցրեց, որ «խոսքը վերաբերում է ոչ թե բուն պաշտպանական հարցերին, քանի որ ԵՏՄ-ն մաքուր տնտեսական դաշինք է, այլ տնտեսական շահույթներին, որոնք բարձրացնելու են Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ու թույլ են տալու ավելի լավ դիմակայել պարտադրված սպառազինությունների մրցավազքին»:

Նա միաժամանակ հավելեց, թե որեւէ ինտեգրացիոն դաշինքին անդամակցելու տնտեսական առավելությունն ապրանքների ու կապիտալի ազատ տեղաշարժն է: Այդ առումով, ԵՏՄ-ին անդամակցելն ադապտացվելու երկար ժամանակ Հայաստանից չի խլել. «Եվրաինտեգրման փորձը ցույց է տվել, որ շատ երկրների տարիներ են պահանջվել համապատասխանության հասնելու համար, այսօր էլ կան երկրներ, որոնք առանձին ապրանքների գծով համապատասխանության չեն հասել: Իսկ մենք ԵՏՄ-ում ապրանքների որակով եւ չափորոշիչներով չենք զիջում մյուս երկրներին, ինչ-որ բանով էլ առաջ ենք»:  Continue reading

Նախապատերազմական իրավիճա՞կ, թե՞ խաղաղության զորախաղեր – Ներմուծականների շարք՝ «Հայաստան են ուզում մտնել նաեւ Իսլամական պետության զինյալներ, Թուրքիայի հատուկ ծառայության աշխատակիցներ՝ մեր երկրում իրավիճակը ապակայունացնելու համար…

Վերջին ժամանակների լարված իրավիճակը պետք է հանգեցներ այն բանին, որ բացի հայ-ադրբեջանական շփման գծերում արժանի ու համարժեք պատասխան տալուց՝ հայկական կողմը հավաստեր, որ պատրաստ է նաեւ լայնամասշտաբ պատերազմի, ինչի մասին միշտ է հայտարարվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ամպագոռգոռ ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան էր նաեւ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը: Սահմանային բախումների ժամանակ տասնապատիկ ավելի զոհեր ու վիրավորներ տված Ադրբեջանը պիտի տեսներ, որ Հայաստանն ունի նաեւ ներքին քաղաքական կայունություն, եւ Հայաստանի ու Արցախի հայերն առանց խուճապի են մասնակցում այդ զորավարժություններին (իսկ Ադրբեջանում իրապես խուճապ կա, անգամ մեր պատասխան հարվածների թիրախ ադրբեջանական գյուղերից են հանգիստ մնալու կոչերով դիմել Բաքվին): Իսկ խուճապ է՝ թե՛ պաշտոնական, թե՛ հասարակական ոլորտներում:

«Իրադրության զարգացման հետ կապված ներմուծականների շարքը շարունակվում է, որի հիման վրա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել հայտարարել ռազմական դրություն: Դրանից բխող մի շարք օրենքների նախագծեր են պատրաստվել, գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու նախագահի հրամանագիրը ռազմական դրության հայտարարման վերաբերյալ»,- ասել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ ամփոփ ներկայացնելով «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքը: Նա նշել է, որ ներմուծականները շարունակվել են, մի քանիսը՝ պրակտիկ գործողություններով՝ Ավան թաղամասում հայտարարված պարետային ռեժիմը, փախստականների համար վրանային ճամբարի կազմակերպումն ու համապատասխան միջոցառումների իրականացումը. «Վարչապետը հանդիպել է փախստականների հետ, ցուցումներ է տվել կառավարությանը փախստականների կողմից բարձրացված հարցերին լուծում տալ»… Նշել է, որ փախստականների ընդունման գործընթացին մասնակցել են նաեւ ոստիկաններն ու ԱԱԾ-ն, քանի որ, ըստ կանխորոշումների, փախստականների հետ Հայաստան են ուզում մտնել նաեւ «Իսլամական պետության» զինյալներ, Թուրքիայի հատուկ ծառայության աշխատակիցներ՝ մեր երկրում իրավիճակը ապակայունացնելու համար…
Continue reading

Ծայրահեղ իսլամականության բումերանգը – Ադրբեջանը նաեւ իսլամիստների խմբեր է պատրաստում Հայաստանի դեմ… Գուցե վերածվի համաթուրքական ահաբեկչական խմբավորման…

Անդրադարձել ենք սիրիական եւ իրաքյան հակամարտությունների ժամանակ թուրքական եւ ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների մասնակցությանը: Նշել ենք նաեւ, որ Ստամբուլը դարձել էր աշխարհի տարբեր անկյուններից Իսլամական պետությանը օգնել շտապող ծայրահեղականների եւ ահաբեկիչների որջ: Այստեղ հավաքագրվում եւ Իրաքի ու Սիրիայի տարածք էին մեկնում իսլամական ծայրահեղականներին երդում տված մարդասպանները…

Ադրբեջանում երազում են Իսլամական պետության հետ համագործակցելով լուծել Հայաստանի ու հայության խնդիրը: Սա նաեւ թյուրքական երազանք է:

Չնայած այն հանգամանքին, որ Իսլամական պետության առաջնորդները համաիսլամական պետության սահմաններում են տեսնում նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, միեւնույնն է թյուրքական տարրին թվում է, թե իսլամականների օգնությամբ կտիրեն Հայաստանին:

Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանում արդեն գործում է «Ադրբեջանի իսլամական շարժում»-ը, այս շարքին վերջերս միացավ նաեւ «Ուզբեկստանի իսլամական շարժում»-ը՝ հավատարմության երդում տալով Իսլամական պետությանը: Այս շարժման մոջահեդները արդեն պաշտոնապես համարվում են Խորասանի մարզում տեղակայված խալիֆայության զորքեր: Նույնն է նաեւ Ադրբեջանում: Իսկ իրանական աղբյուրների պնդմամբ, ադրբեջանական իսլամականներ են գործում նաեւ Վրաստանի տարածքում՝ ադրբեջանաբնակ մարնեուլի շրջանում (գուցե վերածվի համաթուրքական ահաբեկչական խմբավորման): Թուրքիայի եւ Իսլամական պետության վերջին շրջանի անհամաձայնությունները հանգեցրին այն բանին, որ իսլամականների ղեկավարները Թուրքիայի հակաիսլամականներին անասուններ կոչեցին՝ ասելով թե «չէինք պատկերացնում, որ Թուրքիայում այսքան անասուններ կան»… Իսկ Ստամբուլում կալանավորվեց ադրբեջանցի ահաբեկիչ Աբդուլլահ Աբդուլլաեւը, ով հայտնի է որպես սլամականների հրահանգիչ Ստամբուլում:  Continue reading

Իրենց աչքի մախաթն ու մեր միկրոասեղը – Մեհրիբան Ալիեւան, ընդամենը մի քանի ամիս առաջ հատուկ չվերթով թռչել էր Մոսկվա՝ որտեղ նրան ֆիքսել են իր հայ սիրեկանի հետ գրկախառնված…

Նաեւ միջազգային մեկնաբաններն են համաձայն, որ Ադրբեջանը ճակատային գրոհով հաղթանակներ չի տանի Հայաստանի նկատմամբ: Այն ինչ հրամցնում են Բաքվից, թե Ադրբեջանի տնտեսությունը ծաղկում է ապրում, սուտ է, ինչպես նավթա-գազային պաշարների մասին հեքիաթը:

Ամիսներ առաջ «Լուսանցք»-ը գրել էր, թե ինչպես են Բաքվում անգամ փակվում ժամանակին ճոխությամբ աչքի ընկած խանութները, ինչպես են մարդիկ ուտելու եւ այլ պաշարներ հավաքում՝ հետագա կենսական խնդիրներից խուսափելու համար:

Իսկ այսօր իրանական «Ղաֆղազ.իր» կայքն է նշում, թե՝ «Ադրբեջանցիներն առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար հասնում են Իրան»: Հղում անելով ադրբեջանական «Վիրտուալ.ազ» կայքին, իրանական այլ աղբյուրները եւս հավաստում են սա՝ հավելելով, որ հաղորդում է, որ «Ադրբեջանում տեղի ունեցած թանկացումների պատճառով այդ երկրի տարբեր շրջաններից առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու նպատակով ադրբեջանցիները հասնում են Իրան, որ կարողանան վերոնշյալ ապրանքները համեմատաբար էժան գնով ձեռք բերել»:  Continue reading

Հետահայաց.- Երեւանյան փառատոն, որ հավակնում է ազգային ապրանքանիշ դառնալու – Քսենոփոնը ուղղակիորեն վկայել է, որ գարեջրագործության հայրենիը Հայկական լեռնաշխարհն է եղել…

Ազատական տնտեսահարբերությունների անբաժանելի մասը գովազդ, փի ար, մարկետինգ կոչվածն է: Հատկապես գովազդը երբեմն այնպիսի անհեթեթության է հասնում, որ ստիպում է զարմանալ, թե ինչ համարձակությամբ է կեղծվել պատմությունը: Այդպիսի մի անհեթեթության հետեւանքով այսօր աշխարհի որ երկրում գարեջուր է արտադրվում, գարեջրի հայրենիքը այդ երկրին է վերագրվում: Բավարացին, ասենք, համոզված է, որ գարեջրի հայրենիքը Բավարիան է: Հազիվ թե ուսումնասիրած լինի պատմությունը, ամենայն գովազդն է այդպես ասում, գուցե չեխերը նաեւ այդպես մտածեն, չգիտեմ. նրանց գարեջրի գովազդները տեսնել չի հաջողվել: Գուցե վաղը ռուսներն այդպես համարեն: Մի գովազդի հարց է, ի՜նչ կա որ: Իսկ մարդիկ կախված են գովազդից: Գովազդը, ցավոք, բայց ժամանակակից մարդու թիվ մեկ ճշմարտությունն է: Ինչու՞ եմ սա ասում: Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչու մենք չենք կարող խուսափել դրանից ու պիտի գործի դնենք այն՝ արդի աշխարհում արդի օրենքներով (մանավանդ որ մենք կեղծելու կարիք չունենք): Այս համապատկերում նաեւ ասեմ, թե ինչու եմ «Երեւանյան ամառ» միջոցառումներից ամենաշատը հենց գարեջրի փառատոնը սիրում:  Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զարաթուշթրա (2-րդ մաս)… Հարա Բերեզաթի (Ալբուրզ)… Մենք երկրպագում ենք Միhրին՝ Ով առաջինն է բոլոր դիցերից երկնային…

Սկիզբը՝ թիվ 29-ում

http://www.hayary.org/wph/?p=5035 Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննությանԶարաթուշթրաՆա հայտարարեց, որ կա մեկ աստվածԻսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել (1-ին մաս)…

Ավեսթան շատ անպատասխան հարցեր ունի, որոնց պատասխանները թույլ կտան վերջնականապես կատարել հստակեցումներ: Ավեսթային նվիրված ուսումնասիրություններում բավականին վարկածներ կան Զարաթուշթրայի ծննդյան վայրի մասին, սակայն դրանցից ոչ մեկը Ավեսթայի տվյալների համադրման հիմամբ չէ: Հ. Ներսիսյանը փորձել է համադրել եւ պատասխանել մի խումբ անպատասխան հարցերի՝ «Հայկական Լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» մենագրության, որը մաս է կազմում «Հայագիտական ուսումնասիրություններ» աշխատության՝ հրատարակված 2011թ.:

Մենագրության մեջ կան շատ լուրջ բացահայտումներ, միեւնույն ժամանակ տեսանելի է պարտադրված պատմության դրոշմը, ինչպիսին է այս միտքը. «Ավեսթան պարսիկ ժողովրդի նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սբ. Գիրքն է»: Շատ ճիշտ կլիներ, որ այն շարադրված լիներ հետեւյալ կերպ՝ «Ավեսթան տարածաշրջանի եւ հատկապես հայերի, փարսերի եւ մարաց, այսինքն՝ Հայ Արիքի համադաշնության պետական կրոնն էր՝ մ.թ.ա 500-ից սկսված մինչեւ Վարդանաց պատերազմը հայության համար, իսկ Իրանի համար՝ մինչեւ իսլամի ընդունելը, այսինքն՝ 650 թվականները»: Ընթեցրողին հիշեցման կարգով ասենք, որ Ավեսթայի լեզուն արարողակարգային էր, այսինքն՝ այդ լեզվով կատարել են կրոնական ծիսական արարողություններ: Ըստ էության՝ հայ իրականության մեջ առաջին անգամ Հ. Ներսիսյանը փորձ է կատարել վերլուծել Ավեսթայի նյութերը, տեղայնացնել Զարաթուշթրայի ծննդյան վայրը եւ մեկնաբանել, թե ով էր նրա՝ Զարաթուշթրայի հոգեւոր հայրը:

Համադրելով Ավեսթային նվիրված ուսումնասիրությունները, հարակից նյութերը եւ Հ. Ներսիսյանի մենագրությունը ու, հատկապես կարեւորելով լինգվո (լեզվական) նյութերի աշխարհագրական անունների (սարեր, գետեր, ծովեր եւ այլն) տեղայնացումը եւ մեկնաբանությունները՝ ֆարսի, ժամանակակից պամիրի, տաջիկերենի, աֆղաներենի, թյուրքական լեզուների եւ հայերենի օգնությամբ դառնում է ավելի ամբողջական ու հավաստի: Հատկապես առաջնային է ճիշտ տեղայնացնել Հարա Բերեզաթի լեռան, Ռանհա, Վահիվա Դատիա եւ Վորկուշա ծովի գտնվելու վայրերը, որոնք Ավեսթայի պատմություններում կենտրոնական են բոլոր առումներով:  Continue reading

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով – Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ Մուսա Լեռցիների կողմից…

Մեծայարգ Տիկին՝ Արմէնուհի Մելքոնեան

Ես, բնիկ Մուսա Լեռցի Պօղոս Արմէնակ Լագիսեանն եմ: Հայաստան այցելութեան առիթով միշտ եղել եմ «Հայ Արիական Միաբանութեան» գրասենեակ, իմ հեղինակած գրքերից նուիրել միաբանութեանը, որոնք հայոց նախնիների ու նրանց արիական հաւատքի փառաբանումն են:

Սեպտեմբերի 12-ին Մուսա Լեռան հերոսամարտի 100 ամեակն է, որն արդէն տօնախմբւում է: Անգլիայի «Կապոյտ Գիրք»-ի մի հատուածում հրապարակուած հաղորդագրութիւնն եմ թարգմանաբար հրատարակութեան յանձնել մի շարք լրագրերում: Մուսա Լեռցիների Եգիպտոս անմիջապէս հասնելուց յետոյ հերոսամարտի «Պաշտպանական Խորհուրդ»-ի նախագահ Տիգրան Անդրէասեանի հարցազրոյցն է Անգլիացի պաշտօնակատարների հետ, հրատարակուած Լոնդոնի «Արարատ» լրագրի 1915թ. Նոյեմբերի 15-ի համարում: Ամէն Մուսա լեռցի ու ամէն Արիացի Հայ ուրախ պիտի լինէր այն ընթերցելու Ձեր խմբագրած՝ «Լուսանցք» լրագրում: Անձամբ երախտապարտ պիտի լինէի ձեզ:

Յարգանքներիս Յաւաստիքը, Պօղոս Արմէնակ Լագիսեան

Մուսա Լեռ, Լորտ Ճէյմս Բրայս, «Կապոյտ Գիրք» (Հայերի վիճակը Օսմանեան Կայսրութիւնում 1915-1916թթ.)

(անգլերէնից հայացրեց՝ Պօղոս Արմէնակ Լագիսեան)

Հարիւր ամեակն է նաեւ Մուսա Լեռան հերոսամարտի:

Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ Մուսա Լեռցիների կողմից:

Ամէն Մուսա Լեռցի ուրախ ու երախտապարտ պիտի լինէր իրենց քաջ նախնիների պայքարի վաւերագրական պատմութեան հրապարակումը տեսնել: Արմին-հայերի «1915 թուակաի ազգային ողբերգութեան միակ ուրախալի պատահարն է» այն: Պատիւ ունեմ աշխարհ եկած լինելու Մուսա Լեռան կեդրոնական Եօղունօլուգ գիւղում, նաեւ լինելու հերոսամարդի կրտսեր մասնակից ու Հայկական Լեգէոնի Կապրալ Լագիսեան Արմէնակի որդին: Տիգրան Անդրէասեանի «Զէյթունի Տարագրութիւնը եւ Սուէտիոյ Ապստամբութիւնը» յուշերի գրքի առաջին ու երկորդ հրատարակութիւնների հետ համեմատած, որոշ դրուագներ չեն մանրամասնուած ներքոյիշեալ հարցազրոյցում:

Պօղոս Արմէնակ Լագիսեան
Continue reading

Մեր էպոսի ազգային ու գիտական միտքը – «Սասնա ծռեր»-ի այժմեականությունը… Հայոց Անին՝ 10 լավագույն հնավայրերի ցանկում… Եվ 5 կորած քաղաքների շարքում…

Մեր էպոսի ազգային ու գիտական միտքը

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի ծրագրի շրջանակում՝ ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, սեպտեմբերի 6-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում անցկացրել է ««Սասնա ծռեր» էպոսը եւ հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը» խորագրով գիտաժողովը:

Գիտական համաժողովին մասնակցել եւ ելույթ են ունեցել էպոսագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ ու բանասերներ, որոնց զեկուցումներում արծարծվել են էպոսի կերպարների եւ ազգային ազատագրական շարժման հերոսների ընդհանրությունները:

Բովանդակալից զեկուցումներով հանդես են եկել գրականագետ Ազատ Եղիազարյանը, բանագետ Թամար Հայրապետյանը, ազգագրագետ Հարություն Մարությանը, պատմաբան Երվանդ Մարգարյանը, բանասեր Կարո Վարդանյանը, ինչպես նաեւ շոտլանդանցի լեզաբան, բանասեր Պիտեր Քաուին:

Սեփ. լրատվություն

Հայոց Անին՝ 10 լավագույն հնավայրերի ցանկում

The Guardian պարբերականը կազմել է «Ավերակ հնավայրերի լավագույն 10-ի» ցուցակը: Կամբոջայի Կոհ Կեր տաճարի, Պերուի Չոկեկիրաո ինկերի քաղաքի, պորտուգալական Կոնիմբրիգա հռոմեական բնակավայրի եւ մյուսների կողքին հայտնվել է նաեւ հայկական Անին:  Continue reading

Հայկական խոհանոց – Խուրջին… Աշխարհի մարզական հեւքից – Հայկական մարզաշխարհ… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – («Հայկական խոհանոց» խորագիրը վարում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

«Արվասար»-ը հայտվել է Ճապոնիայում տարածված զբոսաշրջային ուղեցույցի էջերին: Խորհուրդ տրվող ուտեստը խուրջինն է: Այդ տեղեկույթում մասնավորապես նշվում է այն փաստը, որ ռեստորանն աչքի է ընկնում բնական՝ մաքուր սնունդով: «Տեղում թխված հացը, ռեստորանում պատրաստվող թթուների տեսականին եւ հորած պանիրը ամենից շատ են գրավել մեր հաճախորդներին»,-վստահեցնում է Ռ. Նահապետյանը՝ մեզ սիրով տրամադրելով խուրջինի բաղադրատոմսը:

– Խուրջին

Բաղադրությունը – Միս (հորթի, խոզի, հավի, գառան)- 200 գրամ, գլուխ սոխ – 1 հատ, տաքդեղ՝ կանաչ, կարմիր – 0.5-ական, լոլիկ – 1 հատ, տոմատ – 1 ճաշի գդալ, աղ, սպիտակ պղպեղ, ռեհան կամ ծիտրոն՝ ըստ ճաշակի – չոր, բուսայուղ, լավաշ – 0.5 հատ:

Պատրաստման եղանակը – Սոխը կտրատել կիսալուսնաձեւ, տապակել բուսայուղով, ավելացնել տոմատը, կտրտած լոլիկը:

1-2 րոպե անց ավելացնել նախապես ձողաձեւ կտրտած, եփած միսը: Տապակել մինչեւ մսի փոքր-ինչ վարդագունելը: Ավելացնել խոշոր կտրտած տաքդեղները, լավ խառնել, համեմել, կրակի վրայից վերցնել:

Լավաշի «շիտակ» երեսին վրձնով քսել յուղ (լավաշի մի կողմից կտրել 2 սմ լայնությամբ շերտ՝ գոտի): Հակառակ երեսի կենտրոնում դնել մի կտոր լավաշ, վրան լցնել միջուկը: Ավելացնել կանաչեղենը: Լավաշը կողքերից հավաքել՝ խուրջինի ձեւ տալով: Լավաշե գոտիով կապել՝ փայտիկով ամրացնելով: Դնել ջեռոցը եւ եփել 2000-ի տակ 4-5 րոպե:

Ի դեպ, այս ուտեստը շատ համեղ է եւ հագեցնող: Այն հրաշալի ուտեստ է նաեւ բուսակերների համար, երբ միսը փոխարինվում է սնկով կամ բանջարեղենի տեսականիով: Բարի ախորժակ:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մասնակցեց ԱՄՆ Լաս Վեգասում ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը տարվա գլխավոր մրցաշարում հայտավորել էր 8 ըմբիշ՝ Ռոման Ամոյան (59 կգ քաշային կարգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) եւ Էդգար Խաչատրյան (125 կգ):  Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 29-ի (375) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան –  http://www.hayary.org/wph/?p=2223   (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ – Սահմանադրական փոփոխությունները – հայ ընտանիքն ու հայկական արժեհամակարգը… Էլի Ջրհեղե՞ղ – Էլի՞ Մասիսների (Արարատ աշխարհի) հույսին մնացին…

Ոչ խորհրդարանական ուժերից հրավեր ստացել էր նաեւ Հայ Արիական Միաբանությոն առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով դեմ է արտահայտվել այս տեսքով Սահմանադրական փոփոխություններին: Նա պատասխանեց, որ ի տարբերություն ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հրավերի, որն ընդունել էին ու հանդիպել Սահմանադրական դատարանում դեռ ամիսներ առաջ, այս հրավերից հրաժարվել են: Հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունից հետո համոզվեց, որ ճիշտ են արել, որ չեն մասնակցել, քանի որ նրանց հայտարարությունը ընդհանրական էր եւ ստացվում է, որ բոլոր մասնակիցները եկել են ընդհանուր համաձայնության, ինչը կվարկաբեկեր հայ արիների հեղինակությունը, քանի որ հնարավոր չէ «ընդհանուր համաձայնության գալ» կասկածելի շատ ձեւակերպումների շուրջ: Դրանք վերաբերում են հատկապես ընտանիք հասկացողությանը, կին եւ տղամարդ հարաբերությունների բացահայտմանը, ներքին կյանքի իրավական շատ մոտեցումների նկատմամբ ոչ ազգային, անգամ պետությունը թուլացնող ձեւակերպումներին եւ այլն: Հայ արիների ղեկավարը եւ համախմբված ազգայնականների կարգավորողը նշեց, որ այս ամենի մասին իրենք զրուցել են Սահմանադրական հանձնաժողովի անդամների եւ շահագրգիռ ուժերի հետ…

2. Սերունդը փորձարարական նյութ չէ – Դպրոցական ծրագիրը բանի պետք չէ՞… Ներառական կրթության ամենամեծ խնդիրը… Մեկ հուշում՝ նախարարին… Այդ մեծ ու զզվելի խախտումը… Պատկերը՝ թվերի լեզվով… Կլինե՞ն նոր փորձարարություններ… Հանուն ֆիզիկական եւ հոգեկան առողջության… Ազգային երգ ու պարը դպրոցում…

3. Սպասարկող երկրի տրամաբանությամբ Համալիրը եւ հետո՞ Ծիծեռնակաբերդը – «:Հիշում ենք եւ պահանջու՞մ», թե՞ «Հիշում ենք եւ … խաղում» մարզահամերգային համալիրի խաղատանը… Հաշվեկշռային մոտ 60 մլն. դոլարանոց համալիրն օտարվում է 30 մլն.-ո՞վ…

4. Հայաստանի ներսում, բայց Ռուսաստանի «աչքի տակ» – Ճիվաղը դասալքության մեղադրանքով (ռուսական կողմից) դատապարտվեց 10 տարվա ազատազրկման… Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել…

5. Մարզաշխարհը՝ մեկամսյա մարզական հեւքից – Ամփոփումների համահայկական խաչմերուկ… Համահայկական ամառային 6-րդ խաղերը… Ամենամեծ պատվիրակությունը՝ Արեւմտյան Հայաստանից… Ոչ թե կրոնական, այլ՝ ազգային փոքրամասնություն… Հայը երբեք հյուր չէ Երեւանում…

6. Առաջին համաբուհական բանակումը՝ Արցախում… «Բազե-2015»-ը՝ Ծաղկաձորում… «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնությունը՝ Հայաստանում… Զինվորական զորասյուներ՝ Ստեփանակերտում… Մեկնարկեցին «Շանթ-2015» զորավարժությունները…

7. Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ… Պատրաստ են եւ՛ Ստեփանակերտում եւ՛ Երեւանում… Ռազմամարզական հավաքը՝ Հայաստանում… Միջազգային ռազմական խաղերը՝ Ռուսաստանում…

8. Աշխարհի մարզական հեւքից.- Մեր շախմատիստի հաղթանակը – Նա կմեկնի Բաքու՝ աշխարհի գավաթի խաղերին… Հայ ֆուտբոլիստը եւս կմեկնի Ադրբեջան… Հայաստանի հավաքականը լուրջ մրցակից է… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

9. «Երեւանյան ամառ 2015»-ը եզրափակվեց… Մեկնարկեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը… Ոչ թե հեքիաթներ, այլ իրական պատմություններ… «Ինչ, որտեղ, երբ» խաղը Հայաստանում… Գիտելիքի օր՝ «Հայբուսակ» համալսարանում… Մեզ հայտնի առաջին հայ գիտնականը… Դայանա Դավթյանը գեղեցկության մրցույթում կներկայացնի Հայաստանը…

10. Իրանագե՞տ, թե՞ իրանամետ – Երբ գիտակցաբար են խեղաթյուրում պատմական իրականությունը… Հայերենը, այժմ՝ XXI-րդ դարում, համարվում է ամենահին (չմեռած) հնդեվրոպական լեզու…

11. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – (1-ին մաս) Զարաթուշթրա – Նա հայտարարեց, որ կա մեկ աստված… Իսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել…

Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ – Սահմանադրական փոփոխությունները – հայ ընտանիքն ու հայկական արժեհամակարգը… Էլի Ջրհեղե՞ղ – Էլի՞ Մասիսների (Արարատ աշխարհի) հույսին մնացին…

Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ

Եթե Չարլզ Դարվինն իր պատվիրված մարդատեսության (այսպես կոչված «էվոլուցիոն» տեսության) մեջ մարդուն կապիկ էր սարքել ու հետո կապիկից էլ մարդ, ապա այսօրվա հոգեխեղ ու սեռախեղ եվրատեսաբանները առհասարակ մերժում են մարդ երեւույթը որպես բնածին արարածի… Եթե դարվինիզմը գոնե Աստծո գոյությունը չէր մերժում՝ կապիկին բնածին համարելով, ապա եվրատեսաբանները մերծում են արարչածին մարդու իրողությունը՝ աստվածայինը նսեմացնելով հակամարդու կամ երկոտանի անասունի իրավունքների առջեւ…

Երկու տեսություններն էլ սին են ու մարդակուլ, ազգամերժ են ու հակաբնական: Կապիկից այսօր էլ մարդ չի ծնվում, ինչպես հակամարդուց՝ մարդու իրավունքներ ու ազատություններ: Բայց պետք է խոստովանել, որ կապկանմաններ այսօր էլ կան, որոնք էլ մարդու սանձարձակությունները փորձում են հրամցնել որպես մարդկային ազատությունների դրսեւորում…

Այսպիսի մարդը, ում հակամարդ պիտի ասել, որեւէ կապ չունի Արարչի ու Աստվածների հետ: Իսկ այդպիսի հակամարդը չի կարող մարդու իրավունքներից խոսել, առավել եւս բնածին ազգերի համար օրինակ լինել: Էլ չենք խոսում նման հակամարդու ազգային պատկանելության եւ իրավունքների մասին, որը գոյություն չունի ու նա երդվյալ ազգամերժ ու հայրենիքամերժ է: Անազգը նաեւ անհայրենիք է լինում: Աշխարհի ավելի քան 200 պետությունները հայրենիքներ չեն, միայն բնածին ազգերն ունեն հայրենիքներ՝ բնօրրաններ:

Հակամարդը նպատակադրվել է աշխարհում «մեկ պետություն»-«մեկ ազգ» կերտել, ինչը հակաբնական է, ուստի՝ դատապարտված է կործանման: Եվ կործանվողի հետեւից գնալը կամ նրան օրինակելը ինքնակործանում է:

Սահմանադրական բարեփոխումների թեման այսօր ոչ միայն հայ քաղաքական ոլորտի ամենաքննարկվողն նյութն է, այն հուզում է հայության բոլոր հատվածներին՝ ամենուր: Սա լավ է: Ուրեմն՝ մենք դեռ համահայկական մտածողություն եւ համազգային գործունեության հետեւորդներ ենք:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների առիթով ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին: Այս միջազգային հանձնաժողովը Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում մասնագիտական օժանդակության է ցուցաբերել՝ կարեւորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում:  Continue reading

Սերունդը փորձարարական նյութ չէ – Դպրոցական ծրագիրը բանի պետք չէ՞… Ներառական կրթության ամենամեծ խնդիրը… Մեկ հուշում՝ նախարարին… Այդ մեծ ու զզվելի խախտումը… Պատկերը՝ թվերի լեզվով… Կլինե՞ն նոր փորձարարություններ… Հանուն ֆիզիկական եւ հոգեկան առողջության… Ազգային երգ ու պարը դպրոցում…

Երբ համեմատականներ էին անցկացվում խորհրդային կրթակարգի եւ մեր նորանկախ երկրում 10, 11 կամ 12-ամյա կրթակարգի նորամուծություննների միջեւ, նորաթուխ կրթգիտատեսաբանները հայտարարում էին, թե համեմատելու խնդիր չկա, քանզի նոր կրթակարգը միանշանակ կատարյալ է…

Պարզվեց, սակայն, որ տարիներ շարունակ արվող փորձարկումները չեն հաստատում լավատեսական կարծիքները, չնայած ամեն անգամ մեր դպրոցականների այս կամ այն միջազգային օլիմպիադայում հաղթելու հանգամանքը միշտ թմբկահարվում է որպես փաստ:

Հարց է ծագում՝ ի՞նչ է խորհրդային համակարգի տարիներին հայ երեխաները չէին հաղթու՞մ, իհարկե հաղթու՛մ էին, ինչպես ԽԱՀՄ օլիմպիադաներում, այնպես էլ՝ միջազգային: Եթե խորհրդային կրթահամակարգով անցած հայերը ցայսօր հիշում են իրենց դպրոցական տարիներն ու գիտելիքները, իմիջիայլոց՝ բոլոր առարկաներից, ապա նոր սերունդը հետզհետե եւ հիմնականում դառնում է թեստային համակարգի գիտելիքների կրող: Իսկ սա նշանակում է՝ գիտելիքների առնվազն կեսը պատահականության սկզբունքի հիմքով է…

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ճապոնիայում դպրոցականների միջազգային օլիմպիադայի ժամանակ մի հետաքրքիր դեպք էր արձանագրվել: Աշակերտների՝ մաթեմատիկայի հարցերի պատասխանները գրելու ժամանակ լսարանը հոսանքազրկվել է կարճ միացումից, ինչը սարսափեցրել է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի մասնակիցներին, քանի որ առանց էլեկտրոնային հաշվիչների նրանք անգամ բազմապատկման աղյուսակը չեն իմացել անգիր… ԽՍՀՄ դպրոցականներին այդ անսարքությունը չի խանգարել, կարողացել են արագ ավարտել իրենց աշխատանքները եւ հաղթել…

Ճապոնիայի կրթական համակարգի պատասխանատուներից մեկը չէր թաքցրել իր հիացմունքը խորհրդային աշակերտների իմացության առումով, իսկ լսարանի հոսանքազրկումը մեկ անգամ եւս ապացուցեց, որ նոր սերունդն ամբողջապես կախված է էլեկտրոնային օժանդակ սարքերից ու համակարգչից, ինչի չգոյությունը եթե չզրոյացնի նրանց գիտելիքները, ապա հաստատ թերուս կդարձնի:
Continue reading

Սպասարկող երկրի տրամաբանությամբ Համալիրը եւ հետո՞ Ծիծեռնակաբերդը – «:Հիշում ենք եւ պահանջու՞մ», թե՞ «Հիշում ենք եւ …խաղում» մարզահամերգային համալիրի խաղատանը… Հաշվեկշռային մոտ 60 մլն. դոլարանոց համալիրն օտարվում է 30 մլն.-ո՞վ…

Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող եւ մեր պետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» վաճառքի ձեւով օտարվել ու տրվել է «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ վաճառքի գինը կկազմի 30 մլն. դոլարին համարժեք դրամ։ Գնորդը պարտավորվում է 6 ամիս ժամկետով առնվազն 55.000 դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել ՊՈԱԿ-ում փաստացի աշխատող 99 աշխատողների հետ, ինչպես նաեւ պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը եւ օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող միջոցառումները:

Նախագծով առաջարկվում է նաեւ հավանության արժանացնել ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 100 մլն. դոլարը: «Ներդրումային ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել չորս տարվա ընթացքում, այդ թվում՝ հիմնել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաեւ ապահովել 250 նոր աշխատատեղի ստեղծում»,- ասել է Սեյրան Օհանյանը: Խոսք կա նաեւ խաղատան կառուցման մասին, ինչն առայժմ հերքել են փորձում վերեւները:

Մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ հարցերն ու մտահոգություններն ավելանում են, քանի որ այն հայաստանցիների սիրելի վայրերից է: Շատերն են ասում, որ ներդրումներին դեմ չեն, բայց ինչու՞ չեն երեւում իսկական տերերը…

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցացիա»-ի նախագահ Խաչատուր Մարոզյանն անդրադառնալով համալիրի վաճառքին՝ նույնպես ասել է, որ նման ներդրումներին ինքը դեմ չէ. «Մտահոգիչն այն է, որ այս ինվեստորները քողարկված են, ես չեմ կարծում, որ Քըրք Քըրքորյանի նման մարդը ներդրում աներ ու մենք չիմանայինք դրա մասին: Մենք լավ գիտենք, որ գործ ունենք կեղտոտ փողերի հետ»:

«ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն վաճառքի ժամանակ ընդամենը 20 օրվա պատմություն ուներ, ինչի մասին տեղեկանում ենք Էլեկտրոնային ռեգիստրից: Միայն պարզ է, որ հիմնադիրը Արմեն Զավենի Գեւորգյանն է, որը ոչինչ չի պարզաբանում ընկերության մասին:  Continue reading

Հայաստանի ներսում, բայց Ռուսաստանի «աչքի տակ» – Դասալքության մեղադրանքով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման… Ավետիսյանների սպանության գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել…

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները մասնակցեցին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում օգոստոսին կայացած դատավարությանը, որի ընթացքում քննվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործը՝ դասալքության մասին։ Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն ասել է, որ պարտադիր ներկա են գտնվելու դատական նիստերին։

Դատավարությունը լուսաբանող օպերատորներին 15 րոպե թույլատրեցին նկարահանել նիստը:

Դատավարության ընթացքում դատավորի այն հարցին, թե ինչպե՞ս է ինքնազգացողությունը, Պերմյակովը պատասխանել է, որ լավ է: Այնուհետեւ նիստը նախագահող դատավոր Ալեքսանդր Շելդյաեւը տեղեկացրեց ամբաստանյալ Պերմյակովին, ինչպես նաեւ կողմերին իրենց իրավունքների մասին, որից հետո մեղադրող դատախազ Վլադիմիր Անդրուսենկովը հնչեցրեց առաջադրած մեղադրանքը: Վալերի Պերմյակովն ամբողջությամբ ընդունեց մեղադրանքը: Իսկ նրա շահերի պաշտպանը հայտարարեց, որ այս փուլում հարցերի չի պատասխանելու: Ի դեպ, դատարանի դահլիճում ամբաստանյալը մեկուսացված էր պատնեշով: Continue reading