Տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու են – Հանձնաժողովն էլ ձեւական են ստեղծել… Ուկրաինան վարձով է տրվում… Հարուստ են, էլի՜ – Հիմա՞ է վախենում… Ամենաերջանիկ երկրների ցանկը…

Տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու են

Հանձնաժողովն էլ ձեւական են ստեղծել

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման համար հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել:

Երբ նայում ես հանձնաժողովի կազմը, պարզ է դառնում, որ՝ 1. ուղեվարձը թանկանալու է (տե՜ս այդ կազմը  «Լուսանցք»-ի PDF թողարկումում): 2. Տարոն Մարգարյանն այդ թանկացումն անելու է հանձնաժողովի ձեռքով: 3. Թանկացումից հետո էլ տրանսպորտի վիճակը չի լավանալու: 4. Հիմա էլ շրջանառում են 250 դրամի տարբերակը, որ հանրությունը 150 դրամից մի բան էլ գոհ մնա:

Այս ամենից մի ելք կա՝ երկրի նախագահը պետք է ուղեվարձի թանկացման համար «կյանք տվո­ղ» Տարոն Մարգարյանին եւ քաղաքապետարանի որոշակի աշխատակիցների ստիպի օգտվել հանրային կանգառներից եւ հանրային տրանսպորտից: Սա կփոխի իրավիճակը նույնիսկ այդ պաշտոնյաների լիքը գրպանների դեպքում. նրանք շատ արագ կհասկանան, որ տրանսպորտի ներկայիս խայտառակ վիճակի պատճառը ոչ թե 100 դրամ ուղեվարձն է, այլ՝ հենց իրենք: Եվ փոխել է պետք ոչ թե սակագինը, այլ՝ իրենց:

Continue reading

Ցավոտ կետեր – Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – ՀՀ տարածքում գրանցված ոչ մի սողանքային դաշտում չի կիրառվում հակասողանքային որեւէ միջոցառում…

Այս ամենը ապացուցում է, որ մեր երկիրն ունի լուրջ սողանքային խնդիր:

Մեր երկրի տարածքի 1/3-րդը սողանքավտանգ գոտում է  (ըստ  «ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի»)…                                                

Սկիզբը՝ թիվ 28, 29-ում

Նախորդ տարի ԵՊՀ-ում «Կայուն զարգացման կենտրոն»-ը քննարկեց մեր երկրի սողանքների հիմնախնդիրները եւ համապատասխան առաջարկներ ներկայացրեց կառավարությանը: Կենտրոնը, վերլուծելով սողանքային տեղամասերի նախկինում արված ուսումնասիրությունների արդյունքները, նշել էր, թե «ներկայումս հանրապետության տարածքում գրանցված ոչ մի սողանքային դաշտում չի կիրառվում հակասողանքային որեւէ միջոցառում»:

Գործադիրին ներկայացվել է, որ սողանքային երեւույթների հետազոտման խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնային են համարվում այն խնդիրները, որոնցով հիմնականում պայմանավորված են սողանքային տեղաշարժերը եւ որոնց լուծումով հնարավոր է առաջարկել հակասողանքային միջոցառումների մի փաթեթ: Դրա կիրառումից հետո հնարավոր կլինի հասնել այն բանին, որ սողանքային գրունտները կայունանան: Ըստ այդմ, որո՞նք են այդ առաջնային խնդիրները:

Continue reading

Հայկական խոհանոց – Կարտոֆիլի թթու… Մասնագետները պարզել են նիհարելու լավ ձեւը… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՜ք եւ բաժանորդագրվե՜ք «Լուսանցք» շաբաթաթերթ: Բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)   

– Կարտոֆիլի թթու

(Հեղինակային իրավունքը պաշտպանված է, որպես գյուտ գրանցված է ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում)

Բաղադրությունը

Կարտոֆիլ – 1 կգ, աղ, խնձորի քացախ, շաֆրան, սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը կտրատել մանր ձողաձեւ, լցնել սառցաջրի մեջ, եւ ջուրը 24 ժամվա ընթացքում 8-10 անգամ փոխել: Այնուհետեւ քամել, ըստ ճաշակի համեմել աղով, խնձորի քացախով, շաֆրանով, սպիտակ պղպեղով:

Սրանից հետո կարտոֆիլը լցնել ապակե տարայի մեջ, սեղմել՝ մինչեւ երեսը ջուր դուրս տա եւ թողնել այն նկուղային ջերմաստիճանում: 3-4 օր հետո դնել սառնարանում: Թթուն արդեն պատրաստ է եւ կարելի է համտեսել:

Անու՜շ լինի:

* * *

Մասնագետները պարզել են նիհարելու լավ ձեւը      

Նիհարել ցանկացողները պետք է իմանան, որ շարունակվող ու անընդհատ մարմնամարզությունը չի երաշխավորում արդյունավետություն: Նիհարելու համար բավական է օրական 30 րոպե մարզվել: Դա թույլ կտա քաշը 3 անգամ ավելի գցել, քան ժամը մեկ մարզվելը: Մասնագետները այդ համոզմունքը փաստում են կատարված հետազոտությամբ. նրանք հավաքել են դանիացի 60 կամավորների, որոնց քաշը գերազանցել է ընդունված նորմը: 13 շաբաթների ընթացքում նրանք պետք է փորձարկեին մշակված ծրագիրը. 50%-ը վազել են, հեծանիվ քշել կամ շարունակաբար զբաղվել այլ ֆիզիկակական վարժություններով օրական 30 րոպե: Իսկ մյուսները այդ նույնն արել են ժամը մեկ անգամ: Արդյունքում 2-րդ խումբը իրեն վատ է զգացել, իսկ 1-ին խումբը այդ ամենից հետո իրեն շատ ակտիվ է զգացել: Միաժամանակ, 1-ին խումբը 3 ամսվա ընթացքում քաշը գցել է 3,6 կգ-ով, իսկ 2-րդ խումբը՝ 27 կգ-ով:

* * *

Շաբաթվա մարզական հեւքից –

Արցախում պատրաստ են համահայկական խաղերի անցկացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Քննարկվել են համահայկական խաղերի կազմակերպման եւ այդ գործընթացում Արցախի մասնակցության հետ կապված հարցեր:

Continue reading

Նախնյաց սրբազան տոնն ամենեւին մեռելոց չէ,- ասում են հայ արիները… Նախնյաց տոնին նշեցին նաեւ վերամիավորված Հայաստանի Հանրապետության 22-րդ տարեդարձը

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը, արցախյան Տիգրանակերտ հնավայրի տարածքում նշվեց Նախնյաց տոնը: Հայ արիներն ու հեթանոս ազգայնականներն այս անգամ տոնը նշեցին Արցախում, որպեսզի մեր փառահեղ նախնիներին վերստին հավաստեն տարիներ առաջ Հայ Արիական Միաբանության՝ ՀՀ եւ ԼՂՀ վերամիավորման ու մեկ պետություն դառնալու որոշումների ճանաչումը, որն էլ հիմնված է ՀՀ եւ ԼՂՀ պետական օրենսդիր մարմինների համապատասխան ճանաչումների վրա:

Արցախը վաղուց Հայաստանի կազմում է՝ ինչպես պատմականու ռազմաքաղաքական, այնպես էլ իրավական ու բարոյական արդարությանը համապատասխան: Եվ հայ արիներն ու ազգայնականները Հայաստանի Արցախ աշխարհի Տիգրանակերտում վերահավաստեցին այս փաստը ու Նախնյաց տոնի հետ նշեցին նաեւ Վերամիավորված Հայաստանի 22-ամյա տարեդարձը: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների վերամիավորմամբ սկիզբ է դրվել հայոց հայրենիքի վերատիրման՝ ամբողջական կամ միացյալ Հայաստանի (…Նախիջեւանի, Ուտիքի, Ջավախք ու Արեւմտյան Հայաստանի) վերականգնմանը: Եվ Հայաստանի 3-րդ ու Վերամիավորված Հանրապետության անկախության հերթական տարեդարձին անդրադառնալով, հայ արիական քրմերը մաղթեցին, որ հայությունը պատմական արդարության պահանջով՝ ի վերջո ազդարարի Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի լիակատար հաղթանակը:

Հայ արիները հիշեցին ու փառաբանեցին բոլոր նախնիներին՝ իրենց մեջ նորոգելով տիեզերահաս հավերժության ընթացքը, հայ տեսակի ինքնությունը, առաքելությունն ու շարունակականությունը: Նախնյաց տոնին արիադավան հայերը շփվում են Հայոց Հոգե-Ոգեղեն Տիեզերաշխարհի հոգիների հետ, ինչը կատարվում է Հայ Աստվածների կամոք եւ միջնորդությամբ… Ազատությունն ու անկախությունն էլ բնածին երեույթներ են, եւ հայ տեսակն իր առաքելության իրականացման ճանապարհին պետք է ապրի ազա՛տ, պետք է ազատ ապրի իր անկա՛խ պետության մեջ, որն էլ պետք է ամրանա ու հարատեւի հայի ազատագրված ու վերամիավորված հայրենիքում… Սա է երաշխիքը՝ առանց շղթաների եւ բնականոն ապրելու, զարգանալու: Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները ծիսական եւ տոնական արարողություններից հետո ճաշակեցին հայոց ավանդական ուտեստներն ու խմիչքները, որ մատուցվեց հանուն հայ նախնյաց եւ ազգային նպատակների իրականացման:

Արիադավան-հեթանոս հայերը նախնյաց հիշում են այսպես՝ փառաբանելով եւ տոնախմբությամբ, եւ ո՛չ այսօրվա «մեռելոցների» արարողակարգով. ներկայիս պետա-վարչական ու կրոնա-հոգեւոր պայմանավորվածությամբ հայտարարված (պարտադրված) մեռելոցները դժգոհության ալիք են բարձրացնում մարդկանց մոտ, որովհետեւ այդ օրն առավելապես Քրիստոսին են հիշատակում, քան՝ հազարամյակներից եկող մեր նախնիներին կամ անմիջական ծնողներին ու հարազատներին…

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

* * *

Նախնյաց տոնին զարթնում է հոգեգենետիկ կանչը

(Հատվածներ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի «Բարի վերադարձ Հայ Աստվածներին» գրքից)

Սիրում եմ քեզ կյանք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված ես՝ ծննդի եւ մահվան միջեւ, մի լուսեղեն ժամանակահատված՝ ազգիս նվիրաբերվելու եւ անդադրում գործելու…

 – Սիրում եմ քեզ մահ, քանզի բնական ես ու անգերազանցելի, տանում ես հոգիս՝ հանուն ազգիս բնության հետ ձուլելու, ուրեմնեւ` հավերժության գիրկը…

Բարի վերադարձ Հայ Աստվածներին

Continue reading

Լուսանցքի թիվ 292-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. 1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը («Լուսանցք»-ի հետ շնորհավորում են նաեւ հայ արիներն ու ազգայնականները)… Հայկական տարածքների՝ թուրք-քրդական նոր «բազար»… Միջին Արեւելքի հայերը՝ վտանգի մեջ…

2. Թող հեռու մնանք «բարեպաշտ հայորդիքի­ց» – Ու թո՛ղ որ անցնեն քրիստոնեական աղոթքի ու աղերսի ժամանակները՝ տեղը զիջելով արիադավան հաղթության ու փառաբանման ժամանակների… Հայ-Արիական Նախնյաց սրբազան տոնն ամենեւին մեռելոց չէ – Նախնյաց տոնին զարթնում է հոգե-գենետիկ կանչը…

3. Զգոնության թիվ 1 հրամանը – Բաքուն ահաբեկչական ավանդույթներ է ձեւավորում…

4. Իսլամականներին եւ թուրքերին ձեռնտու չէ «քիմիական» հաշտությունը… Ամերիկյան միջուկային եւ ոչ միջուկային խաղերը – ԱՄՆ-ն կատարելագործում է Եվրոպայում առկա իր միջուկային զենքը… ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի դեմ կարող է կիրառել նոր հիպերձայնային հրթիռներ…

5. Թուրքիայում բնակվող ազգերը՝ վաղուց գաղտնածածկագրված (հայերին, հույներին եւ հրեաներին կոդավորել են)… Էրդողանը խոստացել է չմեկուսացնել ալեւիներին…

6. Ի՞նչ պետություն կունենանք ապագայում (սահմանադրական փոփոխությունների շեմին)… Աշնան անձրեւը կազդարարի՞ ներքաղաքական նիրհի ավարտը (հետզհետե քաղաքական կյանքը կմտնի աշնանային բուռն զարգացումների մեջ)…

7. Ներիշխանական հեղաշրջման տեսլականը (նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական Հայաստան)… Փողոցը կբերե՞ն քաղաքակիրթ դաշտ… Փաստաբանները նոր նախագահ ունեն… Եվ ակտիվիստներն են սադրում եւ ոստիկանները…

8. 2014թ. բյուջեի նախնական տարբերակն ունենք (Հայաստանի բյուջեի մասին)… Կախվելու տեղ շուտով չի ունենա (Ադրբեջանի բյուջեի մասին)… Լավություն չի անում, աղբն է հետ ուզում (Հայկական ԱԷԿ-ը եւ ռուսական քաղաքականությունը)… Բեգլարյանը ինչի՞ն է կողմ (խոսելու է Մաքսային միության մասին)…

9. Նախարարությունում շվարած են – …Մաքսային միությունը եւ Հայաստանի սուվերեն իրավունքները… Իսկ եվրո-փոխնախարարը գոհ է…

10. Ցավոտ կետեր.- Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Երբ պետությունը միջոցներ չի գտնում սողանքը կանխարգելելու…

11. Հայկական խոհանոց – Մեղրահունց բլիթներ… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Շաբաթվա մարզական հեւքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը («Լուսանցք»-ի հետ շնորհավորում են նաեւ հայ արիներն ու ազգայնականները)… Հայկական տարածքների՝ թուրք-քրդական նոր «բազար»… Միջին Արեւելքի հայերը՝ վտանգի մեջ…

Հայաստանի 3-րդ Հանրապետության տոնը

Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի ու Արցախի անկախության հոբելյանները:

Հայկական երկու հանրապետությունների ծնունդը պայքարի, զոհաբերությունների ու կամքի դրսեւորման, հայ նահատակների իղձերի ու նվիրաբերված արյան արդյունք է:

20-րդ դարում հայությունը 3 հանրապետություններ կերտեց ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց, ցեղասպանվելուց եւ մաքառումներից հետո, իսկ 21-րդ դարը պետք է հանդիսանա հայոց միասնության՝ միացյալ հայկական պետության վերակերտման հարյուրամյակ:

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները փաստացի վերամիավորմամբ պետք է սկիզբ դնեն հայոց հողահավաքի՝ ամբողջական Հայաստանի (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Նախիջեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան) վերականգնման:

Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության հերթական տարեդարձին մաղթենք, որ հայությունը հիմնավորապես հաջողի Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի լիակատար հաղթանակը:

Ազատությունն ու անկախությունը բնածին երեույթներ են, եւ հայ տեսակն իր առաքելության իրականացման ճանապարհի պետք  է ապրի ազա՜տ, պետք է ազատ ապրի իր անկա՜խ պետության մեջ, որն էլ պետք է հարատեւի հայի ազատագրվա՜ծ հայրենիքում… Սա է երաշխիքը՝ առանց շղթաների եւ բնականոն ապրելու, զարգանալու:

Հայ Արիական Միաբանություն

«Լուսանցք» շաբաթաթերթ

Հայ Ազգայնականների Համախմբում

– Հայկական տարածքների՝ թուրքքրդական նոր «բազար»…

Թուրքիայում քրդական հարցի լուծման շրջանակում ստեղծված՝ «Բանիմացների հանձնաժողով­ի» Արեւելյան Անատոլիայի խումբն ավարտել է իր աշխատանքները եւ զեկույց ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Continue reading

Թող հեռու մնանք «բարեպաշտ հայորդիքի­ց» – Ու թո՛ղ որ անցնեն քրիստոնեական աղոթքի ու աղերսի ժամանակները՝ տեղը զիջելով արիադավան հաղթության ու փառաբանման ժամանակների… Հայ-Արիական Նախնյաց սրբազան տոնն ամենեւին մեռելոց չէ – Նախնյաց տոնին զարթնում է հոգե-գենետիկ կանչը…

Թող հեռու մնանք «բարեպաշտ հայորդիքի­ց»

«Հոգեւոր բերկրանքի օր է այսօր ամենքիս համար, քանզի մեր երկրում Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի բարեպաշտ հայորդյաց ազնիվ, առատաձեռն նվիրատվություններով շքեղակառույց հառնել է նոր գործարան՝ հազարավոր աշխատատեղերով: Այստեղ մեր զավակները պիտի մոռանան իրենց երբեմնի դժվարին գոյապայքարով կեցությունը եւ, իբրեւ արարող հայեր, այսուհետ իրենց նպաստը պիտի բերեն  իրենց ընտանիքներին, մեր տնտեսությանը ու մեր երկրին՝ դրանով արժանանալով երկնային շնորհին մեր Տիեզերքի Տիրո­ջ»,- նշել է Վեհափառ Հայրապետը գործարանի բացման արարողությանը:

…………………………………………………………………………..       

«Հոգեւոր բերկրանքի օր է այսօր ամենքիս համար, քանզի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ռուսաստանաբնակ բարեպաշտ հայորդյաց ազնիվ, առատաձեռն նվիրատվություններով շքեղակառույց հառնել է նոր աղոթավայր՝ առաջնորդանիստ հոյակերտ համալիրով… Այստեղ հավատացյալ Մեր զավակները լեռան վրա պայծառակերպված Տիրոջ նմանությամբ պիտի փոխակերպվեն ու պայծառակերպվեն եկեղեցու լույս խորանից հեղվող երկնային շնորհներով, լցվեն հոգեւոր նորոգությամբ ու զորությամբ…»,- նշել է Վեհափառ Հայրապետը Մոսկվայում Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցական համալիրի բացման արարողությանը:

…………………………………………………………………………..   

Թո՜ղ որ գա այն օրը, երբ Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդը կարտասանի առաջին տեքստը, եւ այն լսելիս իբրեւ կատակ չենք ընդունի:

Թո՜ղ որ գա այն օրը, երբ մեր երկիրը վերականգնելու ցանկությունը այնքան կունենանք, որ համայն հայության «բարեպաշտ հայորդի­ք» կժողովեն իրենց միջոցները՝ հօգուտ արտադրամաս, փոքրիկ ձեռնարկություն, հզոր գործարան, ոչ թե հերթական եկեղեցի կառուցելու: Որովհետեւ երբ մարդը երեխայի դատարկ հացի փողը հայթայթելու մասին է մտածում ամեն վայրկյան, նա աղոթելու ժամանակ չի ունենում, ուր մնաց եկեղեցի գնալու:

Continue reading

Զգոնության թիվ 1 հրամանը – Բաքուն ահաբեկչական ավանդույթներ է ձեւավորում…

…Իսկ սանձարձակ գործողությունները սահմանին կնպաստեն, որ ահաբեկչական փորձառությամբ զբաղվողները Սիրիայից վերադառնան եւ հայացքներն ուղղեն դեպի Հայաստան: Դրանց կազմում կարող են լինել Հայաստանից փախած ու հեռացած ադրբեջանցիներ, որ տիրապետում են հայերենին, ծանոթ են մեր երկրին: Կարող են լինել իրանահպատակ ադրբեջանցիներ, որ Հայաստան կժամանեն իրանցու փաստաթղթերով: Այս մասին ահազանգել ենք: Անգամ Սյունիքի արոտավայրերը իրանական կողմին տալու փորձի ժամանակ նշվեց, որ դա «անմեղ» պայմաններ կստեղծի ադրբեջանցի տարրի համար մեր երկիր թափանցելու առումով…

………………………………………………………

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադարձել է ադրբեջանական ահաբեկչության հնարավոր ծավալմանը: Այստեղ էլ Բաքուն փողեր ու զոհեր չի խնայում, որպեսզի կարողանա փորձառու եւ դաժան ահաբեկչական ցանց ստեղծել, եւ հասկանալի է, թե այն հատկապես որ ուղղությամբ կուղղորդվի, եթե ցանցը հաջողացնեն իհարկե:

Վերջերս էլ Սիրիայում են հայտնվել ադրբեջանցիները, եւ այս երկրի իշխանության դեմ պայքարում չեչենական եւ կովկասյան այլ ազգությունների ահաբեկիչների հետ (թուրքական անմիջական օժանդակությամբ) մասնակցում են ահաբեկչական ու մարտական գործողությունների:

Մեր թողարկումներից մեկում նշել ենք, որ Թուրքիան ավելի քան 80 երկրից ահաբեկիչներ է հավաքագրել ու նրանց գործածում է Սիրիայի դեմ միջազգային կոչված պայքարում: Ավելի ճիշտ՝ Սիրիան պառակտելու եւ այդ երկրից որոշ տարածքներ կորզելու նպատակով:

Բաքուն սկզբում հերքում էր ադրբեջանցիների մասնակցությունն ահաբեկչական գործողություններին, սակայն շատ արագ դա ապացուցեցին հենց Սիրիայի իշխանությունները: Եվ այժմ ամեն ինչ բացահայտորեն է կատարվում: Վերջերս էլ Սիրիայում սպանվել է նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող ադրբեջանցի զինյալների առաջնորդ Աբու Յահյան:

Continue reading

Իսլամականներին եւ թուրքերին ձեռնտու չէ «քիմիական» հաշտությունը… Ամերիկյան միջուկային եւ ոչ միջուկային խաղերը – ԱՄՆ-ն կատարելագործում է Եվրոպայում առկա իր միջուկային զենքը… ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի դեմ կարող է կիրառել նոր հիպերձայնային հրթիռներ…

Իսլամականներին եւ թուրքերին ձեռնտու չէ «քիմիական» հաշտությունը

Սիրիական հակամարտությունը թեւակոխում է նոր փուլ, որտեղ հակամարտության երկու կողմերում կանգնած ներքին եւ արտաքին ուժերը այլեւս հաշտության եզրեր են փնտրում: Բայց կա մի հատված, որը ձգտում է հակամարտության շարունակմանը: Դա ահաբեկչության կողմնակիցներն են, որ կարող են գոյատեւել միայն սպանդի ու թալանի հաշվին: Իսկ Սիրիայի ապստամբների գրեթե կեսը ծայրահեղ իսլամիստներ են: Նախագահ Ասադի դեմ պայքարող զինյալների թիվը հասնում է մոտ 100.000-ի եւ հենց նրանց կեսն է այդ ծայրահեղ իսլամականների մասը: Ավելի քան 2 տարի տեւող պատերազմում ձեւավորվել են 1000-ից ավելի խմբավորումներ: Ըստ ուսումնասիրությունների, վերոնշյալ 50.000-ի մոտ 10.000-ն առավել ծայրահեղական ջիհադական խմբավորումներից են՝ «Ջաբհաթ Ալ-Նուսրա»-ից ու «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն»-ից, կան նաեւ օտարերկրացի վարձկաններ, ովքեր սերտ կապ ունեն «Ալ-Քաիդ­ա» ահաբեկչական կառույցի հետ: 30.000-35.000-ը իսլամիստներ են, ովքեր ավելի շատ կենտրոնացած են Սիրիայի պատերազմի, այլ ոչ թե մեծածավալ միջազգային պայքարի վրա: 30.000 զինյալ պատկանում է չափավոր իսլամիստական խմբավորումներին, եւ շատ քչերն են, որ մտել են աշխարհիկ ընդդիմության շարքերը: Իսլամական գաղափարներ ունեցող խմբերի մեջ այժմ ընդվզումներ են, իսկ աշխարհիկ ընդդիմությանը չեն աջակցում:

Այսօրինակ ուժերի դեմ պայքարում կան պնդողներ, որ սիրիական իշխանությունները կարող էին նաեւ քիմիական զենք գործածել: Չնայած իշխանությունները հերքում են իրենց կողմից գործածման լուրերը եւ մեղադրում են ընդդիմությանը: Քիմիական զենքի գծով ՄԱԿ տեսուչները հաստատել են, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի Արեւելյան Ղուտա շրջանում զարին տեսակի գազ է կիրառվել: Նշվում է, որ ՄԱԿ փորձագետները հետաքննություն են անցկացրել պարզելու՝ արդյոք Դամասկոսում քիմիական զենք կիրառվել է, թե ոչ, բայց չի նշվում, թե ով է կանգնած դրա հետեւում, չնայած ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան դրանում Բաշար Ալ-Ասադին են մեղադրում: Փորձագետների խումբը հարցաքննել է 50 փրկվածի, ականատեսների ու հիվանդանոցների աշխատակիցների, գնահատել են ախտանիշները եւ հավաքել կենսաբժշկական նմուշներ՝ մազերի, մեզի ու արյան, ինչպես նաեւ հողի եւ զինամթերքի: Այս ամենն ուսումնասիրվել են ՄԱԿ հատուկ լաբորատորիաներում: «Շրջակա միջավայրի եւ կենսաբժշկական նմուշների անալիզները վկայում են այդ հարձակումների լայնամասշտաբ լինելու մասին: Արյան նմուշների 85%-ում հաստատվել է զարինի առկայությունը»: Եվ խումբը եկել է այն եզրակացության, որ Ղուտայում կիրառվել են «երկիր-երկի­ր» դասի հրթիռներ՝ նյարդակաթվածային զարին նյութով»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ ավելացնելով, որ սա ծանր հանցագործություն է, եւ բոլոր նրանք, ովքեր պատասխասնատու են դրա համար, պիտի հնարավորինս արագ պատժվեն:

Continue reading

Թուրքիայում բնակվող ազգերը՝ վաղուց գաղտնածածկագրված (հայերին, հույներին եւ հրեաներին կոդավորել են)… Էրդողանը խոստացել է չմեկուսացնել ալեւիներին…

Թուրքիայում բնակվող ազգերը՝ վաղուց գաղտնածածկագրված

Թուրքիայում հրատարակվող երկլեզու (հայերեն, թուրքերեն) «Ակոս» թերթը հայտնել էր, որ այդ երկրում փոքրամասնությունների համար գաղտնի «ազգության ծածկագրե­ր» են կիրառվել: Այս փաստը հայտնի էր դարձել, երբ մի կին, որի ընտանիքը 1915թ. բռնի իսլամացվել էր, հայկական եկեղեցում կնքվել ու ցանկանում էր իր երեխաներին հայկական դպրոց  ընդունել: Ընտանիքի փաստաբան Իսմաիլ Ջեմ Հալավուրթի տեղեկացմամբ՝ նրանք Ստամբուլի նահանգային եւ Շիշլի քաղաքային կրթության վարչություններին էին դիմել՝ պահանջելով պաշտոնական գրություն տալ առ այն, որ  երեխայի հայկական դպրոց ընդունվելու համար որեւէ խոչընդոտ չկա: Ստամբուլի եւ Շիշլիի կրթության վարչությունների գրագրությունից հայտնի է դառնում, որ դիմողների համար անհրաժեշտ է իմանալ՝ արդյո՞ք երեխայի ծնողները դատական որոշմամբ կրոն, անուն, դավանանք փոխել են, թե ոչ եւ երկրորդ՝ պետք է պարզեն բնակչության հաշվառման մեջ ազգության գաղտնի ծածկագիրը: Եթե այդ ծածկագիրը 2-ն է, ապա երեխան կարող է ընդունվել հայկական դպրոց:

Թուրքական «Ռադիկալ» թերթն էլ պարզել է, որ «ազգության ծածկագիր­ը» սկսվել է կիրառվել Լոզանի պայմանագրից հետո: Այդ գաղտնի ծածկագրերը կիրառվել են հույների, հայերի եւ հրեաների համար: Հույների կոդը եղել է 1-ը, հայերինը՝ 2-ը, հրեաներինը՝ 3-ը (1923-ից օգտագործվող ազգային փոքրամասնությունների ներկայիս ծածկագրերի համաձայն): Թերթը նշում է, որ, փաստորեն, եթե հայերից մեկը գրանցված չէ 2-րդ կոդի տակ, ապա չի կարող հայկական դպրոց ընդունվել:

Երբ հայտնի է դարձել, որ թուրքական իշխանությունները կոդավորում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ազգությամբ հայ քաղաքացիները դիմել են պետական պատկան մարմիններին՝ հայ համայնքի թվի մասին ստույգ տեղեկություններ ստանալու պահանջով: Այդ մասին թուրքական «Թարաֆ» թերթին հայտնել է թուրքահայության հիմնադրամների խորհրդի նախագահ Նազարեթ Օզսահակյանը: Որպես անհրաժեշտություն՝ նշվել է այն հանգամանքը, որ շուտով ներհամայնքային ընտրություններ են լինելու եւ համայնքի ստույգ թվի իմացության կարիք կա: Հայ համայնքի անունից դիմումը հանձնվել է բնակչության եւ քաղաքացիության հարցերով Ստամբուլի նահանգային վարչություն: Նազարեթ Օզսահակյանը նշել է նաեւ, որ պետության կողմից տրվելիք հայ համայնքի անդամների ցուցակը կարեւոր է նրանց տարիքային խմբերի կազմը որոշելու, ընտանեկան կարգավիճակը պարզելու եւ մի շարք այլ հարցերի համար:

Սա մտահոգել է ազգային փոքրամասնություններին, չնայած Թուրքիայում հայերին ի սկզբանե ճանաչել են որպես կրոնական (քրիստոնեական) փոքրամասնություն՝ վախենալով անգամ հայերին հիշեցնել (նաեւ՝ որ իրենք չհիշեն), որ հայն ազգ է ու հայրենիք ունի…

Continue reading

Ի՞նչ պետություն կունենանք ապագայում (սահմանադրական փոփոխությունների շեմին)… Աշնան անձրեւը կազդարարի՞ ներքաղաքական նիրհի ավարտը (հետզհետե քաղաքական կյանքը կմտնի աշնանային բուռն զարգացումների մեջ)…

…ՀԱՄ համակիր շրջանակների հավաքին մասնակցել են ինչպես հայ արիները, այնպես էլ հայ ազգայնական դաշտի տարաբնույթ ուժեր ու անհատներ: Մասնակցել են ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի ներկայացուցիչներ, իսկ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ելույթ է ունեցել «Հայ ազգայնականության ռազմա-քաղաքական դերը՝ հայության նպատակների եւ առաքելության գործու­մ» ծրագրահենքով…

Ի՞նչ պետություն կունենանք ապագայում

«Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կարող է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների ցանկացած տարբերակ»,- հայտնել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Երբ հայտնի դարձավ, որ իշխանական օղակներում, ՀՀԿ ղեկավար կազմում քննարկումներ են սկսվել երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու շուրջ, զլմ-ներում հրապարակումներ հայտնվեցին, ըստ որոնց՝ սահմանադրական այս բարեփոխումների իրական նպատակն է լինելու Հայաստանը վերածել խորհրդարանական հանրապետության: Այսինքն՝ Հայաստանը հետեւելու է հարեւան Վրաստանի տարբերակին:

Continue reading

Ներիշխանական հեղաշրջման տեսլականը (նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական Հայաստան)… Փողոցը կբերե՞ն քաղաքակիրթ դաշտ… Փաստաբանները նոր նախագահ ունեն… Եվ ակտիվիստներն են սադրում եւ ոստիկանները…

Ներիշխանական հեղաշրջման տեսլականը

Մինչ ընդդիմադիր ուժերը փորձելու են վերադասավորվել, այն խոսակցությունները՝ թե Հայաստանում նախապատրաստվում է ներիշխանական հեղաշրջում, նորից սկսել են տարածվել: Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, թե հասարակական վերջին շարժումները մեր երկրում աննախադեպ իրավիճակ են ստեղծել, ինչն այլեւս անկասելի է:

Իհարկե ողջունելի է, երբ հասարակական շերտերը, սոցիալական տարբեր խմբեր աշխուժանում ու պայքարում են իրենց իրավունքների համար, սակայն հենց այդ պայքարողներն էլ նշում են, որ իրենց խնդիրը հնչող սոցիալ-տնտեսական հարցերին լուծում տալն է, եւ քաղաքական չէ: Իսկ իշխանափոխության ակնարկն ամեն մի ցույցից, այլ ուժերի ցանկությունն է պարզապես, եւ այդ ցույցերը իշխանությունների դեմ ուղղորդելը հաճախ վնաս է հասցնում հենց այդ սոցիալական խմբի պայքարին:

Մի կողմից ոստիկանությունը համակարգի հիմքերի ամրության նկատառումներով բերման է ենթարկում ակտիվ քաղաքացիների, ովքեր երբեմն նաեւ իրավական խախտումներ են կատարում՝ ելնելով իրավիճակից, մյուս կողմից զգացվում է, որ իշխանություններին դուր չի գալիս ստեղծված վիճակը, երբ քաղաքացիների պայքարը վերածում են ինչ-որ քաղաքական ուժի հակաիշխանական պայքարի: Այսպես տուժում են քաղաքացիական շարժումները, որոնց հաճախ իրավական ուժ է ցուցադրվում քաղաքական ազդեցության տակ ընկնելու համար: Բայց ակնհայտ է նաեւ, որ նույն իշխանության տարբեր օղակների կողմից գործում է մի անտեսանելլի հրահանգ՝ չթուլացնել հակաիշխանական կրքերը: Արդյո՞ք կան իշխանական հատվածներ, որ կարծում են, թե Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը լրանալուց հետո իրենք պետք է նստեն նախագահական աթոռին: Թերեւս իշխանության տարբեր թեւերի միջեւ միշտ էլ պայքար կա, բայց այժմ գրեթե հրապարակային բնույթ է ստացել:

Continue reading

2014թ. բյուջեի նախնական տարբերակն ունենք (Հայաստանի բյուջեի մասին)… Կախվելու տեղ շուտով չի ունենա (Ադրբեջանի բյուջեի մասին)… Լավություն չի անում, աղբն է հետ ուզում (Հայկական ԱԷԿ-ը եւ ռուսական քաղաքականությունը)… Բեգլարյանը ինչի՞ն է կողմ (խոսելու է Մաքսային միության մասին)…

2014թ. բյուջեի նախնական տարբերակն ունենք

Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը կա: Գործադիր մարմինների ղեկավարները պետք է ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկներ այդ տարբերակի վերաբերյալ:

Ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի, պետբյուջեի նախնական տարբերակով, ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 272 մլրդ  955 մլն 463 հազար, եկամտային մասը՝ 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ:

Այդ թվում՝ հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կկազմեն 1 տրլն 103 մլրդ 269 մլն 794 հազ դրամ:

Տնտեսության ֆինանսավորումը կկազմի 27,543,993.3 հազ դրամ: Այդ թվում՝ գյուղատնտեսության բաժինը 5,188,156.8 հազ դրամ է, ջրային տնտեսության պետական կոմիտեի բաժինը՝ 332,108.3 հազ դրամ: Տրանսպորտի եւ կապի նախարարությանը բաժին կհասնի 7,612,893.9 հազ, Էկոնոմիկայի նախարարությանը՝ 1,406,914.0 հազ, բնապահպանությանը՝ 1,216,637.4 հազ, էներգետիկայինը՝ 55,499.3 հազ, արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ 932,743.2 հազ դրամ:

Սոցիալական պաշտպանության ոլորտին կտրվի 346,923,233.0 հազ դրամ: Ուժային կառույցներին կհատկացվի 229,219,304.6 հազ դրամ, որից՝ պաշտպանության նախարարությանը՝ 160,976,355.7 հազ դրամ:

Կախվելու տեղ շուտով չի ունենա

2011թ. ի վեր Ադրբեջանում կրճատվում է նավթարդյունաբերության ծավալը: Եթե 2010թ. արտադրվել է 50,8 մլն տ նավթ, ապա 2011թ. նավթարդյունաբերության ծավալը նվազել է 10.8%-ով՝ մինչեւ 45,4 մլն տ: 2012թ. այդ ծավալը նվազել է արդեն 5,3%-ով՝ մինչեւ 43 մլն տ: 2013թ. 6 ամսում Ադրբեջանի նավթարդյունաբերությունը կրճատվել է 1,6%-ով:

Նավթարդյունաբերության ծավալի կրճատման պայմաններում ավելանում է Ադրբեջանի տնտեսության եւ բյուջեի կախվածությունը նավթային սեկտորից: Պետական նավթային ֆոնդի տրանսֆերտի բաժինը բյուջեի եկամուտներում 2007թ.-ից աճում է, մինչդեռ նշված ֆոնդի տրանսֆերտը բյուջեի եկամուտներից կազմում էր 9%, իսկ 2013թ. պլանավորված տրանսֆերտն արդեն կկազմի բյուջեի եկամտի 59,3%-ը: Ընդհանուր առմամբ, 2013թ. Ադրբեջանի պետբյուջեի եկամուտը տնտեսության նավթային սեկտորից կկազմի ընդհանուր եկամտի արդեն 79%-ը:

Continue reading

Նախարարությունում շվարած են – …Մաքսային միությունը եւ Հայաստանի սուվերեն իրավունքները… Իսկ եվրո-փոխնախարարը գոհ է…

«…Սակայն սուվերենության փոխանցումը տեղի է ունենում միայն մաքսային քաղաքականության մասով: Ինչ մնում է մյուս հարցերին՝ երկիրը պահպանում է իր սուվերեն իրավունքներ­ը…»

Մինչ, ինչպես ասել ենք, էկոնոմիկայի նախարարությունում շվարել են, թե ինչպես պետք է ցայժմ սարքած եվրոփաստաթղթերը շուռ տան Մաքսային միությանը պիտանի փաստաթղթերի, փոխանախարար Կարինե Մինասյանը, ով չնայած ռուսական մտածելակերպին, առավելապես եվրոկողմնորոշում ունի, կարծես գոհ է. համենայնդեպս, երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անթաքույց հրճվանքով ասում էր, թե ՄՄ-ին Հայաստանը միանալու է, եւ որոշումն անկասելի է:

Ինչեւէ, երեկ գործադիրը հավանություն տվեց մաքսային միությանը անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին: Կարինե Մինասյանը պարզաբանեց, թե նախատեսվում է Մաքսային միությանը միացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ՀՀ-ի համապատասխան իրավական դաշտի եւ ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի համադրում, համապատասխան բանակցային առաջարկների նախապատրաստում:

Մաքսային միությանը միանալու աշխատանքները կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ կստեղծվի 7 աշխատանքային խումբ, որոնք գործելու են մի շարք բագավառներում ու նախապատրաստելու են բանակցային գործընթացը:

Continue reading

Ցավոտ կետեր.- Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Երբ պետությունը միջոցներ չի գտնում սողանքը կանխարգելելու…

…Դեռ 2005թ. կազմած «Սողանքներ Հայաստանու­մ» հաշվետվությունում նշվում է, որ ՀՀ-ում հայտնաբերվել են 2504 սողանքային տեղամասեր, իսկ 2008-2009թթ. «Ջրհան» ՊՓԲԸ-ի ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական երեւույթների (սողանքների) մշտադիտարկումների եւ ամփոփագրի (կադաստրի) կազմման աշխատանքներ­ի» հաշվետվության մեջ, ՀՀ տարածքում փաստագրվել է 387 սողանք եւ կազմվել են նշված սողանքների ամփոփագրային տվյալները…

 Սկիզբը՝ թիվ 28-ում

Երբ պետությունը միջոցներ չի գտնում սողանքը կանխարգելելու, հետո շատ ավելի մեծ գումարներ է ստիպված լինում հատկացնել այդ աղետի հետեւանքները վերացնելու համար: Այն էլ՝ մասամբ վերացնելու: Սա՝ ընդհանրապես, իսկ մեր պարագայում ավելի վատ է, որովհետեւ բյուջեի միջոցները սուղ են, կանխարգելել չենք կարողանում, բայց ոչ էլ հետեւանքներն ենք մեղմել կարողանում: Հայտարարում մնում է կործանվող տարածքը: Գույները չեմ խտացնում. Ողջաբերդը ցավալի օրինակ է:

ԵՊՀ «Կայուն զարգացմանը կենտրոնը» նախորդ տարի, ուսումնասիրելով Հայաստանի սողանքների հիմնախնդիրները, վտանգավոր երեւույթների՝ փլուզումների, քարաթափումների, հողաշերտերի նստվածքների եւ սելավների շարքում սողանքները համարեց առավել վտանգավոր: Ըստ տեղեկատվության նշված աղբյուրի, սողանքների լայն տարածվածությունը պայմանավորված է ՀՀ տարածքի սեյսմիկ ակտիվությամբ, երկրաբանական, հիդրոերկրաբանական կառուցվածքով, լանջերի թեքությամբ, գեոմորֆոլոգիական պայմաններով: Դեռ 2005թ. կազմած «Սողանքներ Հայաստանու­մ» հաշվետվությունում նշվում է, որ ՀՀ-ում հայտնաբերվել են 2504 սողանքային տեղամասեր, իսկ 2008-2009թթ. «Ջրհան» ՊՓԲԸ-ի ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական երեւույթների (սողանքների) մշտադիտարկումների եւ ամփոփագրի (կադաստրի) կազմման աշխատանքներ­ի» հաշվետվության մեջ, ՀՀ տարածքում փաստագրվել է 387 սողանք եւ կազմվել են նշված սողանքների ամփոփագրային տվյալները:

Continue reading