Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Իրավապաշտպանները ԱՄՆ Կոնգրեսից պահանջում են ստուգել միգրացիոն իշխանությունների գործողությունները
- Օգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆ
- Սի Ծինփինը Թայվանի հարցի լուծումը համարել է Չինաստանի պատմական խնդիրը
- Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել
- Փաշինյանը բանանը ծոցագրպանում դրած հասցրել է Դուբլին (վիդեո)
- Փաշինյանի թեյն ու բանանը ստվերել են COP31-ի բուն ընթացքը. թուրքական մամուլ
- խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում
- Կիմ Չեն Ընը ստուգել է Ճապոնական ծովում Հյուսիսային Կորեայի ռազմածովային ուժերի բազայի շինարարությունը
- ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ՝ ցանկացած խնդրահարույց հարց բարձրաձայնելու հարցում. Անահիտ Մանասյան
- «Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել. ՄՍՇՊՀ-ում հանդիպել են բնակիչների հետ
Ա1պլյուս- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
- Օրացույց․ 11-ը նոյեմբերի․ Վանո Սիրադեղյանը ասուլիսի չեկավ, լրագրողները պարում են (տեսանյութ)
- Նոր ուժի մեջ մտած կարգ՝ ինքնակամ կառույցների մասով, ամեն բան տխուր է․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
- Դա բավականին մեծ ու նշանակալից իրադարձություն է (տեսանյութ)
- Իրերս եմ հավաքում, մեկնում եմ Դուբլին․ Փաշինյան (տեսանյութ)
- Սամվել Ալեքսանյանը միշտ փորձել է որևէ մեկի հետ վատամարդ չլինել (տեսանյութ)
- Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը
- Սիգի ձկնկիթը չի արտահանվի
- Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Category Archives: Հոդվածներ
Հայկական խոհանոց – «Խնոցի» փառատոնն Արցախում – Տե՛րը լինենք մեր պատմության… Թամար Կապրելյանը` «Եվրատեսիլ 2015»-ի թոփ մոդել… Աշխարհի մարզական հեւքից – Եվրաղեկավարները չեն մեկնում Բաքու՝ Եվրախաղերի բացմանը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից – տեղադրե՛ք ձեր գովազդը… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց՝ հնագույններից մեկն աշխարհում
Տե՛րը լինենք մեր պատմության
Հայկական խոհանոցը հնագույններից մեկն է աշխարհում, եթե չասենք՝ ամենահինը, քանզի հայը, որպես արարչածին մարդատեսակ եւ ազգատեսակ, ունի առաջինը արարված լինելու բազում պատմական փաստեր…
Որ հայկական խոհանոցը հին արմատներ ունի՝ հաստատում են նաեւ օտար հնէաբանները՝ պնդելով, որ հայերը շուրջ 3000 տարի առաջ արդեն պատկերացումներ ունեին խմորման եւ հացաթխման մասին: Հնագույն ժամանակներից է սկիզբ առել նաեւ ներկայումս այդքան տարածված խորովածը: Հայկական խոհանոցի ճաշատեսակներն առանձնանում են իրենց յուրահատուկ համով ու կծվությամբ: Որպես համեմունք օգտագործվում են պղպեղ, սխտոր եւ մի շարք նրբահամ կանաչեղեն: Հայերը կերակրատեսակներում օգտագործում են 300 տեսակ վայրի կանաչեղեն ու ծաղիկներ որպես համեմունք եւ նույնիսկ որպես հիմնական ճաշատեսակ: Հայկական խոհանոցում հատուկ տեղ են զբաղեցնում ձկնեղենը. հատկապես իշխանից, թառափից եւ սիգից պատրաստված ճաշատեսակները:
Առանձնահատուկ հպարտության առիթ են հանդիսանում այսօր գինու մառանները, եւ իհարկե, հայակական կոնյակը: Հնէաբաններին հաջողվեց Արենի գյուղի մոտակայքում գտնվող քարանձավներից մեկում հայտնաբերել հնագույն գինեգործարան եւ դրանով իսկ ապացուցել, որ հայերը զբաղվում էին գինեգործությամբ դեռ հեռավոր պղնձե դարում՝ ավելի քան 6000 տարի առաջ: Ալյուրից պատրաստում են յուրահատուկ ճաշատեսակ՝‘արիշտա, հացահատիկից՝ հարիսա հավի կամ գառան մսով: Լավաշից բացի, ալյուրից պատրաստում են նաեւ բազմաթիվ թխվածքներ, մեծ ժողովրդականություն են վայելում գաթան ու փախլավան: Առանձնահատուկ համով առանձնանում են շարոցը (սուջուխը) եւ ալանին: Ալանին պատրաստվում է չորացված դեղձից՝ լցոնված ընկույզի միջուկով եւ շաքարավազով: Հայաստանը հպարտանում է նաեւ իր բնապահպանապես մաքուր քաղցրահամ մրգով, ինչպիսիք են դեղձը, թուզը, նուռը… եւ իհարկե հայկական խորհրդանիշ դարձած արեւահամ ծիրանը:
Հայկական խոհանոցի առանձնահատկությունները – Մեր խոհանոցում գրեթե չեն օգտագործվում յուղեր, ճաշատեսակների մեծ մասը պատրաստվում է հալեցված կարագով, իսկ բուսական յուղն օգտագործվում է հիմնականում ձկնային եւ բանջարեղենային ճաշատեսակներում: Հայկական խոհանոցի մեկ այլ առանձնահատկություններից են կծու խորտիկներն ու սննդարար ապուրները:
Պատրաստման եղանակները – Կանաչեղենով համեմված մսից պատրաստվում է լցոնված բանջարեղեն եւ միրգ, լցոնում են գրեթե ամեն ինչ՝ սոխ, լոլիկ, սմբուկ, պղպեղ, խնձոր, սերկեւիլ: Տարածված կծու եւ բուրումնավետ համեմունքներից են պղպեղը, համեմը, անանուխը, թարխունը, ռեհանը, ծիթրոնը եւ այլն, իսկ հրուշակեղեն պատրաստելիս օգտագործվում է դարչին, մեխակ, հիլը եւ այլն: Կաթնամթերքից հայկական խոհանոցը հպարտանում է մածունով՝ պատրաստված կովի, ոչխարի ու գոմեշի կաթից: Հայկական խոհանոցի ավանդականությունը պայմանավորված է խոհանոցային հնագույն մեթոդներով, մթերքի հումքով եւ համային ներդաշնակության պահպանումով:
Թոնիր եւ կավե ամանեղեն – Թոնիրն է հայկական հացի, մսային որոշ կերակրատեսակների ու ապուրների առանձնահատուկ որակի գաղտնիքը: Թոնրում պատրաստում են նաեւ բանջարեղեն, շիլաներ, ծխեցնում ձուկ ու թռչնամիս: Հայկական որոշ կերակրատեսակների անվանումները կապված են ոչ թե բաղադրամասերի, այլ ամանեղենի անունների հետ, ինչպես օրինակ՝ պուտուկը, կճուճը, տապակը: Սրանք բոլորը միաժամանակ կավե ամանների եւ ճաշատեսակների անվանումներ են:
Հայկական խոհանոցի գոյությունն ի սկզբանե կարեւորվել է (ինչն այսօր չի պահպանվել), քանզի հայի կյանքում այն տեղ ունի ոչ միայն սննդակարգը, կեցակարգը ձեւավորելու գործում, այլեւ՝ տոնական ու ծիսական արարողությունների ժամանակ, երբ ընտրվում է յուրատեսակ ճաշացանկ, լինում են յուրահատուկ գինեձոներ եւ այլն: Այսօր էլ Հայաստանում բերքի ու բարիքի փառատոներն անպակաս են: Continue reading
Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Եգիպտական Աստվածներ (10-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Սկիզբը՝ թիվ 9-13, 15-18-ում
Եգիպտական Աստվածներ
http://www.hayary.org/wph/?p=4708 – («Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական Աստածային Համակարգ` 1. Հայր Արա –Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8.Վանատուր –հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…
http://www.hayary.org/wph/?p=4851 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Պարսկական Աստվածներ (9-րդ մաս)… Ավեստա-Զրադաշտականություն՝ Զրադաշտ կամ Զարաթուշտրա… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
http://www.hayary.org/wph/?p=4831 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=4820 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=4805 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
http://www.hayary.org/wph/?p=4780 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=4767 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=4752 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– http://www.hayary.org/wph/?p=4738 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Եգիպտական հավատը նույնպես բնարմատին է հենված եւ, անդրադառնալով Տիեզերածնության երեւույթին, հավաստում է, որ՝ «…Սկզբում Քաոսն էր, որում թագավորում էին կործանարար ուժերը՝ Անվերջությունը, Ոչինչը, Անէությունը եւ Խավարը»: Այլ տարբերակում՝ դրանք 3 զույգ աստվածություններ էին՝ Տենեմու եւ նրա կանացի զուգահեռ՝ Տենյոմուտ (Խավար, Անհետացում), Նիաու եւ Նիաուտ (Դատարկություն, Ոչնչություն) Գերեխ եւ Գերեխտ (Բացակայություն, Գիշեր): Սրանց հակակշիռ էին 4 զույգ ստեղծող ուժերը՝ գորտի գլխով մարդու մարմնով արական Խուխ (Անվերջություն), Նուն (Ջուր), Կուկ (Մթություն) եւ Ամոն (Անտեսանելի, այսինքն՝ օդ): Նրանց համապատասխանող օձագլուխ Աստվածուհիներն էին Խաուխեթը, Նաունեթը, Կաուկեթը եւ Ամաունեթը:
Այս ությակը Օվկիանոսում հողից ու ջրից ստեղծում է Ձու եւ դնում «Կրակի Կղզում» եւ դրանից դուրս է գալիս Արեւի Աստված Խեպրին՝ երիտասարդ Ռան…
Մեռյալների գրքում ասվում է, որ Ձուն ածել էր սպիտակ սագի տեսքով Մեծ Գագոտունը՝ Սկզբնական Բլրի վրա: Այլ տարբերակում՝ Ռան ծնվում է Սկզբնական Բլրի վրա աճող լոտոսից ու լաց է լինում: Նրա արցունքները հողին են ընկնում ու… առաջանում են մարդիկ: Ռան ստեղծում է Շուին ու Տեֆնուտին, որոնք էլ ստեղծում են մնացածներին… Continue reading
Բոն – Միհրականություն (1-ին մաս). Գլխավոր հանելուկը՝ «մոգական քառակուսին» ծածկագիր է, որը կարելի է անվանել «Բոնագիր»… Ալքիմիան՝ Աստծո, Սիրո եւ Ոգու մասին…
Տարիներ առաջ երեւանյան «ԷԻՍ-ԷՔՍՊՐԵՍՍ» շաբաթաթերթում կարդացի ֆրանսիացի լրագրող Ժան Ռասպայի «Բոնագիլ դղյակի գաղտնիքը» շատ հետաքրքիր հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ:
Ռազմական ճարտարապետության գլուխգործոց Բոնագիլ հանելուկային դղյակը ոչ մի անգամ թշնամու ձեռք չի ընկել եւ մինչեւ հիմա թաքցնում է իր գաղտնիքը:
Առաջին հանելուկն այն է, որ պատմաբաններից ոչ մեկը չի կարող բացատրել, թե ինչից ելնելով հանկարծ 15-րդ դարի վերջին եւ 16-րդ դարի սկզբին երեւան եկավ այս ահռելի ամրոցը Ֆրանսիայի հարավում՝ Պերիգոր մարզում: Բոնագիլը բոլորովին նման չէ հպարտ բարոնի «արծվաբնի», որտեղից նա ցանկացել է գերիշխող բարձրությունից դիտել շրջակայքը:
Մոտակայքում ոչ գետ կա, ոչ մեծ ճանապարհ, չկա ոչ կամուրջ, ոչ հովիտ, չկա նույնիսկ դաշտային հարթություն:
Ռազմական տեսակետից ամրոցը ոչ մի բան չի պաշտպանում եւ միանգամայն անօգտակար է: Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բանի համար է այն կառուցվել 1483-1520թթ., որի վրա ծախսվել են հսկայական միջոցներ: Կառուցվել են կրկնակի ամրոցային պատեր, փորվել են խրամատներ, կցվել ամբարձիչ կամուրջներ: Զարմանահնար միացվել են կլոր եւ անկյունային պահակային աշտանակները, որոնք շրջապատում են գլխավոր աշտարակը, որի կողապատերը տարօրինակ ձեւով նմանվում են նավի ցռուկի:
Ու՞մ հարձակումից էր վախենում դղյակի սենյոր Բերանժե դե Ռոկֆեյը:
Պոետները հակված են փնտրել Բոնագիլի հանելուկի բացահայտումը նրա տիրոջ ձգտմանը՝ նոր ժամանակներից ու բարքերից թաքնվել քարե պատերի հետեւում: Այս տեսակետի հետ կարելի է համաձայնել, եթե չլիներ մեկ այլ հանելուկ:
Բոնագիլը՝ հանգչող միջնադարի ուշացած զավակը, պինդ ընկույզ կլիներ ավելի ուշ ժամանակների ամենատաղանդավոր զորավարի համար:
Գնդակոծման հատվածները, ամրոցի պատերի կոնֆիգուրացիաները (ուրվագծերը), պաշտպանության համակարգի կազմակերպումը՝ ամեն ինչ նախագծված է եղել հաշվի առնելով վերջին նվաճումները: Ճարտարապետն իր ժամանակից շատ առաջ է անցել: Միայն մեկ ու կես դար հետո կգար անգերազանցելի ֆորտիֆիկատոր (ամրաշինության մասնագետ) Վոբանը: Այնպես որ, տաղանդավոր ճարտարապետի անունը մնում է անհայտ:
Վերջապես, դեռ մնում է գլխավոր աշտարակի գաղտնիքը, որտեղ գտնվում են սենյորի ապարտամենտները (շքասենյակները) եւ որտեղ, ժամանակ առ ժամանակ, կանգ էին առնում նրա հյուրերը:
Ոմանք, ի հիշողություն իրենց ժամանակների, պատերի վրա թողել են ինքնագրեր, կանացի կիսապատկերներ, ոտանավորներ: Continue reading
Եվրոպայում մե՛կ գաղափարախոսության տեղ կա – մարդու իրավունքները սանձարձակության հասցրած գաղափարախոսությունն է դա, իսկ էթնիկ-ազգայինը չի՛ կարող հաղթել Արեւմուտքում… Հայաստանը պատժվեց ամենայն խստությամբ…
Նախորդ «Եվրատեսիլ»-ից հետո, երբ եվրոպական ամենաառաջնային արժեհամակարգը (մարդկային սանձարձակության քարոզը) վերջնականապես ամրագրվեց այս երգի փառատոնում, Հայաստանում շատերը համաձայնեցին, որ մեր երկրի ներկայացուցչի մասնակցությունն այլեւս ավելորդ է, անիմաստ:
Բայց Հայաստանում կան մարդիկ, ովքեր Foreign Policy-ի պես հայտարարում են, թե «Հարավային Կովկասում Եվրատեսիլի կարեւորությունը ընդգծված է, քանի որ այն լավ հնարավորություն է այդ երկրների համար տեսանելի ու լսելի լինել միջազգային հարթակում»: Բայց Եվրատեսիլը միայն երգի փառատոն չէ, եւ ոչ ոք չի կարող դա հերքել արդեն: Այն դարձել է հատկապես համասեռականությունը քարոզող եվրաթատերաբեմ, եւ Եվրատեսիլը վերածել է Եվրասեքսիզմի:
Ինչպես նշում է հայտնի անգլիալեզու Foreign Policy կայքը «Հայոց ցեղասպանությունը՝ որպես ուժի բալլադ» հոդվածում՝ «Եվրատեսիլը հարթակ եւ հնարավորություն է ընձեռում հավասարը հավասարի հետ լինել եւ նույն մակարդակի վրա մրցել Ռուսաստանի, Շվեդիայի ու Միացյալ Թագավորության հետ: Ինչը նրանք չեն կարող անել Աշխարհի գավաթի կամ Օլիմպիական խաղերի ժամանակ»: Հոդվածագիրը Լոնդոնում հաստատված մեկնաբան եւ երգի մրցույթի մասնագետ Փոլ Ջորդանն է, ով իր թեզի թեմայի պատճառով հայտնի է որպես «Դոկտոր Եվրատեսիլ»: Այո, Հայաստանը եւս մրցակցում է այս թատերաբեմում, սակայն դա միայն մրցակցություն է, ինչպես հաճախ են Օլիմպիական խաղերից առաջ ասում՝ կարեւորը մասնակցությունն է… Եթե սա նկատի ունի «Դոկտոր Եվրատեսիլը», ապա մի մեծ բան չէ, որ մեզ թույլատրում են մասնակցել, իսկ ահա այն քաղաքակրտությունը, որ քաղաքակրթություն են ներկայացնում, իրենք անխոչընդոտ «առաքում» են տասնյակ երկրներ ու հաստատ շահում են… ոչ թե միայն մասնակցում:
Գուցե Ադրբեջանի նման արնախում երկրի համար սա «մեծ հարթակ» է, ժողովրդավարական խաղեր խաղալու եւ իր նավթադոլարային ու խավիարային քաղաքականությունը գործի դնելու համար, սակայն Հայաստանի համար սա նման հարթակ չի կարող լինել: Իզուր չէ, որ 2011թ. Բաքուն մեծ գումարներ հատկացրեց տարբեր երկրներում իր ներկայացուցչի համար ձայներ գնելու (քվեարկող հեռախոսներ էին բաժանում գումարի հետ միասին, ինչը պարզել էին տվյալ երկրների ազգային անվտանգության մարմինները) նպատակով, միաժամանակ գումարներ էին տրամադրվում Հայաստանի ներկայացուցչին ձայն չտալու համար… Եվ հաջորդ տարի Բաքուն դարձավ Եվրատեսիլի կենտրոն՝ մոտ 721 մլն դոլար ծախսելով, որից միայն 277 միլիոնը ծախսվել էր նոր համերգասրահի կառուցման համար (համեմատության համար նշենք, որ 2010թ. մրցույթը հյուրընկալած Նորվեգիան ծախսել էր ընդամենը 37 մլն դոլար): Ահա թե ինչերի է պատրաստ Իլհամ Ալիեւը՝ ժողովրդավարության դափնեպսակի արժանանալու համար: Իսկ դրան, արդեն ակնհայտ է, հնարավոր է հասնել Եվրոպայում, որտեղ տասնյակ հազարավոր դոլարների հասնող կաշառքը կարող են, ըստ նպատակահարմարության, համարել մի փոքր նվեր… Continue reading
Մայիսի 28-ը՝ գալիքի հաղթության հնարավորություն… Սարդարապատի հուշահամալիրն աշխարհի ամենագեղեցիկ կամարներից մեկն ունի… Հայաստանն ամրապնդեց եվրադիրքերը… Պաշտոնական Ստեփանակերտը՝ Ադրբեջանի վարքագիգծի մասին…
Մայիսի 28-ը՝ գալիքի հաղթության հնարավորություն
Այսօր՝ մայիսի 28-ին, ճիշտ արեւածագի պահին, Սարդարապատի մերձակայքում, որտեղից շատ լավ երեւում է Արարատ լեռան բնակերտ բազալտե արծիվը, Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) հոգեւոր հանձնախմբի քրմական դասը ռազմականչի ծես արեց՝ ի փառս Սարդարապատի հաղթանակի:
Մի հաղթանակի, որ Հայաստան աշխարհի մի փոքրիկ հատվածին իր գալիքի հաղթանակները նախաշնելու հնարավորություն տվեց:
Մի հաղթանակի, որին կարողացանք հասնել 1915թ. ֆիզիկապես, տնտեսապես ու մշակութապես բզկտվելուց հետո: Ու թեեւ Հայաստանի 1-ին Հանրապետությունը շուրջ 2 տարվա գոյություն ունեցավ, բայց թույլ տվեց շունչ քաշել ցեղասպանության արհավիրքից եւ Արեւմտյան Հայաստանի կորստից հետո…
Եվ հենց սարդարապատյան հաղթանակը նպաստեց, որ մենք ԽՍՀՄ-ում հանրապետություն ունեցանք, ոչ թե եղանք ինչ-որ արհեստածին հանրապետությանը կից տարածք, ինչպես մեր մյուս տարածքները (Արցախ, Նախիջեւան, Ջավախք եւ այլն): 1918թ. մայիսի 26-28-ին 1-ին Հանրապետությունը ծնվեց ու ամրացավ հայ նվիրյալների կամքով, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի փառահեղ հերոսամարտերով: Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: 1-ին Հանրապետության 2 տարվա գոյությունն, այնուամենայնիվ, համախմբեց հային եւ հայի միտքն ու բազուկը, ինչը չկոտրվեց անգամ այն ժամանակ, երբ 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությունը հասավ նաեւ Հայաստան…
Չնայած արյունահեղությունից խուսափելու համար իշխանությունը հանձնվեց բոլշեւիկյան կառավարությանը, բայց 1915 թ. Հայոց ցեղասպանության վերքերը բաց մնացին մինչեւ 1923թ.՝ քանզի նոր ջարդերով էր ընթանում ԽՍՀՄ «եղբայրական մեծ ընտանիքի» կազմավորումը: Արեւմտյան Հայաստանը բռնազավթած թուրքին փոխարինել էր Արեւելյան Հայաստանի մի մասը զավթելուն լծված «սովետական» ադրբեջանցին…
Հայ Արիական միաբանությունն իրավամբ նկատում է, որ Խորհրդային Հայաստանն ավելի փոքր տարածք կունենար, եթե հայ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարի շնորհիվ (նա միաժամանակ պայքարեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ) Զանգեզուրը չմնար արդեն բոլշեւիկյան դարձած Հայաստանի կազմում: Continue reading
Հայ-չինական.- Հայաստանը՝ նաե՛ւ երրորդ համաշխարհային բեւեռում – հակաթուրքական ու հայանպաստ տեսակետները ավելի կզարգանա՛ն… Ռուսաստանն ու Չինաստանը՝ մեծ խաղի շեմին…
Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության ճանապարհին Չինաստանը կանգնած է Ռուսաստանի կողքին, քանզի միաբեւեռ աշխարհը հաստատ Պեկինի սրտով չէ: Բայց այնպես էլ չէ, որ չինական քաղաքականությունը ռուսաստանանպաստ է, Չինաստանը քանիցս փորձել է առանձին աշխարհաքաղաքական բեւեռ ձեւավորել, ինչը նաեւ ներկայիս իշխանությունների ծրագրերում է ամրագրված:
Պաշտոնական Պեկինը լրջորեն աջակցեց Ռուսաստանին ուկրաինական հակամարտության ընթացքում, երբ Արեւմուտքի՝ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների ժամանակ տնտեսական մեծածավալ պայմանագրեր կնքեց Մոսկվայի հետ: Չին-ռուսական համերաշխությունը արդեն նկատվել էր Սիրիայի դեպքերի ժամանակ, երբ Մոսկվան ու Պեկինը դիմակայեցին Դամասկոսի վրա հարձակվելու ծրագրերին: Այս համերաշխության արդյունքում Սիրիայի իշխանությունները մնացին անձեռնմխելի:
Բայց չինական նախաձեռնությունների ներկապնակում կան նաեւ հայանպաստ քայլեր, ինչը կարող է աշխուժացնել չինական ուղղությունը Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում: Իզուր չէ, որ «Մետաքսի» ճանապարհի վերականգնման նախագծում նաեւ Հայաստանը կա: Բացի այդ, Չինաստանը եւս ունի թյուրքական խնդիր՝ թյուրք-ույղուրները փորձում են Չինաստանի մի մեծ տարածքի վրա անկախանալ եւ միանալ համաթուրքական («Մեծ Թուրանի» ստեղծման) ծրագրին, ինչը չի կարող մերձեցման չտանել հայ-չինական հարաբերությունները: Բոլորին է հայտնի, որ Հայաստանը առաջին ճակատն է համաթուրքական բոլոր նախաձեռնությունների կասեցման:
Վերջերս Չինաստանի վարչապետը հորդորել է Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա շատ անսպասելի քայլ էր առաջին հայացքից, սակայն, ինչպես վերը նշվեց, ունի իր առողջ տրամաբանությունը: Իմիջիայլոց, Հայոց ցեղասպանության հարցը Չինաստանի արտաքին քաղաքականության ուղեծրում եւս նորովի է մեկնաբանվում ու կարող է մեզ համար առանցքային նշանակություն ունենալ:
Ինչու՞ էր Չինաստանն առաջարկում ճանաչել Արցախի անկախությունը դեռ 1992թ.: Սրա մասին քչերը գիտեն, իսկ այդ թվականի ամռանը իշխանություններին մոտ կանգնած շրջանակներում իրարանցում էր առաջացրել գաղտնի ու ցնցող մի լուր. Չինաստանն առաջարկել էր Հայաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ 3-4 պայմանների դիմաց: Պայմանները թերեւս ընդունելի էին՝ Հայաստանը պարտավորվելու էր փոխարենը ճանաչել Թայվանը որպես Չինաստանի մաս եւ դիվանագիտական հարաբերություններ չհաստատել այդ առանձնացած հատվածի հետ: Կողմերը նաեւ ձեռնպահ էին մնալու միջազգային ասպարեզում միմյանց հետ չհամաձայնեցված գործողություններից, եւ, ամենահետաքրքիրն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է հայտարարվեր սոցիալիստական երկիր: Continue reading
Վճար՝ անարժանապատվության դիմաց – Ի՞նչ է նշանակում՝ այդ վնասներն առաջացել են նաեւ վատ կառավարման արդյունքում… Թանկացումն անխուսափելի է, եթե… Կախվածության այլընտրանքը…
«Դրամի արժեզրկման պարագայում չի բացառվում, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները դիմեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ առաջարկեն վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը: Դա տարօրինակ չի լինի, որովհետեւ այլ երկրներում սակագների փոփոխություններ հաճախ են լինում: Ֆինանսական դաշտի յուրաքանչյուր փոփոխության պայմաններում համապատասխան փոփոխություններ արվում են սակագների առումով: Դրամի արժեզրկման հետ կապված բնական է, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններն ու բաշխիչ ցանցերը վնասներ են կրելու: Ես տարօրինակ չէի համարի, եթե ընկերություններից մեկը ներկայացներ հաշվարկներ սակագների վերանայման հետ կապված: Բայց միաժամանակ հայտարարում եմ, որ ՀՀ նախագահի եւ կառավարության դիրքորոշումը հետեւյալն է. ամեն ինչ պետք է անել, որպեսզի սակագների բարձրացում այս տարի չլինի եւ բնակչությունը լրացուցիչ բեռ չստանձնի»,-այս խոսքերը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանինն են, որոնք նա արտաբերեց այն ժամանակ, երբ այս տարեսկզբի ասուլիսում ներկայացնում էր նախարարության 2014թ. գործունեությունը:
Ամիսներ անց այդ ասուլիսին հաջորդող մեկ այլ ասուլիսում արդեն Երվանդ Զախարյանը, ըստ էության, փաստեց, որ իշխանությունների դիրքորոշումը փոխված է, եւ էլէներգիան կթանկանա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այն է՝ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ը որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել եւ իրավիճակը ստիպում է գնալ սակագնի բարձրացման ճանապարհով… Ատոմակայանի աշխատանքների չնախատեսված դադար եղավ, սակավաջուր տարի նաեւ եւ ռեժիմների խախտումների հետեւանքով ՀԷՑ-ը լուրջ կորուստներ է ունեցել: Եվ պետք է ասեմ, որ այս պատճառներից որեւէ մեկի համար ՀԷՑ-ը պատասխանատու չէ… Սակայն այդ վնասներն, այո, առաջացել են նաեւ վատ կառավարման արդյունքում, սակայն հստակ չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե որքան են կազմել վնասները վատ կառավարման արդյունքում: Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Այդ քայլին ստիպել են գնալ նաեւ վերջին շրջանում փոխարժեքի տատանումները»,- սրանք բառացի մեջբերումներ են նախարարի խոսքերից՝ արտաբերված 2-րդ ասուլիսի ժամանակ:
Ուշադրություն դարձրեք՝ առաջին հայտարարությամբ նախարարը մեզ պատրաստեց երկրորդ հայտարարությանը: Continue reading
Տնտեսությունը ներքին խնդիր լուծող՝ արտաքին քաղաքական լծակ – Զարգացման համար բնապաշարները կարեւոր են, իսկ օտարազերծ տնօրինումը՝ պարտադիր… «Հայփոստ»-ն էլ տվեցինք – ՀՀ-ին սեփական ոչինչ պետք չէ՞…
Տնտեսությունը ներքին խնդիր լուծող՝ արտաքին քաղաքական լծակ
Զարգացման համար բնապաշարները կարեւոր են, իսկ օտարազերծ տնօրինումը՝ պարտադիր
Նորանկախ Հսայաստանի իշխանություններն ի սկզբանե հրաժարվեցին տնտեսության արտադրական, արդյունաբերական տեսլականից եւ անցան սպասարկող պետություն կերտելու ծրագրին: Սա հետագայում դարձավ պետության նաեւ հեռանկարային ուղղությունը, ինչը, ցավոք, փաստացի շարունակվում է ցայսօր:
Սա ներքին ծրագիր էր, թե արտաքինով պայմանավորված (իմա՝ պարտադրված) քաղաքականություն, այնուամենայնիվ, իրականացավ հաջողությամբ (ի վնաս մեզ) ու Հայաստանը դարձավ օտար ներդրումներից կախված տնտեսություն ունեցող երկիր, որն առավելապես շարունակում է արտաքին պարտքեր կոտակելով սպասարկել այդ պարտքերը տվողներին ու նրանց շահերը մեր երկրում: Այս մասին մեկ անգամ չէ, որ գրել է «Լուսանցք»-ը, սակայն իրավիճակը նույնն է, իսկ վտանգներն էլ՝ կրկնապատկված:
Հայաստանում չկա այն արդյունաբերական շունչը, որն զգացվում էր ապազգային խորհրդային տարիներին, երբ մարդկանց գոնե աշխատանքով էին ապահովում՝ հանուն կումունիզմի գաղափարների: Իսկ այսօր, ազգային համարվող մեր երկրում չկա աշխատավորական այն զանգվածը, որի ամենօրյա շարժը կհաստատեր, որ իսկապես շնչում է երկիրը հայոց… Continue reading
Հայկական խոհանոց – Կարմրախայտը՝ գլուխ սոխով… Աշխարհի մարզական հեւքից – …Հերթական խորհրդակցությունը՝ Համահայկական խաղերին ընդառաջ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից՝ տեղադրե՛ք ձեր գովազդը… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Կարմրախայտը՝ գլուխ սոխով
Բաղադրությունը – Կարմրախայտ – 4 հատ, գլուխ սոխ – 4 հատ, լոլիկ – 4 հատ, դափնու տերեւ – 4 հատ, սեւ պղպեղ – 4 հատիկ, թարխուն – 1 կապ, ծիծակ – 1 հատ, կարագ – 50 գ, սպիտակ գինի – 200 գ:
Պատրաստման եղանակը – Կարմրախայտը լվանալ, փորի մեջ աղով համեմել, թողնել 1 ժամ մնա սառնարանում:
Առանձին կաթսայում սպիտակ գինին լցնել, կտրտած լոլիկը դնել եւ ամբողջական սոխը, դափնետերեւը, թարխունը, ձուկը, կարագը: Դնել կրակին եւ եփել 20 րոպե: Մատուցել ծիծակով:
«ԲարՔեմփ Երեւան 2015»-ը մեկնարկել է…
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոտ 1000 ներկայացուցիչներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ եւ սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 30-ին եւ 31-ի մասնակցում են «ԲարՔեմփ Երեւան 2015» ոչ պաշտոնական կոնֆերանսին (անվանվում է նաեւ «չկոնֆերանս», քանի որ ոչ պաշտոնական է…)։ «ԲարՔեմփը» Երեւանում անցկացվում է 7-րդ տարին անընդմեջ։
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Աշխարհի Առմլիֆտինգի չեմպիոն ունենք
Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացած Աշխարհի Առմլիֆտինգի 5-րդ առաջնությանը հրավեր էր ստացել մասնակցելու նաեւ Հայաստանի Առմլիֆտինգի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը ներկայացնում էր Էմիլ Ամիրշատյանը, ով 2012թ Ուկրաինայի Յալտա քաղաքում տեղի ունեցած Առմլիֆտինգի Աշխարհի առաջնությունում, «Rolling Thunder» վարժությունում զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը՝ դառնալով աշխարհի չեմպիոն:
2013 եւ 2014թթ. լինելով զինվորական ծառայության մեջ՝ Էմիլը հնարավորություն չուներ կրկին իր ուժերը փորձելու միջազգային մրցաշարերում: Սանկտ-Պետերբուրգում նա հանդես է եկել 70 կգ քաշային կարգում եւ մրցել 2 վարժություններում՝«Apollon Axel» ու «Rolling Thunder»: «Apollon Axel» վարժությունում Էմիլը բարձրացնելով 147,5 կգ՝ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը (արծաթե մեդալ), իսկ «Rolling Thunder» վարժությունում հայ մարզիկը բարձրացնելով 78 կգ՝ զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ վաստակելով ոսկե մեդալ:
Ֆուտբոլային կրքեր՝ առաջնության ավարտին
Երեւանյան ակումբների՝ «Միկա»-«Ուլիս» խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1: Սա միկացիների 8-րդ պարտությունն էր առաջնությունում, որն այնքան էլ հարմար պահի տեղի չունեցավ, քանի որ թիմը դեռեւս չի ապահովել 4-րդ տեղը: Իսկ դա տալիս է Եվրոպայի լիգայի ուղեգիր: Իսկ Երեւանի «Արարատը» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց հանրապետության չեմպիոն «Փյունիկ»-ի հետ, չնայած երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ: Փյունիկցիները պարտությունից խուսափեցին մրցավարի կողմից նշանակված 11մ հարվածի օգնությամբ, որը վստահ իրացրեց հյուրերի լավագույն ռմբարկու Ռոմերոն: Այդ դրվագը դժգոհություն առաջացրեց արարատցիների մոտ, որի պատճառով 2 ֆուտբոլիստ, այդ թվում դարպասապահը, դեղին քարտի արժանացան: Continue reading
Մայիսի 28-ը՝ գալիքի հաղթության հնարավորություն – Հայ արիները արիադավան ծես եւ արարողություն կատարեցին…
Այսօր՝ մայիսի 28-ին, ճիշտ արեւածագի պահին, Սարդարապատի մերձակայքում, որտեղից շատ լավ երեւում է Արարատ լեռան բնակերտ բազալտե արծիվը, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) հոգեւոր հանձնախմբի քրմական դասը ռազմականչի ծես արեց՝ ի փառս Սարդարապատի հաղթանակի:
Մի հաղթանակի, որ Հայաստան աշխարհի մի փոքրիկ հատվածին իր գալիքի հաղթանակները նախաշնելու հնարավորություն տվեց:
Մի հաղթանակի, որին կարողացանք հասնել 1915թ. ֆիզիկապես, տնտեսապես ու մշակութապես բզկտվելուց հետո: Ու թեեւ Հայաստանի 1-ին Հանրապետությունը շուրջ 2 տարվա գոյություն ունեցավ, բայց թույլ տվեց շունչ քաշել ցեղասպանության արհավիրքից եւ Արեւմտյան Հայաստանի կորստից հետո… Եվ հենց սարդարապատյան հաղթանակը նպաստեց, որ մենք ԽՍՀՄ–ում հանրապետություն ունեցանք, ոչ թե եղանք ինչ–որ արհեստածին հանրապետությանը կից տարածք, ինչպես մեր մյուս տարածքները (Արցախ, Նախիջեւան, Ջավախք եւ այլն): 1918թ. մայիսի 26-28-ին 1-ին Հանրապետությունը ծնվեց ու ամրացավ հայ նվիրյալների կամքով, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի փառահեղ հերոսամարտերով: Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: 1-ին Հանրապետության 2 տարվա գոյությունն, այնուամենայնիվ, համախմբեց հային եւ հայի միտքն ու բազուկը, ինչը չկոտրվեց անգամ այն ժամանակ, երբ 1920թ. նոյեմբերին մասոնա–բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությունը հասավ նաեւ Հայաստան… Չնայած արյունահեղությունից խուսափելու համար իշխանությունը հանձնվեց բոլշեւիկյան կառավարությանը, բայց 1915թ. Հայոց ցեղասպանության վերքերը բաց մնացին մինչեւ 1923թ.՝ քանզի նոր ջարդերով էր ընթանում ԽՍՀՄ «եղբայրական մեծ ընտանիքի» կազմավորումը: Արեւմտյան Հայաստանը բռնազավթած թուրքին փոխարինել էր Արեւելյան Հայաստանի մի մասը զավթելուն լծված «սովետական» ադրբեջանցին… Continue reading
Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Պարսկական Աստվածներ (9-րդ մաս)… Ավեստա-Զրադաշտականություն՝ Զրադաշտ կամ Զարաթուշտրա… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Սկիզբը՝ թիվ 9-13, 15-17-ում
Պարսկական Աստվածներ
http://www.hayary.org/wph/?p=4708 – («Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական Աստածային Համակարգ` 1. Հայր Արա –Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8.Վանատուր –հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…
http://www.hayary.org/wph/?p=4831 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=4820 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=4805 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
http://www.hayary.org/wph/?p=4780 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=4767 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=4752 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– http://www.hayary.org/wph/?p=4738 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Սկսելով այս բաժինը՝ վերհիշենք արդեն արծարծված բնածին ազգերի խնդիրը, քանի որ այստեղից է վեր բարձրանում Բնածին Աստվածների իրողությունը… Հին պարսկական հավատալիքներում 10 ազգերի արարումն է հաստատում Զրադաշտական Բունդուհիշ մատյանը: Այնտեղ գրված է՝ «Արամազդը արարել է Հայամարդուն, իսկ Հայամարդը՝ մնացած 9-ին, որոնցից վերջինը կապկանմանն էր…»: Նույնը կրկնվում է Ավեստայում, այդպես է նաեւ պարսկական ամենահին դիցաբանությունում, որտեղ ասվում է, որ «Հայամարդիկ իրենց հետ Արարատից իջեցրեցին Արիներին…»: Դիցաբանական այդ պատումը կոչվում է «Ջավիդան Խիրադ» եւ եթե ուշադիր լինենք, ապա այն կկարդանք հայերեն՝ «Հավիտյան Խրատ»:
Իսկ շումերական առասպելն ասում է. «Գելգամեշը մեծ է ավելի, քան մնացած մարդիկ՝ ում երկու երրորդը Աստված է, մնացած մեկ երրորդը մարդ»: Եվ, ինչպես նշել եմ տարբեր աշխատություններում, մենք Հայամարդու դեպքում գործ ունենք Աստվածամարդու հետ, ինչը այլեւս անհերքելի է: Հայր Արայի (ինչպես պարսիկներն են կոչում՝ Արամազդի) սերմից են Հայը՝ Հայ մարդը՝ Համամարդը՝ Աստվածամարդը:
Հայ արիական տիեզերածնության մեկնությամբ՝ 7 Բնածին Ազգեր կան, որ արարվել են նույնքան Բնածին Աստվածների Սերմից՝ Հայ, Հնդիկ, Հույն, Հրեա, Պարսիկ, Եգիպտացի եւ Շեղաչյա (չինա-ճապոնա-կորեա…-կաններ): Եվ Զրադաշտական Բունդուհիշ մատյանի «10 ազգերի արարման» տեսությունը մի քիչ ավելացված է… Continue reading
Մարդ եւ Տիեզերք. չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Կան նաեւ այլ տվյալներ բնության տարրերի ու չակրաների մասին… Կենդանաշրջանի առանձնահատկությունները… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Եռահամակարգ (մարմին-միտք -հոգի) մարդը տիեզերքից ստանում է հոգե-ոգեղեն ահռելի ուժ, ինչը երբեմն նմանեցնում են հրեղեն ճառագայթների հետ: Բնազդական-բանական-բնախոսական համադրությամբ մարդը առավել բաց տեղեկատվական էներգետիկ համակարգ է, որն ունակ է արտաքին միջավայրին տեղեկություն տալու եւ այնտեղիւց էլ տեղեկություններ ստանալու: Հեռահաղորդակցությամբ՝ նշյալ եռահամակարգ մարդը կարող է նաեւ զգալ, լսել եւ տեսնել ինչպես Տիեզերական ազդակները, այնպես էլ Տիեզերական իրականությունը… Բայց կա մի հարց, թե մարդը որքանով է պատրաստ առնչվել ԻՐԱԿԱՆՈւԹՅԱՆ հետ եւ ըստ այդմ՝ տիեզերքից ինչ տեղեկություններ եւ ինչ ճանապարհով է ստանում, նաեւ ինչ տեղեկություն է տալիս տիեզերքին եւ ինչպես:
Մարդու մարմինը երկրազգացողությամբ նպաստում է, որ միտքը ստեղծագործի ու նախագծի, վերլուծի ու ծրագեր կազմի՝ անկախ այն բանից, թե դրանք լավն են, թե վատը, ճիշտ են, թե սխալ… Եվ ստեղծվում է մարմնա-մտավոր մի գոյություն, որն անմիջապես սկսում է գործել: Այստեղ կարեւոր է այդ գոյության հոգեւոր աստիճանը, քանզի միտքը կսլանա իր ծրագրի հետեւից այն ուժով ու արագությամբ, որքան հոգեւորի տիեզերահասության աստիճանն է…
Հաճախ եռահամակարգ մարդը իր մտքի հետեւից երկրորդն է ուղարկում, ապա երրորդը՝ փորձելով ջնջել նախորդները: Սակայն, դա այնքն էլ հեշտ չէ: Հայ-արիական իմաստությունն ասում է. «Միտքը Տիեզերքինն է»: Մարդը պիտի կարողանա նաեւ ջանքեր գործադրել, որպեսզի առաջին միտքը ոչնչացնող ուժ ստանա: Ուստի՝ պետք է սթափ գործել, քանի որ անզգույշ, անփույթ որոշումները կարող են շարունակել իրենց գործը՝ անկախ մարդու ընդունած նոր որոշումներից… Եվ հայ-արիական իմաստությունը այստեղ հավելում է, որ եթե միտքը Տիեզերքինն է, ապա տիրապետի՛ր մտքիդ, հետեւի՛ր ընթացքին, այլապես միտքն ինքը կիշխի քեզ… Հենց այնպես չի ոչնչանում հրեղեն (կրակե) ճառագայթերով ընթացող միտքը, այն հսկայական արագությամբ ընդունակ է հասնելու անսահմանության…
Մարդը գաղտնիք չէ բնության համար, ուստի եթե նույնիսկ ցանկանա էլ, տիեզերքից գաղտնիք ունենալ չի կարող, մտքերը մտովի փակել ու մոռանալով ջնջել՝ չի կարող: Մարդը բոլոր մտածումների, անգամ ապրումների մասին տեղեկություն է տալիս տիեզերքին: Եվ իր սնոտիապաշտական պատկերացումների եւ հավատալիքների պատճառով կարող է կասեցնել, ոչնչացնել առկա հնարավորությունն իր նպատակներն իրագործելու համար: Կարող է հիվանդանալ, պատիժների արժանանալ, անգամ մահանալ, եթե մտածումներն ու ապրումները բացասական եւ ինքնաոչնչացնող բնույթ ունեն:
Բարի նպատակների համար թերեւս քիչ համառություն է ցուցաբերվում, իսկ ահա չարագործն իր որոշման մեջ համառ է ու հետեւողական, ուստի՝ հաճախ է հասնում իր նպատակին: Սակայն, եթե բարի մտքերը նույն համառությամբ վեր սլանան, ապա, Տիեզերական Արդարությունն անտեսանելի է, բայց հաստատ կպատժի չարագործին եւ կսանձի չար մտքերը:
Մարդու ճակատագրի «գիրը» հենց մարդն ինքն է ամրագրում՝ իր հասու կամ թերհաս գիտակցությամբ, իր ճշմարիտ կամ սին հավատամքով: Տիեզերական ազդակները՝ հրեղեն ճառագայթները կարող են մարդուն նաեւ իր ճակատագրի մասին տեղեկություն տալ, դրանք կարելի է ընկալել եւ զգալ նաեւ մազերի, մաշկի, ձեռքի ափերի, ոտնատակերի, շրթունքների, աչքերի եւ մարմնի այլ մասերով: Դրանք բոլորը ուղարկվում են չակրաներին: Չակրաները էներգիայի բաշխման շրջապտույտի անիվներն են, նյարդային կենտրոններ, որոնք, ստանալով տեղեկատվությունը կրող ճառագայթները (կրակները), ուղարկում են գեղձերին, մարմնի մյուս կենտրոններին, եւ սկսվում է ծրագրով նախատեսվածի գործողությունը: Չակրաները մարդու ֆիզիկական մարմինը կապում են եթերային մարմնի հետ, որի ցանկացած մաս նույնպես չակրա է կոչվում, եթե ունի նյարդային կենտրոն: Դրանք համարվում են շփման, շոշափման կետեր: Չակրաներից 5-ը տեղակայված են ողնաշարի վրա, մյուսները՝ պարանոցից բարձր: Continue reading
Ծնող ու երեխա.- սերնդակերտության «չակրան»… Չինական կենդանակերպի փոխարեն՝ Հայկական կենդանաշրջանը, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները… Ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ… Արհեստական բանականություն…
Ծնող ու երեխա. սերնդակերտության «չակրան» – (Եվ պատվիրաններ, որ դարձել են «էկզոտիկ» ու «մոդայիկ»…)
Վաղուց հայտնի են Եհովայի 10 պատվիրանները, որին, ցավոք, անգամ եկեղեցական սպասավորները չեն հետեւում (մեծամսնությունը հարստանում ու ցոփ ու շվայտ կյանքով է ապրում…), իսկ աշխարհիկ կյանքում այդ պատվիրանները ավելի քան 1700 տարի քարոզող երկրում՝ Հայաստանում, դարձել են «էկզոտիկ» հետաքրքրություններ՝ «մոդայիկ» մեկնաբանությունների համար…
Ուստի՝ այդ պատվիրանները մի կողմ դրած, մանկվարժ Յանուշ Կորչակը իր մասնագիտական գործունեության արդյունքում մշակել է 10 պատվիրան, որոնք է անհրաժեշտ ու կարեւոր համարում ծնողների համար` երեխաների դաստիարակությունը ճիշտ կազմակերպելու առումով:
Եհովայի 10 պատվօրաններն թվարկենք՝ այսօրվա հոգեւորական դասին դրանց մասին եւս մեկ անգամ հիշեցնելու համար.
- Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):
2. Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):
3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7):
4. Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8):
5. Պատվի՛ր քո հորն ու մորը (Ելից. 20:12):
6. Մի՛ սպանիր (Ելից. 20:13):
7. Մի՛ շնանար (Ելից. 20:14):
8. Մի՛ գողանար (Ելից. 20:15):
9. Քո հարեւանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր (Ելից. 20:16):
10. Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17): Continue reading
Կյանքի դասեր մեր էպոսից.- 2. Թշնամու հետ զրույցի չնստել… Եվ Դավիթը իր թշնամուց իր վրեժն առնում է (2-րդ մաս)…– Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)
Սկիզբը՝ թիվ 17-ում
http://www.hayary.org/wph/?p=4830 – Կյանքի դասեր մեր էպոսից – Թշնամուն օղորմի չեն տալիս (1-ին մաս)… Էպոսի դիցհերոսների համար վրեժը բնական զգացում ու գործողություն է…- Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)
Սասնա տան վրեժի առարկան որոշակի է՝ թշնամին, նա, ով խախտել է աստվածադիր օրենքը, նա, ով իր զուտ մարդեղեն «օրենքներով» խախտել է իր տան աստվածադիր օրենքի պահապանի, կյանքի բնականոն ընթացքը: Տունը, քանի դեռ ուժը չի պատում, քանի դեռ իրենից չի ծնվել-զորեղացել այն դիցազունը, ով պետք է ի մի բերի, բազմապատկի իր ուժերը եւ առաջնորդի իրեն իր թշնամուց վրիժառության սուրբ-գործը, ատամները կրճտացնելով ու լուռ ու մունջ ենթարկվում է թշնամու‘կանոններին (այդ ընթացքում նա սուր չի ճոճում իրենից դեռեւս զորեղ թշնամու նկատմամբ, նրա դեմ իր ժանգոտ թրով, իր քոսոտ ձիով կռվի չի ելնում, անգամ իր վիճակի մասին չի խոսում: Իսկ երբ այդ ամենը լինում է, նա նոր գործի է անցնում…
Էպոսում չգրված օրենքներ կան. երբեք չհավատա՛լ թշնամուն (էլ չասած‘«սիրելու» մասին…), նրա ստերին, «փեզեվանքություններին» կուլ չգնալ, նրա հետ կռվի ելնելուց առաջ հացի, զրույցի չնստել (դիցազներգության մեջ մի անգամ խախտվում է այս պատվիրանը, եւ հայ դիցազունը՝ Դավիթը, պատժվում է:
Դավթի կերպարը շատ բարոյական է: Եվ այդ բարոյականության մասին ասող է դիցազներգության այն դրվագը, որտեղ, երբ Դավիթը կոտորում է Մելիքի զորքը, զորքից մի «հալեւոր» է դուրս գալիս ու Դավթին ասում. «Դավի՛թ, մեռնե՛մ քո արեւուն. /Չէ՞ որ էնոնք էլ մա՛րդ են. ինչի՞ կը կոտորես, ինչի՞ կը սպանես./ Չէ՞ էդոնք էլ էրեխանե՛ր ունե՛ն, /Տուն ու կնի՛կ ունեն: …/Մեզ ինչ՞ մեղք կա. /Մըսրա Մելի՛քն է զոռովեն բռնե, բերե./ Մըսրա Մելիքն է քո դուշման, /Գնա՛ իր հետ կռիվ արա»: Հայ դիցազունը արդար է համարում ասվածը եւ գնում է իր «դուշման»-ի հետ կռվելու, որի գտնվելու տեղը հենց «հալեւորն» է ասում: Որեւէ ազգ, ժողովուրդ չէ Սասնա տան հայի թշնամին, այլ՝ նրա այլասերված, խառնածին տականքը (էպոսում որպես այդպիսիք հանդես են գալիս Մսրա Տունը եւ նրան ենթակա դեւերը).- ասում է էպոսի «վրեժային բարոյականությունը»: Continue reading
Հայաստան՝ «շվեյցարական» մոդելով – Հայաստանը կարող է դառնալ բանակցային կենտրոն՝ ինչպես տարածաշրջանային (Իսրայել-Պաղեստին, Իրան-Արեւմուտք, Կիպրոս-Թուրքիա), այնպես էլ գերտերությունների (ԵՄ-ԵՏՄ, Արեւմուտք-Արեւելք…) հակամարտությունների համար…
Հայությունը սփռված է համայն աշխարհով, եւ 100-ից ավելի երկրներում հայեր են բնակվում: Իհարկե, բոլոր տեղերում չէ, որ կան կազմավորված համայնքներ, սակայն հիմնականում հայկական սփյուռքը կազմավորված ու կազմակերպված է: Որոշ տվյալների համաձայն, ներկայիս Թուրքիայի տարածքում կա ավելի քան 8,5 մլն ծպտյալ հայ, որոնք ներկայանում են որպես թուրքեր, քրդեր, հույներ, ասորիներ եւն… Նման հայեր կան նաեւ Ադրբեջանում ու Վրաստանում: Հետաքրքիր է, որ վերջին երկրում հայերը վրացականացվել են խորհրդային «եղբայրական» տարիներին, որպեսզի աշխատանքում կարողանան բարձր պաշտոնների հասնել…
Այժմ, հետզհետե բացահայտվում են ծպտյալ (թաքուն) հայերը, եւ առաջիկայում հայության թիվը ավելի հստակ կլինի: Իսկ այժմ՝ առանց ծպտյալ հայերի, աշխարհհում հայության մոտավոր թվաքանակը կազմում է 13-15 մլն, որից շուրջ 3,5 մլն.-ն է ապրում Հայաստանում եւ Արցախում: Մնացյալ հայերն ապրում են հայրենիքից դուրս՝ սփյուռքում, եւ հայ ազգի ներուժի հսկա բաժինը Հայաստանից դուրս է գործում, ցավոք, հաճախ նաեւ՝ ոչ Հայաստանի համար:
Միշտ օրինակ է բերվում հրեական սփյուռքը, որը ամենակազմակերպվածն է աշխարհում: Սակայն հայոց սփյուռքը, ի տարբերություն հրեականի, ավելի մեծ թիվ է կազմում եւ՛ Արեւմուտքի երկրներում (ԱՄՆ՝ մոտ 2 մլն, Ֆրանսիա՝ 0,9 մլն եւ այլն), եւ՛ Ռուսաստանում (մոտ 3 մլն.), եւ՛ Իրանում (ավելին քան՝ 0,5 մլն), նաեւ՝ Մերձավոր Արեւելքում եւ այլուր: Այսինքն՝ միմյանց հետ քաղաքական բնույթի խնդիրներ ունեցող Արեւմուտքի, Ռուսաստանի ու Իրանի (նաեւ Մերձավոր Արեւելքի) միջեւ հայությունը կարող է լինել կապող օղակ: Continue reading


