Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Հայի բանակը՝ ապագայակերտ կառույց – Հայկական զինուժը՝ նաեւ այլ տարածաշրջաններում… ՆԱՏՕ-ի պաշտոնյան՝ նաեւ Արցախի հակամարտության մասին… Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին…

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ազդեցիկ տարափը, որ թափվեց Անկարայի գլխին, դեռ շփոթմունքի մեջ է պահում թուրքական իշխանություններին, որոնք ցայսօր փորձում են դիմակայել այդ արձագանքներին եւ արդեն հասունացող հայկական պահանջատիրությանը: Եվ եղբայր ադրբեջանցիների մասին դեռ մտածելու ժամանակ չունեն, միայն մի անգամ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, թե Երեւանում Ֆրանսուա Օլանդի եւ Վլադիմիր Պուտինի ներկայությունը Արցախի հարցում ստվեր գցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի անկողմնակալություն վրա: «Մենք Մինսկի խմբից, որը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ որպես միջնորդ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ, ակնկալում էինք օբյեկտիվություն»,- ասել է Թուրքիայի վարչապետը եւ հավելել, որ հիասթափված են, հատկապես Ռուսաստանի նախագահից՝ «1915թ. դեպքերը» ցեղասպանություն անվանելու համար: Նա հասկացրել է, որ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ այդ հարցի շուրջ քննարկումներ են եղել եւ «անհրաժեշտ քայլեր» կձեռնարկվեն: Ցանկացած դիրքորոշում, որը «խանգարում եւ անարգում է մեր պատմությունը, վիրավորում է մեր վստահությունը», կարժանանա համարժեք վերաբերմունքի.- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Վերջերս իսկապես լարված են ինչպես ռուս-թուրքական, այնպես էլ թուրք-եվրոպական հարաբերությունները, ինչը պետք է լիարժեքորեն օգտագործվի հայկական շահերի առաջխաղացման համար: Այդ թվում՝ Արցախի հիմնահարցի: Այսօր կարեւոր է, որ բոլոր քաղաքական ուժերը պնդեն այն տեսակետը, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Սա պիտի դառնա ՀՀ եւ ԼՂՀ բոլոր ուժերի առաջին խնդիրը: Արցախ-Ադրբեջան բանակցությունները բոլորովին այլ հարթություն կտեղափոխեն Արցախի անկախության հարցը, ինչից էլ այդքան վախենում են Բաքվում եւ Ակարայում: Սա կարող է նաեւ նախադեպ դառնալ, ասենք, Ջավախքի հայության ընդհանուր ներկայացուցիչների, Նախիջեւանի ու Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունների միջազգային ասպարեզում հայտնվելու համար:

Իհարկե, նման քայլերի դիմելուց առաջ պետք է կարգավորել ներքին գործերը՝ զինուժի պատրաստվածությունը մեկ անգամ եւս կարեւորելով: Մայիսի 12-14-ը հերթական այցով Երեւանում էր ՀՀ կարիքներին օժանդակելու համար ձեւավորված եւ ՆԱՏՕ-ի ու ԳՀԽ կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» թիմը, որում ընգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ռումինիայի ու Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավվել էին Հայաստանի պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Արմեն Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտները եւ ենթասպաների դպրոցը: Այցի նպատակն էր ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների եւ պաշտպանության նախարարության կադրերի ու ռազմական կրթության վարչության հետ 2014թ. համագործակցության ամփոփումը, ինչպես նաեւ 2015թ. ծրագրերի եւ հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը: Այս նպատակով անցկացվել է շահագրգիռ հաստատությունների ներգրավմամբ լիագումար կազմով աշխատաժողով եւ կազմակերպվել են միջազգային փորձագիտական խմբի այցեր ռազմական կրթօջախներ:   Continue reading →

Քաղաքա-չկա-նության վտանգները – Հայկական քաղաքական ոլորտը կայացած ու կայունացած չէ՝ նույն ուժերը կամ իշխանություն են կամ ընդդիմություն եւ ոչ մի տարբերություն, թե ով երբ, որ դիրքում է հայտնվում…

Քաղաքաչկանության վտանգները…

Այն, որ հայ քաղաքական ոլորտը կայացած ու կայունացած չէ, ասել ենք պարբերաբար, փաստել ենք՝ վերլուծելով ավելի քան 25-ամյա մեր քաղաքական անցյալը: Իսկ այն ամեն անգամ վերլուծելու կարիք չկա, քանի որ այդ տարիների ընթացքում ոչ մի լուրջ փոփոխություն չի եղել երկրի քաղաքական դաշտում… նույն ուժերը կամ իշխանություն են կամ ընդդիմություն եւ ոչ մի տարբերություն, թե ով երբ, որ դիրքում է հայտնվում՝ նրանք եղել են, կան ու ամեն խարդավանքի դիմում են, որ մնան…

Հետաքրքիր է, որ արտաքին աշխարհի համար էլ չկա նոր խնդիր Հայաստանի քաղաքական բնագավառում, ուստի՝ նրանք էլ դժվարություն չեն զգում ինչ-որ բաներ եւ իշխանությանը եւ ընդդիմությանը պարտադրելու: Խնդիր չունեն, որովհետեւ բոլորի հետ էլ «տվել-առել» են (խոսքը միայն «օրինական» կաշառքի՝ դրամաշնորհների մասին չէ…) ու այդ փաստերը հավաքած, ինչ-որ ուժերի կատարածուներ աներկբա ասիչներ են աշխատում մեր երկրում:

Այլեւս ակնհայտ են ինչպես մեր շուրջ 25-ամյա իշխանություն-ընդդիմություն խաղացողները, այնպես էլ այն երկրները, որոնք հատուկ շահագրգռվածություն են ցուցաբերում Հայաստանում եւ մեր տարածաշրջանում:

Դրա համար էլ Հայաստանը դարձել է միջազգային օրենքների, կարգերի ու բարքերի հավաքածու մի տարածք, որտեղ բնակչության շուրջ 99% հայության առկայության դեպքում էլ մերժվում է ազգայինը, էլ չասենք՝ ազգայնականը, բարոյականը, ավանդականը եւ բնականը…

Այս համապատկերին խիստ հետաքրքրական էր նախկին հայտնի ՀՀՇ-ական, Բագրատ Ասատրյանի այն միտքը, թե «անհատույց ոչինչ չի լինում, ՀՀ-ին տրվող վարկերն ու գրանտները հենց այնպես չեն տրվում…»: Ի՞նչ կա դրանց տակ թաքնված, ինչու՞ են տալիս դրամաշնորհը, որն առաջին հայացքից թվում է անհատույց, բայց… իրականում այն պարտադրանք է Արեւմուտքի կողմից:

Սա նաեւ փորձագիտական գնահատական է: Գուցե բացառություն չէ նաեւ ֆոլաթթվով ալյուրի հարստացման պետական ծրագի՞րը, որի վտանգավոր հետեւանքների մասին բարձրաձայնում են նաեւ մասնագետները: Համայնքների խոշորացման ծրագիրը նույնպես սպառնալիք կարող է դառնալ մեր երկրի համար, բայց պարտադրվում է… Ամուր ու կենտրոնաձիգ նախագահական համակարգը փորձում են դարձնել խորհրդարանական, որտեղ օրնիբուն վեճերն ու ասեկոսեները պիտի տնօրինեն: Կամ՝ «ֆեմինիստական», «կապույտ եւ վարդագույն» շարժումների իրավունքներն են օրինականացվում, ինչպես համացանցում են նշել, «Ֆեմին շարժման իրական նշանաբանն է «Կորչի՛ կինը, փա՛ռք էգերին»: Ահա, թե ինչ վերջնանպատակ է հետապնդում «կանանց իրավունքների պաշտպանություն» անվան տակ հանդես եկող այդ շարժումը: Իսկ կապտա-վարդագույն ԼԳԲՏ-ները արդեն «օրինականության» սահմաններում ավերում են հայ ընտանիքները…   Continue reading →

Իսկ «պրոֆեսիոնալ հայտարարությունը» կդառնա՞ «պրոֆեսիոնալ հոգատարություն» – թե՞ ռուսական կողմի պարտքը մենք ենք մարելու… Հայաստանն այդպես էլ չդիմեց Իրանին՝ էժան գազ գնելու համար…

Այն, ինչ կատարվում է մեր երկրի էներգետիկ ոլորտում, ցավոք, մեկ անգամ եւս ընդգծում է իրական անկախ պետություն ունենալու անհրաժեշտությունը: Մենք արդեն անդրադարձել ենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրին եւ նշել, որ անընդունելի է ՀԷՑ-ի պարտքը փակել բնակչության հաշվին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Յուրաքանչյուր թանկացում չի կարող մնալ զուտ ոլորտային եւ ակնհայտ է, որ Էլեկտրաէներգիայի թանկացումը ծանր սոցիալ-տնտեսական հետեւանքներ է ունենալու՝ շղթայական թանկացումներ առաջացնելով: Մեկ անգամ չէ, որ մեր ժողովուրդը նման թանկացումների միջով անցել է, ուստի՝ լավ պատկերացնում է, թե ինչ կկատարվի հաջորդիվ:

Ամենասարսափելին այն է, որ որեւէ թանկացումից հետո անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը չկասեցվեց, չպահպանվեց այն նվազագույն զամբյուղը, որն անհրաժեշտ է մարդուն իր գոյությունը պահպանելու համար: Սա նպաստելու է նաեւ տեղական արտադրողների արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը:

Տեսակետ կա, որ էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով, այլ արվում է հենց ՀԷՑ-ի կուտակած շուրջ 250 միլիոն դոլարի պարտքը փակելու նպատակով: Իսկ պարտքը կուտակվել է նաեւ վատ կառավարման հետեւանքով: Հիմա ինչու՞ է մեր կառավարությունը ցանկանում, որ մե՛նք փակենք այդ պարտքը: Միայն այն բանի համար, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ռուսների ձեռքու՞մ է: Բայց չէ՞ որ այս ամենը տեղի է ունեցել հենց կառավարության աչքի առաջ, դա մի օրվա բան չէ: Փոխանակ այդ ընթացքում այս համակարգը առողջացնելու քայլեր ձեռնարկվեին, մեղավորները պատժվեին եւ ընկերության կառավարումն է՛լ ավելի արդյունավետ դառնար,  բոլորովին այլ բան է արվում՝ ընկերության պարտքը հիմա ուզում են փակել բնակչության հաշվին:

Իհարկե, հեշտ թիրախ է ընտրվել, բազում սոցիալական խնդիրներից ու երկարատեւ պայքարներից հոգնած ժողովրդին ավելի հեշտ կլինի պարտադրել, քան փչացնել ռուսի հետ հարաբերությունները՝ նրանց դեմ քայլեր անելով:

Նման վիճակները ամեն անգամ հիշեցնում են մեր կառավարությունների խոստացած «վագրային» կամ այլ թռիչքները տնտեսության մեջ, ինչն այդպես էլ չի արվում՝ մեզնից չկախված, բայց մեծամասամբ, կախված պատճառներով: Ռազմավարական նշանակության օբյեկտները վաճառելու մոլուցքը պիտի հանգեցներ այս վիճակին, ու այդպես է գրեթե բոլոր «վաճառված» ոլորտներում:   Continue reading →

Ադրբեջանի բանակում զոհերի թիվն աճել է – Շուտով կծառայեն նաեւ օտարերկրացի պայմանագրայիններ… Հաղթել նաեւ տնտեսակա՛ն պատերազմում… Հայաստանը՝ խմելու ջրի կորստի վտանգի առաջ…

Ադրբեջանի բանակում զոհերի թիվն աճել է – Կծառայեն նաեւ օտարերկրացի պայմանագրայիններ

«Գնահատելով տարեսկզբի քաղաքական իրադարձությունների զարգացումը եւ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին» թեմայով «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ ադրբեջանցի լրագրող, քաղաքական վերլուծաբան Շահին Ռզայեվը ասել է. «Զոհերի թիվն իսկապես աճել է: Բայց Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, կարծում են, որ պատերազմը չի ավարտվել, եւ զինվորները մահանում են կռվում» (՞՞՞- խմբ.):

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ շեշտել է, որ նախաձեռնությունը միշտ գալիս է Ադրբեջանի կողմից. «Ադրբեջանը ուզում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ԼՂՀ հարցը լուծված չէ, սառեցված չէ»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ ռազմական ստորաբաժանումները պատրաստ էին տարեսկզբի այս լարվածությանը հայ-ադրբեջանական սահմանին եւ Ադրբեջան-Արցախ շփման գծում, ինչի մասին խոսում է Պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը երբեմն նախազգուշացնող քայլեր կարող է ձեռնարկել, հենց տեղում որոշումներ կայացնել եւ պատասխանել Ադրբեջանին:

«Վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը վերջին օրերին՝ երկու հիմնական, կարեւոր գործոն ենք տեսնում: Ռազմական տեսանկյունից ամեն ինչ նույնն է, բայց ադրբեջանական հարձակումների աշխարհագրական ընդգրկումն է մեծացել: Նախկինում հրադադարի խախտման չափը որոշվում էր արձակված կրակոցների չափով, իսկ այժմ լարվածությունը այնքան է մեծացել, որ զոհերի թվով է որոշվում»,- նշել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Ադրբեջանական բանակի անմխիթար ու անհեռանկարային վիճակը հաշվի առնելով (բայց ամեն օր երկրի առաջին դեմքի մակարդակով պոռոտախոսելով)՝ այդ երկրի կառավարությունը որոշել է, որ բանակում ծառայելու են նաեւ օտարերկրացի պայմանագրայիններ: «Պայմանագրային զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը արդեն շրջանառվում է, որի համաձայն Ադրբեջանի զինված ուժերում այսուհետ կարող են պայմանագրային ծառայության անցնել օտարերկրացիներ եւ առանց քաղաքացիության անձինք (գուցե՝ ահաբեկիչներ):   Continue reading →

Հայկական խոհանոց – Սմբուկով կարկանդակ… Հայ ծրագրավորողներն ստեղծում են արհեստական բանականություն… «Եվրատեսիլ-2015». Հայաստանը եզրափակչում է… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք ՀԱՄ պաշտոնական կայք (էջեր՝ հայ արիականների լուսանկարների)… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սմբուկով կարկանդակ

Բաղադրությունը – Խորոված սմբուկ – 4 հատ, գլուխ սոխ – 1 հատ, կարմիր տաքդեղ – 1 հատ, բուսայուղ – 50 գ,

Խմորի համար՝ կաթ – 1 բաժակ, ձու – 2 հատ, շաքարավազ – 1 ճաշի գդալ, աղ – 0.5 թեյի գդալ, խմորիչ – 0.5 թեյի գդալ, ալյուր – 2 բաժակ:

Պատրաստման եղանակը – Սոխառած անել, ավելացնել կարմիր տաքդեղը, կտրտած սմբուկը եւ դնել մի կողմ:

Պատրաստել ձեռքերին չկպչող խմոր: Խմորին ավելացնել 50 գ բուսայուղ եւ թողնել 30 րոպե հասունանա: Խմորը թավայի մեջ բացել, սմբուկով միջուկը լցնել վրան եւ դնել ջեռոցը ու եփել 20 րոպե 2000-ի տակ:

Ախորժակով վայելեք դյուրամարս ու համեղ այս կարկանդակները:

Հայ ծրագրավորողներն ստեղծում են արհեստական բանականություն

Մի խումբ հայ ծրագրավորողներ աշխատում են արհեստական բանականության մոդելավորման ուղղությամբ։ Թիմի տեսակետն արհեստական բանականության վերաբերյալ չի համընկնում ոչ նեյրոնային ցանցերի կիրառման, ոչ էլ տվյալների հսկայական պահոցի օգտագործման մեթոդների հետ. «Մենք մոդելավորում ենք ոչ թե բուն ուղեղը, այլ ուղեղի պահվածքը։ Եթե տեսնում ենք ուղեղի պահվածքի որոշակի դրսեւորում, մենք դա ծրագրավորում ենք մեր մոդուլի մեջ, որը կոչվում է «Այա»»,- ասել է նախագծի հիմնադիր Խաչատուր Նիկողոսյանը։

Ամբողջ աշխարհում ստեղծվում են հատուկ ծրագրեր ռոբոտներին սպասարկելու համար։ Կարեւոր է թե՛ ռոբոտի կառուցվածքը, եւ թե՛ միջավայրը։ Այսինքն՝ ռոբոտի մարմնի կամ միջավայրի փոփոխության դեպքում փոխվում է ծրագիրը։ Իսկ «Այա»-ի դեպքում դրա կարիքը չի լինելու. ««Այա»-ն, տեղավորվելով ռոբոտի կամ ցանկացած այլ տեսակի սարքի մեջ, ադապտացվելու է մարմնին, իսկ հետո մարմնի միջոցով ճանաչելու է արտաքին աշխարհը։   Continue reading →

Հայ արիականների գործնական, անձնական, թեմատիկ եւ այլ լուսանկարներից…

– https://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/135442695410?sk=timeline

– https://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/135442695410?sk=photos_stream&tab=photos

– http://www.hayary.org/wph/?page_id=2726 

– https://www.facebook.com/armenuhi.melqonyan/photos_albums

– https://www.facebook.com/armenuhi.melqonyan/media_set?set=a.100396766709217.492.100002166810219&type=3  

– https://www.facebook.com/armenuhi.melqonyan

Հայաստանը պահանջատեր գործոն՝ սպառվող թուրք-ադրբեջանա-հրեական դաշինքի դեմ… Մերձավոր Արեւելք – արաբական երկրներ.- Հաջորդ հարվածն ուղղված է… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Թուրք-իսրայելական դաշինքը հարյուրամյակների պատմություն ունի եւ այդ պատմությունը մշտապես ընթացել է ի վնաս տարածաշրջանի երկրների, առավելապես՝ հայերի: Երբեք որեւէ ռազմա-քաղաքական դաշինք այսքան հալածական ու անխնա չի հետապնդել մեզ: Եվ թյուրքական քոչվորական ամբոխը մեր հայրենիքում հաստատվելու համար ցույց տվեց իր արնախում դեմքը…

Այս ընթացքում եթե Անկարան (հետո նաեւ Բաքուն) արաբական կամ իրանական հարցերում որոշակի ընդվզել է իսրայելական ծրագրերի դեմ (թեկուզ արաբներին սիրաշահելու կամ իսլամական երկիր խաղալու համար), ապա հայկական հարցում որեւէ ընդվզում որեւէ կողմից երբեւէ չի եղել:

Աշխարհի գաղտնի կառավարության կողմից ԱՄՆ-ին հակադիր բեւեռի՝ ԽՍՀՄ-ի ստեղծումը (որպեսզի աշխարհում բոլոր խնդիրներն ու տարբերակները վերահսկվեն)՝ մասոնա-բոլշեւիկյան համադրությամբ մոգոնեց եւս մեկ արհեստական՝ երբեւեէ չգոյ պետություն՝ Ադրբեջան, որի ադրբեջանցի կոչված խառնամբոխը նույնպես միացավ թուրք-իսրայելական դաշինքին:

http://www.hayary.org/wph/?p=4700 – Կքանդվի՞ հայ–հրեական «գորդյան» հանգույցը… Ինչը չի կարելի ասել արտաքին աշխարհին, պիտի արծարծել ներքին շրջանակներում…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4765 – Պատերազմ, որ կործանարար է, նաեւ շահեկան – Հայաստանը կրոնական պատերազմների ընթացքում հարմար դաշնակից կլինի ինչպես Արեւմուտքի եւ Իսրայելի, այնպես էլ Ռուսաստանի ու Իրանի համար…

http://www.hayary.org/wph/?p=4764 – Թուրքական սպանդանոցում – Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին կփնտրե՞ն 1 մլն. կորած հրեաներին… Իսրայելի գոյությունը՝ վտանգի տա՞կ – Թել Ավիվը համառում է, որ ճանաչեն Իսրայելի գոյության իրավունքը…

Այս դաշինքը (մասամբ՝ նաեւ եվրոպական որոշ երկրներ) հիմնական պատասխանատուն է Հայոց ցեղասպանության ծրագրման, կազմակերպման եւ իրականացման: Այստեղ կան բաժանումներ, որոնք վաղուց հայտնի են եւ հայ հանրության համար մեկ անգամ եւս պարզաբանվել են Հայ Արիական միաբանության կողմից: Այն փաստը, որ թուրքը չէր կարող ամբողջ աշխարհի բերանը փակել եւ եղեռնագործությունն ավարտին հասցնել, կասկած չի հարուցում: Եվ այլեւս գաղտնիք չէ սիոնիզմ-պանթուրքիզմ դաշինքի համատեղ գործունեությունը՝ մեզ համար դաժանագույն՝ 1895-1925 թթ.: Սա է հենց պատճառը, որ Անկարան պարբերաբար զգուշացնում է Իսրայելին, որ երկրի արխիվները բացելով եւ ծպտյալ հրեաների, որ երիտթուրքական պարագլուխներն էին, ցուցակը ներկայացնելով՝ շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նորից նման ահաբեկումներ հնչեցին Անկարայից, եւ ոչ միայն Իսրայելի ուղղությամբ, նաեւ եվրոպական որոշ երկրների: Անգամ Հռոմի պապի հասցեին հնչեցին անանուն մեղադրանքներ, թե Վատիկանը դեռ պատասխաններ ունի տալու մարդկության առջեւ… Իմիջայլոց, թուրքերը ԱՄՆ-ին էլ մեղադրել են հնդկացիական ցեղերի նկատմամբ ցեղասպանոթյուն կատարելու մեջ…

Հրեական The Jerusalem post թերթը վերջերս նշեց, որ Թուրքիայում սկսել են ցուցադրել փաստավավերագրական մի ֆիլմ «Իշխող միտքը» վերնագրով, որում հրեաները ներկայացվում են որպես քանդող, ոչնչացնող, պատերազմներ հրահրող եւ արդեն 3500 տարի աշխահում գերիշխող տարր, Մովսեսի ժամանակներից ի վեր…   Continue reading →

Վատիկանի ծանրակշիռ աշխարհաքաղաքական քայլերը եւ Հայաստանի շահերը… Թյուրքական երկրների հետ դաշինքն անհեռանկար է.- ԱՄՆ-Իսրայել-Իրան կապը՝ Թուրքիա-Ադրբեջան-Իսրայելի կապի փոխարե՞ն…

Վատիկանի ծանրակշիռ աշխարհաքաղաքական քայլերը

Վատիկանը, լինելով համաշխարհային հոգեւոր-կրոնական կենտրոններից մեկը, ու թերեւս ամենաազդեցիկը, շարունակում է մարդկության նաե՛ւ աշխարհիկ հատվածի խնդիրների վրա ազդեցություն գործել:

Օրերս Վատիկանը պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետության գոյությունը:

Պաշտոնական փաստաթղթի համաձայն, դիվանագիտական հարաբերությունների շրջանակում Վատիկանը նախընտրել է դիմել Պաղեստին պետությանը, այլ ոչ թե Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը, ինչպես դա արվում էր նախկինում: «Այո, դա ճանաչում է այն բանի, որ պետությունը գոյություն ունի»,- նշել է Վատիկանի մամուլի քարտուղարը:

Իսրայելը հիասթափություն է հայտնել Վատիկանի որոշման կապակցությամբ:

Սա ինչպես Մերձավոր Արեւելքի, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաձեւման համար կունենա քաղաքական զգալի նշանակություն: Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հիասթափումներից հետո, Իսրայելի հիասթափությունը կարծես շաղկապում է այս խնդիրները…

Թյուրքական երկրների հետ դաշինքն անհեռանկար է

Այն, որ Իսրայելը եւ Թուրքիան արդեն քանի անգամ կանգնել են բարեկամական կոչված հարաբերությունների փլուզման շեմին, արդեն հստակ է: Վերջին անգամ դա եղավ, երբ թուրքական մի նավ փորձեց բարեգործական օգնություն հասցնել Պաղեստին, բայց նավը ոչնչացվեց իսրայելական զինուժի կողմից, եւ մեռան բոլոր թուրք նավաստիները: Այժմ Իրանի խնդիրն է բորբոքել Անկարային, եւ թուրքերը սարսափով են հետեւում Վաշինգտոնի կողմից նախաձեռնած Իրան-Իսրայել մերձեցմանը:

Սա իհարկե, ձեռնտու չէ նաեւ Ռուսաստանին, եւ Մոսկվան արդեն փորձում էր Անկարայի հետ վերակազմավորել կապերը: Սակայն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Վլադիմիր Պուտինի այցը Երեւան եւ ցեղասպանություն եզրի օգտագործումը հայկական ջարդերի նկատմամբ՝ կատաղեցրել է թուրքերին, որոնք հայտարարել են, թե հնարավոր է վերանայեն Ռուսաստանի հետ եղած ծրագրերը:   Continue reading →

Պահանջատիրության հոգեւոր ընթացքը – պահանջատեր Անթիլիասին կմիանա՞ պահանջատեր Էջմիածինը… 100 տարի անց՝ նույն թուրքը… Թուրք-ադրբեջանական հիասթափումներին հետեւեց իսրայելականը…

Պահանջատիրության հոգեւոր ընթացքը

Ըստ Անթիլիասից եկող լրատվության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հովվապետական այցով այցելել է ԱՄՆ, որտեղ նույնպես քննարկել է Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատը: Նորին Սրբությունը Վաշինգտոնում աշխատանքային հանդիպում է ունեցել դատի հանձնախմբի անդամ դոկտոր Թաներ Աքչամի հետ, ով դրական է գնահատել կատարված աշխատանքները: Վեհափառ Հայրապետը, ընդգծելով վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ ելույթները, կարեւորությամբ շեշտել է աշխատանքները նույն թափով շարունակելու անհրաժեշտությունը: Արդյունքում որոշվել է Ստամբուլում մայիսին՝ Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, Կաթողիկոսարանի դատի վերաբերյալ ասուլիս տալ:

Արամ Ա-ն մշտական կապի մեջ է նաեւ հանձնախմբի այլ անդամների հետ եւ ուշադիր հետեւում է միջազգային մամուլին ու Թուրքիայի հակազդեցություններին: Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը դատ էր բացել Թուրքիայի սահմանադրական դատարանում՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսի մեջ, խորհրդանշական իմաստ ունի Կիլիկիայի ու ամբողջ հայության համար: Թուրքական կառավարությունը Սիսի կաթողիկոսարանը առգրավել էր Ցեղասպանությունից հետո: 1921թ. Օսմանյան կառավարությունը 2 օր ժամանակ տվեց Սահակ Բ. Խաբայան Կաթողիկոսին՝ Կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար: Սահակ Կաթողիկոսը, վերցնելով կրոնական եւ մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնեց գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվեց Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում եւ 1930-ին՝ Անթիլիասում։

Նշենք, որ Վաշինգտոնում էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Վաշինգտոնի ազգային տաճարում հանդես է եկել ելույթով, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Տեղի են ունեցել ինչպես քաղաքական, այնպես էլ միջեկեղեցական հանդիպումներ:   Continue reading →

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-13, 15-16-ում

Հրեական Աստվածներ

http://www.hayary.org/wph/?p=4708 – («Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա –Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր –իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8.Վանատուր-հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…

http://www.hayary.org/wph/?p=4820 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4805 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4780 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4767 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4738 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը:

Նշեցինք, որ 3 սկզբնաղբյուրներն էլ՝ Գրավոր Թորան, Բանավոր Թորան եւ ռաբունական գրականությունը կազմում են հրեա տեսակի իրավական եւ օրինական ուժ պարունակող միակ աղբյուրները: Եվ այդ հիշողությունն է ստիպում հրեաներին ներմուծել այդ սկզբունքները անգամ իրենց առօրյա կյանք՝ սննդակարգ, հասարակական, ընտանեկան, ամուսնական հարաբերությունների, տոնակատարությունների եւ այլ երեւույթների մեջ: Թորան փորձում է հրեաներին բացատրել նաեւ իրենց ունեցած դերը մարդկության պատմության մեջ:

Այս ամբողջ պատմությունը ողողված է ինչպես ժողովրդի հնազանդությամբ, այնպես էլ նրա ընդվզմամբ՝ Աստծո դեմ: Թորան հիշեցնում է հրեաներին. «Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի»: Եթե Գրավոր Օրենքը անփոփոխ է, ապա Բանավոր Օրենքը գտնվում է շարունակական զարգացման մեջ, հետեւաբար այն կարող է երբեմն փոփոխության ենթարկվել: Վերջինիս համար հիմնական աղբյուր է ծառայում Միշնան (օրենքի «կրկնություն»): Բանավոր Օրենքը փոխանցվում էր շղթայական ձեւով՝ մարգարե-իմաստուն-ուսուցիչ-աշակերտ: Փոխանցվելով սերնդեսերունդ բանավոր ձեւով՝ այն կարող էր կորցնել իր հավաստիությունը: Ուստի մշակվում եւ գրի է առնվում Միշնայում: Միշնան գրի է առնվել մ.թ. 220թ. Յեհուդա հա-Նասիի կողմից (135-220թթ.): Բանավոր Օրենքի պատմական առաջին շրջանը հայտնի է Թանայան շրջան անվամբ (I դարից մինչեւ 220թ.): Բացի Միշնայից, կան Բանավոր Օրենքին վերաբերող այլ աղբյուրներ եւս, որոնք հայտնի են «Միդրաշիմ» եւ «Տոսեֆտա» անվանումներով: Իսկ այն օրենքները, որոնք ձեւավորվում են արդեն 220թ.-ից հետո, չեն համարվում d՛oraita, այլ կոչվում են d՛rabbanan (արամեերեն՝ ռաբունական): Այսպիսով, 200-400-ական թթ. Տիբերիայի, Կեսարիայի ռաբբիները սկսում են Թորայի ուսուցման հարցերի քննարկումները: Այս քննարկումները հիմնվում էին փաստերի վրա, որոնք էլ իրենց հերթին գրի էին առնվում: Եվ այս գրառումները սկսեցին տեղադրել Միշնայի այն հատվածներում, որոնց դրանք վերաբերում էին: Կատարված գրառումներն ամբողջությամբ ստացան «Գեմարա» անվանումը:   Continue reading →

Կյանքի դասեր մեր էպոսից – Թշնամուն օղորմի չեն տալիս (1-ին մաս)… Էպոսի դիցհերոսների համար վրեժը բնական զգացում ու գործողություն է…- Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

Վրեժը աստվածային-բնական պարգեւ է եւ այն պահպանել-նորոգել-իրականացնելը վրեժը կրող սուբյեկտի պարտքն է:

Ազգերի էպոսները՝ նրանց հոգեկերտվածքի արտահայտությունները, վրեժի յուրահատուկ «դասագրքեր» են: Բացառություն չէ, այդ առումով, նաեւ մեր էպոսը՝ «Սասունցի Դավիթ»-ը: Այն մերօրյա ու գալիքի բազում վրեժային խնդիրներ ունեցող հային ոգեղեն դասեր է տալիս:

Էպոսի դիցհերոսների համար վրեժն այն աստիճան բնական զգացում ու գործողություն, ինքնին հասկանալի մի բան է, որ նրանք երկար-բարակ չէին մտածում, թե վրեժի զգացում ունենա՞ն, վրեժն առնե՞ն, թե՞ ոչ: Էպոսում թշնամու արածների վերաբերյալ ինչ-որ իրավական գնահատականներ, ինչ-որ բարոյախոսություն (առավել եւս դրա սպասումը թշնամու կողմից…) գրեթե չկան. թշնամին իր արածների՝ գողության, թալանի, Սասնա տան ազգային ինքնությունը, հավատքը խաթարելու, Տունը հարկատու դարձնելու, երկիրն իրենը համարելու համար պետք է պատժվի եւ վե՛րջ: Ա՛յս է մեր դիցհերոսների հոգում թշնամու արածների առաջին անգիտակցական-բնազդային արձագանքը (մեր խենթ, ծուռ դիցհերոսների վրեժային վարքում, որպես կանոն, այդ գիտակցությունը մտցնում էին Տան մեծամեծերը, Հայ նախնի Ոգին մարմնավորող Քուռկիկ Ջալալին եւ Հայ Իմաստությունը խորհրդանշող Պառավը):

Հիշենք այս առումով, էպոսային մեկ-երկու դրվագ: Սանասարը իմանալով, որ Խալիֆը մարդ է ուղարկել իր մորը՝ Ծովինարին սպանելու, «կատաղում» է եւ ինքն է նրան սպանում: Բաղդասարը (անգամ Բաղդասարը…) հայրենիք գալուց հետո, մի օր, իր մտադրությունն է կիսում եղբոր հետ, առ այն, որ որոշել է գնալ Բաղդադ, որ կամ Խալիֆան իրեն մատաղ անի իր «Ջոջ կուռքին», կամ էլ ինքը սպանի նրան: Մեծ Մհերը չի համակերպվում Սասնա տան Մսրա Մելիքին «խարջդար»՝ հարկատու լինելու հետ եւ որոշում է նրա դեմ կռվի ելնել: Տակավին պատանի Դավիթը Պառավից իմանալով Մսրա Մելիքի մարդկանց Սասնա տնից «խարջ» հավաքելու մասին, գնում-հավաքածը հետ է բերում, հարկահավաքների մի մասին սպանում, մյուս մասին հետ ուղարկում Մսր, իրենց ուղարկողին ասելու թե՝ «Էն Մհերի տղա՝ Դավի՛թն էդպես արեց./ մեկ էլ չը գա… Սասնա կընիկ, աղջիկ տանի՜/ Սասնա տուն ձեռ չի՛ ավերվե,/ Որ դուք էկե մեզեն խարջ ու խարազ կ՛ուզեք:/ Մըսրա գավառ իրեն, Սասնա գավառ մեզի:/ Թե չէ ինչ իրմեն կը գա, թող չը խնայե»:

Վրեժի ծարավը էպոսասացները անընդհատ իրենց ունկնդիրների մեջ էլ են բորբոքում, իրենց չը «օղորմի»-ներով, ասելով, օրինակ՝ «Դառնանք, զօղօրմի չը տանք/ Չմշկիկ Սուլթանին, /չը տանք օղօրմի:/ Դառնանք, զօղօրմի չը տանք / Մսրա Մելիքին,/ Չը տանք օղօրմի…»:

Էպոսում մեր դիցհերոսների վրիժառության մղումն իր ուժային հիմնավորվածությունն ունի. նրանք վստահ են իրենց ուժին, զորությանը, ոգուն, իրենց արարչատու հրեղեն որակներին, եւ, հետեւաբար, ինչու՜ պետք է թշնամուց, որքան էլ, որ նա զորեղ լինի, վախենան. «Աստուծով են, (խալիֆը,- հեղ) չի կարնա մեզ մորթի»,- ասում է Սանասարը եղբորը՝ տեսնելով նրա երկմտելը. «Մելիք, զա՜րկ, զա՜րկ, թող գա՛ քո գուրզ:/ Չըլնեմ, չիմանամ, որ էրկու մըտանի՛ ըլնես:/ (Աստծուց դրած չէր,/որ մեր ազգ մըսրցոց դեմ փախնի/)».- ասում է պատանի Դավիթը իրենից տարիքով Մելիքին՝ համոզված լինելով, որ նրա գուրզը բռնելն ի՜նչ է որ:   Continue reading →

Ի խորոց սրտի – Դաշնուրդ… Դեռ մաքրում ենք մեր լեզուն աղբից՝ օրհնյալ անուններն ենք պեղահանում… եւ հայտնաբերեցի իմ Հայաստանի, իմ լեզվի ու մշակույթի բերդբաբայանական դաշնուրդը…

Պատահականություն էր, թե նախախնամություն, որ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի օրերին ինձ տվեցին գիրք, որը խռովեց հոգիս, զգացմունքներս խառնեց, որովհետեւ երկար ժամանակ էր բանաստեղծություններ չէի կարողանում կարդալ, իսկ այս գիրքը մի շնչով կարդացի: Իսկապե՛ս մի շնչով: Հարստացա, հարստացա մտքի թռիչքով ասելիքի յուրահատուկ մատուցմամբ ու բառերով…

Բերդ Բաբայան «Դաշնուրդ». հենց սկզբից վերնագիրը ինձ խորհել տվեց. առաջին անգամ էի այդ բառը լսում (ոչինչ, որ բանասեր եմ), բայց ամեն ինչ էլ լինում է, մանավանդ գիրքը հրամցրեց ու դաշնուրդի կողքին դրեց այլ բառեր եւս, որոնց հետ պատիվ ունեցա ծանոթանալ ու նրանք դարձան նաեւ իմը (կարծում եմ, հեղինակը չի առարկի, որ մենք՝ ես, ուսանողները եւ, առհասարակ, ընթերցողը գործածենք բանավոր եւ գրավոր խոսքում): Այո՛ իմը, որովհետեւ այդ յուրահատուկ բառերը ես տեսնում եմ արդեն որպես շարադրությունների վերնագրեր, բառերի շքեղ հավաքածու, որոնցով ուսանողը խոսք կկազմի: Ինչեւէ՝ «դաշնուրդ», ռուսերեն՝ ակորդ…

Ակամա հայտնվեցի Բերդ Բաբայանի բառերի աշխարհում, որոնք հատիկ-հատիկ ստեղծվել էին՝ ծվարելու համար այն բանաստեղծություններում, որտեղ իրենք տեր են, գույն, համ, մտածելակերպ, աշխարհայացք, երեւակայություն, ինչու չէ, իրականություն ու որակ, նոր որակ:

«Ոսկե ժանիք»՝ այսպես է կոչվում բանաստեղծությունների 1-ին շարքը.

Ոսկեժանիք, եռագլուխ առյուծ տիրական, / երանելի եռանկյունի աստվածային, / հրակարմիր, բիբլիական ափեր կեռման, / եւ ափերից մինչեւ երկինք՝ / դյուցազնադեմ սյուներ երեք, / այդ սյուներին հպարտ բազմած / հանճարների կաճառ վսեմ, / իսկ կենտրոնում կանթեղը սուրբ՝ / Արարտի սուրբ գագաթը վառ: / Դրախտավայր երկիրն այս է… / Այս է՝ երկիրը Հայաստան:

Այս մուտքը ընթերցողին տանում է դեպի «Առասպելական հավերժություն», դեպի  «Մասիս», «Դեռ», «Մենք», «Փետրվարյան հրապարակ», հետո անցնում է «Վատ օրերի» միջով, խմում «Երեւանի ջուրը», մտնում «Խորհրդավոր մենախուցը», հիշում «Ապրիլը», «Համաճարակը», հետո… սպասում է գարնան գալուն ու… գծում է «Համբերության սահմանը»…   Continue reading →

Մարտի ժամանակ՝ զինվոր, մարտից հետո՝ կին – աշխարհի մի շարք երկրներում ընդունված է «զորակոչիկուհի» գաղափարը… Հայրենիքին ուզում են օգուտ տալ…

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համասարանի՝ կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող՝ ապագա ռազմական հոգեբան Արա Սահակյանի կուրսի 95%-ը աղջիկներ են, բայց համոզված է, որ ամենաշատը մեկն է զորամաս ոտք դնելու ու պայմանագիրը կեսից խզելու է. «Երբ կրակոց է, պարզ է, որ բարձրակրունկի կտկտոցը տեղին չէ, իզուր չեն ասում, որ տղա գնում, բայց տղամարդ վերադառնում են»,- շեշտում է Արան:

Աշխարհի մի շարք երկրներում ընդունված է «զորակոչիկուհի» գաղափարը: Իսրայելի դեպքում՝ «Զինծառայության մասին» օրենքի համաձայն՝ պարտադիր զորակոչման են ենթակա նաեւ 18 տարեկանը լրացած, չամուսնացած, երեխաներ չունեցող հրեա աղջիկները։ Զորակոչուհին կարող է ազատվել ծառայությունից, եթե այն հակասում է իր կրոնական համոզմունքներին։ Պաշտպանության բանակում չծառայելը սակայն դժվարեցնում է քաղաքացիական կարիերան:

Արան, որպես ռազմական հոգեբան, Իսրայելի օրինակը ու ընդհանրապես զորակոչուհիներին համարում է քանակի խնդիր լուծող, բայց որակի հարցը հարցական թողող միջոց: «Նույնն է թե տղամարդուն խոհանոց վստահես»,- ասում է Արան, չնայած չի ժխտում, որ այս հարցում ազգային մտածելակերպն էլ իր ազդեցությունն ունի, բայց ավելացնում է նաեւ, որ զինվորներն էլ ներքին խոհանոց ունեն, որի մասին անգամ սպաները չգիտեն, թեեւ տարիներով այդ ոլորտում են աշխատում: Աղջիկը անգամ ռազմական հոգեբան չի կարող լինել, ուր մնաց առաջին գծում հայտնվելը:

«Ո՞ր մի զինվորը կգնա, ու աղջկա հետ կկիսվի, թե իրեն նեղացրել են կամ էս ինչ բառը իր դուրը չի եկել: Զինվորը, որ 2 տարի աղջիկ չի տեսնում, կոպիտ ասած կենդանի ա դառնում: Եվ՛ եղնիկ, որ  վտանգը շուտ ա զգում եւ՛ առյուծ, որը գիտի պաշտպանվել: Հոգեբանի խորհուրդից հետո զինծառայողը փորձելու է ինքը հոգեբանական հարցեր տալ: Հոգեբանը կդառնա հոգեկան հիվանդ, որովհետեւ վաշտերը իրեն ուրիշ աչքով՝ թիրախի պես են նայելու: Մեր զորամասում գրադարանավարուհի ունեինք, ու տղերքը ոտից-գլուխ գիրք կարդացող էին դարձել: Դրա համար էլ հիմնականում բուժքույրերը տարեց ու ոչ այնքան հմայիչ կանայք են լինում»,- ասում է Արան:   Continue reading →

Ռուսական պետական ընկերությունը վատ է աշխատել – Բայց դրա դիմաց վճարելու է հայ սպառողը… Սովետական գիգանտը անկախության օրոք կռացել է… Նոր պայքար.- Երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման…

Ռուսական պետական ընկերությունը վատ է աշխատել – Բայց դրա դիմաց վճարելու է հայ սպառողը

Ժամանակին երբ մեր էլցանցերը մասնավորեցվում էին, բազմաթիվ բողոքներ հնչեցին: Պետությունը հանրությանը հանգստացրեց այն առումով, որ դա  բաշխիչ ցանցերն են ընդամենը, իսկ կարեւոր՝ բարձրավոլտ էլցանցերը մնում են պետության սեփականությունը (ցայսօր այդպես է): Բայց արի ու տես, որ այս բաշխիչ ցանցերը սեփականացնելը իսկական պատուհաս դարձավ սպառողներիս գլխին: Իրականում սա նաեւ փորձանք է հենց պետության գլխին, բայց քանի որ իշխանությունները դա դեռ չեն հասկացել, այն դառնում է միայն սպառողների հոգսը:

Բանն այն է, որ ռուսական կողմը երբ ստացավ  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, սկզբում խոստացավ, որ կլինեն հստակ ներդրումներ, որոշակի արդյունքներ եւ դրական զարգացման դինամիկա: Բայց ընկերությունը փոքր-ինչ առաջ անցավ, եւ դեռ այդ լա՜վ ապագային չհասած՝ ղեկավար կազմին շա՜տ լավ աշխատավարձեր նշանակեց: Տարիների ընթացքում վարկեր ներգրավվեցին: Սպառողների համար դա ոչնչով տեսանելի չեղավ: Որովհետեւ, օրինակ, Բուզանդի փողոցում, Ագաթանգեղոսի փողոցում, Ավանում ինչպես եւ կային հոսանքազրկումները, այդպես էլ մնացին: Բնակիչները զանգում էին եւ պատասխան ստանում, թե լարերը մաշված են եւ այլն եւ այլն: Բայց վարկերը գալիս էին ու գալիս, իսկ լարերը մաշվում էին ու մաշվում: Երբ սպառողները պետությանն էին բողոքում, էներգետիկայի նախարարությունը պատասխանում էր, թե իրավասու չէ ոչինչ անել, քանզի դա մասնավոր ընկերություն է, եւ նաեւ չի կարող ասել, թե ինչքան վարկ է ներգրավվել ու ինչ ուղղությւններով է ծախսում այն ընկերությունը:

Մի խոսքով, ահա այդ՝ մասնավորի գործունեությանը չմիջամըտելը հասցրեց բարձիթողի մի այնպիսի վիճակի, որ համարյա ամեն տարի մեր երկրում էլէներգիան թանկանում է եւ դեռ կշարունակի թանկանալ:

Հիմա էլ՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման, ավելի ստույգ՝ թանկացման համար արտադրող ընկերությունները հայտ են ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հրավիրած մամլո ասուլիսում այդ հայտը մի քանի գործոնով պայմանավորեց: Ըստ այդմ, նախարարն այն տեսակետն ունի, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այն է՝ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ը որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել եւ «իրավիճակը ստիպում է գնալ սակագնի բարձրացման ճանապարհով»:

«Ատոմակայանի աշխատանքների չնախատեսված դադար եղավ, սակավաջուր տարի նաեւ եւ ռեժիմների խախտումների հետեւանքով ՀԷՑ-ը լուրջ կորուստներ է ունեցել: Եվ պետք է ասեմ, որ այս պատճառներից որեւէ մեկի համար ՀԷՑ-ը պատասխանատու չէ»,- ասաց Երվանդ Զախարյանը: Սակայն նա նաեւ չհերքեց, որ «այդ վնասներն, այո, առաջացել են նաեւ վատ կառավարման արդյունքում, սակայն հստակ չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե որքան են կազմել վնասները վատ կառավարման արդյունքում: Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Այդ քայլին ստիպել են գնալ նաեւ վերջին շրջանում փոխարժեքի տատանումները»,- հայտնեց նախարարը:   Continue reading →

Հայկական խոհանոց – Սմբուկով եւ հոնի չրով աղցան… «ԱՐվեսՏ Էքսպո»-ն Երեւանում կհավաքի տարբեր ազգության արվեստագետների աշխատանքներ… Թանգարանային գիշերներ… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սմբուկով եւ հոնի չրով աղցան

Բաղադրությունը – Սմբուկ – 1 հատ, դդմիկ- 1 հատ, գլուխ  սոխ – 1 հատ, գունավոր տաքդեղ – 3 հատ, սխտոր – 1 գլուխ, բուսայուղ – 200 գ, հոնի չիր – 100 գ, համեմ, սամիթ, մաղադանոս – 1 կապի չափ:

Պատրաստման եղանակը – Սմբուկը, դդմիկը եւ տաքդեղները ձողաձեւ կտրատել, բուսայուղով տապակել:

Հետո ավելացնել սխտորն ու մանր կտրտած կանաչեղենը եւ վերջում՝ հոնի չիրը: Անուշ լինի:

«ԱՐվեսՏ Էքսպո»-ն Երեւանում է կհավաի տարբեր ազգության արվեստագետների աշխատանքներ

1-ին միջազգային «ԱՐվեսՏ Էքսպո 15»-ը 1 հարկի տակ է հավաքելու աշխարհի 1 տասնյակից ավելի երկրներ ներկայացնող 52 արվեստագետի մոտ 130 աշխատանք: Էքսպոն բացվելու է մայիսի 19-ին Հայ Արտ մշակութային կենտրոնի պատկերասրահում։ Մասնագետ արվեստագետներն արտերկրից (Վրաստան, Իրան, Ճապոնիա, Բելառուս, Ղազախստան, Հոլանդիա, Շվեդիա, Պերու, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն) եւ Հայաստանից ցուցադրելու են իրենց գեղանկարները, գծանկարները, քանդակները, լուսանկարներն ու թվային վիդեո արվեստը:

«Շատերն են դիմել, մենք ընտրել են միայն պրոֆեսիոնալ արվեստագետների աշխատանքները: Արվեստագետների մի մասին մենք ենք հրավիրել, մի մասն էլ տեղեկանալով էքսպոյի մասին, իրենք են դիմել՝ մասնակցության համար»,- ասաց Վակո Արմենոն: Ներկայացվելիք աշխատանքները, ըստ համադրողի, տարբեր ոճերի են, թեման էլ ազատ է եղել: Նա նշեց, որ ռեալիստական աշխատանքներ չկան, հիմնականում 20-րդ տարի տարբեր ուղղություններ ու դպրոցներ ներկայացնող արվեստագետների ստեղծագործություններ են: Օտարազգի արվեստագետներից ոմանք ներկա են լինելու էքսպոյի բացմանը:

«Ես երեք անգամ Եվրոպայում մասնակցել եմ նման ցուցահանդեսների: Որոշեցի Հայաստանում էլ կազմակերպել: Ինչո՞ւ ոչ: Իհարկե, բավական բարդ, դժվար աշխատանք է, բայց արդեն գրեթե պատրաստ ենք: Նպատակ ունենք այսպես նպաստել մշակույթի զարգացմանը, հայ եւ արտասահմանից արվեստագետների միջեւ կապի ամրապնդմանը, նաև հենց օտարազգի արվեստագետներին ծանոթացնել հայ արվեստի հետ»,- ասաց Վակո Արմենոն: Նա նշեց, որ էքսպոն կանցկացվի ամեն տարի, հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին ավելի շատ մասնակիցներ կլինեն: «Նպատակ ունեմ՝ էքսպոն ժամանակի ընթացքում վերածել բիենալեի: 2 տարին մեկ կանցկացվի ու ավելի մեծ մասշտաբներով»,- ասաց 1-ին միջազգային «ԱՐվեսՏ Էքսպո 15»-ի կազմակերպիչը:   Continue reading →