Խորագրերի պահոցը. Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Վասն տունդարձի…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Մի քանի ամիս է օրվա լրատվությունը դիտելիս կամ կարդալիս անսովոր-անհարմար մի կարգավիճակում եմ հայտնվում

Հետո զգացի, ոնցվոր տանը չլինեմոր մեր երկրի, թե արտերկրի մասին լուրերը լսելիս տպավորությունն այնպիսին է, որ երկու դեպքում էլ միջազգային լուրեր եմ լսում…- www.hayary.org 

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Վասն ազգային նպատակների միջազգայնացման.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հանրահայտ է, որ Արցախյան պատերազմի զինադադարից հետո, ցայսօր գտնվում ենք պատերազմական վիճակում: Պատերազմական, ոչ՝ նախապատերազմական: Զինադադարը, որը չպետք է կնքվեր՝ պարտադրվեց այսպես կոչված միջազգային հանրության կողմից, միայն բառացի դադար նշանակեց, քանզի այս տարիների ընթացքում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլեւ Հայաստանի Հանրապետության սահմաններին երբեւէ դադար չեղավ…

Ավելին՝ սահմանախախտումներն ու այլ սադրանքները տեղափոխվեցին նաեւ Նախիջեւանի հետ սահմանային գոտի, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա սահման համարվող որոշ հատվածներ, որտեղ սահմանախախտների թիվը հետզհետե ավելանում է…  (նշեցի սահման համարվող որոշ հատվածներ՝ քանի որ Նախիջեւանը բուն հայկական տարածք է, որ անգամ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի համաձայն պիտի չլիներ Ադրբեջանի կազմում՝ բռնակցվեց… Իսկ Հայաստան-Թուրքիա սահման իրականում չկա, քանզի փաստացի առկա է Արեւմտյան Հայաստան եւ Արեւելյան Հայաստան սահմանագիծը)…  

Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական ասված սահմաններ գոյություն չունեն, բնականորեն դրանք երբեւէ չեն եղել, ինչը փաստվում է համաշխարհային պատմությամբ… դրանք քաղաքական ձեւակերպումներ են: Այդ ձեւակերպումների համաձայն, պայմանականորեն կան Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն – Ադրբեջանի Հանրապետություն զատիչ գծեր, որ էլի արհեստական են, բայց արդի պայմաններում կան, ինչը պետք է հաշվի առնել մեր արտաքին ռազմա-քաղաքական ասպարեզում՝ մեր նպատակները իրականացման համար:   Շարունակել կարդալ

Վասն թերարժեքության ու գերարժեքության ճանաչողության.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Բռնակալ դառնում են հիմնականում երկու ծայրահեղությունների ոլորաններում հայտնված մարդիկ՝

- Կյանքում չունեւորի ու թույլի բարդույթներով մեծացած եւ ապրած, որոնց ճնշում է թերարժեքության բարդույթը:
Կյանքում հղփացածի եւ տիրողի բարդույթներով մեծացած ու ապրած, որոնց ճնշում է գերարժեքության բարդույթը:

Իհարկե սրանք բռնակալ դառնում են երբ բախտի անիվը, կամա թե ակամա, տալիս է նման հնարավորություն: Թերարժեքությամբ տառապողները չեն դիմանում ինքնահաստատման բնազդին եւ դրա համար չգիտես ինչու մեղադրում են բոլորին, ուստի բոլորից վրեժ առնելու ծարավ են զգումԻսկ գերարժեքությամբ տառապողները համարում են, որ եկել է իրենց՝ ոչ միայն տկարների նկատմամբ ինքնադրսեւորման պահը

Այս բարդույթնեով վարակվում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:

Թերարժեքությամբ տառապողները իրենց լիարժեք են զգում, երբ կարողանում են պատժել, զրկանքների ենթարկել, ճնշել…  նրանք վայելում են այդ պահերը, իրենց լիարժեք են զգում, ինչի մասին միշտ են երազել

Նրանք այլեւս չեն կարող կանգ առնել, այլապես նորից նրանց կպատի ընկճախտը:   Շարունակել կարդալ

Վասն իրական առաջնորդության.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Նախորդ իշխանությունների ներքին քաղաքականության ձախողումը ակնհայտ է եւ ցավեցնող աստիճանի հասնող զգալի: Սա նորից ապացուցման կարիք չունի:

Ակնհայտ է նաեւ, որ նախկին իշխանությունների վարած արտաքին փոխլրացնող քաղաքականությունը արդարացված էր, քանզի մեր պարագայում վերջ դրեց «կամ-կամ» -ի տարբերակին: Պաշտոնական երեւանը ոչ միայն Հայաստանում համադրեց համաշխարհային 2 բեւեռների շահերը, այլեւ համաշխարհային 3-րդ բեւեռին ձգտող Չինաստանի շահերը:

  1. Պաշտոնական Երեւանն առաջին անգամ 3 հանրապետությունների ժամանակ կարողացավ համադրել համաշխարհային 2 բեւեռների հետ համագործակցությունը, հայտարարված փոխլրացնող քաղաքականությամբ: Հայաստանը կարողացավ հավասարակշռել Արեւմոտքի ու Ռուսաստանի ցանկությունները, ավելին, անգամ Չինաստանի հետ կարողացավ լուրջ հարաբերություններ հաստատել, այս տնտեսապես հետզհետե զարգացող երկրի ուշադրությունը տարածաշրջանում Հայաստանի վրա բեւեռելով: Մեր երկիրը կարող էր ակնկակել, որ վերստին կդառնա միջազգային խաչմերուկ…

Բայց ակնհայտ է նաեւ նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականության հաջողությունները:   Շարունակել կարդալ

Վասն անգույն առաջնորդության. – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Նախորդ իշխանությունների ներքին քաղաքական բացթողումներն ու ամենաթողությունները արդեն քննարկել ու քննադատել են բոլորը… Այնպիսի տպավորություն է, որ մի շրջանակ իր հետեւորդների հետ «դուխատու»  ինչ-որ բան է օգտագործում, որը դեղատներում չկա՝ այդ օրը դուխով անցկացնելու համար…

Ինչեւէ, մենք եւս քննադատել ենք, նախորդ իշխանություններին, բայց հենց իրենց իշխանության եղած ժամանակ, քննադատել ենք, բայց նաեւ ճանապարհ ենք առաջարկել, որը ճիշտ ենք համարել…

Եվ այսօր քննադատելու, նույն բաները հետին թվով ասելու խնդիր չունենք:

Մի հանրահայտ ասույթ կա՝ «Ընկածին չեն խփում»: Բայց դա ամբոխի համար չէ, նա ընկածին հոշոտել է ուզում: Չկայացվածների համընդհանուր բարդույթ է…   Շարունակել կարդալ

Արտագաղթը ազգի բնավորությունը չէ.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Արտագաղթը մեր առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից է ու պատահական չէ, որ բոլոր նախընտրական ժամանակահատվածներում նախագահի, պատգամավորության կամ ավագանու թեկնածուները խոսում են այս խնդրից, նույնիսկ խոստանում ներգաղթ կազմակերպել՝ ամենատարբեր հիմնավորումներով:

Բայց հարցը նոր չէ մեր հանրության համար: Եղել է դարեր առաջ էլ, խորհրդային ժամանակում էլ: Սա համաշխարհային պատկեր է, ինչը համառորեն չենք նկատում ոմանք: Արտագաղթը փաստելով այդ ոմանք փորձում են արտագաղթելը ներկայացնել «ազգային առանձնահատկությու­ն», անգամ որոշ էթնոսոցիոլոգներ կամ հոգեբաններ են «լուրջ» վերլուծություններ անում

Աշխարհի ամենահայրենասեր սփյուռքն ունեցող ազգը չի կարող արտագաղթը արյան մեջ կրել, չկա՛ նման բան: Այս ձեւակերպումը սին է, պիղծ է: Աշխարհասփյուռ հայության հատվածները բոլոր սերունդներում երազում են հայրենադարձության մասին, ու սա եւս գաղտնիք չէ… 

Պարզապես չհաջողված պետական համակարգը կամ ոչ ազգային պետական իշխանական վերնախավը չպետք է խառնել հայրենիքի (Հայաստանի) ու հայի մտածելակերպի, արտագաղթի հարցերի հետ:   Շարունակել կարդալ

Վասն պատերազմաբեր խաղաղության.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվի՛ր պատերազմի»:

Հազարամյակներով ապացուցված հանրահայտ գաղափար է: Ինքնապաշտպանությանը միշտ պատրաստ պահող եւ ինքնապաշտպանությունից հակահարձակման անցնելու լավագույն հոգեբանություն ստեղծող կարգախոս է:

Սա այսօր էլ հայի համար չգրված օրենքի պես մի բան է, բայց ոմանց համար անհասկանալի է՝ քանզի տկարի հոգեբանությամբ անհնարին է հասկանալ պատերազմի եւ խաղաղության գաղափարաբանությունը… Ինչպես պատերազմելը, այնպես էլ խաղաղություն հաստատելը ուժեղի մենաշնորհն է:

Երբ մեր սահմանների արեւմտյան ու արեւելյան մասերում ատամները սրած մեր թշնամի թուրքերն ու ադրբեջանցիներն են կանգնած, որ հարեւան են դարձել արեւմտյան եւ արեւելյան Հայաստան-ների հողերը բռնազավթելով… խաղաղության մասին խոսելը մեծագույն տխմարություն է:

Կռվի ժամին հայ կինը միշտ է կանգնել հայ տղամարդու կողքին՝ հերոսական էջեր գրելով մեր պատմության մեջ: Այսօր Հայաստանը զինադադարի մեջ է, ո՛չ խաղաղության, պատերազմը ամեն պահի կարող է ժայթքել հրաբխի նման…   Շարունակել կարդալ

Վասն տգիտության.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հեղափոխականները միշտ փնտրում են հակահեղափոխականների… Բայց գրեթե միշտ ոչ ճիշտ տեղում:

Հակահեղափոխական դառնում են այն հեղափոխականները, որ հետո հասկանում են հեղափոխականության խեղափոխականությունը…

Իսկ նրանք, ովքեր մեղմ ասած, հավասարապես արհամարհած ունեն հեղափոխությունն ու հակահեղափոխությունը, չեն կարող լինել հակահեղափոխականներ… Նրանք երրորդ կողմ են: - www.hayary.org  

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Վասն անհավատության.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Երբ Երկրում ծնցվում են աստվածներ, Աստվածներն ավելի են հեռանում մեզանից՝ փակելով Երկնքի դարպասները

Իսկ Երկրում աստվածներ դառնում են չկայացած մարդիկ, մարդկային թերարժեքության բարդույթով հիվանդները, որոնց որպես աստված «ծնում» է ամբոխը, կամ Նժդեհյան բնորոշմամբ՝ ազգի տականքը, որն իրականում Հակամարդ է ու Աստվածամերժ…- www.hayary.org  

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայ արիները փառաբանեցին Հայոց իմաստնության Աստված Տիրին – Տիրատոն է…

Հոկտեմբերի 17-ին հերթական անգամ նշվեց Հայ Աստվածներից Տիրի տոնը: Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց իմաստնության Տիր Աստծո ավանդական տոնին հավաքվեցին Աբովյանում, Էլար-Դարանի պատմական տարածքում:

Ավելի քան 3000-ամյա պատմություն ունեցող այս հնավայրում ներկա էին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները՝ Տիրատոնի ծիսական եւ տոնական արարողությունները կատարելու նպատակով: Տիր Աստվածը ինչպես իմաստության, այնպես էլ դպրության, մշակույթի ու արվեստի, արհեստների եւ առհասարակ հայոց տիեզերահաս մտքի հովանավորն է, եւ հայ արի քրմերը այս անգամ ծիսական արարողություններին մասնակից դարձրեցին կառույցի ուսուցչական, մշակութային, գիտական խմբերի, մտավորականության ներկայացուցիչներին:

Հայ արի 6 քրմեր նպատակային ծեսեր կատարեցին ուսուցիչների, գիտնականների, մշակույթի տարբեր ոլորտների եւ մարզիկների առանձին խմբերի հետ, 3 քրմեր ծիսակարգն իրականացրեցին Էլարի տարածքում, 3 քրմեր՝ Դարանիի: Ապա բոլորը միասին 7-րդ գաղտնածեսը կատարեցին Էլարի տարածքի բլրի վրա՝ Տիր Աստծուց խնդրելով հովանավհայություն՝ հայության ու Հայաստանի կայուն զարգացման, առաջընթացի եւ հզորացման համար:   Շարունակել կարդալ

Երեւանի 12-րդ քաղաքապետը – Ի՞նչ է սպասվում Հայաստանի մայրաքաղաքին… Քաղաքական ու տնտեսական գործիչների հեռացումը՝ որպես սորոսական ձեռագիր… Նիիկոլ Փաշինյանը Երեւանում ընդամենը 294,109 հետեւորդ ունի: Մարզերում՝ ավելի պակաս: 400-500 հազար հետեւորդով վարչապետն ինչու՞ է խոսում ժողովրդի, երբեմն էլ ազգի անունից… Սորոսական երկրների մայրաքաղաքները պետք է քաղաքականությունից հեռու եւ տնտեսական գիտելիքներից զուրկ ղեկավարներ ունենան – Երեւանը միացավ Թբիլիսիին եւ Կիեւին…

Վաղուց է նշվել, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խաղաղ ցույցը, որը կրում էր սիրո եւ համերաշխության պիտակ, ճիշտ պատճենն է այն միջազգային օրինակելի խաղաղ ցույցերի, որի հիմքի վրա կայացել են (կամ կայանալու փորձեր են արվել) նաեւ վերջին տարիների գունավոր կամ ծաղկավոր հեղափոխությունները նախկին ԽՍՀՄ-ական տարածքների երկրներում… Այդպիսի փորձեր եղան գրեթե բոլոր նախկին 15 հանրապետություններում, սակայն ոչ բոլորում գրանցեցին հաջողություն:

Վրաստանը ամենահաջողված եւ իրենց համար օրինակելի փորձն էր, որը հաջողվեց նաեւ Ուկրաինայում իրականացնել, սակայն նոր զարգացումներով…

Առաջին հայացքից հետաքրքիր է, որ Ուկրաինայում սորոսական նախագահ Պյոտր Պորոշչենկոյին ընդդեմ հանդես է գալիս Վրաստանի նախկին սորոսական նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Բայց, կարծում ենք, սա ոչ միայն փոխարինող տարբերակ է գործածվում, այլեւ Վրաստանի նախկին նախագահի գործունեությունը մշտապես վերահսկողական ահազանգ է այդ երկրի իշխանությունների համար՝ նրա հնարավոր վերադարձի առումով: Իսկ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է իր երկրում, ում դեմ մեղադրանք է առաջադրված… Սակայն նրան չեն հանձնում…

Այն հեղափոխությունը, որը կատարվեց Հայաստանում, նույնպես ունի իր նախկին տարբերակները, որոնք ընթացել են նույն ոճով, որտեղ կիրառվել են ուսապարկը, մորուք պահելը, գլխավերեւում կատարվող համաչափ ծափերի ձեւը, փշալարերի վրայով անցումներն ու վիրակապեր ունենալը եւ այլն (այս մասին մանրամասն գրել է նաեւ «Լուսանցք»-ը):   Շարունակել կարդալ

Ընտրություն, որի մասնակից բոլոր ուժերն ընդունեցին արդյունքը – Փորձեցին ԼԳԲՏ-ական երանգներ հաղորդել… Ոմանք իրենց համասեռական քարոզներով, մեր պետությանն ուղղված նամակներով չկարողացան Հայաստանում իրենց արեւմտյան պատվերը կյանքի կոչել – Պարզապես տեղի սեռամոլորյալները կփորձեն միջազգայինի մակարդա­կի ձգել… Եվ քաղաքական փոքրամասնություն կա՝ որ ձգտում է իշխել մեծամասնությանը…

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն իրապես տարբերվեցին նախկին բոլոր մեծ ու փոքր ընտրություններից: Դրա համար հատուկ ջանքեր չէին գործադրվել, ուղղակի վերեւներից հրահանգներ չէին իջել հանձնաժողովներին, որոնք առաջվա պես բազմակուսակցական էին եւ հրահանգի դեպքում տեղեկատվության սպրդում կլիներ հաստատ: Նաեւ առկա էր հանրային մեծ հնչեղություն, ինչը չհրահանգավորված պայմաններում լրացուցիչ երրորդ աչք էր աշխատում:

Միակ բանը, որ հիշեցնում էր «հին ու բարի ժամանակները», դա օրվա իշխանության որոշակի ամբարտավան կեցվածքն էր՝ իր քաղաքապետի թեկնածուի անհարկի ու անմիտ, երբեմն էլ ցինիկ ու դավադիր բացթողումներով, որ գերազանցում է նախորդ իշխանության մոտեցումները, որոնք, իմիջիայլոց, երբեւէ հանրությանը երկու ծայրահեղ մասի չեն բաժանել…

Իսկ այս իշխանության բացթողումների մարգարիտը հենց դա էր՝ հանրությանը «սեւ ու սպիտակի» բաժանելը…

Եթե սրան էլ հավելենք «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԼԳԲՏ-ական դրոշով (իհարկե նա դա ծիածանի գույներ է կոչել) հանդես գալը եւ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ «սեւ ու սպիտակի» բաժանումները ծիածանագույն քննադատելը, ապա նախորդ իշխանությունները՝ բոլոր նախկին 1-3 նախագահների գլխավորությամբ՝ ետ են մնում այսօրինակ ծայրահեղությունից:   Շարունակել կարդալ

«Ամբողջ ժողովրդի» ու «քամուց քշվածների» միջեւ – Հայկ Մարությանը 6 բնակարան ունի. մեկը՝ Երեւանի Հյուսիսային պողոտայում, մնացած 5-ը՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայի տարբեր թաղամասերում – Այստեղ ունի նաեւ առանձնատուն, 2 հողամաս… Մնում է հարցնել. լավ, իսկ ինչու՞ Երեւանի քաղաքապետ…

Երեւանի ավագանու  ընտրությունը կայացավ: Նիկոլ Փաշինյանը հաղթեց: Հասկանալի է, որ Հայկ Մարությանն այստեղ ընդհանրապես չկար: Նա նույնիսկ ի վիճակի չեղավ քարոզարշավը վարելու՝ բեռը Նիկոլ Փաշինյանի ուսերին թողնելով:

Ես համամիտ չեմ այն տեսակետին, թե ջահել անփորձ է, կսովորի: Անփորձ է, թող փորձ հավաքեր, նոր գար:

Ընդհանրապես սա պետություն է, փորձադաշտ չէ: Ինչու՞ է մեր կադրային քաղաքականությունը այսքան վատը: Գրեթե մի՛շտ: Գրեթե բոլո՛ր իշխանությունների օրոք: Պարզապես հիմա կադրայինի վատն այնքա՜ն շատ է… Ջահել-անփորձ աղջիկ է՝ կսովորի, ավիացիայից գլուխ կհանի, անփորձ է՝ Երեւանին կուրախացնի, անփորձ է՝ վերահսկողությունից գլուխ կհանի, ջահել-անփորձ է՝ կհասկանա Սփյուռքն ինչ է, ջահել է՝ կհասկանա էժանագին շոուի ու մշակույթի տարբերությունը… դե լավ էլի, սա պետություն է, մեկ պարկ կարտոֆիլ չէ, որ մեքենան ոնց ուզես քշես՝ պարկի գլորվելու մասին չմտածելով:

Ինչեւէ: Երեւանի ավագանու ընտրություն: Ընտրողների թիվը՝ 848.343: Քվեարկության մանակիցների թիվը կեսից էլ պակաս՝ 370.365: Այս թվի 294.109-ն է «Իմ քայլինը» կամ 81.05%-ը:   Շարունակել կարդալ

Ինչու են խեղաթյուրվում ԱԱԾ տնօրենի խոսքերը – Լրատվամիջոցներից մեկը, ով չգիտես ինչու մեր երկրում ատում է բոլորին ու ամեն ինչ՝ իր տիրոջից բացի, խոսել էր Արթուր Վանեցյանի փոխարեն… Գարեգին Նժդեհը, ինչպես նախկինում, կասեր՝ «Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին»…

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Տարոն Մարգարյանը հարցաքննվել է «Երեւան» հիմնադրամի քրգործով՝ վկայի կարգավիճակով: Լրատվամիջոցները փոխանցել էին ԱԱԾ տնօրենի ասածը: Լրատվամիջոցներից մեկը, ով չգիտես ինչու մեր երկրում ատում է բոլորին ու ամեն ինչ՝ իր տիրոջից բացի, խոսել էր Արթուր Վանեցյանի փոխարեն ու ստացվել էր, որ Տարոն Մարգարյանը գումարներ է յուրացրել եւ նրանից առգրավվել է 1 մլրդ 800 մլն դրամ:

Օրինակով խոսեմ: ԱԱԾ տնօրենը ասում է, որ ԱԱԾ-ն հիմնադրամում մոտ 1 մլրդ 820 մլն դրամի գումարի վատնման դեպք է բացահայտել:

Հիմա տեսնենք, թե մամուլի այդ մեկ միջոցը ինչպես է փոխանցում ԱԱԾ տնօրենի խոսքը: Բառացի այսպես. թե՝  իրավապահներն առգրավելու են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երեւան» հիմնադրամից:

Փաստորեն՝ ԱԱԾ տնօրենն ասում է՝ հիմնադրամում է վատնման դեպք բացահայտվել, մամուլի միջոցը գրում է՝ յուրացրել է քաղաքապետը:

Մեղմ ասած՝ փաստերի խեղաթյուրում, ինչի իրավունքը մամուլը չունի:

Հաջորդ օրինակը. ԱԱԾ տնօրենը, շարունակելով խոսել հիմնադրամի գործից, ասում է՝ «մի մասը յուրացվել էր, մի մասը՝ հիմքերը սխալ էր»:   Շարունակել կարդալ

Դիտորդների դիտարկումների հետքերով – Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է ընտրական գործընթացների թափանցիկությունը… Հանձնաժողովի որակի աճ գրեթե չի նկատվել նախորդ ընտրությունների հետ համեմատած, պարզապես նրանք գործել են ավելի ազատ ու անկաշկանդ պայմաններում, բայց նրանց աշխատանքի որակը չի տարբերվել  նախորդներից…

Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է ընտրական գործընթացների թափանցիկությունը:

ԿԸՀ-ում հավատարմագրվել է 8 տեղական ՀԿ-ների 662 դիտորդ: Քվեարկության օրն ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել էր 44 տեղական զանգվածային լրատվության միջոցի 620 ներկայացուցիչ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հայտարարություն է տարածել ընտրությունների եւ դրան նախորդող օրը  ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին։  Հայտարարությունում ասված է. «Սեպտեմբերի 23-ին՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ 8/05 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին՝ ասելով «միկրոֆոնդ էն կողմ տար»։ Լրագրողը ԽԱՊԿ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացի այդ, օպերատորի ուսից քաշել եւ նկարահանմանը խանգարել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արթուր Մանուկյանին ուղեկցող անձանցից մեկը։ Հույս ենք հայտնում եւ պահանջում, որպեսզի իրավապահ մարմինները մանրակրկիտ հետաքննեն կատարվածը եւ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։   Շարունակել կարդալ