Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
- Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ ՆԳՆ
- Հայաստանի եվրոպական ձգտումներն ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում․ Միրզոյան
- Շինարարների փողոցում տարածք են ազատում հանրային կանաչ գոտու համար․ քաղաքապետարան (տեսանյութ)
- Փաշինյանն օգտվում է Արևմուտքում առկա հակառուսական տրամադրություններից․ Ամստերդամ (տեսանյութ)
- Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր
- Միրզոյանը Իրաքի փոխվարչապետի հետ քննարկել է խաղաղության ամրապնդումը
- ՔՊ Վարչության հերթական նիստը (տեսանյութ)
- Դավիթ Առաքելյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել
- Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է
Monthly Archives: November 2013
Ցավոտ կետեր – Ոսկեգործություն. մեզ պետք է ոչ թե ծավալային, այլ՝ ուրույն խաղ… Ոսկու պաշարներ շատ ակտիվորեն կուտակում են Ռուսաստանը, Թայլանդը, Մեքսիկան եւ այլն…
Սկիզբը՝ թիվ 36-ում
ՀՀ-ի ոսկեգործության ոլորտը ուժեղ եւ թույլ կողմեր ունի, ռիսկեր, բայցեւ՝ զարգացման հնարավորություններ:
Հասկանալի է, որ ոսկեգործության բնագավառում ուժեղ ենք նրանով, որ դարավոր ավանդույթներ ունենք (ցավոք, այսպես չեն մտածում մեր ոսկու շուկաների տնօրենները), որ արտահանման շուկաներում հայ ոսկեգործությունը դրական համբավ ունի, նաեւ՝ այդ առումով հարկային ու մաքսային դաշտն արտոնյալ է (սա էկոնոմիկայի նախարարության տեսակետն է), ձեւավորման եւ արհեստագործական ուսումնական հաստատություններ կան, Սփյուռքի ներդրումներով գործող ընկերություններով պայմանավորված արտադրական նոր տեխնոլոգիաների եւ արտահանման շուկաների ենք տիրապետում:
Թույլ կողմերից է այն, որ մենք չունենք ընդհանուր վերահսկողություն, եղած վերահսկման մակարդակն էլ անբավարար է, հայկական ինքնատիպ ձեւավորումն ենք կորցնում: Բայց մենք հնարավորութունննններ ունենք: Դրանցից են՝ 1. հայկական ոսկեգործական արտադրանքի ավանդական շուկաների առկայությունը եւ արտահանման արտոնյալ պայմանները մեր երկրում արտադրված ոսկերչական իրերի համար, 2. Սփյուռքի ներուժը, 3. ազատ տնտեսական գոտու հիմնման նախաձեռնությունը, 4. Ասիական/արաբական սպառման շուկաների շարունակական աճի կանխատեսվող դինամիկան, 5. միջազգային շուկաներում վաճառքի նոր ուղիների ստեղծումը, 6. զբոսաշրջության աճը Հայաստանում: Ոլորտը զերծ չէ նաեւ վտանգներից ու ռիսկերից: Դրանցից մեկն այն է, որ ոլորտի հումքը՝ ոսկին եւ ադամանդը ամբողջապես ներկրվում է: Սա նշանակում է, որ ամբողջապես կախված ենք համաշխարհային շուկայի միտումներից: Այս ամենին հավելյալ մենք նաեւ պիտի հաշվի առնենք, որ միջազգային շուկայում մրցակցությունը գնալով ուժեղանում է: Ուրեմն՝ ի՞նչ անել ոտքի տեղ ունենալու համար:
Սա հասկանալու համար նախ խոսենք ոսկեգործության համաշխարհային շուկայից, նրա միտումներից, զարգացումներից: Էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ ուսումնասիրել է ոսկեգործության համաշխարհային շուկան եւ նոր միայն ոլորտի զարգացման ռազմավարություն մշակել՝ այն երկրի տնտեսության համար գերակա համարելով:
Հայկական խոհանոց – Տավարի լյարդը՝ ռեհանով ու նռան օշարակով… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
«Լուսանցք» – http://www.hayary.org/wph/?cat=21
Հայկական խոհանոցը ներկայացնում է «Լուսանցք»-ի գործընկեր՝ «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Տավարի լյարդը՝ ռեհանով ու նռան օշարակով
Բաղադրությունը – Լյարդ – 0.5 կգ, արեւածաղկի բուսայուղ – 100 գ, բուսայուղ – 20 գ, կանաչ ռեհան – 10 ճյուղ, կանաչ սոխ – 10 հատ, օսլա – 100 գ, սպիտակ պղպեղ, աղ, նռան օշարակ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը – Լյարդը թաղանթից հեռացնել, շերտատել բարակ-բարակ, աղով ու սպիտակ պղպեղով համեմել, օսլայապատել, տապակել արեւածաղկի բուսայուղով երկու կողմից:
Բուսայուղից հանել, դնել անձեռոցիկին:
Մինչ լյարդը բուսայուղից լրիվ կքամվի, պատրաստել խյուսը: Դրա համար ռեհանը մանր կտրատել, բուսայուղով հարել ու դա լցնել լյարդի վրա:
Այնուհետեւ լյարդին ավելացնել կտրտած կանաչ սոխը: Ամենավերջում լյարդի վրա լցնել նռան օշարակը:
Ինձ մնում է Ձեզ բարի ախորժակ ցանկանալ:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com կամ redaction@hayary.org էլ.հասցեով:
Հայ արիները պահանջում են. կա՛մ իսկապես կունենանք ռազմավարական գործընկերներ կա՛մ Հայաստանը պետք է փոխի իր աշխարհա-քաղաքական կողմնորոշումը…
Բաքվի ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան, Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանն իր հերթին մի քանի ակնարկներ հնչեցրեց: Մեկը՝ հնարավոր ռազմական ներխուժման մասին էր, որը բարձրաձայնել է Հայաստանում Գյումրիի 102-րդ բազայի հրամանատար Ռուզինսկին, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Արցախում, ռուսական բազան կմիջամտի: Բայց հնչել է մեկ այլ հայտարարություն եւս, Չեչնիայի պատերազմից հայտնի գեներալ Շամանովը հայտնել է, թե իր դեսանտայիններով պատրաստ է մեկնել Հայաստան՝ հասարակական կարգը պաշտպանելու համար: Հայաստանը ստորագրել է ՀԱՊԿ մի համաձայնագիր, ըստ որի ՀԱՊԿ ուժերը կարող են մեր երկրում հասարակական կարգ պահպանել, ինչը վստահաբար առկա խաղաղ իրավիճակների համար չէ ասված:
Վստահ ենք՝ այդ գեներալը կատարել է իր գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրահանգը, ինչը Ռուսաստանին այլեւս լկտի պետությունների շարքին է դասում: Պատերազմական գործողություններից երեւի մի քիչ ցնդած Շամանովը չի հասկանում, որ Հայաստանում հասարակական կարգը պահպանելը եւ Ադրբեջանի դեմ պատերազմելը տարբեր բաներ են: Իսկ եթե Մոսկվան այսկերպ հասկացնում է, որ հակառուսական տրամադրությունների դեպքում հնարավոր է այդ տարբերակը կիրառվի Հայաստանում, ապա չարաչար սխալվում է: Հայաստանը Վրաստան չէ, հայկական զինուժն էլ վրացականի համարժեքը չէ: Իսկ շամանովների նմաններին հայ ռազմիկները բազմիցս հանձնել են հողի ընդերքին… Եթե Մոսկվան այսպես կոչված հասարակական կարգի պահպանման համար փորձի զինուժ բերել Հայաստան, ապա ռուս-վրացական 8-օրյա պատերազմը որոշակի կկրկնվի, բայց մեկ շաբաթ անց Ռուսաստանն այլեւս Կովկասի տարածաշրջանում որեւէ տեղ չի ունենա, որովհետեւ շամանովներն ու նմանները իրենց հավերժական քունը կգտնեն հայոց հողում:
Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ արդեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ բանակցել ՆԱՏՕ–ի կամ ամերիկյան կողմի հետ, որպեսզի մի ռազմակայան էլ այդ ռազմական դաշինքն ունենա Հայաստանում: Սա ոչ միայն հավասարակշռության համար է (նաեւ Արեւմուտքին է ձեռնտու), այլեւ Հայաստանի քաղաքական կողմնորոշման հնարավոր փոփոխության հանգրվան է:
,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 299-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223
Վտանգ. – Միջազգային հիվանդությունը՝ համազգային խնդիր – «Այդ նամակագիրներն այլեւս մտավոռ-ականներ են, որոնց հայրենասիրությունն ավելի մոտ ու հասկանալի է իրենց հետույքին, քան՝ սրտին»…
Արեւմուտքը համոզվելով, որ հայությունը համառորեն պայքարելու է եվրոպական հիվանդագին սանձարձակությունների դեմ, իր անբարո գործին է լծում նաեւ սփյուռքի որոշակի հայտնի հայերի: Մոտ երկու տասնյակ այսպես կոչված՝ նշանավոր սփյուռքահայեր (արդեն շա՛տ նշանավոր…), հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով կոչ են արել Հայաստանում ապահովել հավասարություն եւ արդարություն բոլորի, այդ թվում՝ սեռական փոքրամասնությունների համար: Երեւանում միասեռականության դեմ ուղղված օրենսդրության դատապարտումով հանդես եկողների թվում են կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը՝ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ամերիկահայ գրող Պիտեր Բալակյանը եւ այլք:
Չուշացավ նաեւ Հայաստանի արվեստի գործիչների պատասխանը: Երաժիշտ, բժիշկ Վահան Արծրունին այդ նամակը բավականին ազնիվ մղումներով գրված նամակ է համարել, քանզի դրսում ապրող մտավորականներին դա հոգեհահարազատ թեմա է, ոմանց համար՝ նույնիսկ նոր գիտակցության դրսեւորում. «Չեմ հասկանում՝ ինչ կապ ունեն Սերժ Սարգսյանը ու մեր խեղճ հայրենիքն այս խնդրի հետ, չէ՞ որ սա ավելի շատ դրսի խնդիրն է: Երբեւէ լսե՞լ եք, որ ՀՀ-ում սեռական փոքրամասնություններն ասեն, որ իրենք խնդիր ունեն այստեղ: Ավելի շատ սեռական փոքրամասնությունների մասին խոսում են դրսից հովանավորող կազմակերպությունները»: Ըստ նրա, այդ նամակի հեղինակների նպատակը մեկն է՝ պահպանել իրենց բիզնեսը: Պարզապես ցավալի է, որ դրսում առկա խնդիրն արհեստականորեն փորձում են դարձնել մեր հասարակության խնդիրը. «Արե՜ք ձեր բիզնեսը տղե՜րք, զբաղվե՜ք ձեր գործով, նամակներ մի՜ գրեք, առանց ձեր դրսի միասեռական դարդերի էլ մենք ահագին խնդիրներ ունենք: Կարծում եմ՝ հաջորդ նամակը Սերժ Սարգսյանին՝ կլինի փողոցային շների մասին»:
Երաժիշտ Արտավազդ Բայադյանն էլ նամակի հեղինակներին համարեց «լիբերալ մարդիկ», որ փորձում են քարուքանդ անել մեր ունեցածը. «Եկեղեցին հիմա պիտի մտածի՝ համաձայնություն տալու՞ է միասեռականներին եկեղեցում ամուսնացնելուն: Սա ճակատագրական խնդիր է մեզ նման փոքրաթիվ ժողովուրդների համար: Հասկանում եք՝ առանց այդ էլ մեզ մի անկյուն են մղել, եւ եթե այսպես շարունակվի, մեզ շուտով կգնդակահարեն»: Նա չի բացառում, որ սփյուռքահայ մեր մտավորականներն ուղղակի պատվեր են կատարում, բայց գուցե այդ մարդիկ հենց այդ «արժեքների» կրողն են: Եթե այո, ապա, ըստ երաժիշտի, թող իրենք իրենց գրեն այդ նամակը, քանի որ մեր երկրում չկա սեռական փոքրամասնությունների խնդիր. «Հայաստանում շատ չեն սեռական փոքրամասնությունները եւ ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Նրանք լավ էլ ապրում են, ոչ մի խնդիր չունեն, թող ապրեն, բայց դա չի կարելի դարձնել առաջնային խնդիր»: Արտավազդ Բայադյանը առաջարկում է դրսի մեր հայրենակիցներին նման նամակ գրելու փոխարեն 4000 դոլար տան ՀՀ-ում ապրող ամեն մի ընտանիքում ծնված 4-րդ երեխայի համար. «Երբ կարդացի նամակը, տպավորությունն այն էր, որ մի հոգի է գրել այդ նամակը, մնացածներն էլ ուղղակի առանց կարդալու ստորագրել են: Բայց ո՞նց կարելի է նման բան անել»:
Ահազանգ. – Համարակալեցին հայությանը («Անհատական համարանիշ»-«Սոցիալական քարտ»), այժմ փորձում են չիպավորել («Բիոքարտ»-Կենսաչափական փաստաթղթեր եւ «Չիպի» տեղադրում մարմնի մեջ)՝ զուգահեռ «գենդերա»-սեռամոլագարական օրենքներ պարտադրելով…
Ասողին լսող է պետք, նաեւ՝ խոսքից գործի անցնող…
Տարիներ առաջ լուրջ պայքար մղվեց ՀՀ-ում մարդկանց համարակալումը կանխելու համար: Ընդդեմ համարակալման հավաքվել էր գրեթե 150 հազար ստորագրություն: Դա ստիպեց միջազգային գաղտնի ուժերին փոխել մարտավարությունը, եւ նախատեսված՝ «Մարդու անհատական համարանիշ»-ը փոխարինել «Սոցիալական քարտ»-ով (ինչը միայն անվան ձեւակերպման փոփոխություն էր): Եվ հանրապետական-դաշնակցական-օրինացերկրական պետական շրջանակները՝ դաշնակ եւ այսօր թունդ ընդդիմադիր Աղվան Վարդանյանի գլխավորությամբ՝ խաբելով մարդկանց՝ համարակալեցին ՀՀ բնակչությանը: Այն պնդումները, թե սոցքարտերը կվերացնեն թղթաբանությունը սոցիալական ոլորտում, կեղծ էր, ինչպես հայտարարում էին ընդդեմ համարակալման պայքարողները, եւ այժմ նույն թղթաբանությունը մնացել է ու նաեւ պահանջում են սոցքարտը… Այս քարտը կատարեց իր վնասարար գործը, ՀՀ բնակչությունը համարակալվեց եւ հիմա այն պիտի փոխարինել (հաջորդ քայլը) կենսաչափական քարտերով՝ բիոքարտերով: Նախկին պայքարող ուժերից Հայ Արիական Միաբանությունը (այլ ազգայնական ուժերի հետ), «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի» միությունը եւ «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միությունը այսօր մերթ ընդ մերթ պայքարում են նաեւ այն «նորարարության» դեմ, որի ներդրումից հետո կսկսվի մարդկանց չիպավորումը (մարմնի մեջ չիպի տեղադրումը), ինչի մասին ասվել է դեռ համարակալման դեմ պայքարի ընթացքում:
Ընդհարում եւ պայքար. – Ստորագրահավաք՝ Կոմայգու ազատագրման համար… ԵԽԽՎ-ն ամռանը պահանջել է անհապաղ ընդունել լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին խտրականությունից պաշտպանող օրենսդրություն… ՀՀ ոստիկանությունը ցանկանում է պատիժներ սահմանվել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչության համար…
Ստորագրահավաք եւ պայքար՝ զբոսայգու ազատագրման համար
«Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը եւ «Լիդեր» երիտասարդական համահայկական հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպում են ստորագրահավաք-ակցիա պահանջով.
– ՀՀ պատկան մարմիններից՝ բարեկարգել Երեւանի կենտրոնում գտնվող Կիրովի անվան մանկական զբոսայգին:
– Արգելել համասեռամոլ մարմնավաճառներին այն գործածել իբրեւ հավաքատեղի:
– Վերադարձնել մանկական զբոսայգին իր իսկական տերերին՝ մանուկներին:
Մեր ձայնը լսելի դարձնելու համար մենք պատրաստվում ենք ստորագրահավաք ակցիայի՝ Կիրովի անվան մանկական զբոսայգում: Մեզ աջակցում են ինչպես հասարակական գործիչներ, այնպես էլ սիրված դերասաններ: Միասնական պայքարի արդյունքում հնարավոր կլինի զբոսայգին վերադարձնել իր իսկական տերերին՝ մանուկներին: Մենք նաեւ նպատակ ունենք ՀՀ պատկան մարմինների ուշադրությունը գրավել տրանսվիստիտների կողմից իրականացվող օրինախախտումների, մարդու իրավունքների ոտնահարման վրա: Ակցիայի ժամանակ «Մենք»-ը եւ «Լիդեր»-ը կհրապարակեն համատեղ պահանջ, որն ուղղված կլինի բոլոր պատկան մարմիններին: Ակցիային հրավիրում ենք նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին եւ բոլոր նրանց, ովքեր մտահոգ են մանկական այգու բարեկարգմամբ: Մենք հարգում ենք յուրաքանչյուրի անձնական կյանքի անձեռնմխելիության եւ սեռական կողմնորոշման իրավունքը, սակայն նաեւ այս ակցիայով ուզում ենք հարց բարձրացնել, որ հարկ է պաշտպանել ոչ միայն սեռական փոքրամասնությունների, այլեւ՝ մեծամասնության իրավունքներն ու շահերը՝ սեփական պետության շահերից ու հասարակական առողջության հրամայականից ելնելով՚:
* * *
ԵԽԽՎ-ն ամռանը պահանջել էր անհապաղ ընդունել լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին խտրականությունից պաշտպանող օրենսդրություն: Եթե գենդերը ժամանակին հասկացվում էր որպես կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարություն, ապա հետագայում դրան տրվել է նոր իմաստ: Մասնավորապես՝ 2002թ. ՄԱԿ-ի փորձագետների կողմից այն ձեւակերպվել է որպես ներքին կենսաբանական սեռի խորը ընկալում: 2010թ. ԵԽԽՎ թիվ 1728 բանաձեւում սեւով սպիտակին գրվել է, որ սեռը լինում է ոչ թե արական եւ իգական, ոչ միայն հետերոսեքսուալ, այլեւ բիսեքսուալ եւ հոմոսեքսուալ: Ավելին. այնտեղ արդեն սահմանվել է «գենդեր» հասկացությունը ԵԽ-ի մասշտաբով: Սահմանել են նաեւ «տրանսգենդեր» հասկացությունը, դա այն դեպքն է, երբ կենսաբանական սեռը չի համապատասխանում գենդերին՝ որպես հասարակական, սոցիալական սեռի:
Հերթական հեղափոխական սերիալը – Անմեղսունակ ճանաչված եւ այդպիսով չդատապարտված անձը նորից բռնի իշխանափոխության է գնում…
Երեւանի Ազատության հրապարակը հերթական անգամ դարձավ երկրի ազատության դեմ ոտնձգության վայր: Այս անգամ դա կազմակերպեց «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը: Մինչ այդ նա նստացույց էր հայտարարել՝ հայտնելով, որ հեղափոխություն է սկսում: Ամիսներ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը նույն հրապարակում ունենալով հանրային ու քաղաքական մեծ աջակցություն, սկսել էր հացադուլ, որը, սակայն, հեղափոխության փոխարեն ավարտվեց անհաջողությամբ: Մի քանի տարի առաջ ՀԱԿ-ի սկսած հանրահավաքները դարձյալ որեւէ արդյունք չտվեցին: Բայց Շանթ Հարությունյանը վստահ էր. «Ինձ ինչի եք համեմատում նրանց հետ: Մեկի անունը Րաֆֆի է, մեկի անունը՝ Լեւոն, մյուսինը՝ Պետրոս, մեկինն էլ Պողոս: Նման մարդիկ շատ ժողովուրդների մեջ են լինում, կործանում ժողովուրդներին, նրանց հիասթափեցնում: Ես նման մարդկանց հետ գործ չունեմ: Նույն մարտի 1-ին ես վերջին մարդն եմ եղել, որ դուրս է եկել Մյասնիկյանի հեղափոխությունից»: «Ես չեմ կարող անվերջ նստել Ազատության հրապարակում. կամ ես կհաղթեմ կամ կպարտվեմ: Պուտինի գալու օրը նախագահականը, ԿԳԲ-ն, սաղ շենքերը պաժառ պետք է տամ, ու Պուտինը կփախնի ստեղից: Դա է իմ ծրագիրը (Վաշինգտոնում Օբաման, իսկ Լոս Անջելեսում՝ Շանթի հայրը՝ շա՛տ կուրախանան): Բայց վախենում եմ, որ ժողովուրդը մինչեւ դեկտեմբերի 2-ը հավաքվի այստեղ, ու ես ավելի շուտ ստիպված լինեմ Սերժին հեռացնեմ»: Շանթ Հարությունյանի համար Սերժ Սարգսյանը չէր խնդիրը. «Սերժն ով է, որ լինի միայն իմ խնդիրը: Պրեզիդենտին պետք է պատժել, որ հաջորդ պրեզիդենտներին սա դաս լինի: Իրենք պիտի իմանան, որ այս ժողովրդի մեջ կլինեն տղերք, որ չեն հանդուրժի նման կառավարումը, այսպիսի վերաբերմունքը սեփական ժողովրդի հանդեպ»:
Երեւի վատ հիշելով (ինչ իմանաս) մյուս 2 «պրեզիդենտներին»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, նա լավ է հիշում միայն 3-րդին՝ Սերժ Սարգսյանին, բայց նաեւ զարմացել է, թե «ափսոսում եմ, որ չեն խոչընդոտում, ես անհամբեր սպասում էի՝ խոչընդոտեն, որ սկսեի հեղափոխությունս: Ու շատ մանթո եմ ու հիասթափված, որ չեն խոչընդոտել»:
Երբ մահապարտը կյանքով պարտվածն է – Ովքեր են «ցեղակրոն» Շանթ Հարությունյանն ու «ժողովրդավար» Շահեն Հարությունյանն իրականում…
Ցավոք, մեր երկրում կան մարդիկ, որոնց համար «ղալմաղալը» դեռ հեղափոխություն է՝ ռեւոլյուցիա, հեղաշրջումն էլ՝ բնականոն ընթացք՝ էվոլյուցիա: Բայց լավ է, որ հետզհետե այս տեսակի շարքերը նոսրանում են, քանզի համոզվում են, որ առօրյա հեղափոխականներն առավելապես խեղափոխությամբ են առաջնորդվում, իսկ սրանց դավանած բնականոն զարգացումն էլ տանում է դեպի անառականոց ու համասեռականոց…
Շատերի համար այլեւս կտրուկ «ռեւոլյուցիոները» Զարուհի Փոստանջյանը չէ: Արդեն պարզ է, որ կտրուկ «էվոլյուցիոներն» էլ՝ Շանթ Հարությունյանը չէ: Եթե առաջինը հեղափոխական էր աշխատում՝ պարզապես իշխանությունների ու երկրի շահերը չտարբերելով ու խառնելով իրար, ապա մյուսը խառնել է իշխանության կործանումը՝ մարդկանց ճակատագրերի կործանման հետ…
Եթե մարդն անելիք չունի եւ ասելիքն էլ պոռոտախոսությունն է, դա չի նշանակում, որ օտար մի տեղ «հերոսանալով» կամ սեփական երկրում իրեն «զոհաբերելով» պետք է պախարակի բոլորին կամ՝ իրապես զոհաբերի անմեղ մարդկանց, ովքեր պարզապես ինչ-որ բան են ցանկանում փոխել:
Մեր լրատվության աղբյուրները հայտնում են, որ «եվրալիզող զլմ-ները միտումնավոր են անվանարկում «Ցեղակրոն» կուսակցություն անունը՝ Շանթ Հարությունյանի գործողությունների հետ: Այս «ցեղակրոն-հեղափոխականը» վաղուց էր հրաժարվել իր կուսակցությունից, երբ, ըստ մեր նույն աղբյուրների, սկսել էր ծառայել ջհուդա-մասոնական գործակալ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը (որի հետ գործում էր մինչեւ մարտիմեկյան դեպքերը): Իսկ Վանո Սիրադեղյանի միջոցով էլ դարձել էր ոստիկան ու հեռացվել հետո…
Ցեղակրոնությունն ու՛ր, սիոնիստա-մասոնական եղբայրությունն ու՛ր… (Երեւի դրա համար էլ «Ցեղակրոն» կուսակցությունը «կորցրել» էին ժամանակին, որ ՀՀ 1-ին նախագահը հանկարծ ֆաշիստ չդառնա դրսերի աչքին):
Շանթ Հարությունյանը՝ ոչ ադեկվատ եւ անմեղսունակ… Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություն է խեղկատակի պես աղմկել… Նախկին ոստիկան Շանթ Հարությունյանը «գողականով» հեղափոխություն էր պատրաստում «բոզերի» դեմ…
Շանթ Հարությունյանը՝ ոչ ադեկվատ եւ անմեղսունակ
Անդրանիկ Իսահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես զարմանում եմ, թե ինչու էր պետք այսքան սպասել, որպեսզի Շանթ Հարությունյանը մի հատ էլ քաղաքում անկարգություններ հրահարեր, որ նոր քայլեր ձեռնարկվեր: Կարդում եմ լրահոսս ու ցնդում, մարդը մի ամիս ա բացահայտ ասում ա, որ հեղափոխություն է անելու, արդեն քանի օր ա հրապարակում բռոնեժիլետով նստած ա, այսօր էլ կոչ էր անում բենզինով լցված շշերով գան մարդիկ, որ գնան նախագահականը վառեն: Ընդ որում, անոնիմուսի դիմակներով, մահակներով եւ այլն:
Լավ, հասկացանք, Շանթը թղթով գիժ ա ու Վենդետտա կինոյի տակ ա մնացել, բայց իրավապահներն էլ հո գիժ չե՞ն, ինչո՞ւ են թողնում, որ էս կապիկությանը միանան տասնյակ մարդիկ, որ մի հատ էլ տուրուդմփոց լինի, բենզինով շշեր նետվեն եւ այլն: Ակնհայտ է, որ Հարությունյանն ադեկվատ չէ ու կասկածում եմ, որ անմեղսունակ է, իսկ հիմա նրան արհեստականորեն դարձնելու են պայքարի խորհրդանիշ ու խղճի դատապարտյալ: Մի խոսքով, մեր մոտ արդեն ամեն ինչն ա ձեռառնոցի դառել, անգամ հեղափոխությունն ու հեղաշրջումը, եթե այսօր արդեն 100 հոգի կինո նայելով իրան Չէ Գեւարա ու Գայ Ֆոքս ա զգում»:
Ըստ այլ կայքերի լրատվության, Լարիսա Ալավերդյանը եւս խոսել է այս մասին, միաժամանակ մտահոգություն հայտնելով Շանթ Հարությունյանի առողջական վիճակի համար: Նա ասել է, թե «7-ի գործով» հետաքրքրվել է նրա խնդրով եւ գիտի, որ Շանթը կրկնվող հոգեկան խնդիրներ ունի:
* * *
Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություն է աղմկել
Հետաքրքիր է, իսկ ԱՄՆ-ում ընդունվա՞ծ է պայթուցիկներով ու երկրի նախագահին վերացնելու կոչերով ազատ երթեր կազմակերպելը:
Իսկ գուցե ահաբեկչությու՞նն է ԱՄՆ-ում հարգի եւ օրինական:
Դիմակայության մեր խաչմերուկը (Արեւմուտքն ու Հյուսիսը խաչակրաց արշավանքներ են սկսել տարածաշրջանում)… ԲՀԿ-ի՝ պագայի հույսով քաղաքականությունը… ՀԱԿ-ի դեմ՝ քաղաքական ահաբեկու՞մ…
Դիմակայության մեր խաչմերուկը
Արեւմուտքն ու Հյուսիսը խաչակրաց արշավանքներ են սկսել տարածաշրջանում, ինչը շուտով կերեւակվի նաեւ մեր քաղաքական դաշտի վերաձեւումներում:
Մոսկվան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փորձում է «ուղղել» միայն ու միայն դեպի Հյուսիս՝ Մաքսային միություն՝ Եվրասիական միություն: Բայց անգամ հաջողելու դեպքում Հայաստանն իր ծրագրերում քիչ համարելով, ռուսական կողմը Եվրասիական տարածք է հրավիրում Թուրքիային, Սիրիային, Հնդկաստանին եւ այլ երկրների, ինչը ոչ միայն խաչակրաց արշավանքի է նման, այլեւ զուգահեռ ընթացող սովետականացման պարտադրանքի:
Իսկ խաչակրաց արշավանքը կամ սովետականացման գործընթացը նախկինում բացի վնասից, ոչ մի դրական բան չեն տվել հային ու Հայաստանին եւ այսօրվա վիճակով եւս չեն տալու: Ինչպես «խաչակիրները», այնպես էլ «սովետականացնողները» առավելապես հենվում (խաղացնում) են թյուրքական տարրի վրա, ինչը երբեք չի կարող նպաստավոր լինել Հայաստանի համար: Արեւմուտքն իր զինուժի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր հենարանը տարածաշրջանում տեսնում է Թուրքիային (Ադրբեջանին ու Վրաստանին էլ վատ չի վերաբերվում), իսկ Ռուսաստանը Եվրասիական հեռագնա կառույցում առավելապես ներգրավում է թյուրքական երկրների (Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան), ձգտում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներգրավմանը:
Եվ Հայաստանը պետք է կարողանա առանց լուրջ ընդհարումների կամ դիմակայել կամ էլ զուգահեռ այլ ճանապարհներ առաջադրել:
Դեռ ստորագրու՛մ ենք՝ բարեկամաբար – Մաքսային միությունը եւ գազի սակագինը… Հյուսիսը խաղում է, Հարավը՝ դանդաղում – Հայ-իրանական հետաքրքրություններ…
Դեռ ստորագրու՛մ ենք՝ բարեկամաբար
ԱԺ-ում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչի հետեւանք էր նոյեմբերի 2-ին տեղի ունեցած էներգետիկ վթարը, որի պատճառով հանրապետության մեծ մասը զրկվեց հոսանքից: Նախարարը հայտնեց, թե այդ օրը, ժամը 10:24-ին Հայաստանի էներգահամակարգը մեկուսացվեց Իրանի համակարգից, իսկ մինչ այդ զուգահեռ էին աշխատում:
«Մեկուսացված իրավիճակում ռեժիմային խնդիրները թույլ չեն տալիս, որ ատոմակայանը 1,7-1,8 մլրդ. կվ.ժամ-ից ավելի էլեկտրաէներգիա արտադրի: Այս ռեժիմներում մենք կարողանում ենք արտադրել մինչեւ 2,5 մլրդ. կվ.ժամ: Սա հնարավորություն է տալիս բավականին մեղմել սակագինը: Մեր հաշվարկներով՝ եթե Իրանից մեկուսացած ռեժիմում աշխատենք, սակագնի վրա մեր ազդեցությունը կգնահատվի 7-8 դրամ»,- հավելել է նախարար Մովսիսյանը:
Նշվել է, որ Իրանի համակարգը շատ հզոր է՝ 44 հազ. մեգավատտ, մերը՝ 1400-1200 մեգավատտ, տարբերությունը հսկայական է, շուրջ 2 րոպե անց Իրանում միացավ, իսկ Հայաստանում միացավ փոքր-ինչ ուշ, եւ որպեսզի անհարկի վթարներ չլինեին, փաստորեն կատարվեց հոսանքազրկում:
Տարակուսանք կար նաեւ բնակչության մոտ, սակայն նշենք, որ ամեն բան կարգավորված է, սկզբում միացում տրվել է անվտանգության հետ կապված օբյեկտներին, հետո՝ սպառողներին, ինչը տեւել է 3,5 ժամ: Վերջին 13 տարվա մեջ սա առաջին դեպքն էր:
Այժմ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ քննարկելու, թե ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացվեն նման իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար: Նախարարի խոսքով՝ բացարձակ էներգետիկ անվտանգություն չի լինում, եւ յուրաքանչյուր մակարդակի բարձրացումը լուրջ ծախսերի հետ է կապված: Նա վստահեցրեց՝ ամեն ինչ վերահսկվում է, բավական ուժեղ համակարգ է, եւ ժամանակ է պետք՝ համապատասխան ներդրումներով վերականգնելու համար:
Հայ արիները նշում են Հայ տեսակի Արարման տոնը… Ոչ միայն հանուն եկեղեցու – Գարեգին Բ-ն գլխավորեց ԵՀԽ-ն… Հակաբեղմնավորիչները՝ անվճար, բայց ոչ Հայաստանում… Անվավեր է ճանաչվել մի շարք դեղերի գրանցումը…
Հայ արիները նշում են Հայ տեսակի Արարման տոնը
Արի հայերն այսօր՝ նոյեմբերի 8-ին հերթական անգամ կնշեն Հայ տեսակի Արարման տոնը: Այս տարի այն տեղի կունենա Սյունիքի (Մեղրիի շրջանի) այն հատվածում, որտեղ խաչվում են Սյունիքի, Արցախի եւ Վասպուրականի տարածքները:
Ըստ հայ արիների, Տիեզերքի Արարիչն արարել է 7 Աստվածային համակարգեր եւ Մարդկային տեսակներ, որոնցից մեկը Հայկականն է՝ իր Աստվածային ու Մարդկային տեսակով: ՀԱՄ անդամները կփառաբանեն Տիեզերքի Արարչին՝ դեռ Տիեզերածնության Ակունքից Հայ տեսակի Արարման համար, իսկ ՀԱՄ քրմերը ծիսական արարողությամբ իրենց նվիրվածությունը կհայտնեն Ամենայն Արարողին: Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը, փառաբանելով Տիեզերքի Միակ Տիրոջը, հավաստում են հավատարիմ մնալ Տիեզերակարգին, Արարչադիր Կանոններին ու Հայ տեսակի Առաքելությանը:
Արի հայերը կփառաբանեն Ամենաստեղծ Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ ու Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչադիր Գենով օծելու համար: Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ Արիածին Արարածը Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը:
Եվ արյաց նախնիներին ու նախահայրենիքը կոչվեցին Հայ եւ Հայք, եւ Հայկական լեռնաշխարհը եղավ արյաց նախահայրենիքը, որ միայն հայերիս Հայրենիքն է՝ Բնօրրանը: Եվ այդպես է ցարդ ու միշտ…
«Լուսանցք»
Ոչ միայն հանուն եկեղեցու
Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի նիստում համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրել են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ: Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի. «Ամենայն հայոց կաթողիկոսը խորհուրդը կգլխավորի առաջիկա 8 տարիների ընթացքում»:
Ցավոտ կետեր – Ոսկեգործություն. մեզ պետք է ոչ թե ծավալային, այլ՝ ուրույն խաղ… Գրեթե ամբողջ արտահանումը կազմում են ոսկուց պատրաստված զարդերը…
«Ցավոտ կետեր» խորագրի ներքո հերթական խնդրահարույց ոլորտը ոսկեգործությունն է: Որովհետեւ այն Հայաստանում վաղեմի ժամանակներից զարգացած է եղել, բայց այսօր բնագավառում մի տեսակ խառնաշփոթ է: Ինչի՞ մասին է խոսքը, որո՞նք են պատճառները եւ ընդհանրապես՝ ի՞նչ ունենք այսօր ու ինչ ենք ուզում ունենալ:
Ամիսներ շարունակ Երեւանի ոսկու շուկաներում դիտարկում եմ արել (այս մասին հրապարակում է եղել «Հայաստանի Հանրապետություն»-ում): Խոսել եմ տարբեր ոսկեգործների հետ՝ հասկանալու համար, թե ինչու, օրինակ այն հստակ ձեռագիրը, արդի լեզվով ասած՝ ապրանքանիշը, որ կա մեր խաչքարերում, գորգերում, քանդակներում, գրեթե իսպառ բացակայում է ոսկեգործությունում: Ոսկու շուկաներում չեմ տեսել հազարամյակների խորքերը գնացող հայկական ոսկեգործական՝ հատիկազարդման, մանրարուքի, հյուսածո հմտությունները, կենդանիների առանձին կամ դրանց որսի պատկերներով դրվագումները, կամ զարդապատկերային տարատեսակ մասնիկները: Ասում եմ չեմ տեսել, որովհետեւ ընդամենը 3-4 օրինակը այս դեպքում եղանակ չեն փոխում (ինչն, ի դեպ, գոնե այսպես կտրուկ չեմ ասի արծաթագործության մասին): Սրանից ելնելով կարո՞ղ եմ ենթադրել, որ հայկական ոսկեգործական ավանդույթը վտանգված է: Մեծ եղավ զարմանքս, երբ ոսկու շուկաներից մեկի փոխտնօրենը հարցիս պատասխանելու փոխարեն ընդգծված հպարտությամբ եթե չասեմ պատմության, ապա գոնե իր աշխատած ոլորտի չիմացությունը ցուցադրեց՝ ասելով, թե ոսկեգործությունում չկա հայկական ազգային ոճ, կա արեւելյան ոճ: «Արեւելյան են խոյակի զարդաձեւերը, դեռ Արգիշտիի ժամանակներից եկած թեփուկավոր զարդաձեւերը…»,- փորձում եմ մեղմ ծաղրել նրան: «Այո, այո, դուք ճիշտ եք»,- պատասխանում է ամենայն լրջությամբ…
Լավ է, որ գոնե նրա մոտ աշխատող ոսկեգործները նրա պես գիտակ չէին, եւ բացատրեցին ինձ, որ իրենք ոչ թե չեն կարողանում հայկական զարդեր պատրաստել, այլ՝ չեն պատրաստում, որովհետեւ պահանջարկ չկա: Եվ պահանջարկ էլ չկա, որովհետեւ մարդիկ գումար չունեն: Ասենք, հարսանիք են գնում եւ հազիվ կարողանում են 4 գրամանոց ոսկի առնել, իսկ 4 գրամի վրա հայկական զարդանախշ անել չես կարող: «Իսկ մեր հարուստնե՞րը»,- հարցնում եմ զրուցակիցիս, ով ժողովրդական վարպետի կոչում ունի, եւ խնդրեց իր անունը չնշել, որովհետեւ հարուստները իրեն շատ են զարդեր պատվիրում: «Իսկ մեր հարուստները հայկական զարդանախշերից բան չեն հասկանում, մոդայի ետեւից ընկել, իտալականն են ուզում, որը պատրաստելն էլ առանձնապես աշխատատար չէ»,- անկեղծանում է ու պատմում, որ հարուստներից մեկի տիկինը իրեն մի անգամ պատվիրել էր շտապ մեծ կախազարդ պատրաստել, վրան՝ ծով, պալմաներ ու՝ պոչը բացած երեք սիրամարգ: Զրուցակիցս չի ընդունել պատվերը՝ պատճառաբանելով, թե հիվանդ է եւ չի հասցնի, մինչդեռ իրականում ամաչել է այդ կախազարդի հետեւի մասում իր անվանադրոշմը դնել:
Հայկական խոհանոց – Կանաչ լոբով սառը ուտեստ… Շաբաթվա մարզական հեւքից… Նիհարելու փորձերը կարող են վտանգել զույգերի հարաբերությունները – Ամուսնության գրանցում՝ էլեկտրոնային տարբերակով – Հիշել է Հայաստանի եւ «Սուրբ Հուդայի» կապերի մասին… ՀԱՄ www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Նիհարելու փորձերը կարող են վտանգել զույգերի հարաբերությունները
Հյուսիսային Կարոլինայի եւ Տեխասի համալսարանի հոգեբանները պարզել են, որ զույգերից մեկի նիհարելը հարաբերությունների համար վտանգ կարող է առաջացնել: Զույգերից նա, ով նիհարել է, պարբերաբար դրդում է, որպեսզի մյուսն էլ նիհարի եւ այդ պատճառով էլ նրանց մոտ տարաձայնություններ են առաջանում. սովորաբար իր երկրորդ կեսի նկատմամբ քննադատաբար է տրամադրվում, սեռական հարաբերություններում հետաքրքրությունն է նվազում:
Գիտնականներն այդ փորձն արել են 21 զույգի հետ, եւ յուրաքանչյուր զույգի մեկ մարդը շուրջ 2 տարվա ընթացքում 14 կգ քաշ է գցել: Այնուհետեւ զույգերը հոգեբաններին պատմել են, թե ինչ խնդիրներ են առաջացել քաշի կորուստի հետեւանքով: Պարզվել է, որ նիհարելուց հետո մարդը, որը զգալի քաշ է գցել, հաճախ է խոսել առողջ ապրելակերպի մասին, որպեսզի զույգին հրահրի նույն քայլին դիմելու: Իսկ եթե զույգը չի ցանկացել նիհարել, ապա հարաբերություններում խնդիրներ են առաջացել:
Ամուսնության գրանցում՝ էլեկտրոնային տարբերակով
Գյումրու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում հոկտեմբերին գործարկվել է ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգը: Այն մշակվել է ՀՀ կառավարության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի շրջանակներում: Բացման արարողությանը ներկա են գտնվել եւ ողջույնի խոսքով հանդես եկել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ծրագրի ղեկավար Իվառ Տալլոն, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու քաղաքային եւ մարզային կառույցների ղեկավարները:
Հիշել է Հայաստանի եւ «Սուրբ Հուդայի» կապերի մասին
Քանի դեռ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում մոլեգնում էր «Սուրբ Հուդա» փոթորիկը, բրիտանական «The Daily Mail»-ը հիշատակել է այն մասին, որ Սուրբ Հուդան, որը նաեւ հայտնի էր որպես Թադեւոս առաքյալ, քրիստոնեությունը Հայաստան բերող առաջին առաքյալն էր: «Նա 12 առաքյալներից մեկն էր, ով ընտրվել էր Ավետարանը տարածելու համար եւ ընդունված է համարել, որ հենց նա է քրիստոնեությունը բերել Հայաստան»,- գրում է պարբերականը: Հիշատակվում է նաեւ, որ նա սպանվել է 5 տարի անց Հայաստանում, իսկ նրա մարմինը տեղափոխվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար:
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Կանաչ լոբով սառը ուտեստ
Բաղադրությունը – Կանաչ լոբի – 0,5 կգ, հավի կրծքամիս – 0.5կգ, գլուխ սոխ – 250 գ, գազար – 250 գ, սոյա – 150 գ, կիտրոն – 150 գ, մաղադանոս – 1 կապ, սխտոր – 1 գլուխ, սպիտակ պղպեղ:


