Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Քըլըչը արձագանքել է
- Հրդեհ՝ ԶՊՄԿ-ում․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Չինաստանում Հայաստանի մշակութային տարվա շրջանակում
- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
Daily Archives: December 8, 2013
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 303-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223
Կարդալ նաեւ՝ «Լուսանցք»-ի այս հրապարակումները.
http://www.hayary.org/wph/?p=3357 –Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ՝ Քուրմ Արմոգի պատասխանը՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում առկա խեղաթյուրումներին…
http://www.hayary.org/wph/?p=3497 –Հեթանոսությունը մարդակերություն չէ. Պատասխանում եւ ներկայացնում է հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը…
Հայաստանը կարո՛ղ է եւ պիտի՛ լինի ազդեցիկ գործոն – Հայաստանի հետագա ցանկալի քայլերը համաշխարհային ներկա գործընթացներում…
Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից. այսպես Գյումրիում բացահայտ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ դրա համար Մոսկվան մի նոր ու մեծ կռիվ է սկսել Եվրամիության դեմ, որն իր քթի տակից կարողացավ տանել Վրաստանին ու Ադրբեջանին: Կովկաս ասված ներկայիս տարածքում միայն Հայաստանն է մնացել որպես Ռուսաստանի ռազմա-քաղաքական դաշնակից: Կովկաս աշխարհագրական հասկացությունն էլ բաժանել են քաղաքական երկու մասի՝ Հյուսիսային եւ Հարավային, եւ եթե Հյուսիսայինը (կամ Այսրկովկասը) Ռուսաստանի Դաշնության կազմում է, որ որոշակիորեն ու երբեմն անկախանալու քայլեր է կատարում (ի դեմս՝ Չեչնիայի եւ Լեզգիստանի (Դաղստանի կազմում)), ապա Հարավայինը (Անդրկովկասը)՝ դուրս է ռուսական տիրապետությունից: Վրաստանն ու Ադրբեջանը որեւէ հեռանկար չեն կապում Մոսկվայի հետ: «Լուսանցք»–ը բազմիցս նշել է, որ Հայաստանը Կովկասում չէ, Հայկական լեռնաշխարհում է, որ Կովկասի ու Մերձավոր Արեւելքի կապող օղակն է: Ինչքան էլ փորձեն այս աշխարհագրական ու պատմական տարածքը չտեսնել ներկայիս գերպետությունները եւ մեր տարածք մտած թշնամիները, միեւնույնն է՝ Հայկական լեռնաշխարհը եղել է, կա ու կմնա որպես առանձին աշխարհա–քաղաքական միավոր, որ բացառապես հայկական տարածք է:
Ինչեւէ, այսօր Հայկական լեռնաշխարհի մի մասը «տեղավորել» են Կովկասում, մի մասն էլ՝ Մերձավոր Արեւելքում եւ այս պայքարում ԱՊՀ–ական կառույցների դեմ էլ Արեւմուտքը նախաձեռնեց ՎՈւԱՄ–ական դաշինքը, որը կարողացավ երկար ժամանակ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան հեռու պահել ռուսական ազդեցության գոտուց: Անգամ Ուզբեկստանին մի պահ հաջողվեց ներառել այս դաշինքում, երբ ՎՈւԱՄ-ը նախապես ստեղծվեց որպես ՎՈւՈւԱՄ:
Պահանջ ռուսաց «թագավորից» – Աշխարհում երկու պետություն կա, որոնք շատ նման են իրար՝ Թուրքիան ու Ռուսաստանը…Այդ ժամանակ մենք կփոխենք մեր նամակը ու դա կսկսենք հե՛նց ռուսաց «թագավորից»…
Վլադիմիր Պուտինի այցի նախօրեին շատերն էին հարց տալիս՝ տեսնես հիմա՞ ինչ է խլվելու: Հասկանալի էր, որ խնդիրը միայն ռազմաքաղաքականը չէ ու Գյումրիի ռազմակայանը չէ: Տնտեսական գործոն անպայմա՜ն պիտի լիներ: Ի միջի այլոց, աշխարհում երկու պետություն կա, որոնք շատ նման են իրար՝ Թուրքիան ու Ռուսաստանը: Նրանք բոլոր-բոլոր հարցերը, մանավանդ՝ տնտեսականը, ծառայեցնում են իրենց քաղաքական խարդավանքների համար (չեմ ասում քաղաքական նպատակներ, որովհետեւ այս երկուսն էլ մշտապես շատ կեղտոտ են խաղում, եւ քաղաքականությունը իրական պոռնկության են վերածել): Այսպիսով, պուտինյան այցի տնտեսական ենթատեքստը «Հայռուսգազարդ»-ի այն 20% բաժնեմասը ձեռքբերելն էր, որը պատկանում էր ՀՀ կառավարությանը:
Որպեսզի պարզ դառնա, թե ինչ նպատակով դա արվեց, որոշ՝ թեկուզ իրարամերժ փաստեր համադրենք:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ասում է, որ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը ստորագրված հայ-ռուսական համաձայնագրերի գործողության արդյունքում փոփոխությունների չի ենթարկվի, եւ ռուսական կողմի հետ համաձայնության արդյունքը գնի կայունության ապահովումն էր. «Գազի առումով մենք ունեցանք շատ կարեւոր պայմանավորվածություն: Մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման սակագնի հաշվարկման ֆորմուլան, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ նախկին 5 տարվա ընթացքում մենք 5 անգամ գնի փոփոխություն ենք ունեցել: Եվ թեեւ դա սպառողի համար ամեն անգամ չի արտացոլվել գնի բարձրացմամբ, բայց ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով հնարավոր է եղել փոխհատուցել դա՝ առանց սպառողի շահերին հարվածելու»: Վիգեն Սարգսյանը շեշտում է նաեւ, որ նախորդ տարիներին գազի սակագնի բարձրացման հետեւանքով լրացուցիչ բեռ է ստեղծվել տնտեսության, բյուջեի համար, որը ռուսական կողմին փոխհատուցվել է «Հայռուսգազարդ»-ի 20%-ը ռուսական կողմին փոխանցելու ձեւով:
Դիվանագիտական հմտության երկու ծայրերը – …Նույն դիվանագիտական հմտությամբ պիտի նաեւ հիշեցնել այդ «բարեկամության» թունավոր պտուղների մասին…
Ընթերցողը գուցե զարմանա, թե ինչու ենք այսքան տեղ հատկացրել պաշտոնական լրատվությանը: Ասենք՝ հաստատ ոչ այն պատճառով, որ օրհնում ենք Պուտինի ՀՀ մտնելու «սհաթը» կամ հավատում ենք, թե նրա այցը պատմական էր եւ շատ բան է փոխելու երկկողմ հարաբերություններում:
Այս ամենն անում ենք մի բանի համար, որպեսզի վերջապես հասկանալի դառնա, որ ռուսաստանյան կողմից (առավելապե՛ս այս կողմից, բայց ոչ միայն) հնչող հիացմունքի ու հարգանքի խոսքերը ոչինչ չարժեն, քամուն տրված խոսքեր են եւ այդպիսին կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ…
Քանի դեռ բացառապես մե՛նք չենք հսկում մեր իսկ երկրի սահմանը:
Քանի դեռ մեր տնտեսությունը չենք կարողանում բացառապես մե՛ր վերահսկողության տակ պահել:
Քանի դեռ մեր պետական ու մայրենի լեզվին հավասար այլ լեզուների ենք ուզում նույն կարգավիճակում դնել: Եվ քանի դեռ մեր մշակույթն ու ավանդույթները գերակա չեն դարձել մեր երկրում:
Քանի դեռ չենք սովորել հասկանալ, որ «պարտադիր» դիվանագիտական ճոխաբանություններից զատ պետք է կարողանանք դեմ առ դեմ, նույն դիվանագիտական հմտությամբ հիշեցնել այդ «բարեկամության» թունավոր պտուղների մասին, որոնք վնասեցին մեր հայրենիքին ու ազգին:
Ու այսօր կրկնվելու վտանգ ունեն…
………………………………………………………………………………………………….
Անկախ ռազմա-քաղաքական ու սոցիալ-տնտեսական եւ այլ բովանդակային վերլուծությունների տրամաբանությունից, ինչով ողողված են եւ՛ հայկական եւ՛ ռուսական զլմ-ները, նաեւ համաշխարհայինը, Պուտինի ՀՀ այցը հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններ պիտի դիտարկել, որը չի կարող չունենալ նշանակություն Հայաստանի հետագա գործունեության համար:
Այստեղ է, որ տեսակետներն ու վերլուծությունները հակասական են. լա՞վ, թե՞ վատ նշանակություն կամ ազդեցություն կունենան այս մակարդակի բանակցությունները:
Իր նախագահի ճղճիմությամբ Մոսկվան հավաստեց – Կեցվածք՝ հատուկ կործանվող արջին… ՀՀ-ն ՌԴ-ի համար՝ ամենակարճ ուղին… Բա ՌԴ-ն մեր հորեղբոր տղան չէ՞…
Կեցվածք՝ հատուկ կործանվող արջին
Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան, ըստ կարգի, ինքնաթիռի մոտ նրան սպասում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը ցանկանում էր գրկախառնվել ՌԴ նախագահի հետ, բայց վերջինս հրաժարվեց դա անել: Նա բարեւեց՝ տեսանելիորեն հետ քաշվելով:
Սա շատ կեղտոտ եւ արտաքին աշխարհին մեծապետական նկրտումներ ցուցադրող հերթական հնարքն էր, ինչը վայել չէ այսօրվա դրությամբ մեծ ու հզոր երկրի նախագահին: Ավելի վեհանձն ու կամային էր Սերժ Սարգսյանի ժպիտը, երբ հյուրի ստոր ողջագուրումից հետո նա ժպտաց ու՝ խորհրդավոր ժպտաց… առաջնորդվելով տանտիրոջ կարգավիճակի կեցակարգով:
Այս ճղճիմությամբ եւ ծիծաղելի ցուցադրականությամբ Մոսկվան հավաստեց, որ ի դեմս իր նախագահի, հոգեպես պատրաստ չէ հզորի կերպարին («Լուսանցք»-ն առիթով անդրադարձել է Պուտինի հոգեբանական որոշ գծերի պատճառաբանությանը՝ խոստանալով թեմային շարունակություն տալ), իսկ ԽՍՀՄ-ի ժառանգորդը դառնալու ձգտումները անպտուղ են, ինչն այդպիսին էլ մնալու է թե՛ Մաքսային միության, թե՛ Եվրասիաական միության դեպքում:
Բարեկամությունը եւ գործընկերությունը սրիկայության վրա չի կառուցվում: Եվ վստահելի չէ, որ այդպիսի Ռուսաստանը կկարողանա իսկապես համարժեք 2-րդ բեւեռը ձեւավորել աշխարհում՝ ի հակակշիռ Արեւմուտքի:
Բայց այնուհետ ՌԴ նախագահը Գյումրիի օդանավակայանում դարձավ «շա՛տ բարեկամ երկրի նախագահ» եւ դիմավորելու պաշտոնական արարողությանն իր ռուսա-սովետական ժպիտը պարգեւեց: Հատկապես, երբ զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեցին երկու երկրների օրհներգները եւ, նախագահներն անցնելով կարմիր գորգով, ողջունեցին ՀՀ եւ ՌԴ պատվիրակության անդամներին:
Ա՛յս դեկտեմբերի 2-ը պրոռուսական չեղավ – Գալիս է մի սերունդ, որ ազատված է ռուսահպատակային բարդույթից… Եվ լավ կլինի, որ զերծ մնա այլամոլական դրսեւորումներից եւս…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը ՀՀ քաղաքական, հասարակական եւ քաղաքացիական շատ ուժեր բողոքի ցույցեր կազմակերպեցին: Դրանք հիմնականում ուղղված էին Մաքսային Միությանն անդամակցելու որոշման դեմ: Ազատության հրապարակում «Պուտինի դեմ» ցույց եղավ քաղաքացիական նախաձեռնությամբ, հարյուրավոր մարդիկ հավաքվեցին իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Ցույցի մասնակիցները պարզել էին ցուցապաստառներ՝ «1920թ. դեկտեմբերի 2-ը չի՛ կրկնվի», «Ստո՛պ Ռուսաստան», «Դե՛մ ենք Մաքսային միությանը», «Ո՛չ ճնշմանը, այլ՝ ինքնորոշու՛մ», «Հայաստանն առանց քայլբանտարկյալների»…
Այս ընթացքում բազմաթիվ ոստիկանական մեքենաներ շրջեցին եւ հերթապահեցին, միաժամանակ Ազատության հրապարակին հարող տարածքը մաքրեցին բոլոր մեքենաներից:
Ելույթ ունեցողները նշում էին, որ պատահական չէ, որ «Պուտինը Հայաստան է գալիս այն օրը, երբ 1920թ. Հայաստանը խորհրդայնացվեց: Ուստի՝ հենց այսօր առավոտյան Նալբանդյան փողոցում տեղադրված հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության արձանը պետք է քանդվի: Նման արձան պետք է կանգնեցնել միայն այն ժամանակ, երբ ռուսների նպատակը իրոք բարեկամությունը կլինի, ոչ թե շահադիտական նպատակները»:
Ցուցարարներին նորանոր խմբեր էին միանում, որոնք բերում էին «Ինքնիշխան Հայաստան», «Մե՛նք ենք տերը մեր երկրի», «Պուտին, հեռացի՛ր» ու այլ կարագախոսներով ցուցապաստառներ: «Մենք մեր բողոքն ենք արտահայտում Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված որոշումների վերաբերյալ»,- ասում էին մասնակիցները, ովքեր բողոքի ցույցը քայլերթի վերածեցին: Ոստիկանները բացեցին ճանապարհը՝ թույլ տալով մասնակիցներին առաջ շարժվել:
Իրական եւ վիրտուալ պայքար – Ընդդեմ ՌԴ-ի եւ ԼԳԲՏ-ի… Զգուշացում. Սրանք ամեն տեղ կփորձեն հայտնվել՝ այդպիսով կապականեն ամենակարգին շարժումն անգամ…
Ընդդեմ պուտինյան ցուցարարների շրջանում մի պահ ընդհարում առաջացավ: Պարզվեց, որ երթի ժամանակ փոքր ծեծկռտուք է եղել, երբ երիտասարդները նկատել են, ինչպես իրենք նշեցին, «անբարոյականների դրոշը»: «Ինչպես կարող են սրանք միանալ մեզ եւ պայքարել հանուն Հայաստանի ինքնիշխանության, երբ իրենք են ԼԳԲՏ (լեզբիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսսեքսուալներ) միջազգային դրոշը վերցրած անողոք քանդում հայի ավանդական ու բարոյական աշխարհը, հայի ու Հայաստանի իրական ազատությունները, դրանք փորձելով փոխել սանձարձակություններով ու ապազգային նորմերով»,- նշեցին երթի մասնակից երիտասարդ հայ արիներից մի քանիսը:
Իսկ համացանցում պատահարի մասնակիցները նշեցին «սա դեռ ծեծ չի… դեռ ծեծ չեն տեսել… սա քաշքուք էր ընդամենը»:
«Ազատություն, հավասարություն, եթե այս հասկացությունների տարածողները Հայաստանում Ամերիկան կամ Եվրոպան լինեն, կամ նրանց գրանտներով սնված անձիք ու կազմակերպությունները, այս վիճակն էլ պետք է լինի: Ամո՜թ է, հայեր: Ու՞ր է կորել ձեր բարոյականությունը, ու՞ր են մեր ազգային արժեքները, արժանապատվությունը: Հիմա էլ այս պայքարը կփորձեն վերածել անբարոյականության համար քարոզի…»:
«Հիմա ռսի դեմ ենք կռվելու՞, թե՞ սրանց: Հաստատ երկուսի դեմ էլ կռիվ ունենք»…
Ցավոտ կետեր – Հանքարդյունաբերություն եւ բնապահպանություն. ո՞րն է սրանց հաշտության պայմանը… Կուտակային կենսաթոշակ – Ապագա ծերերին այսօրվանից են պարտադրում…
Հանքարդյունաբերություն եւ բնապահպանություն. ո՞րն է սրանց հաշտության պայմանը
Սկիզբը՝ թիվ 39-ում
Փաստորեն, ինչպես արդեն ասացինք, մենք ունենք լիքը ոչ մետաղական հանքանյութեր, աշխարհում ամենաորակյալ ապարները, բայց ոլորտային տնտեսությունը չի գործում: Փլուզված է գործնականում: Մինչդեռ մեր երկրում բարձր որակական հատկանիշներով օժտված հանքանյութերի մեծ քանակություն կա, որոնք որպես հումք կարող են օգտագործվել ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեցող արտադրատեսակների ստացման համար: Ուրեմն՝ ինչ քայլեր են առաջարկվում ոտքի կանգնելու համար:
Մի ժամանակ խնդրո առարկայի հետ կապված աշխատանքային խումբ կար ստեղծված, որտեղ ներգրավված էին «Հայէլեկտրամեքենա», «Օնիքս», «Գյումրու ապակու գործարան», «Բազալտ միներալ», «Քարակերտի քարաձուլման գործարան», «Ամուրկավ», «Միմ» ընկերությունների ներկայացուցիչները: Համապատասխան ուսումնասիրությունների հիմամբ առաջարկվել էր գնահատել նշված ձեռնարկությունների վիճակը եւ տեխնիկական աուդիտ անցկացնել: Դրանից զատ՝ համալիր պետք է ուսումնասիրվեր ներկայիս տեխնիկական պահանջներին համապատասխան արտադրատեսակների արտադրության տեխնոլոգիական ռեժիմներն ու պրոցեսները, արտադրատեսակների սպառման շուկաները եւն: Ուսումնասիրելով նաեւ առկա՝ ոչ մետաղական օգտակար հանածոների տարատեսակները, որոնք գրանցված են օգտակար հանածոների պետական հաշվեկշռում՝ առավել հեռանկարային արտադրատեսակների ստացման համար առաջարկվեցին ապարների այս տեսակները՝ պեռլիտային, բազալտային, մագնեսիլիկատային, դոլոմիտները, դիատոմիտները, ցեոլիտները, բենտոնիտային կավերը, քվարցիտները, նեֆելինային սիենիտները:
Մասնագետները բացատրում են, թե ինչու ընտրվեցին հենց այս ապարները: Որովհետեւ հենց դրանց միջոցով կարող ենք զարգացնել ոլորտը եւ, ըստ այդմ, տնտեսությունը: Հեռանկարն ավելի պարզորոշ դարձնելու համար որոշ անհրաժեշտ մանրամասներ ներկայացնենք:
1. Պեռլիտները ջուր պարունակող ապակենման ապարներ են, որոնք առաջացել են հրաբխային լավաների արագ սառեցումից, եւ ջերմամշակման ժամանակ փքվում են՝ առաջացնելով տարբեր տեսակի թեթեւ նյութեր: Պեռլիտներն օգտագործվում են թեթեւ բետոնների, ջերմա եւ էլեկտրամեկուսիչների, նուրբ քամիչների, սպիտակ եւ գունավոր ապակիների, բյուրեղապակու, հրակայուն թելերի եւ այլ նյութերի արտադրության մեջ, հողին ավելացված պեռլիտների խառնուրդը լավացնում է հողի կառուցվածքն ու ֆիզիկական հատկությունները: Պեռլիտային ապարներից ստանում են բջջավոր ապակի, որն առավել արդյունավետ ջերմամեկուսիչ նյութ է: Հայաստանում հայտնաբերված են պեռլիտային ապարների տասնյակ հանքավայրեր, որոնց ընդհանուր պաշարները գնահատվում են՝ 321,4 մլն. խմ: Արագածի հանքավայրի պեռլիտները նախկինում արտահանվել են Իտալիա, Բելգիա՝ փոշե ֆիլտրերի ստացման համար, ինչպես նաեւ Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան՝ ջերմամեկուսիչ նյութերի ստացման համար, սակայն Եվրոպա ներկայումս պեռլիտներ է կրվում ԱՄՆ-ից: Այսինքն՝ մենք շուկայի տեղ ունենք:
Համընդհանուր գրոհ՝ հայության դեմ… Ազգային անվտանգությունը պե՛տք է «կարգի հրավիրի» հակահայ (հաճախ՝ օտարահպատակ) հայ «պատմաբաններին»…
Հայ գիտնականը թշնամի՞ է հային
Չգիտես թե ինչու այս ելույթները տեղի են ունենում ՀՀ նախագահի Վայոց ձոր պաշտոնական այցի հետ կապված: Սա լոկ պատահականությու՞ն է: Հարկավ, ոչ, խարդավանքը շատ լավ մտածված է: Սա ուղղակի մարտահրավեր է գործող նախագահին: Լավ է ընտրված նաեւ պահը. ծանր կեցություն, շրջափակման մեջ գտնվող երկիր եւ արտագաղթող հայեր: Ու՞մ են հետաքրքիր գիտական այս կարծիքները:
Թվում է, թե խնդիրը զուտ գիտական է, եւ մարդիկ հայտնում են իրենց «փաստարկված» տեսակետը:
Բայց իրականում այս ամենը այլ միտվածք ու նպատակ ունի:
Բանն այն է, որ հումանիտար գիտությունների բլոկը՝ հնագիտություն, պատմագիտություն, լեզվաբանություն, ազգագրություն եւ այլն գտնվում են մեզ թշնամի ուժերի ազդեցության ծիրում:
Կարծում եմ՝ սա ՀՀ ազգային անվտանգության ծառայության անմիջական գործն ու պարտականությունն է: Այս խնդրի զուտ գիտական լինելու պարագան սոսկ թվացյալ է:
………………………………………………………………………………………………………..
Վերջին ժամանակներս խիստ աշխուժացել են մութ եւ պղտոր ուժերի հարձակումները հայության եւ նրա քաղաքակրթական արժեքների վրա: Եվ դա բնավ էլ պատահական երեւույթ չէ, այլ հայեցակարգային լրջորեն մտածված եւ համակարգված ծրագիր: Հատկապես հեռուստաեթերից հնչում են հակազգային եւ հակապետական ելույթներ, տեսակետներ ու դիրքորոշումներ, որոնք օրինական զայրույթ եւ վրդովմունք են հարուցում հասարակության առողջ շրջաններում:
Այսպես, սույն թվականի հոկտեմբերի 6-ին, կիրակի օրը, ժամը 22.00-ին «Շանթ» հ/ը-ով («Հորիզոն» ծրագիր, հեղինակ՝ ոչ անհայտ լրագրող Արամ Աբրահամյան) հնչել է «սենսացիոն» կարծիք «Արենի-2» հնավայրի եւ հնագույն՝ մեծ աղմուկ հանած բնակավայրի մասին: Հանդես է եկել «հնագետ» ոմն Դիանա Զարդարյանը:
Վերջինս, գինու արտադրական վաղնջական համալիրի, վաղագույն կոշիկի եւ զգեստի մասին խոսելով, անսպասելի անցում է կատարել ու սկսել խոսել այստեղ իբր թե դիտված՝ մարդակերության մասին: Նա «համոզիչ տոնով» պնդում է, որ այստեղ տարածված է եղել մարդակերությունը: Ապացույցները հորերից մեկում գտնված ոսկորներն են ու դանակը: Կինը պատմում է այն մասին, որ ոսկորների վրա հայտնաբերվել են ատամների (իհարկե՛ մարդու) հետքեր: Այս «փաստերի» ընդհանրացումով էլ նա եզրակացնում է, որ մենք գործ ունենք մարդակերության հետ: Իսկ մենք ինչո՞վ ենք ուրիշներից պակաս:
«Լուսանցք» – Նայել նաեւ այս նյութերը, որ արծարծվել են «Լուսանցք»-ում.-
http://www.hayary.org/wph/?p=3357 – Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ՝ Քուրմ Արմոգի պատասխանը՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում առկա խեղաթյուրումներին
http://www.hayary.org/wph/?p=3497 – Հեթանոսությունը մարդակերություն չէ… Պատասխանում եւ ներկայացնում է հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը
Մեր ավանդապատումները – Սյունիք (2-րդ մաս) – «Լուսանցք»-ը նոր խորագիր է սկսել՝ «Մեր ավանդապատումները»: Դրա ներքո ներկայացնում ենք ՀՀ մարզերին եւ Երեւանին վերաբերող հատվածները…
Սկիզբը՝ թիվ 39-ում
Բամբակի ծով – գտնվում է Տաթեւի վանքի առջեւում: Այս ձորը լցվում է փափուկ եւ սպիտակ ամպերի քուլաներով, որոնք նման են բամբակի: Դրա համար էլ կոչվում է Բամբակի ծով:
Ձյունիկի քարե արձան – գտնվում է Քաջարանում, Ձյունական գետի մեջ: Ասում են, թե Ձյունիկ անունով մի աղջկա Քաջարանից հարս են տարել չուզած գյուղը, չուզած մարդու համար: Կես ճամփին Ձյունիկն իրեն նետել է Ձյունական գետի փրփուրների մեջ եւ հրաշքով դարձել է քարե արձան:
Ագռավաքար – գտնվում է Գորիսի հյուսիս-արեւելյան կողմում, Շոր-ձորում: Պառավն ունեցել է մի ագռավ, որի հետ հարյուր տարի սիրով ապրել է: Մի օր ագռավը անգիտությամբ սպանել է պառավի հավի ճտերից մեկին: Պառավն անիծել է նրան եւ ասել. «Քար դառնաս, ա՜յ ագռավ»: Ագռավն իսկույն քար է դարձել եւ մնացել է ժայռի վրա:
Եզան ուխտատեղի – գտնվում է Տաթեւի վանքի հանդիպակաց լեռնաշղթայի վրա: Այս քարաբլուրը կազմված է անտաշ քարերի կիտվածքից, որը օր-օրի մեծանում է, որովհետեւ ամեն անցորդ ճանապարհից մի քար է վերցնում եւ նետում նրա վրա: Ասում են, թե քարակույտի տակ թաղված է մի եզ, որը առանց մարդու օգնության շրջակայքից մեջքով կրել է Տաթեւի վանքի համար անհրաժեշտ շինանյութը:
Ծակ քար – գտնվում է Գորիսի շրջանում, Որոտան գետի ափին: Մի չար վարդապետ ուզում է տիրանալ գեղեցիկ Շուշանին: Սա փախչում է դեպի ժայռերը: Երբ քիչ է մնում որ վարդապետը հասնի Շուշանին, վերջինս օգնության է կանչում աստծուն: Ժայռը իսկույն ծակվում է, եւ աղջիկը մտնում է նրա մեջ:
Անիծած քար – Որոտանի ձորահովիտներից մեկում, ճամփեքի մոտ կան ցցված եւ թեքված վիթխարի ժայռեր, որոնցից մեկը հիշեցնում է արձանացած մի մարդ, մյուսը՝ կալ անելիս քարացած եզներ, իսկ կենտրոնի ավազահատիկ բարձրությունը՝ կալսած հացահատիկի մի կույտ: Ժողովուրդը «Անիծած քար» է կոչում ձորահովտի այս կանաչազուրկ, գորշ մասը: Այստեղով անցնելիս մարդիկ, հնավանդ սովորության համաձայն, կանգ են առնում մի պահ, անեծքի խոսքեր շպրտելով մարդուն՝ շարունակում են ճանապարհը: Ասում են, թե քարացած այդ մարդը մի ագահ հարուստ է եղել, ով իմանալով, որ իր կալվոր-ծառան մի բուռ ցորեն է տվել կալատեղով անցնող աղքատ մարդուն, վռնդել է նրան աշխատանքից: Յոթ երեխի տեր կալվորի պառավ մայրը անիծել է ագահ հարուստին եւ նրա անեծքով քար են դարձել թե՛ ագահ հարուստը, թե՛ եզները եւ թե՛ նրա հացահատիկը:
Հայկական խոհանոց – Գազարով աղցան… Հայաստանը՝ 6-րդ հորիզոնականում – «Մանկական Եվրատեսիլ»… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Գազարով աղցան
* Բաղադրությունը – Գազար – 300 գ, կանաչ խնձոր – 1 հատ, բուսայուղ – 2 ճաշի գդալ, խնձորի քացախ – 2 ճաշի գդալ, եգիպտացորեն – 100 գ, մաղադանոս – 20 գ, թթվասեր – 50 գ, մայոնեզ – 100 գ, ընկույզ – 100 գ, աղ, սունելի, կարմիր պղպեղ՝ փոշի:
* Պատրաստմանեղանակը – Բուսայուղն ու քացախը միասին խառնել, դնել կրակին: Խոշոր քերիչով քերած գազարը մեջը եփել, աղ անել, քամել:
Սրան ավելացնել կտրատած խնձորը, եգիպտացորենը, հետո՝ սունելին, մաղադանոսը, ընկույզը, կարմիր պղպեղը:
Թողնել 5 րոպե, ավելացնել մայոնեզն ու թթվասերը: Անու՛շ լինի:
Հայաստանը՝ 6-րդ հորիզոնականում – «Մանկական Եվրատեսիլ»
«Մանկական Եվրատեսիլ-2013» մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը 6-րդն էր: Մրցույթի հաղթող ճանաչվեց Մալթայի ներկայացուցիչը: Մանկական ժյուրին Հայաստանին տվեց 3 միավոր: Հայաստանին 12 միավոր տվեց Վրաստանը, 4-ական միավոր՝ Շվեդիան, Սան Մարինոն, Մակեդոնիան, Մոլդովան, 5-ական միավոր՝ Ուկրաինան, Ռուսաստանը: 2 միավոր՝ Բելառուսը, 6 միավոր՝ Նիդեռլանդները, 8 միավոր՝ Մալթան: Հայաստանը ամենաբարձր՝ 12 միավորը տվեց Ռուսաստանին:
Այս տարի մրցանակային են համարվում 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները: 2-րդ տեղում է Ուկրաինայի ներկայացուցիչը, 3-րդ տեղում՝ Բելառուսի: Մրցույթին մասնակցում էր 12 երկիր:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին առաջին անգամ մասնակցել է 2007թ.՝ «Արեւիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում 2-րդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008թ. Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009թ. մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010թ. ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011թ. մրցույթն անցկացվեց Հայաստանում եւ մեր երկիրը այս անգամ ներկայացրեց Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012թ. Հայաստանը ներկայացրել է «Compass band» խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:
* * *
Շաբաթվա մարզական հեւքից –
Հայաստանի ֆուտբոլային առաջնությունը գնաց ձմեռային հանգստի
14-րդ խաղափուլը՝ թվերի ու փաստերի ամփոփմամբ
– Այն անցել է դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին 2 խաղում, 2 խաղ էլ ավարտվեց ոչ-ոքի: Իսկ առաջնությունում 56 հանդիպումներում դաշտի տերերը տոնել են 21 հաղթանակ, հյուրերը հաջողության են հասել 16 անգամ, 19 խաղ ավարտվել է ոչ-ոքի:


