Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Daily Archives: September 12, 2014
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 28-ի (333) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223
Տարածաշրջանային շահեր, որ աշխարհաքաղաքական են – Առկա հակասությունները կարող են նպաստել, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային խաղացող – տարանցիկ երկիր…
http://www.hayary.org/wph/?p=4345 – Հայկական նավթա-գազային շահեր – Իրանը տարածաշրջանային տարբեր ենթակառուցվածքներում (ավտոմայրուղի, երկաթուղի, գազատար) Հայաստանին առաջարկում է լինել տարանցիկ կողմ…
«Լուսանցք»-ի նախորդ թողարկմանն անդրադարձանք այն խնդրին, որ նավթա-գազային ոլորաններում Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ իրանական գազի համար: Իհարկե, դա հնարավոր է, քանի որ հենց Թեհրանի առաջարկն է, որպեսզի Երեւանը համաձայնի տարածաշրջանային տարբեր ենթակառուցվածքներում Հայաստանը դարձնել տարանցիկ կողմ: Հայտնի է, որ իրանական կողմը նպատակ ունի Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությամբ դեպի Եվրոպա նոր ենթակառուցվածքներ նախաձեռնել՝ ավտոմայրուղի, երկաթուղի եւ գազատար:
Ռուս-ուկրաինական ռազմա-քաղաքական եւ ռուս-ադրբեջանական նավթա-գազային հակասությունները կարող են նպաստել, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային խաղացող հենց վերոնշյալ տարանցիկ հարցերում: Իրանն ու Հայաստանը շահագրգռված են սկսել աշխատանքները, Վրաստանն էլ թերեւս դեմ չէ, բայց կսպասի Արեւմուտքի հրահանգին:
Հայաստանն ու Վրաստանը, չնայած որոշակի արտաքին քաղաքական տարբեր առաջնահերթություններին եւ կողմնորոշումներին, շարունակում են միմյանց համար ռազմավարական նշանակություն ունենալ: Հակահայ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հեռանալուց հետո, վերջին 1-2 տարվա ընթացքում բարձր մակարդակով իրականացվող այցերը դա են նպաստում: Այդ ընթացքում Հայաստանի ու Վրաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, թե աշխարհաքաղաքական նոր զարգացումների համապատկերին ամեն ինչ կանեն, որ հարեւան երկրների հարաբերությունները չտուժեն:
Իհարկե, հայ-վրացական հարաբերությունների զարգացումը կապված է ռուս-վրացական կարգավորման գործընթացի հետ եւս, ինչը թերեւս ոգեւորիչ չէ: Չնայած Մոսկվան հայտարարել է, որ Եվրասիական միության շրջանակում ապագա ծրագրերը շատ ավելի արդյունավետ կլինեն, եթե Ռուսաստանն ու Վրաստանը եւս համագործակցեն: Խոսքը նաեւ աբխազական երկաթուղու վերագործարկմանն է վերաբերում, ինչը հնարավորություն կտա երկաթուղային կապ հաստատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:
Սա, իհարկե, առավել շահեկան կդարձնի Հայաստանի դերն ու նշանակությունը, քանի որ Իրան-Հայաստան-Վրաստան կապը կուղղորդվի ինչպես Եվրոպա, այնպես էլ Ռուսաստան: Ինչը շահեկան կլինի ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմա-քաղաքական առումով:
Բայց ուկրաինական զարգացումները արգելակում են առանց այդ էլ դանդաղ, նաեւ առաջ գնալու միտում ցուցաբերած ռուս-վրացական կարգավորման գործընթացը: Այնուամենայնիվ, Վրաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ ռուս-վրացական երկխոսությունը կշարունակվի, եթե նույնիսկ Ռուսաստանը վարի Ուկրաինայի համար անընդունելի քաղաքականություն:
Իսկ սա արդեն հուսադրող է հայկական շահերի տեսանկյունից:
Եզրագիծ, որի այն կողմում պատերազմն է – ՆԱՏՕ-ՌԴ առճակատումը նոր սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար… ՆԱՏՕ-ն ցանկանում սեղմել օղակը Ռուսաստանի շուրջ…
Ռուսական ռազմանավերը ուղեւորվել են Ադրբեջան. այսպիսի տեղեկատվություն է տարածել Հարավային ռազմական շրջանը: Հրթիռային նավերը Կասպիական ռազմական նավատորմից «Դաղստան» եւ «Գրադ Սվիյաժսկ» անունները կրող շարասյունները դուրս են եկել եւ հոկտեմբերին համատեղ զորավարժություն կանցկացնեն Ղազախստանի, Իրանի ու Ադրբեջանի նավատորմերի հետ:
Հոկտեմբերի սկզբին նավերը շարունակելու են ռազմական հերթապահություն իրականացնել Կասպից ծովում, որը կտեւի 20 օր: Այս ամենն իրականացվում է այն նպատակով, որպեսզի նավաստիները զարգացնեն ու ամրապնդեն միջազգային համագործակցությունը, ինչպես նաեւ մերձկասպյան 3 երկրների համար կազմակերպեն բարեկամական այցելություններ:
Հետաքրքիր է, որ Սեւծովյան շրջանի լարվածությանը զուգահեռ է կատարվում Կասպիցծովյան այս ռազմական գործողությունը: Հիշեցնենք, որ Ղրիմի վերամիավորման ժամանակ Սեւ ծովում ռազմական քայլերի էին պատրաստվում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմանավերը, ինչը սակայն տեղի չունեցավ Ղրիմի թաթարների ընդվզումը չհաջողելուց հետո:
Իսկ քանի որ ուկրաինական դեպքերը իրենց ազդեցությունն են թողել նաեւ Մերձավորարեւելյան, Կովկասյան ու Միջինասիական տարածաշրջանների վրա, ապա «ծովից ծով» ռազամական գործողությունները դեռ դադարելու միտում չունեն:
Առավել եւս, որ ավելի քան 20-հազար ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայի սահմանների մոտ, իսկ Արեւմուտքի պնդմամբ՝ հազարավոր զինվորներ էլ արդեն կռվում են Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զինուժի կազմում:
ՆԱՏՕ-ն արդեն Ռուսաստանի սահմանների երկայնքով ստեղծում է հակառուսական ռազմաքաղաքական կոալիցիա: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ուելսում կայացած դաշինքի գագաթաժողովի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժեր՝ կապված Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիայի հետ: Նա նշել է, որ արագ արձագանքման ուժերը կազմված են լինելու մի քանի հազար ցամաքային ուժերից, որոնք մարտական վիճակի կբերվեն 3 օրվա ընթացքում:
Ստացվում է՝ ՆԱՏՕ-ն սեղմում է օղակը Ռուսաստանի շուրջ, ինչը կարող է անսպասելի զարգացումների հասնել: Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը եւ Նորվեգիան գերճշգրիտ զենք ու ռազմական մասնագետներ կուղարկեն Ուկրաինա:
ՌԴ Ա նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը կողմ է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ ռազմական միջամտություն չի լինելու. «Մենք հանդես ենք գալիս այդ ծանր ճգնաժամի, այդ ողբերգության բացառապես խաղաղ կարգավորման օգտին»: Միաժամանակ, ՌԴ Ա նախարարը մեղադրել է արեւմտյան երկրներին կողմնակալ մոտեցումների ու անվերապահորեն եւ կուրորեն Կիեւի իշխանություններին սատարելու համար: Բազմիցս նշվել է, որ Կիեւի իշխանությունները հենված են ազգայնամոլ, անգամ ֆաշիստական կարգախոսներով առաջնորդվող բենդերականների վրա, ինչը լավ բանի չի հանգեցնի:
Ուկրաինայի անկայունությունը վտանգավոր է ոչ միայն իր համար, այլեւ հարեւան Ռուսաստանի ու Բելառուսի, իսկ այդ հանգամանքը շահավետ է Վաշինգտոնի համար. հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ Ուկրաինայի անկայունությունը մի հսկայական խառնարան է ստեղծել, որն իր մեջ է ձգում Ռուսաստանին եւ Բելառուսին: «Մենք պետք է հեռու մնանք այդ խառնարանից, քանի որ ամերիկացիներն այնտեղ չեն պայքարելու: Նրանք ուզում են մեր ձեռքով սպանել մեր ժողովրդին»,- ասել է Բելառուսի ղեկավարը:
Անկարան շարունակում է զինել ահաբեկիչներին – Հայաստանն ու Արցախը շարունակում են աջակցել եզդիներին – Թուրքիան շարունակում է իր գաղտնի ցանցերը ստեղծել Սիրիայում եւ Իրաքում…
Վերջերս իրաքյան Քրդստանի նախագահական խորհրդի ղեկավար Ֆուադ Հուսեինը հայտարարել է, որ Թուրքիան հրաժարվել է զենք տալ իրաքցի քրդերին՝ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվելու համար: Նա ասել է, որ ինքը գաղտնի այցելել է Անկարա եւ Թուրքիայից զենք խնդրել պայքարելու համար, եւ բացասական պատասխան է ստացել: Թուրքական կողմը մերժումը հիմնավորել էր Մոսուլում թուրքական հյուպատոսության 49 աշխատակիցների դեռեւս ծայրահեղականների ձեռքում պատանդ պահվելով ու Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններով:
Քուրդ առաջնորդը չի նշել, թե Թուրքիայում հատկապես ում է հանդիպել եւ ովքեր են մերժել պաշտոնական Էրբիլի խնդրանքը: Անկարան համաձայնվել է միայն հումանիտար օգնություն ցուցաբերել իսլամականների հետ բախումների շրջաններից գաղթած բնակչությանը: Հետաքրքիր է, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաեւ իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտահերթ համագումարից հետո առանձնազրույց է տեղի ունեցել Բարզանի-Էրդողան-Դավութօղլու կազմով:
Իսլամականների դեմ կռվելու համար իրաքցի քրդերին արդեն սկսել են զենք եւ սպառազինություն մատակարարել ԱՄՆ-ն եւ եվրոպական որոշ երկրներ:
Իսկ միջազգային զլմ-ները հայտնել են այն մասին, որ Թուրքիան գաղտնի զենք-զինամթերքով եւ սնունդով է ապահովում ծայրահեղ իսլամականների զինյալներին: Անկարան ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ Իրաքի՝ փորձում է օժանդակելով իսլամականներին մասնատման տանել Սիրիան եւ Իրաքը, ինչը թույլ կտա տիրել նոր տարածքների, նաեւ նավթի ու գազի պաշարներով հարուստ:
Իսլամականները չեն թաքցնում, որ բոլոր մահմեդականներին են համախմբելու իրենց ստեղծած խալիֆության շուրջ եւ պատրաստվում են Թուրքիայի դեմ պատերազմի ուղարկել իրենց շարքերում կռվող 4 հազար թուրքերի: Սա ցույց է տալիս, որ Անկարան ինչքան էլ փորձում է վերահսկել իրավիճակը, չի կարողանում: Իմիջիայլոց, իսլամականների զինյալների մեջ կան նաեւ ադրբեջանցիներ:
Նշյալ 4 հազար թուրքերի Մոսուլում հատուկ նախապատրաստություն են անցնում Թուրքիայի վրա հարձակվելու համար: Հատուկ վարժանքներ են անցկացվում Թուրքիայի տարբեր շրջաններում գործելու համար: Վարժանքների կենտրոն է ստեղծել, որի ֆինանսավորումը կատարում է Սաուդյան Արաբիան: Այս արաբական պետությունը համարվում է ԱՄՆ-ի դաշնակիցը, բայց պարբերաբար զինում է ծայրահեղ իսլամական խմբավորումների: Հիշեցնենք, որ չեչենական պատերազմների ժամանակ ռուսական բանակի դեմ կռվում էին նաեւ արաբ վահաբականները, իսկ իսլամական այս ուղղության՝ վահաբականության կենտրոնը Սաուդյան Արաբիան է:
Բայց Թուրքիան չի նահանջում եւ փորձում է իր գաղտնի ցանցերը ստեղծել Սիրիայում եւ Իրաքում: Վերջերս «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Իրաքում կռվող թուրքմենները ձերբակալել են իսլամիստ 3 զինյալների, ովքեր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներ են: Թուրք լրտեսների ձերբակալությանը մասնակցած Նիհաթ Յալնըզը նշել է, որ թուրք լրտեսներին ձերբակալել են Ամերիլի ճակատում ընթացող մարտերի ժամանակ: Իրաքցի թուրքմենը Twitter-ում նախկին ԱԳ նախարար, այսօր՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուին հղած ուղերձում նշել է. «ԻԼԻՊ-ի կազմում թուրքմեններին կոտորող Մահմուդ Յըլդըրըմ անունով հետախուզության լրտեսը գլխացավանք կլինի ձեզ համար: Մենք նրա կարմիր անձնագիրը կուղարկենք Հաագայի տրիբունալ»:
Լուծումը թողնում են կողմերի՞ն – Պետք է նաեւ հիշեցնել, թե քանի տոկոս հայկական հողերի վրա եւ հայության քանի տոկոսին ցեղասպանելով են իրենց պետությունները մոգոնել քոչվոր թուրքերն ու ադրբեջանցիները,… Թուրքիան եւ Ադրբեջանը խոչընդոտում են… Ապակայունացնող տարրը թյուրքական է…
Լուծումը թողնում են կողմերի՞ն
Հայոց ցեղասպանության եւ անկախ Արցախի հարցերը թուրք-ադրբեջանական եղբայրության համատեղ ծրագրերում նորից մեծ ուշադրության են արժանանում: Դրա վառ ապացույցը վերջերս Բաքվում Թուրքիայի նորընտիր նախագահի հայտարարությունն էր, համաձայն որի՝ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն ԼՂ հիմնախնդրի կարգավորումից հետո միայն: Բացի այդ, հենց ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Անկարան պաշտպանելով Ադրբեջանի շահերը, փորձել է բարձրացնել արցախյան հակամարտության հարցը:
Աժ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այս առիթով նշել է, որ ակնհայտ է, թե ինչպես է Ադրբեջանը մոռացության մատնում այն, որ Թուրքիան 3 տասնամյակից ավելի բռնազավթած է պահում ԵՄ անդամ Կիպրոսի 38%-ը: «Թուրքիայի նման քաղաքականությունը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը եւ հիշեցրել, որ օրեր առաջ Նյուպորտում ՀՀ նախագահը ՆԱՏՕ-ի բարձր ամբիոնից հանդես եկավ ելույթով ու ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը չպետք է փոխվի, իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, ինչպես նաեւ նշվեց, որ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող բռնապետի հովանավորն ու լոբբիստը Թուրքիան է:
ԱԺ փոխխոսնակը պետք է նաեւ հիշեցներ, թե քանի տոկոս հայկական հողերի վրա եւ հայության քանի տոկոսին ցեղասպանելով են իրենց պետությունները մոգոնել քոչվոր թուրքերն ու ադրբեջանցիները,
ինչպես են ջղաձգվելով անտեսում Հայկական լեռնաշխարհի գոյությունը, ինչ դաժանությամբ են ցայսօր ոչնչացնում հայկական ազգային արժեքներն ու պատմության հետքերը բռնազավթված տարածքներում…
Փաստորեն, Սարգսյան-Ալիեւ-Քերի հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը նաեւ հստակ ազդակ էր ուղարկել Ադրբեջանին՝ մի քանի խնդիրների ընդգծմամբ: Նախ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա եւ պետք է դադարեցնել ռազմագոչ հռետորաբանությունը: Որ տարածաշրջանում իրավիճակի ապագա սրումն անթույլատրելի է ու վտանգավոր: Եվ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի ձեւաչափով: Չնայած Անկարան ու Բաքուն ամեն բան արել են այդ ձեւաչափը փոխելու համար: «Այսպիսով՝ վստահաբար կարելի է նշել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափը փոխելուն միտված թուրք-ադրբեջանական գործարքը տապալվեց»,- հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:
Իմիջիայլոց, մի զավեշտալի դեպք գրանցվեց Սարգսյան-Ալիեւ-Քերի հանդիպումից առաջ, երբ ԱՄՆ պետքարտուղարը մոտենալով Սերժ Սարգսյանին՝ ողջունեց նրան, նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին բարեւեց եւ «չնկատեց» Իլհամ Ալիեւին: Վերջինս շփոթված մոտեցավ ԱՄՆ պետքարտուղարին, ով ժպտալով բարեւեց, թե՝ «այս որտե՞ղ էիք թաքնվել, չնկատեցի ձեզ…»:
Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 1-ին) – «Մենք հայ ենք»-ի քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ…
Նվիրում եմ Արցախ Բունիաթյանի մշտապայծառ հիշատակին
http://www.hayary.org/wph/?p=3500 – Մեծն հայորդու բաղձանքը՝ հայրենիք վերադարձն էր. Սրբազան վերաթաղում – Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը… Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին…
http://www.hayary.org/wph/?p=2879 – Գարեգին Նժդեհի գաղտնի զբոսանքը Երեւանում… Մեծ հայի 3 սրբավայրերը – Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղվել են…
Թեեւ ամեն ժողովուրդ իր հայրենիքն ունի, մարդկությունը, սակայն, դեռ մնում է անհայրենիք։
Մարդկայնությունն է մարդկության հայրենիքը, որը մինչեւ հիմա գոյություն չունի։ (Նժդեհ)
Մեր հայրենիքի բախտի համար ես բռնել եմ Աստծո փեշից, իսկ դուք բռնեք ինձանից. առաջ գնանք դեպի ապագան… (Զանգեզուրում՝ իր դավիթբեկյան ուխտակիրներին, գայլավաշտականներին, երմանիայում՝ հայ ռազմագերիներին): (Նժդեհ)
Եթե «մարդը չափանիշ է բոլոր իրերի՝ եւ՛ գոյություն ունեցողների, որ գոյություն ունեն, եւ՛ գոյություն չունեցողների, որ գոյություն չունեն» (Պրոտագորաս), ապա Նժդեհն* էլ չափանիշն է ամենայն մարդու:
Մի աշխարհ՝ մի Նժդեհ, մի Նժդեհ՝ բազմաշխարհ*… – Գարեգին Ղազարյան
Այս տարի լրանում է հայության եւ համայն մարդկության, հիրավի, Աստվածահաս զավակներից եւ միաժամանակ առաջնորդ-հայրերից մեկի՝ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանի (Նժդեհ. 1886-1955) ոգեկիր աճյունի հայրենադարձման պատմակշիռ գործարշավի 32-րդ տարեդարձը, իսկ հունիսի 17-ը (1989-ից) Նժդեհի Հիշատակի եւ ուխտագնացության օրն է:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Բազմահանճար Առաջնորդը, Գաղափարախոսը, Զորավարը, Փիլիսոփան (Էություն իմաստության տաճարի առավել դիպուկ բնութագրմամբ՝ Իմաստունը), Ժանրաստեղծ րող-Հրապարակախոսը, Դիվանագետը, Ճարտասանը, Բարոյագետ Հերոսապետը, անչափազանցորեն Քաղաքակրթիչ Ֆենոմենը եւ Վերազանցական Նոումենը (Իմանուիլ Կանտի փիլիսոփայության մեջ՝ մտքով անհասանելի (անիմանալի) էություն), Մարգարեն, զուգարժեքորեն ինքնանվանադիր Համամարդը, դեռ բնավ էլ ոչ վերջապես Իմացյալ Նահատակը, «Մենք հայ ենք» հեռուստանախագծի 2009-2010 թթ. աշխարհատարած համացանցային քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ, հայության գլխավոր գաղթերկրի՝ Ռուսաստանի ամենահայտնի «Նոեւ կովչեգ» ռուսերեն թերթի հարցմամբ, ճանաչվել «20-րդ դարի գլխավոր Հայը» (2010թ. ապրիլ)։
*Այս իմաստներով, ըստ իս, կարելի է լինել միմիայն այդ մեն-միակ՝ «1 Նժդեհ» երրորդութենային՝ մարմնական-հոգեւոր-ոգեղեն չափանմուշ-միավորը ոչ թե անգամ չգերազանցող /<=/, այլ ուղղակի՝ քիչ կամ շատ պակաս /</:
Նժդեհը նաեւ մերազնյա միակ Անհատն է, Ում ծննդյան հոբելյաններն արդեն 2 անգամ տոնանշվել են պետական եւ համազգային մակարդակներով՝ ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ Սփյուռքում (2001թ. եւ 2011թ.), իսկ արդեն համաշխարհային պատմության մեջ՝ միակ մահկանացու-անմահ աշխարհիկ ործիչը, Ում աճյունամասունքները, Սուրբ Երրորդության հանգույն, ամփոփված են 3 վայրերում, այն էլ՝ Իր իսկ գլխավորությամբ ազատագրված երկրամասերում, տարբեր դարերում եւ անգամ հազարամյակներում…
Մեծամեծն Հայորդին վախճանվել է Վլադիմիրի բանտում (տխրահռչակ «Ցենտրալ»), 1955թ. դեկտեմբերի 21-ին։ Դեռ 1955թ. մարտի 3-ին Տաշքենդի (Ուզբեկստան) բանտից հարազատներին հղած նամակում գրել է. «Հայաստանից մի բուռ հող եմ վերցրել։ Դա հայրենի հողն է՝ ինձ հետ բանտում։ Կուզեմ, եթե վիճակված չէ ապրել, գոնե մեռնել հարազատ հողի վրա»։
Ստանալով Եղբոր մահվան գույժը՝ Լեւոն Տեր-Հարությունյանը (ժամանակին ինքն էլ բռնադատված բժիշկ) շտապում է Վլադիմիր, վերցնում Նժդեհի զգեստը, ժամացույցը։ Ստալինախրուշչեւյան զնդաններում Նժդեհի հեղինակած բազում արժեքավոր ձեռագրերը (տասնյակ «փիլիսոփայական տետրեր» եւ այլն), սակայն, Լեւոնին չեն տալիս, ոչ էլ թույլատրում են մարմինը տեղափոխել Հայաստան (ըստ ՀՀ առաջին գումարման Խ պատգամավոր, կամրջաշինարար, լուսահոգի Սեմյոն Բաղդասարյանի՝ բանտային բժիշկն է հավաստի տեղեկություններ իմացել այդ ձեռագրերի տեղի մասին, որոնք այժմ, ցավոք, կորած են համարվում)։
Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…
Սկիզբը՝ թիվ 27-ում
http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկացը»…
Այժմ անդրադառնանք Հնդկաստան անվան վերլուծությանը:
Օտար եւ հայերեն աղբյուրներում տեղեկություն չկա Հնդկաստան անվան ծագման վերաբերյալ: Նույնիսկ Գ. Ջահուկյանի «Հայերենը եւ հնդեվրոպական լեզուները» գրքում չի պարզաբանվում՝ այդ ո՞րն է «հնդեվրոպականը» եւ ի՞նչ է նշանակում դրա առաջին՝«հնդ» արմատը:
Բառարանի «Հայերենը եւ իլիրերենը» բաժնից տեղեկացանք, որ իլիրերեն and բառը հայերեն նշանակում է «անդ», «հանդ», «անդեայ»:
ոյություն ունի հնդկահայերեն խոսվածք (Ջուղայի բարբառ): Խոսվել է Ջուղա քաղաքում, այժմ խոսվում է Պարսկաստանի Նոր Ջուղա, Շիրազ քաղաքներում: Ջուղայի բարբառ, հայերենի բարբառ: Մտնում է Արարատյան կամ Հյուսիս-արեւելյան բարբառախմբերի մեջ (ՀՍՀ. 6):
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում Հանդաստան (Հանդ-անդաստան) նշանակում է՝ «հանդերը, դաշտերն ու արտերը», որից հետո արվում է հետեւյալ մեջբերումը՝ «Կհսկեր Սասմա հանդ ու հանդաստան (ԱԻ)», որտեղ հանդ ու հանդաստանը, հավանաբար, Սասնա երկիրն է:
Մենք ենթադրում ենք, որ Հնդկաստան անվանումը առաջացել է հայերեն «հանդ/հունդ» արմատից եւ «ստան» վերջավորությունից, ինչը նշանակում է «երկիր», «տուն»: Ընդ որում «հանդ/հունդ» բառերը փոխկապակցված են:
Որպեսզի համոզվենք դրանում, մի մեջբերում անենք Ֆուլկանելիի «Տայնի գոտիչեսկիխ սոբորով ի էզոտերիչեսկայա ինտերպրետացիյա սիմվոլով Վելիկովո Դելանիյա» գրքից: «Նյութը (մատերիան) իր էությամբ ոգի է եւ մեզ համար անտեսանելի է մեր թերի զգայարանների պատճառով: Այդ ոգին կոչվում է հունդ, սերմ (semence), որից առաջացել է ողջ կենդանի Բնությունը»: Քանի որ «հանդ»-ը (մատերիան) բաղկացած է «հունդից», ապա երկու բառն էլ ունեն «ոգի» իմաստը:
Ըստ հին հույն փիլիսոփա Անաքասգորասի՝ նյութական աշխարհը կազմված է սերմերից, որոնք տարբերվում են իրարից մեծությամբ: Սակայն ամենամեծ սերմն էլ աչքի համար անտեսանելի է: Նա համարում է« որ սերմերի մեջ չկա ամենափոքրը, այլ կա միշտ ավելի փոքրը:
Այսպիսով՝ Հնդկաստան բառը« որը կազմված է «հանդ»=«հունդ» =«սերմ»=«ոգի» արմատից եւ «ստան» վերջավորությունից, բառացի նշանակում է Սերմի երկիր, կամ Ոգու երկիր, ու քանի որ Երկիրը «ոգի» է առնում Արևից, ապա նաեւ կնշանակի Արեւի երկիր:
Նույն իմաստն ունի Ղոշուն Դաշը (Քարահունջ աստղադիտարանի հին անվանումը), որը նշանակում է Աղավնու Դաշտ (Ոգու Դաշտ): Ելնելով այն բանից, որ Քարահունջի կենտրոնական ձվաձեւ շրջանը Երկրի խորհրդանիշն է եւ «դաշտը» նույն «հանդն» է, ապա կնշանակի նաեւ Ոգու երկիր:
Հնդկաստան անվանումը համապատասխանում է Էդեմին, որը ասորական սեպագիր արձանագրություններում կոչվում է Հինդանի կամ Հանդանիա (ինչպես գրում է Ե.Բլավատսկայան), ինչը նույն հայերեն Հանդաստանն է:
Սահմանագիծ, որտեղ վերջանում են եւ՛ իշխանությունը եւ՛ ընդդիմությունը… Երկիրը կղեկավարի գաղափարակա՞ն կառույցը… Անդիմադիր ընդդիմադիրները – Ընդդիմադիր քառյակը վերստին խմորումների մեջ է…
Սահմանագիծ, որտեղ վերջանում են եւ՛ իշխանությունը եւ՛ ընդդիմությունը
Եկավ սեպտեմբերը: Բայց սա ասում եմ ոչ դպրոցականների կամ ուսանողների խնդրին անդրադառնալու նպատակով, չնայած կրթական ոլորտը լիքն է բազում խնդիրներով: Եկավ այն սեպտեմբերը, որին սպասում են ընդդիմադիր քաղաքական ուժերի հետեւորդները, որ հավատում են դեռ, թե շուտով լուրջ քայլեր են արվելու՝ երկրում մի բան փոխելու համար:
Մինչ այսօր խոսում են ընդդիմադիր քառյակի 12 կետանոց, ապա սրան հավելած լրացուցիչ 6 կետանոց առաջարկների կատարման մասին: Թերեւս մեկ ամիս առաջ էլ պարզ էր, որ դրանք չենք կատարվելու կամ կկատարվեն այն ընթացքով, ինչն ըստ իշխող կուսակցության պաշտոնյաների՝ այսպես թե այնպես ընդգրկված է ՀՀԿ ծրագրային դրույթներում:
Իշխանությունները այն ժամանակ էլ հստակ հասկացնել տվեցին, որ չեն ընդունում պարտադրանքի ոճը, բայց պատրաստ են համագործակցելու խելամիտ առաջարկների դեպքում: Ընդդիմությունն էլ պատասխանեց, թե առաջարկների չկատարման դեպքում սեպտեմբերը կսկսեն հանրահավաքներով:
Բայց սպասվող գործողությունները դեռ ուշանում են: Անգամ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրերը աշխույժ մասնակցությամբ աչքի չեն ընկնում: Սա նաեւ ՀՀԿ-ականներին է վերաբերում եւ իզուր չէ, որ խոսում են նաեւ «ՀՀԿ-ում «դասալիքների» պակաս չզգացվելու» մասին: ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ԳՄ նիստում բաց տեքստով ասել էր, որ բոլորը մեկ մարդու պես ներկայանան ԱԺ նիստերին, քանի որ «ԱԺ-ն այն խրամատն է», որտեղ նրանք կռվելու են գնում, իսկ բացակայողները ՀՀ եւ ՀՀԿ նախագահի համար «նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը»: Սա կարելի է անգամ հստակ հրահանգ դիտարկել, ինչը հավաստում է, որ իշխող ուժն այնուամենայնիվ սպասում է ընդդիմադիրների քայլերին:
Լրատվամիջոցներին հետաքրքրել էր, թե ի՞նչ է սպասվում «գլխավոր հրամանատարի հրամանը չկատարող դասալիքներին», քանի որ որոշ գործարարներ եւ «ընտրյալ» վերնախավային պատգամավորներ այնուամենայնիվ առաջին օրերին չեն հաճախել «խրամատ»-ԱԺ, ինչին ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց չաղավաղել նախագահի խոսքը, բայց ոչինչ չասաց «դասալիքների» մասին:
Հայկական խոհանոց… Սոված տղամարդկանց դուր են գալիս գեր կանայք… Արդյո՞ք ծերանալն ու մահը զուգընթաց են շարժվում… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Տաք ուտեստ՝ հավի կրծքամսով
Բաղադրությունը – Հավի կրծքամիս – 300 գ, բուսայուղ – 50 գ, սոյայի սոուս – 50 գ, կաթ – 100 գ, թթվասեր – 100 գ, կարմիր տաքդեղ – 50 գ:
Պատրաստման եղանակը – Հավի կրծքամիսը համեմել բուսայուղով, սոյայի սոուսով, աղով եւ թողնել 30 րոպե:
Տապակել համեմած հավի կրծքամիսը: Տապակելուց հետո ավելացնել կաթը եւ թթվասերը, վերջում էլ կտրտած տաքդեղը:
* * *
Սոված տղամարդկանց դուր են գալիս գեր կանայք
Լոնդոնի համալսարաններից մեկն այս հետազոտությունն անցկացրել է ուժեղ սեռի 124 ներկայացուցչի շրջանում: Տղամարդկանց ցույց են տվել տարբեր կազմվածք ունեցող կանանց լուսանկարներ: Ովքեր հետազոտության պահին սոված են եղել, նախապատվությունը տվել են գեր կանանց, եւ հակառակը՝ կուշտ տղամարդիկ ընտրել են նիհարներին:
«Եթե տղամարդը սոված է, ապա ընտրում է ավելի գեր կանանց, քանի որ ենթագիտակցորեն կարծում է, որ սննդամթերքն իրեն ավելի հասանալի է»,- նշել է հետազոտության հեղինակներից Վիրեն Սվամը՝ ավելացնելով, որ ուտել ցանկացող կանայք էլ ընտրում են մկանոտ տղամարդկանց, քանի որ նրանց ընդունում են որպես լավագույն վաստակողներ՝ սնունդ ձեռք բերելու համար:
Արդյո՞ք ծերանալն ու մահը զուգընթաց են շարժվում
Մեծանալ-ծերանալն այն բնական գործընթացներից է, որից խուսափել հնարավոր չէ: Որոշ ուշագրավ փաստեր, որոնք հետազոտությունների արդյունք են՝
Նորածնի գլուխն իր հասակի 1/4-մասն է կազմում, սակայն 25 տարեկանում կկազմի ընդամենը 1/8-ը: Իրանն ու ոտքերը նկատելիորեն կաճեն, բայց գլխի երկարությունն այդքան էլ չի ավելանա:
Ծնված ժամանակից ի վեր աչքերի չափը մնում է անփոփոխ, իսկ քիթը եւ ականջները երբեք չեն դադարում աճել: Երբ փոքրիկ բալիկները նայում են իրենց մեծ աչիկներով, իմացեք, որ դրանք նույնն են մնալու ամբողջ կյանքի ընթացքում: Բայց նրանց քիթն ու ականջները աճելու են կյանքի ընթացքում: Մի հետազոտություն ցույց է տվել, որ այդ աճը գագաթնակետին է հասնում 7-ամյա ցիկլերի ընթացքում:


