Monthly Archives: March 2016

Տարածաշրջանի կայունության գրավականը – Երեւանը պետք է կարողանա դիմակայել թուրքական (այդ թվում՝ ադրբեջանական) հնարավոր ծավալումներին,… Մոսկվան՝ նորից ընդդեմ Երեւանի… Ադրբեջան փախած դավաճան ընտանիքը ծպտվա՞ծ է մնում, թե՞…

Տարածաշրջանի կայունության գրավականը

Հայաստանի նախագահի այցը Հունաստան եւ Կիպրոս տեղավորվում է տարածաշրջանային այն քաղաքականության մեջ, որով պաշտոնական Երեւանը պետք է կարողանա դիմակայել թուրքական (այդ թվում՝ ադրբեջանական) հնարավոր ծավալումներին, եթե սիրիական հարցը կրկին դառնա աշխարհաքաղաքական բաժանումների պատճառ: Սերժ Սարգսյանի հանդիպումները բարձր մակարդակով են անցել եւ շատ ընդգրկուն, ինչը հավաստում է, որ հակաթուրքական ճակատում Հունաստանն ու Կիպրոսը մնում են կարեւոր դաշնակիցներ: Այս առումով հատկապես կարեւոր է Հունաստանի առկայությունը, քանի որ այս երկիրը եւս ՆԱՏՕ-ի կարեւոր անդամ է, ինչպես Թուրքիան:

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի, նախագահ Պավլոպուլոսի եւ վարչապետ Ցիպրասի հետ, եւ հանդիպումները երկուստեք արդյունավետ են գնահատվել: ՀՀ նախագահը հանդիպել է նաեւ հունահայ համայնքի եւ Հունաստանում գործող հայկական ավանդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Կիպրոի այցը եւս արդյունավետ է գնահատվել: Մեր երկրի ղեկավարը հանդիպել է այդ երկրի խորհրդարանի ղեկավար Իանակիս Օմիրուի հետ, ով անձնական մեծ ավանդ ունի Կիպրոսում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման գործում: Հանդիպումներ են եղել նաեւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուի, Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեր նախագահն անդրադարձել է համագործակցության բոլոր բնագավառներին, բայց առանձնահատուկ նշել է, որ այսօր լինելով փոքրատարածք պետություն, մենք զարգացրել ենք աշխարհի հետ հարաբերվելու մեր առանձնահատուկ մոդելը, որտեղ կարեւորվում է այն հանգամանքը, որ երկրները պատասխանատու են տարածաշրջանի խաղաղության համար: «Այսօր մարդկությունը կանգնած է գլոբալ մարտահրավերների առջեւ, որոնց դիմակայումը պահանջում է հավաքական ջանքեր՝ լինի դա միջազգային ահաբեկչություն, կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն, միգրացիա, թե համաճարակ: Գլոբալիզացված աշխարհում որեւէ տարածաշրջանի անկայունությունը կարող է համաշխարհային մասշտաբի հետեւանքներ ունենալ: Հետեւաբար, յուրաքանչյուրս անհատական պատասխանատվություն ունի սեփական տարածաշրջանի խաղաղության համար: Հենց այս պատասխանատվության գիտակցումն է ընկած Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում»:  Continue reading

Երբ խնդրանքով ենք դիմում, հույսի հույսին ենք մնում – Ռուսաստանը կնվազեցնի՞ գազի գինը… Հայկական 7 ընկերություն՝ գինու եւ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսում… Հայկական գինին Եվրոպա մտավ՝ Բենիլյուքսի երկրներ…

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարությունը հավանություն էր տվել «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկին:

Ձեռք բերված համաձայնությամբ՝ բնական գազի գինը Հայաստանում 2016թ. հունվարի 1-ից սկսած մինչեւ 2016թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 դոլարի չափով:

Իսկ թե ինչ գին կվճարենք ապրիլի 1-ից հետո, պարզ չէ: Համենայնդեպս, եթե համաձայնագիր չկնքվի, ապա ապրիլի 1-ից գազի դիմաց կրկին կվճարենք նախկին՝ 189 դոլար գնով:

Հնարավո՞ր է այսպես լինի: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը չի կարծում: Այդ դեպքում ինչու՞ են բանակցությունները ձգձգվում: «Աշխատանքային գործընթաց է»,- նախարարի հակիրճ պատասխանն է:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համենայնդեպս հույս ունի, որ Ռուսաստանը Հայաստանի համար կնվազեցնի գազի գինը: Հիշեցնենք, որ դեռ այս տարվա հունվարի կեսերին Հայաստանի իշխանությունները դիմել էին Ռուսաստանի իշխանություններին՝ ռուսական բնական գազի սակագնի նվազեցման խնդրանքով (մենք միշտ խնդրանքով ենք դիմում, ոչ թե առաջարկով, դրա համար էլ հույս ենք ունենում, ոչ թե հավատացած կամ համոզված լինում,-խմբ.): Ներկայում կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում: «Ելնելով միջազգային տնտեսական իրավիճակից եւ աշխարհաքաղաքական զարգացումներից՝ ակնհայտ է դառնում, որ գազի գնի նվազեցումը ոչ միայն անհրաժեշտ, այլ հնարավոր է»,-նկատել է կառավարության ղեկավարը:  Continue reading

Բիզնե՛ս է, բի՛զ-նե՛ս (պատրաստվում են ՀԷՑ-ի միջոցով շահույթ ստանալ).- Սամվել Կարապետյանը հաստատում է «Լուսանցք»-ի ասածները… ՀԵՑ ընկերության գործը դատախազությունում… ԵՄ-ՀՀ՝ էներգետիկ համագործակցության քայլեր…

«Rbc»-ին տված հարցազրույցում «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կուտակած պարտքի 20%-ն արդեն մարվել է:

Նույն հարցազրույցում նա ասել է այն, ինչ ընկերության հետ կապված գործարքի օրերին հայտնեց «Լուսանցք»-ը, այն է՝ երբ մեր երկրի վարչապետն ասում էր, որ խնդրել ենք, որ գործարարն օգնի Հայաստանին՝ գնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, մենք նկատեցինք, որ դա բնավ էլ օգնություն չէ, այլ՝ բիզնես, այն էլ՝ շահութաբեր բիզնես, քանզի ձեռնտու է եւ՛ տնտեսական եւ՛ քաղաքական տեսանկյունից:

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» պարտքեր է ունեցել, մոտավորապես՝ 220 միլիոն դոլար: Գնել ենք ակտիվները, որպեսզի ծածկենք այդ պարտքերը: Սա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» լավ կազմակերպություն է եւ երկարաժամկետ ակտիվներ ունի, իսկ մեր ղեկավարությամբ այն ավելի լավը կդառնա»,- սրանք նշյալ հարցազրույցում ասած Սամվել Կարապետյանի խոսքերն են:  Continue reading

Լրջորե՛ն զբաղվեք.- Քաղաքապետը մուրացկան երեխաների խնդրին է անդրադառնում – Իսկաես ամոթալի է մուրացկան երեխաներ (առհասարակ մուրացկաններ) ունենալը… «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման հարցը…

Վերջերս սկսել եմ ավելի շատ ուշադրություն դարձնել Երեւանի քաղաքապետարանում հրավիրվող աշխատանքային խորհրդակցություններին: Գուցե այն պատճառով, որ այդ խորհրդակցությունների ժամանակ շեշտադրումներ են արվում, որոնք ինձ հետաքրքրում են: Մանավանդ, երբ շեշտադրումը հստակ է հնչեցվում, խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու տիրույթն ավելի է մեծանում՝ հնարավորությունների ծավալի առումով:

Մարտի 14-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային այդպիսի մի խորհրդակցության ընթացքում սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են անօթեւան քաղաքացիներին համապատասխան կացարանում տեղավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները, որի շրջանակում շուրջ 100 քաղաքացիների արդեն իսկ ցուցաբերվել է աջակցություն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է. «Կացարանով աջակցելուց զատ, լավ կլինի, որ սոցիալական ապահովության վարչությունը հետամուտ լինի նաեւ այդ մարդկանց աշխատանքով ապահովելու հարցում: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկել վարչությունը: Մենք պետք է լուծումներ տանք նաեւ այս հարցին. եթե տվյալ մարդն աշխատելու հնարավորություն ունի, փորձենք օգտակար լինել, աջակցենք նրանց: Օրինակ, այդ մարդկանցից ոմանց կարող ենք կանաչապատման ձեռնարկությունում աշխատանքի տեղավորել: Աշխատե՛ք այս ուղղությամբ՝ մոտ ապագայում ներկայացնելով համապատասխան քայլեր, որոնք ձեռնարկվել են ձեր կողմից»:  Continue reading

Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (2-րդ մաս) – Ինչքան օգտագործելի եւ ռազմավարական պաշար ունենք…

Սկիզբը՝ թիվ 6-ում

http://www.hayary.org/wph/?p=5433Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում

Նախորդիվ տեղեկացրինք, որ բնապահպանության նախարարությունը մշակել է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը եւ դրա վերաբերյալ միջանկյալ հաշվետվություն կա արդեն: Եվ որպեսզի ավելի պարզ դառնար մեր ընթերցողին, թե ինչ կարգի խնդիր ունենք լուծելու, ներկայացրեցինք Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման տարածքի (ՋԿՏ) հիդրոլոգիական եւ հիդրոերկրաբանական ընդհանուր բնութագիրը:

Ըստ այդմ, այժմ կփորձենք հասկանալ, թե ամբողջ ջրավազանային կառավարման տարածքից ինչքա՞նն է օգտագործելի ջրային պաշարը:  Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (1-ին մաս) – Այն մասին, թե ինչ ծածկագիր է 9 թիվը… Վեներա մոլորակը՝ ինչպես Մշո դաշտը, ամբողջովին պատված է մշուշով…

Շումերական դիցաբանությունում ամենասիրված ու հանրաճանաչ դեմքն է եղել Ինաննա աստվածուհին՝ բաբելոնյան Իշտարի, հունական Ափրոդիտեի, հռոմեական Վեներայի, հայկական Արուսյակ-Աստղիկի տիպարը:

«Էնմերքարը եւ Արատտայի տիրակալը» վիպերգից հայտնի է, որ Ինաննան եղել է Արատտայի ու նաեւ Շումերի Էրեք (Ուրուկ) քաղաքի դիցուհին:

Ինաննան (IN.AN.NA.) կամ Իննին (IN.NIN) շումերերենում նշանակում է Ին Երկնային կամ Ին Տիրուհի:

Իսկ թե ինչ է նշանակում Ին-ը (IN), անհայտ է:

Որպեսզի հասկանանք այս բառի իմաստը, նախ պետք է ծանոթանանք Վեներա մոլորակի կառուցվածքի եւ առանձնահատկություների հետ:

Դեն Բրաունը («Դա Վինչիի կոդը») Վեներա մոլորակի մասին գրում է. «Աստղագիտությունից հայտնի է որ Վեներա մոլորակը 8 տարին մեկ արտագծում է կանոնաձեւ հնգաթեւ աստղ երկնային սֆերայի մեծ շրջանագծով:

Հնում մարդիկ նկատել են այս երեւույթը եւ այնքան ցնցված են եղել, որ Վեներան եւ նրա հնգաթեւ աստղը դարձել է կատարելության, գեղեցկության եւ կրքոտ սիրո շրջափուլային խորհրդանիշը:  Continue reading

Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդկայինի՝ տարբեր ազգային ընկալումներ կան նաեւ – Հայ մարդուն ստորացնում են ռուսական բանտում… Իսկ իրական մարդասպանն ազատ է եւ… հերոս Ադրբեջանում…

Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդկայինի՝ տարբեր ազգային ընկալումներ կան նաեւ

Հայ-ռուսական հարաբերությունների ցուցիչ է դարձել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սարսափազդու սպանությունը ռուս զինվորական Վալերի Պերմյակովի կողմից եւ դեռ ընթացող դատավարությունն այդ դեպքով պայմանավորված: Այս սպանությունն ի սկզբանե համահայկական պաշտպանությամբ ընթացավ եւ դեռ շարունակում է մնալ հայության ուշադրության կենտրոնում ամբողջ աշխարհում:

Մինչ հերթական դատավարական նիստի ընթացքի ներկայացմանն ու պարզաբանումներին անցնելը՝ հիշեցնենք, որ մի դատական գործ էլ կա հայ-ռուսական հարաբերություններում, որ պարզապես դրդում է հայ մարդկանց՝ երբեն նաեւ ատելությամբ լցվել ռուսական ամեն բանի նկատմամբ…

Մեր ընթերցողները, ինչպեսեւ՝ մենք, չեն մոռացել նաեւ նախկին ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի բանտարկության մասին, ով անտանելի պայմաններում է:

Հիշեցնենք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ՝ դատապարտելով 6 տարի եւ 9 ամսվա բանտարկության: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ հայ վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները: Նրա վարած ԿամԱԶ-ի մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013թ. հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին եւ վթարի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չէր անցել եւ բացի այդ, Հրաչյա Հարությունյանը խախտել էր երթեւեկության կանոնները:  Continue reading

Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդասպան, որին պատսպարում են սատանայով – Վալերի Պերմյակովը չի հրաժարվել, որ խումբը ստեղծել է ինքը եւ պայմանագիրը, որ կնքվել է սատանայի հետ…

Գյումրիում գազանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանն անդրադառնալով Վալերի Պերմյակովի՝ Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանում տեղի ունեցած դատավարությանը, ասել է. «Թե՛ դատավարությունը, թե՛ Պերմյակովի պահվածքը արտառոց էին, նա մեղադրվում է զենքով դասալքության, զենք-զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու հոդվածներով, Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, մենք իրավունք չունեինք նախաքննական նյութերին ծանոթանալու: Պերմյակովի ցուցմունքներին մենք ծանոթ չէինք, առաջին անգամ լսեցինք նրա ցուցմունքները: Քանի որ դրանք հրապարակվեցին մասնակի, եւ ամբողջական չէին, ըստ էության այն հատվածները, որոնք առավելապես մեզ հետաքրքրում են, դրանք չընթերցվեցին՝ նկատի ունենալով, որ իբրեւ գործը հանձնվել է հայկական կողմին, ուստի չեն հրապարակում»: Չնայած, ըստ փաստաբանի, դատավարության ընթացքում, ճիշտն ասած, շատ արտառոց իրավիճակ էր, կարծես բոլոր կողմերը համաձայնեցված արագ դատավարություն էին անում: «Համենայնդեպս ինձ համար շատ անծանոթ գործընթաց է սա, հրապարակվում են ինչ-որ մասեր, ընդ որում որոշ դեպքերում հրապարակվում են երրորդ դեմքով, այսինքն՝ ակնհայտ երեւում է, որ նրանք սեղմած են հրապարակում ցուցմունքները: Եվ ուղղակի չէին ընթերցում ցուցմունքները, մի մասը ընթերցում էին, մի մասը երրորդ դեմքով էին հրապարակում, ինչը արդեն իսկ խոսում է այն մասին, որ իրենք, ըստ էության, կոնսպեկտից էին քաղում: Ցուցմունքերում կային հակասություններ, բայց ասեմ, որ մենք բավական լուրջ տվյալներ ստացանք, որոնք այս փուլում ես չեմ հրապարակի, սակայն կային տվյալներ, որոնք շատ հետաքրքրական էին, հետագայի համար մենք, անպայման, դրանք կօգտագործենք: Եւ հետարքրքական է նաեւ, թե այդ մասերը արդյո՞ք տրամադրվել են հայկական կողմին, թե՝ ոչ»:

Մեր փաստաբանները կարծում են, որ ցուցմունքները պետք է որ տրամադրած լինեն, բայց գործում կային տվյալներ, որոնք սպանության մասին չէին, սակայն էական նշանակություն ունեին սպանության մասով: Հայկական կողմը, երբ փաստաբաններին տրամադրի նյութերը, իրենք արդեն կտեսնեն՝ արդյոք ամբողջակա՞ն են, թե ոչ, եթե ամբողջական նյութերը տրված չլինեն, հնարավոր է միջնորդություն ներկայացվի, որ դրանք ամբողջական ստանան, որովհետեւ դրանք էական նշանակություն ունեն: Իսկ այն հարցին, թե ինչպիսի՞ն էր այս անգամ հայասպանի պահվածքը, Լուսինե Սահակյանն ասաց, որ «դա էլ արտառոց էր, տպավորություն էր, թե ընդհանրապես իր դատավարությունը չէ, որովհետեւ շատ անտարբեր էր, ինչպես նկատվեց, շատ դեպքերում քնում էր նույնիսկ»:  Continue reading

Հայկական խոհանոց – Սպանախով եւ կոտեմով սառը նախուտեստ… «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի 2-րդ փուլ անցածները… Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սպանախով եւ կոտեմով սառը նախուտեստ

Բաղադրությունը – Սպանախ – 2 կապ, սոխ – 2 գլուխ, ընկույզ – 100 գ, սխտոր – 1 գլուխ , կոտեմ – 1 կապ, թահին – 1 սուրճի բաժակ:

Պատրաստման եղանակը – Սոխառած անել բուսայուղով: Սոխառածի վրա ավելացնել կտրտած սխտորը, հետո՝ ընկույզը: Այնուհետեւ ավելացնել կտրտած սպանախը, կոտեմը: Վերջում լցնել թահինը եւ մատուցել:

Հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի 2-րդ փուլ անցածները

«ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլ է անցել 605 աշակերտ: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օիմպիադան անցկացվում է 2009 թ.-ից, որին մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտներ: Հարկ է ընդգծել, որ այս տարի «ԵՊՀ օլիմպիադան» անցկացվում է երկու փուլով եւ աշակերտներն իրենց ուժերը փորձում են հանրակրթական 13 առարկաների գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք:

«ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլ անցած մասնակիցների անուններն այստեղ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք: Նշենք, որ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլը կանցկացվի ս.թ. մարտի 26-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում, որին կմասնակցեն I փուլի հաղթողները: Օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենա ապրիլի 15-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

Հ.Գ.- Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը՝ մարտի 25-ին

ՀՖՖ կայքը հայտնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը կլինի մեր ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Մեր մարզասերները, հայ երկրպագուները իսկապես սիրեցին Ռոման Բերեզովսկուն, ում հաճախ անվանում էին մեր սիրելի Ռոմա կամ ընկերների սիրելի Բերեզի:  Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 6-ի (396) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Նոր վարչակարգ. քայլ առ քա՞յլ, թե՞ միանգամից – 2017-ի վարչապետը միայն 2018-ին կղեկավարի երկրի նախագահին… 1 օրում ստեղծվող ու լուծարվող կազմակերպությունները եւ քաղաքական սահմանափակումները…

2. Լավ կլիներ՝ առանց խ(հ)եղափոխության – Ոչ թե ռեւոլյուցիա, այլ էվոլյուցիա է պետք մեզ… Քաղաքական դաշտը կարգավորելու խնդիր կա – օտարաստեղծ եւ օտարահաճ ուժերը պիտի լուծարվեն օրենսդրորեն…

3. Արցախի հարցը վերաորակավորվու՞մ է – Մոսկվայի, Փարիզի եւ Վաշինգտոնի միջեւ մեծ տարաձայնություններ չկան, բայց կա լուրջ մրցակցություն… Հայկական գործոնի ամրապնդման փուլը…

4. Մոսկվան կրկին «բարեկամորեն» հակադրվեց Երեւանին – ԱՄՆ-ն ու Եվրոպան Ադրբեջանին չեն զինում, իսկ ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն մեր թշնամի երկրին շարունակում է զենք վաճառել…

5. Գաղտնի բանակցություննե՞ր, թե՞ ամերիկյան խաղեր – Այնուամենայնիվ, հայկական լոբբին ԱՄՆ-ում հաղթում է ադրբեջանականին… Իրանի սահմանային զորքերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան…

6. Ըստ հայ արիների՝ հայոց բանակը պիտի ազգ-բանակ լինի՛ – Երկրապահները համախմբվում են հայոց բանակի շուրջ… Գազի խնդիրը.- Ռուսաստանի հետ բանակցություններում արտոնյալը նույն գի՞նն է…

7. Կանանց տոն, որ չկարողացան մխտռել ցետկինյան սինդրոմակիրները – Իսկ լեսբի ֆեմինիստները հավասար են ուզում լինել գոմո «տղամարդկա՞նց», թե՞ հանքափոր տղամարդկանց հետ… Գարունը տաքացնում է, նայած ում՝ որ կողմից – Տոն, որ եւ համեստների եւ համարձակների սրտով էր…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արամազդ Աստծո պաշտամունքը (2-րդ մաս)… Թե ինչու Հայոց դիցարանում չամրացավ մեռնող-հարություն առնող աստվածության գաղափարը…

9. Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում

10. Հայկական խոհանոց – Չամիչով եւ ընկույզով փոխնձե գնդիկներ… Ալերգիան եւ ժառանգականությունը… Հայաստանում կանաչեղենը քիչ է յուրացվում… Հայկական բալետը ոչինչ չի կարողանում անե՞լ… Միջազգային ցուցահանդեսում՝ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները…

11. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… ՀԱՄ (www.hayary.org) պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Նոր վարչակարգ. քայլ առ քա՞յլ, թե՞ միանգամից – 2017-ի վարչապետը միայն 2018-ին կղեկավարի երկրի նախագահին… 1 օրում ստեղծվող ու լուծարվող կազմակերպությունները եւ քաղաքական սահմանափակումները…

Նոր վարչակարգ. քայլ առ քա՞յլ, թե՞ միանգամից

Փաստացի՝ Հայաստանը լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի կանցնի 2018թ., երբ կդադարեն գործող նախագահի լիազորությունները: Մինչ այդ, երկրի գործող նախագահը կպաշտոնավարի իր ամբողջ լիազորություններով:

Իհարկե, այժմ Հայաստանում դեռ կիսանախագահական համակարգ է, սակայն նախագահը դեռ լիովին չկայացած քաղաքական դաշտի պայմաններում իրեն զգում է ինչպես լիարժեք նախագահական համակարգում պիտի լիներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սահմանադրության բարեփոխված տարբերակի անցումային դրույթները, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո (որն անցկացվելու է արդեն նոր՝ բարեփոխված Սահմանադրությամբ), խնդիրներ չեն առաջանալու՝ կապված գործող նախագահի լիազորությունների հետ: «Այդ հարցում մենք խնդիրներ չենք ունենա, որովհետեւ անցումային դրույթներում հստակ ամրագրված է, որ հանրապետության նախագահը կավարտի իր լիազորությունները, որից հետո մենք կանցնենք լիարժեք խորհրդարանական կառավարման»,- հավելել է պատգամավորը:

Սակայն սա չի նշանակում, որ քաղաքական ուժերը՝ կուսակցություններն ու դաշինքները, 2017թ. խորհրդարանական ընտրությունները հերթականն են համարելու: Ոչ, դա չի կարող հերթական կոչվել այն պարզ պատճառով, որ ընտրություններից 1 տարի անց խորհրդարանական մեծամասնական ուժը կառաջադրի վարչապետի իր թեկնածուին, ով էլ կդառնա Հայաստանի փաստացի ղեկավարը:
Continue reading

Լավ կլիներ՝ առանց խ(հ)եղափոխության – Ոչ թե ռեւոլյուցիա, այլ էվոլյուցիա է պետք մեզ… Քաղաքական դաշտը կարգավորելու խնդիր կա – օտարաստեղծ եւ օտարահաճ ուժերը պիտի լուծարվեն օրենսդրորեն…

Լավ կլիներ՝ առանց խ(հ)եղափոխության

Դեռ չեն դադարել այս կամ այն հեղափոխությունն սկսելու եւ ավարտելու մասին շահարկումները:

Դրանք նաեւ ներքին պահանջարկ ունեն, քանի որ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ու իրավական բազմաթիվ հանգամանքներ կան նպաստող:

Բայց ցավոք, այդ հեղափոխական ալիքների ճնշող մեծամասնությունը ալիքավորվում է դրսից եւ օտարի կողմից ուղղորդվում է Հայաստանում իր նպատակները սպասարկելու համար:

Այս դեպքում կապ չունի՝ այդ հեղափոխությունը ժողովրդավարական կկոչվի, թե ազգային, գունավոր, թե անգույն Անգամ բուրժուական հեղափոխության մասին է խոսվել Հայաստանում, իբր սոցիալիստական կարգերում ենք, հիմա էլ բուրժուաների խնդիր ունենք լուծելու:

Հասկանալի է, որ խոսքը փողատերերի հեղաշրջման, ոչ թե հեղափոխության մասին է: Իշխող փողատերերից չիշխող փողատերերի համար փաստորեն հանրությունը պիտի պայքարի…  Continue reading

Արցախի հարցը վերաորակավորվու՞մ է – Մոսկվայի, Փարիզի եւ Վաշինգտոնի միջեւ մեծ տարաձայնություններ չկան, բայց կա լուրջ մրցակցություն… Հայկական գործոնի ամրապնդման փուլը…

«Մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով»,- ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին՝ շնորհավորական ուղերձ հղելով Արցախի վերածննդի օրվա առթիվ: «28 տարի առաջ Արցախն իսկապես վերածնվեց. վերածնվեցին նրա ազատատենչ ոգին, հայեցի շունչն ու հավատը սեփական ուժերի և լուսավոր ապագայի հանդեպ: Դա իրավական, բարոյական եւ համամարդկային արժեքների վրա հիմնված պայքար էր՝ համազգային շարժում, որն այս անգամ արդեն իր շուրջը համախմբեց ամբողջ հայ ժողովրդին աշխարհի տարբեր ծայրերում, համախմբեց ու միավորեց մեկ գաղափարի շուրջ՝ ապրել ազատ ու անկախ իր պատմական հողի վրա: Դա յուրաքանչյուր ազգի օրինական իրավունքն է…»:

1988-ի նվիրյալների գործը շարունակում է երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր ծնվել ու մեծացել են արդեն Արցախի Հանրապետությունում եւ արժանիորեն կրում են երկրի քաղաքացին լինելու բարձր պատիվը: Նրանք լավ են սերտել հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու իրենց հերոս պապերի ու հայրերի պատգամը եւ պատրաստ են ամեն ինչ անել Արցախի զարգացման ու զորացման, նրա պաշտպանունակության ամրապնդման եւ անվտանգության ապահովման համար: Այդպես եղել է ու այդպես կլինի այսուհետ:

Հիշեցնենք, որ 1988-ի փետրվարի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական առաջին զանգվածային ցույցը ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով։ 1992թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից փետրվարի 12-ը հայտարարվեց «Վերածննդի օր»։

Այսօր արդեն խոսք կա ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Նշվում է, որ 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Սահմանադրությունը ապացուցել է իր կենսունակությունը՝ ապահովելով երկրի բնականոն զարգացումը՝ ապահովագրելով քաղաքական եւ այլ բնույթի ճգնաժամային իրավիճակներից: Եվ այս ամենով հանդերձ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը նպատակահարմար է գտնում, որ երկրի սահմանադրական կարգի կատարելագործման խնդիրները մշտապես պետք է լինեն իշխանությունների ու քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով արագ փոփոխվող ժամանակների պահանջը:

«Հենց այդ ընկալման հաշվառումով ԱԺԿ ծրագրում, պետական շինարարության բաժնում, հատուկ տեղ է հատկացված պետական կառավարման համակարգի զարգացման հեռանկարին, ինչն արտահայտված է մի շարք ծրագրային դրույթներում:  Continue reading

Մոսկվան կրկին «բարեկամորեն» հակադրվեց Երեւանին – ԱՄՆ-ն ու Եվրոպան Ադրբեջանին չեն զինում, իսկ ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն մեր թշնամի երկրին շարունակում է զենք վաճառել…

Երբ փետրվարի 24-ին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, որ իր կառավարությունը բողոքի նոտա է հղել պաշտոնական Մոսկվային՝ Հայաստանին զենք-զինամթերք վաճառելու վերաբերյալ, կարծեցի թե սխալ եմ հասկացել կարդացածս:

Այսինքն՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը զենք է վաճառել (մինչդեռ կարող է անգամ նվիրել որպես միակ տարածաշրջանային գործընկերոջ) եւ սա անընդունելի է Բաքվի համար: Հիշեցի այն աղաղակող փաստը, երբ Ռուսաստանը զանգվածային ոչնչացման զենք էր վաճառել Ադրբեջանին, եւ մեր երկրի պատասխանատուները միառժամանակ լռում էին… թե զենքի վաճառքը առեւտրային գործարք է… Այսինքն՝ զանգվածային ոչնչացման զենքի վաճառքը առեւտրային գործա՞րք է: Իսկ որ մեր ռազմավարական գործընկերոջ վաճառած զենքերից հազարավոր հայեր են սպանվելու, դա՞ ինչ է:

Ի վերջո մերոնք խոսեցին, թե անթույլատրելի էր այդ վաճառքը, բայց հետո փորձեցին մեղմել, թե հին զինատեսակներ են եղել, հետո էլ թե՝ ավելի լավ է ռուսական զենք վաճառվի մեր թշնամուն, քան ամերիկյան, քանի որ ռուսականը մեզ արդեն ծանոթ է եւ գիտենք դրանց հնարավորությունները: Էլի լղոզվեց:

Իսկ Բաքվի նոտան եւ ռուսական կողմի արձագանքը ընդգծեցին ռուս-ադրբեջանական եւ ռուս-հայկական հարաբերությունների տարբերությունները: Այս պատմությունը դեռ ամռանը սկսվեց, երբ Կրեմլը Երեւանի հետ հարաբերությունների բարեկամական բնույթն ընդգծելու նպատակով առաջարկել էր 10 տարով մինչեւ 200 մլն. դոլար վարկ տրամադրել, որպեսզի հայկական կողմը այդ գումարով զինամթերք ձեռք բերի: Խոսքը նաեւ հանրահայտ «Իսկանդեր»-ի մասին էր, որը ստիպեց ընդվզել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային:

Պետք է նշել, որ այս գործարքը նաեւ ի պատասխան այն բողոքի կայացավ, երբ Երեւանում, Գյումրիում եւ այլ բնակավայրերում հայերը հակառուսական ցույցեր կազմակերպեցին ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության դեմ: Չնայած հայկական կողմը ոգեւորությամբ ընդունեց զինատեսակներ գնելու փաստը, սակայն դեռ իրագործման ընթացքը հայտնի չէ:  Continue reading

Գաղտնի բանակցություննե՞ր, թե՞ ամերիկյան խաղեր – Այնուամենայնիվ, հայկական լոբբին ԱՄՆ-ում հաղթում է ադրբեջանականին… Իրանի սահմանային զորքերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան…

Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին օրենքի նախագիծը հետզհետե աջակիցներ է հավաքում։ Ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի հաղորդմամբ՝ 4 կոնգրեսականներ, այդ թվում՝ Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ Ջիմ ՄըքԳովերնը, միացել են «Ադրբեջանում ժողովրդավարության ակտ» օրինագծին, որով նախատեսվում է անհատական պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մասնակցել են լրագրողների, ակտիվիստների ու ընդդիմադիր եւ կրոնական խմբերի ներկայացուցիչների քաղաքական հետապնդումներին: Այս օրինագիծը շրջանառության մեջ է դրել Նյու Ջերսիից ընտրված հանրապետական ազդեցիկ կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթը, ով հիշյալ գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե ինքն ու իր գործընկերները շատ լուրջ են տրամադրված։ «Մենք մտադիր ենք Իլհամ Ալիեւին ապացուցել, որ իր այդ քաղաքականությունը, որն ուղղված է որոշակի մարդկանց՝ լրագրողներին, ընդդիմադիրներին ճնշելուն, վատ ավարտ է ունենալու»,- հայտարարել է կոնգրեսական Սմիթը։ Նա հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ, որով կոչ է արել ԵԱՀԿ-ի ղեկավարությանն ու ԱՄՆ-ի կառավարությանը քննարկել քաղբանտարկյալների ու Ադրբեջանում մամուլի ազատության ճնշումների հարցերը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ: Ադրբեջանական զլմ-ների փոխանցմամբ՝ մարտի վերջերին սպասվում է Ադրբեջանի նախագահի այցը ԱՄՆ, որտեղ նա մասնակցելու է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին։

Իմիջիայլոց, այստեղ կկայանան նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումները Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ՝ Արցախի խնդրի վերաբերյալ եւս:

Ադրբեջանական մեկնաբանները եւս նշում են, որ այցի շրջանակում տեղի են ունենալու մի շարք կարեւոր, սկզբունքային հանդիպումներ ու բանակցություններ, որոնց արդյունքներից էլ կախված կլինի ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ապագան։  Continue reading