Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
- Օսիպյանն ասաց՝ Աստված իմ, էլի դու․․․ (տեսանյութ)
- Փաշինյանը հայտնի հանդիպման օրը պայմանավորվել է (տեսանյութ)
- Անձրև և ամպրոպ.Եղանակը` հաջորդ շաբաթ
- Սրանց տեղը պետք է դնենք․ Սամվել Կարապետյանը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչների հետ (տեսանյութ)
- Քըլըչը արձագանքել է
- Հրդեհ՝ ԶՊՄԿ-ում․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր
Daily Archives: April 1, 2016
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 9-ի (399) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Հայ արիները նշեցին ավանդական Զատիկը եւ կամփոփեն այն Արեգ ամսվա Անահիտ օրը…
Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Զատիկը նշեցին ապրիլի 3-ին, բայց այն կամփոփեն ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:
Զատկին հատուկ ծես արվեց՝ ի աջակցություն հայոց բանակի, մեր զինվորների, որպեսզի նրանց մայրերի խոսքն, ինչպես զորավոր ձոն, հասնի Մայր Անահիտին ու Տիեզերքից նոր զորությամբ պաշտպան կանգնի մեր քաջերին: Մայրն իր ձագին պաշտպանելու համար անհնարինը կանի, եւ Մայր Անահիտի ցասումից թշնամին դեռ երկար ուշքի չի գա: Զատկին հայ արիները դեռ Տրնդեզից են պատրաստվում… (կարդալ ամբողջը) – http://www.hayary.org/wph/?p=5487#more-5487
Աղանդները՝ Հայաստանում քաղաքական պատվերի տակ – Ազգային գաղափարի ու հավատի վերաարժեւորման խնդիր կա… Լատվիայում չեն կարող քննադատել սեփակական իշխանությանը, իսկ Ռուսաստանում չեն կարող օգտվել օտարի փողերից…
Հերթական անգամ հանրության շրջանում քննարկումներ են ծավալվում աղանդների վարած ապազգային եւ վտանգավոր քաղաքականության դեմ: «Հայաստանում մոտ 67 կրոնական կազմակերպություն կա։ Դրանք կեղեքում, բաժանություն են մտցնում մեր կրոնի մեջ։ Կան կազմակերպություններ, իակ դրանք քիչ չեն, որ իրականացնում են նաեւ քաղաքական պատվերներ։ Կան աղանդավոր երիտասարդներ, որ հրաժարվում են բանակում ծառայելուց։ Այս բոլորը խնդիրներ են, կան այլ խնդիրներ էլ, որ պետք է լուծել»,- ահազանգում են Հայ ազգայնական շարժման անդամները: Շարժման ղեկավար Նորայր Բադալյանը խիստ անհրաժեշտ է համարում միասնական պայքարը աղանդավորության անօրինականությունների դեմ: Խնդրի վերաբերյալ պետական քաղաքականություն մշակել է պետք. նշել է Հայ-ազգայնական շարժման ղեկավարը եւ հավելել, որ մեր եկեղեցին ուժեղացնելու խնդիր ունի, որպեսզի նման կազմակերպությունները չկարողանան ունենալ հետեւերոդներ: Ըստ շարժման՝ կրոնական կազմակերպությունների բացահայտ անօրինական գործողությունների դեմ պետք է պետական քաղաքականություն մշակել, որ իրավական հիմքեր ունենան:
«Ազգային արժեքների պահպանման ճակատ» հ/կ նախագահ Սեւան Աղաջանյանն էլ շեշտել է, որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը պետական մարմինների ուշադրությունից դուրս է մղված։ «Օրենքում բաց կա, ինչը պետք է շտկել։ Օրենքի վերափոխում է անհրաժեշտ»,- նշում են ճակատի անդամները։ Երիտասարդները փորձել են խոչընդոտել քաղաքի տարբեր հատվածներում կրոնական կազմակերպությունների հրապարակային քարոզչությունը։ «Նրանք ստենդներ են դնում տարբեր այգիներում ու բացահայտ քարոզում մարդկանց, ինչպես օրինակ՝ Եհովայի վկաները։ Մենք ստիպողաբար վերցրել ենք նրանցից այդ բուկլետները քանիցս, եւ որոշ ժամանակ նրանք չէին քարոզում։ Բայց նորից նույնն է։ Մեր կազմակերպությունը շատ փոքր է, չենք կարող ամեն ինչ միայնակ անել։ Նշեմ նաեւ, որ վերջերս Կյանքի խոսք աղանդից մի աղջիկ ստիպել է սիրած տղային մտնել այդ աղանդի մեջ, որպեսզի ամուսնանա իր հետ»,- ընդգծել է Սեւան Աղաջանյանը, ով եւս ակնկալում է, որ առկա հարցերին իրավական լուծում կտա հենց պետությունը: Continue reading
Թուրքիան՝ աշխարհին սպառնացող ահաբեկչության սնուցարան – Եվ թուրքական երազանք՝ Օսմանյան կայսրությամբ՝ դեպի «Մեծ Թուրան»… Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ Ռուսական ցար Նիկոլայ 2-րդի դերում…
Թուրքիան՝ ահաբեկչության սնուցարան
Թուրքիայի՝ ահաբեկչությանը նպաստող դերակատարության մասին խոսում են բոլորը, սակայն որեւէ պատիժ, որեւէ արգելափակում չի հետեւում այսպես կոչված միջազգային հանրության կողմից: Իսկ Անկարան օրեցոր ավելի է մեծացնում ախորժակը հարեւան երկրների տարածքների զավթման հարցում: Թուրքիայի իշխանություները կարծում են, թե ահաբեկիչների օժանդակությամբ կարող են հասնել իրանց ծավալապաշտական ծրագրերի իրականացմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ֆաշիստի որակավորում է ստացել ոչ միայն սեփական երկրում, այլեւ՝ եվրոպական որոշ երկրներում:
Մոսկվայի բոլոր ջանքերը՝ Անկարային պատասխանատվության ենթարկելու, մերժվեցին Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից: Ռուսական կողմն անգամ անհերքելի փաստեր ներկայացրեց, թե ինչպես են թուրքերը համագործակցում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ, նաեւ նավթ եւ գազ են ներկրում Թուրքիա, սակայն դա էլ արդյունք չտվեց: Եվ Եվրոպան ստացավ իր պատասխանը՝ Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչական շարքի տեսքով…
Բայց ոչ միայն Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում են արդեն մեղադրում Անկարային, ավելի վաղ Մերձավոր Արեւելքի երկրներն են Թուրքիային մեղադրել այդ հարցում: Անգամ փաստեր եղան, թե ինչպես են թուրք եւ ադրբեջանցի հարյուրավոր իսլամական ահաբեկիչներ կռվում Սիրիայի դեմ՝ «Իսլամական պետության» խմբավորումներում: Բայց Արեւմուտքը էլի լռում էր՝ պաշտպանելով իր ՆԱՏՕ-ական հենակետ հանդիսացող Թուրքիային:
Այս ընթացքում, մինչեւ Բելգիաում կատարված ահաբեկչությունները, իսլամականները ահաբեկչություններ իրականացրեցին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Եվ ահաբեկիչների մի մասը հենց Թուրքիայով էին անցել Եվրոպա՝ իբրեւ գաղթականներ: Continue reading
Մեկ միասնական համակարգ՝ ո՛չ միայն ահաբեկչության դեմ – Ահաբեկչության կեղծ ահազանգ Ադրբեջանից… «Մաքուր» տարածքում էլ է Մոսկվան մեր տեղը որոշում… Անգելա Մերկելի սելֆին՝ մահապարտ ահաբեկչի հետ…
Մեկ միասնական համակարգ՝ ո՛չ միայն ահաբեկչության դեմ
Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում իսլամական ծահրահեղականների մոտ առաջացրեցին նաեւ հակառուսական տրամադրություններ: Դրանք նաեւ հակա-ՀԱՊԿ-ական են, քանի որ հավաքական անվտանգության գոյության պարագայում ՀԱՊԿ-ի բոլոր երկրները թիրախավորված են, ինչպես Ռուսաստանը:
«Լուսանցք»-ը բազմիցս նշել է, որ բացի ծայրահեղական իսլամականներից, ահաբեկիչներին կարող են ուղղորդել դեպի Հայաստան նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք անթաքույց աջակցում են ԻԼԻՊ-ին:
Վերջերս Մոսկվա-Երեւան ինքնաթիռի պայթեցման մասին տեղեկատվությունը, որ ստացվել է էլեկտրոնային փոստով, տեսանելի դարձրեց այն վտանգը, ինչի մասին խոսել ենք: Անվտանգության մարմիններն ինքնաթիռը պայթեցնելու մասին տեղեկատվություն էին ստացել էլեկտրոնային փոստով եւ իրավապահ համապատասխան մարմինների կողմից արագ ճշտումներ էին իրականացվում: Ըստ ահազանգի՝ ինքնաթիռը պայթեցվելու էր: Այդ մասին հայկական կողմը տեղեկացրել է նաեւ ռուսական կողմին, քանի որ վերջիններս նման տեղեկություն չէին ստացել: Continue reading
Մեր ժամանակների վկայագրում (9).- Ռազմիկ Վասիլյանն ի ծնե զինվորական էր… ՀԱԲ-ը ավելի քան 100-հազարանոց ցեղակրոն կամավորական բանակ էր ու դեռ կհզորանար տարածաշրջանում, ինչը չհանդուրժեցին ներքին ու արտաքին թշնամիները…
http://www.hayary.org/wph/?p=5479#more-5479 – Մեր ժամանակների վկայագրում (10).- Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ-ի, ռազմական կառույցի) ծրագիրը (1990թ.)… Հայ Արիական Բռունցքի (ՀԱԲ-ի, քաղաքական-գաղափարական միավորման) հռչակագիրը (1999թ.)… ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար, հազարապետ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը…
Մեր ժամանակների վկայագրում.- Ռազմիկ Վասիլյանն ի ծնե զինվորական էր
Ռազմիկ Վասիլյանի մասին առաջին անգամ լսեցի 1989թ. ապրիլին, երբ բազմահազարանոց խաղաղ հանրահավաքների ընթացքում այլակարծիք մարդիկ, ովքեր կանխազգում էին վերահաս պատերազմի վտանգը, փնտրում էին միմյանց եւ փորձում համախմբվել՝ ինքնապաշտպանական խնդիրներով զբաղվելու համար: Այդ ժամանակ ես անդամակցում էի անկախական շարժմանը եւ նույնպես գիտակցում էի ազգային բանակ, անվտանգության համակարգ եւ ոստիկանություն ունենալու կարեւորությունը: Եվ ահա 1989թ. ապրիլի 24-ի՝ դեպի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր երթից հետո, Մատենադարանի հրապարակում կայացած հանրահավաքում հնչեց ինձ դեռ անծանոթ Ռազմիկի խրոխտ ելույթը՝ ազգային բանակ ձեւավորելու համար շարժում սկսելուն միտված:
Շատերը թերահավատորեն վերաբերվեցին նրա խոսքին: Նույնիսկ վտանգավոր համարեցին: Սեփական (եւ ազգային) բանակ ունենալ խորհրդային պետությունու՞մ, սա հո իսկական սադրանք է. շտապում էին ահազանգել Հայաստանի անկախացմանը դեմ գնացողները: Ոմանք նույնիսկ բղավում էին, թե «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է…» (այս՝ լեւոնտերպետրոսյանական ծպտյալ խոսքերն անգամ Վազգեն Սարգսյանը մի օր ակամա կրկնեց): Այսինքն՝ եթե մենք անպաշտպան լինենք ԽՍՀՄ զորքի դեմ՝ ապա Արեւմուտքը մեզ կպաշտպանի… Հասկանում էինք, թե ինչ արեւմտյան պատվեր է սա եւ այն ասողներին հերթական ցեղասպանությունը նախապատրաստողներ էինք կոչում…
Եվ Ռազմիկ Վասիլյանը չսպասելով արձագանքների՝ Ազատության հրապարակում վրան խփեց ու սկսեց անդամագրել կամավորների: Մեր տղաներով մեկ-երկու անգամ հանդիպեցինք, զրուցեցինք, հետեւում էինք ընթացքին: Այն ժամանակ խորհրդային ԿԳԲ-ն տարբեր հնարքներ էր բանեցնում, նախաձեռնում, որ հայտնաբերեր ամեն բանի պատրաստ մարդկանց, ուստի, որոշեցինք մի քիչ սպասել անդամագրվելու հարցում… բայց շարունակում էինք կապը պահպանել:
Շուտով Ռազմիկի շուրջ մի խումբ կազմավորվեց, ապա խմբին միացան նաեւ խորհրդային բանակից փախած հայ զինվորները, հետո նաեւ խորհրդային բանակում ծառայել հրաժարվող զորակոչիկները, եւ կամավոր զինվորագրվողների հետ միասին կարծես նախազորակոչային մի գործընթաց էլ սկսվեց ակամա: Այսպես հռչակվեց Հայոց Ազգային Բանակը, կարճ՝ ՀԱԲ: Այս անվան շուրջ էլ քմծիծաղողներ եղան՝ ՀԱԲ-ին համարելով հաբ (դեղահաբ), որին շուտով կուլ կտա խորհրդային ԿԳԲ-ն, կամ անվանում էին հայոց անզեն բանակ… Բայց շուտով ՀԱԲ-ին վիճակված էր իր սուր ատամները գործում ցույց տալ: Continue reading
Մեր ժամանակների վկայագրում (10).- Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ-ի, ռազմական կառույցի) ծրագիրը (1990թ.)… Հայ Արիական Բռունցքի (ՀԱԲ-ի, քաղաքական-գաղափարական միավորման) հռչակագիրը (1999թ.)… ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար, հազարապետ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը…
http://www.hayary.org/wph/?p=5480 – Մեր ժամանակների վկայագրում (9).- Ռազմիկ Վասիլյանն ի ծնե զինվորական էր… ՀԱԲ-ը ավելի քան 100-հազարանոց ցեղակրոն կամավորական բանակ էր ու դռ կհզորանար տարածաշրջանում, ինչը չհանդուրժեցին ներքին ու արտաքին թշնամիները…
Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ-ի) Ծրագիր
ՀԱՅ ԱԶԳԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՇԵՄԻՆ:
Արդի Հայաստանում չկան դասակարգեր, դասակարգային խավեր եւ շերտավորումներ, ուստի եւ չեն կարող լինել նրանց շահերն արտահայտող կուսակցություններ: Առկա բոլոր «կուսակցությունները» այդ իսկ պատճառով չեն կարող ունենալ, մանավանդ արդի պայմաններից բխող, ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ:
Ռուսաստանի լծի տակ, թե դրանից դուրս, ՀԱՅ ԱԶԳԻՆ ՄՇՏԱՊԵՍ ՈՒՂԵԿՑԵԼՈւ Է ԿԱՐՄԻՐ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
ՀԱՅ ԱԶԳԻ կենսագանձի (գենոֆոնդի) գոյության նախապայմանը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՆ է, իսկ բարգավաճման գրավականը՝ ՀԱՅԱԴԱՎԱՆ ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ:
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ ՀԱՅ ԱԶԳԻ գոյատեւման արտահայտությունն է, նրա կամքի դրսեւորումը:
ՀԱՅՈՑ ԱԶԳԸ լավագույնս կարող է դրսեւորել իր ընդունակություններն ու կարողությունները, լուծել ԱԶԳԻ առջեւ ծառացած խնդիրները, նպաստ բերել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը՝ ունենալով պաշտպանության կայուն երաշխիքներ:
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ գոյապահպանման գործում ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ անխտիր համագործակցում է հասարակության բոլոր ուժերի հետ, որովհետեւ ԱԶԳԻ գոյապահպանությունը վերաբերում է բոլորին եւ յուրաքանչյուրի անկապտելի իրավունքն է:
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ գերխնդիրը ՀԱՅԱՍՏԱՆԻ եւ ԱՐՑԱԽԻ անձեռնմխելիությունն է, հայ-ադրբեջանական (ներառյալ Նախիջեւանը), հայ-վրացական սահմանների պաշտպանությունը: ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ պաշտպանելու է նաեւ հայ-թուրքական եւ հայ-պարսկական սահմանները:
Ռուսաստանի լծի ներքո ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ բացառում է առճակատման նախաձեռնությունը կանոնավոր բանակի զորամասերի հետ: Continue reading
Սեւանա լիճ. մի հոդվածաշարի հետքերով.- Դրական եզրակացություն՝ պահանջների կատարման պայմանով… «Լուսանցք»-ին պատասխանում է բնապահպանության նախարարությունը՝ տրամադրելով փորձաքննական եզրակացությունը…
«Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ» հոդվածաշարին (թիվ 40-44, 2015թ. եւ թիվ 1-2, 2016թ.) առաջինը պատրաստակամությամբ արձագանքեց գյուղատնտեսության նախարարությունը: Երկրորդ արձագանքը կորզեցինք բնապահպանության նախարարությունից: Մեզ ներկայացված պատասխանը տպագրում ենք ստորեւ՝ առանց որեւէ (անգամ կետադրական) փոփոխությունների:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը ձկան վերամշակման գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն է տվել: Իսկ այդ գործարանը «Սեւանի իշխան» ՓԲԸ-ի «տիրույթում» է: Այսպիսով, իբրեւ պատասխան, «Լուսանցք»-ին է տրամադրվել փորձաքննական եզրակացությունը՝ հաստատված բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից 10.08.2015թ.:
* * *
«Ձկան վերամշակման գործարանը նախատեսվում է կազմակերպել «Սեւանի իշխան» ՓԲԸ կողմից՝ «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում: Ծրագրի շրջանակներում նախատեսվող ձկան արտադրության եւ իրացման գործընթացները ներառում են հետեւյալ 4 փուլերը՝ մանրաձկան արտադրության գործարան, ցանցավանդակային տնտեսություններ, ձկան վերամշակման գործարան: Սույն նախագիծը, որը մշակվել է «Սեւանի իշխան» ՓԲԸ պատվերով, «Հայնախագիծ» ԲԲԸ կողմից նպատակաուղղված է իրականացնելու ձկան վերամշակումը: «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն իրականացնում է «գեղարքունի» եւ «ամառային իշխանի» արտադրական ամբողջ շղթան՝ մայրական կազմի ձեւավորումից եւ մանրաձկան արտադրությունից մինչեւ բուծում, վերամշակում եւ իրացում: Արտադրությունից ստացված հասույթն ուղղվելու է հիմնականում Սեւանա լճի ավազանի հիմնախնդիրների լուծմանը եւ Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների վերականգնմանը:
Համաձայն ներկայացված նախագծի՝ ջրի փակ շրջանառությամբ, նորագույն սարքավորումներով եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նախատեսվում է կազմակերպել ձկան վերամշակման տնտեսություն՝ տարեկան շուրջ 6000 տ ձկնամթերքի արտադրողականությամբ: Continue reading
Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (4-րդ մաս) – Նախկին վիճակը կարճ ժամկետում վերականգնելու հնարավորություն կա, դրա համար էլ բազմաթիվ քայլեր կան…
Սկիզբը՝ թիվ 6-8-ում
Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի ռեժիմի ստեղծված իրավիճակը կարգավորելու, հետագա բացասական երեւույթները կանխարգելելու եւ ջրօգտագործումը կայուն հիմքերի վրա դնելու՝ չափավոր ու հաշվենկատ կատարելու համար կառավարության որոշմամբ քայլեր են ձեռնարկվել եւ մի շարք միջոցառումներ են նախատեսվում:
http://www.hayary.org/wph/?p=5462 – Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (3-րդ մաս) – Ինչ վիճակ է ներկայում եւ որոնք են պատճառները…
http://www.hayary.org/wph/?p=5449 – Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (2-րդ մաս) – Ինչքան օգտագործելի եւ ռազմավարական պաշար ունենք…
http://www.hayary.org/wph/?p=5433 – Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում…
Արվածը
Նախ՝ խոսենք այն մասին, թե ինչ է արվել:
Մասնավորապես, 2014թ. նվազեցվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրօգտագործման թույլտվություններով հատկացված ջրի ծավալները շուրջ 272.1մլն.խմ/տարի-ով կամ կամ 10.6 խմ/վրկ-ով: Եթե այն 2013թ. դրությամբ եղել էր 1507,5 մլն. խմ /տարի կամ 49,8 խմ /վրկ, ապա 2014թ. կազմել է 1235,4 մլն. խմ /տարի կամ 39.2 խմ /վրկ, որը հիմնականում պայմանավորված է ձկնաբուծության նպատակով ջրառի շուրջ 31% պակասեցումով: Բացի այդ՝ բնապահպանության նախարարության կողմից Արմավիրի եւ Արարատի մարզերում լուծարվել, կոնսերվացվել կամ փականային ռեժիմի են բերվել թվով 311 ինքնաշատրվանող հորատանցքեր, որոնք օգտագործվում էին ձկնաբուծության, ոռոգման եւ խմելու-կենցաղային նպատակներով: Ինքնաշատրվանող հորատանցքերի նկատմամբ ձեռք առնված միջոցառումների շնորհիվ խնայվել է 22,24 խմ /վրկ ջրաքանակ, այդ թվում. ձկնաբուծության ոլորտում՝ 17,4 խմ /վրկ, ոռոգման ոլորտում՝ 2,9 խմ /վրկ եւ խմելու-կենցաղային ոլորտում 1,9 խմ /վրկ ջրաքանակ: Continue reading
Զատիկը եւ մինչզատկական վերազարթոնքը – Զատիկը ոչ միայն բնության զատումն է՝ գունագեղության արտահայտմամբ, Զատիկը՝ ըզ-հատիկը նաեւ կապվում է այն օրվա հետ, երբ հատիկն ընկնում է հողի մեջ ու ծիլարձակում է սկսվում…
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնը տեղեկացրել է, որ հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ավանդական Զատիկը կնշեն ապրիլի 3-ին, բայց այն կամփոփեն ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:
Հայոց Տրնդեզը արիադավան հայերին հավաքեց Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի տոնին ընդառաջ. հայերը ամենուր վառեցին տրնդեզյան ծիսական կրակները՝ ավարտին հասցնելով ձմռան հալոցքների վերջին տվայտանքները:
Մարտի 1-ին հայ արիները նշեցին Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնը, երբ Հայր Արան, որպես տիեզերական զորավոր Աստված, իր առաքելության եւ աստվածային գործառույթների շրջանակում հավաստում է գարնան գալուստը: Նա արորդի հայերին բնության վերազարթոնքին է նախապատրաստում եւ ապահովում բնական անցումների հաջորդականությունը:
Եվ մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը արիադավան-հեթանոս հայորդիները տոնում են բնական տարեփոխությունը՝ Հայոց Ամանորը, անցնելով կյանքի նոր փուլ: Այդ բնական ընթացքը ապահովում է արդեն Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Նա մարտի է բռնվում Վիշապի հետ եւ հերթական անգամ հաղթանակելով հնազանդեցնում՝ իրեն է ենթարկեցնում զորավոր Վիշապին, ինչի համար նրան Վիշապաքաղ Վահագն են ասում նաեւ: Իզուր չէ, որ մարտի վերջին տաք եւ սառը բնական հոսանքները խաչվում են մի վերջին անգամ (եւ մարտը համարվում է գիժ ամիս՝ գիժ մարտ, ինչը կարծես համահունչ է Վահագնի ու Վիշապի մենամարտի բովանդակությանը), եւ այն դադարում է, երբ Վահանգը գետնում է Վիշապին: Եվ արի հայերը այս օրը՝ Ամանորի հետ տոնում են նաեւ Վահագնի Երկրային Վերածնունդը... Continue reading
Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում
Կրկին հետաձգվեց աշխարհի չեմպիոն ունենալու հարցը
Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, եւ Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 14 խաղափուլում վաստակեց 7 միավոր: Դեռ մինչեւ մրցաշարի ավարտը, 4 փուլ առաջ, մեր շախմատիստը առաջատարն էր Սերգեյ Կարյակինի հետ, ինչը ոգեւորել էր բոլոր հայերին: Ցավոք, վերջնամասում սկսեցին սայթաքումները, ու հայ շախմատիստը կրեց 2 պարտություն եւ բաժանեց 4-7-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա մրցաշարն ավարտեց 6-րդ հորիզոնականում, ինչի համար պարգեւատրվեց 28 հազար եվրոյով:
Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ով վերջին փուլում հաղթեց Ֆաբիանո Կարուանային, որ նույնպես հավակնում էր դառնալ մրցաշարի հաղթող: Ռուսաստանցին վաստակեց 8,5 միավոր՝ արժանանալով 95 հազար եվրո պարգեւի, 2-3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշի Անանդը, ովքեր վաստակեցին 7,5-ական միավոր: Սերգեյ Կարյակինը նոյեմբերին Նյու Յորքում կհանդիպի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ եւ կպայքարի շախմատի թագի համար:
Հրանտ Մելքումյանը 3-րդ տեղն է գրավել Ավստրալիայում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի միջազգային մրցաշարին մասնակցելուց հետո մասնակցեց Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում կայացած «Դոեբերլի Գավաթ» ամենամյա մրցաշարին: Մեր գրոսմայստերը 59 մասնակիցների մեջ զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը: Նա 9-ը հնարավորից վաստակել է 7 միավոր եւ Սուրյա Գանգուլիի հետ բաժանել 2-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հրանտ Մելքումյանը արծաթե մեդալը զիջել է հնդիկ գրոսմայստերին: Մրցաշարի հաղթող է դարձել ավստրալացի միջազգային վարպետ Մորիս Ջեյմսը, որը վաստակել է 7,5 միավոր:
Մեր շախմատիստը պատրաստվում է 2016թ. Եվրոպայի անհատական առաջնությանը, որը տեղի կունենա Կոսովոյի Գյակովա քաղաքում, մայիսի 11-24-ը:
Հայտնի են դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողները
Continue reading


