Daily Archives: February 4, 2017

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 4-ի (437) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Լույս է տեսել «Լուսանցք»-ի՝ 2017թ. 4-րդ թողարկումը (http://www.hayary.org/wph/?p=6042)… Մամուլի կրպակներից ձեռք բերեք «Լուսանցք»-ի թողարկումները, կամ՝ բաժանորդագրվեք 

1. Նախընտրական վազվզոցներ – Պատրաստվում են ոչ միայն քաղաքական ուժերը, ԿԸՀ-ի եւ ընտրական խնդիրներով զբաղվող բոլոր հանձնաժողովների ու այլ կառույցների անդամները, դիտորդներն ու լրատվամիջոցները, այլեւ՝ իրավապահ մարմինները…

2. Անգաղափար քաղաքականության կործանարար ուժը – Բարեգործներ, որ առաջանում են անհայտությունից եւ «ծառայում» ժողովրդին ու պետությանը… Իրավիճակի իրատեսական գնահատումը, կուսակցությունների դաշինքաշինությունը՝ ըստ նյութական ու պալատական ընդհանրությունների եւ նման այլ իրողություններ «իրավունք» չեն տալիս հայ արիականներին մասնակցել՝ հույսը դնելով պատահականության կամ անսպասելի արդարության ի հայտ գալու վրա…

3. ՀՀԿ-ն թվացյալ է կաղում. փորձնական փուչիկը նետված է – Այսքանից հետո հասկանալի էր, թե ինչու է նշանակվում նոր վարչապետ, որոշակի նոր կառավարությամբ, ինչու են որոշ ՀՀԿ-ական գործիչներ հեռանում, ինչու են հազարավոր նոր անդամագրումներ լինում եւ այսպես շարունակ…

4. Պայքար, որ ընթանում է բազմաճակատ – Ներկայացնենք հայտնի Վիկիլիքսի մի գաղտնի փաստաթուղթ, որ արձանագրված է 2009-ի թվագրությամբ: Բայց սա մի փաստաթուղթ է, որը հուշում է, թե նման բան կարող է լինել նաեւ այսօր…

5. Խնամու պատմության հետքերո՞վ – Արդյո՞ք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկրկնի իր քաղաքացիական խնամու՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական քայլերը: Արդյո՞ք նա նույնպես մոռացել է իր՝ միլիոնատիրոջ պատմության գաղտնի էջերը, եւ արդյո՞ք նրա ականջին էլ կարողացան հասցնել «թագավոր ջան» խլացուցիչ ձայնականչերը…

6. Դաշինք, որն անդեմ է, բայց ապագա ունի եւ որ այս դաշինքը կհայտնվի խորհրդարանում՝ դա հաստատ է – Արդյո՞ք այդպես կարող են աշխատել քաղաքական ամենատարբեր գաղափարներ ու հայացքներ ունեցող ուժերն ու անհատները: Մեզ մնում է սպասել հետագա զարգացումներին…    Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 3-ի (435) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Կհաջողե՞ն վերականգնել հակահայ ուղեգիծը – Պաշտոնական Երեւանը պետք է կարողանա ոչ միայն ՀՀ (ներառյալ ԼՂՀ) կարեւորությունը մեծացնել միջազգային ասպարեզում, այլեւ հայկական գործոնը դարձնել գրավիչ ու շահեկան՝ աշխարհի ռազմա-քաղաքական գործընթացներում…

2. Հրեա լրագրողը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ԵԱՏՄ-ն թյուրքական դաշինք է – Բելառուսը Ռուսաստանի Արցախն է, ինչպես՝ Կոսովոն՝ Սերբիայի, եւ Հայաստանը պե՛տք է ինքնահռչակ այս երկրների հետ շփվի Մոսկվայի ու Բելգրադի միջոցով ((Անկարան եւ Բաքուն՝ Մոսկվայի ու Մինսկի պապա-քաղաքներ / Իլհամ Ալիեւը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պապա եւ մամա Ռոզա)…

3. Ռուսաստանը Հայաստանում ներդրու՞մ կանի – Սա՝ քաղաքական առումով, իսկ տնտեսապես ռուսական կողմին ձեռնտու է հենց սեփական երկրում ներդրում անելը… Եղբայրական Ադրբեջանն ու Բելառուսը ամենավերջինն են – Բացի Հայաստանից, ԱՊՀ մյուս անդամ երկրներում արտահանման եւ ներմուծման ծավալների անկում է գրանցվել…

4. Ձիավորին կորոշի տնտեսական շարժը – Իրականում Հովիկ Աբրահամյանը հասկացնում է, որ իրեն փոխարինելու են գալիս ավելի խելացիներն ու նպատակասլացները… Հին ու նոր վարչապետները Մոսկվայում… Կարեն Կարապետյան անձը գուցե կարողանա ներդրումներ բերել Հայաստան…

5. Ոչ թե նախընտրական, այլ արդե՛ն հետընտրական մտորումներ – Կառավարության, խորհրդարանի եւ նախագահական նստավայրում հանգրվանածների, այլ ոլորտներում դիրքեր ունեցողների շուրջ 90%-ը միմյանց կից իշխանության եւ ընդդիմության մեջ են, բաժանվել են՝ տարիների ավարը չբաժանելու՝ մեջ-մեջ չանելու պատճառով… Ցայսօր ոչ մեկը ոչ մեկի ոտքը չի տրորել իրապես…

6. Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (3-րդ մաս) – Ինչ ԲՀՊՏ-ներ են մեզ պետք – Էկոմիջանցքների հողերի սեփականությունը չի փոխվի…- Այս պարագայում, ի դեպ, հարկ է զգուշավոր լինել. մեզանից շատերի՝ բնությանը անխնա շահագործողի վերաբերմունքն է այդպես թելադրում…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչում – Ինչու է հայ գիտնականը դրանից վատ զգում… Զարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները», նույն ԶԼՄ-ները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվել – Որ ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր…

8. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողով ունենք… Դժվարամատչելի հետազոտություններն էլ կիրականացվեն մեզ մոտ… Հնարավորության դեպքում կանցկացվեն Արցախում… Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի չեմպիոն… Մարիա Գեւորգյանը՝ Հայաստանի չեմպիոնուհի… Ֆուտբոլային խաչմերուկ… Ուկրաինայում հայը արտասահմանցի է, իսկ ադրբեջանցին՝ ոչ… Մարզական այլ լուրեր…

9. Հայկական խոհանոց – Աղցան՝ կոնյակի ու թահինի թանձրուկով (խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների շահերի պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ…

Կհաջողե՞ն վերականգնել հակահայ ուղեգիծը – Պաշտոնական Երեւանը պետք է կարողանա ոչ միայն ՀՀ (ներառյալ ԼՂՀ) կարեւորությունը մեծացնել միջազգային ասպարեզում, այլեւ հայկական գործոնը դարձնել գրավիչ ու շահեկան՝ աշխարհի ռազմա-քաղաքական գործընթացներում…

Կբարելավվե՞ն արդյոք թուրք-ամերիկյան հարաբերությունները նոր վարչակազմի օրոք: Այս հարցը շատ է հուզում Թուրքիայի ԶԼՄ-ներին, որոնց իշխանամետ հատվածը հիմնականում քննադատաբար է մոտենում Միացյալ Նահանգներին: Բայց, տարօրինակ է, որ այդ հատվածը ողջունել է Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալու հանգամանքը: Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալին ջերմորեն է արտահայտվել նորընտիր նախագահի հասցեին՝ ընդգծելով, որ նրա վարչակազմը կարող է ամրապնդել Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում:

Թուրք քաղաքական մեկնաբան Սեմիհ Իդիզն էլ նշել է, որ, հակառակ Բարաք Օբամայի նախագահության ժամանակների, Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք կա հույս, որ հարաբերությունները կվերականգնվեն: «Նորընտիր նախագահն ավելի պատասխանատու կմոտենա Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը, քան շատերը պատկերացնում են: Կարծում եմ՝ Անկարան հենց դա է ակնկալում: Ունենք ընդհանուր թշնամիներ: Կարծում եմ, նրանք կկենտրոնանան հենց այդ հարցերի վրա: Ուստի, այո, իշխանություններն ավելի շատ ակնկալիքներ ունեն նախագահ Թրամփից, քան ունեցել են նախկին նախագահ Օբամայից»,- ասել է մեկնաբանը:   Continue reading

Հրեա լրագրողը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ԵԱՏՄ-ն թյուրքական դաշինք է – Բելառուսը Ռուսաստանի Արցախն է, ինչպես՝ Կոսովոն՝ Սերբիայի, եւ Հայաստանը պե՛տք է ինքնահռչակ այս երկրների հետ շփվի Մոսկվայի ու Բելգրադի միջոցով ((Անկարան եւ Բաքուն՝ Մոսկվայի ու Մինսկի պապա-քաղաքներ / Իլհամ Ալիեւը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պապա եւ մամա Ռոզա)…

Անկարան եւ Բաքուն՝ Մոսկվայի ու Մինսկի պապա-քաղաքներ

Այն փաստը, որ Հայաստանի շահերը երբեք չեն պաշտպանվում ԱՊՀ, ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ կառույցներում, այլեւս գաղտնիք չէ, եւ «Լուսանցք»-ն այս մասին գրել է պարբերաբար: Բայց որ թյուրքական երկրների՝ Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ղրղզստանի օրինակով Ադրբեջանի շահերն ընդդեմ Հայաստանի կպաշտպանի նաեւ Բելառուսը, մի քիչ անսպասելի էր: Մի քիչ, քանի որ ի վերջո, Բելառուսը ոչ մի բանով չի տարբերվում Ռուսաստանից, իսկ վերջինս Հայաստանի ռազմավարական գործընկերը լինելով՝ զանգվածային ոչնչացման զենքեր է վաճառում Ադրբեջանին եւ արդեն որերրորդ անգամ պատրաստ է ստորադասել բարեկամ Հայաստանի շահերը՝ Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու հաշվին…

Այս ամենը նորություն չէ, դարերի ընթացքում առաջին անգամը չէ, բայց զարմանալի է, որ բազմաթիվ հայեր դեռ չեն գիտակցել սա, որ ռուսն ու թուրքը միշտ էլ ընկերանալու են, երբ հերթը հասնելու է Հայաստանը կիսելու կամ հոշոտելու խնդրին:

«Լուսանցք»-ը մեկ անգամ չէ, որ գրել է թյուրք-թաթարական եւ ռուս-թաթարական խառնարյուն տեսակների հարազատության մասին: Անգամ գենետիկ առումով ներկայիս ռուսներն ավելի շատ թյուրք-թաթարական են, քան՝ սլավոնական կամ առհասարակ՝ արիական:

Ցարական, թե համայնավարական, ժողովրդավարական, թե այսօրվա կիսաբռնատիրական Ռուսաստանը գրեթե միշտ աջակցել կամ համագործակցել է (պատերազմներն էլ եղել են այն պատճառով, թե ում ավելի շատ պատառ պիտի հասնի) թյուրքական, սեմիտական կամ իսլամանակն երկրների հետ, քան՝ արիական, բուն սլավոնական կամ քրիստոնեական:

Ավելի քան 600 տարի անընդմեջ գենախեղված ռուս համարվող տեսակը նաեւ այսօր է շարունակվում ձուլվել, ու Ռուսաստան անունը կրող երկրում ռուս տեսակ ասվածը երեւի թե մի քանի հարյուրների է հասնում ընդամենը: Անգամ ռուս-արիական  եւ սլավոնա-արիական պրպտումները եւ կազմակերպությունների ստեղծումը չի կարողանում փրկել իրավիճակը, քանի որ այդ կառույցների մեծ մասի պատասխանատուները եւ քրմական դասի առաջնորդները ռուսական ազգանվան տակ թաքնված սեմիտականներ են՝ պարզ լեզվով ասած՝ ծպտյալ հրեաներ…   Continue reading

Ռուսաստանը Հայաստանում ներդրու՞մ կանի – Սա՝ քաղաքական առումով, իսկ տնտեսապես ռուսական կողմին ձեռնտու է հենց սեփական երկրում ներդրում անելը… Եղբայրական Ադրբեջանն ու Բելառուսը ամենավերջինն են – Բացի Հայաստանից, ԱՊՀ մյուս անդամ երկրներում արտահանման եւ ներմուծման ծավալների անկում է գրանցվել…

Ռուսաստանը Հայաստանում ներդրու՞մ կանի

Ռուսաստանից  300 մլն դոլարի ներդրումների ներգրավումը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իրատեսական է  համարում: «Այո, դա իրատեսական է, առնվազն այդքան ներդրում լինելու է»,-երեկ գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Միաժամանակ հավելեց, թե հիմնականում հետաքրքրվածություն կա վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի, վերամշակման, հանքարդյունաբերության ոլորտներում: Ակտիվ աշխատանքներ են իրականացնելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման ուղղությամբ, որի հիմնական նպատակն է լինելու ֆինանսավորել եւ ներդրումներ կատարել այն ոլորտներում, որոնք կնպաստեն երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, ներմուծման փոխարինմանը, արտահանման ու արդյունաբերության աճին:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե  ինչո՞ւ է որոշվել Ռուսաստանի հետ համատեղ հիմնադրամ ստեղծել, եւ այլ երկրների հետ նմանօրինակ աշխատանք տարվու՞մ է արդյոք: Այո, ինչպես ասաց Ս. Կարայանը, մի շարք երկրների հետ նմանատիպ աշխատանք իրականացվում է: Պարզապես վարչապետի այցը ՌԴ պաշտոնական էր, եւ հայկական կողմը, օգտվելով այդ հանգամանքից, այցի շրջանակում նման քննարկումներ է ծավալել: Սակայն դա չի նշանակում, որ հնարավոր չենք համարում այլ երկրներից ներդրումների ներգրավումը: Գործուն քայլեր են ձեռնարկվում ԵՄ երկրների ու Իրանի հետ:   Continue reading

Ձիավորին կորոշի տնտեսական շարժը – Իրականում Հովիկ Աբրահամյանը հասկացնում է, որ իրեն փոխարինելու են գալիս ավելի խելացիներն ու նպատակասլացները… Հին ու նոր վարչապետները Մոսկվայում… Կարեն Կարապետյան անձը գուցե կարողանա ներդրումներ բերել Հայաստան…

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կայացրել է ՀՀԿ-ից հեռանալու որոշում: Ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստան այցից գոհ է: Ռուսաստանաբնակ հայ գործարարները հայտարարություն են ընդունել՝ ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալ: Այս երեք փաստերն ուղղակիորեն կապ ունեն:

Գանք սկզբից: Հովիկ Աբրահամյանի գրառումը կարող է հստակ հաղորդագրություն լինել այն մասին, թե ինչու է հեռացել ՀՀԿ-ից: Գուցե նա այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ իր նախաձեռնությամբ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին (Աբրահամյանին մտերիմ շրջանակները երբեք չեն թաքցրել, որ նա անձնապես լավ հարաբերություններ ունի Մեդվեդեւի հետ) եւ հասկացել, որ Մոսկվան հակված է Կարեն Կարապետյանի հետ աշխատելու: Ընդ որում, հանդիպել է մինչ Կարեն Կարապետյանի ՌԴ գնալը…

Հովիկ Աբրահամյանը ֆ/բ-ում գրառել էր. «Ես կայացրել եմ իմ կյանքի կարեւոր եւ դժվար որոշումներից մեկը եւ հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ:

Շնորհակալ եմ իմ բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել:   Continue reading

Ոչ թե նախընտրական, այլ արդե՛ն հետընտրական մտորումներ – Կառավարության, խորհրդարանի եւ նախագահական նստավայրում հանգրվանածների, այլ ոլորտներում դիրքեր ունեցողների շուրջ 90%-ը միմյանց կից իշխանության եւ ընդդիմության մեջ են, բաժանվել են՝ տարիների ավարը չբաժանելու՝ մեջ-մեջ չանելու պատճառով… Ցայսօր ոչ մեկը ոչ մեկի ոտքը չի տրորել իրապես…

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ հանդիպմանը նշեց, որ չի կարելի բզկտել մեր ժողովրդին եւ չի կարելի մարդկանց հանել իրար դեմ եւ՛ նախընտրական այս ընթացքում եւ՛ առհասարակ:

Երիտասարդ հանրապետականներն ավագ գործընկերների հետ քննարկել են տնտեսության, արդարադատության, անվտանգության, ֆինանսների, ինչպես նաեւ ներքաղաքական ու միջազգային օրակարգի հիմնախնդիրներն ու դրանց լուծումները: Շեշտադրվել են 16-րդ համագումարում երկրի նախագահի՝ երիտասարդ քաղաքական գործիչներին ուղղված 7 ուղերձները:

Նախագահը կարեւորել է, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել համակարգային, կառուցվածքային բարեփոխումների, քանի որ առանց լուրջ փոփոխությունների չեն կարողանալու ապահովել այն վիճակը, որին ձգտում է Հայաստանի բնակչությունը: Պետք է ունենալ քաղաքացիական հստակ դիրքորոշում, որպեսզի հնարավոր լինի ստեղծել ու ապրել բարեկեցիկ հասարակության մեջ:   Continue reading

Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (3-րդ մաս) – Ինչ ԲՀՊՏ-ներ են մեզ պետք – Էկոմիջանցքների հողերի սեփականությունը չի փոխվի…- Այս պարագայում, ի դեպ, հարկ է զգուշավոր լինել. մեզանից շատերի՝ բնությանը անխնա շահագործողի վերաբերմունքն է այդպես թելադրում…

Սկիզբը՝ թիվ 1-2-ում

http://www.hayary.org/wph/?p=6023Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (2-րդ մաս) – Մեր երկրի ԲՀՊՏ-ները հարուստ են նաեւ մշակութային ժառանգության կոթողներով… ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ներն էլ թերություններ ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6006Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (1-ին մաս) – Մեր բնության հատուկ պահպանվող տարածքների մասին… Հիմնականում ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրություններ չեն եղել, հատկապես՝ պետական արգելավայրերի…

Խոսելով մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքներից (ԲՀՊՏ), դրանց վիճակից ու խնդիրներից՝ արձանագրել էինք, որ Հայաստանի ԲՀՊՏ-ներում՝ լիարժեք տվյալների բացակայություն կա, եւ տեխնիկական զինանոցը հին է: Սրան հավելած շատ կարեւոր մի խնդիր էլ կա՝ գիտական աշխատանքի հետ կապված: Չնայած ԲՀՊՏ-ներում գիտական ուսումնասիրությունը ՀՀ օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պահանջ է եւ չնայած ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ներում գործում են գիտական բաժիններ, բայց  թեմատիկ գիտական աշխատանքների նպատակները հստակեցված չեն, ուսումնասիրությունները չափազանց սահմանափակ են եւ գրեթե կապված չեն ԲՀՊՏ-ների կառավարման որոշակի կարիքների հետ: Բնապահպանության նախարարությունը դեռ 2014թ. սա հիմնականում պայմանավորում էր բարձր որակավորում ունեցող կադրերի եւ նյութատեխնիկական բազայի անբավարարությամբ (վերջին 20 տարիներին ԲՀՊՏ-ներում գիտական հետազոտություններն իրականացրել են հիմնականում ԳԱԱ կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ու բուսաբանության ինստիտուտների աշխատակիցները միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում): Մեր ԲՀՊՏ-ների վիճակի պատկերն ավելի ամբողջական կդառնա, եթե հավելենք, որ այժմ այստեղ համակարգված դիտարկում էլ գրեթե չի արվում, մինչդեռ դիտարկումը ԲՀՊՏ-ների կառավարման պլանավորման բաղկացուցիչ մասն է ու նպատակաուղղված է էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների վրա բացասական ազդեցությունների կանխարգելմանն ու մեղմացմանը:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչում – Ինչու է հայ գիտնականը դրանից վատ զգում… Զարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները», նույն ԶԼՄ-ները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվել – Որ ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր…

2016թ. նոյեմբերի 22-ին National geographic պարբերագրի էլեկտրոնային տարբերակով հաղորդվել է, որ Քարահունջ հնագույն աստղադիտարանը ներառվել է աշխարհի ութ վայրերում գտնվող հնագույն աստղադիտարանների ցանկում: Սա ուրախալի, թեկուզ եւ երկար, բայց սպասված լուր էր:

Քարահունջի միջազգային ճանաչման գործում Պարիս Հերունու վաստակն անգնահատելի է: Այդ ճանաչման գործում իրենց լուման են ներդրել նաեւ օտարերկրացի գիտնականներ Դարեհ Սիվուշը (Թեհրանից) եւ Վինչենցո Կարբոնեն (Իտալիայից), ովքեր Բանգալորի գիտությունների հնդկական ինստիտուտի դրամաշնորհն են շահել՝ աշխարհասփյուռ մեգալիտիկ մշակույթի հետազոտության համար:

Վարդան Բալյանի «Զորաց քարերի առեղծվածը» գրքում ասվում է, որ այս գիտնականները, ուսումնասիրելով ֆաշիստական Գերմանիայի ամենագաղտնի կազմակերպության՝ «Անեներբեի» արխիվները, քարտեզների վրա հայտնաբերել են Զանգեզուր անունով տեղանուն, ու նաեւ՝ հնագույն տեքստերի համաձայն, Զանգեզուրը մեգալիթյան կառույց է, եւ որ երկրամասի անունը ծագել է հենց այդ հուշարձանի անունից: Արխիվների ուսումնասիրությունների հետքերով նրանք 1995թ. գալիս են Հայաստան: Նրանց ուղեկցող- թարգմանիչն է եղել Վարդան Բալյանը:

Որոնումների արդյունքում պարզվել է, որ խոսքը «Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանի մասին է, որը Պարիս Հերունին անվանել է Քարահունջ աստղադիտարան (Զանգեզուր անվան առաջացման մասին մեր տեսակետն ենք ներկայացրել «Քարահունջ-Զանգեզուր» հոդվածում. տե՛ս «Լուսանցք», հունիսի 12-18, 2015թ.):

http://www.hayary.org/wph/?p=6694Թայֆայական խարդավանքներ Հերունու դեմ – Կասկածելի գիտնականների կասկածելի կեցվածը՝ Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան… Հերունին համարում է նաեւ, որ Քարահունջը համահունչ է Սթոունհենջի հետ… Հայտնի գիտնական Գրեհըմ Հենքոքի կարծիքով, աստղագիտական հաշվարկներով Քարահունջի տարիքը մոտավորապես 13.000 տարի է… Իսկ նոյեմբերի 25-ին աստղադիտարանի տարածքում լուսաբացին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի արարման տոնը… 

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/posts/1551918718223674?notif_id=1513580391625640&notif_t=like – Պարիս Հերունի…

http://www.hayary.org/wph/?p=4889 – Քարահունջ – Զանգեզուր. Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում հայտնաբերել են բացասական դաշտ, որը գտնվում է դրական դաշտի ներսում… 

Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողով ունենք… Դժվարամատչելի հետազոտություններն էլ կիրականացվեն մեզ մոտ… Հնարավորության դեպքում կանցկացվեն Արցախում… Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի չեմպիոն… Մարիա Գեւորգյանը՝ Հայաստանի չեմպիոնուհի… Ֆուտբոլային խաչմերուկ… Ուկրաինայում հայը արտասահմանցի է, իսկ ադրբեջանցին՝ ոչ… Մարզական այլ լուրեր…

«Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողով ունենք

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը եռամսյա ժամկետում մշակելու է եւ նախարարի հաստատմանն է ներկայացնելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման պայմանները: Հանձնաժողովը ղեկավարում է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

«Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման նախաձեռնության վերաբերյալ նախարարությունն անցած տարեվերջին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է մրցույթի անցկացման գործընթացներում ամբողջ հայությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին: Այս մրցույթի անցկացումը հնարավորության է տալու Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու տարվա լավագույն հայ մարզիկին:

«Կանոնակարգի մշակման նպատակով անցկացվելու են քննարկումներ՝ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների եւ մասնագետների հետ: Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս գաղափարի եւ այն իրագործելու համար համախմբել համայն մարզասեր հայությանը, ի մի բերել բոլոր կարծիքները»,- նշել է Արսեն Քարամյանը:

Միաժամանակ նախարարությունը շարունակելու է խրախուսել մրցաշրջանի ընթացքում մարզական բարձր ցուցանիշների հասած հայ մարզիկներին:

Դժվարամատչելի հետազոտություններն էլ կիրականացվեն մեզ մոտ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կապահովի մարզիկների առողջության դժվարամատչելի հետազոտությունների իրականացումը Հայաստանում, որի նպատակով պետբյուջեով հատկացվել 13 մլն 470 հազար դրամ։

Նշենք, որ կենտրոնում տարեկան 2 անգամ կատարվում է Հայաստանի հավաքական թիմերի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մարզադպրոցների սաների խորացված բժշկական զննություն, հաշվարկվում են մարզիկների ծանրաբեռնվածությունը եւ շտկվում շեղումները:

Մարզիկների ֆիզիկական, ֆիզիոլոգիական ֆունկցիոնալ վիճակի ապահովման նպատակով կենտրոնի մասնագետները հաշվարկում եւ ապահովում են անհրաժեշտ դեղորայքի, վիտամինների ու կենսակտիվ հավելումների քանակը։ Մարզիկների համար պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ՝ նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում առողջության պահպանման, արգելված նյութերի եւ մեթոդների կիրառման վնասակար ազդեցությունների վերաբերյալ։

Նշված ՊՈԱԿ-ը տարածաշրջանում միակն է, որը ստացել է որակի ղեկավարման ISO-9001։2008 միջազգային ստանդարտ։   Continue reading

Հայկական խոհանոց – Աղցան՝ կոնյակի ու թահինի թանձրուկով (խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների շահերի պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Աղցան՝ կոնյակի ու թահինի թանձրուկով

Բաղադրությունը – Հորթի միս – 1 կգ, գլուխ սոխ – 1կգ, գազար – 0.5 կգ, թթվասեր- 80 գ, բուսայուղ – 50 գ, հալչող պանիր, աղ, սեւ պղպեղ, չոր ռեհան:

Պատրաստման եղանակը – Միսը բաժանել 10 մասի եւ ծեծել, համեմել աղով եւ պղպեղով, թողնել մի կողմ: Այդ ընթացքում (միջուկի համար) սոխը բուսայուղով տակապել, ավելացնել քերած գազարը եւ չոր ռեհանը:

Միջուկը բաժանել հավասար մասերի, դնել մսերի վրա, ծրարաձեւ փակել: Վրան քսել թթվասեր, սրա վրա էլ դնել բարձրորակ հալչող պանիրը եւ դնել ջեռոցը: Եփել 20 րոպե 1800-ի տակ: Մատուցել կարտոֆիլով կամ տապակած կանաչիով: Անու՛շ լինի:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրիցԱյնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75   Continue reading