Monthly Archives: May 2017

Համահայկական Երեւան – Մայրաքաղաք՝ առանց իմ ու քոնի… Երեւանը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է, այլ այսօրվա մեր երկրի բնակչության մոտ կեսն ապրում կամ գործում է մայրաքաղաքում – Իրականում Երեւանի քաղաքապետը կարող է փաստացի համարվել Հայաստանի փոխնախագահը՝ առանց չափազանցության…

Երեւանի ավագանու ընտրություններն անցան համեմատաբար հանգիստ եւ ոչ այնքան մարդաշատ պայմաններում: Իհարկե, կարճ ժամանակ առաջ անցկացված խորհրդարանական ընտրություններն ավելի կարեւոր էին համարվել քաղաքական ուժերի կողմից, հատկապես, որ Հայաստանը դարձել է խորհրդարանական երկիր, քան մայրաքաղաքի ավագանու ընտրությունը:

Բայց դա ճիշտ չէ, Երեւանը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է, այլ այսօրվա մեր երկրի բնակչության մոտ կեսը ապրում կամ գործում է Երեւանում: Այսինքն՝ իրականում Երեւանի քաղաքապետը կարող է փաստացի համարվել Հայաստանի փոխնախագահը՝ առանց չափազանցության:

Մինչեւ ավագանու ընտրության որոշակի մանրամասների անդրադառնալը, նշենք, որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ամփոփել է բոլոր 474 տեղամասերի նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է 70 հազար 731 քվե կամ  21,00%, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 26 հազար 109 քվե կամ 7,75% եւ «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն՝ 240 հազար 036 քվե կամ 71,25%:

Հիշեցնենք, որ «Ելք»-ի կողմից քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի»-ի կողմից՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ի կողմից՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նախնական տվյալներով, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է՝ 345 հազար 226 քաղաքացի  կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 40,99%-ը:

Հիշեցնենք, որ Երեւանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 842 հազար 151:

Անճշտությունների գումային չափը՝ 46: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 8259: Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը՝ 842 հազար 147: Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 4:   Continue reading

Ավագանին կաշխատի Երեւանը սիրելու եւ սիրել տալու համար – Երեւանի գործող քաղաքապետ եւ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյան ուղերձը… Սերժ Սարգսյանը հիմնարար փոփոխությունների կգնա միայն 2018-ի նախագահական ընտրություններից հետո… ԵԽ դիտորդները նկատեցին եւ նորարարությունները եւ ընտրախախտումները…

Ավագանին կաշխատի Երեւանը սիրելու եւ սիրել տալու համար

Երեւանի գործող քաղաքապետ եւ ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրությունները գնահատել է արդար եւ թափանցիկ եւ ուղերձ է հղել ընտրություններից հետո.

«Երեւանը սիրողների համար չկա իմը եւ քոնը.

Երեւանի ավագանու ընտրություններն ավարտված են, ու այսօր իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ ընտրություններին մասնակցելու համար: Շնորհակալ եմ, որ ձեր քվեով վերահաստատեցիք, որ Երեւանի զարգացման շարունակականությունն այլընտրանք չունի, ինչը թե՛ պատիվ է եւ թե՛ մեծ պատասխանատվություն ու պարտավորվածություն՝ առաջիկա 5 տարիներին շարունակելու օր ու գիշեր աշխատել եւ, Հանու՛ն Երեւանի ու երեւանցու, կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք ձեզ:

Շնորհակալ եմ նաեւ ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, բոլոր դիտորդներին, ընտրական գործընթացի բնականոն ընթացքն ու օրինականությունը ապահոված բոլոր մարմիններին, ինչպես նաեւ նախընտրական քարոզարշավն ու ընտրական բուն գործընթացը լուսաբանած բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին: Շնորհակալ եմ նաեւ մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր, մասնակցելով ընտրություններին, իրենց նախապատվությունը տվել էին մեր մրցակիցների նախընտրական ծրագրերին: Անկախ նրանից, թե որ թիմի տեսլականին եք տվել ձեր նախապատվությունը, համոզված եմ, սիրելի համաքաղաքացիներ, որ բոլորիս նպատակը միայն մեկն է. հետզհետե լուծելով մայրաքաղաքում դեռեւս առկա խնդիրները՝ Երեւանը դարձնել ավելի բարեկարգ ու հարմարավետ եւ ավելի լավը:   Continue reading

Հայաստանին վերաբերող ոչ հայաստանյան ընտրություններ – Մեր արտաքին քաղաքականությունում քիչ դեր չի կատարում այն հանգամանքը, թե որ երկրի իշխանություններն ու ժողովուրդը ինչպես են վերաբերում Հայաստանին, հայության խնդիրներին ու նպատակներին…

Մեր արտաքին քաղաքականությունում քիչ դեր չի կատարում այն հանգամանքը, թե որ երկրի իշխանություններն ու ժողովուրդը ինչպես են վերաբերում Հայաստանին, հայության խնդիրներին ու նպատակներին: Սրանք մշտապես փոխլրացնող ու փոխհարաբերություններ կերտող իրողություններ են:

Այս առումով մեր բախտը ցայսօր չի բերել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի առումով, սակայն, եթե առաջին երկուսը խրոնիկ հակահայեր են (թշնամու դեպքում այդպես էլ պիտի լիներ. մեր տարածքների վրա են մեզ հարեւան դարձել), Վրաստանը կարող է որոշակիորեն փոխվել: Ըստ իրավիճակային քաղաքականության, ինչպես հիմա, երբ Եվրոպան կարիք է զգում Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Բուլղարիա կամ Ռումիանիա ճանապարհով նավթ, գազ, կենցաղային եւ այլ ապրանքներ, գյուղմթերքներ եւ այլն հասցնելու համար…

Այսօր մեզ բարեկամորեն տրամադրված եվրոպական երկու հզոր երկրներում եւս ընտրություններ եղան: Ֆրանսիայում նախագահ ընտրվեց՝ Էմանուել Մակրոնը, Գերմանիայում՝ ՏԻմ ընտրություններ էին, որտեղ, փաստորեն իր դիրքերն ամրապնդեց կանցլեր Անգելա Մերկելը, ինչը ներկա միջազգային իրավիճակում ձեռնտու է Հայաստանին: Ֆրանսիայի դեպքում հարմար էին գրեթե բոլոր նախագահի թեկնածուները, սակայն ստորեւ դեռ կանդրադառնանք այդ երկրի նորընտիր նախագահին:   Continue reading

Արժանապատվության խնդիր կա՛ – Մոսկվան իր ոճրագործին փրկում է հայերի բանտային դատից… Հայասպան Վալերի Պերմյակովի փոխանցումը Ռուսաստան իրականացվել է 2017թ. մայիսի 18-ին – մարդասպանն իր երկրում է ամբողջապես կրելու իր պատիժը…

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016թ. օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վալերի Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 2017թ. մայիսի 18-ին:

ՌԴ իրավասու մարմինների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վալերի Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարություն էր ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին:

ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Միջազգային պայմանագրեր, օրենքներ, սահմանված կարգ, բլա…, բլա…, ու վիրավորվում է արժանապատվությունդ:   Continue reading

Աղբային խնդիր սրանից ազատվելու համար՝ միայն տուգանք – Սա է հասարակությանը կրթելու լավագույն ձեւը… Մինչեւ բարոյախոսությունը հանրության վրա ազդի, երկրում այլեւս աղբազատ տեղ չի մնա – տուգանքը կստիպի, որ բարոյախոսությունը շատ արագ տեղ հասնի…

Մենք մեր երկիրը աղբ ենք դարձրել: Բառի ուղիղ իմաստով: Որտեղ հարմար ենք գտնում, աղբանոց ենք սարքում՝ մեծ ու փոքր տարածքներում, հարթ վայրերում ու սարալանջերին, գետաբերաններին ու լճափերին: Քանի որ գրավոր խոսքում մշտապես կիրթ եմ, ավելորդություն թույլ չտալու համար պարզապես արձանագրեմ, որ հասարակությանը կրթելու լավագույն ձեւը տուգանքն է: Ի վերջո վարչական իրավախախոտւմների մասին օրենսգրքով սահմանված է դա: Հենց տուգանվեց, միանգամից «բարեկիրթ» կդառնա: Այլապես մինչեւ բարոյախոսությունը հանրության վրա ազդի, երկրում այլեւս աղբազատ տեղ չի մնա: Տուգանքը կստիպի, որ բարոյախոսությունը շատ արագ տեղ հասնի:

Չնայած, բարոյախոսությունն էլ պիտի ճիշտ ձեւով արվի: Լինում են ակցիաներ, ցուցադրանքներ զանազան. աղբ թափողի հետեւից իր թափածը հավաքիր, նա կամաչի: Անկեղծ ասած՝ դաստիարակության այս մեթոդը չեմ ընդունում, այն կեղծ մեթոդ է: Նախ՝ թափողը չի ամաչի: Եվ հետո՝ հանրության գերակշիռ մասը կեղտոտում է քաղաքը, եւ եթե ես բոլորի հետեւից հավաքեմ, ուրեմն աշխատանքս պիտի փոխեմ ու գնամ «Սանիթեքում» աշխատեմ, որպեսզի նաեւ վճարվեմ դրա համար:

Աղբ թափողը (ոչ սահմանված վայրում) չի ամաչելու, ծիծաղելու է հավաքողի վրա: Հավաքողը թե ես լինեմ, այդ ծիծաղի համար մի լավ քոթակելու եմ: Ի՞նչ է անելու աղբ թափողը: Քոթակն ուտելուց հետո աղբը բերանից է թափելու ու սկսելու է հայհոյել: Այս անգամ էլ այնպես եմ քոթակելու, որ էլ բերան չի մնալու, որ աղբ հավաքվի: Ի՞նչ ստացվեց: Աղբ թափող խոզի համար խնդիր եմ ունենալու ոստիկանության հետ:

Այլ տարբերակներ էլ, իհարկե, կարող են լինել: Բայց սա էլ է տարբերակ՝ ցույց տալու կեղծ բարոյախոսության, քաղաքավարության վնասները: Ուրեմն՝ որպեսզի ոչ խոզի բերանը ջարդվի, ոչ ջարդողը ոստիկանությունում հայտնվի, տուգանքի տարբերակը լավագույն եւ օրինական միջոցն է: Ամեն աղբ թափողի ձեռքը կարելի՞ է բռնել: Իհարկե, կարելի է: Դրա մեխանիզմներն էլ կան, եւ այդ մեխանիզմները առաջարկելու համար համապատասխան կառույցներ կան: Ծավալվել չեմ ուզում, քանզի քննարկման խնդրո առարկան դա չէ:   Continue reading

Մեր փոստից.- Կարոտի խոհեր առ Մեծ Հայք… Հայ կնոջից՝ հայ տղամարդուն… Մեր կրոնը՝ համահայկականություն… Կգա՛ ժամանակը (Խաժականուշ Նավոյան, ԱՄՆ, Միսսիսիպիի համալսարան, ուսանում է մաթեմատիկա)…

Հայ կնոջից՝ հայ տղամարդուն

Կան աղքատ հայ տղամարդիկ: Բայց որ նաեւ հպարտ են:

Մի՛ խեղճացիր: Մենք չենք ուզում քո նյութականը, քո փողը, առեւտրականի ու գիտնականի ճարպկությունը, հնարամտությունն ու խելքը: Մենք ուզում ենք քո հանդուրժողականությունը, կարեւորն անկարեւորից զանազանելու ընդունակությունը, համախմբվելու, կազմակերպվելու թագապետական շնորհը, բանավեճի արվեստում հնարքներով չտարվելու հակումը:

Մենք ուզում ենք, որ հետ վերցնես քեզնից խլված քո զենքը (ինչպես անում ես արդեն) ու փոխանակես այն քո մյուս հմտությունների հետ, եւ քեզ երկրորդես՝ միավորվելով գաղափարի շուրջ, կազմակերպես քո ազգակիցներին, որովհետեւ ոչինչ աշխարհում այնքան կարեւոր չէ, որ քեզ բաժանի նրանցից, նույնիսկ քո կարծիքը: Եղիր ընդհուպ մինչեւ անշունչ առարկա՝ առանց կարծիքի, ու մի փայլիր քո մտքի գեղեցկությամբ, հիացիր նրանց մտքով:

Իսկ գաղափարը կրոնի վերածված մեր ազգությունն է:

Հայկականությա՛ն կրոնի:

Եթե բոլորս սա ենք ուզում, ապա կարեւոր չէ՝ ով ինչպես է սա պատկերացնում:

Մենք ուզում ենք, որ դու կռվես՝ ուղղակի ու հստակ, առանց որեւէ գեղեցիկ, բացառիկ ու ինքնատիպ տրամաբանվածության, իսկ հետո՝ նստիր մեր ուսերին ու ոչինչ մի արա:

Մեկ անգամ կռվիր, ու տասը տարի ոչինչ մի արա: Այնպիսի արշալույս կբացվի, որ մինչեւ մեռնելներս կաշխատենք առանց հանգստի:

Եթե աշխատելու ենք Մեծ Հայքում ու Մեծ Հայքի համար:   Continue reading

Հրաձգության զարգացումը՝ հրամայական – (2) – Հանրակրթական դպրոցների 8-րդ եւ 9-րդ դասարաններում պետք է ուսուցանվեն կրակելու հիմունքներ, հրազենի կառուցվածքը, զենքի օգտագործման եւ հրաձգարանների շահագործման անվտանգության կանոններ…

Սկիզբը՝ թիվ՝ 18-ում

http://www.hayary.org/wph/?p=6277Հայաստանում դրանք անվճար ու վճարովի կգործեն.- Հրաձգության մարզաձեւի զարգացումը՝ օրախնդիր (1)… Ըստ այդմ, Երեւանում եւ մարզերում 2018-2024թթ. (անհրաժեշտության պարագայում՝ շարունակաբար) ուսուցողական-մարզումային հրաձգարաններ կկառուցվեն, որոնք կգործեն անվճար հիմունքներով…

Այն որ հրաձգություն մարզաձեւը մեր երկրում պետք է մասսայականացնել, հասկանալի պատճառներ ունի: Որ այս մարզաձեւի լեզուն մենք լավ ենք հասկանում, անհերքելի է. Հայաստանի հրաձիգները միշտ մեդալներ են նվաճել միջազգային մրցասպարեզներում ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային ժամանակաշրջանում: Օրինակ, ատրճանակ մրցաձեւում Խորհրդային Միության չեմպիոն ունենք՝ Կարլեն Բոստանջյանը (1961թ.-ին): 1971թ. Գագիկ Զոհրաբյանը հրացան մրցաձեւում է նվաճել ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոնի կոչումը, իսկ 1972 եւ 1974 թվականներին դարձել է Խորհրդային Միության չեմպիոն: Խորհրդային տարիներին Զինաիդա Սիմոնյանը ատրճանակ մրցաձեւում դարձել է աշխարհի քառակի, Եվրոպայի 16-ակի չեմպիոն եւ 60-ից ավել ռեկորդների հեղինակ: Հետխորհրդային շրջանում՝ արդեն 1992թ. Բարսելոնի օլիմպիական խաղերում աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը փոքր տրամաչափի հրացան 50 մ վարժաձեւում նվաճում է հրաձգություն մարզաձեւում առայժմ միակ օլիմպիական ոսկին:

Շարունակել կարող ենք, բայց մեր խնդիրը թվարկումը չէ, այլ հասկանալը, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ մարզաձեւը մասսայականացնելու համար, երբ գործող հրաձգարանները ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, երբ սահմանամերձ շրջաններում հրաձգարաններ չկան, երբ եղած հրաձգարանները վերանորոգման կարիք ունեն եւ զինամթերքով ապահովվելու անհրաժեշտություն:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլ. Առաջատարի հետապնդումը շարունակվում է… Արցախի ֆուտբոլի վետերանները՝ մրցաշարի հաղթող… Շարք՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ Հենրիխ Մխիթարյանի մասին… Հայ մարզիկները ձյուդոյի, սամբոյի ուշու-ի մրցաշարերում… Ըմբշամարտիկների, հեծանվորդների, գեղասահորդների, հրաձիգների եւ այլ մրցաշարերի մասին…

Առաջատարի հետապնդումը շարունակվում է

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ փուլի վերջին խաղում «Շիրակ»-ը նվազագույն հաշվով առավելության հասավ «Բանանց»-ի նկատմամբ։ Միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Սոլոմոն Իմե Ուդոն։

«Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկ»-ին: Առաջատարի համար անսպասելի խաղ սկսվեց, բայց կարողացավ խուսափել պարտությունից… 1-ին խաղակեսում հյուրերը անսպասելի առաջ անցան, ինչը ամրապնդեցին 2-րդ խաղակեսում: Չնայած առաջինն աչքի ընկան Աբրահամ Խաշմանյանի սաները (13-րդ րոպե), հյուրերի սխալից հետո Միհրան Մանասյանը հարվածային դիրք է դուրս եկել, բայց փոխանցել է Զավեն Բադոյանին, ով էլ գրավել է անպաշտպան դարպասը: Բայց խաղային 11 րոպեների ընթացքում «Փյունիկ»-ը 3 գնդակով է պատասխանել: 1-ին կեսի վերջնամասում աչքի են ընկել Արթուր Քարտաշյանն (37) ու Վարդան Պողոսյանը (38), իսկ 2-րդ կեսի սկզբում՝ Նարեկ Ասլանյանը (48)՝ 3:1: Միայն դրանից հետո Հայաստանի չեմպիոնները սթափվել են ու փրկել հանդիպումը, 2 գոլի հեղինակ է դարձել Արտակ Դաշյանը, ով նախ եզրափակել է Արթուր Եդիգարյանի փոխանցումը, իսկ քիչ անց հստակորեն իրացրել է Լեսթեր Պելտիերի վաստակած 11-մետրանոցը: «Ալաշկերտ»-ի սայթաքումից օգտվել է «Գանձասար-Կապան»-ը, որը հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության է մատնել վերջերս թափ հավաքած «Արարատ»-ին:

Այս հանդիպումներից հետո «Ալաշկերտ»-ը 55 միավորով շարունակում է զբաղեցնել 1-ին տեղը, «Գանձասարն» ունի 52 միավոր եւ կրկին լրջորեն հավակնում է չեմպիոնի կոչմանը: «Շիրակ»-ը 49 միավորով 3-րդ տեղում է, Փյունիկ»-ը 38 միավորով 4-րդն է: «Բանանց»-ը 21 միավորով՝ 5-րդ տեղում է։, իսկ «Արարատ»-ը 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հ.Գ. – «Ալաշկերտ»-ը եւս մեկ քայլով մոտեցավ ոսկե մեդալներին – Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացել է 28-րդ փուլի առաջին հանդիպումը: Հանրապետության չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ ջախջախեց նախավերջին տեղում գտնվող «Բանանց»-ին: Բոլոր գոլերը գրանցվեցին 2-րդ խաղակեսում: Այդպիսով, ալաշկերտցիները վաստակեցին 58 միավոր եւ ավելի ամրապնդեցին իրենց դիրքը առաջին հորիզոնականում: 2-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ն այժմ առաջատարին զիջում է 6 միավորով:

Կկայանան փուլի մնացած 2 հանդիպումները, որտեղ «Արարատ»-ը սեփական դաշտում կհանդիպի «Շիրակ»-ին, ապա «Գանձասար-Կապան»-ը ուժերը կչափի «Փյունիկ»-ի հետ:

Հ.Գ. –  «Արարատ»-ը տանը զիջեց «Շիրակ»-ին – Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 28-րդ փուլում հարաբերությունները պարզեցին հանրապետության ամենահին 2 ակումբները: Երեւանի «Արարատ»-ը սեփական դաշտում ընդունեց Գյունրիի «Շիրակ»-ին: Արարատցիները չնայած սկզբում 3 գոլ բաց թողեցին, սակայն մինչեւ վերջ պայքարեցին եւ փորձեցին միավոր վաստակել: Հյուրերը, սակայն, ուժեղ գտնվեցին եւ կարողացան պահպանել հաղթական հաշիվը՝ 3:2: Շիրակցիները վաստակեցին 52 միավոր եւ հավասարվեցին 2-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապան»-ին: «Արարատը» 22-րդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Արցախի ֆուտբոլի վետերանները՝ մրցաշարի հաղթող

Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ այդ երկրի Գագրա քաղաքում մայիսի 10-ին մեկնարկած ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը հաղթանակներ է գրանցել: Կիսաեզրափակիչ խաղում Արցախի թիմը հանդիպել է Սոչիի (Ռուսաստան) թիմի հետ եւ վստահ հաղթել՝ 3:0 հաշվով: Եզրափակիչ հանդիպումը, որտեղ Արցախի մրցակիցը Պյատիգորսկի թիմն էր, որին հաղթեցին 2:0 հաշվով:

Անցած տարի ֆուտբոլի վետերանների 5-րդ մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել էր 2-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի եւ գավաթի: Այս տարվա մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Լեւոն Մկրտչյանը, լավագույն հարձակվող՝ Արսեն Սարկիսյանը (9 գոլ) եւ լավագույն դարպասապահ Ալեքսանդր Մելքումյանը: Մրցաշարին մասնակցում էր 9 թիմ՝ Արցախից, Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերից։

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ամենաուրախ ֆուտբոլիստը Հենրիխն է

Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի թիմակիցներ Ջեսի Լինգարդի ու Անդեր Էրերանի հետ հյուրընկալվել է «Ամեն ինչ, բացի ֆուտբոլից» հաղորդաշարին:

Հաղորդավարը հարց է ուղղել 3 ֆուտբոլիստներին, թե ո՞վ է թիմի ամենաուրախ ֆուտբոլիստը, Էրերան պատասխանել է՝ Լինգարդը, իսկ Լինգարդի խոսքով ամենաուրախը  Մխիթարյանն է: Մխիթարյանն էլ պատասխանել է. «Ես ինքս» եւ ծիծաղով հավելել, որ իր պատասխանը ճիշտ է։ Մյուս հարցին, թե ով է ամենանորաձեւ խաղացողը, նրանք պատասխանել են՝ Պոլ Պոգբան:   Continue reading

Հայկական խոհանոց – Դդմիկով տոլմա… Մշակութային ու Եվրատեսիլյան լուրեր… «Այս մրցույթն ունի մեծ թվով գեյ երկրպագուներ, ովքեր սիրում են բեմում տեսնել իսկական դիվաների» – Եվրատեսիլի բեմում նաեւ տաբատ են իջեցնում… Արծվիկը Եվրատեսիլում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության www.hayary.org-կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Դդմիկով տոլմա

Բաղադրությունը – Դդմիկ՝ միջին չափի – 10 հատ, բրինձ – 70 գրամի չափով, գլուխ սոխ – 2 հատ, գազար – 0.5 կգ, կանաչեղեն՝ ըստ ճաշակի, ցանկալի է՝ կանաչ սոխ, սամիթ, համեմ, տոմատի մածուկ – 2 գդալ:

Պատրաստման եղանակը – Յուրաքանչյուր դդմիկը բաժանել 3-ական կտորի, փորել, տապակել բուսայուղով:

Բրինձը կիսախաշել:  Սոխը կտրատել, գազարը քերել, երկուսն էլ տապակել, այնուհետեւ ավելացնել բրնձին: Ավելացնել կտրատած կանաչեղենը եւ տոմատի մածուկը:  Խառնել, զանգվածը լցնել դդմիկների մեջ:

Դրանք շարել թավայում, ավելացնել 0.5 բաժակ ջուր եւ եփել՝ մինչեւ պատրաստ լինելը: Ուտելիս ավելացնել մածուն՝ սխտորով կամ թթվասեր: Անուշ լինի:

Մաեստրո Չեքիջյանը Ստամբուլում պարգևատրվել է Օրմանյանի ոսկե շքանշանով

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի բազմաթիվ պարգեւների թիվն ավելացել է եւս մեկով: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, մաեստրոն, որն իր ծննդյան 90-ամյակի կապակցությամբ հրավիրված է ծննդավայր՝ Ստամբուլ, Պոլսի Պատրիարքարանի Վարդանաց դպրաց դաս երգչախմբի նախագահ Ծ.Վրդ Թաթուլ Անուշավանի կողմից Սուրբ Վարդանանց եկեղեցում պարգեւատրվել է Մաղաքիա Պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշանով:

Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում: 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1953 թ. Փարիզի «Էկոլ-Նորմալը», որտեղ պարապել է Ֆուրնեի մոտ, իսկ 1961 թվականին՝ Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1946-1960 թթ. (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-1961 թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը։   Continue reading

Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» ազգային շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 19 (452), մայիսի 19-25, 2017թ.

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  / (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

* Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին, որոնք ստորեւ ներկայացնում ենք մասնակի.-

  1. Հիմա՝ Գրեյթ Բրիթը՞ն, թե՞ Գեյ ԲրիթընՀայ երիտասարդները ցանկացան ճշտել Մեծ Բրիտանիայի իրական անունըՊարտադրանքներ, որոնցից խուսափել եւ միշտ պիտի խուսափի հայությունը…- Նշենք, որ համասեռամոլության նկատմամբ բացասական վերաբերմունքով Հայաստանը առաջատարն է Եվրոպայի 18 երկրների մեջ: Ամերիկյան Pew Research Center կազմակերպության հետազոտության համաձայն՝ կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի 18 երկրների մեջ համասեռամոլության նկատմամբ քաղաքացիների բացասական վերաբերմունքով Հայաստանը առաջատարն է։ ՀՀ քաղաքացիների 98%-ը արտահայտվել են համասեռամոլության դեմ եւ նշել են, որ այն պետք է մերժվի հայ հասարակության կողմից։ Համասեռամոլության նկատմամբ իր բացասական վերաբերմունքով 2-րդ տեղում է Մոլդովան (91%), իսկ 3-րդ տեղում՝ Վրաստանը (90%): Ռուսաստանում համասեռամոլությանը բացասական են վերաբերվում քաղաքացիների 85%-ը

Հետաքրքիր է, որ հենց այս օրերին էլ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հերթական մի այլասերվածության քարոզն արեցՀետո էլ բացատրեց, թե ինչու է ԼԳԲՏ դրոշ բարձրացրելՀայաստանում պետք է զգուշանալ նաեւ տարբեր հանրահավաքների ու ցույցերի ժամանակ այս ակամ այն դրամաշնորհակեր հ/կի միանալուն, որը սկզբում ոչ բացահայտ զբաղվում է ԼԳԲՏ համայնքի քարոզչությամբ: Արվամոլների եւ իգամոլների պաշտպանները Հայաստանի վրա միշտ պատրաստ են «տղա բերել»…

  1. Խորհրդարանական ՀայաստանԺամացույցն աշխատեց ներքաղաքական խմորումներով…- Երեկ նոր պայմաններում կայացավ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստը: Այն տեղի ունեցավ խորհրդարանական Հայաստանի կարգավիճակի անցած՝ նոր վարչաքաղաքական պայմաններում: Խորհրդարանական Հայաստանի համար, ի տարբերություն՝ նախկին կիսանախագահականի, Ազգային Ժողովն այն բարձրագույն մարմինն է, որն ընտրում է երկրի առաջին դեմքին: Նորացված Սահմանադրությամբ՝ դա երկրի վարչապետն է…  

Continue reading

Աշխարհի հայերը կարող են հավաքվել մեր հաղթանակած բանակի շուրջ՝ ազգ-բանակի շուրջ (Արմեն Ավետիսըան Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Որոշակի ժամանակահատված է, ինչ առավել ուշադիր եմ մեր բանակի ներքին ու արտաքին դրսեւորումների նկատմամբ: Ինչպես է վերանայվում ու վերակարգավորվում ներբանակային կարգապահությունը, կանոնակարգը, ինչպես են հայտնաբերվում նախկին անպատասխանատուները, ինչպես են պատժվում նորերը եւ այսպես շարունակ… Կամ՝ ինչպես է վերազինվում մեր բանակը, հատկապես սահմանային առաջապահ դիրքերը, ինչպես են վերափոխվում մեր զինվորները…

Իհարկե դեռ անելիքներ կան, պատժվողների հարցում էլ դեռ սպասելիքներ ունեմ, բայց հասկանում եմ նաեւ ուշացման պատճառները

Ապրիլյան քառօրյա պատերազմը ստիպեց սրել ուշադրությունը ամեն ինչի հանդեպ, չնայած այն ժամանակ էլ, այսօր էլ գիտեմ, որ հայկական զինուժին հաղթանակած բանակ կոչելը միայն որպես երանգավորում չի տրված՝ ո՛չ մեր, ո՛չ էլ օտարի կողմից

https://armenpress.am/arm/news/891093/pb-kankhargelich-gortsoxutyunneri-ardyunqum-adrbejanakan.html – ԼՂՀ ՊԲ կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ծանր կորուստներ է կրել…   

Continue reading

Վանատուր Աստծո տոնը՝ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանների ժամանակավոր սահմանագլխին

Հայ արիները այսօր արեւածագին՝ Շիրակի մարզում՝ Հայաստանի Արեւմտյան եւ Արեւելյան արհեստական ու ժամանակավոր սահմանագծային հատվածներից մեկում նշեցին Հայոց Վանատուր աստծո տոնը:

Տարիներ առաջ հայ արիների վերականգնած ու վերաիմաստավորած տոներից մեկն է Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը: Եվ արդեն պարբերաբար տոնվում են Հայ Աստվածների բոլոր տոները՝ համապատասխան ծիսակարգով ու տոնականությամբ: Սա հայ արիներին հաղորդում է հազարամյակների հայոց շունչն ու հավատի ոգին, զորացնում հային ու հայի Աստվածներին: Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայ արիական օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Հայոց հյուրընկալության երաշխավորն ու հովանավորը Վանատուր Աստվածն է՝ հայ օջախների պահապանը: Գարնանային տոնական հաջորդականությունն իր բնական սահմանագլխին է հասնում հենց Վանատուրյան տոներին: Հայ արիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ հայոց երկիրն էլ լի ու առատ դարձնի…   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 18-ի (451) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. 2 օր հետո կորոշենք.- Երեւանի ավագանու ընտրությունը «վերջացավ» կես ճամփին – Հանգեցինք «Լուսանցք»-ի՝ Երեւանի ավագանու ընտրության քարոզարշավը մեկնաբանող նյութերում արծարծված մեր մտքերից մեկին, այն է՝ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն ամեն ինչ արեցին, որ Տարոն Մարգարյանը մնա անմրցակից…

2. Սերգեյ Լավրովը մեղավոր չէ, նա մոռացել է նշել գլխավորը… Իսկ Մոսկվան աշխարհի վերաբաժանման հարցում Արեւմուտքի հետ դիտարկե՞լ է Հայկական լեռնաշխարհի բնիկների հարցը, թե՞ հայերը հանուն ինչ-որ ռուսական շահի պիտի ռմբահարեն «Իսլամական պետության» դիրքերը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

3. Պահն է՝ ի ցույց դնելու Հայաստանի անկախ կարգավիճակը -Համաշխարհային բեւեռները սրում են իրավիճակը տարբեր տարածաշրջաններում… թուրք-ադրբեջանական համագործակցության կողքին առավել սթափ ենք դիտարկում հայ-ռուսական հարաբերությունները: Իսկ երբ սթափ ենք գնահատում…

4. Հայկական զինուժը հզոր է նաե՛ւ բանակային նորարարությամբ – թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ համաթուրքական քայլ էր՝ զգուշացնելու Հայաստանին… ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները հավաստում են հայկական բանակի ռազմական պատասխան գործողություններ սկսելու մասին – «Լուսանցք»-ը բազմիցս նշել է ազգ-բանակ կամ համաժողովրդական-բանակ ստեղծելու կարեւորությունը…

5. Հակամարտություն, որ կարող է տարածաշրջանային մեծ պատերազմի վերածվել – Մեղավորը հայտնի է, բայց խնդիրը լուծելու նպատակ չի դրվում… Ադրբեջանական կողմը ապատեղեկատվական հիվանդություն ունի -հայկական կողմը միջազգային կառույցներին առաջարկում է հետաքննություն անցկացնել՝ սահմանագծում իսկությունը պարզելու համար…

6. «Թուրքական հոսք» գազամուղը մտավ ստորջրյա հատվածի շինարարության փուլ – Գազ Բալկանների համա՞ր, թե՞ Անկարան կարողացավ շահել ռուս-ուկրաինական հակամարտությունից՝ ռուսական գազը Եվրոպա հասցնելու նպատակով… Իսկ Էստոնիայում տեղի են ունենում  ՆԱՏՕ-ի անդամ եւ դաշնակից երկրների լայնածավալ զորավարժություններ…

7. Եթե ոչ ազգային բարոյականի, ապա գոնե տնտեսական շահից ելնելով – Մենք անարժանապատվության հաղորդագրություն ենք ուղարկում աշխարհին, այն է՝ Ադրբեջանի հետ մենք պատերազմի մեջ ենք, բայց թշնամու ապրանքի ներկրումը չենք արգելում՝ իբր թուրքական քիչ էր… Կաշառողը, կաշառվողն ու վաճառողը…

– http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

– http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

8. Հայոց հյուրընկալության Վանատուր Աստծո տոնը՝ Հայոց մեծ տան վերամիավորման արարողությամբ – Հայկական Լեռնաշխարհը՝ Հայոց Հայրենիքը՝ Հայի Մեծ Տունն է, Իսկ Հայոց Տան հովանավորը Վանատուր Աստվածն է… «Եռատոն. Մայիսյան հաղթական տոները՝ դեպի Հայ Դատի ակունքներ»…

9. Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել (2).- Առաջին ֆոտովոլտային կայանները կունենանք Մասրիկում եւ Դաշտադեմում… Մեր երկիրը տիրապետում է արեւային էներգիայի զգալի ներուժի. տարվա մեջ կա 2500 արեւոտ ժամ, իսկ հորիզոնական մակերեւույթի վրա տարեկան միջին արեւային ճառագայթումը կազմում է մոտ 1720 կՎտ.ժ./քմ…

10. Հայաստանում դրանք անվճար ու վճարովի կգործեն.- Հրաձգության մարզաձեւի զարգացումը՝ օրախնդիր… Ըստ այդմ, Երեւանում եւ մարզերում 2018-2024թթ. (անհրաժեշտության պարագայում՝ շարունակաբար) ուսուցողական-մարզումային հրաձգարաններ կկառուցվեն, որոնք կգործեն անվճար հիմունքներով…

11. Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը եվրատեսիլյան բեմում… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն – Սա՛ պետք է դառնա  աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայոց Հոգե-Ոգեղեն Տիեզերական աշխարհներին… Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին

Սերգեյ Լավրովը մեղավոր չէ, նա մոռացել է նշել գլխավորը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Իսկ Մոսկվան աշխարհի վերաբաժանման հարցում Արեւմուտքի հետ դիտարկե՞լ է Հայկական լեռնաշխարհի բնիկների հարցը, թե՞ հայերը հանուն ինչ-որ ռուսական շահի պիտի ռմբահարեն «Իսլամական պետության» դիրքերը…

Բանից պարզվում է ռուս-թուրքական հարաբերությունները խիստ ազդել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի ինքնազգացողության վրա:  Նա դեռ զայրացած էր ռուս-ադրբեջանական հակահայ խաղերից եւ հիմա էլ ռուս-թուրքականը: Վերջերս, երբ Մոսկվայում կրկին հանդիպեցին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սերգեյ Լավրովը այդ ընթացքում արագ մեկնել է Փարիզ՝ հանդիպել դեռ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում գործող Ֆրանսուա Օլանդի հետ, ապա Բեռլին, որտեղ զրեւցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Մոսկվա վերադառնալու ժանապարհին էլ նա հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ ու այդ օրը կայացրել է իր կյանքի ամենավճռական որոշումը…

Փաստորեն, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան եւ մի շարք առաջատար եվրոպական երկրներ համաձայնել են աշխարհի վերաբաժանման ծրագիրը վերջնականապես թողնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայեցողությանը:

Եվ վերջինիս կողմից այդ հարցի վերջնական լուծումը կայացել է հենց այն հայտարարությունից առաջ, որտեղ արծարծվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը:   Continue reading

2 օր հետո կորոշենք.- Երեւանի ավագանու ընտրությունը «վերջացավ» կես ճամփին – Հանգեցինք «Լուսանցք»-ի՝ Երեւանի ավագանու ընտրության քարոզարշավը մեկնաբանող նյութերում արծարծված մեր մտքերից մեկին, այն է՝ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն ամեն ինչ արեցին, որ Տարոն Մարգարյանը մնա անմրցակից…

«Վերջացավ» ճիշտ այն օրը, երբ «Երկիր Ծիրանի» կուսակցության Զարուհի Փոստանջյանը մտավ հայրենասերի կերպարի մեջ, սկսեց խոսել ազգից, հայրենիքից, հողից… Բնավ չեմ կասկածում, որ տիկինն ունի այն պարզ հայրենասիրությունը, որ կա յուրաքանչյուր հայի ներսում, բայց թե ինչու է փորձում «հագնել» հայրենապաշտի կերպարը քաղաքական առումով, չեմ հասկանում: Հայրենապաշտությունը էություն է, արժեհամակարգ, ինքնագիտակցություն, հայրենապաշտի գործը բեռնակրի ծանր աշխատանք է, քաղաքական կերպար չէ, որ «հագնես», ակնոց չէ, որ կրես: Շոու չէ, որ ցուցադրես ու կոծկես: Այն չի հանդուրժում որեւէ կեղծիք: Ինչու՞ է ուզում Զարուհի Փոստանջյանը կրել ուրիշի հագուստը, երբ նրան սազում է եվրոպականն ու ամերիկյանը: Ու, ի դեպ, շատ է սազում…

Ինչեւէ, մտավ ոչ իր քաղաքական կերպարի մեջ ու գնաց… Անի ու Կարս: Մայիսի 6-ին «Ազատագրում ենք Երեւանը հանրապետականից, սկսում ենք Երեւանից» արշավի ընթացքում էր այնտեղ եղել: «Այցելության միջոցով «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուները ցանկանում են ուղերձ հղել ողջ հայ ժողովրդին եւ երեւանցիներին՝ ի ցույց դնելով, որ Հայոց շքեղ մայրաքաղաք Անին անկում ապրելուց հետո դարձավ Հայոց պետականության երկարաժամկետ անկման պատճառ: Անիի կործանման հիմքում ընկած էին արատավոր բարքերը, դավաճանությունը, ագահությունը, նյութապաշտությունը եւ եսապաշտությունը: Այսօր մեր պետականությունում, ինչպես շուրջ տասը հարուրամյակ առաջ Անիում, տիրում են արատավոր բարքեր, դավաճանություն, ագահություն, նյութապաշտություն եւ եսապաշտություն, ինչը տանում է կործանման ներկայիս հայոց պետականությունը»,- ասված էր նրանց հաղորդագրությունում:   Continue reading