Monthly Archives: May 2017

Սերգեյ Լավրովը մեղավոր չէ, նա մոռացել է նշել գլխավորը… Իսկ Մոսկվան աշխարհի վերաբաժանման հարցում Արեւմուտքի հետ դիտարկե՞լ է Հայկական լեռնաշխարհի բնիկների հարցը, թե՞ հայերը հանուն ինչ-որ ռուսական շահի պիտի ռմբահարեն «Իսլամական պետության» դիրքերը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Բանից պարզվում է ռուս-թուրքական հարաբերությունները խիստ ազդել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի ինքնազգացողության վրա:  Նա դեռ զայրացած էր ռուս-ադրբեջանական հակահայ խաղերից եւ հիմա էլ ռուս-թուրքականը: Վերջերս, երբ Մոսկվայում կրկին հանդիպեցին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սերգեյ Լավրովը այդ ընթացքում արագ մեկնել է Փարիզ՝ հանդիպել դեռ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում գործող Ֆրանսուա Օլանդի հետ, ապա Բեռլին, որտեղ զրեւցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Մոսկվա վերադառնալու ժանապարհին էլ նա հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ ու այդ օրը կայացրել է իր կյանքի ամենավճռական որոշումը…

Փաստորեն, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան եւ մի շարք առաջատար եվրոպական երկրներ համաձայնել են աշխարհի վերաբաժանման ծրագիրը վերջնականապես թողնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայեցողությանը:

Եվ վերջինիս կողմից այդ հարցի վերջնական լուծումը կայացել է հենց այն հայտարարությունից առաջ, որտեղ արծարծվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը:   Continue reading

Պահն է՝ ի ցույց դնելու Հայաստանի անկախ կարգավիճակը -Համաշխարհային բեւեռները սրում են իրավիճակը տարբեր տարածաշրջաններում… թուրք-ադրբեջանական համագործակցության կողքին առավել սթափ ենք դիտարկում հայ-ռուսական հարաբերությունները: Իսկ երբ սթափ ենք գնահատում…

Թուրք-ադրբեջանական համագործակցության կողքին առավել սթափ ենք դիտարկում հայ-ռուսական հարաբերությունները: Երբ սթափ ենք գնահատում, մտածելու խնդիրները միանգամից ավելանում են: Դրանց էլ գումարվում է Համաթուրքական դաշինքի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների համադրությունը, ինչը գրեթե կասկածի տակ է առնում Հայաստանի ձեռնարկումները ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ ուղղություններով:

Եթե թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական ու տնտեսական համագործակցությունը շահավետ է երկու կողմերի համար էլ, ապա հայ-ռուսական նույնատիպ հարաբերությունները հիմնականում ծառայում են Ռուսաստանի շահերին (մասամբ՝ նաեւ Հայաստանի), ինչպես տարածաշրջանում, այնպես էլ համաշխարհային քաղաքականության շրջանակներում: Ինչ մsնում է Համաթուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) գործունեությանը, ապա փոխշահավետությունն ակնհայտ է, իսկ մեր թշնամի պետությանը՝ Ադրբեջանին սատարելու հարցում, այն անգամ գերակա դիրք է գրավում, քանի որ բացի այս դաշինքից, արժանանում է նաեւ այն համագործակցության աջակցությանը, որտեղ Հայաստանն է Ռուսաստանի հետ՝ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ: Իսկ  գերակա դիրքը հնարավոր է դառնում, քանի որ Հայաստանն անդամակցում է այնպիսի դաշինքի, որտեղ ավելի շատ են Համաթուրքական դաշինքի երկրները՝ Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ղրղզստանը ուղիղ կեսն են կազմում վերոհիշյալ միավորումների՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի հետ: Ընդ որում, սլավոնական երկյակը եւս առավել հաճախ հանդես է գալիս նշված 3 կառույցներից դուրս գտնվող Ադրբեջանի ու Թուրքիայի օգտին…

Իսկ Հայաստանն այն երկիրն է, որը միակ հավատարիմ դաշնակիցը մնաց Ռուսաստանի համար Կովկասում: Միակ երկիրն է, որ իր տարածքում տեղ հատկացրեց ռուսական ռազմաբազա կազմակերպելու համար, որն էլ ռազմա-քաղաքական առումով հենարան ծառայեց Ռուսաստանին՝ Կովկասից հիմնավորապես դուրս չմղվելու առումով:   Continue reading

Հայկական զինուժը հզոր է նաե՛ւ բանակային նորարարությամբ – թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ համաթուրքական քայլ էր՝ զգուշացնելու Հայաստանին… ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները հավաստում են հայկական բանակի ռազմական պատասխան գործողություններ սկսելու մասին – «Լուսանցք»-ը բազմիցս նշել է ազգ-բանակ կամ համաժողովրդական-բանակ ստեղծելու կարեւորությունը…

Մայիսյան հաղթանակների եռատոնի այս օրերին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնեց Արցախի Հանրապետություն՝ մայիսի 8-9-ին մասնակցելու Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Նշենք, որ տոներից առաջ, մայիսի 1-5-ն Ադրբեջանում տեղի ունեցան թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, ինչը փաստորեն համաթուրքական քայլ էր զգուշացնելու Հայաստանին, որ Արցախի խնդիրը թուրք-ադրբեջանական դաշինքը պատրաստ է լուծել ռազմական ճանապարհով: Ինչպես նշել էինք մեր նախորդ թողարկումում, զորավարժություններում ներգրավված են եղել մեծ թվով զինծառայողներ, զրահատեխնիկա, ականանետեր, ռազմական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության եւ զենիթահրթիռային համալիրներ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել էր, որ անկախ ամեն ինչից՝ ԼՂՀ զինված ուժերը միշտ զգոն են եւ եթե զորավարժություններն ընթանան ինչպես ծրագրված է՝ առանց որեւէ բարդության, հայկական կողմը միայն հետեւողի դերում կլինի։ Միաժամանակ զգուշացրել էր, որ «եթե այլ գործընթաց լինի, բնական է, որ պատասխան է լինելու», իսկ զգուշացումը շատ խիստ էր հնչել. «եթե Թուրքիան զորավարժության շրջանակներում ավելին անի, քան սահմանված է կարգով, դա կարող է 3-րդ աշխարհամարտի մեկնարկ լինել»:

Նման խոսքերը պարզապես ահազանգ կամ ահաբեկում չեն հնչում, հատկապես, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արդեն ասել են, որ աչք անգամ չեն թարթի եւ լուրջ վտանգի դեպքում գործի կդրվեն հանրահայտ «Իսկանդեր»-ները:   Continue reading

Հակամարտություն, որ կարող է տարածաշրջանային մեծ պատերազմի վերածվել – Մեղավորը հայտնի է, բայց խնդիրը լուծելու նպատակ չի դրվում… Ադրբեջանական կողմը ապատեղեկատվական հիվանդություն ունի -հայկական կողմը միջազգային կառույցներին առաջարկում է հետաքննություն անցկացնել՝ սահմանագծում իսկությունը պարզելու համար…

Պաշտոնական Բաքուն արցախյան հարցում շարունակում է իր ապակայունացնող քաղաքականությունը՝ փորձելով սադրանքների միջոցով հասնել իր նպատակների իրականացմանը: Արցախի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատելով վերջին օրերին լրատվամիջոցներում տեղ գտնող հրապարակումներից, տպավորություն է ստեղծվում, որ հարեւան երկրի քարոզչամեքենան իր երեւակայության դաշտում կրկին «հաղթական մարտեր» է ծավալել ինչպես հակամարտ զորքերի շփման գծում (իրենց ասելով՝ Թարթառի ուղղությամբ), այնպես էլ հայերից եւ յուրայիններից կազմված ինչ-որ հանցավոր խմբի դեմ, որը պատրաստվում էր Բաքվում իրականացնել «ահաբեկչական» գործողություն:

Պարզունակության սահմաններ չճանաչող այսօրինակ քարոզչությամբ տառապող Ադրբեջանի քարոզչամեքենան իր գործողություններով արդեն ոչ այնքան զարմանքի, որքան զավեշտի տեղիք է տալիս: Խնդիրն այստեղ այն չէ, որ տարածվող տեղեկությունները, իրենց տարրական անգրագիտությանբ, ոչ միայն հավատ չեն ներշնչում օտարներին ու յուրայիններին, այլեւ բացահայտում են այն հավանական զարգացումները, որոնց, կարծես թե, պատրաստվում է Բաքուն…»:

Արցախի պաշտպանության նախարարությունը նաեւ պաշտոնապես է հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Թարթառի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների եւ բնակավայրերի ուղղությամբ հայկական հետախուզական ծառայությունների ուժերը եւ հատուկ նշանակության մարմինները ծրագրավորել են լայնամասշտաբ սադրանքներ, ինչն «ադրբեջանական կողմի ձեռնարկած էֆեկտիվ եւ կանխարգելիչ գործողությունների արդյունքում ժամանակին բացահայտվել ու կանխվել է», հերթական հերյուրանքն է եւ իրականությանը չի համապատասխանում:   Continue reading

«Թուրքական հոսք» գազամուղը մտավ ստորջրյա հատվածի շինարարության փուլ – Գազ Բալկանների համա՞ր, թե՞ Անկարան կարողացավ շահել ռուս-ուկրաինական հակամարտությունից՝ ռուսական գազը Եվրոպա հասցնելու նպատակով… Իսկ Էստոնիայում տեղի են ունենում  ՆԱՏՕ-ի անդամ եւ դաշնակից երկրների լայնածավալ զորավարժություններ…

Ռուսաստանյան զլմ-ները հայտնել են, որ Սեւ ծովում մեկնարկել է «Թուրքական հոսք» գազամուղի ստորջրյա հատվածի շինարարությունը, այն սկսվել է ռուսական ափերից: Սեւ ծովի հատակին յուրաքանչյուր հոսքի համար կտեղադրվի 900 կմ երկարությամբ խողովակ:

Գազամուղը ընդհանուր առմամբ կունենա տարեկան 30 մլրդ. խմ թողունակություն: Շինարարությունն իրականացնում է Allseas ընկերությանը պատկանող Audacia նավը:

Գազամայրուղու 2 ճյուղ է նախատեսվում կառուցել Սեւ ծովի հատակով՝ յուրաքանչյուրը 15,75 մլրդ. խմ հզորությամբ: Մի ճյուղը նախատեսված է անմիջականորեն թուրքական շուկա գազ մատակարարելու համար, մյուսը՝ Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ մատակարարելու:

Շինարարության ավարտը նախատեսված է 2019-ի դեկտեմբերին: Այդուհանդերձ առայժմ բաց է մնում հարցը՝ արդյոք կկառուցվի տարանցիկ ցամաքային ճյուղ, քանի որ դրա իրագործումը կախված է ռուսական գազով Եվրոպայի շահագրգռվածությունից:

«Ծրագիրն իրականացնելիս խստորեն հետեւելու են գրաֆիկին, 2019թ. վերջին թուրք եւ եվրոպացի գործընկերները կարող են ռուսական գազի ներկրման նոր երթուղու հույս ունենալ»,- ասել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը:   Continue reading

Եթե ոչ ազգային բարոյականի, ապա գոնե տնտեսական շահից ելնելով – Մենք անարժանապատվության հաղորդագրություն ենք ուղարկում աշխարհին, այն է՝ Ադրբեջանի հետ մենք պատերազմի մեջ ենք, բայց թշնամու ապրանքի ներկրումը չենք արգելում՝ իբր թուրքական քիչ էր… Կաշառողը, կաշառվողն ու վաճառողը…

http://www.hayary.org/wph/?p=6267Ինչու՞ է մեր պետական սահմանը հասել Երեւան – Հայկական դրամը փոխանակվելով թուրքական կամ ադրբեջանական ապրանքի հետ՝ վերածվում է զենքի, ապա հասնում մեր երկրի սահման… Ովքե՞ր են պատասխան տալու վերջապես – ինչու՞ ոչ ոք չի պատժվում ազգադավության համար…

http://www.hayary.org/wph/?p=6248Քաղաքական խնձոր՝ տնտեսական խայծով – «Լուսանցք»-ը տարիներ շարունակ ահազանգում է, որ չի կարելի նպաստել մեր թշնամի երկրների պետական բյուջեների հարստացմանը, ինչը անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածների գնդակոծմամբ, սահմանամերձ շրջանների բնակիչների կյանքի վտանգմամբ, հայ սահմանապահ եւ դիրքապահ զինվորների զոհվելով եւ վիրավորվելով, նախորդ տարվա պրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծմամբ եւ այլ վտանգներով… Տասնյակ տղաներ են զոհվում եւ վիրավորվում թուրք-ադրբեջանական հակահայկականությունից… Արձագանքներ՝ թուրքական լոլիկի եւ ադրբեջանական խնձորի թեմաներով…

Առիթով անդրադառնալով սննդամթերքի անվտանգության եւ որակի ապահովման խնդրին՝ գործադիրի ղեկավարը նշել էր, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի փոփոխություն է եղել, որից պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում: «Ուղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»,- ասել էր վարչապետը:

Եթե ինձ թույլ տամ երկրի վարչապետին լակոնիկ հավելում անել, ապա մեկ այլ հարցադրում պետք է հնչեցնեմ. իսկ շանտղություն չէ՞ ընդհանրապես ադրբեջանական ապրանքի ներկրումը պաշտոնապես չարգելելը: Այս օրերին խոսում ենք միայն այն մասին, որ ապօրինի է ներկրվել: Ինչու՞ միանգամից չենք կայացնում քաղաքական որոշում եւ չենք արգելում թշնամական երկրից որեւէ ապրանքի ներկրումը: Չնայած եթե մեր որոշ վայ տնտեսագետների կարծիքով, Հայաստանը կործանված է առանց թուրքական ապրանքի, ապա բացառված չէ, որ նրանք այս դեպքում էլ կաղկանձ կգցեն, թե բա առանց ադրբեջանական խնձորի ոնց ենք ապրելու: Մինչդեռ ամբողջ խնդիրն այն է, որ պետությունը առանց արժանապատվության չի կառավարվում: Աշխարհում չկա զուտ տնտեսություն՝ առանց քաղաքականության: Եվ պետք է ասեմ, որ այստեղ մենք շատ անպատիվ քաղաքականություն ենք վարում:   Continue reading

Հայոց հյուրընկալության Վանատուր Աստծո տոնը՝ Հայոց մեծ տան վերամիավորման արարողությամբ – Հայկական Լեռնաշխարհը՝ Հայոց Հայրենիքը՝ Հայի Մեծ Տունն է, Իսկ Հայոց Տան հովանավորը Վանատուր Աստվածն է… «Եռատոն. Մայիսյան հաղթական տոները՝ դեպի Հայ Դատի ակունքներ»…

Վանատուր Աստծո տոնը՝ Հայոց մեծ տան վերամիավորման արարողությամբ

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից «Լուսանցք»-ին տեղեկացրեցին, որ հերթական անգամ կնշվի Վանատուր Աստծո տոնը մայիսի 13-ին:

Հաղորդագրությունում ասված է. «Զարմանալի էր, որ հարյուրամյակներ շարունակ հայ ընտանիքի ավանդույթները պահպանող հայությունը չէր հիշում Հայոց հյուրընկալության, օջախի, ընտանիքի Աստված Վանատուրի տոնը: Մայր Անահիտի, Վահագն ու Միհր Աստվածների եւ Աստղիկ Աստվածուհու տոներն էին մնացել ավանդապաշտ հայի հիշողության մեջ, այն էլ՝ Զատիկը, Տրնդեզն ու Վարդավառը հեթանոսական սովորույթներով նշելու պատճառով… Հատուկ էր մնացել միայն Վիշապաքաղ Վահագնի երկրային վերածննդի տոնը, քանզի հայի գենը եղել ու մնում է հենված արդար ու բարի ուժի հիմքի վրա:

Հայը չէր մոռացել արիադավան Զատիկի ձվերը բնության գունագեղությանը ներդաշնակ ներկելը եւ ամենուր տարածված ձվախաղը, Տրնդեզի կրակները վառելն ու վրայից թռչելը, Վարդավառին համատարած ջրոցի խաղալը եւ այլն… ինչքան էլ եկեղեցին այլ բան էր քարոզում, որոնք բացառապես կապված էին Քրիստոսի այս կամ այն հայտնության կամ նման այլ բանի հետ: Եվ հայը նաեւ Հայաստանյայց (Հայաստան այցելած,- ինչը մեղմ է ասված, իրականում Հայաստան ներխուժած) առաքելական եկեղեցուն պարտադրեց Զատիկի ձվերը ոչ միայն կարմիր ներկել, Տիառնընդառաջին էլ վահագնյա կրակներ վառել, իսկ Վարդավառին հարգել սրբազան ջրի խորհուրդը…

Վերջին տարիներին հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները վերականգնեցին բոլոր Հայ Աստվածների տոները եւ արդեն պահպանվածի՝ Աստվածամայր Անահիտի, Աստվածներ Վահագնի ու Միհրի եւ Աստվածուհի Աստղիկի տոներին ավելացան եւս 4-ը՝ լրացնելով 8 Աստվածների խորհուրդները, նաեւ՝ Աստվածահայր Արայի, Աստվածուհի Նանեի, Աստվածներ Տիրի եւ Վանատուրի տոները:   Continue reading

Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել (2).- Առաջին ֆոտովոլտային կայանները կունենանք Մասրիկում եւ Դաշտադեմում… Մեր երկիրը տիրապետում է արեւային էներգիայի զգալի ներուժի. տարվա մեջ կա 2500 արեւոտ ժամ, իսկ հորիզոնական մակերեւույթի վրա տարեկան միջին արեւային ճառագայթումը կազմում է մոտ 1720 կՎտ.ժ./քմ…

Սկիզբը՝ թիվ 17-ում

http://www.hayary.org/wph/?p=6262Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել (1).- Մեր անվտանգությունը եւս մեկ աստիճանով բարձրացնելու հնարավորություն… 25 հազար ՀԴՄ՝ դաշտը փակելու համար… Փողը ուզողին են տալիս… Տավուշում գարեջուր կարտադրեն…

Մեր երկիրը տիրապետում է արեւային էներգիայի զգալի ներուժի. տարվա մեջ կա 2500 արեւոտ ժամ, իսկ հորիզոնական մակերեւույթի վրա տարեկան միջին արեւային ճառագայթումը կազմում է մոտ 1720 կՎտ.ժ./քմ: Մենք, սակայն, այդ ներուժը չենք գործածում՝ ի տարբերություն Եվրոպայի, որ հնարավորինս գործածում է այդ ներուժը այն պարագայում, երբ այնտեղ համապատասխան ցուցանիշը ընդամենը 1000 կՎտ. ժ./քմ է:

Փաստորեն, ունենք հարստություն, որին ձեռք չենք տալիս: Այսպես էր նախկինում եւ այսպես է հիմա: Բայց ապագան խոստանում է այլ լինել:

Հայաստանը որոշել է արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայաններ կառուցել: Գործադիրը համապատասխան ծրագիրը հաստատելով՝ վստահություն հայտնեց, որ արեւային ֆոտովոլտային կայանների կառուցմամբ մեր երկրի տնտեսությունը կտարատեսականացվի, տնտեսական եւ էներգետիկ անկախությունը կամրապնդվի, էներգետիկ անվտանգության եւ հուսալիության մակարդակը կբարձրանա, էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրություններ կստեղծվեն:

Ոլորտի զարգացման տեսլականը հասկանալու համար առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե ՖՎ կայանների մասով ինչ կարգի սակագին պետք է ձեւավորվի, որ մրցունակ լինի:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը համոզված է, որ կձեւավորվի այդ մրցունակ սակագինը: Բանն այն է, որ վերջին տարիների ընթացքում մոտ 80%-ով նվազել է արեւային ՖՎ տեխնոլոգիաների արժեքը, ուստի եւ կապիտալ ներդրումների ծավալը՝ արդյունաբերական մասշտաբի արեւային ՖՎ տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձրել  է մրցունակ:   Continue reading

Հայաստանում դրանք անվճար ու վճարովի կգործեն.- Հրաձգության մարզաձեւի զարգացումը՝ օրախնդիր… Ըստ այդմ, Երեւանում եւ մարզերում 2018-2024թթ. (անհրաժեշտության պարագայում՝ շարունակաբար) ուսուցողական-մարզումային հրաձգարաններ կկառուցվեն, որոնք կգործեն անվճար հիմունքներով…

Մեր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համոզմամբ, «ներկայիս աշխարհա-քաղաքական բարդ իրավիճակում հայ ժողովրդի ազգային մշակույթի անքակտելի մասը պետք է կազմի հրաձգություն մարզաձեւը՝ որպես համար մեկ ռազմավարական մարզաձեւ, քանի որ յուրաքանչյուր հայ մարդու համար կրակելու հմտություններին տիրապետելը անհրաժեշտություն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքը եւ սահմանները պաշտպանելուն պատրաստ լինելու համար»:

Այդ իսկ պատճառով նախորդ տարեվերջին գործադիրը համապատասխան որոշումով հաստատեց՝ մեր երկրում հրաձգություն մարզաձեւը պետք է զարգանա (այս խնդրին մանրամասն անդրադարձել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ուստի կրկնությունները չեն բացառվում):

Ըստ այդմ, Երեւանում եւ մարզերում 2018-2024թթ. (անհրաժեշտության պարագայում՝ շարունակաբար) ուսուցողական-մարզումային հրաձգարաններ կկառուցվեն, որոնք կգործեն անվճար հիմունքներով: Վճարովի հիմունքներով ժամանցային հրաձգարաններ (վճարովին տիր կոչենք) էլ կկառուցվեն, որտեղ ոչ միայն կծանոթանան զենքին, կսովորեն նշանառություն ու կրակել, այլեւ պարբերաբար վարժանքներ կանցկացնեն:

Իսկ ի՞նչ կլինի եղած հրաձգարանների հետ: Դրանք կվերանորոգվեն, զինամթերքով կապահովվեն: Անհրաժեշտ են համարել տարեկան 3-4 հրաձգարան վերանորոգել:   Continue reading

Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը եվրատեսիլյան բեմում… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Արծվիկի եվրատեսիլյան ելույթը գնահատեցին ժյուրիի անդամները եւ հեռուստադիտողները

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայացած եվրատեսիլյան փորձի ընթացքում, մայիսի 8-ին իրենց գնահատականները տվեցին մրցույթի ժյուրիի անդամները, իսկ մայիսի 9-ին՝ նաեւ հեռուստադիտողները: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացրեց Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ ունեցավ մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո: Նա մրցույթում կատարեց «Fly with me» երգը:

Արծվիկի հետ բեմում եղան երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականցման ընթացքում կրեցին հայկական արծաթյա զարդեր եւ ձեռքերի յուրահատուկ շարժմամբ փորձեցին ներկայացնել թռչնի շարժում: Արծվիկի հետ նույն բեմում եղան նաեւ 3 բեք-վոկալիստներ:

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա ներկայացվեցին հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները: Հայկական ժառանգության բացառիկ նմուշները «Հայկական դրոշմազարդ կտավ» եւ «Հայկական զարդարվեստ» ձեռնարկներից են: Հին զարդանախշերի գեղարվեստական մշակումները բացառիկ իրավունքով տրամադրել է նշված ձեռնարկների հեղինակ Արմեն Քյուրքչյանը: Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով արեւմուտքի եւ արեւելքի միջեւ դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է եւ ներկայացվեց եվրատեսիլյան բեմից նորաձեւ գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Ճախրիր ինձ հետ»:

Օգտագործվել են զարդանախշեր հետեւյալ աղբյուրներից՝

– 1643թ.: Շոռոթ, Մատենադարան, ձեռ. 779 / 1643: Shorot: 26 X 20cm., Matenadaran, ms.779

– Ավետարան, Նախիջեւան, 1304., ծաղկող ՝ Սիմոն / Gospel, Nakhijevan, 1304, miniaturist-Simon նբ

– Ճաշոց, 9-10դդ / Lectionary, 9-10 cc.

– Հովհաննավանք, 1251թ. / Hovhannavank Monastery, 1251

– Փարպի, Ծիրանավոր, 5-րդ դար /  Parpi, Dziranavor, 5 century

«Եվրատեսիլ»-ում Արծվիկի մրցակիցները

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ դուրս եկած բոլոր երկրներն հայտնի են: Նախօրեին կայացել է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Առաջինը կայացել էր մայիսի 9-ին: Մայիսի 13-ին կայանալիք եզրափակչում ելույթ է ունենալու 26 երկրի ներկայացուցիչ՝  Իսրայել, Լեհաստան, Բելառուս, Ավստրիա, Հայաստան, Նիդեռլանդներ, Մոլդովա, Հունգարիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալի, Ադրբեջան, Խորվաթիա, Ավստրալիա, Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Կիպրոս, Ռումինիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելգիա, Շվեդիա, Բուլղարիա, Ֆրանսիա:

Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցում էր 42 երկիր:  Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 17-ի (450) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Կրկին անտեսվելու կամ շահելու ճանապարհին ենք.- Առաջնորդվենք աշխարհի վերաբաժանման մութ անկյունների բացահայտմամբ – Հայության վիճակը համաշխարհային 1-3 աշխարհամարտերի ժամանակ… Պետք է նաեւ դեմ լինել աշխարհի գաղտնի տերերի ոչ հայամետ ծրագրերին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

2. Թուրք-ադրբեջանական համաոհմակային ռազմական ստուգատես.- Եթե Թուրքիան զորավարժության շրջանակներում ավելին անի, քան սահմանված է կարգով, դա կարող է 3-րդ աշխարհամարտի մեկնարկ լինել… Կովկասյան խաղաղության շուրջ…

3. Կրոնական պատերազմները՝ անխուսափելի՞ – Անկարա-Բաքու-Թեհրան ճամփաբաժնում միջկրոնական (իսլամականություն-քրիստոնեություն) հակամարտությունից ավելի կատաղի՝ ներկրոնական (շիա-սուննի) հակամարտության շեմին… Սիրիական փխրուն հրադադարի ճանապարհին…

4. Համաշխարհային փոփոխությունների շեմին մեր երկրի դռներն ավելի ամուր պիտի լինեն… Արցախի միջազգային ճանաչումը՝ Հարավային Կովկասում խաղաղության գրավական… Մոսկվան հույս է հայտնել, որ Բաքուն ու Երեւանը փոխադարձ զիջումների կգնան…

5. Ինչու՞ է մեր պետական սահմանը հասել Երեւան – Հայկական դրամը փոխանակվելով թուրքական կամ ադրբեջանական ապրանքի հետ՝ վերածվում է զենքի, ապա հասնում մեր երկրի սահման… Ովքե՞ր են պատասխան տալու վերջապես – ինչու՞ ոչ ոք չի պատժվում ազգադավության համար…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պետք է լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական  Միաբանության առաջնորդ  http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն Տիեզերաաշխարհներին  Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

6. Ֆրանսիայի նախագահի ընտրություն.- Կձեւավորի՞ Ֆրանսիան ազգայնական Եվրոպա – Թե՞ դեռ այս անգամ էլ պատրաստ չեն Եվրոպայում… Մարին Լը Պենը, ինչպես Ֆրանսիայի նախագահի մյուս թեկնածուները, ավանդույթի համաձայն, շատ լավ են տրամադրված Հայաստանի նկատմամբ…

– http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

– http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

7. Երեւանի ավագանու ընտրություն.- Ղալմաղալային պոպուլիզմի հետեւանքը… «Երեւանում լաչառությունը միշտ չհարգված պահվածք է եղել ու քաղաքականությունը բացարձակ կապ չունի դրա հետ»… «Դե եկեք ու համեմատեք – Երեւանը ղզիկ դրսեւորումներ մերժող քաղաք է»…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Միլեթյան իմաստաբանություն (Միլեթյան դպրոց) – Այստեղ հայկական մշակույթն ուներ ծանրակշիռ ներկայություն – Սա մի փորձ է՝ ցույց տալու, թե ինչ միջավայրի արդյունք է Միլեթյան (մ.թ.ա. 625-547) փիլիսոփայական դպրոցը…

9. Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել.- Մեր անվտանգությունը եւս մեկ աստիճանով բարձրացնելու հնարավորություն… 25 հազար ՀԴՄ՝ դաշտը փակելու համար… Փողը ուզողին են տալիս… Տավուշում գարեջուր կարտադրեն…

– http://www.hayary.org/wph/?p=6193Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Կրկին անտեսվելու կամ շահելու ճանապարհին ենք.- Առաջնորդվենք աշխարհի վերաբաժանման մութ անկյունների բացահայտմամբ – Հայության վիճակը համաշխարհային 1-3 աշխարհամարտերի ժամանակ… Պետք է նաեւ դեմ լինել աշխարհի գաղտնի տերերի ոչ հայամետ ծրագրերին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

«Լուսանցք»-ը  պարբերաբար անդրադառնում է աշխարհի վերաձեւման հնարավորությանը եւ առկա տեսակետներին, ինչը նաեւ առօրյա օրակարգի հարց է համաշխարհային փոփոխությունների շեմին: Հայ Արիական Միաբանությունը նույնպես մասնակցում է պարբերականի այդ դիտարկումներին եւ ներկայացնում է նաեւ հնարավոր նոր ծավալումներ կամ առաջարկներ՝ նոր զարգացումների համար: Եթե այս հարցը դրված է միջազգային օրակարգի սեղանին եւ սկսվել են կիրառվել լուծման առավել սահուն ուղիների որոնումներ, ապա Հայաստանը եւ հայությունը չեն կարող այս անգամ էլ մնալ դիտորդի կարգավիճակում (այն էլ՝ տուժող դիտորդի), հատկապես, որ 3-րդ համաշխարհայինի զարգացումների կենտրոնը՝ Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Հարավային Կովկաս առանցքային տարածաշրջաններն են:

Ինչպես նշվում է՝ 3-րդ համաշխարհային պատերազմը վաղուց սկսված է, ինչն իրականություն է: Սակայն, այն ընթանում է ոչ ընկալելի քայլերով եւ ոչ սովորական՝ մի քանի տարի տեւող պատերազմական հաջորդական գործողություններով ու հանգուցալուծմամբ…

Եթե մարդկության պատմագրության վերջին դարերի արձանագրած նախկին՝ 1-ին եւ 2-րդ աշխարհամարտերը ունեցել են սկիզբ, ծավալում եւ ավարտ, տեսանելի ու փաստական իրողություններ, ապա 3-րդ աշխարհամարտն ընթանում է մարդկության մեծամասնության համար անսովոր փուլային ընթացակարգով…

Նախկին երկու աշխարհամարտերը կայացել են համաշխարհային երկու բեւեռների ընդգծված հակամարտությամբ եւ ավարտվել մեկի հաղթանակով, ինչն էլ որոշել է աշխարհի վերաբաժանման կարգը: Արեւմուտք – Ռուսական կայսրություն եւ Արեւմուտք Խորհրդային միություն հակամարտություններն ավարտվել են առաջին դեպքում՝ արեւմտյան երկրների, երկրորդ դեպքում՝ ռուսական կողմի հաղթանակով: Առաջին դեպքում կործանվել է Ռուսական կայսրությունը, ինչը հնարավորություն է տվել վերահաստատել աշխարհի գաղտնի կառավարության միանձնյա դերակատարումը՝ աշխարհը բաժանելով կապիտալիստական եւ սոցիալիստական վերահսկելի ուղղությունների: Երկրորդ դեպքում ոչնչացվել է աշխարհի գաղտնի կառավարության մենիշխանությանը սպառնացող վտանգը, եւ նախկին երկբեւեռության սին խաղով այս անգամ աշխարհն ավելի ընդգծված է բաժանվել սոցիալիստական ու կապիտալիստական իբր հակընդդեմ ու համախմբված ճամբարների…   Continue reading

Թուրք-ադրբեջանական համաոհմակային ռազմական ստուգատես.- Եթե Թուրքիան զորավարժության շրջանակներում ավելին անի, քան սահմանված է կարգով, դա կարող է 3-րդ աշխարհամարտի մեկնարկ լինել… Կովկասյան խաղաղության շուրջ…

Վերջերս Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել: Ներգրավված են եղել մեծ թվով զինծառայողներ, զրահատեխնիկա, ականանետեր, ռազմական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության եւ զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունները տեղի են ունեցել Ադրբեջանում, 2017թ. մայիսի 1-5-ը:

Արցախի զինված ուժերը ուշի ուշով հետեւել են Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Պաշտպանության բանակը գտնվել է պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա։ Այս մասին տեղեկացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշել է. «Անկախ ամեն ինչից՝ ԼՂՀ զինված ուժերը միշտ զգոն են։ Եթե զորավարժություններն ընթանան ծրագրված սցենարով՝ առանց որեւէ բարդությունների, բնական է, որ մենք պետք է միայն հետեւողի դերում լինենք։ Եթե այլ գործընթաց լինի, բնական է, որ պատասխան է լինելու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առանց այդ զորավարժությունների էլ բոլորը գիտեն՝ ինչ պետություն է։ Նա չի թաքցնում իր ֆաշիստական եւ զավթողական նպատակներն Արցախի նկատմամբ։   Continue reading

Կրոնական պատերազմները՝ անխուսափելի՞ – Անկարա-Բաքու-Թեհրան ճամփաբաժնում միջկրոնական (իսլամականություն-քրիստոնեություն) հակամարտությունից ավելի կատաղի՝ ներկրոնական (շիա-սուննի) հակամարտության շեմին… Սիրիական փխրուն հրադադարի ճանապարհին…

Բաքվի քաղաքապետարանը բարեկարգման պատրվակով հերթական պատմական մզկիթն է քանդել, որի շուրջ նորից աղմուկ է բարձրացվել: Իրանական «Արաննյուզ.իր» կայքը՝ հղում անելով ադրբեջանական «Maide.az» կայքին, նշել է, որ «Բաքվի քաղաքապետարանի կարգադրությամբ ապրիլի 11-ին քանդվել է «Նարիմանով փողոցում գտնվող Հաջ Աբդ ալ-Ռահիմ Բեյքի մզկիթը»:

Հետաքրքիր է, որ այդ մզկիթը ներառված է Ադրբեջանի մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության ցուցակում: Ինչեւէ, նույն պատրվակով՝ բարեկարգման աշխատանքների, կքանդվի նաեւ մեկ այլ՝ «Հաջ Ջավադ» մզկիթը:

Կարծում ենք՝ այստեղ ոչ միայն իրանական հետքերը վերացնելու խնդիր է լուծում Բաքուն, այլ եղբայրական Թուրքիայի հետ մտածված ներկրոնական հեղափոխություն են ցանկանում իրականացնել: Հայտնի է, որ իրանցիները իսլամի շիա ուղղության հետեւորդներ են, իսկ թուրքերը՝ սուննի: Ոչ միայն Կովկասի, այլեւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում դարերով ականատես ենք շիա եւ սուննի ուղղությունների հակամարտությանը: Այն հաճախ ավելի կատաղի ու արյունալի ընթացք է ստանում, քան՝ բուն մահմեդականություն-քրիստոնեություն հակամարտությունը…

Իսկ ադրբեջանցիները շիա ուղղության հետեւորդներ են ու նրանց հավատավորների մեծ մասը իրանական հակվածություն ունի, ինչը փորձում են վերացնել համաթուրքական միասնությամբ: Անկարան շատ կցանկանար, որ գրչի մի հարվածով Բաքուն սուննի ուղղությունը հաստատեր Ադրբեջանում, բայց դա այնքան էլ հեշտ չէ: Բացի այդ, Ադրբեջանում միայն ադրբեջանցիներ չեն բնակվում եւ նրանք ոչ միայն չեն ցանկանա դառնալ սուննի ուղղության հետեւորդ, այլեւ կզգուշանան թուրք-ադրբեջանական քաղաքական խաղերից, որ փորձում է ներթափանցել կրոնի մեջ: Չի լռի նաեւ Իրանը:   Continue reading

Համաշխարհային փոփոխությունների շեմին մեր երկրի դռներն ավելի ամուր պիտի լինեն… Արցախի միջազգային ճանաչումը՝ Հարավային Կովկասում խաղաղության գրավական… Մոսկվան հույս է հայտնել, որ Բաքուն ու Երեւանը փոխադարձ զիջումների կգնան…

Հանրային խորհրդում (ՀԽ) օրերս քննարկվեցին սահմանամերձ գոտիների զարգացման եւ անվտանգության բարձրացման խնդիրները: «Շիրակ Տեխնոպարկ» ՓԲԸ հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության անդամ (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանը մշակել եւ ՀԽ է ներկայացրել Հայաստանի սահմանամերձ գոտիները (եւ Արցախի ազատագրված տարածքները) երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու հայեցակարգ:

ՀԽ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ եւ ապրիլի 14-ին խնդրո առարկայի շուրջ անցկացվել է քննարկում, որը ղեկավարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Մասնակցել են նաեւ հայեցակարգի հեղինակ Հրայր Մելքոնյանն ու  պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանը:

Հեղինակը համառոտ ներկայացրել է հայեցակարգի ընդհանուր սկզբունքներն ու դրույթները, սահմանամերձ համայնքներում տնտեսության կազմակերպման մոդելը, նախատեսվող միջոցառումները, համաշխարհային փորձը եւ այլն: Նա համոզված է, որ սահմանամերձ գոտում անվտանգության ապահովման միջոցառումները չեն կարող դիտվել որպես առանձին, իրարից անկախ գործողությունների շարք, այլ պետք է մշակվեն եւ իրագործվեն իբրեւ կայուն ու ամբողջական համակարգ:   Continue reading