Daily Archives: May 8, 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 17-ի (450) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Կրկին անտեսվելու կամ շահելու ճանապարհին ենք.- Առաջնորդվենք աշխարհի վերաբաժանման մութ անկյունների բացահայտմամբ – Հայության վիճակը համաշխարհային 1-3 աշխարհամարտերի ժամանակ… Պետք է նաեւ դեմ լինել աշխարհի գաղտնի տերերի ոչ հայամետ ծրագրերին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

2. Թուրք-ադրբեջանական համաոհմակային ռազմական ստուգատես.- Եթե Թուրքիան զորավարժության շրջանակներում ավելին անի, քան սահմանված է կարգով, դա կարող է 3-րդ աշխարհամարտի մեկնարկ լինել… Կովկասյան խաղաղության շուրջ…

3. Կրոնական պատերազմները՝ անխուսափելի՞ – Անկարա-Բաքու-Թեհրան ճամփաբաժնում միջկրոնական (իսլամականություն-քրիստոնեություն) հակամարտությունից ավելի կատաղի՝ ներկրոնական (շիա-սուննի) հակամարտության շեմին… Սիրիական փխրուն հրադադարի ճանապարհին…

4. Համաշխարհային փոփոխությունների շեմին մեր երկրի դռներն ավելի ամուր պիտի լինեն… Արցախի միջազգային ճանաչումը՝ Հարավային Կովկասում խաղաղության գրավական… Մոսկվան հույս է հայտնել, որ Բաքուն ու Երեւանը փոխադարձ զիջումների կգնան…

5. Ինչու՞ է մեր պետական սահմանը հասել Երեւան – Հայկական դրամը փոխանակվելով թուրքական կամ ադրբեջանական ապրանքի հետ՝ վերածվում է զենքի, ապա հասնում մեր երկրի սահման… Ովքե՞ր են պատասխան տալու վերջապես – ինչու՞ ոչ ոք չի պատժվում ազգադավության համար…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պետք է լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական  Միաբանության առաջնորդ  http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն Տիեզերաաշխարհներին  Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

6. Ֆրանսիայի նախագահի ընտրություն.- Կձեւավորի՞ Ֆրանսիան ազգայնական Եվրոպա – Թե՞ դեռ այս անգամ էլ պատրաստ չեն Եվրոպայում… Մարին Լը Պենը, ինչպես Ֆրանսիայի նախագահի մյուս թեկնածուները, ավանդույթի համաձայն, շատ լավ են տրամադրված Հայաստանի նկատմամբ…

– http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

– http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

7. Երեւանի ավագանու ընտրություն.- Ղալմաղալային պոպուլիզմի հետեւանքը… «Երեւանում լաչառությունը միշտ չհարգված պահվածք է եղել ու քաղաքականությունը բացարձակ կապ չունի դրա հետ»… «Դե եկեք ու համեմատեք – Երեւանը ղզիկ դրսեւորումներ մերժող քաղաք է»…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Միլեթյան իմաստաբանություն (Միլեթյան դպրոց) – Այստեղ հայկական մշակույթն ուներ ծանրակշիռ ներկայություն – Սա մի փորձ է՝ ցույց տալու, թե ինչ միջավայրի արդյունք է Միլեթյան (մ.թ.ա. 625-547) փիլիսոփայական դպրոցը…

9. Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել.- Մեր անվտանգությունը եւս մեկ աստիճանով բարձրացնելու հնարավորություն… 25 հազար ՀԴՄ՝ դաշտը փակելու համար… Փողը ուզողին են տալիս… Տավուշում գարեջուր կարտադրեն…

– http://www.hayary.org/wph/?p=6193Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Կրկին անտեսվելու կամ շահելու ճանապարհին ենք.- Առաջնորդվենք աշխարհի վերաբաժանման մութ անկյունների բացահայտմամբ – Հայության վիճակը համաշխարհային 1-3 աշխարհամարտերի ժամանակ… Պետք է նաեւ դեմ լինել աշխարհի գաղտնի տերերի ոչ հայամետ ծրագրերին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

«Լուսանցք»-ը  պարբերաբար անդրադառնում է աշխարհի վերաձեւման հնարավորությանը եւ առկա տեսակետներին, ինչը նաեւ առօրյա օրակարգի հարց է համաշխարհային փոփոխությունների շեմին: Հայ Արիական Միաբանությունը նույնպես մասնակցում է պարբերականի այդ դիտարկումներին եւ ներկայացնում է նաեւ հնարավոր նոր ծավալումներ կամ առաջարկներ՝ նոր զարգացումների համար: Եթե այս հարցը դրված է միջազգային օրակարգի սեղանին եւ սկսվել են կիրառվել լուծման առավել սահուն ուղիների որոնումներ, ապա Հայաստանը եւ հայությունը չեն կարող այս անգամ էլ մնալ դիտորդի կարգավիճակում (այն էլ՝ տուժող դիտորդի), հատկապես, որ 3-րդ համաշխարհայինի զարգացումների կենտրոնը՝ Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Հարավային Կովկաս առանցքային տարածաշրջաններն են:

Ինչպես նշվում է՝ 3-րդ համաշխարհային պատերազմը վաղուց սկսված է, ինչն իրականություն է: Սակայն, այն ընթանում է ոչ ընկալելի քայլերով եւ ոչ սովորական՝ մի քանի տարի տեւող պատերազմական հաջորդական գործողություններով ու հանգուցալուծմամբ…

Եթե մարդկության պատմագրության վերջին դարերի արձանագրած նախկին՝ 1-ին եւ 2-րդ աշխարհամարտերը ունեցել են սկիզբ, ծավալում եւ ավարտ, տեսանելի ու փաստական իրողություններ, ապա 3-րդ աշխարհամարտն ընթանում է մարդկության մեծամասնության համար անսովոր փուլային ընթացակարգով…

Նախկին երկու աշխարհամարտերը կայացել են համաշխարհային երկու բեւեռների ընդգծված հակամարտությամբ եւ ավարտվել մեկի հաղթանակով, ինչն էլ որոշել է աշխարհի վերաբաժանման կարգը: Արեւմուտք – Ռուսական կայսրություն եւ Արեւմուտք Խորհրդային միություն հակամարտություններն ավարտվել են առաջին դեպքում՝ արեւմտյան երկրների, երկրորդ դեպքում՝ ռուսական կողմի հաղթանակով: Առաջին դեպքում կործանվել է Ռուսական կայսրությունը, ինչը հնարավորություն է տվել վերահաստատել աշխարհի գաղտնի կառավարության միանձնյա դերակատարումը՝ աշխարհը բաժանելով կապիտալիստական եւ սոցիալիստական վերահսկելի ուղղությունների: Երկրորդ դեպքում ոչնչացվել է աշխարհի գաղտնի կառավարության մենիշխանությանը սպառնացող վտանգը, եւ նախկին երկբեւեռության սին խաղով այս անգամ աշխարհն ավելի ընդգծված է բաժանվել սոցիալիստական ու կապիտալիստական իբր հակընդդեմ ու համախմբված ճամբարների…   Continue reading

Թուրք-ադրբեջանական համաոհմակային ռազմական ստուգատես.- Եթե Թուրքիան զորավարժության շրջանակներում ավելին անի, քան սահմանված է կարգով, դա կարող է 3-րդ աշխարհամարտի մեկնարկ լինել… Կովկասյան խաղաղության շուրջ…

Վերջերս Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել: Ներգրավված են եղել մեծ թվով զինծառայողներ, զրահատեխնիկա, ականանետեր, ռազմական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության եւ զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունները տեղի են ունեցել Ադրբեջանում, 2017թ. մայիսի 1-5-ը:

Արցախի զինված ուժերը ուշի ուշով հետեւել են Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Պաշտպանության բանակը գտնվել է պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա։ Այս մասին տեղեկացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշել է. «Անկախ ամեն ինչից՝ ԼՂՀ զինված ուժերը միշտ զգոն են։ Եթե զորավարժություններն ընթանան ծրագրված սցենարով՝ առանց որեւէ բարդությունների, բնական է, որ մենք պետք է միայն հետեւողի դերում լինենք։ Եթե այլ գործընթաց լինի, բնական է, որ պատասխան է լինելու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առանց այդ զորավարժությունների էլ բոլորը գիտեն՝ ինչ պետություն է։ Նա չի թաքցնում իր ֆաշիստական եւ զավթողական նպատակներն Արցախի նկատմամբ։   Continue reading

Կրոնական պատերազմները՝ անխուսափելի՞ – Անկարա-Բաքու-Թեհրան ճամփաբաժնում միջկրոնական (իսլամականություն-քրիստոնեություն) հակամարտությունից ավելի կատաղի՝ ներկրոնական (շիա-սուննի) հակամարտության շեմին… Սիրիական փխրուն հրադադարի ճանապարհին…

Բաքվի քաղաքապետարանը բարեկարգման պատրվակով հերթական պատմական մզկիթն է քանդել, որի շուրջ նորից աղմուկ է բարձրացվել: Իրանական «Արաննյուզ.իր» կայքը՝ հղում անելով ադրբեջանական «Maide.az» կայքին, նշել է, որ «Բաքվի քաղաքապետարանի կարգադրությամբ ապրիլի 11-ին քանդվել է «Նարիմանով փողոցում գտնվող Հաջ Աբդ ալ-Ռահիմ Բեյքի մզկիթը»:

Հետաքրքիր է, որ այդ մզկիթը ներառված է Ադրբեջանի մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության ցուցակում: Ինչեւէ, նույն պատրվակով՝ բարեկարգման աշխատանքների, կքանդվի նաեւ մեկ այլ՝ «Հաջ Ջավադ» մզկիթը:

Կարծում ենք՝ այստեղ ոչ միայն իրանական հետքերը վերացնելու խնդիր է լուծում Բաքուն, այլ եղբայրական Թուրքիայի հետ մտածված ներկրոնական հեղափոխություն են ցանկանում իրականացնել: Հայտնի է, որ իրանցիները իսլամի շիա ուղղության հետեւորդներ են, իսկ թուրքերը՝ սուննի: Ոչ միայն Կովկասի, այլեւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում դարերով ականատես ենք շիա եւ սուննի ուղղությունների հակամարտությանը: Այն հաճախ ավելի կատաղի ու արյունալի ընթացք է ստանում, քան՝ բուն մահմեդականություն-քրիստոնեություն հակամարտությունը…

Իսկ ադրբեջանցիները շիա ուղղության հետեւորդներ են ու նրանց հավատավորների մեծ մասը իրանական հակվածություն ունի, ինչը փորձում են վերացնել համաթուրքական միասնությամբ: Անկարան շատ կցանկանար, որ գրչի մի հարվածով Բաքուն սուննի ուղղությունը հաստատեր Ադրբեջանում, բայց դա այնքան էլ հեշտ չէ: Բացի այդ, Ադրբեջանում միայն ադրբեջանցիներ չեն բնակվում եւ նրանք ոչ միայն չեն ցանկանա դառնալ սուննի ուղղության հետեւորդ, այլեւ կզգուշանան թուրք-ադրբեջանական քաղաքական խաղերից, որ փորձում է ներթափանցել կրոնի մեջ: Չի լռի նաեւ Իրանը:   Continue reading

Համաշխարհային փոփոխությունների շեմին մեր երկրի դռներն ավելի ամուր պիտի լինեն… Արցախի միջազգային ճանաչումը՝ Հարավային Կովկասում խաղաղության գրավական… Մոսկվան հույս է հայտնել, որ Բաքուն ու Երեւանը փոխադարձ զիջումների կգնան…

Հանրային խորհրդում (ՀԽ) օրերս քննարկվեցին սահմանամերձ գոտիների զարգացման եւ անվտանգության բարձրացման խնդիրները: «Շիրակ Տեխնոպարկ» ՓԲԸ հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության անդամ (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանը մշակել եւ ՀԽ է ներկայացրել Հայաստանի սահմանամերձ գոտիները (եւ Արցախի ազատագրված տարածքները) երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու հայեցակարգ:

ՀԽ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ եւ ապրիլի 14-ին խնդրո առարկայի շուրջ անցկացվել է քննարկում, որը ղեկավարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Մասնակցել են նաեւ հայեցակարգի հեղինակ Հրայր Մելքոնյանն ու  պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանը:

Հեղինակը համառոտ ներկայացրել է հայեցակարգի ընդհանուր սկզբունքներն ու դրույթները, սահմանամերձ համայնքներում տնտեսության կազմակերպման մոդելը, նախատեսվող միջոցառումները, համաշխարհային փորձը եւ այլն: Նա համոզված է, որ սահմանամերձ գոտում անվտանգության ապահովման միջոցառումները չեն կարող դիտվել որպես առանձին, իրարից անկախ գործողությունների շարք, այլ պետք է մշակվեն եւ իրագործվեն իբրեւ կայուն ու ամբողջական համակարգ:   Continue reading

Ինչու՞ է մեր պետական սահմանը հասել Երեւան – Հայկական դրամը փոխանակվելով թուրքական կամ ադրբեջանական ապրանքի հետ՝ վերածվում է զենքի, ապա հասնում մեր երկրի սահման… Ովքե՞ր են պատասխան տալու վերջապես – ինչու՞ ոչ ոք չի պատժվում ազգադավության համար…

Մեր նախորդ թողարկմանը հանգամանալից անդրադարձանք թուրքական եւ ադրբեջանական ապրանքների ներկրման ազգադավ գործունեությանը եւ դրա վտանգավոր հետեւանքներին: Երբ հայկական դրամը փոխանակվելով թուրքական կամ ադրբեջանական ապրանքի հետ՝ ինչպես է վերածվում զենքի, ապա հասնում մեր երկրի սահման: Թե ո՞ր հայկական հանրապետության սահման, արդեն կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մեր փողերով մեր զինվորներն են երբեմն զոհվում ՀՀ եւ ԼՂՀ սահմանային մարտական դիրքերում…

http://www.hayary.org/wph/?p=6248Քաղաքական խնձոր՝ տնտեսական խայծով – «Լուսանցք»-ը տարիներ շարունակ ահազանգում է, որ չի կարելի նպաստել մեր թշնամի երկրների պետական բյուջեների հարստացմանը, ինչը անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածների գնդակոծմամբ, սահմանամերձ շրջանների բնակիչների կյանքի վտանգմամբ, հայ սահմանապահ եւ դիրքապահ զինվորների զոհվելով եւ վիրավորվելով, նախորդ տարվա պրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծմամբ եւ այլ վտանգներով… Տասնյակ տղաներ են զոհվում եւ վիրավորվում թուրք-ադրբեջանական հակահայկականությունից… Արձագանքներ՝ թուրքական լոլիկի եւ ադրբեջանական խնձորի թեմաներով…

Եվս մեկ անգամ վերահաստատվեց, ադրբեջանական խնձորի ներմուծումը Հայաստան ապօրինի է եղել։ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը լրատվամիջոցներին ասել է, որ «ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերեւույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումը իրականացրել է մի շարք ստուգողական գործողություններ: Արդյունքում, մասնավորապես, տվյալներ են ստացվել ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաեւ ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչակից այլ անձանց բացահայտելու եւ ներկրման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:   Continue reading

Ֆրանսիայի նախագահի ընտրություն.- Կձեւավորի՞ Ֆրանսիան ազգայնական Եվրոպա – Թե՞ դեռ այս անգամ էլ պատրաստ չեն Եվրոպայում… Մարին Լը Պենը, ինչպես Ֆրանսիայի նախագահի մյուս թեկնածուները, ավանդույթի համաձայն, շատ լավ են տրամադրված Հայաստանի նկատմամբ…

Եթե կարելի է այսպես ձեւակերպել, Ֆրանսիան Հայաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված այն երկրներից է, որը այդ քաղաքականությունը կրում է   գրեթե անփոփոխ: Կովկասի եվրոպական բաժանումների ժամանակ, ինչպես Անտանտի դաշինքի տարիներին, 1-ին աշխարհամարտի ժամանակ, այնպես էլ հետագայում, նաեւ այսօր, երբ Եվրամիության եռյակը հսկողություն է իրականացնում մեր տարածաշրջանում, Վրաստանում՝ Գերմանիան է եվրանայողը, Ադրբեջանում՝ Մեծ Բրիտանիան, իսկ Հայաստանում՝ Ֆրանսիան: Դե Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն էլ միշտ փորձում են ամբողջին տիրել, ամբողջը վերահսկել՝ հակադրվելով միմյանց…

Ֆրանսիան նաեւ այն եվրոպական երկրներից է, որ ունենալով պատասխանատվություն (անգամ միայն անտարբերությունն է անպատասխանատվություն) Հայոց ցեղասպանության իրականացման հարցում, այնուամենայնիվ, փորձեց կոտորածների վերջին պահերին օգնության հասնել՝ փրկել հայ փախստականների ու գաղթականների մի հատվածի… Այնուհետեւ հնարավորություններ ընձեռեց, որպեսզի ձեւավորվող հայկական համայնքը կազմակերպվի, վերագտնի իրեն ու կայանա ինչպես ֆրանսիական, այնպես էլ հայկական ինքնությամբ: Ուստի՝ այս երկրում ընթացող նախագահական ընտրությունները պարբերաբար հետաքրքրում են նաեւ մեզ՝ հայերիս:

Հիշեցնենք, որ ընտրությունների 1-ին փուլն ավարտվել է եւ 2-րդ փուլը կորոշի հաղթողին: Ֆրանսիայում նախագահի պաշտոնի համար 11 թեկնածու էր գրանցվել, սակայն մնացին 2-ը՝ Ֆրանսիայի նախկին էկոնոմիկայի նախարար, «Առաջ» կուսակցության առաջնորդ Էմանուել Մակրոնը եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Եվրոպայում որպես ազգայնական գործիչ հայտնի Մարին Լը Պենը:   Continue reading

Երեւանի ավագանու ընտրություն.- Ղալմաղալային պոպուլիզմի հետեւանքը… «Երեւանում լաչառությունը միշտ չհարգված պահվածք է եղել ու քաղաքականությունը բացարձակ կապ չունի դրա հետ»… «Դե եկեք ու համեմատեք – Երեւանը ղզիկ դրսեւորումներ մերժող քաղաք է»…

«Գիտեք, Երեւանում լաչառությունը միշտ չհարգված պահվածք է եղել: Ու քաղաքականությունը բացարձակ կապ չունի դրա հետ: Ղժժալը, մարդկանց անհարկի վիրավորելը համարում եմ չկայացած մարդու ոչ տղամարդկային կեցվածք: Երեւանը ղեկավարելու ամբիցիա ունեցող մարդը նախ պիտի կարողանա ինքն իրեն կառավարի, տիրապետի, արժանապատիվ հանդես գա: Կարեն Դեմիրճյանն էլ էր ընդդիմություն, Վազգեն Մանուկյանն էլ: Դե եկեք ու համեմատեք: Երեւանը ղզիկ դրսեւորումներ մերժող քաղաք է»:

«Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մասին այսպես է արտահայտվել Երեւանի ավագանու անդամի թեկնածու, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:

Համաձայն եմ, թե ոչ, կարեւոր չէ՝ այս նյութի քննարկման առարկան չլինելու առումով, բայց տեսակետ է ու գոյության իրավունք ունի այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի եւ ցանկացածի ասածը, տեսակետը, կարծիքը… Բայց, այնուամենայնիվ, մի բան չեմ կարող չհարցնել: Հնարավոր է չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը մի քիչ զուսպ պահվածք ունենա եւ ավելի շահի: Հապա ինչու՞ չի անում: Թե՞ իսկապես չի կարողանում եւ իրենը, ինչպես Լ. Իգիթյանն է ասել, «ղժժալն» է: Եթե այսպես է, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմո՞վ է (ամբոխահաճություն) ուզում առաջատար լինել: Թեեւ պոպուլիզմում միշտ չէ, որ այդպիսի կեցվածքն «ուտվում» է: Եթե իր ասելով՝ հաղթելու է ու քաղաքապետ է դառնալու, էլի՞ այդպես գոռգոռացող կերպարով է լինելու: Չէ, բայց կարծես քաղաքապետ դառնալու հույսեր չունի, այլապես կհրաժարվեր պատգամավորական մանդատից…   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Միլեթյան իմաստաբանություն (Միլեթյան դպրոց) – Այստեղ հայկական մշակույթն ուներ ծանրակշիռ ներկայություն – Սա մի փորձ է՝ ցույց տալու, թե ինչ միջավայրի արդյունք է Միլեթյան (մ.թ.ա. 625-547) փիլիսոփայական դպրոցը…

Սա մի փորձ է՝ ցույց տալու, թե ինչ միջավայրի արդյունք է Միլեթյան (մ.թ.ա. 625-547) փիլիսոփայական դպրոցը։

Պատմական Մելիդ, Միլեթը ժամանակակից Մալաթիայից գտնվում է 7–8 կմ հարավ-արեւմուտք: Այժմ կոչվում է Էսքի Մալաթիա, հայտնի է նաեւ որպես Արսլանթեփե։

Ժամանակակից ակադեմիական միտքը փաստացիորեն ընդում է, որ պատմական որոշակի ժամանակաշրջանում Փոքր Ասիայում ծագել էր անհրաժեշտություն ներկայացնելու նյութական աշխարհի խնդիրները արեւապաշտական ծիսակրոնական համակարգից դուրս՝ որպես առանձին իմաստասիրություն։ Ակադեմիական ընդանրությունը նաեւ ընդունում է, որ մինչեւ Միլեթյան իմաստաբանական դպրոցի ի հայտ գալը Փոքր Ասիայում ձեւավորված էր Արեւապաշտություն՝ Helioaris բնապաշտական ամբողջական ուսմունքի հիմնադրույթը՝ կազմված երկու իրար հավասարակշռող հոգեւոր եւ նյութական մասերից, ջուր՝ առաքելականություն, կրակ՝ լուսավորչականություն, հող՝ բանախոսության, մետաղ՝ արիականություն, եթեր՝ բարեպաշտություն։ Հոգեւոր մաս-առաքելականություն, լուսավորչականություն, բանախոսության, արիականություն, բարեպաշտություն եւ նյութական մաս- ջուր, կրակ, հող, մետաղ, եթեր։ Ակնհայտ է նաեւ, որ Միլեթյան իմաստաբանական դպրոցի հիմնադիր Թալեսը եւ հետեւորդներ Անաքսիմանդրոսը եւ Անաքսիմենեսը անպայման ծանոթ պիտի լինեին Արեւապաշտություն՝ Helioarism բնապաշտական ուսմունքի եւ աշխարհաճանաչողական ընդհանրական իմաստաբանությանը։

Այդ է հաստատում նաեւ հունական Ծննդոցը՝ Քաոսը ծնեց Գեմերային, Գեմերան ծնեց Ուրանին (Նոյ), Ուրանը(Նոյը) ծնեց 12 ավագ տիտաներին՝ վեց արական եւ վեց իգական։ Վեց արական տիտաններից մեկը Հաբեթն էր կամ Իապետը։ Հաբեթ Իապետը  ծնեց Պրոմեթեւսին, Պրոմեթեւսը ծնեց Դեվկալիոնին, Դեվկալիոնը՝ Էլլինին, Էլլինը՝ Կսուֆին, Կսուֆը Իոնին եւ Ախային: Այսպիսով, համաձայն հունական ավանդաբանության, Իոնը եւ Ախայը Հաբեթի  հինգերորդ սերունդն են։ Իոնը Էգեյան ծովի Փոքր Ասիական ափեզրի բնակիչների նախահայրն է, իսկ Ախայը (լատ. Achaei) Պելոպոնեսում հիմնեց իր երկիրը ամենաբարձր լեռը` Այոս-Իլիաս։ Աքայացիներին առաջնորդում էր արքան, ում կոչում էին vanaka: Այդ կոչումը ուներ նաեւ Ագամեմնոնը։   Continue reading

Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել.- Մեր անվտանգությունը եւս մեկ աստիճանով բարձրացնելու հնարավորություն… 25 հազար ՀԴՄ՝ դաշտը փակելու համար… Փողը ուզողին են տալիս… Տավուշում գարեջուր կարտադրեն…

Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել.- Մեր անվտանգությունը եւս մեկ աստիճանով բարձրացնելու հնարավորություն

Վերջերս շատ է խոսվում Հայաստանում արեւային ֆոտովոլտային կայաններ կառուցելու մասին: Մեր երկրում ընդհանրապես արեւային էներգետիկան զարգացնելու մասին նախ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ապա ավելի ուշ՝ «Լուսանցք» շաբաթաթերթում մեկ անգամ չէ, որ գրել եմ: «ՀՀ»-ում այս թեմային անդրադարձել եմ դեռ այն տարիներին, երբ այդ մասին ոչ ոք չէր խոսում (օրվա հրամայականը չէր): Քայլ առ քայլ ներկայացրել եմ, թե ինչու է անհարժեշտ օգտագործել արեւային էներգետիկան, ինչպես է աշխարհն այն օգտագործում, արեւային էներգիայի ներուժի առումով ինչ առավելություններ ունենք մենք այն երկրներից, որոնք վաղուց արդեն ունեն արեւային կայաններ, մանրամասն անդրադարձել ենք երջանկահիշատակ գիտնական Պարիս Հերունու «Արեւ» ծրագրին (որ, սակայն, կիսատ մնաց, բայց պատճառներից խոսելը մեր այս նյութի քննարկման առարկան չէ) եւ, վերջապես, արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման հեռանկարին: Ի դեպ, առանց ավելորդ համեստության ասեմ, որ երբ «ՀՀ»-ում խոսում էի այդ մասին, ոլորտի զարգացման մասով էներգետիկայի նախարարությունում դեռ հավաքական տեղեկատվություն էլ չկար: Ինչեւէ, տարիներն անցան, անհրաժեշտությունը զգացին նաեւ մեր պատկան մարմինները, եւ գործադիրը նախորդ տարեվերջին հավանություն տվեց արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին: Ինչ-որ առումով սա նաեւ մեր հաղթանակն է (իբրեւ ապացույց՝ «ՀՀ»-ի այդ տարիների եւ իմ անձնական պահոցը):   Continue reading

Եռատոն.- Մայիսյան հաղթական տոներ, որ տանում են դեպի Հայ Դատի ակունքներ… Մայիսյան տոները մեկնարկեցին հենց մայիսի 1-ից՝ Աշխատանքի եւ աշխատավոր մարդու տոնը նշելով…

Հայ Արիական Միաբանության (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհրդի) եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները այս տարի եւս՝ Եռատոնի օրերին հայտարարում են, որ հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է՝ անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որը մեր պայքարը պիտի ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ…

Սա կրկնում ենք հատկապես այս օրերին, երբ աշխարհի վերաբաժանման ալիքներն ավելի նկատելի են դառնում… Եվ մենք հիշում ու նշում ենք վերջին դարերում մեր նվաճած ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները, որպեսզի մեր նախնյաց ոգիների հետ ավելի խրոխտ գնանք դեպի Հայոց Բաղձանքը…

Շուշիի ազատագրումը իրապես բեկումնային էր ռազմական առումով, Արցախյան պատերազմում այն ամրագրեց մեր սերնդի հաղթական ուժը եւ ազատագրության կամքի վեհ զգացումը, հայոց պահանջատիրության կանչը: Շուշիի ազատագրումը Արցախի անկախությանը, դրանով էլ՝ մեր միացյալ հայրենիքի վերատիրմանը նոր լիցք հաղորդեց:  Իսկ ամենակարեւորը՝ այս հաղթանակը ապահովեց Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու բնական իրավունքը ներկայիս աշխարհի երկրների ու ազգերի կողքին:

Ամեն տարի կրկնվելով, ասում ենք գրեթե նույն խոսքերը, սակայն դրանք էական են իրենց ազդեցությամբ, որը կրում ու կրելու ենք սերնդե սերունդ՝ մեր մեջ ամուր պահելով հայրենասիրության ոգին ու հայրենատիրության կանչը…  Continue reading