Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- ԿԸՀ-ն քննում է Փաշինյանի հայտարարությունը «Ուժեղ Հայաստանի» դիմումի հիման վրա. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիր (տեսանյութ)
- Ռոբերտ Քոչարյանի թիմը Սիսիանում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Գորիսի ԲԿ նախկին տնօրենի գործով նախաքննությունն ավարտվել է, գույքը կալանքի տակ է դրվել․ ՔԿ
- «Եթե չենք կարողանում փոփոխություններ իրականացնել, մանդատները վայր ենք դնելու». Նինա Կարապետյանց (տեսանյութ)
- «Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ-ում
- Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ
- Ինչով է զբաղված Փաշինյանը․ Մարուքյանի քարոզարշավը (տեսանյութ)
- Իմ պարտքն եմ համարում դիմել մեր ժողովրդին․ Տիգրան Արզաքանցյանի կոչը
- Արման Թաթոյանը բաց նամակով դիմել է Հայաստան ժամանող ՍՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին
Daily Archives: November 11, 2017
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 40-ի (473) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ–ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին) ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ–http://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org
– http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…
Տնտեսական աճը՝ «վերազգային» երեւու՞յթ – ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վերազգային քաղաքականության հետեւորդ – նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ազգային պետության վախճանի կողմնակից…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը…
Իշխող կուսակցության թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական ժամանակահատվածներում առանձնակի նշվում էր, թե կյանքի այն ոլորտներում, որտեղ մարդիկ պիտի զգան փոփոխությունների շունչը, այս անգամ տեսանելի է լինելու: Բոլորն են հասկանում, որ ի վերջո, այսպես կոչված փաստաթղթային բարելավումներն ու պետականորեն գրանցվող տնտեսական աճի տեմպերը ոչ մի ձեւով չեն ազդում ո՛չ քաղաքի, ո՛չ էլ գյուղի բնակչի գրպանի պարունակության աճի եւ տան սեղանի առատության վրա…
Փաստորեն, դրանք ազդում են հիմնականում պաշտոնյաների, գործատեր եւ հարուստ-բարեգործ երեւացողների, պետական կառավարման համակարգին մոտ կանգնած անձանց գրպանի պարունակության վրա: Եվ նրանք 3-4%-ով, անգամ 7%-ի են ձգտում հասցնել… զգում են այդ աճը: Իսկ ով պարզապես քաղաքային կամ գյուղական բնակավայրի աշխատավոր է, նա նույն կարգավիճակում է մնում, լավագույն դեպքում՝ նույն ունեցվածքով, եթե ստիպված չի լինում իր կենցաղի տարրական պայմանները պահպանելու համար ինչ-որ բան վաճառել տան գույքից, իր պահարանի կամ նկուղում նեղ օրվա համար պահած ինչ-որ մի բանից…
Այսինքն՝ գործում է հանրահայտ տեսությունը՝ փողն է փող բերում: Եվ մեր երկրում աճի մենաշնորհը փողի բուրգի շուրջն է պտտվում… Նշանակում է՝ չունեւորը «ճակատագրական» ճանապարհի վրա է հայտնվել եւ այդ ճանապարհը ոչ մի լուսավոր բան չի խոստանում վերոնշյալ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում: Եվ տոկոսների մասին բարձրագոչ հայտարարությունները սկսում են զանգվածաբար նյարդայնացնել մարդկանց: Continue reading
Հետեւողակա՛ն, բայց նպատակայի՞ն – Հայ-իրսայելական հարաբերությունները կարծես զարգացման միտում ունեն… Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի եւ Յադ Վաշեմի Հոլոքոստի զոհերի հուշահամալիրները նույնականացրեցի՞ն հրեաները… Եթե հետեւողական հանդիպումները չնդգրկեն աշխարհաքաղաքական հարցեր, ապա հայ-հրեական հարաբերությունները անապագա կլինեն…
Հայ-իրսայելական հարաբերություններն իրապես հետեւողական բնույթ են կրում եւ նոյեմբերի 6-7-ը մեր երկրի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իսրայելի վարչապետ եւ արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այցով եղավ այդ երկրում։ Հայ նախարարը հանդիպումներ ունեցավ նաեւ Իսրայելի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Այն, որ հայ-հրեական հարաբերություններն առաջ են գնում, հավաստել է նաեւ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին՝ նշելով, որ Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել նոր լիցք կհաղորդի հայ-իսրայելական հարաբերություններին:
Էդվարդ Նալբանդյանը նախապես հանդիպել է Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ: Կնեսեթի փոխխոսնակը ջերմությամբ վերհիշեց Հայաստան կատարած իր այցելությունների ընթացքում մեր նախարարի հետ ունեցած բովանդակալից հանդիպումները: Վերջինս արձագանքելով ընդգծեց միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարեւորությունը՝ այս համապատկերում արժեւորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։ Անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացման, զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցերի: Continue reading
Հայատյացությունը՝ կենսաձեւ եւ հավատամք–1 – Ադրբեջանի շների վարժեցման կենտրոնը նախատեսում է վարժեցնել շներին՝ հատուկ հայերեն խոսքին արձագանքելու համար… Հայատյացությունը՝ կենսաձեւ եւ հավատամք–2 – Ալեքսանդր Լապշինը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ… Այնպիսի տպավորություն է, թե ամեն ոք, ով թեկուզ ինչ-որ կապ ունի հայ ժողովրդի հետ, արդեն հանցագործ է, իսկ տեղական ԶԼՄ-ները փոխանցում են թշնամու կերպարը… Հիշեցնում է հրեաների եւ սլավոնների նկատմամբ Հիտլերի ռասայական տեսությունը…
Հայատյացությունը՝ կենսաձեւ եւ հավատամք–1
Ըստ ադրբեջանական Femida.az լրատվական կայքի տեղեկատվության՝ Ադրբեջանի շների վարժեցման կենտրոնը նախատեսում է վարժեցնել շներին՝ հատուկ հայերեն խոսքին արձագանքելու համար: Այս մասին լրատվակայքին ասել է կենտրոնի ներկայացուցիչը, ով նշել է, թե «սա հիմնականում վերաբերում է պահակային շներին, որպեսզի նրանք նախազգուշացնեն զինվորներին, երբ հայերեն խոսք լսեն»…
Կարծում ենք, Բաքվում ավելի շատ վախենում են ոչ թե սահմանում, այլ՝ հենց Բաքվում կամ ադրբեջանական այլ բնակավայրերում հայերեն խոսք լսելուց…
Չէ՞ որ ցայսօր, անգամ Ադրբեջանի իշխանության վերնախավում ծպտյալ հայերի են փնտրում՝ միմյանց հայ լինելու մեջ մեղադրելով: Թուրքիայից փոխանցված եւ փոխառած վարակ է, սակայն մեծ հաշվով իրականությանն առնչվող արմատներ ունի, ինչից էլ «շան պես» վախենում են ադրբեջանցիները, ուստի՝ շների օգնությանն են դիմել…
Ըստ այդ տեղեկատվության՝ շների վարժեցումը՝ արձագանքելու հայերեն խոսքին, խիստ անհրաժեշտություն է, քանի որ հայերը վտանգ են ներկայացնում ադրբեջանական պետության համար: Արդեն պարզ է, որ այդ վտանգն էլ իր հերթին պայմանավորված է տարածաշրջանում աճող անկայունությամբ, ինչի մեղավորն ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ կրկին հայերն են, ովքեր խախտում են հրադադարը եւ սադրանքների գնում սահմանային հատվածներում: Continue reading
Տարածաշրջանային նոր եռյակը՝ հայկական գերնպատակ – Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա (հորիզոնական) եւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռյակների (ուղղահայաց) փոխարեն մեկ եռյակ տարածաշրջանում՝ Իրան-Հայաստան-Վրաստան՝ բոլոր ուղղությունների համար… Հայաստանն իր ներկայիս փոքր տարածքով եւս կարող է ռազմա-տնտեսական եւ ռազմա-քաղաքական առումներով հայտնվել միջազգային կարեւորագույն խաչմերուկներում…
«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է տարածաշրջանային այն քաղաքական կամ տնտեսական ծրագրերին, որոնք ռազմավարական մեծ նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի եւ տարածաշրջանի համար, այլեւ միջազգային ասպարեզում դառնում են օրակարգային հարցեր: Հատկապես տնտեսական այն ծրագրերը, որ շոշափում են նաեւ գերտերությունների շահերը, դառնում են անչափ կարեւոր, քանի որ քաղաքա-տնտեսական ոլորտից բացի շոշափում են նաեւ ռազմա-քաղաքական ոլորտը, ինչը նշանակում է՝ այդ ծրագրից դուրս գտնվելով մեկուսանալու վտանգ է ծագում, իսկ հակառակ դեպքում՝ ազգային նպատակների առաջադրման հնարավորություն է բացվում:
Հայաստանն իր ներկա փոքր տարածքով եւս կարող է ռազմա-տնտեսական եւ ռազմա-քաղաքական առումներով հայտնվել տարածաշրջանային կարեւորագույն խաչմերուկներում, եթե հետեւողական եւ ճիշտ դիտարկումներով առաջնորդվի: Երկբեւեռ աշխարհը դրա հնարավորությունը տալիս է, եւ Հայաստանը այսօր գործում է ինչպես արեւմտյան, այնպես էլ ռուսաստանյան բեւեռներում, իսկ Չինաստան-Եվրոպա կապը՝ որպես հավելում, ավելի է մեծացնում տարածաշրջանային խաղացող դառնալու հեռանկարը:
«Լուսանցք»-ը բազմիցս գրել է, որ մեր տարածաշրւանում, որ Կովկասյան է կոչվում, Հայաստանն ամեն բան պիտի անի, որպեսզի տարածաշրջանային եռյակը՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, փախվի Իրան-Հայաստան-Վրաստան եռյակով, ինչը թույլ կտա նաեւ համատեղել Մերձավորարեւելյան ուղիները՝ դեպի Եվրոպա եւ Ռուսաստան: Continue reading
Սլաքը փոխելու պարտավորությունը (2-րդ մաս) – Որից հետո պետք է գործը կալմեջ անենք (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Խորհրդային Հայաստանը սպանդանոցային գործ-կաշեգործություն-կոշկագործություն շղթայում մինչ իր փառքին հասնելը, հաղթահարել է նույն խնդիրները, ինչ հիմա մենք ունենք… 3-4 տարի առաջ Հայաստանի կաշվի բիզնեսը, առանց չափազանցության, թուրքերի ձեռքում էր…
Սկիզբը՝ թիվ 39-ում
http://www.hayary.org/wph/?p=6614 – Սլաքը փոխելու պարտավորությունը (1-ին մաս)- Իսկ Հայաստանի կաշվի բիզնեսը թուրքերի ձեռքում էր… Սպանդանոցային գործունեությանը զուգահեռ շղթայական մեկ այլ ոլորտի զարգացմամբ պիտի զբաղվել՝ կաշեգործության… Մենք կաշին էժան, անմշակ տալիս էինք Թուրքիային, որ հետո այնտեղից ավելի թանկ, մշակված ներմուծենք ու այդ երկրի ապրանքները մրցակցային դարձնենք մեր երկրում… Իսկ առհասարակ անհասկանալի է անվտանգոթյան հայեցակարգով մեզ թշնամի երկիր հռչակած թուրքերի ապրանքների ազատ մուտքը Հայաստանը եւ հսկայական գումարների ազատ ելքը Թուրքիա… Ասենք՝ հանրության մի մասը գենախեղ է եւ թուրքացավով է հիվանդ, իսկ պետություն՞ը…
Ինչպես նկատել էինք նախորդիվ, Խորհրդային Հայաստանը սպանդանոցային գործ-կաշեգործություն-կոշկագործություն շղթայում մինչ իր փառքին հասնելը, հաղթահարել է նույն խնդիրները, ինչ հիմա մենք ունենք: Քանի որ «Լուսանցք»-ում մենք խոսել ենք եւ սպանդանոցների եւ կոշկագործության մասին, այսօր կկենտրոնանանք շղթայի միջին օղակի՝ կաշեգործության ոլորտի ուղղությամբ՝ հասկանալու համար, թե ինչ է փոխվել վերջին 3-4 տարիներին: 3-4 տարի առաջ Հայաստանի կաշվի բիզնեսը, առանց չափազանցության, թուրքերի ձեռքում էր: Այս մասին գրել ենք եւ տվել «մեխանիզմները» (ինչպես է դա եղել), երբ խոսել ենք հայկական կոշիկի՝ իբրեւ ապրանքանիշի, համբավի վերականգնման անհրաժեշտության մասին: Եվ իրավիճակը լավագույնս նկարագրում էին ոլորտի մասնակիցները, ինչը նույնպես ներկայացրել ենք:
Գանք այսօրվան: Գործադիրն այս տարեսկզբին որոշեց արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակությունը բարձրացնել՝ արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով: Եվ այդ ճյուղերից է կաշվե իրերի եւ կոշիկի արտադրությունը: Պետք է ասենք, որ ցավոք, հայկական կաշեգործության երբեմնի ավանդույթներից քիչ բան է մնացել այսօր։ Բայց նաեւ բարեբախտաբար, դա ամենեւին չի ենթադրում, թե կաշեգործության ոլորտում հեռանկար չունենք: Բայց դրա համար նախ մենք պետք է այնպես անենք, որ անմշակ հումքը չարտահանենք: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…
սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39-ում
- Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար
Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում Շիվհալանի պարը:
Ըստ մեր պարզաբանումների՝ «Շիվ հալ անի» պարն ամբողջովին նվիրված է ազգի, սերնդի ճյուղավորման, աճելու, զորացնելու գաղափարին: «Շիվհալանի» պարանունը կազմված է հայերենի «շիվ» եւ «հալ+ անի» բառարմատներից:
Ներկայացնենք «Շիվ-հալ-անի» պարանվան իմաստաբանությունը: Հր. Աճառյանի, Ստ. Մալխասյանցի եւ Նոր Հայկազյան բառարաններում Խոյի բարբառով «հալ» բառը բուն հայերեն արմատ ունեցող բառ է եւ մատնանշում է «նյութի անցումային վիճակ», հալ – հալել, հալած երկաթ, ջուր, յուղ:
Հայոց լեզվամտածողության մեջ «հալ» բառը ներկայացնում է մարդու կենսական եւ հոգեբանական վիճակներ, «հալ» բառը ներկայանում է որպես «ուժ-վիճակ», միաժամանակ՝ «ուժի առկայություն կամ բացակայություն»:
Նար- Դոսը գրում է՝ «…թէ չէ, է՜լ հալ կա՞» – ուժ, յարաքեաթ կա՞»: Հայկական ժողովրդական հեքիաթի մեջ հանդիպում ենք. «Սա սրանց էնքան ա բանեցնում, որ հալից գցում ա», այսինքն՝ ուժից գցում է։
Ներկայացնենք «հալ» բառի բարբառային իմաստները:
Շիվհալանի անվան մեջ «հալ» արմատին միացած «արա» կամ «անի» արմատները բառին տալիս են ուժ առնի, հալ առնի իմաստները:
Հալ ունի- ուժ ունի, հալ ունենալ- ուժ ունենալ, հալ չունենալ – ուժ չունենալ, հալ անի – ուժ անի, ուժ ստանա, աճի, մեծանա, զորանա, «անել, լինել» իմաստով:
Այժմ մեկնաբանենք «շիւ»բառը:
Ստ. Մալխասյանցը «շիւ» բառը մեկնաբանում է այսպես՝ շիվ- ծառի դալար ճյուղ, տունկ, մատղաշ ծառ կամ ժառանգ-ճյուղ: Այսպիսով՝«շիվ հալ անի» անվանումը նշանակում է «ժառանգը ուժ առնի, զորանա, մեծանա»: Continue reading
«Ոչ մի տեղ այսքան բացառիկ կանաչիների տեսականի չեք գտնի, ինչքան աճում է մեր լեռներում» – Այս հայ խոհարարի գործն արժեւորել են տարբեր երկրների նախագահներն ու մեծանուն հայտնի մարդիկ… Հայ աշխարհահռչակ խոհարար, Մոնակոյում հայ խոհարարների դեսպան Կարեն Պողոսյանը կրկին ներկայացնելու է Հայաստանը՝ Մոնտե-Կառլոյում…
Հայ աշխարհահռչակ խոհարար, Մոնակոյում հայ խոհարարների դեսպան Կարեն Պողոսյանը արդեն երկրորդ անգամ է ներկայացնելու Հայաստանը‘Մոնտե-Կառլոյում «Chefs World Summit 2017» շեֆ-խոհարարների, գաստրո ոլորտի մասնագետների ամենամյա գագաթնաժողովում՝ նոյեմբերի 24-ին:
Խոհարարն ամբողջ աշխարհում հայտնի է իր ֆրանսիական եւ իտալական նրբահամ կերակուրներով: Կարեն Պողոսյանը ծնվել է 1985թ. Երեւանում եւ արդեն 16 տարեկանից սկսել է մասնագիտանալ գաստրոնոմիայի ոլորտում:
2011թ. ստանձնում է Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլի անձնական շեֆ-խոհարարի պաշտոնը, այնուհետեւ վերադառնում Երեւան եւ 2013-ին անցնում է աշխատանքի «Provence» ռեստորանում՝ որպես շեֆ-խոհարար: 2015թ. Ֆրանսիայի Մարսել քաղաքում ստեղծում է երիտասարդների համար աշխատարան, «Շեֆ-խոհարար» եւ «Հենց ինքը՝ շեֆ-խոհարարը Ձեր խոհանոցում» ծրագրերը:
Խոհանոցի մեծ վարպետի կերակուրները համտեսել եւ արժեւորել են Ֆրանսիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի նախագահները, ինչպես նաեւ այնպիսի մեծանուն մարդիկ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Քանիե Վեսթը, Քիմ Քարդաշյանը, Պլաչիդո Դոմինգոն եւ այլք: Continue reading
Հայկական խոհանոց – Հավը՝ մածունով (Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության)… Հայկական խորովածը՝ միջմշակութային փառատոնի զարդը եւ համտեսման առաջատարը… Գերմանիայի հայերը շախմատային հաջողություններ են գրանցել… «Կին» փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ – Հայաստան են բերում 8 տասնյակից ավելի կին ռեժիսորների ֆիլմեր… Մշակույթի եւ արվեստի, բժշկական լուրեր…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Հավը՝ մածունով
Բաղադրությունը – Հավ – 1 հատ, տաքդեղ – 1 հատ, սոխ – 4 գլուխ, բուսայուղ – 100 գ, մածուն – 1 լիտր, լոլիկի մածուկ – 3 ճաշի գդալ, համեմ – 1 կապ, աղ, սպիտակ պղպեղ:
Պատրաստման եղանակը – Հավը լվանալ, կտրատել: Տաքդեղը 2 գլուխ սոխի հետ աղալ: Ավելացնել աղ ու սպիտակ պղպեղ եւ հավի համեմունք: Վրան էլ լցնել բուսայուղը եւ մածունը, լոլիկի մածուկը:
Այս ամենը խառնել եւ լցնել հավի վրա, թողնել 2,5-4 ժամ: Դրանից հետո դնել մարմանդ կրակին: Զուգահեռ 2 գլուխ սոխով սոխառած անել եւ լցնել մեջը:
Մատուցել կտրտած համեմը վրան լցրած եւ խավարտով:
Հայկական խորովածը՝ միջմշակութային փառատոնի զարդը
Օրերս գերմանական Լաուներբուրգ-Էլբե քաղաքում տեղի ունեցավ այդ եվրոպական երկրում ապրող ազգային փոքրամասնությունների միջմշակութային ավանդական փառատոնը: Հույների, հոլանդացիների, ռուսների, ուկրաինացիների, լեհերի, սերբերի, թուրքերի, քրդերի, աֆրիկյան մի քանի պետությունները ներկայացնող մասնակիցների կողքին այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցեցին նաեւ Գերմանիայում ապրող հայերը՝ ցուցադրելով հայկական մշակույթն ու խոհանոցը:
Լաուներբուրգ-Էլբեի քաղաքապետ Անդրեաս Թհիեդէի բացման խոսքից անմիջապես հետո առաջինն իր երկիրը ներկայացրեց հայկական տաղավարը, այս մասին գրել է news.am-ը: Օտարերկացիների դատին հանձվեց քաղաքի բնակչուհի, խոհարար Սոնա Խաչիկյանի ձեռքով պատրաստած ավանդական սպասը, հարիսան, կաղամբով եւ սմբուկով տոլման: Հյուրերը վայելեցին նաեւ Աննա Իշխանյանի ձեռքերով պատրաստված ղափաման եւ հայկական տարազի նախշերով զարդարված տորթը: Իհարկե հայկական տաղավարում առկա էր նաեւ անուշաբույր լավաշը, նաեւ ավանդական գաթան, ավելուկը եւ հայկական այլ ուտեստներ: Իսկ, ահա, փառատոնի ընթացքում բոլոր հյուրերը հնարավորություն ունեցան վայելել Լաուներբուրգաբնակ Արթուր Մարկոսյանի ձեռքով պատրաստած հայկական ավանդական խորովածը: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հոկեյի «Արարատ» ակումբի հաղթանակները… Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 2-րդն է աշխարհի գավաթում… Հայաստանի թաեքվոնդոյիստները 2 մեդալ են նվաճել… Շախմատի Հայաստանի հավաքականները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում – բայց 1-ին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը ոսկե մեդալ նվաճեց… Ֆուտբոլի ազգային առաջնության խաղերը… Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 16-ին… «ՀՖՖ-ն անարդար, կողմնակալ որոշում է կայացրել».- Աբրահամ Խաշմանյան… Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը եւ առկա մտահոգությունները՝ հանդիսատեսի բացակայության առումով… ՀՖՖ պարզաբանումը՝ Հայաստան-Բելառուս հանդիպման շուրջ պտտվող լուրերի վերաբերյալ… Նաեւ այլ լրատվություն՝ ֆուտբոլի, շախմատի, կարատեի, սամբոյի, Կ-1 մենամարտային մարզաձեւի, բռնցքամարտի, ծանրամարտի, բասկետբոլի, վոլեյբոլի եւ մյուս մարզաձեւերի (Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Սփյուռքի մարզիկների) մասին…
Հոկեյի «Արարատ» ակումբի հաղթանակները
Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության շրջանակներում 2 հանդիպում է անցկացրել «Դինամո» ԲՖՄԸ-ի հետ եւ սեփական հարկի տակ 3:1 եւ 3:2 հաշվով առավելության հասել առաջատար ակումբի նկատմամբ: Հյուրընկալվելիս եւս 2 հանդիպում է անցկացրել, արդեն «Մետալլուրգա-2»-ի հետ, որից առաջինում 6:2 հաշվով հաղթանակ տարել, երկրորդում՝ պարտություն կրել (1:2)։
16 խաղից հետո «Արարատ»-ը 28 միավորով 14 թիմերի մեջ 8-րդն է (մյուս ակումբները 18-20-ական խաղ են անցկացրել): Հաջորդ հանդիպումներն «Արարատ»-ը նոյեմբերի 9-ին եւ 10-ին սեփական հարկի տակ կանցկացնի «Նեմանա-2»-ի հետ:
Հ.Գ. – Հոկեյի «Արարատ» ակումբը բարձրացավ 6-րդ հորիզոնական – Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության շրջանակներում սեփական հարկի տակ 2 հանդիպում է անցկացրել «Նեման-2»-ի հետ: Առաջինում «Արարատ»-ը հաղթել է 3:0 հաշվով, երկրորդում պարտություն կրել բուլիտներով՝ 2:3:
18 խաղից հետո «Արարատ»-ը 32 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է (մյուս ակումբները 18-20-ական խաղ են անցկացրել): Հաջորդ 2 հանդիպումներն «Արարատ»-ը կհյուրընկալվի «Բրեստա-2»-ին՝ նոյեմբերի 14-ին և 15-ին:
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 2-րդն է աշխարհի գավաթում
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը: Մեր առաջատար հեծանվորդը սկրեչ մրցաձեւում ցույց է տվել 2-րդ արդյունքը եւ դարձել է արծաթե մեդալակիր։ Նա ետ է մնացել միայն Բելգիայի ներկայացուցչից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Էդգար Ստեփանյանը մասնակցել է Բեռլինում կայացած հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում։ Նա 18-րդ տեղն է զբաղեցրել 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում։ Էդգարն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
Հայաստանի թաեքվոնդոյիստները 2 մեդալ են նվաճել
Թաեքվոնդոյիստներ Ռոման Հայրապետովը (59 կգ) եւ Անդրանիկ Խաչատրյանը (68 կգ) մրցանակային տեղեր են զբաղեցրել Եվրոպայի երիտասարդների (Մ 17) առաջնությունում: Ռոմանը նվաճել է արծաթե, Անդրանիկը՝ բրոնզե մեդալ:
Մայրացամաքի առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 2-5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում: Ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել է 6 մարզիկ: Մրցանակակիր դարձած թաեքվոնդոյիստները ներկայացնում են «Արմ-Մար» ակումբը:
Ախալքալաքը պարծենում է աշխարհի չեմպիոնով
Որածակի ուշացումով տեղեկացնենք, որ Ախալքալաքի սպորտի վարչությունում նշեցել են կարատեի աշխարհի չեմպիոնի եւ մեդալակիրների պատվով վերադարձը: Տեղական իշխանության ներկայացուցիչները՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը եւ վարչութան սպորտի եւ երիտասարդության հարցերով բաժնի վարիչ Վալերի Ստելմաշովը շնորհավորելով պատանի մարզիկներին եւ նրանց մարզիչներին տարած հաղթանակի առիթով, վերջիններիս պարգևատրեցին պատվոգրերով ու հիշարժան նվերներով՝ ժամացույց, կշեռք ու թուր:
Դեռ մայիսին Թբիլիսիում ընթացավ կարատե WSKU-ի աշխարհի առաջնություն: Մրցումներին մասնակցում էին մոտ 1900 մարզիկներ, աշխարհի շուրջ 50 երկրներից: Մարզիկների խոսքերով մրցաշարն ընթացել է շատ լարված պայքարում, սկսվել է առավոտյան ժամը 9-ին եւ ավարտվել գիշերվա ժամը 1-ին:
Աքսաննա Ավետյանը դարձել էր աշխարի չեմպիոն մինուս 44 կգ քաշային կարգում, 10-11 տարեկաների Շոբու Իպոն Կումիտե մրցաձևում դառնալով ոսկե մեդալակիր: Ինչպես նաեւ բրոնզե մեդալ վերցրել КАТА մրցաձևում: Գեւորգ Հակոբյանը 68 կգ քաշային կարգում, 16-17 տարեկանների պայքարում դարձավ Կումիտե W.K.F.-ի արծաթե մեդալակիր: Վերջինս արծաթ տարավ նաև Շոբու Իպոն մրցաձևում: 46-50 տարեկանների մրցապայքարում մարզիչ Ռաֆայել Դարբինյանը եւս դարձավ արծաթե մեդալակիր: Ախալքալաքից մրցաշարին մասնակցում էին 14 հոգի, 12 մարզիկներ եւ 2 մարզիչ:
Արցախցի մարզիկը՝ Եվրոպայի չեմպիոն
Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեդերին Լեհաստանում տեղի է ունեցել կիոկուշին կարատե Եվրոպայի 31-րդ բաց առաջնություն, որտեղ արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը գրավել է 1-ին տեղ՝ արժանացել ոսկե մեդալի եւ դարձել Եվրոպայի չեմպիոն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեց ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը: Նշենք, որ Արթուր Առուշանյանը 2015թ. դարձել է կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն:
Ավստրիահայ ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը դարձել է Ավստրիայի ծանրամարտի եռակի չեմպիոն:
Գրաց քաղաքում կայացած Ավստրիայի ծանրամարտի առաջնությունում Սարգիս Մարտիրոսյանն 1-ին տեղն է զբաղեցրել 105 կգ քաշային կարգում` արժանանալով ոսկե մեդալի:
Այս առաջնության արդյունքներով, 31-ամյա հայ մարզիկն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի 2017թ. առաջնությանը, որը կկայանա ԱՄՆ-ում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Նշենք` 2015 եւ 2016 թթ. Սարգիս Մարտիրոսյանն արդեն դարձել էր Ավստրիայի չեմպիոն: Continue reading


