Daily Archives: December 16, 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 45-ի (478) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Վաշինգտոնը Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ՞… Վաշինգտոնը երբեմն կտրուկ է լինում նաեւ Ռուսաստանի ու եվրոպական համագործակցության նկատմամբ – Եթե Դոնալդ Թրամփը եկել է իր ներկա ձեւով ու բովանդակությամբ ապահովելու աշխարհի վերաբաժանման գործընթացը, ապա թերեւս որոշակի հասկանալի կերպար է դառնում, անգամ եթե իրականում այդպիսին չէ՝ իր քայլերի տերն ինքը չէ…

2. Կոռուպցիան թուլացնում է մեր պետությունը, որը կարող է հայտնվել «սեւ ցուցակ»-ում – Մեր երկիրը կբռնի՞ քավոր-սանիկության եւ ախպեր-տղերքի ամենանեղ ուղին… Կա 17 երկրների «սեւ ցուցակ», եւ կա 47 երկրների «մոխրագույն ցուցակ», որի մեջ է նաեւ Հայաստանը… Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումների անանունությունն ապահովելու նպատակով գործարկվում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ…

3. Է՜ն պատժից փախածների պատասխանը ժողովրդին՝ ի դեմս պատգամավոր Հակոբ Հակոբյանի… ՄԱԿ.- Կաշառքների ամենամյա ծավալը գնահատվում է 1 տրիլիոն դոլար… Հայաստանը 5-րդն է եվրոպական ամենացածր աշխատավարձերի ցուցանիշով – Ուկրաինան՝ Եվրոպայի ամենաաղքատ երկիրը – Ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Շվեյցարիայում… Պատգամավորներն ուրախացան լավ ապրելու հույսով… Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ է…

4. Հասկացեք, նոր գործածեք, կրեա-ծ-իվներ ջան – Հենց Երեւանի քաղաքապետարանն ասաց, որ այս տարի էլ գլխավոր տոնածառի ձեւի եւ չափի հետ փոփոխություններ չեն սպասվում, համացանցը ողողվեց տարբեր երկրների «կրեատիվ» տոնածառներով… Սոցցանցում կգրեի՝ մի տուֆտեք էլի, ջաններիդ մեռնեմ…  բայց քանի որ թերթում  եմ գրում՝ ասեմ, բա որ ձեր «կրեատիվ» խելքն այդքանին ձգում է, չի՞ փորձում գոնե մեկ անգամ տոնածառների գներին նայել…

5. Փողոցների անվանափոխության առումով չեն շտապելու – Լենին-Աթաթուրք թուրք-բոլշեւիկյան դաշինքի մասին էլ չեն մոռանալու… Երեւանի քաղաքապետը չի բացառում, որ կա փողոցների անվանափոխության անհրաժեշտություն – Բայց չպետք է շտապել՝ չի կարելի մի այնպիսի քայլ անել, որ կարիք լինի այն եւս ուղղելու…

6. Մալթայական խա՞չ, թե՞ խաչակրաց արշավանք – Հայաստանի դեսպանը Վատիկանում եւ Մալթայում պարգեւատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով… Միջազգային կարխիք.- Հայաստանն աջակցում է Մերձավորարեւելյան հալածված քրիստոնյաներին – Սակայն պաշտոնական Երեւանը սատարում է նաեւ իսլամական քրդերին, արաբներին եւ արեւապաշտ եզդիներին…

7. Մեր գործը մեր փորձի հետ ենք համադրել (ՀԱՄ առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան)… Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին կարեւորել ենք քաղաքականության մեջ ոչ միայն գաղափարով, այլեւ ազգային հավատով հանդես գալու անհրաժեշտությունը… Հայ Արիական Միաբանությունը նշում է 24-ամյակը… Իսկ տարեվերջը՝ Միհր Աստծո տոնով… «Գառնի» եւ «Զվարթնոց» արգելոց-թանգարանները տոնական օրերին կաշխատեն…

8. Թայֆայական խարդավանքներ Հերունու դեմ – Կասկածելի գիտնականների կասկածելի կեցվածը՝ Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան… Հերունին համարում է նաեւ, որ Քարահունջը համահունչ է Սթոունհենջի հետ… Հայտնի գիտնական Գրեհըմ Հենքոքի կարծիքով, աստղագիտական հաշվարկներով Քարահունջի տարիքը մոտավորապես 13.000 տարի է… Իսկ նոյեմբերի 25-ին աստղադիտարանի տարածքում լուսաբացին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի արարման տոնը…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

10. Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է,  ոչ թե չինական Շունը… Օտարի հավատալիքները օտարացնում են նաեւ մեզ… Այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը…

11. Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է – Տե՛րը լինենք մեր պատմության… Ե՛րբ ենք տիրոջ զգացողությամբ ապրելու – Կաշառակերությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձել է ազգային արժեքների աղավաղման միջազգային կենտրոն եւ միաժամանակ փողերի լվացման միջազգային կառույց… Տեղից-տեղ գնացող քոչվորը չէր կարող թոնիր ու լավաշ ունենալ, այգի տնկել եւ գինի արարել ու հող մշակել՝ խաղողի թուփ ու տոլմա ստեղծել…

12. Մարզական աշխարհի խաչմերուկներում.- «Տարվա 10 լավագույն մարզիկներ» – 2017… Ֆուտբոլ.- Հայաստանի հավանական մրցակիցները ֆուտբոլի Ազգերի լիգայում… Ազգային առաջնության խաղերը կվերսկսվեն 2018-ին… Բռնցքամարտի մրցաշար՝ Ապրիլյան 4-օրյա պատերազմի հերոսների հիշատակին… Հայաստանի 2017թ լավագույն սամբիստներն ու մարզիչները… Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների (նաեւ այլ ոլորտների (առաջատարների) ցուցակը… «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ… Եթե ոչ Մանչեսթերի ակումբում, ապա Դորտմունդում կամ Միլանում, բայց ոչ երբեք թուրքական «Բեշիքթաշ»-ում… Շախմատայի Օլիմպիադա. Հայաստանի պատանիները 4-րդն են աշխարհում… Հոկեյի «Արարատ» ակումբը 6-րդն է… Այլ մարզական լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Վաշինգտոնը Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ՞… Վաշինգտոնը երբեմն կտրուկ է լինում նաեւ Ռուսաստանի ու եվրոպական համագործակցության նկատմամբ – Եթե Դոնալդ Թրամփը եկել է իր ներկա ձեւով ու բովանդակությամբ ապահովելու աշխարհի վերաբաժանման գործընթացը, ապա թերեւս որոշակի հասկանալի կերպար է դառնում, անգամ եթե իրականում այդպիսին չէ՝ իր քայլերի տերն ինքը չէ…

Մերձավոր Արեւելքում շարունակվում են կրքերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ն կսկսի Իսրայելում իր դեսպանատան տեղափոխման գործընթացը՝ Թել Ավիվից Երուսաղեմ: Այդպիսի որոշում Վաշինգտոնը նախկինում էլ էր կայացրել, բայց իրար հաջորդող մի քանի նախագահներ «սառեցրեցին» տեղափոխման հարցը՝ հասկանալով, որ դա նորովի կբորբոքի վիճակը Մերձավոր Արեւելքում:

Բայց ԱՄՆ գործող նախագահը, ով մինչ նախագահ դառնալը պարզապես հաջողակ գործարար էր, հանդես է գալիս խիստ ազգայնական դիրքրոշումներով, ինչը թերեւս անհասկանալի է: Անգամ հարց է առաջ գալիս՝ արդյո՞ք նա է իր որոշումների տերը…

Վաշինգտոնը երբեմն կտրուկ քայլերի է գնում նաեւ Ռուսաստանի, անգամ եվրոպական համագործակցության նկատմամբ, ինչը էլ ավելի է լրջացնում հնչած հարցի կարեւորությունը…

Եթե Դոնալդ Թրամփը եկել է իր ներկա ձեւով ու բովանդակությամբ ապահովելու աշխարհի վերաբաժանման գործընթացը, ապա թերեւս որոշակի հասկանալի կերպար է դառնում, անգամ եթե իրականում այդպիսին չէ: Մեծ Բրիտանիայի միջոցով ներկայիս Եվրամիության կազմաքանդման նախաձեռնությունը եւս հասկանալի է դառնում: Այն, ինչ չկարողացավ անել Մոսկվան՝ Եվրասիամիությունը հակադրել Եվրամիության հետ՝ գնալով համաշխարհային վերաբաժանման, փաստորեն, պիտի կատարի Վաշինգտոնը՝ ինքը հակադրվելով ԵՄ եւ ԵԱՏՄ հետ միաժամանակ:   Continue reading

Կոռուպցիան թուլացնում է մեր պետությունը, որը կարող է հայտնվել «սեւ ցուցակ»-ում – Մեր երկիրը կբռնի՞ քավոր-սանիկության եւ ախպեր-տղերքի ամենանեղ ուղին… Կա 17 երկրների «սեւ ցուցակ», եւ կա 47 երկրների «մոխրագույն ցուցակ», որի մեջ է նաեւ Հայաստանը… Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումների անանունությունն ապահովելու նպատակով գործարկվում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ…

…Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ին, «Թրանսպարենսի ինթերնեյշնլի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտնեց, որ կոռուպցիայի ընկալման համաթվերով ցուցանիշները բավականին ոչ հուսադրող են. «Կոռուպցիայի ընկալման համաթվով  2003-ից, հաշվի առնելով նվազագույնը 3  միջազգային հետազոտությունները, որեւէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, կարելի է ասել՝ լճացման իրավիճակ է։ 2008-2011-ին որոշ փոփոխություն եղավ  նվազման առումով, եւ որոշ լավացում եղավ մինչեւ 2013-ը, 2014-ից սկսվել է նորից նույն տխուր իրավիճակը»: Ըստ նրա՝ «Ֆրիդոմ հաուսի» ցուցանիշը չի փոխվում՝ 70% երկրներում ավելի լավ է իրավիճակը, քան Հայաստանում։ Այս ցուցանիշի պատճառով  նոյեմբերի 20-ին հրապարակվեց «Հազարամյակի մարտահրավերների» գնահատման երկրների ցանկը, եւ միայն կոռուպցիայի պատճառով Հայաստանը դուրս մնաց «Հազարամյակի մարտահրավերների» կողմից ֆինանսավորվող  երկրների ցանկից:

Հայաստանը հայտնվել է ԵՄ ֆինանսների նախարարի խորհրդի «մոխրագույն  ցուցակ»-ում։ Սա ցույց է տալիս, թե որքանով է հարկային օրենսդրությունը թափանցիկ, չնայած պարբերաբար օրենքի փոփոխություններ են տեղի ունենում: Կա 17 երկրների «սեւ ցուցակ», եւ կա 47 երկրների «մոխրագույն ցուցակ», որի մեջ է նաեւ Հայաստանը։ «Թրանսպարենսի ինթերնեյշնլի» ծրագրերի ղեկավար խոսքով՝ «դեռ մոխրագույն ցուցակ են գցել, ոչ թե սեւ, որովհետեւ ֆիննախի կողմից կարծիք է հայտնվել, որ կուղղվեն։ Այժմ այդ խոստումից է կախված՝ ապագայում «սեւ ցուցակ»-ում կհայտնվի՞ Հայաստանը, թե՞ ոչ»։   Continue reading

Է՜ն պատժից փախածների պատասխանը ժողովրդին՝ ի դեմս պատգամավոր Հակոբ Հակոբյանի… ՄԱԿ.- Կաշառքների ամենամյա ծավալը գնահատվում է 1 տրիլիոն դոլար… Հայաստանը 5-րդն է եվրոպական ամենացածր աշխատավարձերի ցուցանիշով – Ուկրաինան՝ Եվրոպայի ամենաաղքատ երկիրը – Ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Շվեյցարիայում… Պատգամավորներն ուրախացան լավ ապրելու հույսով… Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ է… Շարլ Ազնավուր.- Ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել…

Այն, որ նորմալ երկրներում ցանկացած ազգային ու պետական տոնից առաջ, երբ մարդիկ մեծածավալ ծախսերի առջեւ են կանգնում, էժանացումներ են լինում, որպեսզի մարդիկ իրենց հարգված ու արժեւորված զգան իրենց երկրում, այդպես է: Թանկարժեք խանութներ ամեն երկրում էլ կան, բայց դա հարուստների համար է: Մեր դեպքում՝ գոնե հարստահարողների համար կլիներ… բայց՝ դա էլ չկա…

Հարուստ, թե աղքատ՝ «հայկական ավանդույթի» համաձայն «հավասարվում» են տոնական օրերին՝ Ամանոր, Զատիկ, Տրնդեզ, Վարդավառ… Իսկ հանգուցյալների գերեզմաններ գնալու պետական օրերին էլ ծաղիկներ են թանկանում… հենց այնպես՝ օդից. գնացողները շատ են՝ պիտի թանկացնեն: Ուտողի, այս դեպքում՝ լափողի «առողջ» տրամաբանություն: Մեր առեւտրի սպասարկման համակարգը կարծես «սատանայի վկաներ» նոր աղանդի հետեւորդը լինի:

Եվ օրերս, Նոր տարվա շեմին, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյան հայտարարեց, թե «աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն եւ առեւտուր չեն անում»…

Միայն այսքանը բավարար է, որ նորմալ երկրում՝ ժողովրդին արհամարհելու եւ նվաստացնելու մեղադրանքով կալանավորվեր այս պատգամավորը, հետո հանձնվեր փող չունեցողների դատին…

Ինչպե՞ս կարող է ժողովրդի «ընտրյալների» խորհրդարանի ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նման բան ասել: Այսինքն՝ ըստ նրա, աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն եւ առեւտուր չեն անում, ի՞նչ կապ ունի՝  կարագն ու միսը թանկ են, թե էժան…»:   Continue reading

Հասկացեք, նոր գործածեք, կրեա-ծ-իվներ ջան – Հենց Երեւանի քաղաքապետարանն ասաց, որ այս տարի էլ գլխավոր տոնածառի ձեւի եւ չափի հետ փոփոխություններ չեն սպասվում, համացանցը ողողվեց տարբեր երկրների «կրեատիվ» տոնածառներով… Սոցցանցում կգրեի՝ մի տուֆտեք էլի, ջաններիդ մեռնեմ…  բայց քանի որ թերթում  եմ գրում՝ ասեմ, բա որ ձեր «կրեատիվ» խելքն այդքանին ձգում է, չի՞ փորձում գոնե մեկ անգամ տոնածառների գներին նայել…

Երեւանի քաղաքապետարանը Գրիգորյան տոմարով ընդունված Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ շարունակում է մայրաքաղաքի տոնական ձեւավորման աշխատանքները: Մայրաքաղաքի գլխավոր եւ երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաեւ շատրվաններին տեղադրվում են տոնական լուսավորության համակարգեր ու լուսադիոդային զարդարանքներ:

Ինչ վերաբերում է հանրապետության գլխավոր տոնածառին, ապա այս տարի այն 150 շարք լույսեր ու շուրջ 400 խաղալիք կկրի: Գլխավոր տոնածառի լույսերն ու մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորությունը կմիացվեն դեկտեմբերի 19-ին, որով կազդարարվի ամանորյա միջոցառումների մեկնարկը:

Հենց Երեւանի քաղաքապետարանն ասաց, որ գլխավոր տոնածառի ձեւի եւ չափի հետ կապված՝ փոփոխություններ այս տարի եւս չեն սպասվում, համացանցը միանգամից ողողվեց տարբեր երկրների «կրեատիվ» տոնածառներով ու թե՝ տեսեք, տեսեք, մերն անճաշակ է: Սոցցանցում պատասխանեի՝ կգրեի՝ մի տուֆտեք էլի, ջաններիդ մեռնեմ:   Continue reading

Փողոցների անվանափոխության առումով չեն շտապելու – Լենին-Աթաթուրք թուրք-բոլշեւիկյան դաշինքի մասին էլ չեն մոռանալու… Երեւանի քաղաքապետը չի բացառում, որ կա փողոցների անվանափոխության անհրաժեշտություն – Բայց չպետք է շտապել՝ չի կարելի մի այնպիսի քայլ անել, որ կարիք լինի այն եւս ուղղելու…

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարծում է, որ մայրաքաղաքի փողոցների անվանափոխության համար պետք է հանրային հստակ կարծիք լինի: Նա չի բացառում, որ կա անհրաժեշտություն այս հարցը քննարկելու, սակայն շտապելը երբեք չի կարող օգտակար լինել: Չի կարելի մի այնպիսի քայլ անել, որ … Continue reading

More Galleries | Comments Off on Փողոցների անվանափոխության առումով չեն շտապելու – Լենին-Աթաթուրք թուրք-բոլշեւիկյան դաշինքի մասին էլ չեն մոռանալու… Երեւանի քաղաքապետը չի բացառում, որ կա փողոցների անվանափոխության անհրաժեշտություն – Բայց չպետք է շտապել՝ չի կարելի մի այնպիսի քայլ անել, որ կարիք լինի այն եւս ուղղելու…

Մալթայական խա՞չ, թե՞ խաչակրաց արշավանք – Հայաստանի դեսպանը Վատիկանում եւ Մալթայում պարգեւատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով… Միջազգային կարխիք.- Հայաստանն աջակցում է Մերձավորարեւելյան հալածված քրիստոնյաներին – Սակայն պաշտոնական Երեւանը սատարում է նաեւ իսլամական քրդերին, արաբներին եւ արեւապաշտ եզդիներին…

Մալթայական խա՞չ, թե՞ խաչակրաց արշավանք

Հայաստանի դեսպանը Վատիկանում եւ Մալթայում՝ Միքայել Մինասյանը պարգեւատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով:

Դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Նորին Գերազանցություն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի եւ Մալթայի Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ, Հայաստանի եւ Մալթայի Ուխտի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նշանակալի ավանդի համար Մալթայի Ուխտում մեր երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանը պարգեւատրվեց Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, որը նրան հանձնեց Մալթայի Ուխտի տեղապահը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից։

Նույն օրը պարգեւատրվել են  նաեւ Մալթայի Ուխտում հավատարմագրված 4 այլ դեսպաններ:

Մալթայի Ուխտի Մեծ վարպետի նստավայրում կայացած շքանշանների հանձնման հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Միքայել Մինասյանը դիվանագիտական կորպուսի պարգեւատրված ներկայացուցիչների անունից հանդես է  եկել  ելույթով:   Continue reading

Մեր գործը մեր փորձի հետ ենք համադրել (ՀԱՄ առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան)… Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին կարեւորել ենք քաղաքականության մեջ ոչ միայն գաղափարով, այլեւ ազգային հավատով հանդես գալու անհրաժեշտությունը… Հայ Արիական Միաբանությունը նշում է 24-ամյակը… Իսկ տարեվերջը՝ Միհր Աստծո տոնով… «Գառնի» եւ «Զվարթնոց» արգելոց-թանգարանները տոնական օրերին կաշխատեն…

Հայ արիականների տոնացույցի դեկտեմբերյան տոներից մեկը Հայ Արիական Միաբանության հիմնադրման օրն է՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը: Տոնի նախօրեին հանդիպեցինք կառույցի առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով տեղեկացրեց, որ կառույցի հերթական հոբելյանը՝ 24-ամյակը, կնշվի Աբովյան քաղաքում, որտեղ էլ հիմնադրվել է կառույցը:

Քրմական ծիսական արարողությունը կկայանա Էլար-Դարանիի պատմական տարածքում, որից հետո հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները կկազմակերպեն տոնախմբություն:

Արմեն Ավետիսյանը նշեց, որ իրենք վաղուց են փոխել իրենց գործելաոճը եւ ոչ բոլոր հարցերում են հանդես գալիս ամբողջապես հրապարակայնորեն: Շատերն են հարցում անում, թե ինչով է զբաղված Հայ Արիական Միաբանությունը եւ ինչու առաջվա նման չի երեւում քաղաքական դաշտում:

«Մենք արդեն ասել ենք, որ մեր կառույցն ունի շուրջ 30 կիսաինքնուրույն գործող միավորումներ, որոնց միջոցով իրականացնում ենք մեր գործունեությունը: Այն ոչ միայն քաղաքական ոլորտում է իրականացվում եւ ոչ միայն այնպիսի հարցերում, որոնցով են միայն պատկերացնում մեր գործը, ինչպես՝ մասոնության, աղանդավորության, համասեռականության եւ անբարո այլ երեւույթների, մարդկանց համարակալման եւ կենսաչափական տվյալների հավաքագրման բացահայտման հարցերում: Այո, այս խնդիրները մենք արծարծել ենք մեր ստեղծման օրվանից, բայց դա չէ մեր առաքելության բարձրակետը:   Continue reading

Թայֆայական խարդավանքներ Հերունու դեմ – Կասկածելի գիտնականների կասկածելի կեցվածը՝ Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան… Հերունին համարում է նաեւ, որ Քարահունջը համահունչ է Սթոունհենջի հետ… Հայտնի գիտնական Գրեհըմ Հենքոքի կարծիքով, աստղագիտական հաշվարկներով Քարահունջի տարիքը մոտավորապես 13.000 տարի է… Իսկ նոյեմբերի 25-ին աստղադիտարանի տարածքում լուսաբացին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի արարման տոնը…

Իսկ հիմա դուրս են եկել ու Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան: Գիտական աստիճաններ ունեցողները պատրաստ են անգամ կեղծ գիտությամբ զբաղվել, միայն թե Հերունու հաստատածը ժխտել կարողանան…

http://www.hayary.org/wph/?p=6033Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչումԻնչու է հայ գիտնականը դրանից վատ զգումԶարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները», նույն ԶԼՄները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվելՈր ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/posts/1551918718223674?notif_id=1513580391625640&notif_t=like – Պարիս Հերունի…

http://www.hayary.org/wph/?p=4889 – Քարահունջ – Զանգեզուր. Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում հայտնաբերել են բացասական դաշտ, որը գտնվում է դրական դաշտի ներսում…

* * *

Այս տարվա նոյեմբերի կեսերին «Գոլոս Արմենիի» թերթում տպագրվել է «Արգելել կեղծ գիտությունը» վերնագրով մի ծանակագիր, որի հեղինակներն են Վահագն Գուրզադյանը, Էդմոն Գազազյանը, Պավել Ավետիսյանը եւ Աշոտ Փիլիպոսյանը, որոնց գիտական աստիճանները չեմ նշում, որովհետեւ վստահ չեմ, որ նրանք արժանի են իրենց կոչումներին:

Նախ նշեմ, որ «National geographic»-ը Քարահունջը աստղադիտարան է կոչում» նյութում («Լուսանցք»-ն էր տպագրել) արձագանքել եմ Վ. Գուրզադյանի՝ 2016թ. մայիսի 26-ին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցին, որտեղ նա փնովում է Հերունուն առանց որեւէ գիտական փաստարկների, իսկ Քարահունջը աստղադիտարան չի համարում, կարծես թե ինքն է որոշողը՝ այն աստղադիտարան է, թե ոչ:

Նույնիսկ այն բանից հետո, երբ միջազգային մակարդակով Քարահունջը ճանաչվեց որպես աստղադիտարան եւ ընդգրկվեց աշխարհի ութ հնագույն մեգալիթյան աստղադիտարանների ցուցակում, այս վայ գիտնականները առանց ամոթի շարունակում են իրենց պառակտիչ գործունեությունը:

Անգամ կոչ են անում կրթության եւ գիտության ու մշակույթի նախարարություններին՝ իրենց իսկ խոսքերով՝ վճռական միջոցներ ձեռնարկել, որպեսզի մեր դպրոցը եւ մշակույթը պաշտպանվի կեղծ գիտական հայրենասիրությունից:

Անձամբ հակառակը կառաջարկեի՝ սրանց նմանների՛ն է պետք հեռու պահել  մեր մշակույթից եւ դպրոցից, որպեսզի չպղտորեն երիտասարդ սերնդի հոգիները:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44-ում

Շալախո պարանունը Շալախոյ կամ Շարախայ անունն է, Շարայի դաշտավայրի Խոյ -Խայ իմաստն ու գաղափարն ունի:

«Շալախոյ» ծիսական պարը կամ անունը գաղափարախոսություն է, այն ամփոփում է մի քանի դիցական գաղափարների միասնություն: Քանի որ պարը ծես եւ հանդիսություն է, ապա մեր դիցերը հանդես են եկել տոտեմներով: Շալախոյ պարը մի շարք տոտեմների միասնական ծիսակարգ պար է. Շահ առյուծի եւ խոյի, ցուլի, արտի արեւակիր տոտեմ խորհուրդների: Շալախո-ն Շալախոյ բառն է, յ-կիսաձայնի անկումով:

Մեկ այլ տարբերակով. Շալախո+յ բառում հստակ տեղ ունեն շահ +լու+խոյ մասնիկները. «լու-lu» շումերական մշակույթում նշանակում է առյուծ, հայերենում այն պահպանվել է Լեւոն անունով, բնիկ հայերեն բառ է՝ լույս, լուր իմաստով /  Աճառյան/:

Շալախո եզրաբառը հայերենում նշանակում է վաղահաս, կանխահաս. հայերենում Կարմիր ծիրանին ասում են շալախ ծիրան, շալախ են ասում սեխին, որը հայերենում ունի նաեւ շամամ անունը:

Բառանյութը հաստատում է, որ Շալախո ծիսապարը կարելի է դասել «Շիվհալանի», «Շերխանի»- Շարայի խան պարերի շարքին։

Շալախ եւ Շալախո տերմինների իմաստաբանական կապի մասին է խոսում Շալախոյ պարը, որը խորհրդանշում եւ ներկայացնում է կանխահաս, նոր կյանք մտնող երիտասարդ խոյանման եւ առյուծանման սերնդին: Երիտասարդի կամքի, արարքի ցուցադրում, սիրո ու գրավչության մրցակցություն, աղջիկների հեզաճկուն եւ ցուցադրական նազանք, հպարտություն:   Continue reading

Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է,  ոչ թե չինական Շունը… Օտարի հավատալիքները օտարացնում են նաեւ մեզ… Այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը…

Տարիներ շարունակ «Լուսանցք»-ն անդրադառնում է տարվա տանուտերի ընտրության բնակարգին: Թեմայի արծարծումը մեկ նպատակ ունի, որ մի օր հայն ամուր կանգնի իր տիեզերածին բնարմատին եւ իր հարատեւման տեսլականներում հետեւի սեփական զուլալ ակունքի հոսքին… Քանզի այն Երկնի ու Երկրի միջանկյալ մի Արահետ է, որը հենց ինքը՝ Արարչի Հետքն է…

Անհասկանալի եւ միաժամանակ անհանդուրժելի է, երբ հայի անկախ երկրում, որ դարերի դեգերումներից հետո է կյանքի կոչվել, թեկուզեւ՝ հայի բնօրրանի մի հատվածում ապրելով, երբ հայը հեռու է մնում իր էությունից, ինքնությունից եւ մնացյալ ազգածին բաղադրիչներից, ինչը հային հետ է պահում նաեւ իր առաքելությունից: Իսկ առանց առաքելության գիտակցման հայը կշարունակի մնալ իր առաքինություններից զուրկ եւ խարխափող այս իրականության մեջ, երբ ամեն մի հակահայ երեւույթ, ամեն մի դավ ու սադրանք՝ դրսի եւ ներսի օտարի կողմից ներկայացվում է հանում ինչ-որ անդեմ ու անհասցե մարդկության բարօրության համար… Այսպես կշարունակի մնալ ու լինել այդ օտարների կենցաղի ու բարքերի կրողը, ավանդույթի, հավատի, գաղափարախոսության, մշակույթի ու պատմության քարոզիչը:

Մեր կյանքի շատ ոլորտներ են մնացել արտաքին ու ներքին օտարների թելադրանքի տակ, եւ հակազգայնությունն աճել է՝ ազգայինին մղելով ժողովրդական կամ հանրային մակարդակներ…

Այս համապատկերում «Լուսանցք»-ը խոսել է նաեւ ազգային տոնացույցի մասին: Մեզանում այն առավելապես եկեղեցական է (անգամ ոչ բուն հոգեւոր) եւ ոչ ազգային, քանզի կրոնն ինքը ապազգային երեւույթ է՝ վերազգային, որ գերակա է ազգի հավատալիքների հանդեպ: Այս մասին շատ ենք գրել ու այստեղ չենք անդրադառնա ազգային հավատի եւ միջազգային կրոնի հակասություններին: Պարզապես հիշեցնենք, որ Հայ Արիական Միաբանությունը 2008թ. հնարավորինս վերականգնեց հայոց հավատի տարեկան տոնացույցը բոլոր ամիսներին հատուկ տոնակատարությունների եւ ծեսերի ներառմամբ: Հայ Արիական Տոնացույցը ներկայացրել ենք մեր ընթերցողներին:   Continue reading

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է – Տե՛րը լինենք մեր պատմության… Ե՛րբ ենք տիրոջ զգացողությամբ ապրելու – Կաշառակերությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձել է ազգային արժեքների աղավաղման միջազգային կենտրոն եւ միաժամանակ փողերի լվացման միջազգային կառույց… Տեղից-տեղ գնացող քոչվորը չէր կարող թոնիր ու լավաշ ունենալ, այգի տնկել եւ գինի արարել ու հող մշակել՝ խաղողի թուփ ու տոլմա ստեղծել…

Օրերս CNN-ը հայկական տոլման իբրեւ հրաշալիք է ներկայացրել: Համարել է Հայաստանի հրաշալիքներից մեկը՝ նշելով, որ մասնագետները պնդում են, թե կա մոտ 100 տեսակի տոլմա: Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հերթական անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում աղավաղվեց հայկական հերթական մշակութային արժեքը: Գրանցվեց նաեւ տոլմայի պատրաստման ադրբեջանական եղանակը եւ այն մշակութային արժեք համարվեց…

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությանը՝ նշելով, որ այս կազկակերպությունը դարձել է ազգային արժեքների աղավաղման միջազգային կենտրոն եւ միաժամանակ փողերի լվացման միջազգային կառույց, որտեղ կարելի է կաշառելով գողանալ ազգային արժեքներ…

Անգամ առաջարկել էինք, որ Հայաստանը հայտարարությամբ դուրս գա այս կազմակերպությունից՝ նշելով բոլոր աղավաղումների մասին: Ինպես կարելի է չհասկանալ, որ ընդամենը մի քանի հարյուր տարի նստակյաց կյանքով ապրող (այն էլ այլ ազգերի բնատարածքները զավթելով) քոչվորը չէր կարող մի քանի հազարամյա մշակութային արժեքներ ստեղծել, որը կարող էր ստեղծել միայն նստակյաց ազգատեսակը… Հայաստանի հողերը բռնազավթած թուրքերն ու ադրբեջանցիները հազարամյակների հայոց արժեքները սեփականացնում են այս կառույցի միջոցով: Կամ՝ ինչպես կարող է մի ազգի մշակութային արժեքը լինել նաեւ մի քանի ազգերի մշակութային արժեք, ինչպես ասենք՝ հայկական լավաշը՝ ոչ միայն հայկական է համարվել, այլեւ՝ իրանական, թուրքական, ադրբեջանական, վրացական… Վերջիններս նաեւ ավելի քան 6 հազարամյա գինու պատմությունն են սեփականացրել, մեր տարածքներում հայտնաբերելով, իսկ 6 հազար տարի առաջ, այդ ժամանակաշրջանի քարտեզներում Վրաստանի անգամ «Վ» տառը չկար…   Continue reading

Մարզական աշխարհի խաչմերուկներում.- «Տարվա 10 լավագույն մարզիկներ» – 2017… Ֆուտբոլ.- Հայաստանի հավանական մրցակիցները ֆուտբոլի Ազգերի լիգայում… Ազգային առաջնության խաղերը կվերսկսվեն 2018-ին… Բռնցքամարտի մրցաշար՝ Ապրիլյան 4-օրյա պատերազմի հերոսների հիշատակին… Հայաստանի 2017թ լավագույն սամբիստներն ու մարզիչները… Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների (նաեւ այլ ոլորտների (առաջատարների) ցուցակը… «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ… Եթե ոչ Մանչեսթերի ակումբում, ապա Դորտմունդում կամ Միլանում, բայց ոչ երբեք թուրքական «Բեշիքթաշ»-ում… Շախմատայի Օլիմպիադա. Հայաստանի պատանիները 4-րդն են աշխարհում… Հոկեյի «Արարատ» ակումբը 6-րդն է… Այլ մարզական լուրեր…

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» – 2017

Հրապարակվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող 25 մարզիկների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն՝ 1. Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 2. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ, 3. Լեւոն Արոնյան, շախմատ, 4. Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ, 5. Լեւան Բերիանիձե, ազատ ոճի ըմբշամարտ, 6. Անաստասիա Գալուստյան, գեղասահք, 7. Գրիգոր Գրիգորյան, ազատ ոճի ըմբշամարտ, 8. Արթուր Թովմասյան, մարմնամարզություն, 9. Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ, 10. Գեորգի Կետոեւ, ազատ ոճի ըմբաշամարտ, 11. Տիգրան Կիրակոսյան, սամբո, 12. Մաքսիմ Մանուկյան, սամբո, 13. Մաքսիմ Մանուկյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 14. Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ, 15. Հարություն Մերդինյան, մարմնամարզություն, 16. Գոռ Մինասյան, ծանրամարտ, 17. Սերգեյ Միքայելյան, դահուկային սպորտ, 18. Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ, 19. Գրիգոր Մխիթարյան, սամբո, 20. Լիլիթ Մկրտչյան, հրաձգություն, 21. Սարգիս Սարգսյան, ուշու, 22. Էդգար Ստեփանյան, հեծանվային սպորտ, 23. Սերգեյ Վարդազարյան, թաեքվանդո, 24. Վաչիկ Վարդանյան, սամբո, 25. Վալոդյա Ֆրանգուլյան, ազատ ոճի ըմբշամարտ:

Մեկնարկեց Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի sms քվեարկությունը: Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017թ. դեկտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը (ժամը 18:00-ը): Սպորտի նախարարությունն իր պաշտոնական կայքում (www.msy.am) տեղադրել է մրցույթին մասնակցող մարզիկների՝ այբենական կարգով դասավորված անվանացանկը: Քվեարկության մասնակիցներին անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը եւ SMS հաղորդագրություն ուղարկել 1006 կարճ համարին: Մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն:

Հայաստանի հավանական մրցակիցները ֆուտբոլի Ազգերի լիգայում

ՈՒԵՖԱ-ն  հրապարակել է ֆուտբոլի Ազգերի լիգայի վիճակահանության զամբյուղները: Հայաստանի հավաքականը Դ լիգայում է, ընգրկվել է 2-րդ զամբյուղում: Այստեղ են նաեւ Լատվիան, Ֆարերյան կղզիները եւ Լյուքսեմբուրգը, որոնց հետ մերոնք չեն կարող ընդգրկվել նույն խմբում: Դա վերաբերում է նաեւ Ադրբեջանի հավաքականին, որը հայտնվել է 1-ին զամբյուղում: Այդպիսով, Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներ կարող են դառնալ հետեւյալ 11 ազգային թիմերը. Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան (1-ին զամբյուղ), Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտայն, Մալթա (3-րդ զամբյուղ), Անդորա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար (4-րդ զամբյուղ):

Նշենք, որ Ազգերի լիգայի վիճակահանությունը կկայանա 2018թ. հունվարի 24-ին, Լոզանում: Նոր մրցաշարը կմեկնարկի 2018-ի սեպտեմբերին եւ կավարտվի նոյեմբերին: Խմբերի հաղթողները կմտնեն փլեյ-օֆֆ, որտեղ կվիճարկեն այս լիգայի 2020թ. Եվրոպայի առաջնության միակ ուղեգիրը:   Continue reading