Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Այսօրվա իրավիճակում զորահանդես անցկացնելն անբարոյական է, քանի որ հայ զինվորներն ու սպաները ադրբեջանական բանտերում են․ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը
- Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակով (տեսանյութ)
- Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը, ժամը՝ 14։00-ն․ ՆԳՆ
- Ինչով է զբաղված Փաշինյանը․ Մարուքյանի քարոզարշավը (տեսանյութ)
- 2026-ի հունվար-ապրիլին տնտեսական ակտիվությունը աճել է 6,9%-ով․ Պապոյան
- Սամվել Կարապետյանը հանդես է գալիս հրատապ հայտարարությամբ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ՝ պանրի արտադրամասում
- Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին հարցեր է ուղղել, որոնց անկեղծ պատասխանները հետաքրքրում են ոչ միայն արցախցիներին, այլև ողջ հանրությանը․ հայտարարություն
- Արման Թաթոյանի քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Ընտրությունից 13 օր առաջ. Արամ Սարգսյանը քննադատում է Ծառուկյանին. hակադարձում է Նաիրա Զոհրաբյանը (տեսանյութ)
Daily Archives: January 15, 2018
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 1-ի (479) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
http://www.hayary.org/wph/?p=6691 – Տարեփոխության հոգեբանությունը՝ ըստ Աստղակերպի.- 2018-ի տարվա տանուտերը հայկական Այծեղջյուրն է, ոչ թե չինական Շունը… Օտարի հավատալիքները օտարացնում են նաեւ մեզ… Այլի տարեփոխության հոգեբանությանը գերեվարվելով՝ նսեմացնում ենք մեր հոգեաշխարհը, որի ազդակները նսեմացման են տանում նաեւ մեր միտքն ու մարմինը…
55-ամյա հոբելյանը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…- Ծնունդդ շնորհավոր՝ առաջնորդ հայ արիների – Մարդ, ով ասում, ապրել եւ ապրում ու գործում է նույն սկզբունքով…
Հայ Արիական Միաբանությունն իր կառույցներով (Արցախյան ազատամարտի մասնակիցների, մարզա–առողջարարական, արժեհամակարգային–քաքնագիտական, ռազմավարա–քաղաքական, հանրային–հասարակական, հոգեւոր–քրմական, գիտա–մտավորական, բարոյա–իրավական, լեզվա–մշակութային, տեղեկատվա–լրատվական, երիտասարդական եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ հունվարի 15-ին՝ ծննդյան 55-ամյակի առթիվ:
Շնորհավորանքին միանում է Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը, որի գործերի կազմակերպական պատասխանատու-կարգավարն է հայ արիականների առաջնորդը:
Հայ արիականներն ու համախմբված ազգայնականները Արմեն Ավետիսյանին (http://www.hayary.org/wph/?p=33)
մաղթում են առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական եւ ընտանեկան կյանքում, ինչպեսեւ ազգային գործունեությունում, որոնք ի սկզբանե մինչ ցայսօր անբաժանելի են մնացել միմյանցից: 55-ամյա հոբելյարին կամենում են հոգեւոր իմաստնության առավել տիեզերահասություն, նվիրյալ զորականի անդրդվելի կամք եւ հզորություն, ազգային եւ հոգեւոր գործչի հեռատեսություն ու նպատակասլացության եւ իր նպատակներում հաղթանակի հասնելու առավելագույն կարողություններ:
Թո՜ղ Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը լինեն պահապան Հայ Արիական Միաբանության առաջնորդին եւ նրա արմատական գործին…
Թո՜ղ Հայ Ոգե-Հոգեղեն աշխարհները լինեն նրա խորհրդատուն եւ ուղեկիցը՝ մինչ զոհաբերություններով լեցուն ընթացող Երկրա-Երկնային Արահետի ավարտը…
Թո՜ղ Երկնային բոլոր Բ(Ա)րի ուժերը զորավիգ լինեն Արմեն Ավետիսյանի ընտանիքին՝ նրա կյանքի ու գործի անբաժան ընկեր Արմենուհի Մելքոնյանին http://www.hayary.org/wph/?p=2223 / https://www.facebook.com/armenuhi.melqonyan եւ զավակներ՝ վարդավառյան օրերի ծնունդ Աստղիկին ու տրնդեզյան օրերի ծնունդ Արեգին: Continue reading
Հայ արիները Սյունիքում ամփոփեցին Ցեղակրոնության օրվա միջոցառումները… Ուխտագնացություն՝ Նժդեհյան երեք սրբավայրեր…
Հունվարի 14-ին սկսված՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա առիթով կազմակերպված միջոցառումների ամփոփումը եղավ հունվարի 15-ին՝ Սյունիքի մարզի Բաղաբուրջ գյուղում՝ առավոտ ծեգին, ճիշտ այն տան դիմաց, որի բնակիչներն արդեն օրհնված են մի մեծ գործի նպաստելու համար…
Օրվա խորհրդի միջոցառումների առաջին մասն ավարտվեց Հայ Արիական Միաբանության անդամների եւ հեթանոս ազգայնականների ուխտագնացությամբ դեպի Գարեգին նժդեհի մասունքների վերաթաղման 3 սրբավայրերը: Ուխտագնացները նախ այցելեցին Վայոց Ձորի Սպիտակավոր Վանք, որի բակում վերաթաղված է Հայոց Սպարապետի մասունքների հիմնական մասը, ապա եղան Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում եւ գիշերեցին Խուստուփ լեռան լանջին: Հունվարի 15-ի առավոտյան ուխտագնացները ծիսական արարողություն կատարեցին նաեւ Խուստուփի լանջին վերաթաղված մեծ հայորդու շիրիմի առջեւ եւ ինչպես նախորդ սրբավայրերի մոտ, այստեղ եւս փառաբանվեց հայ աազգային եւ պետական գործիչ, գաղափարախոս եւ իմաստասեր, զորավար գարեգին Նժդեհը՝ ազգին անմնացորդ ծառայելու եւ ազգային գաղափարախոսություն պարգեւելու համար: Ցեղակրոն ուսմունքը ցայսօր ամենահամահավաք ազգային գաղափարախոսությունն է, որ նաեւ արդիական է ու արմատական:
Զուգահեռ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 3 ներկայացուցիչ Բաղաբուրջ գյուղում առավոտ կանուխ, փակ ծիսակարգով, ոգեկոչման կրակ վառեց այն տան դիմաց, որտեղ նպաստել էին Նժդեհի մասունքները Խուստուփի լանջին վերաթաղելու գործին, երբ Ռուսաստանի Վլադիմիրի գերեզմանատնից 1983թ. գաղտնի Հայաստան էր տեղափոխել մեծ հայորդու մասունքները: Այնուհետեւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերը սրբազան ծիսակարգով հարգանքի տուրք մատուցեցին բոլոր նրանց, ովքեր ժամանակին կազմակերպել էին այդ տեղափոխման գործը:
Այսօր երեկոյան Հայ Արիական Միաբանության երեւանյան գրասենյակում կհավաքվեն ուխտագնացության մասնակիցները՝ մեծ շուքով տոնելու Գարեգին Նժդեհի ծննդյան 132-ամյակը եւ Մեծ հայի հիմնած Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 86-րդ տարեդարձը:
Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար սա իսկապես ոգու տոն է, քանզի ցեղն իր մեջ կրող, ցեղի, ազգի համար ապրող հայն է լինելու ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերը:
Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
15.01.2018թ. – Սյունիք-Երեւան
Շնորհավորում ենք Հայ Ազգին . Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Ամեն հայ ցեղակրոն է – Ցեղի Գենը կրում է իր մեջ – ինչը պարզապես գիտակցել է պետք… Գարեգին Նժդեհը՝ Ցեղակրոններին (1935թ., 14 հունիսի)…
Մեր ազգի արիադավան (հեթանոս)-ցեղակրոն հատվածին շնորհավորել էինք հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա` 132-ամյակի առթիվ, այժմ շնորհավորում ենք հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա 86-րդ ամյակի կապակցությամբ` մաղթելով երջանկություն, համբերություն եւ քաջություն, արդար աշխատանք եւ արդարադատ պետություն, նաեւ ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:
Համայն հայությանը մաղթում ենք անդադար հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի եւ Միասնական Ազգի վերակերտման ճանապարհին…
Ամեն հայ Ցեղակրոն է – Ցեղի Գենը կրում է իր մեջ – ինչը պարզապես գիտակցել է պետք…
Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:
Ցեղակրոն հայորդի – նշանակում է հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:
Եվ Հայի Գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 3-4 տասնյակ միլիոն (նաեւ ծպտյալ, ազգափոխված կամ այլակրոն դարձած) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը: Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի շուրջ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը: Continue reading


