Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Եգիպտական Աստվածներ (11-րդ մաս)… Մեծ չափերով կախարդական թռչուն՝ հսկայական պոչով, գլխին թագ եւ վառ դեղնակարմիր փետուրներով…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-13, 15-18-ում

- http://www.hayary.org/wph/?p=4708  Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները - Հայկական  Աստածային Համակարգ` 1. Հայր Արա -Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ - մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն -ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ - սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության  (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր -հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4863Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Եգիպտական Աստվածներ (10-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4851Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Պարսկական Աստվածներ (9-րդ մաս)… Ավեստա-Զրադաշտականություն՝ Զրադաշտ կամ Զարաթուշտրա… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4831Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4820Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4805Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4780Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4767  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4738  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4721  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հերմետիզմի երկու ուղղությունները սերտորեն կապված են եղել ու մշտապես փոխազդել։ Առավել վաղ հերմետիկ ստեղծագործությունները նվիրված էին աստղաբաշխությանը, այնուհետեւ նրանց միացան ալքիմիական եւ բժշկական, իսկ ավելի ուշ՝ փիլիսոփայական աշխատությունները։ Հերմեսի աստվածաբանական ստեղծագործությունները ներառված են 17 աշխատություններում՝ Corpus Hermeticum, Ստոբեի լայնածավալ հատվածներում եւ Ասկլեպիոսի լատինական թարգմանություններում, որոնք պահպանված են Ապուլեոսի մոտ։ Ուշ միջնադարում առավելապես սիրված եւ տարածված էր Հերմես Եռամեծի Զմրուխտե քառասալիկը (կամ Tabulae Smaragninae), որի հնագույն տարբերակներից մեկը պահվում է Երեւանի Մատենադարանում։

Օսիրիս (Ուսիր եգիպտական անվան հունականացված ձեւ) - վերածննդի, բնության արտադրող ուժը մարմնավորող եգիպտական Աստված, անդրշիրիմյան աշխարհի արքա, ըստ եգիպտական առասպելաբանության՝ եգիպտացիների նահապետը եւ առաջին թագավորը։ Երկրի վրա թագավորելու ժամանակ մարդկանց սովորեցրել է հողագործություն եւ արհեստներ։

Համաձայն առասպելի՝ նրա դեմ է ընդվզել նրա կրտսեր երկվորյակ եղբայր Սեթը, որը խնջույքի ժամանակ նենգաբար հրապուրելով Օսիրիսին, արգելափակել է նրան սարկոֆագի մեջ, իսկ այնուհետեւ հրամայել անդամահատել Օսիրիսին 14 մասերի եւ ցրել դրանք Եգիպտոսի տարբեր շրջաններոում։ Օսիրիսի քույր Իսիսը, որը միաժամանակ նրա կինն էր), երկար որոնումներից հետո գտնում է ամուսնու մարմնի հատվածները եւ, հավաքելով դրանք, հրաշագործորեն հանում Օսիրիսի մարմնում ամփոփված կենսական ուժը, որից էլ հղիանում է։ (Հունական Աստվածների մասին խոսելիս («սրբազան պոռնկության» մասին է խոսքը) նույնպես առնչվել ենք նման ամուսնությունների, որից զերծ է Հայ Աստվածային Համակարգը: Միակ սիրող զույգը, որը նաեւ բոլոր Աստվածային Համակարգերում եզակի երեւույթ է՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ սիրո Աստվածուհի Աստղիկի միությունն է, որն ի սկզբանե եղել է Արարչակնիք համաձայնությամբ եւ Հավերժական Սիրո Խորհուրդն է կրում Համայն Տիեզերքում («Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.)):  

Թաղելով ամուսնու միակցված եւ զմռսված մարմինը՝ Իսիսը հեռանում է Նեղոսի գետաբերանի ճահճուտները, որտեղ ծնում է Օսիրիսի որդի Հորուսին։ Սեթին չի հաջողվում գտնել եւ սպանել Հորուսին, քանի որ նրան խնամում են տարբեր սրբազնային արարածներ։ Հորուսը մեծանում է, զորեղանում եւ չափահաս դառնալով՝ անցնում փորձությունների միջով, որից հետո մարտահրավեր է նետում իր հորեղբորը։ Սեթի հետ առաջին մենամարտում Հորուսը պարտվում է եւ կորցնում աչքը։ Սակայն, երկրորդ ճակատամարտի ժամանակ, նոր գիտելիքներով զինված, նա հաղթում է Սեթին, ետ ստանում աչքը եւ դրա միջոցով վերակենդանացնում հորը՝ Օսիրիսին։ Սակայն վերջինս հրաժարվում է իր գահից՝ հօգուտ որդու եւ, թողնելով լույս աշխարհը, վերադառնում Ստորերկրայք, դառնում մեռյալների թագավորության տիրակալ։

Նու կամ Նուն – եգիպտական առասպելաբանությունում համարվում է ստորգետնյա ջրերի, անդունդի աստվածացումը։ Հին եգիպտացիները Նունը տեսնում էին, որպես պղպջակը շրջափակող անդունդ, որի մեջ պարփակված է կյանքը։ Համաձայն հին եգիպտացիների՝ արարիչ թումբը դուրս է եկել Նունի ջրերից։ Նունը այն ամենի աղբյուրն է, ինչը գոյություն ունի տարբերակված աշխարհում՝ ներառելով աստվածային եւ երկրային գոյությունների բոլոր ոլորտները։ Նունը սովորաբար պատկերվել է արական սեռի տեսքով, սակայն նաեւ ուներ իգական մասեր, որի շնորհիվ կարող էր պատկերվել եւ իգական, եւ արական սեռի տեսքով։ Նունետը իգական մասն է (Նու), իսկ Նունը՝ արական մասը։ Օգդոադյան հին հասկացողությամբ Նույի արական մասը ներկայացված է եղել գորտի տեսքով կամ մարդ, որը գորտի գլխով էր։ Հին եգիպտական արվեստում Նունը ներկայացված է նաեւ որպես մորուքավոր տղամարդ, կապույտ-կանաչ մաշկով՝ խորհրդանշելով ջուրը։ Նունետը ներկայացված է եղել օձի տեսքով, կամ կնոջ տեսքով, որը օձի գլուխ ունի։ Միջնադարյան Թագավորության ժամանակ Նունը նկարագրվում էր «Աստվածների հայր» եւ նրան պատկերել են տաճարների պատերին մինչեւ հին եգիպտական կրոնական պատմության ավարտը։ Ինչպես օգդոադյան մյուս աստվածները, Նունը նույնպես չի ունեցել տաճարներ կամ պաշտամունքի կենտրոններ։ Դարպասների գրքի 12-րդ գլխում Նուն պատկերված է երկու ձեռքը օդում պարզած՝ պահելով «արեգակնային եռակայմ առագաստանավը»: Առագաստանավում են գտնվում 8 աստվածները, որոնց մեջտեղում կանգնած է Կեպրի Աստվածը։

Շու («դատարկություն» կամ «նա, ով բարձրանում է») – եգիպտական առասպելաբանության Աստվածներից մեկը, օդի անձնավորումը, Հելիոպոլիսի 9 Աստվածներից մեկը։ Նրան ստեղծել է Աթումը, ով համարվում է Շուի հայրը, իսկ մայրը Իուսաասեթն է։ Իր քրոջ Թեֆնութի հետ համարվում են Նութի եւ Գեբի ծնողները։ Նութը երկնքի Աստվածուհին էր, ում Շուն բաժանել էր երկրից (Գեբիս)։ Եգիպտացիները կարծում էին, որ եթե Շուն չբաժաներ իրարից իր երկու երեխաներին, ապա ոչ մի կերպ չէր ստեղծվի կյանք ասվածը։

Համարվելով օդ՝ Շուն միաժամանակ զովություն, մեղմություն էր։ Շուն պատկերվում էր ջայլամի փետուրով։ Ավելի ուշ ստեղծված առասպելներում, որտեղ նկարագրվում էր Հին Թագավորությունում տեղի ունեցած եղանակային աղետը, ասվում է, որ Թեֆնութը եւ Շուն մեկ անգամ վիճում են, որից հետո Թեֆնութը լքում է Եգիպտոսը եւ գնում Նուբիա։ Ասվում է, որ Շուն որոշում է, որ կարոտում է Թեֆնութին, սակայն վերջինս վերափոխվել էր կատվի եւ ոչնչացնում էր իրենց մոտ եկողներին։ Թոթը, ծպտված, ի վերջո համոզում է նրան վերադառնալ։

Ռա (Րա, Ra) – արեւի Աստվածը հին եգիպտական դիցաբանության մեջ (հայր՝ Նուն, մայր՝ Նաուետ)։ Պաշտամունքի հնագույն եւ գլխավոր կենտրոնը եղել է Հելիոպոլիս (Իունու) քաղաքը։ Հին թագավորության V արքայատան (Հելիոպոլսից ծագող) բարձրացումից (մ.թ.ա. 2494-2345թթ.) հետո Ռան դարձել է համադիցարանի Գխավոր Ատվածը, եւ նրա պաշտամունքը կրել է համաեգիպտական բնույթ, տարածվել է նաեւ հարեւան Նուբիայում։ Ռան պատկերվել է արեւի սկավառակով պսակված բազեի (երբեմն՝ վիթխարի կատվի) գլխով մարդու տեսքով։ Եգիպտացիները Ռաին համարում էին արարիչն աշխարհի եւ մարդկանց, ովքեր իբր ծնվել են Րաի արցունքներից: Նրան համարում էին փարավոնների հայր՝ փարավոնները կրում էին «Րաի որդի» տիտղոսը։ Չորրորդ արքայատան որոշ փարավոնների անունների մեջ մտնում էր Րա Աստծո անունը՝ Ջեդեֆրե, Խաֆրա, Մենքաուրե։ Նաեւ հանգուցյալների խնամակալ է համարվել: Ռան իր ճանապարհորդությունները կատարում էր երկու նավակներով՝ Մանջեթ (անհամար տարիների նավակը) եւ Մեսեքթեթ։ Առաջինով ճանապարհորդում էր երկնակամարով՝ արշալույսից մինչեւ մայրամուտ, երկրորդով՝ Եգիպտոսի անդրաշխարհով, որին ասում էին Դուաթ։ «Բուրգերի բնագրերում» Ռան դրսեւորվում է որպես հանգուցյալ փարավոնի խնամակալ աստված (իբր նա մասնակցել է անդրշիրիմյան ատյաններին, ննջեցյալ փարավոններին պարգեւել լույս ու ջերմություն)։

Այլ Աստվածների հետ աստիճանաբար Ռաին են ձուլվել բազմաթիվ հին աստվածություններ՝ Հորուսը (Րա-Հորախթի), Ամոնը (Ամոն-Րա), Պտան, Օսիրիսը, Խնումը, Խեփրին, Սեբեկը եւ ուրիշներ։ Լուսնի աստված Տոտը համարվել է (Ռ)Րաի սիրտը եւ գիշերային տեղապահը, Ապիսը եւ Բենուն՝ նրա ոգիները, Մնեիսը՝ միջնորդն ու ճշմարտություններ զեկուցողը, հրաշունչ վիշապ Ուտոն՝ աչքը եւ հովանավորը։

Ռան համարվել է նաեւ Երկինք-Կովից ծնված «Ոսկե հորթ», կամ ծնված Հրե կղզուց, որը նրան քաոսն ու խավարը ոչնչացնելու ուժ է պարգեւում՝ աշխարհում արդար ու ճշմարիտ կարգեր հաստատելու համար։ Նաեւ համարվել է, որ ինքնածին է, առաջացել է ջրային հավերժական քաոսի ընդերքում։ Նրա մասին պատմող այլ առասպելները կապվում են տարվա եղանակների փոփոխությունների մասին պատկերացումներին։ Հին հույները (Ռ)Րաին նույնացրել են Հելիոսին։

Դերկետո - Հին արեւելյան Աստվածուհի: Ասորեստանում կոչվել է Միլիտտա, Իշտար, Բաբելոնում՝ Իշտար, Փինիկիայում՝ Աստարոթ, Դերկետո, Ասորիքում՝ Դերկետո, Հունաստանում՝ Աֆրոդիտե, Հայաստանում՝ Աստղիկ, երբեմն Անահիտի հետ են համեմատել: Նաեւ՝ հրեական պտղաբերության Աստվածուհին է եղել Աստարովթը:

Եգիպտական դիցարանում կարեւոր դեր է ունեցել նաեւ Ֆենխուան (Փյունիկը): Մեծ չափերով կախարդական թռչուն է, հսկայական պոչ, գլխին թագ եւ վառ դեղնակարմիր փետուրներ ունի: Առասպելների համաձայն՝ Փյունիկը կարող է կենդանացնել մահացածին (հայոց մեջ հայտնի է «Վեր հառնեց ինչպես Փյունիկ» արտահայտությունը): Կանխազգալով իր վախճանը՝ իբր Փյունիկը ինքնակիզվում է բուրավետ խոտերով լեցուն բնում, որտեղ իր մոխրից իսկույն վերածնվում է նոր եւ երիտասարդ Փյունիկ։ Ըստ այլ տարբերակի, երբ մեռնում է՝ շնչելով խոտերի բույրը, նրա սերմերից ծնվում է նոր թռչուն, որն իր հոր մարմինը տեղափոխում է Եգիպտոս, որտեղ նրան այրում են արեւի քրմերը…

Շարունակելի

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 20 (366), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։