Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
1. Թուրքիան՝ ազգայնամոլական ճահճում – Ժողովուրդն ասում է՝ թուրքի սողալը միչեւ կոկորդն է, հասավ՝ կկտրի… բայց տխմար ու տհաս հայերը Հայաստանում թուրքական ապրանքների առեւտրով թշնամու պետբյուջեն են լցնում՝ որ հետո ադրբեջանական ճակատում զենք-զինամթերքի տեսքով մեզ են վերադարձնում…
…Իմիջիայլոց, «Լուսանցք»-ը արդեն գրել է, որ առեւտրական (նաեւ իրենց հանգիստն անցկացնող կամ զբոսաշրջության, թե մարզումների, նաեւ աշխատանքի մեկնած, անառակությամբ վաստակող ու էլի այլ թուրքահարկատուներ…) տհաս հայերի հայկական փողերով է նաեւ հարստանում Թուրքիայի պետբյուջեն եւ այդտեղից օգտվող Ադրբեջանը, նաեւ այդ տհասների ներդրած փողերով են զենք-զինամթերք գնում ու մեր սահմանապահ տղաներին սպանում կամ վիրավորում…
Զարմանալի ու վրդովվեցուցիչ է առավել այն հանգամանքը, որ պետականորեն ոչ մի արգելանք չի գործում այս առումով… Երեւանում անգամ բացառապես թուրքական ապրանքների խանութներ են աշխատում… Մի շարք առեւտրի կետերում էլ օտարերկրյա որակյալ ապրանքների պիտակները փոխում են թուրքականով … քանի որ ավելի լավ է վաճառվում … ովքե՞ր են այդ ստորները… իսկ ազատամարտիկ տղերքն ասում էին՝ սա Հայաստա՛նն է եւ վե՛րջ... հիմա՛ ով է թուրքամետության վերջը տալու..
Սա չեն հասկանում այնքան ժամանակ, միչեւ նման առեւտրականներից կամ այլերից մեկի զավակի չի դիպչում «թուրքի գյուլլեն»: Սեփական կաշվի վրա են զգում… Հիշե՛ք, որ ժողովուրդն ասում է՝ թուրքի սողալը միչեւ կոկորդն է, հասավ՝ կկտրի… Իսկ Թուրքիայում նոր ուժ է ստանում հայոց մարմինը վերջնականապես ոչնչացնելու հրեշավոր ծրագիրը: Մեջլիսի ընտրություններում հաղթեց մի ուժ, որը Հայաստանը դեռ «անիծյալ սեպ» է համարում համաթուրանականության ճանապահին…
2. Ադրբեջանի ընտրություններն ու Արցախի խնդիրը.- Չի բացառվում բախումների վերսկսումը – քանզի արեւմտյան եւ ադրբեջանական զլմ-ները խախտումների առումով օրինական չեն համարում ընտրությունները, իսկ ռուսական, համաթուրքական ու իսրայելական զլմ-ները փառաբանում են այն…
3. Կաշառակերության դեմ պայքարող կաշառակերները – ԵԽԽՎ եվրակաշառակերները չեն կշտանում Բաքվի նավթադոլարներից – ԵԱՀԿ ՄԽ-ն զարմացած է… Ադրբեջանից բացի՝ որեւէ մեկը նույնիսկ այդ նյութին չի անդրադառնալու – Արցախը փակ է ծախու եվրալամուկների առջեւ…
4. Էրոտիկ քաղաքականության դասեր – Մի ժամանակ ռուս աղջիկներն էին «գրավում» կովկասյան ջիգիթներին ու միջինասիական բասմաչներին, հիմա՝ հակառակն է… Թե հիմա կարճփեշ ադրբեջանուհիները (ի դեմս Մեհրիբան եւ Լեյլա Ալիեւների) ինչ նոր գերելու ձեւ են գտել ռուսական կողմի համար, դեռ գաղտնիք է…
5. Սոցիալական ուղղվածության ՀՀ բյուջե, որ տանում է… ոչ մի տեղ – Անխոստումնալից 2016 թվական. սա է հուշում երկրի ֆինանսական զամբյուղը – Այլ կերպ՝ սոցիալական ուղղվածության բյուջեն մեր պարագայում ենթադրում է նույն շղթան՝ վարկերի ներգրավում եւ նոր պարտքեր…
6. ԼՂՀ ներքին կյանքի առաջխաղացումը՝ խիստ անհրաժեշտություն – Արցախ աշխարհը նախապատրաստվում է ներքաղաքական կայունության ամրապնդմանը, որ առավել ամուր դարձնի իր զինուժը, անառիկ՝ սահմանները…
7. Կողմնորոշված չեն ու շատ վատ են – Երկրի տնտեսական վիճակը շատ լավ ոչ ոք չի գնահատել, իսկ շատ վատ է՝ 39,1%-ի համար… Վարչապետը՝ ամեն ինչի պետ (նաեւ սահմանադրական փոփոխությունների)… Փնտրվում են խղճով երեսփոխաններ…
8. Մինչեւ վթար չի լինում, քամակները չեն շարժում – Պարզվում է՝ Հայաստանում գործում են կանոնավոր եւ ոչ կաոնավոր ուղեւորափոխադրումներ… Չինաստա՞նն էլ խնդրի առաջ կանգնեց – Այսուհետեւ ամուսիններին կթույլատրվի 2 երեխա ունենալ…
9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. – Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Մակեդոնացին – Երբ տեղեկությունների մեծ մասը լսածի հաշվին է (մաս 1-ին)… Հնդկաստան-Հնդստան-Հայաստան եզրույթին «Լուսանցք»-ն անդրադարձել է…
10. Ձմեռային սրվող հիմնախնդիր.- Գայլը՝ բնության սանիտա՞ր, թե՞ թշնամի… Մեզ համար անակնկալ տեսակետ.- Ամենուր պետք է ոչնչացնել այս գազանին՝ սրանք բնության թշնամիներն են, եւ դրանցից անհապաղ պետք է ազատվել…
11. Մարդն ու տատուն.- Նկարով լսիր ասածը – Իսկ դաջվածք անողը դեռ դաջվածք չունի… Տատուն նշան է, վերք, որը զգացմունքի, իրադարձության, արվեստի, փիլիսոփայության … ինքնարտահայտումն է, մարդու բնավորությունն է արտահայտում հաճախ…
12. Որ հասկանան՝ կվախենան – Էկոնոմիկայի նախարարը բառախաղի մասնագետ է դարձել… Ինչպե՞ս կարող են հետեւանքները չմտահոգել, երբ մեր արդյունաբերությունը չի զարգանում, իսկ ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը մեծանում է…
13. Հայկական խոհանոց – Ջեմով կարկանդակներ… Աշխարհի մարզական հեւքից – Ֆուտբոլային կրքեր – Հայ առաջատար ֆուտբոլիստը պատժեց ադրբեջանական թիմին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բածանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Այս գրառումը հրապարակվել է
Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք
մշտական հղումը։