Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (13-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 4… Այսպես՝ ունենում ենք 3 թագավոր-օլիմպիոնիկեոսներ…

Սկիզբը՝ թիվ 26-32, 34-38-ում

Հայոց արքայից արքա Տիգրան Ա Մեծ Հայկազունին մ.թ.ա. 520-ական թթ. հաղթական ռազմարշավով անցել է Սիրիայից, Պաղեստինից, Լիբիայից մինչեւ Ջիբրալթար («Հերկուլեսյան սյուներ»)՝ մտնելով Բալկաններ, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա (ըստ նույն Սուրեն Մ. Այվազյանի՝ Պաղեստինից մինչեւ 300 հազար հուդայական հրեաների վերաբնակեցնելով Վասպուրական նահանգում, Վանա լճի պարակայքում, Իսպանիայից մինչեւ 50 հազար իբերների էլ՝ Վրաստանի Գուր/իա/ մարզի տարածքում) եւ հընթացս ամենուր տեղաբաշխելով կայազորներ՝ իր ենթահրամանատար իշխանների, որպես տեղական թագավորների, գլխավորությամբ: Վերջիններիցս մեկի գահանիստը Հունաստանի Բեոտիա կենտրոնն էր: Մյուս թագավորը կենում էր Մակեդոնիայում, եւ յուր շառավիղն էլ դարձավ Ալեքսանդր (Իսկանդար) Մակեդոնացու հայր Փիլիպոս (Ֆիլիպ) 2-րդը  (մ.թ.ա.-ն չենք բազմանշի. 382, Պելլա-336, Պելլա). շարադրյալի լույսով որոշակի հավաստում է ստանում անտիկ օլիմպիադաների եռաչեմպիոն (ընդ որում՝ հայտնի պատմախորքերից հայկական ծագում ունեցող մրցաձեւերի գծով. ձիարշավ /356/, քառաձի կառարշավ /352/, երկձի կառարշավ /348/), Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս 2-րդի նաեւ բուն անձնական հայածագման թեզը: Ըստ այսմ էլ ունենում ենք նույնիսկ 3 թագավոր-օլիմպիոնիկեոսներ՝ Տրդատ Մեծ Արշակունու /մ. թ. 281/ եւ Վարազդատ Արշակունու/ մ.թ. 385 կամ 393/ հետ: Իսկ Ալեքսանդր Մակեդոնացու Իսկանդար հայանունն ինքնին Ս. Մ. Այվազյանը մեկնում է իբրեւ «Իսկական անդրանիկ արիացի» արտահայտության վանկահապավում:

Այս առնչությամբ էլ խորհրդաբանորեն շաղկապվում են ներքուստ փոխհեռավոր թվացող 5 /արաբերեն «խամսա»/ արտերեւույթներ:

1) «Իսկանդարնամե» պոեմ-դյուցազներգությունը պարսկագիր  մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջեւիի /Գանձակեցի, մոտ 1141-մոտ 1209. հայտնի է «Բրոնզի դարի Գանձակ-ղարաբաղյան հնագիտական մշակույթ» հասկացությունը. բուն Գանձակ քաղաքը ճարտարակերտել են արցախահայերը 5-րդ դարում՝ անվան հիմքում դնելով «գանձ» շքաբառը. իր՝ Նիզամու մայրը /Ռաիսան/ քրդազգի վարկածված Շադդադյանների բարձրատոհմից էր, որի առնվազն Անիի ճյուղի /1072-1199/ հիմնադիր Մանուչեհիր իբն Շավուր Բ-ն եւս մոր կողմից հայ էր՝ Աշոտ Դ թագավորի թոռը/, իր տեսակի մեջ անմրցելի գլուխգործոց (մոտ 1203, ինչը եւ բնօրրանակից  հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցու ծննդյան մոտավոր տարեթիվն է ), որի գերհերոս, ավելի քան զորավոր եւ ավելի քան զորավար Ալեքսանդր Մակեդոնացու կերպարում հեղինակն  ամեհի ազդուժով անհատականացրել է արդարադատ տիրակալի բարոյական իդեալը.  ի փառս հեղինակի եւ ամենայն հայոց՝ շատոնց ունենք Նիզամի անձնանունն ու Նիզամյան ազգանունը,  

2) «Թրքաբոլշեւիկյան» (Նժդեհ) բռնապետության քմակամոք՝ Գանձակի եւ հարակից հանդակների վրա շինված Խորհրդային Ադրբեջանն անօրեն սեփականեց ոչ միայն «Իսկանդարնամե»-ով  պսակված հնգապոեմ «Խամսե»-ի հեղինակին, այլեւ՝ վաղեմաբնիկ արցախյան Խամսայի մելիքությունների տարածքները,  այն դեպքում, երբ հիշ(ոց)յալ սովետական արհեստակազմավորումներն ինչպես սկիզբ առան, այնպես էլ վերջ գտան սոսկ վերջին դարում (նկատենք, որ արդի «Ադրբեջանական Հանրապետություն» հորջորջյալ անգամ ինքնապերախտ նորագոյացությունն իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի հռչակել, թեպետ իր ամբողջ, թեկուզեւ հաստատ առժամյա, գոյությամբ պարտ է հենց այդ նախորդին),

3) Գանձակում է ծնվել Խորհրդային Միության մարշալ եւ կրկնակի հերոս Հովհաննես (Իվան) Խաչատուրի (Քրիստափորի) Բաղրամյանը (1897, այնժամ՝ Ելիզավետպոլ-1982, որպես հազվագյուտ պատիվ՝ աճյունասափորն ամփոփված է … լայնագույն իմաստով՝ վերոբասրյալ ապօրինություններն հնարավորած Կրեմլի պատի մեջ), ով մասնակցել է ժամանակի բոլոր պատերազմներին  (երկու աշխարհամարտեր, ազգամարտ՝ հանձին Սարդարապատի, քաղաքացիական կռիվներ) եւ, ընդհանրապես, պատմության մեջ առավելաթիվ զորքեր առաջնորդած հայ զորապետն է (2-րդ աշխարհամարտում 2 ռազմաճակատների հրամանատար, շուրջ 400 հազարական զինվոր ու սպա, այն էլ՝ մեծագույն մասամբ այլազգիներ),

4) Հայկական  ԽՍՀ Մասիսի շրջանի Նիզամի գյուղի ծնունդ է մեծահռչակ  ըմբիշ եւ մարզիչ Արմեն Լյուդվիգի Նազարյանը՝ օլիմպիական երկերկիր երկչեմպիոնը (1996, Հայաստան, 2000, Բուլղարիա. սրան  վերաբերող 5-րդ արտերեւույթն էլ տես ստորեւ):

Բյուզանդական հազարամյա կայսրության ծաղկման աշխարհաքաղաքական բարձրակետը նշանավորված է Հայկական (Մակեդոնական) արքայատոհմի (867 -1056) գահակալմամբ, որի հիմնարկու հայազգի Բարսեղ (Վասիլ, հունարեն «բասիլեւս»=արքա) Ա-ն ծնվել է հենց տոհմանվանադիր Մակեդոնիա բանակաթեմում:  Նույն հարստությունից Բարսեղ Բ-ն 1014թ. դժնեդաժան պարտության է մատնել Արեւմտյան Բուլղարիայի թագավոր, նույնպես հայազգի Սամուել Կոմսաձագին, կայսրությանը բռնակցել համապատասխան հողատիրույթները եւ պատմության մեջ մտել  Բուլղարասպան  մականվամբ (իբրեւ պատիժ՝ կուրացրած լինելով շուրջ 15 հազար ռազմագերիների): Կայսերաքույր եւ կայսերադուստր Աննան, բնավ ավելորդ չէ կրկնաշեշտելը, վաղավելի (988) դարձավ Կիեւյան Ռուսիայի պետական քրիստոնեացման կնքամայրը՝ արդեն նաեւ բարձրացող այս պետության մեծ իշխանուհու իրավակացությամբ:

Մեկ այլ խոշոր ներկայացուցիչ Հովհաննես Ա Չմշկիկ կայսեր (969-976) մականունը (որին սերտակցվում է հայկական Չմշկածագ տեղանունների շղթան՝ գավառակ Խարբերդի նահանգի Դերսիմի գավառում, գավառակի  կենտրոնը, որ հնում հայտնի էր իբրեւ Հերապոլիս («Սուրբ քաղաք»), բերդ, գետ, լեռներ, վանք), գոնե ձեւաբանորեն, ածանցվում է «չմուշկ» արմատից, որի վրա բառացի հենվում են ձմեռային օլիմպիական խաղերի առայժմ 4 առանցքային մարզաձեւեր (չմշկավազք, սառույցի տափօղակով հոկեյ, գեղասահք, շորտ-տրեկ)՝ ընդհանուր ավելի քան 20 մեդալային  «երկսեռ» տարակարգերով: Եվ ի՞նչն  է  զգայացունցը. անգամ այս զուտ ձմեռային մրցաձեւերի գծով, ամառահակ հայությունը մոլորակի արեւելյան  ու արեւմտյան կիսագնդերում ի զորու է եղել երկնելու (1. ծնել, 2. երկինք հանել) օլիմպիական հաղթորդների՝ երկու սեռերից իսկ: Անշուշտ՝ կրկին չենք անդրադառնա համացանցով դեռեւս համառորեն  «շրջագայող»  Շառլ Մատիսենի (1936, 1500մ չմշկավազք, Նորվեգիա) «հայակունքների» խիստ կասկածելիությանը:

Մեր ջատագովքը  անենահեղինակավոր  ձմեռային  օլիմպաձեւի (սառույցի տափողակով հոկեյ) մրցակալի եւ մրցակալուհու պատվին է: Գրիգոր Մկրտիչի  Մկրտչյան (Մկրտըչան. 3.1. 1925, Կրասնոդար, ՌԽՖՍՀ Հյուսիսկովկասյան երկրամաս-14.2.2003, Մոսկվա), 1956, ԽՍՀՄ հավաքական, խորհրդային փառաբանյալ (1.,2.) դարպասապահական դպրոցի ռահվիրաներից:

Վիկտորյա (Վիկի) Մովսեսյան (ծնվել է 6.11.1972, Կոնկորդ, Մասաչուսետս նահանգ, ԱՄՆ), 1998, ԱՄՆ հավաքականի պաշտպան:

Բայց սա էլ դեռ ամենը չէ: Ունենք նաեւ ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն՝ նույնարմատ ազգանվամբ:

Ռաֆայել Արկադիի Չմշկյան (ծնվել է 1929թ. մարտի 23-ին, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ),  1952,  ծանրամարտ, մինչեւ 60 կգ, ԽՍՀՄ:

Բյուզանդիայի Հայկական հարստության կայսր Կոնստանտին Թ Մոնոմախը (Կոստանդին Մոնոմախոս, 1042-1055) մեզ չի կարող չհետաքրքրել առնվազն 2 պատմական եւ 1 … մարզական առումներով: Ի՛նքն ի վերջո վերացրեց Բագրատունյաց Հայաստանի թագավորությունը (1045): Եվ իր իսկ հայատոհմիկ դստերորդուն ու մականվանակցին՝ Վլադիմիր Մոնոմախին էր շնորառաքել յուր Գդակը, որով վերջինս օծվեց  Ռուսիայի մայրաքաղաք Կիեւի մեծ իշխան (1113-1125): Այդ պահից եւեթ, ընդհուպ մինչեւ Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ Բ Ռոմանովի հրաժարականը (1917), Գդակը համարվել է սույն գերմիապետության  մեծ իշխանների, ցարերի եւ կայսրերի գլխավոր էանշան՝ պաշտոնական թագ:

Նույնիսկ տակավին անտեսանելի ապագայում ծնվելիք սերունդներից շատուշատ հետոներ ու հեռուներ կճախրի դարերի հետ միայն առավել իմաստնաց/ն/ող-զգոնացուցիչ (1., 2.) թեւախոսքը՝ «Ծանր է Մոնոմախի Գդակը»…

«Մոնոմախ» եզրն ինքը հունարենից տառացի թարգմանվում է «Մենամարտիկ»: Այս բնութագրին էլ հոմանշորեն մտազուգորդվում են այսպես կոչված մենապայքարային մարզաձեւերը, որպիսիք իսկ կազմում են  մեր օլիմպիական ասպետների հաղթաբեր մրցասպարեզների առյուծաբաժինը: Հոդվածն ավարտենք հենց այն մենապայքարային ձեւերի հայ չեմպիոնների եւ արտերկրյա մարզչի անձնատվյալներով, որոնք դեռ հատուկ առիթներ չենք ունեցել ներկայացնելու:

Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյան (1932-2013),  բռնցքամարտ, ԽՍՀՄ, 1956:

Գեորգի Վադիմի Պոգոսով (ծնվել է 1960թ. հուլիսի 14-ին, Կիև, ՈՒկրաինական ԽՍՀ), ԱՊՀ միացյալ թիմ, թրասուսերորդների թիմային առաջնություն, 1992:

Անդրե Մանվելի (Մայք) Աղասի (ծնվել է 1970թ. ապրիլի 25-ին, Լաս Վեգաս, ԱՄՆ), թենիս,  մենախաղ, ԱՄՆ, 1996: Հայրը՝ Մանվել Աղասին, մինչեւ ԱՄՆ տեղափոխվելը, Իրանի բռնցքամարտի հավաքականի կազմում մասնակցել է 1948թ. եւ 1952թ. օլիմպիադաներին:

Վլադիմիր Գեղամի Մոդոսյան (ծնվել է 1958թ. հունիսի 16-ին, եւ դարձյալ ստալինածին Գորի, Վրացական ԽՍՀ), ազատ  ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն (1986), ԽՍՀՄ, 2016թ. օլիմպիադայում 2 ոսկի նվաճած՝ ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի Դաշնության հավաքականի 2-րդ մարզիչ:

Հարկ է վերջապես շտկել Հայկական ամեն կարգի հանրագիտարաններում ու տեղեկատուներում, գրքերում ու դասագրքերում «բազմած» ու բազմացած սխալները. ա) Վլադիմիր Ենգիբարյանը աշխարհի չեմպիոն (իբր 1956) լինել չէր կարող, քանզի սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունները  մեկնարկել են միայն 1974թ., բ) լեգենդար ծանրորդ Սերգո Իսկանդարի (հմմտ. կրկին Ալեքսանդր Մակեդոնացու հայանվան հետ) Համբարձումյանը (1910-1983), ԽՍՀՄ , ոչ միայն աշխարհի չեմպիոն (իբր 1930), այլեւ համաշխարհային անդրանշորդ (իբր 1938) դառնալ չէր կարող, քանզի ԽՍՀՄ-ը  Ծանրամարտի միջազգային դաշնությանն անդամակցել է միայն 1946թ., ուստի Համբարձումյանի սահմանած տվյալ անդրանիշերն էլ պաշտոնապես չեն գրանցվել:

http://www.hayary.org/wph/wp-content/uploads/39-429.pdfայս թողարկման PDF տարբերակը – 5-րդ էջ.

Շարունակելի

Գարեգին Ղազարյան

http://www.hayary.org/wph/?p=5903Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (12-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (Գարեգին Ղազարյան, անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 3… Հայաստան՝ քաղաքակրթության օրրան…

http://www.hayary.org/wph/?p=5888Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (11-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 2 – անհայտ-հանրահայտ «այլազգի» հայերը…

http://www.hayary.org/wph/?p=5873Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (10-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով)… Ջուղայի արմատներով Իոսիֆ Ադելխանով-Առուստամով (Ստալինի) եւ այլ ծպտյալ հայերի մասին… Ռուսաստանի Եկատերինա Բ Մեծ կայսրուհու գլխավոր ֆավորիտ Պոտյոմկին-Տավրիդյանը…

http://www.hayary.org/wph/?p=5859Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…

http://www.hayary.org/wph/?p=5842Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5813Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

«Լուսանցք» թիվ 39 (429), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։