«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 16-ի (449) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Երբ «խառնում» են թացն ու չորը – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագրի արձագանքը «Առավոտ»-ի գլխավոր խմբագրի նախաբանին՝ թե ինչու դեռ Հայաստանում չեն զատում ազգայնականությունը ազգայնամաոլությունից… Աշխարհն ազգայնանում է եւ վախենում են ապազգայինները միայն… Ինչպես Գարեգին Նժդեհն է ասել, միայն հա՛յ մարդ լինելով կարող ես դառնալ համամա՛րդ…

2. Gallup-ը հույսեր չի տալիս ընդդիմությանը – Չմասնակցող ընդդիմադիրները չեն սատարելու մասնակցող ընդդիմադիրներին, իսկ ՀՅԴ-ն կսատարի ՀՀԿ-ին… Ընդդիմադիր ուժերի օգտին չի խոսում նաեւ Gallup-ի հարցումը – ավագանու առաջիկա ընտրություններում Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ 61,2%-ը, Նիկոլ Փաշինյանին՝ 11,5%-ը եւ Զարուհի Փոստանջյանին՝ 3,9%-ը…

3. Այս դեպքում՝ խնձորը հենց ծառի տակ է ընկել.- Հայ արիները կսատարեն Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին – Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի տեղն առավելապես խորհրդարանում է, քան՝ գործադիր աշխատանքում, այն էլ՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում («Լուսանցք»-ի հյուրն է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը)…

4. Երեւանի ավագանու ընտրություններ.- Երեւանի քաղաքապետարանը խորհրդարան չէ՝  այստեղ պետք է գործեն, ոչ թե խոսեն – ՀՀԿ-ից «զզվող» Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը «յախքեր» շաղ տալու փոխարեն պետք է արածն ու չարածը նշեն, «մենք այսպես կշտկենք»-ը ասեն… Իրականում ասելիք չունեն…

5. ՍԴ-ն մերժեց դիմումներից մեկը – ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, քաղաքացիների եւ ՀԿ-ների դիմումը… ՍԴ-ում քննվում է Կոնգրես-ՀԺԿ բողոքը – ըստ ամենայնի այն եւս կմերժվի… Երեւանի ավագանու նիստում – Հերոսի ընտանիքն անտուն չի մնա… Արծվի ճախրանքն անմոռանալի է… Միասին մաքրենք մեր տունը…

6. ԵԽԽՎ.- կաշառակերության ինքնամաքրու՞մ – Խավիարային դիվանագիտության թուրք-ադրբեջանական ջարդը… 56 ՀԿ-ներ կոչ են արել աջակցել կոռուպցիոն մեղադրանքների ամբողջա-կան, լիարժեք ու անկախ հետաքննության իրականացմանը՝ քաղաքացիական հասարակության լիակատար վերահսկողությամբ… ԵԽԽՎ կանոնակարգն այս պահին չունի որեւէ մեխանիզմ՝ առանց նախագահի ինքնակամ հրաժարկանի նրան զրկել այդ պաշտոնից…

7. Շռայլող աղքատի հոգեբանությամբ-3 – Ե՞րբ Հայաստանում կհայտնվեն զրոյական կամ պասիվ տները… Զրոյական էներգասպառմամբ բնակարանի համար կարեւոր է ջերմամեկուսացումը – Շինության ջերմամեկուսացման համար Եվրոպայում գործածում են այսպես ասած կառուցվածքային մեկուսացված վահանակներ, որոնք եռաշերտ են… նաեւ մաքուր են բնապահպանական տեսակետից…

8. Հրաչյա Հարությունյանին արտահանձնելո՞ւ են, թե՞ փոխանակելու – Ռուսական կողմը չընդառաջեց Հայաստանին, բայց պաշտոնապես հայտարարվեց, որ Տամբովի բանտից Հայաստան կարտահանձնվի Հրաչյա Հարությունյանը – Որոշ տեղեկություններով, նրան ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում՝ ՀՀ ՔԿՀ-ներից մեկում իր պատիժը կրող ՌԴ քաղաքացու հետ…

9. Քաղաքական խնձոր՝ տնտեսական խայծով – «Լուսանցք»-ը տարիներ շարունակ ահազանգում է, որ չի կարելի նպաստել մեր թշնամի երկրների պետական բյուջեների հարստացմանը, ինչը անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածների գնդակոծմամբ, սահմանամերձ շրջանների բնակիչների կյանքի վտանգմամբ, հայ սահմանապահ եւ դիրքապահ զինվորների զոհվելով եւ վիրավորվելով, նախորդ տարվա պրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծմամբ եւ այլ վտանգներով… Տասնյակ տղաներ են զոհվում եւ վիրավորվում թուրք-ադրբեջանական հակահայկականությունից… Արձագանքներ՝ թուրքական լոլիկի եւ ադրբեջանական խնձորի թեմաներով…

http://www.hayary.org/wph/?p=6237Հայաստանը պատրաստ է համադրել համաշխարհային բեւեռների շահերը – Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի կազմաքանդվեն, թուրքական տարրը պիտի տարհանվի Միջին Ասիա – Հայ արիները պատրաստ են հայկական տարածքների վերադարձման բանակցային գործընթացներին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

10. Մոսկվան կրկին եւ՛ նալին է խփում եւ՛ մեխին – ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին – Հետաքրքիր զուգադիպությամբ, ապրիլի 26-ին ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի խմբաքանակ… Բաքուն կեղծիքը քաղաքական գործոն է դարձրել – Ադրբեջանը խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները եւ մեղադրում Հայաստանին…

11. Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Թուրքիային օլիմպիական ուղեծիր դուրս են բերել հայերը… Շախմատ.- Արդյո՞ք Սերժ Սարգսյանը կհետեւի Իլհամ Ալիեւի օրինակին… Լևոն Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է… Ի՞նչ է մտածում Լևոն Արոնյանը շախմատ խաղալիս… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…  

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։