«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 29-ի (462) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. ՀՀ-ին ԼՂՀ-ի վերամիավորումը՝ իրավիճակային խնդիր.- Ադրբեջանն այլեւս հասկանում է, որ Արցախի խնդիրը չի լուծվելու ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ պատերազմի միջոցով… Այլեւս չի հանդուրժվի Թուրքիայի եւ Ադրբեջանի գոյությունը (նաեւ՝ Քուրդիստանի) հայկական տարածքների վրա… Հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը, փորձել սպանել անչափահասներին… Հերքվել է հայկական զինուժի կողմից ադրբեջանական բնակավայրերը գնդակոծելու լուրը…

2. Սահմանամերձ համայնքների նկատմամբ յուրահատուկ պետական վերաբերմունք է լինելու… ՀՀ զինված ուժերը շարունակում են մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջեւ ընթացող բոլոր ստուգատեսներին ու պաշտոնական հավաքներին… Հայկական բանակի թիմը ռազմական մրցումներում ներկայացված է 75 հոգանոց խմբով – հայ տանկիստները գրավել են 2-րդ տեղը տանկային երկամարտում… Ռազմականի շրջանավարտները դեռ ցույց կտան ուժը, կհամալրեն հրամկազմի շարքերը… Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն…

3. Արդյո՞ք աշխարհն է պայքարում ընդդեմ ահաբեկչության.- Մարդասպան խմբավորումները խաղացնում են իրենց դեմ պայքարողների հակասությունները – Թուրքիայում ընթանում է ներքին ահաբեկչություն… Թուրքիան եւ Ադրբեջանը որպես ցեղասպան երկրներ՝ հոգեբանական որեւէ խնդիր կամ հակադրություն չունեցան «Իսլամական պետության» հետ…

4. ԱՄՆ. լոբբիստական ընկերություններ՝ վարձված Ադրբեջանի կողմից – Վերջերս Ադրբեջանի միջազգային կաշառատվության եւ կաշառակերության թեմաներին է անդրադառնում նաեւ միջազգային մամուլը… Ամերիկահայ համայնքը լոբբիստական եւ PR ընկերությունների բացը լրացնում է իր կազմակերպությունների ու դրանց անդամների ակտիվ աշխատանքով, բայց արհեստավարժ այդ ընկերությունները կարող են շատ բան ավելացնել առկա հաջողություններին…

5. Շվեդիա այցելելու դեպքում Էրդողանն ու իր որոշ կուսակիցներ կձերբակալվեն  – Թուրքիայի նախագահ Էրդողանին ու նրա թիմակիցներին շատ ծանր մեղադրանքներ են առաջադրվել… Բելգիայում թուրքական Ֆաթիհ մզկիթն այլեւս իշխանությունների կողմից պաշտոնական ճանաչում չի ունենա – Մզկիթը զրկում է նաեւ տեղական իշխանությունների կողմից ստացվող ֆինանսական աջակցությունից…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, ՀայԱրիական Միաբանության առաջնորդ-http://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե Ոգեղեն  Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

6. Երբ թուրքը նաեւ ներքին է.- Մեղադրանք՝ ադրբեջանական խնձորի գործով – Սահմաններում մարտնչող մեր տղաները գիտեն, որ իրենց վրա արձակված այս կամ այն փոմփուշտը կամ արկը նա՛եւ մեր փողերով է հասել թշնամու՝ թուրք-ադրբեջանական բանակներին… Մեր՝ պատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարները անհասկանալի տրամաբանությամբ աչք են փակում այս ամենի վրա…

7. Անհամարժե՞ք, թե՞ զոռբայությամբ փոխանակում – Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը վերջապես  տեղափոխվել է Հայաստան – Նրան ոչ թե արտահանձնում էին, այլ փոխանակում՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի նախկին զինվոր, 7 հոգանոց հայ ընտանիքը սպանդի ենթարկած Վալերի Պերմյակովի հետ…

8. Միջազգային երկակի օրենքներ, որ գործում են «դոլարային ներքին ենթաօրենսդրությամբ» – Կամայականության հետեւանքով Հայաստանի ու Արցախի բնակիչներն ընդգրկված են Ադրբեջանի «սեւ ցուցակում». կարո՞ղ են նրանք այս կամ այն երկրում ձերբակալվել, եթե Իլհամ Ալիեւը պահանջի…

9. Երբ հողակտորները փոքր են ու լիզինգի հնարավորություն էլ չկա (2-րդ մաս) – Մատուցվող ծառայությունների դիմաց ի՞նչ կարգի գումար է գանձվելու: Դա ձեռնտու կլինի՞ գյուղացիական տնտեսությունների մեծ մասին… բոլոր թվային տվյալները, որոնք ներկայացված են այս ամփոփագրում, ունեն ամրության մեծ պաշար, քանի որ ներկայացվածը թվեր են՝ ծրագրի ընդլայնման հոռետեսական սցենարի համար…

10. Հայկական խոհանոց – Ավանդական պինդ նախաճաշ… Մեր ծիրանից չկշտացան… Մաքուրն էլի մերն է… Կրկնակին կբացառվի… Այս բացառումը չե՞ն ուզում… Չիպավորման բիզնես… «Սեւան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը… Սեւանա լճում լողալը կդառնա ավելի անվտանգ… «Եվրատեսիլ-2018»-ն անցկացվելու է Լիսաբոնում… Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում… Լեգենդար Լեոնիդ Ենգիբարյան. – Ծաղկաձորը՝ թատերաբեմ… Թառլոյան եղբայրների հագուստներով… Շուշիում՝ «Սասունցի Դավիթ» օպերայի համաշխարհային պրեմիերան… Այլ մշակութային լուրեր… 

11. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Մարզախաղեր՝ ՀՄԸՄ-ական շարժման 100-ամյակին… Հայ մարզիկների մեդալները՝ սուրդլիմպիկ խաղերում… Հայ պատանիները՝ Օլիմպիական փառատոնում… Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում… Մեկնարկեց «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը… 3 մասնակից՝ շախմատի աշխարհի գավաթում… Ռուսների «երկաթե մարդը». Ռոբերտ Քոչարյանի որդին… «Պելեն»՝ Հայաստանից… Հայ եւ ադրբեջանցի ֆուտբոլիստը կխաղան նույն թիմում…Ֆուտբոլի, բասկետբոլի, շախմատի, շաշկիի,  աթլետիկայի, մարմնամարզության, բազմամարտի եւ այլ մարզական լուրեր…

http://www.hayary.org/wph/?p=6193  Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։