«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 39-ի (472) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ո՛վ ընտանիք ասելով ի՛նչ է հասկանում – Հայ ընտանիքները քանդելու նպատակով առաջ քաշված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը ետ կանչվեց լրամշակման՝ չդիմանալով անտոհմիկների օտարահաճ ճնշումների բացահայտմանը… Ընդվզումը բազմաշերտ է, սկսած իշխանության վերնախավի մեծամասնությունից, ինչն ապացուցում է, որ նման օրենքների դեմ հանդես գալը հայի ազգային նկարագրին համահունչ է… Իսկ մեզ դաս տվողները թող սեփական երեխաներին իրենց երկրներում պաշտպանեն՝ եթե կարող են…

2. Անկարան իր անվտանգությունը տեսնում է հարեւան երկրների տարածքների նոր զավթումների մեջ – Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կդառնա Վրաստանի գերեզմանոցը… Այս երկաթուղու պաշտոնական բացմանը ներկա էին միայն համաթուրքական դաշինքի անդամ պետություններն ու Վրաստանը, որի տարրալուծման ծրագիրն արդեն գորսադրվում է թուրք-ադրբեջանական ծրագրով… Աջարիան եւ Ջավախքը (թուրք-մցխեթների բնակեցմամբ) Թուրքիային, իսկ Մարնեուլի շրջանն իր հարակից տարածքներով Ադրբեջանին կցելու գործընթացը եւս սկասված է… Միայն Իրան-Հայաստան-Վրաստան կապը դեպի Եվրոպա ու Ռուսաստան կխաթարի համաթուրքական (Միջինասիական թյուրքական երկրներ)-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա աղետաբեր ուղին…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ-http://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

3. Եթե Հայաստանն ունի վերամիավորվելու հարցեր, ապա Վրաստանը՝ միայն անջատողական… Պաշտոնական Թբիլիսին միջազգային տարբեր կառույցներում, նաեւ ՄԱԿ-ում՝ դեմ է քվեարկում հայանպաստ շատ հարցերի, եւ կողմ՝ ադրբեջանանպաստ որոշումների կայացմանը… Լինելով ՎՈւԱՄ միջազգային կազմակերպության անդամ՝ Վրաստանը մշտապես գործում է ԱՊՀ անդամ Հայաստանի դեմ… Հայ-վրացական երկկողմ հարաբերությունները կկարգավորվեն միայն առանց երրորդ կողմի ներկայության…

4. Հայ-վրացական սուր ծայրերը պատմություն ունեն – Այս խնդիրը դարերի փորձություն ունի եւ այդ ընթացքում առավելապես բացասական արդյունքներ են գրանցել, որի հիմնական մեղավորը վրացական կողմն է, որ միշտ օգտվել է մեր թիկունքում պատսպարվելով… Չնայած այս եւ այլ խնդիրների առկայությանը, պետք է զարգացնել պետական, հանրային, տնտեսական, մշակութային ու այլ հարաբերությունները Վրաստանի հետ…

5. Այո, Երեւանը բոլորիս տունն է, բայց ոչ սեփական «կլուբը» – Երեւանի քաղաքապետարանը հանրային պահանջները բավարարելու նպատակով օպերատորներին թույլ է տվել Երեւանի սեփականությունը հանդիսացող հենասյուներից օգտվել, բայց դա չի նշանակում, որ ով ինչպես կամենա պիտի տնօրինի հենասյուները… Շատ դեպքերում ծրագրերի ընթացքը դանդաղ է, կատարվող աշխատանքներն էլ ձգձգվում են՝ անհարկի անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին…

6. Երկուսով՝ դեպի սահմանամերձ – Այս տարի զինծառայողների ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու երկրի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը… Ընտանիքի հետ կապը, ներքին խաղաղությունը շատ անհրաժեշտ է զինվորին՝ ներքին հանգիստը զինվորի ուշադրությունն ամբողջապես ուղղում է արտաքին ճակատի վրա…

7. Սլաքը փոխելու պարտավորությունը (1-ին մաս)- Իսկ Հայաստանի կաշվի բիզնեսը թուրքերի ձեռքում էր… Սպանդանոցային գործունեությանը զուգահեռ շղթայական մեկ այլ ոլորտի զարգացմամբ պիտի զբաղվել՝ կաշեգործության…  Մենք կաշին էժան, անմշակ տալիս էինք Թուրքիային, որ հետո այնտեղից ավելի թանկ, մշակված ներմուծենք ու այդ երկրի ապրանքները մրցակցային դարձնենք մեր երկրում… Իսկ առհասարակ անհասկանալի է անվտանգոթյան հայեցակարգով մեզ թշնամի երկիր հռչակած թուրքերի ապրանքների ազատ մուտքը Հայաստանը եւ հսկայական գումարների ազատ ելքը Թուրքիա… Ասենք՝ հանրության մի մասը գենախեղ է եւ թուրքացավով է հիվանդ, իսկ պետություն՞ը…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

9. Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հունաստանում վառել են 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը… 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի ընդամենը 31%-ն է վաճառվել… Հիմնվել է Արեւմտյան Հայաստանի շախմատային ֆեդերացիան… Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում… Կցուցադրվի Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը… Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի հերթական խաղերը… Football Manager-2018 խաղում կհայտնվեն միասեռական ֆուտբոլիստներ… Հոկեյի «Արարատ» ակումբը 2 հաղթանակ է տարել Բելառուսի առաջնությունում… Բակո Սահակյանը դիտել է բասկետբոլի «Արցախ»-«Ինժեներ» խաղը… Հայկական հոկեյի, բռնցքամարտի, սեղանի թենիսի, ակրոբատիկական ռոքնռոլի եւ այլ մարզական լուրեր…

10. Հայկական խոհանոց.- Ախորժաբեր ուտեստ՝ սեփական խոհանոցից – Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության…  Ընկերությունը հայկական գյուղարտադրանքը ճանաչելի կդարձնի արտերկրում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ հայոց արիադավան-հեթանոսական հավատի, հայոց արժեհամակարգի պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։