Մեր հաղթանակած եւ հաղթանակների պատրաստ բանակը 25 տարեկան է

https://www.youtube.com/watch?v=mM6IWcggnXU«Բարի նպատակներով չես լռեցնի շնագայլի ոռնոցը» – ՀԱԲ-ի Ռազմական Խորհրդի անդամ, հետագայում ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարի՝ գաղափարախոսական հարցերով տեղակալ, ՀԱԲ-ի հազարապետ, ,,Կոտայք,, գնդի հրամանատար` Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

http://kentron.tv/index.php/am/news/item/12500-ahar280117.html…Հայաստանի բանակը պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին, սակայն կանոնավոր զինված ուժեր ունենալու գաղափարը շատ ավելի հին էր: Դեռեւս 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբներին ձեւավորվող ջոկատներն ու ռազմական կազմակերպությունները փոքրիկ բանակների էին նմանվում, եւ յուրաքանչյուրն իր ձեւով, Արցախի եւ Հայաստանի պաշտպանությունից զատ, քայլեր էր ձեռնարկում մեկ՝ կազմակերպված Զինուժ ունենալու համար: Այդ ռազմական կազմակերպություններից մեկը ՀՀՇ-ական իշխանության հետ լարված հարաբերություններ ունեցող Հայոց Ազգային Բանակն էր՝ ՀԱԲ-ը: ՀԱԲ-ը որպես կանոնավոր բանակի նախատիպ՝ թեմայի վերաբերյալ ՀԱԲ-ի նախկին հրամանատարներից մեկի՝ Արմեն Ավետիսյանի տեսակետը…– https://www.youtube.com/watch?v=n6RZaqVTces&app=desktop 

* * *

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը՝ մեր հաղթանակած եւ հաղթանակների ընդունակ ու պատրաստ բանակին՝ վերակազմավորման 25-ամյակի առթիվ

Վերակազմավորման, քանի որ այսօրվա մեր բանակը հայկականհայոց բանակի շառավիղն է՝շարունակությունը, որի հիմքերը դրվել են հազարավորտասնյակ հազարավորտարիներ առաջԵրբ Հայ Արքաներն էին առաջնորդում Հայոց Զորքը՝ Հայ Աստվածների հետ միասին՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի գլխավորությամբ

Փ՛առք մերօրյա նահատակներին ու քաջարի զինվորներին

Փ՛առք մեր նախնյաց ու նրանց փառապանծ գործին

Փ՛առք Հայ Աստվածներին եւ Հայ Երկնային ու Երկրային Տեսակին

Եվ թող գա՛ այն օրը, երբ Վահագն Աստվածը կիկին կգլխավորի հայ զորագնդերը՝ դեպի վերջնական հաղթանակ, դեպի Հայոց Հողահավաքի ու Ազգահավաքի Բնականոն ու Տիեզերահաճ ավարտը… – www.hauatu.org 

* * *

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 Տեսանյութեր համացանցից… http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 3-ի (436) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Լույս է տեսել «Լուսանցք»-ի՝ 2017թ. 3-րդ թողարկումը

  1. Կհաջողե՞ն վերականգնել հակահայ ուղեգիծըՊաշտոնական Երեւանը պետք է կարողանա ոչ միայն Հայաստանի Հանրապետության (ներառյալ Արցախի Հանրապետության) կարեւորությունը մեծացնել միջազգային ասպարեզում, այլեւ հայկական գործոնը դարձնել գրավիչ ու շահեկան՝ աշխարհի ռազմաքաղաքական գործընթացներում, ինչը թույլ կտա ոչ միայն կանխել միջազգայնացրած թուրքադրբեջանական հակահայկական քաղաքականությունը, այլեւ հայկական ազգային շահերն ու նպատակները դարձնել միջազգային օրակարգի հարցեր
  2. Հրեա լրագրողը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ԵԱՏՄն թյուրքական դաշինք էԲելառուսը Ռուսաստանի Արցախն է, ինչպես՝ Կոսովոն՝ Սերբիայի, եւ Հայաստանը պե՛տք է ինքնահռչակ այս երկրների հետ շփվի Մոսկվայի ու Բելգրադի միջոցով (Անկարան եւ Բաքուն՝ Մոսկվայի ու Մինսկի պապաքաղաքներ / Իլհամ Ալիեւը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պապա եւ մամա Ռոզա / Սա դեռ 2016-ի կեսերին: Այլ իրավիճակ ստեղծվեց 2017-ի սկզբներին)…
  3. Ռուսաստանը Հայաստանում ներդրու՞մ կանիԵղբայրական Ադրբեջանն ու Բելառուսը ամենավերջինն են ԱՊՀում
  4. Ձիավորին կորոշի տնտեսական շարժըՌուսաստանի հայ գործարարները լավ կանեն, հայրենիքի մասին խոսելիս «պատմական» եզրույթը չգործածեն, քանզի պատմականի մասին հիշողություններով են խոսում: Մեր հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Առայժմ հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը՝ հայրենիքի մյուս հատվածները վերադարձնելու նպատակով: Ինչքան կտեւի դա, մեծ նպատակի համար կարեւոր չէ
  5. Ոչ թե նախընտրական, այլ արդե՛ն հետընտրական մտորումներԼեւոն ՏերՊետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը, Աղվան Վարդանյանըկառավարության անդամների եւ ԱԺ պատգամավորների, նախագահական նստավայրում այսօր հանգրվանածների եւ այլ ոլորտներում դիրքեր ունեցողների 90%-ը մի իշխանության մեջ են եղել 1990-ականներին: Բաժանվել են՝ եղածը չբաժանելու՝ մեջմեջ չանելու պատճառով: Դրա համար էլ ցայսօր ոչ մեկը ոչ մեկի ոտքը չի տրորել իրապես, եւ «քաղաքական բանտարկյալ» ասվածը պարզապես այս տասնամյակների խաղի շարունակությունն է
  6. Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (3-րդ մաս) – Ինչ ԲՀՊՏներ են մեզ պետքԷկոմիջանցքների հողերի սեփականությունը չի փոխվի…- Այս պարագայում, ի դեպ, հարկ է զգուշավոր լինել. մեզանից շատերի՝ բնությանը անխնա շահագործողի վերաբերմունքն է այդպես թելադրում
  7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչումԻնչու է հայ գիտնականը դրանից վատ զգում… – Ինձ համար զարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները»: Նույն ԶԼՄները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվել: Որ ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր
  8. Աշխարհի մարզական հեւքիցՄարզաշխարհի խաչմերուկներում.- «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողով ունենքԴժվարամատչելի հետազոտություններն էլ կիրականացվեն մեզ մոտՀնարավորության դեպքում կանցկացվեն ԱրցախումՇախմատային խաչմերուկՄարզական այլ լուրեր
  9. Հայկական խոհանոցԾեծած միսը՝ գազարով ու պանրովՀայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղԿարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Այս եւ այլ թեմաների մասին կարդացեք «Լուսանցք»-ի թիվ 3 (436), հունվարի 27-01 – 02.02, 2017թ. թերթային համարում Continue reading

Աշխարհն ազգայնանում է – Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի/Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ազգայնացումը/Ազգայնական Եվրոպան՝ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ճանապարհին/Եվրամիության կազմաքանդումը՝ եվրո-ամերիկյան ու ռուսաստանյան ազգայնականության միջոցով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

ԵվրամիությունԵվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի

Մի քանի անգամ անդրադարձել եմ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությանը եւ այդ կառույցների ներքին խնդիրներին, որոնք ոչ միայն ներկազմակերպական բնույթ ունեն, այլեւ ռազմա-քաղաքական նշանակություն եւ ներդրվում ու վերահսկվում են արտաքին որոշակի ուժերի կողմից: Իսկ այդ ուժերը դեռեւս սնվում են մեկ կենտրոնից:

Եվրասիական Միությունն ի սկզբանե անկայուն կառույց է եւ դժվար թե կայունացման վերջնական ճանապարհ անցնի: Մոսկվան ԱՊՀ-ն ստեղծելուց կարճ ժամանակ անց հասկացավ, որ այն չի կարող փոխարինել ԽՍՀՄ-ին, ինչը թույլ չի տա քաղաքական ու տնտեսական ասպարեզներում մրցակցել Արեւմուտքի հետ, ուստի՝ փորձեց երրորդ ուղղությամբ դա իրականացնել՝ ստեղծելով ՀԱՊԿ-ն: Այսինքն՝ գոնե ՆԱՏՕ-ին հակադրվելով, Ռուսաստանը պիտի փորձեր այդ պայքարը տեղափոխել նաեւ քաղաքական ու տնտեսական ոլորտներ, ինչը թույլ կտար միաբեւեռ աշխարհը կրկին երկփեղկելու եւ սեփական տեսլականները պարտադրելու՝ համաշխարհայնացնելու համար:

Բայց ինչպես ԱՊՀ-ն, այնպես էլ ՀԱՊԿ-ն չկարողացան իրապես հավասարակշռել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, ինչն ավելի ընդգծվեց Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում ընթացող ռազմա-քաղաքական գործողությունների ընթացքում: Կարծում եմ՝ այս իրադարձությունները ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո անցան այլ փուլ եւ ռազմա-քաղաքական պայքարից մտան տնտեսա-քաղաքական պայքարի մեջ:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 2-ի (435) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Լույս է տեսել «Լուսանցք»-ի՝ 2017թ. 2րդ թողարկումը.

1. Աշխարհն ազգայնանում է (ԵվրամիությունԵվրասիամիություն հակամարտությունն առանցք չունի / ԵվրամիությունԵվրասիամիություն հակամարտության ազգայնացումը / Ազգայնական Եվրոպան՝ ԵվրամիությունԵվրասիամիություն հակամարտության ճանապարհին / Եվրամիության կազմաքանդումը՝ եվրոամերիկյան ու ռուսաստանյան ազգայնականության միջոցով)… հեղինակը՝ Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
2.
Եթե վարչապետը կարողանա շինհրապարակ տանել ա՛յդ մասնավորինինչպես դիմել ռեւանշիզմի՝ պատժելով հանցագործին
3.
Ո՛րն է վարչապետի գործառույթը
4.
Խորհրդարանական ընտրություններ՝ խորհրդարանական երկիր դռնալու համարնախապատրաստական ընթացքի մասին
5.
Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (2-րդ մաս) – Երբ ընտրյալ է համարում ոչ թե ինքն իրեն, այլ օտարը նրան
6.
Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (2-րդ մաս) – Բնության հատուկ պահպանվող տարածքների խնդիրներ
7.
Սադրիչին պե՛տք է պատասխանենք
8.
Փող տվեցինք ու ՄԱԿի Պատվո ցուցակ մտանք
9.
Մարզական աշխարհի խաչմերուկներում
10.
Հայկական խոհանոցԹթու ճաշ՝ վարունգով կամ կաղամբով
11.
Այլ լուրեր

Այս եւ այլ թեմաների մասին կարդացեք «Լուսանցք»-ի թիվ 2 (435), հունվարի 20-26, 2017թ. թերթային համարում:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 1-ի (434) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Սադրանքներ, որ ունեն նաեւ բարեկամներ – Արցախի քաղաքական օրակարգում որեւէ զիջողական, պարտվողական տրամադրություն չկա… Զինվորներն ու սպաները եւս վստահեցրել են, որ ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին…

2. Համասեռական ամերիկացի դիվանագետը մղվում է Հայ Դատին ընդառաջ – Այն ժամանակ Հայ Արիական Միաբանությունը հայտարարեց, որ համասեռական դեսպանի նշանակումը հայերը կդիտարկեն որպես ազգային վիրավորանք…

3. ԵԱՀԿ-ն կրկին ոչ հայանպաստ հայտարարություն է արել՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ կապված… Համանախագահները անուղղակի մասնակցում եւ ուղղակի քողարկում են ադրբեջանական դիվերսիան…

4. Որ հազար ապրիլ մե՛նք սարքենք թշնամու գլխին – Մեր եւ թշնամու նախորդ տարվա մարտական կորուստները…

– http://www.hayary.org/wph/?p=5985Կլինե՞ն հայ արիները խորհրդարանում – 23-ամյա հայ ազգայնական կառույցի 2016-ի գործունեությունն ու 2017-ի հետագա քայլերը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

5. ՀՀ-ն դեպի ԻԻՀ երկաթուղուց չի հրաժարվում – Բայց քննարկումների փակագծերն էլ առայժմ չի բացում… Ներդրողի համար գրավիչ է, ոչ միայն Հայաստանը, այլեւ տարանացիկ այս ճանապարհը՝ Հայաստանով, Իրանից մինչեւ Սեւ ծով…

6. Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար… Որ քիթբերան-կապիչների առեւտուր չլինի… Այս տարվա Երեւանը՝ թվերով… Եվ ամենակարեւորը…

7. Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (1-ին մաս) – Մեր բնության հատուկ պահպանվող տարածքների մասին… Հիմնականում ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրություններ չեն եղել, հատկապես՝ պետական արգելավայրերի…

8. Գոնե ի շահ սեփական առողջության – Նորվեգիայում ՀԷԿ-եր կառուցելու եւ շահագործելու բնապահպանական չափանիշներն այնքան խիստ են, որ բնակչությունը հանգիստ է. ոչ մի ՀԷԿ չի վնասի բնությունը…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (1-ին մաս)… Ինչ են պատմում շումերա-աքքադական, խուռիական, բաբելոնյան, ուգարիտյան… հին եբրայական աղբյուրները…

10. Անդրադարձ.- մարզական աշխարհի տարեվերջյան խաչմերուկներ – Երբ վեր է խոյանում երկրի դրոշը եւ հնչում է հիմնը… Մերոնք 170 մեդալ են նվաճել… Եվս մեկ հայի (բռնցքամարտիկ Միշա Ալոյանի) մեդալազրկում՝ Միհրան Հարությունյանից հետո… Տարվա լավագույն մարզիկը՝ Արթուր Ալեքսանյան… Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ… Շախմատային խաչմերուկ… Մարզական այլ լուրեր…

11. Հայաստանյան երգի հայտերի ընդունումը շարունակվում է… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության աջակից «Լուսանցք» շաբաթաթերթը…

Սադրանքներ, որ ունեն նաեւ բարեկամներ – Արցախի քաղաքական օրակարգում որեւէ զիջողական, պարտվողական տրամադրություն չկա… Զինվորներն ու սպաները եւս վստահեցրել են, որ ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին…

2016-ի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան, մեր թշնամին անտեսելով տոնական օրերին բոլոր կողմերից հնչած հրադադարի առաջարկները, ձեռնարկեց դիվերսիոն ներթափանցման փորձ Հայաստանի սահմաններից ներս՝ Տավուշի ուղղությամբ: Մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկեցին դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվեց հայկական ԶՈւ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:

Մինչ այդ, դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ արձակելով մոտ 900 կրակոց: Հարավային (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամկազմը:

Իսկ Տավուշի ուղղությամբ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ, կիրառվել է նաեւ դիպուկահարների եւ նռնականետերի կրակ, որը շարունակվել է ադրբեջանական դիվերսանտներին հետ շպրտելու ընթացքում։ Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, 2 օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական: ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հաստատել է, որ իր տրամադրության տակ ունի անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի մեծ կորուստների վերաբերյալ: Մարտական հենակետերից մեկի մոտ եւս հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈւ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի, որի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվել են համապատասխան գործողություններ: Հաջորդ օրը հակառակորդն ունեցել է եւս 4 կորուստ, երբ հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել:   Continue reading

Համասեռական ամերիկացի դիվանագետը մղվում է Հայ Դատին ընդառաջ – Այն ժամանակ Հայ Արիական Միաբանությունը հայտարարեց, որ համասեռական դեսպանի նշանակումը հայերը կդիտարկեն որպես ազգային վիրավորանք…

…Ֆրանսիայի համանախագահի փոփոխությունից հետո, իր ներկայացուցչին փոխեց նաեւ ԱՄՆ-ն: 2017թ. հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը Եվրոպայի Անվտանգության ու համագործակցության կազմակերպության Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով դեկտեմբերի 31-ից այլեւս չի զբաղեցնի այդ պաշտոնը: ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006թթ., Ղազախստանում՝ 2008-2011թթ. եւ ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում՝ 2011-13թթ.: Վերջին շրջանում նա ղեկավարում էր Սիրիայում բռնությունների դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնության հետ կապված ռազմական համակարգման աշխատանքները եւ զբաղեցնում էր Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ վերոհիշյալ նշանակումները դեսպան Հոգլանդը ղեկավարել է Եվրոպայի ու Եվրասիայի վարչության Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակը եւ եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակը:   Continue reading

ԵԱՀԿ-ն կրկին ոչ հայանպաստ հայտարարություն է արել՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ կապված… Համանախագահները անուղղակի մասնակցում եւ ուղղակի քողարկում են ադրբեջանական դիվերսիան…

ԵԱՀԿ-ն կրկին ոչ հայանպաստ հայտարարություն է արել՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ կապված

Ինչպես միշտ համանախագահների հայտարարությունը հակառակ կողմի համար է արվել…

Համանախագահները կոչ են արել անհապաղ վերադարձնել Հայաստանի զինված ուժերի կողմից մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին: ԵԱՀԿ Մինսկի խումբը հղում է անում 2010թ. Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ հորդորում քայլեր ձեռնարկել այդ պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով հարցի մարդասիրական բնույթը։

«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Մինսկի խմբի համանախագահները, փաստորեն, հերթական հայտարարության մեջ էլ ակներեւ հավասարության նշան են դրել երկու կողմերի միջեւ, եւ բացի դին վերադարձնելու հորդորից, այլ ասելիք չկա շարադրված, որը հասցեագրված կլիներ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարած ադրբեջանական կողմին:   Continue reading

Որ հազար ապրիլ մե՛նք սարքենք թշնամու գլխին – Մեր եւ թշնամու նախորդ տարվա մարտական կորուստները…

Razm.info մասնագիտացված կայքի տվյալներով՝ 2016թ. Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, արձանագրվել է 147 զինծառայողի եւ 18 կամավորականի մահվան դեպք։ 2016-ի ապրիլին կամավորականների շրջանում առաջին հայտնի մարտական կորուստներ են եղել 1994թ. հրադադարի ստորագրումից հետո։

Ապրիլին առաջնագիծ մեկնած կամավորականներից զոհվել է 18 մարդ (17-ը՝ մարտական եւ 1-ը՝ ոչ մարտական պայմաններում)։ Կամավորականներից 8-ը զոհվել են Մարտակերտի ճանապարհին, երբ ադրբեջանական մահապարտ ԱԹՍ-ն խոցել է Սիսիանի կամավորականներին տեղափոխող մեքենան, եւս 2-ը ստացած վնասվածքներից մահացել են օրեր անց։   Continue reading

ՀՀ-ն դեպի ԻԻՀ երկաթուղուց չի հրաժարվում – Բայց քննարկումների փակագծերն էլ առայժմ չի բացում… Ներդրողի համար գրավիչ է, ոչ միայն Հայաստանը, այլեւ տարանացիկ այս ճանապարհը՝ Հայաստանով, Իրանից մինչեւ Սեւ ծով…

Պետական կառավարման ապարատի օպտիմալացումը շարունակվում է: Չնայած վարչապետը հորդորել էր իրերն իրենց անունով կոչել եւ դա անվանել կտրուկ կրճատումներ, բայց առայժմ օպտիմալացում է ասվում, կարծես դրանից երեւույթ է փոխվում…

Ինչեւէ, կառավարության երեկվա որոշմամբ լուծարվեց   տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Այլ կերպ՝ 13 հաստիքի եւ մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետեւանքով կտնտեսվի մոտ 35 մլն դրամ: Թե ինչքանով է սա սոցիալական խնդիր, այսօրվա մեր նյութի քննարկման առարկան չէ: Մենք կխոսենք մեկ այլ թեմայից՝ Իրան-Հայաստան երկաթուղու ճակատագրից:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում, թյուրըմբռնումների տեղիք չտալու համար, նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նշյալ ընկերության  լուծարմամբ կառավարությունը չի դադարեցնելու հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագրի իրականացման քայլերը: ««Երկաթուղու շինարարության տնօրինության» լուծարումը բնավ չի ենթադրում, որ հայ -իրանական ծրագիրը չի իրականանալու: Որովհետեւ  նախարարության կազմում գործում է երկաթուղու վարչություն: Այդ գործառույթները կարող է վարել երկաթուղու վարչությունը եւ ինչպես նախորդ նիստում ներկայացրեցինք, մրցույթները կարող են հայտարարվել նաեւ ԾԻԳ-երի միջոցով»,-պարզաբանեց նախարարը:   Continue reading

Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար… Որ քիթբերան-կապիչների առեւտուր չլինի… Այս տարվա Երեւանը՝ թվերով… Եվ ամենակարեւորը…

Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար

Ներքաղաքական անդրադարձերն ու միջազգային իրադարձությունները երբեմն ժամանակ չեն թողնում շատ կարեւոր քայլեր նկատելու: Հատկապես երբ տարեվերջյան օրեր են ու թերթիդ էջերը տրամադրում ես ամփոփումների: Բայց տարեսկզբին կարողանում ես հատահայաց անել ու տեսնել բացթողածը:

Այս պարագայում խոսքս Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի մասին է, որ մայրաքաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված է եւ որի բացման արարողությանը երկրի նախագահ Սերժ- Սարգսյանը ներկա եղավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ:

Ճանապարհի այս հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում եւ Երեւանի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մաս են կազմում: Իրականացվող աշխատանքի հիմնական նպատակն է քաղաքի հյուսիսային եւ հարավային մուտքերի միջեւ սահուն կապ հաստատելով, տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երեւանի կենտրոնը:

Ճանապարհաշինական այս խոշոր ծրագրի իրագործմամբ, ըստ պատասխանատուների, նորակառույց ավտոճանապարհն ամբողջությամբ կստանձնի հարավից դեպի մայրաքաղաք եկող եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտային հոսքերի ամբողջ ծանրաբեռնվածությունը:   Continue reading

Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (1-ին մաս) – Մեր բնության հատուկ պահպանվող տարածքների մասին… Հիմնականում ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրություններ չեն եղել, հատկապես՝ պետական արգելավայրերի…

Ներքոշարադրյալ թեմային տարիներ առաջ եմ մամուլում անդրադարձել: Արդեն 2014-ն էր: Այն քայլերը, որոնք պետք է արվեին՝ ոլորտը շտկելու համար, 6 տարվա կտրվածքով են: Մեղմ ասած՝ շատ բան չի արվել: Օբյեկտիվ պատճառնե՞ր… Չեմ ժխտում, գուցե լինեն: Բայց երբ հարցը վերաբերում է հայրենի երկրի բնությանը, այն չպաշտպանելու ոչ մի տեսակի պատճառ լսել չեմ ուզում: Ժամանակին եվրոպաներից հետ էի գալիս սարսափելի վիճակում՝ գազազած բառիս բուն իմաստով: Ինչու ոչ մենք-ը այսօր էլ է ինձ նույն հոգեվիճակում դնում:

Ինչեւէ: Մեր բնությունը պաշտամունքի է արժանի: Սա առանց չափազանցության եւ ազգային սնապարծության եմ ասում (ժամանակին նույն գնահատականը տվեցի մեր ընդերքի պաշարների որակի մասին խոսելիս,- Ա.Մ.): Իսկ որպեսզի պաշտենք, նախ պիտի ճանաչենք:

Այժմ կխոսեմ մեր հայրենիքի այս հատվածի՝ Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) մասին:   Continue reading

Գոնե ի շահ սեփական առողջության – Նորվեգիայում ՀԷԿ-եր կառուցելու եւ շահագործելու բնապահպանական չափանիշներն այնքան խիստ են, որ բնակչությունը հանգիստ է. ոչ մի ՀԷԿ չի վնասի բնությունը…

Ոչ բնապաշտ հատվածը բնական միջավայրը պետք է պահպանի՝ գոնե ի շահ սեփական առողջության: Թեեւ միշտ ասել եմ՝ հարկ չկա հուսալ, որ գործարարը կամ քաղաքացին դրան միանգամից կգա: Մինչեւ մտածողություն փոխվի, բնությունը շատ կտուժի: Ուստի հարկ է գործնական քայլերի դիմել:

Եվրոպան, որ այսօր աչքի է ընկնում ոլորտում մաքրությամբ, դրան հասել է շարունակական խստացումների շնորհիվ:

Դեռ 2014թ. Ֆրանսիան արդեն  5,3%-ով կրճատել էր ջերմոցային գազերի արտանետումները: Եվ այսօր էլէներգիայի 80%-ը ստանում է ատոմակայանից (իսկ ի՜նչ եռանդով էր ժամանակին մերը փակել փորձում…):

Լատվիայում էլ CO2-ի արտանետումները քիչ են, ավելին՝ ամենացածրն են Եվրոպայում: Իսկ Նոր Զելանդիայի ջերմոցային գազի արտանետումները թեեւ 1990-ից ավելացել են 28%-ով, գետափերը, լճերն ու անտառները այնքան լավ են պահպանվում, որ ստանում են բնության նվերը՝ մաքուր օդը:

Անթիվ անտառների եւ լճերի երկիր է Ֆինլանդիան: Այս երկրի 75%-ը ծառաստան է, բայց էլի են ավելացնում:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (1-ին մաս)… Ինչ են պատմում շումերա-աքքադական, խուռիական, բաբելոնյան, ուգարիտյան… հին եբրայական աղբյուրները…

Նախորդ տարվա մեր վերջին թողարկումներում (թիվ 41-43) փաստարկված խոսեցինք այն մասին, թե ինչու է ասվում, որ բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է: Ու խոստացանք, իբրեւ թեմայի շարունակություն, ներկայացնել, թե ինչ են ասում օտար աղբյուրները Հայաստանի մասին:

Ըստ Բերոսոսի (ծնված Ք.ա. 350 թ., եւ ստացած լինելով ժամանակի համար դասական կրթություն, նա 290թ. Ք.ա. վերադառնալով Բաբելոն՝ Սելեւկյան Անտիոքս Ա Սոտեր արքայից պատվեր է ստանում գրելու Բաբելոնի պատմությունը հունարեն) հաղորդած ավանդության՝ Աստված արարչությունից հետո վեց անգամ հայտնվում է մարդկանց՝ տալով պատգամներ (այդ թիվը համընկնում է աստվածային համարված սրբազան գրքերի քանակին): Սակայն մարդկանց մեղսագործությունը սպառեց Աստծո համբերությունը, եւ Աստված որոշեց պատժել նրանց ջրհեղեղով: Աստծո արդարադատ աչքը չանտեսեց նաեւ մի քանի բարեպաշտներին՝ Քսիսուտրոս արքայի գլխավորությամբ: Հենց նրան էլ պատվիրեց գրի առնել աշխարհի պատմությունը ու թաքցնել հողի տակ, ջրհեղեղից փրկվելու համար պատրաստել մեծ նավ: Երբ ամեն բան պատրաստ էր, արքան ցանկացավ իմանալ, թե ուր պետք է հասնի իր նավը: Երկնքից պատասխան ստացվեց. «Աստվածների մոտ»:

Ջրհեղեղը ոչնչացրեց մեղսագործ մարդկությանը: Հասնելով ցամաքի՝ արքան իր կնոջ, դստեր եւ նավավարի հետ դուրս եկավ նավից եւ փրկարար լեռան վրա զոհ մատուցեց: Գոհացած աստվածներն անմահություն շնորհեցին նրանց եւ ընդունեցին իրենց մեջ: Նավում մնացածները դուրս եկան եւ սկսեցին փնտրել արքային ու նրա երեք ուղեկիցներին, սակայն ապարդյուն: Երկնքից եկող ձայնը նրանց տեղեկացրեց չորս ընտրյալների ճակատագրի մասին, պատվիրեց վերադառնալ, գտնել թաքցված Սուրբ գրքերն ու քարոզել բոլորին, վերահիմնել Բաբելոնը: Աստվածային խոսքից հայտնի դարձավ նաեւ, որ իրենց փրկության երկիրը Հայաստանն է:

Բերոսոսն ավելացնում է, որ նավի բեկորները մինչեւ իր ժամանակները պահպանվել են Հայաստանի լեռներում, որոնցից մարդիկ, պոկելով ձյութի կտորներ, թալիսմաններ են պատրաստել իրենց համար (Ջրհեղեղի պատմությունն ըստ Բերոսոսի, տես Schnabel, 1923, էջ 264-266; Հովսեպոս Փլավիոս, Երեւան, 1976, էջ 54-55):

Հիշենք Բերոսոսի պատմությունը՝ սեպագիր հիշատակարաններով վկայված հին Միջագետքը: Երբ բարեպաշտ արքան ցանկացավ իմանալ, թե ո՞ւր պիտի հասնի իր նավը փրկվելու համար, երկնքից պատասխան լսվեց. «Աստվածների մոտ»: Իսկ երբ փրկվածները ցած իջան նավից, երկնային ձայնը ավետեց, որ նրանք Հայաստանում են…:  
Continue reading

Անդրադարձ.- մարզական աշխարհի տարեվերջյան խաչմերուկներ – Երբ վեր է խոյանում երկրի դրոշը եւ հնչում է հիմնը… Մերոնք 170 մեդալ են նվաճել… Եվս մեկ հայի (բռնցքամարտիկ Միշա Ալոյանի) մեդալազրկում՝ Միհրան Հարությունյանից հետո… Տարվա լավագույն մարզիկը՝ Արթուր Ալեքսանյան… Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ… Շախմատային խաչմերուկ… Մարզական այլ լուրեր…

Անդրադարձ. մարզական աշխարհի տարեվերջյան խաչմերուկներ

Երբ վեր է խոյանում երկրի դրոշը եւ հնչում է հիմնը

Նախորդ տարեվերջին Հայաստանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին, նա մասնակցեց Հայաստանի 10 լավագույն մարզիկների մեծարման ու պարգեւատրման հանդիսավոր արարողությանը:

Խոսելով սպորտային իրադարձություններով եւ հաջողություններով լի անցնող 2016թ. մասին՝ նախագահը մարզաշխարհի համար ամենակարեւոր իրադարձությունը համարել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացավ արժանապատվորեն՝ երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստան բերելով օլիմպիական ոսկին: Ինչպես դա, այնպես էլ 2016թ. աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնություններում շահած մեդալները, երկրի ղեկավարի համոզմամբ, տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են: Նախագահը վստահեցրեց, որ պետությունը շարունակելու է ամեն տարի ավելացնել սպորտին ուղղված միջոցները. «Ես ուրախ եմ, որ Հայաստանում ամեն տարի նոր մարզադահլիճներ, նոր մարզադպրոցներ են շահագործման հանձնվում եւ, իհարկե, շատ գնահատելի է, որ դա տեղի է ունենում պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում նաեւ: Շահագործման հանձնվեց, օրինակ, օլիմպիական կոմիտեի ամբողջ համալիրը, վերջերս շահագործման հանձնեցինք Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճները՝ շքեղ, մեծ, հարմարավետ, ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող: Այսպես կարող եմ շահագործման հանձնված մարզադաշտերի ու մարզադպրոցների թվարկումը շարունակել: Երբ մեր հրաշալի մարզիկները աշխարհի տարբեր վայրերում, տարբեր սպորտային հարթակներում վեր են խոյացնում Հայաստանի եռագույնը կամ հնչեցնում են մեր հիմնը, բնական է, որ յուրաքանչյուր հայ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի հպարտությամբ է լցվում: Բայց կարեւորը, կարծում եմ, նաեւ այն է, որ նրանք դառնում են խորհրդանիշներ, ու երիտասարդ սերունդը, երեխաները սկսում են հետեւել նրանց»:

Սերժ Սարգսյանը հպարտությամբ նշեց, որ Հայաստանը դարձել է շախմատային երկիր, որովհետեւ, նախ եւ առաջ ունեցանք Տիգրան Պետրոսյան: Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, չնայած առաջնությունն այնքան էլ հաջող չի գնում, բայց, ըստ նախագահի, ֆուտբոլը մեծ ապագա ունի մեր երկրում, որովհետեւ այս միջոցառմանը նոերկա են «Արարատ 73»-ի տղաները, ովքեր ուղղակի մեզ հպարտության զգացում են ներարկում: Վստահությունն ավելանում է, երբ Հենրիխ Մխիթարյանն իր նոր գոլերով հազարավոր երիտասարդների, երեխաների հպարտություն է ներշնչում: Իսկ այն փաստը, որ Արթուր Ալեքսանյանը Ռիոյում դարձավ օլիմպիական չեմպիոն, դա ոգեւորել է բոլոր հայ մարզիկներին:

Մերոնք 170 մեդալ են նվաճել

2016թ. ամփոփելով՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նշեց, որ անցած մարզական տարում հայ մարզիկները՝ մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաեւ 4 օլիմպիական մեդալ: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը:

2016թ. մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե եւ 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե եւ 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաեւ հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:   Continue reading