1. Նորի՞ց բարեկամա-ցավ – Հայ-ռուսական գործընկերությունը միշտ համարվել է բարեկամական, սակայն երբեք զերծ չի եղել այնպիսի միակողմանի վտանգներից, որոնք մշտապես վնասարար են եղել Հայաստանի համար, որից շահել է եւ՛ Ռուսաստանը, եւ՛ այդ երրորդ կողմը… / 2. Հերթական հանդիպում՝ դադարից հետո – Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի միջեւ…

Նորի՞ց բարեկամա-ցավ

Հայ-ռուսական գործընկերությունը միշտ համարվել է բարեկամական, սակայն երբեք զերծ չի եղել այնպիսի միակողմանի վտանգներից, որոնք մշտապես վնասարար են եղել Հայաստանի համար: Իսկ Ռուսաստանի համար եղել են օգտակար եւ շահավետ: Այսինքն՝‘ռուսական կողմը մի երրորդ երկրի հետ, ասենք՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի կամ Վրաստանի, իր հարաբերությունները բարելավելու նպատակով ստորադասել է իր ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերը, որից շահել է եւ՛ Ռուսաստանը, եւ՛ այդ երրորդ կողմը:

Հարյուրամյակների պատմական իրողություններ կան, որ այս ճշմարտությունը թույլ չեն տալիս թաքցնել:

Այսօր էլ Ռուսաստանը մեր թշնամիների հետ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի, ռազմա-քաղաքական ու տնտեսական ծրագրեր է նախաձեռնում, անգամ զանգվածային ոչնչացման զենքեր է վաճառում, որտեղ հայկական շահերը անտեսված են լիովին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օրերս կրկին մտահոգիչ է համարել վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հակահայ հայտարարությունները: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ հանդիպմանը կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնել երկկողմ կապերն առավել ամրապնդել:   Continue reading

«Ելք»-ը խոստովանեց Տարոն Մարգարյանի առավելությունը – Ինչպես ասում են՝ լավագույն գնահատականը հակառակորդի գնահատականն է… Տարոն Մարգարյանն իր թիմից պահանջել է, որ որեւէ մեկն այս պահին հրաժարականի դիմում չներկայացնի, շարունակեն աշխատել, որ չխաթարվի քաղաքապետարանի աշխատանքը, աշխատեն՝ մինչեւ ընտրությունները…

Տարոն Մարգարյանի քաղաքապետ մնալը ամենաշատը ձեռնտու կլիներ հենց նոր իշխանություններին: Մի կողմ թողնենք այն, որ նրանք նախ կապացուցեին, որ իսկապես սիրո ու համերաշխության մթնոլորտ են ձեւավորում, վենդենտա չեն անում եւ այլն: Նրանք նաեւ իրենց այդքան սիրած միջազգային հանրությանը կապացուցեին, որ այնքան ճիշտ իշխանություն են, որ ՏԻՄ հարթակ չեն մտնում, ՏԻՄ ինքնուրույնությանը, որին այնքան է հավան է միջազգային հատվածը, չեն խոչընդոտում:

Մինչդեռ… ապացուցվեց ճիշտ հակառակը: Եվ դա արեցին հենց իշխանությունները, իմա՝ Նիկոլ Փաշինյանը: Այն, ինչի համար նրանք քննադատում էին նախկին իշխանություններին՝ դատական համակարգի անանկախություն, իբրեւ մահակ գործածում, ՏԻՄ-երի գործերին կոպտորեն միջամտություն եւն, այսօր անում են հենց իրենք՝ մի քիչ ավելի վատ՝ գավառական տարբերակով:

Ինչեւէ, նախկին ու ներկա իշխանությունների մասով իսկը բնութագրող մրից ելանք, մրջուրն ընկանք-ի տարբերակը մի կողմ թողնելով, խոսենք մի բանի մասին, որ այս օրերին շատերի ուշադրությունից դուրս մնաց:

Մինչ այդ, փակագծերում անկեղծանամ: Տարոն Մարգարյանի հրաժարականը սրտովս չէ: Ու ոչ այն բանի համար, որ նա հորեղբայրս է կամ հարսանիքիս քավորը (վերջինի մասով մի փոքրիկ հուշում՝ հարսանիք չեմ արել) կամ անթերի է եղել ամեն ինչ:   Continue reading

Դամոկլյան սուր՝ Ջավախքի վրա՞ – Մինչեւ այժմ էլ վրացական իշխանությունններն արգելում են հայերեն դասագրքերի եւ գեղարվեստական գրականության մուտքը Վրաստան, որը կատարյալ անհեթեթություն է – Հայերենը չի դառնում տարածաշրջանային լեզու Ջավախքում, որը չի հակասում պետական լեզվի կարգավիճակին… Կարծում եմ՝ վրացական իշխանությունները պետք է սթափվեն ու զգաստանան, եթե չեն ցանկանում երկրի կործանումը…

Ջավախքում, ինչպես միշտ անհանգիստ է եւ անկանխատեսելի:

Խնդիրն այն է, որ վրացական իշխանությունները ոչ մի կերպ չեն հաշտվում վիրահայության մարդկային եւ ազգային իրավունքների առկայության հետ:

Իհարկե, ներկայումս Վրաստանում շատ բան փոխվել է դեպի դրականը, հաստատվել են եվրոպական որոշակի չափանիշներ եւ այլն: Սակայն ազգային փոքրամասնությունների խնդիրները մինչեւ այժմ էլ լուծում չեն գտնում, քանի որ Վրաստանը չի թոթափում փոքր կայսրության կարծրատիպը եւ կայսերական իր պղտոր նկրտումները:

Մոտ օրերս Ախալցխայում ոմն ստահակ Գելաշվիլի հրապարակավ հայհոյել է տեղի հայերին, իրեն պատկանող ավտոմեքենայով շրջափակել հայերի ճանապարհը, որպեսզի վախ սերմանի եւ անհարմարության զգացում առաջացնի հայերի շրջանում: Համոզված ենք՝ սա արվում է որոշակի սցենարով եւ նպատակ ունի հայաթափել քաղաքն ու շրջակա գյուղերը:

Իսկ այս քաղաքը (հին հայկական Ախուխա) եւ Սամցխեն պատմական հայկական տարածքներ են, որտեղ հայերը նախկինում տեր ու տիրական էին: Նման քստմնելի դեպքեր մոտ անցյալում եւս եղել են, օրինակ՝ սպառնալից  թռուցիկների տեսքով, որոնք փակցվել են շենքերի պատերին եւ այլն:

Սա վերաբերում է նաեւ ջավախքահայությանը, որն անարդար ձեւով ճնշումների թիրախ է դառնում արդեն որերորդ անգամ: Խոսքը նրբաբնույթ մի հարցի մասին է:   Continue reading

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին.- Նժդեհին պետք է գեներալիսսիմուսի կոչում տալ – Եվ հօդս ցնդեցին թյուրք ցեղախտիրների՝ պանթուրքական մեգապետություն ստեղծելու նկրտումները – Սա երախտիք է ոչ միայն հայության առջեւ, այլեւ՝ Ռուսաստանի եւ ամբողջ հնդեվրոպական աշխարհի առջեւ… Նժդեհի ռազմա-քաղաքական ուղին աշխարհաքաղաքական հետեւանքների իրավական ու փաստացի ուժով բավարարում է, գերազանցել է «գեներալիսսիմուս» ռազմատիտղոսի շնորհման նշյալ չափանիշերը՝ հընթացս դրանք սրբագրելով անգամ…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝

ՀՀ ԶՈՒ պահեստազորի մայոր, ԼՂՀ ՊԲ առաջին հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ Գարեգին Ղազարյանից

Բաց դիմում

Խորարգո նախագահ: Խնդրում եմ Ձեր՝ առաջնային վերաբերմունքն ու գերակա զորակցությունը բացառապես  անանձնական գերխնդրի լուծման գործում:

«Գեներալիսսիմուս» (լատիներեն՝ «բոլորից  գլխավոր») գերագույն զինվորական կոչումը (հիմնված Ֆրանսիայում, 16-րդ դարում), որպես կանոն, շնորհվել է՝ ա) միապետական հարստությունների (նախ՝ «դինաստիա» իմաստով) «երկնագույն  արյան» տերերին՝ երբեմն անկախ զուտ ռազմական գործոնից, բ) որոշ, ճանաչված թե չճանաչված, երկրների բռնապետներին, գ) պատերազմի ժամանակ միացյալ կամ դաշնային բանակներ հրամանատարած զորավարապետներին, դ) ընդհուպ այնպիսի ռազմագործիչների, որոնք պետություն չեն ներկայացրել, կամ նրանց գլխավորած զինյալ պայքարը  չի էլ պսակվել պետականության հաստատմամբ (Կովկասի մահմեդական լեռնականների առաջնորդ, իմամ Շամիլ (19-րդ դար, Օսմանյան Կայսրության սուլթանի կողմից), Չեչենական առաջին պատերազմի հաղթորդ, ԽՍՀՄ օդուժի գեներալ-մայոր  Ջոհար Դուդաեւ (հետմահու, 1996թ., Իչկերիայի խորհրդարանի կողմից) եւ այլք), ընդհանուր թվով՝ շուրջ 80 անձի:

Այնինչ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը (Նժդեհ, 1886-1955), անչափազանցորեն եզակիազոր միտք+զենք+ձիրք եռամիությամբ, ինչպես գիտեք, ոչ միայն կանգնած է եղել Հայոց վերածին պետականության ակունքներում (Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսավար՝ 1918թ., որ «հիմը դրեց Հայկական Պետության» (Նժդեհ), Ինքնավար Սյունիք-Լեռնահայաստան-Հայաստան՝ 1920-1921թթ., իր բարձրակետում Լեռնահայաստանը միավորել է Սյունիքը, Վայոց ձորը, Արցախի եւ Նախիջեւանի որոշ մասերը), այլեւ, դասականորեն սպառազեն, կանոնավոր մենաբանակ նույնիսկ չունենալով, առավելապես դավիթբեկյան ուխտով ջամբված եւ բազում նոր մարտավարական հնարքներ կիրառած շարժուն զորախմբերով (արդի ռազմաշխարհում հայտնի արագ հակազդման ուժերի նախատիպ մարմնացնող Գայլավաշտեր), բախտորոշ պատմափուլում հաղթել է ընդդեմ հայոց պետականության փաստացի միավորված կամ դաշնակցած, ճանաչված թե  չճանաչված մեծաքանակ, նույնիսկ մեծ պետությունների ընդհուպ կանոնավոր զորամասերին ու զորամիավորումներին, որոնցում, ի հավելումն իսկ, խառնամբոխված էին կրոնադավանական լայնագույն համապատկեր ամբողջացնող ազգեր ու ազգություններ (աստվածամերժներ, մահմեդական եւ քրիստոնեական տարբեր հարանվանությունների կրողներ, հուդայական հրեաներ, բուդդայական կալմիկներ, բրիտանական հեռահսկա Հնդկաստան գաղութից Արցախ ներմուծված սիփահիներ… կամ, հենց Նժդեհաբար՝ «մի ամբողջ Բաբելոն»). այսպես հորջորջյալ՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն, Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Օսմանյան Թուրքիա, Շարուրի, Նախիջեւանի, Վեդիբասարի, Զանգիբասարի, Սուրմալուի գավառի տարածքներում  սարքածո Արազդայանի եւ Նախիջեւանի Հանրապետություններ՝ հետագայում միավորյալ Արաքսի Հանրապետության մեջ, Նախիջեւանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Կարսի մարզի տարածքում սարքածո Հարավարեւմտյան Հանրապետություն, Պարսկաստան՝ Շարուր-Նախիջեւանի առնչությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Շարուր-Նախիջեւանի առնչությամբ, Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն (ՌԽԴՍՀ), Բրիտանական Կայսրություն, մինչեւ անգամ Հայաստանի Հանրապետություն՝ ՀՅԴ իշխանությունների խոչընդոտիչ գործելակերպի նկատառմամբ, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։   Continue reading

Վարդավառյան Աստվածականչ – Հայ արիները կնշեն  Հայոց աստվածային համակարգի 8 աստվածներից մեկի՝ Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը… Սրբազան ծես է – Աստղկականչ՝ ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման… Այդ սերն է, որ մեզ ինքնաճանաչվելու եւ արարչական մեր գենը մաքուր պահելու «պահանջ» է դնում…

Հայ արիները հուլիսի 14-ին եւ 15-ին կնշեն  Հայոց աստվածային համակարգի 8 աստվածներից մեկի՝ Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը:

Նախորդ տարի հայ արիները Վարդավառը նշեցին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, Արաքս գետի ափին: Եվ 5 թիվն էլ հենց այնպես չէր ընտրված: Մեր ուսումնասիրությունների համաձայն, 5-ը Հայոց Աստղիկ Աստվածուհու ծածկագրային թիվն է:

Նախորդ տարվա բոլոր 5 խմբերը այս տարի Վարդավառը կնշեն Սեւանի ափին՝ մեկտեղ: Հուլիսի 14-ին առավոտյան ժամը 5:00-ին սրբազան գաղտնածես կարվի: Այն, եթե փորձենք մատչելի բացատրել, յուրօրինակ Աստվածականչ է՝ Աստղկականչ՝ ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման: Հենց այդ սերն է, որ մեզ ինքնաճանաչվելու եւ արարչական մեր գենը մաքուր պահելու «պահանջ» է դնում:   Continue reading

«Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը… Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրան»-ի կարմիր գորգի վրա վարդավառյան ջուր լցրեց հայ լրագրողների վրա… Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը… «Ոսկե ծիրան»-2018-ի մրցանակակիրները… Սերգեյ Խաչատրյանը կբացի Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը… Հասմիկ Պապյանն Արցախում հանդես կգա մենահամերգով… Ստեփան Զորյանի «Փայտե մարդը»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում… Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Մանկական Եվրատեսիլ»-ին…

«Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը

Երեւանում տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը:

Կինոփառատոնն այս տարի անցկացվում է 15-րդ անգամ, եւ առաջին տարին չէ, որ այն համընկնում է Վարդավառ տոնի հետ:

Կինոփառատոնի բացումը պաշտոնապես կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս տարվա փառատոնի հատուկ հյուրն անվանի ռեժիսոր Դարեն Արոնովսկին է: Նախորդ տարիներին հատուկ հյուրերի ցանկում արդեն հասցրել են լինել Օռնելա Մուտին, Կլաուդիա Կարդինալեն եւ Ֆաննի Արդանը:

Հանրության համար ելույթ կունենա «Գողթ» խումբը, իսկ երեկոն կվարեն ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը եւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրանի» կարմիր գորգի վրա ջուր լցրեց հայ լրագրողների վրա

Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» հոբելյանական՝ 15-րդ կինոփառատոնը: Այն համընկավ Վարդավառի տոնի հետ, ընդ որում՝ ոչ առաջին անգամ: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում այս պահին ընթանում է կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Փառատոնի պատվավոր հյուրն աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին է, որը կարմիր գորգին հայտնվեց ամենավերջում: Նա լրագրողներին հայտարարեց, որ գիտի՝ Հայաստանում այսօր Վարդավառ է, եւ ջուր լցրեց ներկաների վրա:

Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում Հայաստանում եւ արդյո՞ք երկար է մնալու, ռեժիսորը պատասխանեց. «Ընդամենը երկու օրով եմ եկել: Հայաստանում ինձ հրաշալի եմ զգում»:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից.- Լեգենդների հանդիպում Երեւանում. Հաղթեց Լատինական Ամերիկան՝ 5:2… Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի լեգենդների խաղը Երեւանում… Ֆրանսահայ Յուրի Ջորկաեֆը Երեւանում գոլ խփեց լեգենդների խաղում… Ֆուտբոլի աշխարհի առաջնություն – 2018.- 1/2 եզրափակչի խաղերը – աշխարհի առաջնության մրցանակակիրները… Ֆրանսիայի հավաքականը՝ 2018թ աշխարհի չեմպիոն, Խորվաթիան՝ արծաթե մեդալակիր… Բելգիան՝ բրոնզե մեդալակիր… Եզրափակիչ խաղին նախատեսվում է, որ ներկա կլինեն 14 երկրի ղեկավարներ… Նիգերիայի հավաքականի մարզիչը ֆուտբոլիստներին արգելել էր ռուս աղջիկների հետ քնել… «Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել.- Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ… ՀՖՖ-ն հանդես է եկել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախաձեռնությամբ… Հայ մրցավարները եւ տեսուչները կսպասարկեն եվրագավաթների եւ Մ-19 Եվրոպայի առաջնության հանդիպումները… Հայկական ակումբների մեկնարկը եվրագավաթներում – չհաջողված մեկնարկներ… Փյունիկ»-ի մարզաբազայում պայմաններն իդեալական չեն… «Արարատ-Արմենիա»-ն ներկայացրեց մարզչական շտաբը… Կայացել է ՀՀ առաջնությունների եւ գավաթի խաղարկության վիճակահանությունը… Հայաստանի հավաքականի հարձակվողը չի մեկնել Ադրբեջան… ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւս հայտնվել է հրաժարական տալու կարգավիճակում… Ով կփոխարինի Ռուբեն Հայրապետյանին… «Շիրակ»-ը, ապա «Բանանց»-ը պնդում են, որ ՀՖՖ-ն խաթարում է ակումբների աշխատանքը… Հայաստանը կմասնակցի բասկետբոլի Եվրոպայի Մ-20 առաջնությանը… ՖԻԴԵ-ում մեկնաբանել են Կիրսան Իլյումժինովին հեռացնելու մասին որոշումը… Այլ մարզական լուրեր…

Մարզաշխարհի խաչմերուկներում

Լեգենդների հանդիպում Երեւանում. Հաղթեց Լատինական Ամերիկան՝ 5:2

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած համաշխարհային ֆուտբոլի լեգենդար վետերանների խաղում մրցեցին Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի խորհրդանշական հավաքականները: 5:2 հաշվով հաղթեց Լատինական Ամերիկան:

Գոլերը.

Եվրոպա. Լուիշ Ֆիգու, Յուրի Ջորկաեֆ:

Լատինական Ամերիկա. Գաբրիել Բատիստուտա, Խավիեր Սավիոլա, Դուեյն Դե Ռոսարիո (դուբլ), Բեբետո:

Նշենք, որ հանդիպման երկրորդ խաղակեսին տրիբունայից հետեւեց նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի լեգենդների խաղը Երեւանում

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մեկնարկել է Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի ֆուտբոլային լեգենդար վետերանների հանդիպումը:

Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռոնալդոն, Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:

Եվրոպայի հավաքականում հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Խրիստո Ստոիչկով, Կախա Քալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:

Հանդիպմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, այժմ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

Ֆիգուն, Կաֆուն եւ մյուս աստղերը՝ Երեւանի ֆան-գոտու հյուրեր

Երեւան ժամանած համաշխարհային ֆուտբոլի լեգենդար խաղացողները Ազատության հրապարակում բացված ֆան-գոտում ցուցադրել են իրենց վարպետությունը եւ ֆրիսթայլի դաս տվել ներկաներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին «Հանրապետական» ստադիոնում մրցելու են Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի վետերանների խորհրդանշական հավաքականները:

Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռոնալդոն, Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:   Continue reading

Վարդավառյան Աստվածականչ – Հայ արիները նշում են Աստղիկ Աստվածուհու տոնը՝ Վարդավառը…

Հայ արիները հուլիսի 14-ին եւ 15-ին նշում են  Հայոց աստվածային համակարգի 8 աստվածներից մեկի՝ Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը:

Նախորդ տարի հայ արիները Վարդավառը նշեցին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, Արաքս գետի ափին: Եվ 5 թիվն էլ հենց այնպես չէր ընտրված: Մեր ուսումնասիրությունների համաձայն, 5-ը Հայոց Աստղիկ աստվածուհու ծածկագրային թիվն է:

Նախորդ տարվա բոլոր 5 խմբերը այս տարի Վարդավառը նշում են Սեւանի ափին՝ մեկտեղ:

Հուլիսի 14-ին առավոտյան ժամը 5:00-ին սրբազան գաղտնածես արվեց: Այն, եթե փորձենք մատչելի բացատրել, յուրօրինակ Աստվածականչ է՝ Աստղկականչ՝ ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման: Հենց այդ սերն է, որ մեզ ինքնաճանաչվելու եւ արարչական մեր  գենը մաքուր պահելու «պահանջ» է դնում:

Սրբազան ծեսից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները նավակով լճի խորքերը գնացին՝ դաղձի եւ ուրցի թրմաջուրը ջրերում շաղ տալու համար՝  ի փառս Հայոց սիրո Աստվածուհու եւ ի նշան հայոց աղջիկների՝ նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 24-ի (502) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. «Լուսանցք»-ին տրվող հերթական գնահատականը – «Լուսանցք»-ն էլի էր հաքերական հարձակման ենթարկվել անցած 10 տարիներին, բայց այս անգամ թափն ուրիշ էր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության ինքնատիպ պաշտոնական կայքըից-www.hayary.org…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվեք հայկական ազգայնական,  ավանդական եւ ազգային արժեքները լուսաբանող «Լուսանցք»  շաբաթաթերթը…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Արական եւ Էգ(Իգ)-ական Ակունքներին)  ողջունելուց  հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ –(http://www.hayary.org/wph/?p=33)- Փա՛ռք Հային  ու Հայքին,  Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու  Տիեզերքի Արարչին – http://www.hayary.org/wph/ (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջhttps://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal

2. Ցեղամոլն ու «գորշ գայլերը»՝ միասին – Թուրքիայի վերընտրված նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր ու ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թեւը համարվող «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին խորհրդարանական դաշինք են կազմել… Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ իր ղեկավարած «Յենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը կրկնում են Թուրքիայի նախագահի օսմանա-սուլթանական «սահմանադրական» քայլերը…

3. Իլհամ Ալիեւը կբանակցի միայն Արմեն Սարգսյանի՞ հետ… Նաեւ մեկ մտայնություն կա, որ Հայաստանի վարչապետը ամբողջապես չի տիրապետում արցախյան բանակցությունների տարիների փորձին, ինչը նաեւ բանակցություններում միայն Հայաստանի կողմից հանդես գալու պայմանի հետ գրեթե զրոյացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու հեռանկարը – նախագահ Արմեն Սարգսյանը պահպանում է իր կապերը նախկին իշխանության պատասխանատուների հետ եւ կարող է տեղեկացվել ու շարունակել բանակցություններն առանց նոր էջից սկսելու…

4. Նախիջեւանի ուղղությամբ հակառակորդի փորձը փորձանք դարձավ – Հայկական զինուժը թույլ չի տվել ադրբեջանցիներին՝ Նախիջեւանի ուղղությամբ դիրքային ամրապնդման աշխատանք կատարել, ինչը շատ կարեւոր է ոչ միայն ադրբեջանական կողմին հանդարտեցնելու, այլեւ Նախիջեւանի նկատմամբ ցայսօր նկրտումներ ունեցող Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին զգուշացնելու համար…

5.  Հայաստանը՝ իրականությունից դուրս պետությու՞ն – Քաղաքագետներն ավելի իրավական ձեւակերպում են տալիս՝ փոքրամասնության կառավարումը հակասահմանադրական է… Քաղաքական մեծամասնությունը հրաժարական տվեց, բայց ցայսօր, քաղաքական փոքրամասնությունը որպես իշխանություն, ըստ էության եւ քանակական առումով նույն փոքրամասնությունն է եւ ամեն պահի կարող է երկրում անկայուն իրավիճակ առաջանալ եթե…

– http://www.hayary.org/wph/?p=7029Ինքնիշխանության ցուցանումը` անվստահության դրսեւորում… / Նիկոլ Փաշինյանին թվում է իրենից առաջ Հայաստանի բոլոր նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Հայաստանը ծառայի կարգավիճակով են ղեկավարել, մեր սուվերենությունը ոտքի տակ տալով եւ ինքը փորձում է ամեն գնով, ամեն օր հիշեցնելով «մեր սուվերենությունը»  եւ «անկախացնել»  Հայաստանը… Թե՞ հենց ինքն է վախենում Հայաստանը ոչ ճիշտ ղեկավարելով ստորադասել մյուս երկրների նկատմամբ…

– http://www.hayary.org/wph/?p=7018 – Ցավով ու կանխահաս վտանգի ահազանգով.- «Անգլուխ ձիավորը»՝ գերագույն հրամանատար կամ՝ ինչպես է առաջնորդին ամբոխը շարժում…  «Լուսանցք»-ը միշտ կողմնակից է բնականոն զարգացումներին, քանի որ զենքի ուժով քաղաքականությունը նաեւ հակառակ համարժեք պայքար է արթնացնումԲոլոր հեղափոխությունները վերջնահաշվում ավարտվում են խեղափոխությամբ, ինչն ամեն օր մոտեցնում է պետության կործանումը՝ օտար տարաբնույթ ներխուժումների համապատկերում

6. Ձնագնդի, որ իրականում կհավաքի բոլորին – Մուղդուսիա-բերիական Հայաստանին վերադարձ չկա՛… Այստեղ գործում են նաեւ երկակի ստանդարտները, մի կողմից ՀՀԿ-ական գործիչների ձերբակալություններ, մյուս կողմից՝ ՀՀԿ-ականների իշխանության ժամանակ ձերբակալվածների ազատում… Շատերն են մտահոգված ԱԱԾ-ի որոշակի գործողություններից, որ հանկարծ չդառնա Նիկոլ Փաշինյանի անձնական կառույց-գործիքը՝ ինչը կսասանի պետության հիմքերը…

7. Թավշյա հեղափոխությունը չպե՛տք է թավշե պայմաններ ստեղծի աղանդների համար.- Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին… Աղանդների խնդիրը նաեւ ծանր հարված է մեր բանակին եւ պաշտպանունակությանը, քանի որ նրանք չեն ուզում ծառայել – սա արդեն լուրջ հանգամանք է, որը սթափության յուրօրինակ ուղերձ է մեզ / Մենք հոգ ենք տանում հոգեւոր դաշտի մաքրության համար, որը մեզ համար կենսական նշանակություն ունի…

8. Կրոնական հեղափոխությունը սպառվեց.- Նոր Հայասատան-Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները դեռ շարունակում էին բողոքի աննշան ցույցեր անել:  Գյումրիում եւս պահանջեցին կաթողիկոսի հրաժարականը… Կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաներն ու աղոթել… Կաթողիկոսի հրաժարական պահանջողները ինքնահաստատվում են… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրենության հայտարարությունը…

9. «Սեւանյան ամառ- 2018».- Սեւանի ափին մեկնարկեց հանգստի սեզոնը… Հայաստանում առաջին անգամ կհնչի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան… Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի քայլող արձանը՝ Գյումրիում… Երեւանում տեղադրվեց առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը… Վաշինգտոնում տեղադրվել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին… Ազնավուրի հրապարակում կտեղադրվեն Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի եւ Արա Վահունու պատվո աստղերը… «Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 8-15-ը։… Երեւանի կոնյակի գործարանը տեղեկացնում է լեգենդար Երեւան կոնյակի վերածնունդի մասին… «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումներին մնացել են հաշված օրեր… Ախալքալաքի Մերենիայի վանքը ճանաչվել է մշակութային ժառանգության հուշարձան… Ախալքալաքի եւս մեկ եկեղեցի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել… Ախալքալաքի բերդը փլուզման եզրին է… Ախալքալաք.-  Անհետացող ժառանգություն… Միջոցառումների շարք Կուլիկամ գյուղում… ՋԱՀ-ը խրախուսական մրցանակներ հանձնեց «Ընթերցման օլիմպիադայի» մասնակիցներին… Աշխարահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն այստեղ է՝ քաջալերելու երիտասարդ արվեստագետներին… Եկեղեցական.- Վարդավառ… երբ սկեսուրը հարսնացուին զբոսանքի է տարել… «Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումներ.- «Վարդավառի տոնը Երեւանում» սկսվել է հունիսի 7-ից… Ջրցան մեքենաների շքերթ՝ Վարդավառի տոնին… Հայաստանում տոնում են Վարդավառը – Կոչ քաղաքացիներին՝ Վարդավառին պահպանել համակեցության կանոնները… Երեւանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման 2-րդ կետը… Այլ մշակութային լուրեր…

10. Աշխարհի մարզական հեւքից.- Կառչած չեմ ՀՖՖ նախագահի պաշտոնից… «Շիրակը»-ն ու եւս 7 ակումբ հեռացվեց ՀՖՖ-ից… Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին… «Փյունիկ» ակումբը դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը… «Բանանց»-ն ուժերը չափեց Ուզբեկստանի չեմպիոնի հետ… Մարկոս Պիզելիի գոլը ճանաչվել է լավագույնը… Ֆուտբոլը զարգանում է, երբ դրանով զբաղվում են պրոֆեսիոնալները… ՀՖՖ-ն հանդես է եկել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախաձեռնությամբ… Մխիթարյանը վերադարձավ Լոնդոն եւ ողջունեց Սոկրատիսին… Բրազիլիայի հարձակվողի կինը մեղադրել է թիմի գլխավոր մարզչին… Շվեդիան դադարեցրեց աշխարհի առաջնության բոյկոտը… Ինչպես է Մոսկվան տոնում հավաքականի հաղթանակը… ՖԻՖԱ-ն դադարեցրեց համագործակցությունը Մարադոնայի հետ… Ֆրանսիայում մտահոգված են ՖԻՖԱ-ի մրցավարական նշանակումով… Մունդիալ-2018.- Անդրադարձ ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր մասնակիցներին եւ վիճակահանության արդյունքներին… Աշխարհի առաջնություններում ինքնագոլերի հակառեկորդ է գրանցվել… Լատինամերիկացի եւ Եվրոպացի աստղերը՝ միմյան դեմ.- Համաշխարհային ֆուտբոլի աստղերը կժամանեն Երեւան… Ազատության հրապարակում բացվեց ֆուտբոլի ֆան-գոտի… Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականին հաջողվեց հաղթահարել Եվրոպայի 2021թ. առաջնության նախընտրական փուլի արգելքը… Կարեն Ասրյանի հուշամրցաշարում… Գրոսմայստեր Սամուել Սեւյանը հաղթեց Philadelphia International մրցաշարում… Անդրե Աղասին ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի… Պրոֆեսիոնալ բռնցքամարտ «Սպասելիքներս մեծ են»… Թբիլիսյան մրցագորգում Հայաստանի ըմբիշներն անհաջող հանդես եկան… Այլ մարզական լուրեր…

– https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… /  http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

«Լուսանցք»-ին տրվող հերթական գնահատականը – «Լուսանցք»-ն էլի էր հաքերական հարձակման ենթարկվել անցած 10 տարիներին, բայց այս անգամ թափն ուրիշ էր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության ինքնատիպ պաշտոնական կայքըից-www.hayary.org…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվեք հայկական ազգայնական,  ավանդական եւ ազգային արժեքները լուսաբանող «Լուսանցք»  շաբաթաթերթը…  

«Լուսանցք» վերլուծական շաբաթաթերթը նախորդ շաբաթ՝ հունիսի 29-ին չհայտնվեց իր ընթերցողների սեղանին՝ տեխնիկական խնդրով պայմանավորված: Հաքերական հարձակման հետեւանքով մեր համակարգիչները տառացիորեն սատկել էին: Կորել էին թերթի նյութերը, թերթի կաղապարը նույնիսկ, մեր 10 տարիների էլեկտրոնային արխիվը:

Մասնագետներն օրեր շարունակ աշխատեցին, բայց վերականգնել կարողացան միայն թերթի կաղապարը, ինչի շնորհիվ էլ կարողացանք թողարկվել այսօր: Իսկ հաքերական ուղղությունը եւ ներքին էր եւ արտաքին: Արտաքինը թուրքական գիծ էր: Դա մեզ ուրախացրեց. նշանակում է՝ Թուրքիայի հետ կապված ամեն ինչ, ընդհուպ այդ պետության հեռանկարների հետ կապված մեր վերլուծություններում թիրախին ենք կպել: Ներքին ուղղությունը… դա էլ ոչինչ, գոնե կիմանանք՝ ումից ենք զգուշանում, եթե, իհարկե, գտնենք իրական հասցեատիրոջը:

Ոչ էլ նյութերը կարողացանք վերականգնել, որոնք նախապես, գաղափարական հիմունքներով փոխգործակցությամբ, պատվիրել էինք տարբեր քաղաքական գործիչների ու ֆինանսական ոլորտի մասնագետների:

«Լուսանցք»-ն էլի էր հաքերական հարձակման ենթարկվել անցած 10 տարիներին, բայց այս անգամ թափն ուրիշ էր: Վերականգնվելուց հետո մենք էինք, մեր դատարկ համակարգիչն ու թերթի դատարկ կաղապարը եւ այն համոզմունքը, որ ճիշտ գործ ենք անում. հայի նպատակներին հասնելու համար մեզ պետք է իրապես ազգային ու հզոր պետություն: Եվ, բնականաբար, դա մշտապես խանգարելու է հակահայ ուժերին՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:   Continue reading

Ցեղամոլն ու «գորշ գայլերը»՝ միասին – Թուրքիայի վերընտրված նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր ու ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թեւը համարվող «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին խորհրդարանական դաշինք են կազմել… Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ իր ղեկավարած «Յենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը կրկնում են Թուրքիայի նախագահի օսմանա-սուլթանական «սահմանադրական» քայլերը…

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն ավարտվեցին անսպասելի, քանզի շատերի համար անգամ անհասկանալի էր գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիմի հաջողությունը: Դա հաջողություն էր, քանի որ նույնիսկ նախագահի թիմը կարծում էր, թե խախագահի ընտրության համար 2-րդ փուլ կլինի: Սակայն գործող նախագահի հիմնական մրցակիցը՝ Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մուհարրեմ Ինջեին չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ:

Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նշանակված էին 2019-ի նոյեմբերին, սակայն այս տարվա ապրիլին երկրի նախագահը պնդեց, թե անհրաժեշտ է ժամանակ չկորցնել ու որքան հնարավոր է արագ կյանքի կոչել Սահմանադրության վերջին փոփոխությունները, որոնցով Թուրքիան խորհրդարանականից անցնում է նախագահական կառավարման՝ երկրի ղեկավարի ընդլայնված լիազորություններով:

Փոփոխությունների համաձայն լուծարվեց վարչապետի պաշտոնը, փոխարենը էականորեն ուժեղացվեց նախագահական ինստիտուտը: Փորձագետների համոզմամբ, արտահերթ ընտրությունները միայն մեկ նպատակ ունեին՝ է՛լ ավելի ամրապնդել Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նախագահը շտապես արտահերթ ընտրություններ անցկացնել, որպեսզի նոր Սահմանադրությամբ պայմանավորված բացի այս նախագահությունը, ունենա եւս 2 անգամ ընտրվելու հնարավորություն: Գործող նախագահին դա պետք է իր նորօսմանական եւ նոր համաթուրանական ծրագրերը կյանքի կոչելու համար, ինչը արդեն իրավական առումով բռնակալ դարձած Էրդողանին վտանգավոր է դարձնում ոչ միայն Թուրքիայի այլազգինռրի, այլեւ տարածաշրջանի երկրների եւ առհասարակ համաշխարհային կայության պահպանման համար:   Continue reading

Իլհամ Ալիեւը կբանակցի միայն Արմեն Սարգսյանի՞ հետ… Նաեւ մեկ մտայնություն կա, որ Հայաստանի վարչապետը ամբողջապես չի տիրապետում արցախյան բանակցությունների տարիների փորձին, ինչը նաեւ բանակցություններում միայն Հայաստանի կողմից հանդես գալու պայմանի հետ գրեթե զրոյացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու հեռանկարը – նախագահ Արմեն Սարգսյանը պահպանում է իր կապերը նախկին իշխանության պատասխանատուների հետ եւ կարող է տեղեկացվել ու շարունակել բանակցություններն առանց նոր էջից սկսելու…

Համաշխարհային մամուլը եւս գրեց այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել Իլհամ Ալիեւի հետ: Ինչն իրականում անիմաստ քայլ է դիտարկվում այդ պահին, անգամ զավեշտալի, քանի որ բանակցության մասին որեւէ խոսք չի եղել դրանից առաջ, իսկ Հայաստանի վարչապետը հրաժարվել է բանակցություններին ներկայացնել նաեւ Արցախը: Սակայն Մոսկվան երեւի թե կարեւորել է այդ ծանոթության գործընթացը՝ գուցե այսպես ցանկանալով Վաշինգտոնին ու Բրյուսելին ցույց տալ, որ ինքն է այսօր առաջնային դիրքերում՝ Հայաստանի նոր ղեկավարին բանակցության սեղանի շուրջ բերելու հարցում:

Նաեւ մտայնություն կա, որ Ադրբեջանի նախագահն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ցանկանում բանակցությունները շարունակել այնպես, ինչպես ցանկանում է Հայաստանի վարչապետը: Նրանք դեմ են, որպեսզի բանակցությունների սեղանին նստի նաեւ Արցախի նախագահը կամ ներկայացուցիչը: Սա խնդիրը այլ հարթություն է տեղափոխում, ինչին հաստատ դեմ է լինելու Ադրբեջանը: Կամ էլ՝ Բաքվի ներկայացմամբ, այս դեպքում բանակցությունների սեղանին կարող են մասնակցել միանգամից Արցախի երկու համայնքների ներկայացուցիչները՝ հայկական եւ ադրբեջանական (այս դեպքում վտարանդի)…

Եվ որպեսզի խուսափեն այս եւ այլ բանակցային փոփոխություններից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (Միացյալ Նահանգներ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը առավել նպատակահարմար են տեսնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը բանակցություններին:

Այստեղ եւս մեկ մտայնություն կա, որ Հայաստանի վարչապետը ամբողջապես չի տիրապետում արցախյան բանակցությունների տարիների փորձին, ինչը նաեւ բանակցություններում միայն Հայաստանի կողմից հանդես գալու պայմանի հետ գրեթե զրոյացնում է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու հեռանկարը: Իսկ Արմեն Սարգսյանը պահպանում է իր կապերը նախկին իշխանության պատասխանատուների հետ եւ կարող է տեղեկացվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, եւ ըստ այդմ, շարունակել բանակցություններն առանց նոր էջից սկսելու:

Ինչեւէ, Հայաստանի վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ եւ նրան տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի մասին։ Հայկական կողմն էլ վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները Երեւանում քննարկել են բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձել հակամարտության գոտում իրավիճակին:   Continue reading

Նախիջեւանի ուղղությամբ հակառակորդի փորձը փորձանք դարձավ – Հայկական զինուժը թույլ չի տվել ադրբեջանցիներին՝ Նախիջեւանի ուղղությամբ դիրքային ամրապնդման աշխատանք կատարել, ինչը շատ կարեւոր է ոչ միայն ադրբեջանական կողմին հանդարտեցնելու, այլեւ Նախիջեւանի նկատմամբ ցայսօր նկրտումներ ունեցող Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին զգուշացնելու համար…

Հուլիսի սկզբին ադրբեջանական զինուժը փորձել է սադրանքների դիմել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ:

Որոշ տեղամասերում փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչը խախտում է առկա հրադադարային իրավիճակը: Ի պատասխան՝ Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել եւ հակառակորդին թույլ չեն տվել կատարել իրենց առջեւ դրված խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթեւ (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1974թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,- գրել է մամուլի խոսնակը:

Փաստորեն, հայկական զինուժը թույլ չի տվել ադրբեջանցիներին՝ Նախիջեւանի ուղղությամբ դիրքային ամրապնդման աշխատանք կատարել, ինչը շատ կարեւոր է ոչ միայն ադրբեջանական կողմին հանդարտեցնելու, այլեւ Նախիջեւանի նկատմամբ ցայսօր նկրտումներ ունեցող Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին զգուշացնելու համար:

http://www.hayary.org/wph/?p=7028Նախիջեւանը՝ հենակետ երկու կողմերի համար… / Արցախի խնդիրը՝ որպես Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության եւ ռազմա-քաղաքական ոլորտի ողնաշար, Նախիջեւանի խնդիրը՝ այս առումով առաջիկա նպատակակետ… Ջավախքի խնդիրը՝ կարող է դառնալ Միացյալ Հայաստանի վերազարթոնքի մարտակոչը… / Այս ուղղություններով շահագրգիռ Հայաստանը կազդարարի տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը լինելու մասին…

Հայկական զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի եւ կենդանի ուժի կուտակումներին ու տեղաշարժին, նաեւ ծրագրված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմանը:   Continue reading

 Հայաստանը՝ իրականությունից դուրս պետությու՞ն – Քաղաքագետներն ավելի իրավական ձեւակերպում են տալիս՝ փոքրամասնության կառավարումը հակասահմանադրական է… Քաղաքական մեծամասնությունը հրաժարական տվեց, բայց ցայսօր, քաղաքական փոքրամասնությունը որպես իշխանություն, ըստ էության եւ քանակական առումով նույն փոքրամասնությունն է եւ ամեն պահի կարող է երկրում անկայուն իրավիճակ առաջանալ եթե…

Հայաստանում պետա-իրավական եւ քաղաքական մի այնպիսի վիճակ է, որն իրականում աննորմալ է: Ժողովրդական հուզումը կարողացավ այնպիսի պայմաններ ստեղծել, որ խորհրդարանի քաղաքական փոքրամասնությունը եկավ իշխանության, քանի որ քաղաքական մեծամասնությունը հրաժարական տվեց: Բայց ցայսօր, քաղաքական փոքրամասնությունը որպես իշխանություն, անգամ նոր կադրերի նշանակումներով, որ հաստատ իրենը չեն, մնում է՝ նույն փոքրամասնությունը եւ ամեն պահի կարող է անկայուն իրավիճակ առաջանալ, եթե Ադրբեջանը պատերազմ հրահրի կամ ներքաղաքական լուրջ ընդվզում առաջ գա:

Քաղաքագետներն ավելի իրավական ձեւակերպում են տալիս՝ փոքրամասնության կառավարումը հակասահմանադրական է… Այսինքն՝ մեր պետությունը օրենքից դուրս է գործում, ինչը կարող է վտանգավոր դառնալ, ինչպես վերը նշեցինք՝ արտաքին կամ ներքին սրացումների ժամանակ:

«Սահմանադրություն գրողները, երեւի առաստաղին են նայել, այն, չի համապատասխանում մեր հանրային կյանքին, այն նույնպես պետք է փոփոխության ենթարկվի»,- ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Ըստ նրա՝ Հայաստանի սահմանադրությունը պահանջում է, որ քաղաքականությունը հիմնված լինի կուսակցությունների վրա, սակայն Հայաստանում կուսակցային համակարգը ձեւավորված չէ. «ժամանակին  ամենահզոր թվացյալ կուսակցությունը փլուզվում է»:   Continue reading

Ձնագնդի, որ իրականում կհավաքի բոլորին – Մուղդուսիա-բերիական Հայաստանին վերադարձ չկա՛… Այստեղ գործում են նաեւ երկակի ստանդարտները, մի կողմից ՀՀԿ-ական գործիչների ձերբակալություններ, մյուս կողմից՝ ՀՀԿ-ականների իշխանության ժամանակ ձերբակալվածների ազատում… Շատերն են մտահոգված ԱԱԾ-ի որոշակի գործողություններից, որ հանկարծ չդառնա Նիկոլ Փաշինյանի անձնական կառույց-գործիքը՝ ինչը կսասանի պետության հիմքերը…

Մարտիմեկյան դեպքերի մեղավորների բացահայտումը կարող է մի այնպիսի հետաքրքիր իրականության հանգեցնել, երբ տարիներ շարունակ արդարություն գոռացողները կանգնեն ոչ պակաս պատասխանատվության առջեւ, որքան ժամանակի իշխանությունները:

Ավելին՝ դեռ պետք է ժամանակի սահմանադրական կարգի պաշտպանության տեսանկյունից դիտարկվի հարցը, ինչը կարող է հանգեցնել բոլորովին այլ արդարադատության, այսինքն՝ եղել է պետական սահմանադրական կարգի տապալման փորձ, եղել են սադրանքներ երկու կողմերից էլ եւ, ի վերջո, բանակը կատարել է այն պարտականությունը, կանխել է պետական կարգը տապալելու անօրինական փորձը (ընդդիմության մոտ հայտնաբերվել են նաեւ զենք-զինամթերք), որը տրված էր բանակին սահմանադրորեն:

Հիշեցնենք, որ մարտյան ցույցերն ընթանում էին նաեւ այլ երկրների դրոշները պարզած՝ գունավոր հեղափոխություններով անցած Ուկրաինայի ու Վրաստանի, Եվրամիության եւ չգիտես ինչու՝ նաեւ Իսրայելի…

Այնպես որ, բոլորի համար է ցանկալի, որ մարտիմեկյան դեպքերը, որի ժամանակ 10 զոհ գրանցվեց, իսկապես բացահայտվեն, եւ մեղավորները պատժվեն: Իրակա՛ն մեղավորները:

Մենք այն ժամանակ էլ, այսօր էլ ասում ենք, որ մեղավորներ կան երկու կողմում էլ:

Իմիջիայլոց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մեկ պատասխանատու կողմում էր, իսկ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ մյուս կողմում:

Վստահ ենք, որ ճիշտ դատավարության դեպքում երկու կողմերն էլ համապատասխան փաստեր եւ տեսաժապավեններ կներկայացնեն, որտեղ այսօր միա՛յն պահանջներ ներկայացնող շատ-շատերը նաեւ պատասխաններ պիտի տան…   Continue reading