ԵԽԽՎ-ն ընդդե՞մ ԵԱՀԿ-ի կամ՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի… Արցախի «օկուպացիայի» հարցը բանանաբումերանգային ձեւով տապալվեց, իսկ Սարսանգի ջրամբարը չի կարող ջուր տալ արցախցուն ոչնչացնել եւ Արցախը գրավել ցանկացող մարդագազանին…

ԵԽԽՎ-ն հերթական անգամ քննարկեց հակահայկական բանաձեւեր, որոնք ինչպես արդեն Եվրոպայում են բացահայտ խոսում, ադրբեջանական խավիարային քաղաքականության (այսպես կոչված՝ օրինական կաշառքի) հետեւանք են, ինչը մեկ անգամ էլ հիմնավորեց, որ եվրակաշառակերների պակաս չի զգացվում հին աշխարհամասում: Բայց կա նաեւ եվրոպացիների մի հատված էլ, որ ամենեւին չեն պաշտպանում այս գործելաոճը ԵԽԽՎ-ում՝ համարելով, որ դա վարկաբեկում է եվրաարժեքները:

Սրանք անգամ ողջունել են, որ հակահայկական բանաձեւերից մեկը հաջողվեց հանել օրակարգից: Դա իսկապես հաղթանակ էր այդ եվրոպական հատվածի համար, ինչը չի թաքցրել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը: «ԵԽԽՎ-ում, ցավոք, գիտենք՝ ինչ իրավիճակ է ստեղծված: Հայկական կողմը եւս կոշտ դիրքորոշում ուներ: Բայց ցավոք, չհաջողվեց բանաձեւերից մեկը հանել օրակարգից: Կարծում եմ, մեծ առաջընթաց էր, որ մյուս բանաձեւը չընդունվեց»,- նշել է նա: Դեսպանի խոսքով, ԵԽԽՎ-ն շահարկում է այն սկզբունքներով, որոնք նաեւ ԵԱՀԿ որդեգրած սկզբունքներն են ու «որդեգրել է մի գիծ, որով փորձում է անտեսել ԵԱՀԿ սկզբունքները»: Մինչդեռ, դիվանագետի խոսքով, ԵԱՀԿ-ն հստակ հայտարարել է, որ «ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում»:

Ինչու չհաջողվեց տապալել նաեւ ԵԽԽՎ մյուս զեկույցը: Հիշեցնենք, որ ասպարեզում «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», ինչպեսեւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» անվանումներով բանաձեւերն էին: ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, որին կողմ քվեարկեց 66, դեմ 70 պատգամավոր: Իսկ ահա մյուս զեկույցը, որ ներկայացրել էր Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչը, հաստատվեց քվեարկությամբ:

Կարծիք կա, որ արտաքին ճնշումները մեծ էին եւ ԵԽԽՎ-ն «հավասարակշռված քաղաքականություն տարավ»՝ մերժելով ԼՂՀ-ի մասին բրիտանացի պատգամավորի զեկույցը՝ ընդունելով Սարսանգի ջրամբարի մասին բոսնիացի պատգամավորի զեկույցը: Դրանք իրենց կարեւորությամբ տարբեր «քաշերի» բանաձեւեր էին եւ շատ տարբեր խնդիրներ են արծարծում: Իհարկե, Բաքվի համար կարեւոր էր մերժված բանաձեւը, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան գոհ չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների աշխատանքից: ԵԽԽՎ-ին ուղղված հայտարարությունը իրապես մեծ ազդեցություն ունեցավ քվեարկության ժամանակ:  Continue reading

Դավաճանության դեմքն ու գինը – Պետության պատասխանատուները անլուրջ են վերաբերում այն փաստին, որ հայաստանցիներն իրենց աշխատանքն ու հանգստավայրերը թշնամու մոտ են որոնում ու… Ամենադաժանն այն է, որ բուն Հայաստանում են լցնում թուրքական ու ադրբեջանական պետբյուջեները…

Երբ անգամ գումարի չափն ես նայում, ապա սարսափը կրկնապատկվում է: Որ դավաճանում են, արդեն սարսափելի է, բայց 500, 700 կամ 1000 դոլարո՞վ: Փողոցային անառակներն անգամ կծիծաղեն այս «ողորմելի դավաճանության» վրա… Անգամ ստամբուլներում եւ անթալիաներում պոռնկություն անող այսպես կոչված հայուհիներին սրանց հետ չես համեմատի…

* * *

Որոշեցինք այս թեմային էլ անդրադառնալ հնարավորինս հանգամանորեն, քանզի Հայաստանը դեռ գտնվում է պատերազմական վիճակում, հրադադարը շատ փխրուն է, թշնամին էլ միշտ մեր սահմանների մոտ է՝ սադրիչ գործողություններով: Այն թշնամին, որը հարյուրամյակներ շարունակ մտել է մեր հայրենիք, զավթել հայոց աստվածատուր երկրի մեծ մասը, ցեղասպանել մեզ մեր բնօրրանում եւ դեռ նպատակ ունի վերացնել հայ ու Հայաստան անունները վերջնականապես… Այդ թշնամին մի քանի անուն ունի՝ մեր դեպքում՝ թուրք եւ ադրբեջանցի, բայց դա նույն արնախում մարդագազան տեսակն է:

Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ մեր պետության պատասխանատուները անլուրջ են վերաբերում այն փաստին, որ հայաստանցիները իրենց արձակուրդները, զբոսաշրջությունը, մարզական պարապմունքները եւ մշակութային միջոցառումները Թուրքիայում են անցկացնում, եւ այդ գումարները ուղղորդում են թուրքական պետբյուջե, որտեղից էլ դրանք զենք-զինամթերքի տեսքով հասնում են Ադրբեջան… ու մեր սահմաններում հայ տղաներ են զոհվում: Էլ չենք խոսում Թուրքիայում աշխատողների եւ մարմնավաճառների մասին, որ նաեւ ապականում ու ստորացնում են հայի կերպարը… Այստեղից էլ սկիզբ է առնում դավաճանության ակունքը: Կասկած անգամ չունենք, որ սրանց նմաններն անգամ Ադրբեջան կայցելեն, եթե Բաքուն մի քիչ հանդուրժող ձեւանա ու հայերի առջեւ բացի իր հանգստավայրերն ու այլ բաներ…

Բայց ամենադաժանն այն է, որ բուն Հայաստանում են վխտում թուրքերը: Դրանք թուրքական ապրանքների տեսքով են վխտում: Եվ հայի ճաշակն այսօր թուրքական յաթաղանով քողարկված սնունդն ու զգեստն են թելադրում: Անգամ զուտ թուրքական խանութներ կան: Եվ դարձյալ այս գումարները թուրքական պետբյուջե են գնում ու՝ հե՛նց Հայաստանից ու հե՛նց Արցախի ու Հայաստանի դեմ: Իսկ մեր ազգային անվտանգությունը ինչ-որ պատճառներ է փնտրում, որոնք հային մղում են թուրքաադրբեջանամետության:

* * *

Կարդալ նաեւ՝ http://www.hayary.org/wph/?p=5358Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

http://www.hayary.org/wph/?p=5378Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում – Օտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքը… Մեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն-վնասազերծեն…

«Լուսանցք»-ի նախորդ համարում («Պետությունը բոլորիս տունն է. – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի» հոդվածում: Նշենք, որ նյութի հեղինակը Արամ Ավետյանն է, բայց սխալմամբ գրվել է Արամ Մկրտչյան,- խմբ.) հնարավորինս հակիրճ ու երկկողմանի փաստարկներով ներկայացրեցինք նախորդ տարեվերջին բացահայտված եւ կալանավորված հանցախմբի շուրջ ծավալված քննարկումները եւ քրեական գործը: Այն 6 տասնյակի հասնող մարդկանց է առնչվել արդեն, իսկ վերջը դեռ չի երեւում: Նախկին պաշտոնյաների եւ որոշ քաղաքական գործիչների ձերբակալությունները ավելի մտահոգիչ են դարձրել իրավիճակը:

Իհարկե, պետք է լինեին մարդիկ, որոնց թվացել է, թե ազնիվ գործարքի մեջ են մտել եւ պիտի ծառայություն մատուցեն երկրին: Այս դեպքում՝ Արցախին: Անգամ վարձատրվելու դեպքում սա նորմալ է, ի վերջո կյանքն ավելի է բարդացել ու սոցիալական դժվարությունները ամենօրյա են: Չնայած չենք բացառում, որ ինչպես նախկինում, այսօր էլ որոշ ազատամարտիկներ գուցե պատրաստ են եղել առանց վարձատրության ծառայել երկրին…  Continue reading

Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում – Օտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքը… Մեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն-վնասազերծեն…

Նոր մանրամասներ Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի ու նրա կնոջ մասին դեռ չկան, բայց մի բան պարզ է. եթե սրանց չհաջողվի ճողոպրել մի երրորդ երկիր, ապա այս երկուսը մի խումբ ադրբեջանցիների մասնակցությամբ կկազմեն շվեդական ընտանիք:

Կարդալ նաեւ՝ http://www.hayary.org/wph/?p=5358Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

http://www.hayary.org/wph/?p=5379Դավաճանության դեմքն ու գինը – Պետության պատասխանատուները անլուրջ են վերաբերում այն փաստին, որ հայաստանցիներն իրենց աշխատանքն ու հանգստավայրերը թշնամու մոտ են որոնում ու… Ամենադաժանն այն է, որ բուն Հայաստանում են լցնում թուրքական ու ադրբեջանական պետբյուջեները…

http://www.hayary.org/wph/?p=5394Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…

http://www.hayary.org/wph/?p=5393Իսկ ի՞նչ է սպասվում դավաճանին, եթե Հայաստան գա – Ուզում ենք, որ հանկարծ եթե նա Հայաստանին հանձնվի, շա՛տ մարդասեր լինելով հարցը ոչ թե զուտ իրավական տիրույթում քննարկենք, այլ՝ ազգային ու բարոյական…

Հասկանալի է, որ այս դավաճանները որեւէ լուրջ տեղեկատվության չեն տիրապետում, ուստի՝ չեն խուսափի ծաղրուծանակով ծառայելու պարտականությունից: Իսկ ամիսներ առաջ սրանք Բաքվում ասուլիս տվողներից ամենասպասվածներից էին: Այլեւս դադարել են խոսել այս դավաճանների մասին նաեւ Ադրբեջանում՝ հասկանալով, որ նրանք որեւէ ձեւով չեն կարողանում Հայաստանին քաղաքական վնաս հասցնել միջազգային ասպարեզում: Իսկ նախկինում ներկայացնում էին, թե իբր «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար է Վահան Մարտիրոսյանը, ում ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրելու գործում մեծ օգնություն է ցուցաբերել իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն:

Հիշեցնենք, թե ինչ ծիծաղելի սկսվեց այս դավաճանական գործը: Նշյալ ադրբեջանցի իրավապաշտպանը հայտնել էր, թե «մեր վրացի գործընկերներն ինձ նամակ են հանձնել, որտեղ ասվում է, որ Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը ծեծի են ենթարկվել, ինչի հետեւանքով կինը կորցրել է երեխային»: Եվ այս «երեխասեր հայը» կապ է հաստատել Ադրբեջանի «մարդասեր» իրավապաշտպանի հետ, սա էլ իր հերթին՝ «հայասեր» պետական կառույցների հետ, ու վերջիններս նրան քաղաքական ապաստան են տրամադրել…

Այսպես էլ սկսել է իր դավաճանական ուղին իրականում միայն թղթե «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, ով Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել:  Continue reading

Մեր բանակը՝ հայի անդավաճան եւ նվիրյալ ապավեն – Հայոց զինուժի հավիտենական առաջնորդը Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագն է… Ադրբեջանն ու Հունգարիան՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով պատասխանող կողմ ՄԻԵԴ-ում…

Հայոց բանակը՝ հայի անդավաճան եւ նվիրյալ ապավեն

Հունվարի 28-ին Հայ Արիական Միաբանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Այս տոնական օրը հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները գլուխ են խոնարհում մեր նահատակված եղբայրների ու քույրերի հիշատակի առջեւ: Գլուխ ենք խոնարհում նաեւ արցախյան շարժման եւ ազատամարտի ընթացքում զոհված բոլոր հայորդիների առջեւ, որոնց մի մասը զոհ գնաց սումգայիթյան ցեղասպանությանը:

Հավե՛րժ փառք ու նոր ծնունդ նվիրյալ ու նահատակ բոլոր հոգիներին: Փա՛ռք Հայոց բանակին, որ եղել, մնում ու լինելու է հայի ու Հայաստանի անդավաճան ապավենը: Հայ ռազմիկի ջանքերի շնորհիվ է նաեւ, որ պահպանվում է խաղաղ կյանքը մեր Հայաստան (Արցախի հետ միավորված) երկրում, ինչպեսեւ՝ խաղաղությունն ու կայունությունը ամբողջ տարածաշրջանում:

Հաղթանակած Հայոց բանակի զորությունն ու մարտական ոգին այսօր էլ անհրաժեշտ են, քանզի մեր հայրենի հողերի վրա պետություն մոգոնած թուրք-ադրբեջանական մարդանման զանգվածը շարունակում է իր շնագայլային քաղաքականությունը եւ կհոշոտի վերջին հային անգամ, եթե այս մոլագար մարդակեր տեսակի երախը չջարդվի հուր-հավիտյան…
Continue reading

12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (2-րդ մաս) – Բոգդան Գեմբարսկի / «Նամակներ աշխարհին» – Հայաստանի հաշվին Ռուսաստանը պատերազմում էր Պարսկաստանի, Պարսկաստանը՝ Թուրքիայի եւ Թուրքիան՝ Ռուսաստանի դեմ…

Սկիզբը՝ թիվ 2-ում

http://www.hayary.org/wph/?p=5357 – 12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (1-ին մաս) – Բոգդան Գեմբարսկին Հայաստանը ճանաչեց ու համարեց իր երկրորդ հայրենիքը եւ փաստացի գտավ թե որտեղ է բիբլիական դրախտը երկրի վրա…

Պարզ բան է, որ վայրենիների այդ բոլոր հաշվեհարդարներին անընդհատ հետեւում էին տարաբախտ հայերի կոտորածները: Շատ բան չի փոխվել նրանց վիճակում դեպի լավը նաեւ հաջորդ հարյուրից ավելի տարիների ընթացքում (1502-1639), երբ Հայաստանը սկսեց ձեռքից ձեռք անցնել՝ պարսիկներից՝ օսմանյան թուրքերին եւ հակառակը: Ըստ որում, պարսիկները տեղահան էին անում հայերին սահմանամերձ շրջաններից՝ հրդեհելով նրանց տները, իսկ թուրքերը հրդեհում էին տները, բռնաբարում ու ստրկացնում էին ողջ մնացածներին:

1639թ. Հայաստանը վերջնականապես բաժանվեց երկու մասի՝ Արեւմտյան կամ Թուրքական եւ Արեւելյան կամ Պարսկական: Սկսեցին ստեղծվել երկու գրական բարբառներ՝ արեւմտահայերենը եւ արեւելահայերենը: Այդ բաժանումը մնում է մինչեւ օրս, միայն թե Պարսկահայաստանը (անհամեմատ փոքր) հետո անցավ ռուսական ցարական կառավարությանը, ինչի մասին ստորեւ խոսելու ենք, իսկ Թուրքահայաստանը (ամբողջ 9/10 մասը) թուրքերը դարձրին կատարյալ անապատ, այդ մասին նույնպես խոսելու ենք ստորեւ:

Հայերը որքան ուժ ունեին՝ պաշտպանում էին իրենց հողը: Վրացիների հետ մեկտեղ կրծքով դիմադրում էին մոնղոլներին, երկու անգամ ապստամբեցին նրանց դեմ (1249 եւ 1261թթ.): Բայց հետո երկար ժամանակ նրանք չունեին ո՛չ ուժ եւ ո՛չ էլ թափելու արյուն: Միայն ամենազարմանալի պատերազմի ժամանակ, որ Պետրոս Մեծի Ռուսաստանը մղում էր Պարսկաստանի դեմ, Պարսկաստանը՝ Թուրքիայի դեմ եւ Թուրքիան՝ Ռուսաստանի դեմ, հայերի զորավար Դավիթ Բեկը երեք կռվող բանակի արանքում ստեղծեց հայկական տերություն, որը ճանաչվեց երեք կռվող պետությունների կողմից էլ: Սակայն այն գոյատեւեց շատ կարճ (1722-1730), այսինքն՝ մինչեւ Դավթի ժառանգ Մխիթարի դավադրական սպանությունը:  Continue reading

Նոր որակ.- Մշակույթի նախարարի դեմ խաղ չկա՞ – Մագելանի քարանաձավի մասին.- µնապահպանության նախարարությունը վերապահում ունի, բայց կառավարությունը հաստատում է…

Մշակույթի նախարարի դեմ խաղ չկա՞

Մասնագետներն ասում են, որ Մագելանի քարանձավը հազվագյուտ էկոհամակարգ է, որ ոստան է հազարավոր չղջիկների համար: Չմոռանանք, որ չղջիկները մեր երկրի բնական համակարգի անօտարելի մասն են, այսինքն՝ բնական այդ համակարգի կայունությունը պահպանելու գործում առանձնահատուկ տեղ ունեն: Ի դեպ, այս անձավի չղջիկների պոպուլյացիան ամենաբազմազանն է, այստեղ են ապրում եվրոպական չղջիկների տարբեր ներկայացուցիչների ավելի քան 65%-ը։ Բնապահպաններն ահազանգեցին, որ քարանձավը լուրջ վտանգի առաջ է հայտնվել եւ դիմեցին ՀՀ բնապահանության նախարարությանը՝ շտապ տեսչական ստուգումներ անցկացնելու «ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող Մագելի քարանձավում, որտեղ ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված ձեռնաթեւավորների տեսակները»:

Իսկ մշակույթի նախարարությունը այն վարձակալության է տալիս՝ էկոնոմիկայի նախարարության ձեռքով անելով իր քանդարարությունը:

Կարդալ նաեւ՝ http://www.hayary.org/wph/?p=5343Բաց նամակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին – Ինչու մոռացվեց Կարմիր բլուրը… Եվ թե ինչու մշակույթի նախարարը խաբեց երկրի նախագահին…

* * *

Մեր երկրում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով մենք քարանձավներն էլ կօգտագործենք: Գործադիր իշխանությունը հավանության է արժանացրել քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագիրը: Դատելով այդ ծրագիրից, խոսքը նախ Մագելանի քարանաձավի մասին է: Այն ներկայացվում է իբրեւ Մագելի քարանձավ, որ կարստային քարանձավ է Հայաստանում, Վայոց ձորի Ուփի ձորում, Նորավանքի ձոր տանող ճանապարհի 2-րդ կմ-ին (թեմայի մասին «Հայաստանի Հանրապետություն»-ում խոսել եմ)։

Իսկ Մագելան անունն էլ ոչ մի կապ չունի դպրոցական դասագրքերից մեր ճանաչած ճանապարհորդ Մագելանի հետ: Քարանձավը այդպես է կոչվել որսորդ Մագելան Առաքելյանի անունով, ով 1980թ. որսին հետեւելով գտել է քարանձավը։ Հայաստանի ամենամեծ քարանձավներից է։ Ուսումնասիրված է մինչեւ 1,7 կմ խորությունը։ Ունի բազմաթիվ ճյուղեր, որոնք դեռ ուսումնասիրված չեն։ Մագելի քարանձավը նեոլիթի ժամանակաշրջանում բնակեցված է եղել, ինչը հաստատում են այնտեղ գտնված արջի ոսկորները, քարե գործիքներն ու այլ առարկաներ։ Խորության պատճառով քարանձավում մշտապես ջերմաստիճանը 14 աստիճան է: Քարանձավի մուտքն այնքան նեղ է, որ մեկ մարդ հազիվ է մտնում։ Այս քարանձավում ապրում են չղջիկների 8 տեսակ, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։ 2005թ. քարանձավում գտել են 600 առանձնյակից կազմված Արաքսյան գիշերաչղջիկների մայրական գաղութ:  Continue reading

Ձնագեդոն, որ ստիպեց չմրթմրթալ Երեւանի վրա – Պարզվեց, ձյունը ոչ միայն ԱՄՆ 11 նահանգների է տիրացել՝ 33 մլն. բնակչությամբ հանդերձ, այլեւ ՍՊՀ տարածքից զատ Ճապոնիա էլ է հասել, որտեղ նույնպես զոհեր են եղել…

Ազատ խոսքի իրավունքը մեր մամուլում մի տեսակ սանձարձակության է վերածվել: Ավելի ստույգ՝ վերածվել է բացառապես քլնգելու իրավունքի: Քլնգու՞մ ես՝ ազատ ես, չե՞ս քլնգում՝ կաշառված ես: Հանգիստ, թեկուզ սուր, բայց կշռադատված խոսքին տեղ չկա: Հանրությունն էլ կարծես հայհոյանքի է կարոտ. սիրտը միայն այդպես է հովանում:

«Լուսանցք»-ը մեկ անգամ չէ, որ ասել է. մեր թերթի էջերում կարող են արտահայտվել բոլորը՝ անկախ կուսակցական, քաղաքական, կրոնական պատկանելությունից՝ զուսպ եւ ոչ հայհոյախառն խոսքի պայմանով: Մենք ուղղակի մեր թերթի ամեն սանտիմետրի վրա դողում եք եւ ափսոս է անպարկեշտ խոսքի համար գումար ծախսելը: Այսօր շատ քիչ թերթեր են մնացել, որոնց գինը 100 դրամ է: Դրանք դարձրել են 150-250 դրամ: Եվ չեն սխալվել, քանզի թանկացել են տպագրական (եւ ոչ միայն) ծախսերը: Մենք առայժմ չենք թանկացրել մեր թերթը՝ չցանկանալով թեկուզ 50 դրամի բեռ ավելացնել մեր մշտական ընթերցողների ուսերին: Բայց այդ չթանկացնելու բեռը մենք ենք կրում: Դրա համար էլ մեզ համար թանկ է, անչափ թանկ ամեն մի տառը, ու սա է պատճառը, որ չենք ուզում էժան խոսքին տեղ հատկացնել:

Հայաստանյան օրաթերթերից մեկի՝ իմ կողմից շատ հարգված խմբագիրներից մեկը մի օր ինձ ասաց. «Ջանս, շատ եք խիտ ու լուրջ, չեք ձգի, մարդիկ էսօր թեթեւ բան են ուզում»: «Կձգենք,- ասացի,- շնորհակալություն գնահատականի համար, իսկ թեթեւություն փնտրողները, խնդրեմ, թող օգտվեն մյուս թերթերից»: Անկեղծ ասած՝ նեղացավ ինձնից, ամիսներով չէր բարեւում: Անցավ երկու տարի: Մի օր ջերմ ժպտաց, առաջվա պես բարեւեց ու թե՝ «Դու ճիշտ էիր, ես թեթեւացրի, բայց ինձ հեչ թեթեւ չեմ զգում»…  Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ – այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Մարզաշխարհի խաչմերուկներում

Նոր չեմպիոնների վստահ քայլերը

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի հաղթանակով ավարտվեց աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: «Այն հավաքել է մասնակիցների բացառիկ ուժեղ կազմ՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի 3, կանանց հավաքականի՝ 2 անդամներ, ինչպես նաեւ անվանի վետերան շախմատիստներ. Ռաֆայել Վահանյանը, Հովիկ Խալիկյանը, Արտաշես Մինասյանը, Նորայր Քալանթարյանը, Լեւոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանը եւ ուրիշներ»,- ասել է առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Մրցաշարին մասնակցեցին 54 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 15-ը գրոսմայստերի կոչում ունեին, 13-ը՝ միջազգային վարպետ,ի ինչպես նաեւ շախմատիստներ, ովքեր ունեին ՖԻԴԵ-ի կոչումներ:

Շվեյցարական մրցակարգով անցկացվեց 8 փուլ, մասնակիցներին յուրաքանչյուր խաղի համար տրված էր 10+5 րոպե ժամանակ:: Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին խաղում հաղթելով միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանին, վաստակեց 7,5 միավոր եւ վստահ գրավեց 1-ին տեղը: Նրան հետապնդող Տիգրան Լ.Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Գաբրիել Սարգսյանի հետ, 1 միավորով ետ մնաց առաջատարից եւ վայր դրեց չեմպիոնի իր լիազորությունը՝ հանգրվանելով 2-րդ հորիզոնականում: Առաջնության 3 մասնակիցներ միանգամից վաստակեցին 6-ական միավոր եւ բաժանեցին 3-5-րդ տեղերը, սակայն բրոնզե մեդալ նվաճեց Հովհաննես Գաբուզյանը, ով լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ Հրանտ Մելքումյանից եւ Արման Հայրապետյանից:

Հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին հենց առաջին խաղերից՝ օրինակ, հենց 1-ին փուլում միմյանց դեմ ելան Հայաստանի 2016թ. կանանց եւ տղամարդկանց նորընծա չեմպիոնները՝ կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը եւ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ հաջողությունն ուղեկցեց հանրապետության կանանց չեմպիոնին: Անակնկալ էին նաեւ փորձառու գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանի ու Արտաշես Մինասյանի մեկնարկային պարտությունները երիտասարդ մրցակիցներին՝ համապատասխանաբար Արման Միքայելյանին եւ Վահագն Խաչատրյանին:

Առաջնության ավարտից հետո կազմակերպվեց ինչպես արագ, այնպես էլ նախօրեին ավարտված դասական շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, խոսելով արագ շախմատի առաջնության մասին, հատկապես նշեց, որ դրան մասնակցեցին ինչպես ներկայիս մեր պատանի ու երիտասարդ լավագույն շախմատիստները, այնպես էլ՝ անվանի վետերանները:

Արագ շախմատի առաջնությանը մասնակցած 54 շախմատիստներից 10-ի համար ՀՇՖ-ն սահմանել էր դրամական մրցանակներ, իսկ մրցանակային եռյակի համար նաեւ մեդալներ եւ դիպլոմներ: Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, արծաթե մեդալը բաժին հասավ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանին, բրոնզը՝ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանին: Կանանց 71-րդ առաջնության չեմպիոն Մարիա Գեւորգյանը, մրցանակային եռյակում տեղ զբաղեցրած Աննա Հայրապետյանը եւ Սուսաննա Գաբոյանը, ինչպես նաեւ՝ տղամարդկանց 76-րդ առաջնության հաղթող եռյակը կազմած Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով եւ դրամական խոշոր մրցանակներով:

– Հայաստանի նոր չեմպիոնուհին եւս չի վախենում մեկնել Բաքու: Միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը հաղթելով շախմատի առաջնությունում՝ առաջին անգամ դարձավ հանրապետության կանանց հավաքականի լիարժեք անդամ: Դա նշանակում է, որ 22-ամյա շախմատիստուհին հնարավորություն է ստացել մասնակցելու շախմատային օլիմպիադային, որը կայանալու է 2016թ. Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, սեպտեմբերին: Հայաստանի չեմպիոնուհուն այդ փաստն այնքան էլ չի մտահոգել. «Եթե հավաքականը մեկնի Բաքու, ապա ես կլինեմ թիմակիցներիս կողքին»,- ասել է նա:

Բաքվի օլիմպիադան ավելի բարդ կլինի մեզ համարԳրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 20152. դարձավ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի լիարժեք անդամը: Նա հաջողությամբ փոխարինեց մեր ամենափարձառու շախմատիստ Վլադիմիր Հակոբյանին, ոv տարիքի պատճառով որոշեց ավարտել ելույթները ազգային թիմում:
Continue reading

Անմիացիոն ֆիլմ՝ Օլիմպիական խաղերում Վարազդատ թագավորի հաղթանակի մասին – Տեղեկանք՝ Օլիմպիական խաղերը որպես հեթանոսական ծես… Beeline-ը տեղեկացրել է «Eurasia Mobile Challenge» մրցույթի մասին…

Անմիացիոն ֆիլմ՝ Օլիմպիական խաղերում Վարազդատ թագավորի հաղթանակի մասին

«Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան աշխատում է «Օլիպիկոս» լիամետրաժ ֆիլմի վրա, որը պատմելու է 4-րդ դարում Վարազդատ թագավորի օլիմպիական խաղերում հաղթանակի մասին: Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

«Այն չի լինելու շատ լուրջ ֆիլմ: Լինելու է հումոր, արկած, հատկապես որ պատմությունը քիչ է այդ փաստի մասին: Մենք ինքներս ենք հորինել մի պատմություն, որը, կարծում ենք, կլինի հետաքրքիր: Որոշեցինք անդրադառնալ այս թեմային, քանի որ փաստը շատ կարեւոր է, նաեւ եւս մեկ անգամ հիշեցնել հայ ազգին, Հայաստանի սահմաններից դուրս մեր թագավորի հաջողությունների մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ նման ֆիլմ ստեղծելու գաղափար դեռեւս 2009-ին են ունեցել, սակայն չէին կարողանում գտնել ֆորմատը:

Դավիթ Սահակյանցը կարծում է, որ 2018թ. վերջում ֆիլմն արդեն պատրաստ կլինի ու մեծ էկրան դուրս կգա: Ֆիլմն արվում է պետական ֆինանսավորմամբ, նաեւ աջակցություն է ցույց տալիս «Շարմ հոլդինգ»-ը:

Օլիմպիական թանգարանում (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ թագավորը վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ. Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է հայ թագավորի մարմարե կիսանդրին:

Խոսելով «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն»-ի նկարահանած «Անահիտ» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմի մասին, որը մեծ էկրան էր բարձրացել 2014-ի վերջին, նշվել է, որ ֆիլմը մասնակցել է մի շարք փառատոների, արժանացել մրցանակների, ցուցադրվել է ֆրանսիական 4 քաղաքում՝ հայ համայնքի համար, նաեւ Հայաստանի մարզերում: «Մեր սպասումներն այս մուլտֆիլմի հետ կապված, լիովին արդարացվել են: Միայն այն փաստը, որ մեկ տարի մնացել է էկրանին, արդեն խոսում է հաջողության մասին, քանի որ անիմացիոն ֆիլմերն այդքան երկար չեն մնում մեծ էկրաններին»,- նշել է նա:

Դ.ավիթ Սահակյանցը տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք բացելու են անիմացիայի մանկական ստուդիա, որտեղ երեխաները հնարավորություն կունենան նկարահանել իրենց ֆիլմերը, կլինի նաեւ կինոթատրոն, որտեղ կցուցադրվեն անմիացիոն ֆիլմեր: «Անցած տարի նախագահի հրահանգով մեզ տարածք է տրվել այդ ստուդիայի համար: Այժմ պետք է գտնել ֆինանս մնացած փուլերի կազմակերպման համար: Մասնավոր սեկտորից մենք որեւէ աջակցություն չունենք»,- ասաց նա: Ըստ մուլտիպլիկատորի, մշակույթի ցանկացած ճյուղ, որը հավատ է ներշնչում եւ կարելի է համարել կայացած, մասնավոր հատվածի, պետության աջակցությունը պետք է ունենա:

Տեղեկանք – Օլիմպիական խաղեր

Օլիմպիական խաղերը հնագույն եւ առավել տարածված համահունական տոնախմբությունների եւ մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ` ի պատիվ Զեւս աստծու…  Continue reading

Հայոց բանակը՝ հայի անդավաճան եւ նվիրյալ ապավեն

hayoc-banaktarvamard-hayzinvorԱյս տոնական օրը հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները գլուխ են խոնարհում մեր նահատակված եղբայրների ու քույրերի հիշատակի առջեւ: Գլուխ ենք խոնարհում նաեւ արցախյան շարժման եւ ազատամարտի ընթացքում զոհված բոլոր հայորդիների առջեւ, որոնց մի մասը զոհ գնաց սումգայիթյան ցեղասպանությանը:

Հավե՛րժ փառք ու նոր ծնունդ նվիրյալ ու նահատակ բոլոր հոգիներին: Փա՛ռք Հայոց բանակին, որ եղել, մնում ու լինելու է հայի ու Հայաստանի անդավաճան ապավենը: Հայ ռազմիկի ջանքերի շնորհիվ է նաեւ, որ պահպանվում է խաղաղ կյանքը մեր Հայաստան (Արցախի հետ միավորված) երկրում, ինչպեսեւ՝ խաղաղությունն ու կայունությունը ամբողջ տարածաշրջանում:

Հաղթանակած Հայոց բանակի զորությունն ու մարտական ոգին այսօր էլ անհրաժեշտ են, քանզի մեր հայրենի հողերի վրա պետություն մոգոնած թուրքադրբեջանական մարդանման զանգվածը շարունակում է իր շնագայլային քաղաքականությունը եւ կհոշոտի վերջին հային անգամ, եթե այս մոլագար մարդակեր տեսակի երախը չջարդվի հուրհավիտյան

Մենք՝ Հայաստանի ու Սփյուռքի շուրջ 2 տասնյակ միլիոնի հասնող հայերս (չհաշված Թուրքիայում դեռ ծպտյալ կարգավիճակում ապրող միլիոնավոր հայերին), պարտավոր ենք ամեն ինչ անել եւ հաստատ կանենք, որպեսզի միշտ բարձր պահենք մեր զինուժի մարտական պատրաստվածության մակարդակն ու հաղթական ոգին, որպեսզի հայկական զենքը լինի ժամանակակից պահանջները բավարարող, անհաղթ ու հզոր:

Հայ Արիական Միաբանությունն ասել եւ ասում է՝ Հայոց բանակն իրականում այնքան տարեկան է, որքան ապրում է Երկիր մոլորակում արարչածին Հայ ԱզգըԻսկ հայ Տեսակը գոյություն ունի Արարչագործության ՍկզբիցՀայոց բանակի հավիտենական առաջնորդը Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագն է

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այսօր՝ հունվարի 28-ի լուսաբացին արիադավան ռազմի ծես են իրականացրել Վահագն Աստծո արձանի մոտ, եւ հայ արի քրմեր Արմոգը, Արամն ու Արեգը վստահ հայտնել են, որ Տիեզերական Գարնան հետ միասին կտրուկ հայանպաստ փոփոխություններ են լինելու (արդեն սկսվել են) ինչպես համաշխարհային աշխարհաքաղաքական ասպարեզում, այնպես էլ ռազմատնտեսական ոլորտում: Եվ ոչ միայն Վահագնը, այլեւ Հայոց ամբողջ Աստվածային համակարգը լինելու է Տիեզերական Գարնան հովանավորը մեր մոլորակում

Գարունը նոր երկրային կյանք է բերում, իսկ Տիեզերական Գարունը՝ նոր զարգացման տիեզերափուլ՝ արարչածին արիական տեսակի, առավել եւս աստվածազարմ հայի՝ որպես արիական նախարմատի համար

Եվ այսօրվա մեր բանակը Հայոց ռազմուժի զորավոր եւ փառապանծ պատմությունն է կրում իր մեջ: Եվ այդ ժառանգությամբ էլ ազատագրելու է հայապատկան բոլոր հողերը, ինչպես եղավ Արցախի դեպքում: Շուտով հայը կզարթնեցնի իր Տիեզերագենը եւ իր բնատուր ուժը գործադրելով կվերատիրի Հայկական ԲնաշխարհԼեռնաշխարհին: Շուտով նաեւ Հայահավաքի ու Հողահավաքի ոգին կբոցկլտա հայության մեջ՝ Միացյալ Հայրենիքը դարձյալ կդառնա Հայերի Սրբազան Երկիր եւ Աստվածների Բնակատեղի

Փա՛ռք բոլոր ժամանակների հայ զինվորներին, հանուն եւ վասն ազգի ու հայրենիքի համար նահատակվածներին:

Շնորհավո՛ր ծնունդդ, վերհառնող Հայոց բանակ եւ շարունակական հաղթանակներ քեզ՝ հանուն Հայոց Մեծ Նպատակի

Հայ Արիական Միաբանություն

28.01.2016թ.

3

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 2-ի (392) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Մեծ խաչմերուկի վտանգավոր սահմանագծեր – Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքը լրջորեն հակազդում է Արեւմուտքին – Սաուդյան Արաբիան չի պատրաստվում պատերազմել Իրանի հետ…

2. Շուռ եկող իրավիճակներ – Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը փոխել է իրավիճակը տարածաշրջանում, հատկապես՝ արաբական մի շարք երկրների, Թուրքիայի ու Իսրայելի համար…

3. Իսկ Իրանն էժան գազ չի՜ տալիս – Ինչու՞ են հայ-իրանական որոշ ծրագրեր տասնամյակներով ձգձգվում… Կլինե՞ն հրաշքներ Իրանում – ռազմաքաղաքական տեսանկյունից եւս հայկական ուղղությունը շահեկան է դառնում…

4. Կռվում են նաեւ դրամն ու մանաթը – Հայաստանն ու Ադրբեջանը այստեղ էլ հայտնվել են տրամագծորեն հակառակ բեւեռներում… Ուրեմն՝ ՀԷՑ-ում ռուսներն իրապես քաոս էին սարքել – Ընդամենը արդյունավետ կառավարում էր պահանջվում…

5. Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

6. 12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (1-ին մաս) – Բոգդան Գեմբարսկին Հայաստանը ճանաչեց ու համարեց իր երկրորդ հայրենիքը եւ փաստացի գտավ թե որտեղ է բիբլիական դրախտը երկրի վրա…

7. Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

8. Մեր ժամանակների վկայագրում (7). – Չուզեցի գինեսյան ռեկորդակիր դառնալ – Հայաստանում ոչ ոք այսքան երկար չէր «բոյկոտվել ու ողջ մնացել», եւ ոչ մեկին այսքան արագ չէին դատապարտել ու բանտարկել մեր երկրում – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

9. Հայկական խոհանոց – Աղցան՝ նեխուրով, խնձորով ու հավով… Գիտնականները հետազոտում են եգիպտական բուրգում գտնված տիեզերական մասնիկները… Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Մեծ խաչմերուկի վտանգավոր սահմանագծեր – Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքը լրջորեն հակազդում է Արեւմուտքին – Սաուդյան Արաբիան չի պատրաստվում պատերազմել Իրանի հետ…

Արաբական մի շարք երկրներ կարծում են, որ Սաուդյան Արաբիան շտապեց հայտարարել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Անկարան շարունակում է աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ինչի դեմ նաեւ Իրանն է հանդես գալիս, եւ դա եւս վախեցնում է Թուրքիային: Բայց, փաստորեն, Սաուդյան Արաբիան լավ հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնց միջոցով էլ հույս ունի, թե կհաղթի Իրանին՝ համաարաբական եւ համաթուրքական միասնականությամբ:

Բայց Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հայտարարության մեջ հստակ նշված է, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքն Իրաքից առանց որեւէ նախապայմանի: Նախորդ տարեվերջին դեռ Կահիրեում նման որոշում էր կայացվել: «ԱՊԼ-ն դատապարտում է Թուրքիային Իրաքի տարածք զորք մտցնելու համար եւ պահանջում է Անկարայից անհապաղ դուրս բերել այն առանց որեւէ պայմանի»,- կրկնել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելլին: Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ջաֆարին էլ հայտարարել է, որ արաբական երկրների ԱԳ նախարարների որոշումը միաձայն է եղել, ինչը պետք է զգուշացնի ինչպես Թուրքիային, այնպես էլ տարածաշրջանով շահագրգիռ երկրներին:

Երբ Ռուսաստանը սկսեց ռմբակոծել ԻՊ-ի դիրքերը Սիրիայում, եւ սիրիական բանակը սկսեց մեկը մյուսի հետեւից ազատագրել բռնազավթված տարածքները, Իրաքի կառավարությունը եւս որոշեց դիմել Մոսկվայի օգնությանը: Սա զգաստացրեց ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին, եւ Բաղդադին նրանք հավաստեցրին, թե կստիպեն, որ Անկարան ետ քաշի իր զորքերը Իրաքից: Եվ կոշտ հայտարարությունները Վաշինգտոնից ու Բրյուսելից հետեւեցին մեկը մյուսին, բայց թուրքական զորքերը մնացել են… Մոսկվայի փաստացի պնդմամբ՝ իսլամական ահաբեկիչների հետ նավթային գործարքներ անելու համար:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը շարունակելու է Իրաքի Նայնավա նահանգի Բաշիքա ճամբարից թուրքական զորքերի դուրսբերումը, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նշել է, որ Բաշիքայի զորակազմի մի մասը տեղափոխվել է այլ շրջան, եւ իրաքյան կառավարությունը դրական է գնահատել այդ որոշումը: Սակայն դրան հաջորդեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ թուրքական ռազմական ներկայությունն Իրաքում կպահպանվի մինչեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրումը:  Continue reading

Շուռ եկող իրավիճակներ – Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը փոխել է իրավիճակը տարածաշրջանում, հատկապես՝ արաբական մի շարք երկրների, Թուրքիայի ու Իսրայելի համար…

Ավստրիայի մայրաքաղաքում վերջ դրվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներին, ինչի մասին ուրախությամբ հայտարարեց նաեւ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով մասնակցում էր այդ բանակցություններին: Համաձայն հաղորդագրության՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը զեկույցով հանդես եկավ (զեկուցեց ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն)՝ հայտարարելով, որ Իրանը կատարել է Իրանի ու «5+1 խմբի» միջեւ ձեռք բերված համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները: Վիեննայում ելույթ է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Այսպես՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցները:

Զեկույցներից հետո ԻԻՀ ԱԳ նախարարն ու ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ազդարարելով միջուկային համաձայնության մեկնարկը: Վիեննայում հանդիպեցին նաեւ Իրանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը. «Սա շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»:

Այս որոշումը լարել է իրավիճակը Սաուդյան Արաբիայում, այս երկրին Իրանի հետ հակասությունների հարցում պաշտպանող որոշ արաբական երկրներում, նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Որոշակի նաեւ Իսրայելում, չնայած Թել Ավիվն ամեն բան արեց, որ «միջուկային համաձայնություն» չկայանա: Գուցե սա էր պատճառը, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցների ցանկ սահմանեց Իրանի նկատմամբ՝ կապված արդեն բալիստիկ հրթիռների արտադրության եւ օգտագործման հետ՝ այսպիսով սատարելով նաեւ դաշնակից Իսրայելի ջանքերին:  Continue reading

Իսկ Իրանն էժան գազ չի՜ տալիս – Ինչու՞ են հայ-իրանական որոշ ծրագրեր տասնամյակներով ձգձգվում… Կլինե՞ն հրաշքներ Իրանում – ռազմաքաղաքական տեսանկյունից եւս հայկական ուղղությունը շահեկան է դառնում…

Իսկ Իրանն էժան գազ չի՜ տալիս

Անդրադառնալով Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազ մատակարարելու հնարավորությանը՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասաց, որ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ ո՛չ Իրանի, ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ «Գազպրոմ»-ի կողմից: Հայաստանը, իհարկե, հետեւում է այդ բանակցություններին, եւ անհրաժեշտ պահի կմիանա դրանց:

Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանին այդ բանակցություններին մասնակից չդարձնեն, չէ՞ որ հայ-իրանական գազատարը մերը չէ: Նախարարն ընդհանրապես հորդորեց եթե-ներով, հնարավոր-ներով ու արդյոք-ներով չխոսել: Բայց, այնուամենայնիվ, թյուրըմբռնումներից խույս տալու նկատառումով ընդգծեց, թե՝ «չնայած այն հանգամանքին, որ Հայաստան-Իրան գազատարը պատկանում է «Գազպրոմ»-ին՝ այդ գազը պետք է անցնի Հայաստանի տարածքով, եւ Հայաստանը չի կարող այս ամենին կողքից նայել»:

Տեղեկացնենք, որ խոսքը տվյալ պարագայում Իրանից 500 միլիոն խորանարդ մետր գազ Վրաստան մատակարարելու մասին է, ինչն իրատեսական է եւ «Հայաստանը կարող է ապահովել այդ մատակարարումը»:

Գանք գազի սակագնի հարցին: Տեղեկացվել է, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով: Բանակցություններն այս պահին շարունակվում են: Թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը, այս պահին պարզ չէ: «Ակնկալիքների մասին ես այս պահին չեմ ցանկանում խոսել: Բանակցություններն ընթանում են: Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները եւ ինչ արդյունք կտան»,-ի հավելումն ասաց նախարարը:

Նկատենք, որ երկու օր առաջ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնել էր, թե եթե հայկական կողմն ակնկալիքներ չունենար, ապա չէր դիմի: Հիմա ունե՞նք, թե՞ ոչ, պարզ չէ:  Continue reading

Կռվում են նաեւ դրամն ու մանաթը – Հայաստանն ու Ադրբեջանը այստեղ էլ հայտնվել են տրամագծորեն հակառակ բեւեռներում… Ուրեմն՝ ՀԷՑ-ում ռուսներն իրապես քաոս էին սարքել – Ընդամենը արդյունավետ կառավարում էր պահանջվում…

Կռվում են նաեւ դրամն ու մանաթը

Վերջին մեկ տարում միջազգային տնտեսական շուկայում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով նախկին ԽՍՀՄ երկրների ազգային արժույթներն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել են: Վերը նշված պետությունների արժույթներից ամերիկյան դոլարի նկատմամբ ամենաշատն արժեզրկվել է ադրբեջանական մանաթը, ամենաքիչը՝ հայկական դրամը: Մասնավորապես ադրբեջանական մանաթը 2015թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30ն արժեզրկվել է 98,7%ով, այն դեպքում, երբ հայկական դրամն այդ ընթացքում արժեզրկվել է ընդամենը 1,8%-ով:

Նախկին խորհրդային երկրների ցանկում Ադրբեջանին հաջորդում են Ղազախստանը (85,7%-ով), Ուզբեկստանը (57,1%-ով), Բելառուսը (55,9%-ով), Ուկրաինան (50,9%-ով), Տաջիկստանը (32,1%-ով), Ռուսաստանը (29%-ով), Ղրղզստանը (28,7%-ով), Վրաստանը (27,7%-ով), Մոլդովան (26,3%-ով), Թուրքմենստանը (14,3%-ով), Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան (9,6%-ով):

Վերոնշյալ ցուցանիշին հնարավոր է եղել հասնել մի շարք գործոնների շնորհիվ, որոնցից թերեւս ամենակարեւորը, ըստ որոշ վերլուծաբանների, ՀՀ ԿԲ-ի դրամավարկային հավասարակշռված քաղաքականությունն է: Պետք է նշել, որ հակառակ բոլոր չարախոսություններին կամ անհիմն քննադատություններին՝ ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են տրամագծորեն հակառակ բեւեռներում:

Ըստ որոշ տնտեսագետների, մեր դրամը ռուբլու համեմատ չի արժեզրկվում երկու գործոնի հետեւանքով. ա) որովհետեւ դրամի ամրապնդման վրա ազդել է վերջին ամիսներին ներմուծման կրճատումը, բ) օտարերկրյա վարկերի ներգրավումը: Կարծիք կա, որ այս երկու գործոնները փոխհատուցել են այն կորուստները, որ ունեցել ենք տրանսֆերտների կրճատման հետեւանքով: Չնայած ռուբլու արժեզրկումը ճնշող ազդեցություն է ունենում դրամի վրա, բայց կան գործոններ, որոնք դրամի ամրապնդման վրա են ազդում։ Տնտեսագետները նշել են նաեւ, որ դժվար է ասել, թե ինչ կլինի մի քանի ամիս անց, եթե ավելի արժեզրկվի ռուբլին կամ ավելի պակասեն տրանսֆերտները, բայց այս պահին դրա նախադրյալները չեն նկատվում:

Ինչ վերաբերում է դրամն արհեստական պահելուն, ԿԲ-ում այդ տեսակետին համաձայն չեն եւ դա համարում են դրամավարկային քաղաքականության գործիքներ, միջոցառումներ, որ նպատակ ունեն փոխարժեքը կարգավորելու:

Ուրեմն՝ ՀԷՑ-ում ռուսներն իրապես քաոս էին սարքել

Պարզվում է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոր սեփականատեր ունենալուց հետո այլեւս կորուստով չի աշխատել:  Continue reading