Սիզբը՝ թիվ 27-29-ում
Անգեղակոթ գյուղի հնավայրում, խաչքարերի շրջակայքում, կա մի բարձր քարե սյուն՝ կոնաձեւ գլխով, որին շատ նման է Եգիպտոսի Հելիոպոլիս քաղաքի Արեւի Աստծո տաճարի կենտրոնում դրված՝ «BnBn» սյունը:
http://www.hayary.org/wph/?p=4370 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 3-րդ) – մ.թ IVդ. դեռ օգտագործման մեջ է եղել «թռչնի լեզուն», ըստ բազմաթիվ էզոթերիկ աղբյուրների, թռչունը Երկնքի եւ Արեւի համամարդկային խորհրդանիշն է…
http://www.hayary.org/wph/?p=4356 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…
http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկացը»…
Անգեղակոթ անվանումը բաղկացած է «անգղ» եւ «կոթ» արմատներից, որտեղ «կոթ/կոտ» բառը հայերենում նշանակում է գլուխ, գանգ, այսինքն՝ Անգեղակոթ բառացի նշանակում է Անգղի գլուխ (Արեւի գլուխ), ինչը լիովին համապատասխանում է «պղպղուն» քարին եւ թռչնին:
Որոշ ավանդություններում արծիվը խորհրդանշել է հյուսիսը, որը ընկալվել է իբրեւ աշխարհի կատար:
Հաստատելու համար մեր ենթադրությունը, որ «Հնդկաց աշխարհ»-ը հայկական տեղանքի անուն է եղել, բերում ենք եւս մեկ կռվան, որ կապված է հայ ազատագրական շարժման ղեկավարներից մեկի՝ Իսրայել Օրու ծննդավայրի հետ:
Հոդվածաշարի սկզբում բերված են Իսրայել Օրու կենսագրությանը վերաբերող որոշ տվյալներ, բայց ոչ մի տեղ չի նշվում նրա ծննդավայրի անունը: Միայն գիտենք, որ նրան անվանել են «հնդկաստանցի» Իսրայել Օրի:
Նույնիսկ «Իսրաել Օրի» գրքի հեղինակը՝ Մ. Արազին, չի նշում նրա գյուղի անունը, որովհետեւ նրա մեջ էլ, հավանաբար, տարակուսանք է առաջացրել Իսրայել Օրու իրականում հնդկաստանցի լինելու փաստը: Ըստ Մ. Արազու նկարագրման, նրա գյուղը գտնվել է Անգեղակոթից ոչ հեռու: Ինչպես տեղեկացանք, նրան համարել են նույնիսկ անգեղակոթցի, սիսիանցի, ինչը հաստատում է, որ նա Սյունիքից է: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Հնդկաստանը ոչ թե նրա գյուղի անունն է, այլ, ըստ ամենայնի, Սյունյաց աշխարհի, որը հնում կոչվել է Հնդկաստան:
Թե չէ ինչո՞ւ Սյունիքում ծնված, 20 տարի այնտեղ ապրած, որից հետո 20 տարի Եվրոպայում ապրած, իսկ 40 տարեկան հասակում հայրենիք վերադարձած Իսրայել Օրուն, ով մինչ այդ եւ հետագայում իր գործունեության ընթացքում ոչ մի առնչություն չի ունեցել Հնդկաստանի (թերակղզի Ինդոստանի) հետ, պետք է անվանեին հնդկաստանցի: Ուրեմն՝ նա իրոք եղել է հնդկաստանցի, սյունիքցի (հայաստանցի):
Եթե, ինչպես գրում է Ե. Բլավատսկայան, «Եփրատից մինչեւ Տիբեթ տարածքները կոչվել են Հնդկաստան», իսկ Ռ. Գալչյանի գրքում՝ Մաթեոս Փարիսի քարտեզի մեկնաբանության մեջ ասվում է՝ «Հայաստանը տարածված է մինչեւ Հնդկաստան», ապա կասկած չի մնում, որ Սյունիքը հնում կոչվել է Հնդկաստան:
Հնդկաստան, Հնդստան, Հնդկաց երկիր, Հնդու քաղաք անվանումները հաճախ ենք հանդիպում հայ առասպելաբանությունում:
Մենք մեջբերումներ կանենք Սարգիս Հարությունյանի «Հայ առասպելաբանություն» գրքից, որը ծավալուն եւ բովանդակալից նյութ է պարունակում: Սակայն մեր պրպտումները գնում են Հնդկաստան տեղանվան տարատեսակ մեկնաբանություններին: Ինչպես հին հեղինակների մոտ, այնպես էլ այս գրքի հեղինակի մոտ տարակուսանք է առաջացնում Հնդկաստան անվանումը եւ այն ամենը, ինչ կապված է հնդկականի հետ:
Continue reading →