Իվանիշվիլին եւ Ծառուկյանը տարբեր են եւ շատ անհամեմատելի

«Ռեգնում» լրատվական գործակալություն անդրադարձել է Իվանիշվիլու եւ Ծառուկյանի թեմային, բայց նրանց միջեւ տարբերություններ է տեսնում: Իվանիշվիլին 2 տարի առաջ կապերը խզեց Սաակաշվիլու հետ եւ դարձավ մոլի ընդդիմադիր, կարողացավ համախմբել ինտելեկտուալ հանրությանը, իր կողմը գրավեց Սաակաշվիլու նախկին զինակիցներին, այնինչ Ծառուկյանն առայսօր անգամ չի էլ հայտարարել իր ընդդիմադիր լինելու մասին: Կան այլ տարբերություններ եւս, բայց «Ռեգնում»-ը բավարարվել է անգամ այս մեկով:

Continue reading

Մենք հանգիստ ենք, ոչ աթոռ ունենք, ոչ…

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական անգամ է հորդորել հետաքրքրասերներին՝ հանգիստ վերաբերվել իր հրաժարականի մասին լուրերին:

«Դուք պետք է համակերպվեք այն մտքի հետ, որ վարչապետի պաշտոնը, ով էլ որ ստանձնում է, տարին մի քանի անգամ հրաժարականի հարցը արծարծվում է: Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանն այս հարցին նույնպես բազմաթիվ անգամ անդրադառնում էր եւ կոչ էր անում լրագրողներին հանգիստ վերաբերվել նման լուրերին: Ես էլ ձեզ խնդրում եմ՝ հանգիստ վերաբերվեք այդ լուրերին»,- Շիրակի մարզ այցի ժամանակ հայտարարել է վարչապետը:

Continue reading

Հայկական խոհանոց – Սպանախով աղցան…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

– «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

  Continue reading

Լուսանցքի թիվ 252-ի հոդվածները

1. Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ պիտի հայկական լինի – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
2. «Washington Post»-ը պատռու՞մ է Օսկանյանի եւ Հանթսմանի դիմակները – Ամերիկյան աշխարհակուլ նպատակները վտանգված են… (1-ին մաս)
3. «Washington Post»-ը պատռու՞մ է Օսկանյանի եւ Հանթսմանի դիմակները – Ամերիկյան աշխարհակուլ նպատակները վտանգված են… (2-ին մաս)
4. «Սիվիլիթաս»-ի խմորը ջրից զատ լի՛քը թթխմոր է ուզելու – Օտար «բարեգործներն» իրենց հետագա «բարե»կաշառքով շահը հեռվից են տեսնում
5. Ռուսը սա էլ կհանգեցնի արեւմտամետ լինելուն… Կառավարությունն այլեւս մեռած է, ու հաջորդ երկուշաբթին մեռելոց է… եվրոբանկերի ռոմանսները
6. ԳՁՕ. ՀՀ-ն կապահովագրվի, եթե ուզի – Երբ ձեւախեղվում է նաեւ սննդի գենը… Ի վերջո, հանգեցնում է գործածողի գենետիկայի փոփոխությանը
7. Արձագանքում են «Լուսանցք»-ին. Պարզաբանում է առողջապահության նախարարությունը – ռոտավիրուսային պատվաստումների մասին
8. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Բաժանորդագրվեք «Լուսանցք»

Օրվա հրամայականով՝ պետության տեսլականը

Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ պիտի հայկական լինի – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայոց պետության կայացում կամ կայունացում կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ Հայաստանի օրենքներն ու բարքերը, նպատակներն ու գործողությունները, ներքին ու արտաքին բոլոր հիմնախնդիրները բխեն հայության համապարփակ շահերից եւ նպաստեն հայի ու Հայկական լեռնաշխարհի ամբողջացմանը:

Continue reading

«Washington Post»-ը պատռու՞մ է Օսկանյանի եւ Հանթսմանի դիմակները (1-ին մաս)

Ամերիկյան աշխարհակուլ նպատակները վտանգված են այլեւս, քանզի բացահայտված են մեկ անգամ եւս

Ինչպես սպասվում էր, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ԱԺ ներկայացրեց միջնորդագիր՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին՝ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով: Խոսքն առայժմ որպես մեղադրյալ ներգրավելու մասին է: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «փողերի լվացման» հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, որն առնչվում է «Սիվիլիթաս» հիմնադրամին եւ դրա հիմնադիր Օսկանյանին:

Continue reading

«Washington Post»-ը պատռու՞մ է Օսկանյանի եւ Հանթսմանի դիմակները (2-րդ մաս)

Ամերիկյան աշխարհակուլ նպատակները վտանգված են այլեւս, քանզի բացահայտված են մեկ անգամ եւս Օսկանյանն ու Հանթսմանը՝ նու՞յն նժարին 

«Washington Post»-ը եւս անդրադարձել է այս խնդրին եւ՝ իհարկե մեծ գյուտով: Պարզվում է՝ «հասարակական կազմակերպությունն ու քաղաքական բանավեճը Հայաստանում ճնշվում են»: Այսքանն արդեն բավական է, որ Վաշինգտոնի ջղաձգումները հասկանալի դառնան: Երեւի մոռացել են նշել, որ ոչ միայն հասարակական կազմակերպությանն են ճնշում. այլեւ մորմոններին, որոնք, այսպես որ գնա, կարող են բացահայտվել՝ որպես երկրներ քանդող 5-րդ շարասյուներ…

Continue reading

«Սիվիլիթաս»-ի խմորը ջրից զատ լի՜քը թթխմոր է ուզելու

Հասկանալի է, որ «Սիվիլիթաս»-ի գործը միայն ներքին խնդիր չէր եւ սպասելի էր, որ դրան ավելի շատ դրսի ուժերը կխառնվեն, քան՝ ներսի: Մեծ հաշվով ներսի խառնվածներն էլ դրսի նման են, քանի որ նրանց ուշքն ու միտքն անընդհատ դրսում է:…

Ջոն Հանթսմանի ներգրավվածությունը ինչպե՞ս կարող էր չանհանգստացնել ամերիկյան կողմին, էլ չենք ասում մորմոնական հսկայական ու մեծ հնարավորություններ ունեցող զանգվածին: Բայց ինչպես միշտ նման դեպքերում մեղավորը մենք ենք նախ եւ առաջ, քանզի թույլատրել ենք, որ Հայաստանում ով ինչ ու երբ ուզում անում է՝ ապրելով մեր երկրի սահմաններից դուրս-կյանքից հեռու: Ինչքա՜ն է ասվել, որ այս կամ այն թվացյալ բարեգործությունը մեր սիրուն աչքերի համար չէ, կա շահ, եւ «բարեգործներն» այդ շահը հեռվից են տեսնում: Իսկ մեզանում քիչ չեն այն պաշտոնյաներն ու կուսակցական գործիչները, հասարակական կառույցներն ու մարդու իրավապաշտպան հռչակված ոչ ազգային միավորումները, որոնք պատրաստ են ընդունել օտարի «բարեգործությունները»՝ դրամաշնորհների տեսքով: Ու երբ հասկանում են, որ այլեւս կախյալ վիճակում են եւ պետք է նաեւ անեն այն՝ ինչ «բարեգործը» պահանջում է, ուշ է լինում՝ ետդարձ չկա: Այսպես է նաեւ մասոնների, տարբեր աղանդավորական ու անբարո կազմակերպությունների մեջ մտած «ազգային գործ» անողների վիճակը: Նրանք այլեւս գերի են բառի ամենաբացասական իմաստով: Գերի են ոչ թե նրանց հետ աշխատելու պատճառով, ինչը կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, այլ այդ աշխատանքի ընթացքում բարեգործաբար կաշառվելու եւ «փողեր լվալու» պատճառով, որից փախչել այլեւս չեն կարող, դրանք փաստագրված են, անգամ նկարահանված: Եվ հարստություն դիզած գերին ամեն րոպե կարող է հիշել իր կարգավիճակի մասին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Continue reading

Ռուսը սա էլ կհանգեցնի արեւմտամետ լինելուն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ դժգոհ է ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի իրագործումից, որովհետեւ դրա մեկնարկից ի վեր ՌԴ են տեղափոխվել շուրջ 1500 հայեր (ի դեպ, Գյումրիում ամիսը 2 անգամ գրանցվելու եւ ՌԴ մեկնելու համար հերթեր են գոյանում,-հեղ.):

Անդրադառնալով ՀՀ վարչապետի դժգոհությանը՝ ռուսական «Վզգլյադ»-ը հիշեցնում է, որ սա առաջին քննադատությունը չէ, ու Երեւանը լավ չի էլ աջակցել ծրագրին, Գյումրիում ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմարն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրի իրագործումն այստեղ դադարեցվել է եւ չի շարունակվելու:

Continue reading

ԱՐՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ

Տեսանյութ

Պարզաբանում են հայ արիները… Ներկայացնում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը… Թուրքիան պետք է վերադարձնի հայկական բոլոր բռնազավթված հողերը՝ Հայ Աստվածների կամոք եւ զորությամբ… Հայի Հավատը Արարչական է եւ Հայի Առաքելությունը եւս…

Continue reading

ԳՁՕ. ՀՀ-ն կապահովագրվի, եթե ուզի

Երբ ձեւախեղվում է նաեւ սննդի գենը

Սկիզբը՝ թիվ 30 (251)-ում

Քառակուսի ձմերուկ, խնձորի չափ ելակ, կապույտ կարտոֆիլ, ավանակի ականջներով նապաստակ, բադի թաթերով խոզուկ եւ ոչ բնական այլ օրգանիզմներ. սրանք են այն ամենի հետեւանքները, որ այսօր մեզ տալիս է «քաղաքակրթությունը»: Մի քաղաքակրթություն, որ, կամա թե ակամա, ի չարս է գործադրում գիտական նվաճումները: Խոսքը գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին է:

Continue reading

Պարզաբանում է առողջապահության նախարարությունը

«Լուսանցք»-ի թիվ 29 (250) համարում տպագրված «Նոր պատվաստում. խաբեությու՞ն, թե՞ անհրաժեշտություն» հոդվածում նշված է՝ Հայաստանում հնդկական դեղեր են ներմուծվել ու համատարած պատվաստումներ իրականացվել գրիպի դեմ: Հայաստանում գրիպի դեմ համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ կատարվում են միայն վարակվելու տեսանկյունից բարձր ռիսկի բնակչության շրջանում՝ այն էլ ոչ համատարած, այլ՝ կամավոր հիմունքներով: Գուցե լրագրողը նկատի ունի 2007թ. կարմրուկի եւ կարմրախտի դեմ զանգվածային պատվաստումները: Այդ դեպքում, հանրությանը պետք է ճիշտ տեղեկատվություն ներկայացնել: Հենց զանգվածային այդ պատվաստումների արդյունքում է երկրի ներկայիս բարվոք համաճարակային իրավիճակը: Մինչդեռ 2010թ. այս երկու հիվանդությունների հարուցիչները՝ վիրուսները, բռնկումներ են առաջացնում ամբողջ աշխարհում, նույնիսկ մեծ թվով մահվան դեպքեր են գրանցվել՝ հասցնելով այդ երկրներին զգալի տնտեսական եւ մարդկային կյանքի կորուստներ: Միաժամանակ տեղին է նշել, որ դեռեւս 2007թ. բնակչությունը վստահեց առողջապահության նախարարությանը եւ դրսեւորեց բարձր գիտակցություն ու կամք՝ ապահովելով կարմրուկի-կարմրախտի դեմ համակցված պատվաստումներում ենթակա ազգաբնակչության մոտ 98%-ի ընդգրկում, իսկ արդյունքը շոշափելի է ներկայումս՝ ՀՀ-ում 2007թ.-ից կարմրուկի եւ կարմրախտի դեպքեր չեն արձանագրվում, եւ ամենակարեւորը՝ հանարապետությունը զերծ է մնացել 2010թ. կանխատեսվող կարմրուկի եւ կարմրախտի բռնկումից:

Continue reading

Հայկական խոհանոց – Նեխուրով աղցան «Էրեբունի»

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Նեխուրով աղցան «Էրեբունի»

Continue reading

Լուսանցքի թիվ 251-ի հոդվածները

1. Բնածինների ու խառնածինների հավերժ պայքարը (Բնական եւ արհեստական իրողություններ) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
2. Մեր էլիտար հոգեկան հիվանդները (Խոսրովի արգելոցի խայտառակությունը)… Կոմայգին դարձել է փորձանքի բուն – Իսկ «Լուսանցք»-ը դեռ պատասխան չստացավ
3. Պատիժն անկասելի է, քանզի պարբերական Տիեզերափուլ է… Հայոց սիրո Աստվածուհին՝ գեղեցկության չափանիշ… Նախնյաց տոնը՝ Նժդեհի մասունքների մոտ
4. Թուրքիայում հայ բառը՝ հայհոյանք… Հունգարիայի թրքասիրության դեմ համարժեք քայլեր անել… Մարդակերի արյան հոտը զգացնել է տալիս
5. Ադրբեջնական սադրանքներին դիմակայել ամենուր… Թուրքերը Հայաստան չեն կարող մտնել… Հայերը Ադրբեջան չեն գնա…Ահմադինեջադի հրեամետ «բաշիքյարթման»
6. Այժմ հայերիս՝ Արցախը պահելու կամքն են տնտղում – Համահայկականությունն ընդդեմ համաթրքականության… Մարդաորս՝ «եղբայրական» սահմանին
7. ՀՀ վարչապետ. «Գոմեշի մսի հետ ես կապ չունեմ»… Ի պատասխա՞ն… Օսկանյանը մեղադրվու՞մ է… Ավետիսյանը վերադառնու՞մ է… Բոլորի՞ գործերը կվերանայվեն
8. Սովից փրկությու՞ն, թե՞ մահացու կերակուր – ԱՄՆ պետդեպը ճնշում է Վատիկանին… Տրանսգեն օրգանիզմների ստեղծման մեխանիզմը
9. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org–ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Բաժանորդագրվեք «Լուսանցք»